Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ քսանհինգերորդ ՀԵՆՐԻԿ ԵՎ ԷՆՐԻԿՈ Եվ Պետնանց Քոթոն ծանր գլուխը բարձրացնելով Մաթեւոսյանին ասաց՝ «ներող էղի, վենձ ախպեր», եւ Մաթեւոսյանը ժպտալով ասաց՝ «անցած ըլնի, Հենդո ջան», եւ Մրջանանցը հանկարծ սկսեց ծիծաղել, եւ Մաթեւոսյանը հարցրեց՝ «էդ խի՞ ես ծիծաղում», եւ Մրջանանցը ժպտալով ասաց՝ «որովհետեւ մենակ դուք եք իրան Հենդո ասում», եւ

Մարտի 7

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ամբողջ օրվա ընթացքում լարված կլինեք: Զգուշացեք կոնֆլիկտներից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ռոմանտիկ հարաբերություններ հաստատելու համար հարմար օր չէ, սկսած սիրախաղը ժամանակավոր բնույթ կկրի: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր վերջապես կկարողանաք վայելել ձեր հանգիստը: Երեկոն ավելի հետաքրքիր կանցնի, եթե անցկացնեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Հիշողությունների գիրկն ընկնելու փոխարեն՝ ձեզ համապատասխան զուգընկեր գտեք: Ապրեք ներկայով, անցյալը հիշել

«Թաղենք կարմիր խնձորը»

Հայ երիտասարդները վերջ են դնում հայկական ավանդույթներին Ժամանակն է, որ կարմիր խնձորի ավանդույթը մեր հասարակությունից վերանա: Շատ նորապսակների կարծիքով, այդ ավանդույթը նույնիսկ բռնություն է նրանց կամքին եւ պարտադրված կարմիր խնձոր տանելը, ի ապացույց կուսության, ամոթալի երեւույթ է: Բազմաթիվ երիտասարդներ որոշել են կանանց տոնի առթիվ՝ Մարտի 8-ին վերջ դնել այդ ավանդույթին: Նրանք վաղը մի քանի կիլոգրամ

ԻՆՉՊԵՍ ՄԵԾԱՐԵԼ ԿԱՆԱՆՑ

Ինչ են նվիրում սիրելի կանանց հայտնի տղամարդիկ Հավանաբար քչերը գիտեն, որ դեռ Հին Հռոմում նշում էին կանանց տոնը: Այդ օրը բոլոր կանայք (բացի ստրկուհիներից) նվերներ էին ստանում իրենց սիրելի տղամարդկանցից, շրջապատված լինում սիրով եւ ուշադրությամբ: Իսկ շատ տարիներ անց, կոնկրետ, 1857թ. մարտի 8-ին, կանայք Նյու Յորքում ըմբոստացան եւ որոշեցին պայքարել իրենց ազատության, ցածր աշխատավարձերի եւ

64 ՎԱՆԴԱԿ

Մարտը Եվրոպայի համար իսկական շախմատային ամիս է: Խոշորագույն մրցաշարերն առանց ընդմիջման հաջորդում են միմյանց: Արոնյանն այլեւս չի կարող հաղթող դառնալ Լինարեսում ընթացող շախմատի գերմրցաշարում աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերներն այսօր 14-րդ տուրում խաղատախտակների առջեւ կնստեն վերջին անգամ: Հանդիպում են Արոնյանն ու Գրիշչուկը, Ռաջաբովն ու Վան Յուեն, Դոմինգեսն ու Իվանչուկը, Անանդն ու Կարլսենը: Լեւոն Արոնյանն սպասվածից համեստ

Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս

ՆՎԻՐՎԱԾ՝ ՏՈՆԻՆ Հայաստանի նկարիչների միությունում Կանանց միջազգային օրվա կապակցությամբ կբացվի նոր ցուցահանդես: Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում նշեց Նկարիչների միության ցուցահանդեսների կազմակերպիչ Անահիտ Նազարյանը, միության բազմամասնագիտական խումբը՝ ժյուրին, նախօրոք հայտարարած մրցույթի հիման վրա ընտրել է այն ստեղծագործողների աշխատանքները, որոնք կներկայացվեն ցուցահանդեսին: Նա նշեց, որ չնայած ցուցահանդեսը նվիրված է Մարտի 8-ին, սակայն թեմատիկ չի լինի: Կներկայացվի 150-ից

