Օրվա լրահոսը

ԵԱՀԿ երկրները կուլ տվեցին ամերիկացի դիվանագետների վիրավորանքը

ԵԱՀԿ անդամ ոչ մի երկիր Wikileaks կայքի հրապարակումների վերաբերյալ մտահոգություն չի հայտնել եւ չի հրաժարվել Միացյալ Նահանգների հետ համագործակցությունից: Այդ մասին, trend-ի մատուցմամբ, չորեքշաբթի օրը Աստանայում հրավիրած իր մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գագաթաժողովին մասնակցող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Աստանայում ես հնարավորություն եմ ունեցել հանդիպելու մեծ թվով պետական գործիչների, առաջնորդների եւ, իհարկե, կայքում հրապարակված փաստաթղթերի

Մի քանդեք խորհրդային հուշարձանները

Սա երեկվա տեսակամրջի ուղերձն էր մարդկանց «Պետք է մտածենք խորհրդային տարիների հուշարձանների պահպանման մասին, առանց դրանց ապագան թերի կլինի»,- երեկ «Նովոստի» ակումբում կայացած Երեւան-Մոսկվա-Կիեւ-Քիշնեւ տեսակամրջի ընթացքում նման տեսակետ հայտնեց Կիեւի ներկայացուցիչ, Ուկրաինայի կոմունիստական կուսակցության պատգամավոր, խմբագիր Ալեքսանդր Գոլուբը: Խորհրդային տարիների հուշարձաններն անհետանում են, քանդվում, եւ ոչ ոք չի մտածում դրանց պահպանման մասին: Վերջին տարիներին խորհրդային

Ոչ միայն պարտավորություն, այլեւ ապահովություն

Ինչո՞ւ հարգված չէ ուսուցիչը Դպրոցին եւ ուսուցչի հեղինակությանը հավատարիմ մնացած որոշ մանկավարժներ պատասխանատվության բարձր զգացումով են կատարում իրենց գործը, վայելում աշակերտների եւ ծնողների սերն ու հարգանքը։ Զգում ենք ՀՀ կառավարության վերաբերմունքը, որ կա դպրոցի նկատմամբ՝ վերակառուցվում եւ նորոգվում են դպրոցական շենքեր, կահավորվում լաբորատոր սարքավորումներով։ Որպես երկարամյա փորձով մանկավարժ, ես ուզում եմ մտահոգություններս կիսել բոլոր նրանց

«ԻՆՁ ՉԵՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ»

Պրոֆեսոր Գեւորգ Պետրոսյանը՝ ԳԱԱ թղթակից անդամ դառնալու եւ իր  ստեղծած ծակոտկեն նյութերի մեխանիկայի տեսության մասին: Դեկտեմբերի 27-28-ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողով, որի ընթացքում կանցկացվեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններ: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) մեխանիկամեքենագիտական ֆակուլտետի մեքենագիտության ամբիոնի պրոֆեսոր Գեւորգ Պետրոսյանի ասելով, արդեն չորրորդ անգամ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ դառնալու իր

ԱՐՑԱԽԻ ՀՈՂԸ ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ՉԷ

Ու պատվաբեր չէ այնտեղ ապրելը Արոտավայր է: Հավք ու անասուն պահելու տեղ, անհող ճորտերի բնակատեղի, անփող քոծերի, գորշ գեղջուկների, անանուն ամբոխի, աղքատ ու տնանկ վտարանդիների ապաստան, ուր բնակվել, ապրելը այսօր դարձել է իրեն հարգող հարուստ ու հպարտ նոր ղարաբաղցու պատվից վեր մի բան: Միկան է դա, թե Ֆլեշը, Սամվել Բաբայանը, թե Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը,

1,2 միլիոնանոց պատմություն

Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի գյուղապետը աշխատավարձը չի վճարում անձնական խնդիրների պատճառո՞վ Մեր թերթի նոյեմբերի 16-ի համարում անդրադարձել էինք Սյունիքի մարզի 8 համայնքներում, այդ թվում՝ Մեղրու տարածաշրջանի Տաշտուն գյուղում, աշխատավարձերի պարտքերի խնդրին: Տաշտունի գործող գյուղապետ Հենրիկ Գաբրիելյանը մեզ հետ ունեցած զրույցում նշել էր, որ նախկին գյուղապետից «ժառանգած» աշխատավարձի պարտքը 1,2 միլիոն դրամ է, ինքն էլ այս