«ԲՈԼՈՐ ԱԶԳԵՐՈՎ ԻՐԱՐ ՄԵՋՔԻ ԵՆՔ ԿԱՆԳՆՈՒՄ»

Ասում է Ռուսաստանում սովորող հայ ուսանողը Քույրեր Լուսինե եւ Աննա Շմավոնյանները արդեն 15 տարի ապրում են Մոսկվայում: Այստեղ են նրանք ավարտել դպրոցը, իսկ հիմա էլ սովորում են Ռուսաստանի տուրիզմի եւ սերվիսի պետական համալսարանում: Նրանց պատմածներից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանում եւ Հայաստանում սովորող հայ ուսանողների կյանքը գրեթե չի տարբերվում: «Դասերից հետո հայերով հավաքվում ենք, գնում

«ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ» ՌՈՒՍՆԵՐՆ ՈՒ ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԸ ԽԱՌՆՎԵԼ ԵՆ

Շաբաթ օրը Մոսկվայում անց է կացվելու «Եվրատեսիլի» ռուսական փուլի եզրափակիչը: Ըստ նախնական տվյալների, ազգային մրցույթին պետք է մասնակցեր 15 հոգի, սակայն ըստ gazeta.ru-ի, վերջերս տեղեկատվություն հրապարակվեց, որ մասնակիցներից մեկը՝ Ալեքսեյ Վորոբյովը, Հոլիվուդից հրավեր է ստացել եւ չի մասնակցելու մարտի 7-ին կայանալիք միջոցառմանը: Սակայն ինքը՝ Վորոբյովը, սկզբունքայնություն ցուցաբերեց եւ հերքեց իր պրոդյուսերի վերոհիշյալ տեղեկատվությունը՝ խնդրելով իրեն

ՆԱԶԱՐԲԱԵՎԸ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԱՐԵՑ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, հանդես գալով խորհրդարանում իր ամենամյա ուղերձով, կոչ արեց հայրենակիցներին արժանապատվությամբ տանել ճգնաժամի դժվարությունները: «Այդ դժվարին ժամանակներում ես հավատում եմ, որ մեր ժողովուրդը կդրսեւորի իմաստնություն, հանդուրժողականություն եւ համբերություն ու կպահպանի խաղաղություն եւ համաձայնություն երկրում,- հայտարարել է նախագահը,- անհրաժեշտ է ցուցաբերել աշխատասիրություն, լինել տնտեսվար եւ օգնել մերձավորներին»: Ըստ Նազարբաեւի՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը կփոխի

ԱՄԵՐԻԿԱՆ ԳԱՂՏՆԱԶԵՐԾԵԼ Է ԿՀՎ-Ի ԲԱՆՏԸ

Ամերիկյան ԶԼՄ-ները, վկայակոչելով վերջերս գաղտնազերծված Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) փաստաթղթերը՝ լրատվություն են հրապարակել, որ Թաիլանդի Թագավորության տարածքում կար ամերիկյան գաղտնի բանտ, որտեղ հարցաքննվել եւ խոշտանգվել են Ալ-Ղաիդայի գրոհայինները: Ըստ «Կոմերսանտ» թերթի՝ «The Vashington Post» թերթն անդրադարձել է ամերիկյան իրավապաշտպան կազմակերպություններից մեկի հայցին՝ ընդդեմ ԿՀՎ-ի: Այդ դատաքննության շրջանակներում ԱՄՆ դատախազության ներկայացուցիչները բազմաթիվ փաստաթղթեր են ստացել ԿՀՎ-ից,

Մուրմանսկի նահանգապետը մեղադրվում է «հող ծախելու» մեջ

Մուրմանսկի քաղաքապետի ընտրությունների 2-րդ փուլից առաջ քաղաքում ստեղծվել է լարված իրավիճակ. Կրեմլը եւ «Եդինայա Ռոսիան» պաշտպանում են իրենց թեկնածուին, իսկ նահանգապետ Եվդոկիմովը, դեմ գնալով իշխանությունների կամքին, որոշել է առաջ քաշել իր նախկին տեղակալին: «Սխալ թեկնածուին» սատարելու համար Կրեմլը, ըստ երեւույթին, որոշել է Եվդոկիմովին պաշտոնանկ անել: Ըստ newsru.com-ի, ՌԴ նախագահի աշխատակազմում ուղղակիորեն մեղադրում են Մուրմանսկի նահանգապետին՝