Տուն-թանգարանի հարցը ձգձգվում է

Դեռեւս 2005 թվականին՝ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 70-ամյակի հոբելյանական միջոցառումների ժամանակ, որոշվել էր Հրանտ Մաթեւոսյանի ծննդավայրում՝ Լոռու մարզի Ահնիձոր գյուղում, կիսակառույց երկհարկանի տունը ավարտին հասցնել եւ հանձնել եղբորը՝ Համլետ Մաթեւոսյանին բնակության համար, իսկ գրողի հայրական տունը դարձնել տուն-թանգարան: Մաթեւոսյանի ընտանիքի անդամներն այժմ առաջարկում են 300 քմ տարածք տրամադրել մշակութային կենտրոն կառուցելու համար: Հարցը սակայն ձգձգվում է:

Լեռնաձորում հորատումները վերսկսվել են

Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում վերսկսվել են ուրանի հետախուզման աշխատանքները: Հորատող մեքենայի այրվելուց հետո («Առավոտ» 30.10.2010՝ «Այրվել է ուրան փնտրող տեխնիկան»), հետախուզական աշխատանքներն իրականացնող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն նոր տեխնիկա է բերել, որը արդեն գործի է դրվել: Երեկ Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ ներկայացուցիչները եղել են Լեռնաձոր գյուղում եւ տեսել, որ հորատումները վերսկսվել

768 ՄԻԼԻՈՆ ԾԱԽՍՎԵԼ Է, ԲԱՅՑ…

2006-2007թթ. պետբյուջեի 700 միլիոն դրամ ֆինանսավորմամբ կառուցվեց Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար նոր, սահմանաեզրը շրջանցող, 6,3 կմ երկարությամբ ճանապարհ: Պետությունն այդպես որոշեց, նշված եւ հարեւան գյուղերին ոչ ոք չհարցրեց՝ ճանապարհ կառուցե՞նք, թե՞ գյուղերը գազիֆիկացնենք: Հայաստանի Հանրապետությունը գործը վստահեց «Էներգացանցշին» ԲԲԸ-ին, որը ճանապարհաշինական ընկերություն չէ եւ ճանապարհներ կառուցելու փորձ չունի: Այս ճանապարհի ոչ միայն գործարկման ժամկետը խախտվեց, այլեւ`

«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՀԵՏ ԷԼ»

Ասում է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ  Անդրանիկ Միրզոյանը – 2007թ. դեկտեմբերի 1-ից սկսեց գործել եւս մեկ՝ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ): Ինչո՞ւ, ո՞րն է Ձեր ղեկավարած հիմնարկի հիմնական առաքելությունը, ինչո՞ւ անհրաժեշտություն եղավ ստեղծելու նման հատուկ ծառայություն: – 2007թ. իրականացված դատաիրավական բարեփոխումների հերթական փուլում վերանայվեցին հանցագործությունների կանխարգելման, բացահայտման գործում դերակատարություն ունեցող թերեւս բոլոր իրավապահ մարմինների գործառույթներն

ԸՆԿԵԼ Է ՋՐԱՎԱԶԱՆԸ

Նոյեմբերի 30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ազատության պողոտայի եւ Ն.Զարյան փողոցի խաչմերուկին հարակից տարածքում գտնվող կամրջակի վրայից դատարկ ջրավազանը պատանի է ընկել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, քաղաքացիների ուժերով մարմնական վնասվածքներով ջրավազանից դուրս է բերվել 25-ամյա Էրիկ Դիեւյանը եւ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Է. Դիեւյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր:

ԱՆՄԵՂՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԿԲՈՂՈՔԱՐԿՎԻ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 29-ին Չարենցավանի ոստիկանությունում անհասկանալի հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի գործով 8 տարվա ազատազրկման դատապարտեց բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանին: Ինչպես տեղեկացրել ենք, օպեր լիազորներից Մորիս Հայրապետյանը դատապարտվեց 2 տարվա պայմանական ազատազրկման: Դատարանը բավարար չի համարել ոստիկանության նույն բաժանմունքի ավագ օպեր-լիազորներ Գարիկ Դավթյանին եւ Գագիկ Ղազարյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ՀՀ քրեական

ԾԱՌԱՏՈՒՆԿ՝ «ՎԻՇԱՊԻ ԿՈԹՈՂՆԵՐՈՒՄ»

Այսօր Նոր Նորքում գտնվող «Վիշապի կոթողներ» այգում տեղի կունենա ծառատունկ: «ԷկոԼուր» հ/կ-ի տեղեկացմամբ, բնապահպանների այդ նախաձեռնության համար ՀՀ բնապահպանության նախարարությունը տրամադրել է 100 ծառ: Նշենք, որ շուրջ 1 ամիս է, ինչ տարածքի բնակիչները եւ բնապահպանները պայքարում են «Air Construction» ընկերության կողմից այդ այգում իրականացվելիք շինարարության դեմ: Նոյեմբերի 30-ին կրկին փորձ է արվել այգի ծանր տեխնիկա

Հոռոմցիներն այլեւս ջուր չե՞ն կրի

Հոսող ջուրը գյուղացիներին հասանելի դարձավ ընդամենը երեկ Շիրակի մարզի մի շարք գյուղերում դեռեւս նախնադարյան հասարակարգեր են տիրում. մարդիկ զրկված են տարրական կենցաղային պայմաններից: Խորհրդային տարիներից կառուցված ջրագծերը քայքայված, շատ դեպքերում էլ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ալան-թալանի ենթարկված լինելու պատճառով համայնքների մեծ մասն այսօր զրկված է խմելու ջրից: Գյուղացիները տարիներ շարունակ օգտվում են ինքնափոր ջրհորներից, որտեղի ջուրն

ԲՈՒՖԵՏՆԵՐԻ ԳՈՐԾԻՆ ԿԽՓԵՆ

Առայժմ դա կարվի «Պարենի համաշխարհային ծրագրով», սակայն 3 տարի հետո՝ պետական մակարդակով Հայաստանի բոլոր դպրոցների 1-4 դասարանների աշակերտներին այսուհետեւ անվճար սնունդ է տրվելու, որպեսզի նրանք երկար ժամանակ՝ առավոտյան 8-անց 30-ից մինչեւ ժամը 1-2-ը, քաղցած չմնան եւ ավելի կենտրոնացած լինեն ուսման վրա: Այս ծրագիրն առայժմ գործելու է ընդամենը մի քանի մարզերում, միայն 3 տարի հետո է

ԵՎՐՈՆ ԱԶԴՈ՞ՒՄ Է ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՎՐԱ

ԵՄ եվրոյի գոտու երկրներում գործազրկության մակարդակը հասել է պատմական առավելագույնին՝ 10,1%: Համապատասխան տվյալներն այսօր հրապարակել է Եվրամիության վիճակագրական ծառայությունը՝ Եվրոստատը: Այս մասին հայտնում է ԼՁԸՀ-ՁԸհհ–ը: Հաշվարկումներն արվել են հոկտեմբերին: Ընդհանուր առմամբ, այս պահին եվրոյի գոտու 16 երկրում առանց աշխատանքի է մնացել 15,947 մլն մարդ: Այս ցուցանիշը 80.000–ով գերազանցում է անցած տարվա սեպտեմբերի տվյալները: Ընդհանուր առմամբ,

Արմավիրում խաղողը շատ էր, պահանջարկը՝ քիչ

«Արմավիրի մարզում խաղողի արտադրությունը, նախորդ տարվա համեմատ, աճել է, աճել է նաեւ խաղողի որակը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նրա հավաստմամբ, խաղողի վերամշակման ձեռնարկությունները մարզից բարձրորակ խաղող տանելու համար իրար հերթ չէին տալիս ու մեծ խանդավառությամբ գյուղացիներից ամբողջ բերքը գնել են. «Վերամշակման ձեռնարկություններին այս տարի 47.200 տոննա խաղող ենք հանձնել, չնայած նախորդ տարվա

Ձեւական կառույց չի՞

«Առավոտը» ստացել է Քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի պարզաբանումը՝ կապված մեր թերթի նոյեմբերի 19-ի համարում հրապարակված «Քաղծառայողին պաշտոնազրկեցին սեփական դիմումի համաձայն» հոդվածի հետ: Ըստ Գ. Աբրահամյանի՝ հոդվածում կան որոշ անճշտություններ, որոնք ընթերցողների մոտ տարընթերցումների տեղիք են տալիս. «Նախ՝ նյութում գրվում է, թե Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանը  Սամվել Ղազարյանին մարզպետարանի աշխատակազմի առողջապահության (իրականում