Սուդանը նույնպես կազմակերպված պետություն է

Սուդանի մայրաքաղաք Խարտումում ցույցի է դուրս եկել մոտ 5 հազար հոգի: Հանրահավաքի մասնակիցները բողոքում են Հաագայի միջազգային քրեական դատարանի որոշման դեմ, ըստ որի՝ պետք է ձերբակալվի այդ երկրի նախագահ Օմար ալ-Բաշիրը: Ինքը՝ ցեղասպանության մեջ մեղադրվող նախագահը, Հաագայի դատարանի այդ որոշումն անվանում է դավադրություն իր երկրի դեմ: «Ազատություն» ռադիոկայանը հիշեցնում է, որ Սուդանում հաստատված է ռազմական

ԵՄ-ն սատարում է Վրաստանին

Եվրամիությունը հորդորում է Վրաստանին՝ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել եւ բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդ մասին, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, հինգշաբթի երեկոյան Վրաստանի նորանշանակ վարչապետ Նիկա Գիլաուրիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին կապերի եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: «Եվրամիությունը ցույց է տալիս, որ շարունակում է պատրաստակամ մնալ Վրաստանին քաղաքականապես եւ ֆինանսապես աջակցելու հարցում»,- հայտարարել է

Սերիալների եւ մասսայական գրականության արանքում

Մնում է մի շերտ, որը «բարձր» գրականության կարդացող չէ, բայց, մյուս կողմից, սերիալային պարզամտություն չունի: Վերջերս իմ կողմից խորապես հարգված գրող Հովհաննես Գրիգորյանը կարծիք էր հայտնել, որ այսօր լայն տարածում ստացած սերիալների սցենարը գրելը պետք է լիներ գրողների գործը, սակայն զանգվածային լրատվության միջոցները, վարկաբեկելով Գրողների միությունը եւ գրողներին, այդպիսով չեզոքացրել են նրանց այս դաշտից, եւ

«Ողջո՜ւյն բարեմիտ ընթերցողին»

Խորագիրը փոխառնված է անտիկ մատյաններից: Դրանց հեղինակները գրքերի ճակատին պարտադիր գրում էին այդ նախադասությունը: Քանի որ աղբյուրը նշեցի՝ ուրեմն խորագիրս, կարծում եմ, գրագողություն չի դիտվի: Հենց այս խորագրով ես՝ «Առավոտի» ընթերցողների խմբագիր (օմբուդսման) Մեսրոպ Հարությունյանս, որոշակի պարբերականությամբ կներկայանամ ձեզ՝ ընթերցողներին եւ կներկայացնեմ իմ դիտարկումները թերթի գործունեության տարբեր կողմերի կամ թերթում հրապարակված եւ բուռն քննարկումների առիթ

Ախ, այդ «Նուբարաշենը»

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում երեկ նորից խուզարկություններ են իրականացվել: Այս անգամ այն անցել էր արդյունավետ: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի, օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության ավագ լեյտենանտ Վարդան Օհանյանն անթույլատրելի կապի մեջ է մտել նույն հիմնարկի կալանավորներից մեկի հետ: Պարզվել է

ԿԱՐԵԼԻ Է ԴԱՏԱՐԱՆ ՉԳՆԱԼ

Ասում է ՀՀ ԱՆ «Դատաիրավական բարեփոխումներ ԾԻԳ» ՊՀ տնօրեն Արթուր Թունյանը – Պարոն Թունյան, հայտնի է, որ դատաիրավական բարեփոխումների ոլորտում երկրորդ ծրագրի՝ 2007-2012թթ., իրականացման համար Համաշխարհային բանկի կողմից հատկացվել են շուրջ $22.5 միլիոնի չափ վարկային միջոցներ՝ արտոնյալ պայմաններով, տարեկան 0.75% տոկոսադրույքով, 20 տարի ժամկետով, մարումը՝ սկսած տասնմեկերորդ տարվանից: Վարկի հետ մեկտեղ, համակարգի բարեփոխումների համար հատկացվել

Դեպի Արարատ՝ Արցախով Մարտի 5-ին ԼՂՀ գրեթե բոլոր շրջաններում ու մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիսավորությամբ տոնվեց Հայաստանի եւ Արցախի հերոս, հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյակը: Միջոցառումներ կազմակերպվեցին Շուշիում՝ նրա հիշատակին կառուցված հուշարձանի առաջ, Մարտունիում, Հադրութի շրջանի միջնակարգ դպրոցում: Միջոցառումներին մասնակցում էին երկրի բարձրաստիճան այրեր, սպաներ եւ Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամները: Ղարաբաղի զինված ուժերի զորամասերից 3-ը կրում