ՆՈՒՅՆԻՍԿ ԱՄՆ-Ը «ԴՐԱ ՏԱԿԻՑ» ՉԻ ԿԱՐՈՂ ԴՈՒՐՍ ԳԱԼ

 Որոշ մարզերում գյուղացիները հաջորդ տարի էլ միայնակ կպայքարեն կարկուտի ու միլիոնների հասնող վնասի դեմ Ամեն տարի անձրեւներից ու կարկուտից Լոռու մարզը վնասներ է, որ կրում է: Այս մարզը մեկն է այն մարզերից, որտեղ գյուղացու բերքը պաշտպանված չէ, իսկ կառավարության՝ հակակարկտային կայաններ կառուցելու մասին ամենամյա խոստումներն էլ դեռ տեսական բնույթ են կրում: Այս տարվա մայիս-հունիս ընկած

«ԿԵՆՏՐՈՆԸ» ՀԵՐՔՈՒՄ ԷՐ ՈՒՂԱՐԿԵԼ

Երեկ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ պետք է սկսվեր ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի հայցի քննությունը: Մ. Ենոքյանը չէր ներկայացվել դատարան, ինչի համար նախապես դիմում էր ուղարկել: Իսկ նրա ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանն էլ չէր ներկայացրել լիազորագիրը: Դատապարտյալը վիճարկում էր «Կենտրոն»

Գնահատական ընդդեմ գնահատականի

Ովքե՞ր են «կիսագրագետ, գավառամիտ խաժամուժը» կամ «ֆանատիկ զոմբիները» Օրերս կայացած ՀՀՇ երիտթեւի համաժողովում ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը քննադատելով կոալիցիոն կուսակցությունների երիտթեւերին՝ նրանց անվանեց «կոմսոմոլներ»: Իսկ խորհրդային պատմության այդ իրողությունն այսպես բնութագրեց. «Նախկին խորհրդային կամ սոցիալիստական ճամբարի ամենախայտառակ երեւույթը հենց այդ կոմսոմոլի երեւույթն էր, երբ պատրաստում էին կիսագրագետ, ֆանատիկ զոմբիներ, որոնք հետագայում պիտի դառնային սիստեմի

ԿՆՈՋԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԱՐԻՆԵԼ ՄԻԱՅՆ ԿԻՆ

Այս դրույթն առաջարկվում է ամրագրել «Ընտրական օրենսգրքում» Առիթ ունեցել ենք հրապարակելու մի քանիսն այն առաջարկություններից եւ դիտողություններից, որոնք ներկայացվել են «Ընտրական օրենսգրքի» նոր խմբագրությամբ նախագծի վերաբերյալ: Առաջարկները հիմնականում կրկնվում են: Գրեթե բոլոր տեղական կազմակերպություններն առաջարկել են ԱԺ ընտրություններն անցկացնել բացառապես համամասնական ընտրակարգով, թեկնածու առաջադրվելիս՝ աշխատանքային պարտականությունները կատարելուց ազատել ՀՀ նախագահին, ԱԺ պատգամավորներին, Երեւանի ավագանու անդամներին

ԿՈՏ Դ’ԻՎՈՒԱՐՑՈՒ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Առավոտի» հավաստի տեղեկություններով՝ «Զվարթնոց» օդանավակայանում արդեն մի քանի շաբաթ է պահվում է Կոտ Դ’Իվուարի մի քաղաքացի, որը ՀՀ է ժամանել Թուրքիայից եւ փաստաթղթային խնդիրներ ունի, ինչի պատճառով հայ սահմանապահները նրան չեն թողնում օդանավակայանից դուրս գալ: Մեր տեղեկություններով՝ նրան արտաքսել են Թուրքիա, որտեղից էլ նույն ձեւով արտաքսվել է Հայաստան: Ըստ որոշ լուրերի՝ մի քանի օր առաջ

ԱԼԻԵՎԸ ՅՈԹ ԵՐԳ ԳԻՏԻ…

Երեկ Աստանայում տեղի ունեցող ԵԱՀԿ գագաթաժողովում ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նախկինի պես շարունակում է մեծ վտանգ պարունակել աշխարհի եւ տարածաշրջանի անվտանգությանը»,- Աստանայում գտնվող news.am-ի թղթակցի փոխանցմամբ, հայտարարել է Իլհամ Ալիեւը: «Հայաստանը շարունակում է օկուպացված պահել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջանները, այսինքն՝ Ադրբեջանի տարածքի 20