ՀԱԿԱՀԱՅ ՊԱՅԾԱՌԱՏԵՍԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Լելա Կակուլիայի համար Վրաստանի հաղթանակը Հայաստանի պարտությունն է Մեկ անգամ չէ, որ վրացական իշխանությունները հայտարարել են, թե Ջավախքի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը կամ ջավախահայերի նկատմամբ քրեական եւ այլ բնույթի հետապնդումները ոչ թե հայերի դեմ ուղղված գործողություններ են, այլ՝ ողջ Վրաստանի նման հայերն էլ սոցիալական խնդիրներ ունեն, կամ եթե հանցանք են կատարել՝ պիտի պատասխան տան: Սակայն վրացական

Բնակիչները կհայտնվեն փողոցում Երեկ Նոր Նորքի 1-ին զանգվածի Ջուղայի 5 շենքի բնակիչները քաղաքապետարանի առջեւ ցույց էին կազմակերպել: Նրանք քաղաքապետարանից խնդրում էին, որ իրենց բնակարաններից չվտարեն, քանի որ արդեն մի քանի ամիս է, ինչ ոստիկանները, թաղապետարանի աշխատակիցներն ու քաղաքապետարանի չինովնիկները նրանց վտարում են այդ շենքից՝ պարզաբանելով, որ այն 4-րդ կարգի վթարային է: Նշենք, որ վթարային շենքի

ՃԳՆԱԺԱՄԸ ԹԱԿՈՒՄ Է ՀԵՌՈՒՍՏԱՍՏՈՒԴԻԱՆԵՐԻ ԴՌՆԵՐԸ

Ֆինանսական միջոցների սղության պատճառով՝ գործարարները գովազդի վրա գումար չեն ծախսում Վահան Խաչատրյանը վստահեցնում է, որ «ԳԱԼԱ»-ն չի փակվի: Գյումրիի անկախ լրատվական ալիքը՝ «ԳԱԼԱ»-ն, վերադարձնում է այն քաղաքացիների գումարները, որոնք մի մարդու պես հանգանակություն կատարելով՝ փրկեցին հեռուստաընկերությանը փակվելու վտանգից: Անկախ ալիքն արդեն իսկ 8 միլիոն դրամի պարտք է մարել, եւ սա այն դեպքում, երբ ճգնաժամը գյումրեցիներին

Նոր ստորագրահավաք՝ Գյումրիում

Թեման դարձյալ քաղբանտարկյալներն են Շիրակցի քաղբանտարկյալներ Աշոտ Զաքարյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Պետրոս Մակեյանի, Գեւորգ Ղազարյանի բողոքներն արդեն հասել են Վճռաբեկ դատարան: Այս կապակցությամբ երեկ գյումրեցի ազատամարտիկները դարձյալ մամուլի ասուլիս էին հրավիրել՝ Վճռաբեկ դատարանից պահանջելով իրականացնել «անկախ, անաչառ, արդար դատավարություն»: Նրանք տարածեցին հայտարարություն, որում ասվում է. «Ազատամարտիկներս, միանալով մեր քաղբանտարկյալ ընկերներին, ՀՀ Վճռաբեկ դատարանից պահանջում ենք գործերի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԽՈՒԺԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՇՏ

Ըստ ԱԺ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ, ՀԺԱՄ նախկին նախագահ Սեյրան Ավագյանի, դա է ճգնաժամի առաջացման գլխավոր պատճառը, որից դուրս գալու համար Հայաստանն ունի ահռելի մեծ ու հեռանկարային ռեսուրսներ: – Պարոն Ավագյան, ներկա տնտեսական ցնցումների արդյունքում մեծապես վտանգվում են միջին խավի շահերը: Ձեր քաղաքական գործունեությունը, համենայնդեպս՝ կարգախոսային մակարդակով, ուղղված էր հենց այդ խավի ձեւավորմանը: Մտահոգություն չունե՞ք,

ԴԻՄԱՀԱՐ ԿՐԱԿՈՑՈՎ

Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը վստահ է, որ իր որդուն միտումնավոր են սպանել: Հիշեցնենք, որ Գոռ Քլոյանը վիրավորվել է «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցի սխալ կիրառման արդյունքում եւ մահացել է հիվանդանոցում՝ արյունահոսությունից: Բժիշկները չեն հասցրել ժամանակին բուժօգնություն ցույց տալ: «Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նիստում Սարգիս Քլոյանը տեղեկացրեց, որ որդին սիրում էր

Շանթ Հարությունյանի վիճակը կտրուկ վատացել է

Նրան անհրաժեշտ է անհապաղ եւ ստացիոնար բուժօգնություն Երեկ կտրուկ վատացել է «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող եւ «Յոթի» գործով անցնող քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի առողջական վիճակը: Նույն օրը նրան մեկուսարանում այցելած ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների հասարակական վերահսկողության դիտորդների խմբի անդամ, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծիք է հայտնել, թե ճիշտ կլինի, եթե Շանթի խափանման միջոցը

ՄԱՐՏԻ 1-Ը ԱՐԴԵՆ ԱՆՑԵԼ Է

ՀԱԿ-ում խոստացել էին Երեւանի քաղաքապետի ընտրություններին իրենց մասնակցության հարցը որոշակիացնել մարտի 1-ից հետո: Մայիսի 31-ին Երեւանում տեղի կունենան ավագանու ընտրություններ, որոնց մասնակցելու են քաղաքական ուժերը: Հիշեցնենք, որ գործող օրենսդրության համաձայն, այդ ընտրություններում ընտրողների քվեների 50 տոկոսը հավաքած ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցրած թեկնածուն մեխանիկորեն կհամարվի Երեւանի ընտրված քաղաքապետ: Հակառակ դեպքում, ավագանիներն իրենք պետք է քաղաքապետ ընտրեն:

«ՊՈԼԻՏԻՉԵՍԿՈՅԵ ԲՐԱԿԱՆՅԵՐՍՏՎՈ»

Այսպես է մարքսիստ Դավիթ Հակոբյանը բնութագրում մարքսիզմից հեռու Րաֆֆի Հովհաննիսյանի վարքագիծը «Տվյալ կադրը պետք է ունենա լուրջ ժողովրդականություն եւ գաղափարական առումով բարձր լինի՝ մարտունակության կադր». սրանք այն չափորոշիչներն են, որոնց, ըստ մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի, պետք է բավարարի թեկնածուն, ով ներկայացնելու է ընդդիմությունը Երեւանում՝ տեղական ինքնակառավարման ընտրություններում: Հղում անելով քաղաքակիրթ երկրների փորձին՝ պարոն Հակոբյանն

ՆՈՐ ՏԵՂ ՀԱՍԱՎ

«ՀՀ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն երկրում քաղաքական դաշտի առողջացման ուղղությամբ, իսկ դրա համար անհրաժեշտ է «բացել» մամուլն ամբողջությամբ, հատկապես՝ էլեկտրոնային մամուլը, բանտարկյալներին ազատ արձակել, մարդկանց տեսակետներ հայտնելու առավել մեծ ազատություններ տալ»,- մարտի 5-ին Հանրային հեռուստաընկերության «25 րոպե» ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Նա հայտարարել

ՄԻԱՅՆԱԿ ՁՈՒԿԸ

Թվում էր, թե օրերից մի օր վերջապես ամեն ինչ այսպես պիտի սկսվեր, եւ թվում էր նաեւ, թե այնուհետեւ ամեն ինչ սկսվել էր շատ ավելի առաջ, երբ մենք չէինք ծնվել առհասարակ եւ կարծես թե հասկացանք հետո, երբ մենք արդեն հայտնվել էինք, եւ շարունակում է թվալ, երբ արդեն մեր զավակներն էին ծնվել, որ անելու էին այն, ինչ

Դպրոցը՝ սուպերմարկե՞տ

Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Նաիրյան փողոցի վրա գտնվող թիվ 2 դպրոցն արդեն լուծարված է: Այս ուսումնական տարում այն չի գործել: Սակայն ամենավատն այն է, որ հազարավոր աշակերտներ կրթած դպրոցի տարածքում կառուցվելու է սուպերմարկետ: Թե ո՞ր սուպերմարկետների ցանցի մասնաճյուղն է լինելու այնտեղ՝ չկարողացանք պարզել: Սեւանի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության բաժնի պատասխանատու Անահիտ Հովհաննիսյանը հավաստիացրեց,

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031