Ո՞Վ Է ՈՒՍՈՒՑԱՆԵԼՈՒ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ

«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը, որը Հայաստանում տեղական դիտորդական առաքելություն իրականացնող ամենախոշոր կազմակերպություններից է եւ մեկ տասնամյակից ավելի դիտարկել է մեր երկրում բոլոր մակարդակների ընտրությունները՝ դիմել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին «Ընտրական օրենսգրքի» նոր նախագծի կապակցությամբ: «Մեզ համար մտահոգիչ է հատկապես վերոհիշյալ օրինագծի հոդված 31-ի 1-ին կետի 1-ին ենթակետը, որը սահմանում է դիտորդների՝ ընտրությունների անցկացման

Փաշինյանի պահման ռեժիմը խստացվել է

ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի տարածած հաղորդագրության համաձայն, հաստատվել է մտավախությունը, թե՝ Փաշինյանին դրանով, ըստ էության, եւս մեկ անգամ պատժի են ենթարկում: «Դատապարտյալի տեղափոխումը պայմանավորված է վերջինիս կողմից պատիժը կրելու սահմանված կարգի բազմաթիվ խախտումներով, ինչպես նաեւ դատապարտյալների հետ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու իր վարքով, մի շարք զրպարտությունների արդյունքում մյուս դատապարտյալների հետ հարաբերությունների սրմամբ:

«ՈՉ ՄԻ ՄԻՋԱԴԵՊ ՉԻ ԿՈԾԿՎԵԼՈՒ, ՈՉ ՄԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՆՊԱՏԻԺ ՉԻ ՄՆԱԼՈՒ»

«Առավոտի» բացառիկ հարցազրույցը պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանի հետ – Պարոն Գասպարյան, եկեք սկսենք բանակում վերջին ամենաաղմկահարույց միջադեպից, երբ ԼՂՀ-ի պաշտպանական դիրքերում սպանվել է 4 զինծառայող եւ նույնքան մարդ վիրավորվել է: – Գործը ամբողջությամբ բացահայտված է: Զինծառայող Մանվել Հազրոյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, ընդ որում՝ փորձում է «հերոսանալ» եւ չի զղջում իր կատարած ոճրագործության համար:

ԵԿԵ՞Լ Է ՎՃՌԱԿԱՆ ՋԱՆՔԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Ղարաբաղի հարցով երեկ Աստանայում ընդունվեց ոչ մեկին ոչ մի բան չպարտավորեցնող հայտարարություն Երեկ Աստանայում ընթացող ԵԱՀԿ գագաթաժողովում ղարաբաղյան հարցը իր «պատվավոր տեղն» ուներ բոլոր հիմնական ելույթ ունեցողների ճառերում։ «Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, լի է վճռականությամբ՝ աջակցելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,- հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Շառլ Արման Ֆիոնը: «ԵԱՀԿ-ն կարող է հույս դնել ՄԱԿ-ի վրա ձգձգված

ԱԼԻԵՎԸ ԽՌՈՎԵ՞Լ Է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ Աստանայում վերջին պահին հրաժարվել է իր հայ եւ ռուս գործընկերներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից: Այդ մասին Հայաստանի տարբեր կայքերին եւ լրատվական գործակալություններին հաղորդել է անանուն դիվանագիտական մի աղբյուր: Աղբյուրի համաձայն, հանդիպումից հրաժարվելը, հնարավոր է, պայմանավորված է այն բանով, որ Ալիեւն ի վիճակի չէ բացատրել իր անունից հնչեցված

Քվեարկությունը շարունակվում է

Ի պաշտպանություն «Ա1+»-ի եթեր վերադարձի՝ «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի նախաձեռնած քվեարկությունը՝ խորհրդանշական նվիրատվության տեսքով, շարունակվում է: Արդեն 12 հազարից ավելի մարդ դրամական փոխանցում է կատարել հիմնադրամի հաշվեհամարին, ինչը նշանակում է 12 հազար քվե «Ա1+»-ի օգտին: Դեկտեմբերի 16-ին կորոշվի հայաստանյան հեռուստաեթերի ապագան: Առաջիկա 10 տարիներին Հայաստանում արդյոք կլինի՞ իրապես ժողովրդական ալիք՝ հանրության ձայնը լսող եւ դրա կատարումը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031