Օրվա լրահոսը
«Էլ ինչո՞ւ եմ ամուսնանում»
Հայ տղամարդիկ պատրաստ չեն անհրաժեշտության դեպքում կնոջ փոխարեն ստանձնել տնային գործերը: Հայ տղամարդիկ պատրա՞ստ են՝ պետք եղած դեպքում կատարել իրենց կանանց տնային պատասխանատվությունները, ասենք՝ աման լվանալ, ճաշ եփել, տուն մաքրել կամ լվացք անել: Քանի որ ներկայումս շատ է խոսվում հայ ազգի՝ եվրոպական կենցաղի այս կամ այն բաղադրիչները յուրացնելու մասին, այս հարցերի շրջանակներում «Առավոտը» հարցախույզ անցկացրեց
ԲԱԶՄԱԿՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՆԴՈՒՐԺԵԼԻ Է
Ասում են կանայք, իսկ տղամարդիկ համոզված են, որ այդ դեպքում չեն լինի վեճեր ու բաժանումներ Եթե տղամարդը պաշտոնապես ունենում է մեկից ավելի կին, դա կոչվում է բազմակնություն կամ պոլիգինիա: Երեւույթն ընդունված է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների մոտ՝ ոչ միայն մահմեդականների, ինչպես ոմանք կարծում են: Որքնով է բազմակնությունը ընդունելի Հայաստանում՝ «Առավոտը» հարզախույզ արեց միջին տարիքի քաղաքացիների շրջանում:
Տղաները՝ Բուդվա, աղջիկները՝ Սանկտ Պետերբուրգ
Մարտի 6-ից 17-ը Չեռնոգորիայի Բուդվա ծովափնյա քաղաքում կանցկացվի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական 10-րդ առաջնությունը, որին մասնակցելու նախապատրաստվող 35 երկրի 310 շախմատիստից 139-ը կրում է գրոսմայստերի կոչում: Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ներկայացված է լինելու յոթ հոգով: Նրանք են՝ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Քոթանջյանը, Զավեն Անդրիասյանը, Արտաշես Մինասյանը եւ միջազգային վարպետ Արթուր Չիբուխչյանը: Ըստ
ՀԱՕԿ-Ն ՈՒ «ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ»-Ը 2009-ԻՆ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
Երեկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը սպորտում մեկ տարի ժամկետով համագործակցության պայմանագիր ստորագրեցին: Հայաստանի առաջատար օպերատորի՝ լրատվամիջոցներին բաժանած մամուլի հաղորդագրության համաձայն, այդ նպատակով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 2009 թվականին հատկացնելու է 100 մլն դրամ: Այն նպատակաուղղվելու է օլիմպիական մարզաձեւերի զարգացմանը: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը նշանակալի ներդրում
Նինոն գոհ է Սահակաշվիլուց
Ըստ պարուհու, նախագահը մեծ արվեստասեր է Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը տեղեկացրեց, որ մարտ-նոյեմբեր ամիսներին ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության եւ սպորտի նախարարությունը, աջակցությամբ Հայաստանում Վրաստանի դեսպանության, անցկացնում են «Վրաստանի մշակույթի սեզոններ»: Ազգային օպերային թատրոնում բալետային բեմականացումներով հանդես կգա Թբիլիսիի ավելի քան 150 տարվա պատմություն ունեցող Զ. Փալիաշվիլու
Ի՞ՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ՄԱԿԱՆՈՒՆՆԵՐԸ
Ըստ մասնագետների, դրանք պատմում են՝ ով ով է Մականունն այժմ որոշ շրջանակներում դարձել է կերպարի կերտման պարտադիր պարագա: Դրանք հաճախ ավելի են բնորոշում մարդուն, քան որեւէ այլ բնութագրիչ: Այս համոզմանը յուրաքանչյուր ոք կարող է հանգել՝ մի պահ հայացք նետելով Հայաստանի քաղաքական վերնախավի, գործարարների շրջանակներում գտնվող անձանց եւ այլ բնագավառներում գործող մարդկանց «ածական» անունների վրա: Մականունների
ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ Երեկ Մադրիդում սկսվեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցն Իսպանիա: ՌԴ նախագահի եւ Իսպանիայի վարչապետ Սապատերոյի հանդիպման գլխավոր թեման է լինելու միջազգային անվտանգության նոր ճարտարապետության կերտումը, որը հիմնվելու է Ռուսաստան-ԵՄ եւ Ռուսաստան-ՆԱՏՕ համագործակցության վրա: Բացի այդ, նախատեսվում է մի շարք երկկողմանի պայմանագրերի ստորագրում, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքով իսպանական ռազմական բեռների դեպի
Ներողություն խնդրողներին կարող են դատել Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ թուրքական դատարանն իր երեկվա վճռով հնարավորություն է տվել քրեական վարույթ սկսել 1915-17 թվականների իրադարձությունների համար հայերից ներողություն խնդրելու ինտերնետային արշավի նախաձեռնողների եւ դրան միացողների դեմ: «Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ՝ Անկարայի Շինչան արվարձանի դատարանը բեկանել է դատախազության հունվարի 26-ի որոշումը, համաձայն որի՝ ինտերնետային արշավի փաստով մեղադրանքներ առաջադրելը կհակասեր խոսքի
«Սեռական սխալները վտանգավոր են»
Ուսուցիչների համոզմամբ՝ դպրոցն է այն վայրը, որտեղ երեխաները պետք է սեռական կյանքի մասին ճիշտ տեղեկություններ ստանան: «Այստեղի ու դրսի իմ հասակակիցների մտածելակերպի միջեւ տարբերությունը մեծ է: Այնտեղ, եթե տղան սիրում է աղջկան, կամ հակառակը, գնում եւ իր զգացմունքի մասին պարզ ասում է, այսինքն՝ յուրաքանչյուրն ինքն է իր անձնական հարցերը լուծում, իսկ այստեղ սկզբում աղջկա փոխարեն
ՆՈՐ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵ՞Ն
Ուսուցիչների աշխատավարձի հերթական բարձրացումը կարող է կրճատումների առիթ տալ 2009 թ. սեպտեմբերի 1-ը Շիրակի մարզի շատ ուսուցիչների համար տոնական չեղավ. որպեսզի հնարավոր լինի ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնել եւ հասցնել պահանջվող 70000 դրամին, դպրոցի տնօրենները ստիպված էին զանգվածային կրճատումների գնալ, որոշ դպրոցներում կրճատվածների թիվը գերազանցեց 10-ը: Այժմ դարձյալ խոսակցություններ են պտտվում մանկավարժների աշխատավարձերը մինչեւ 112 հազար դրամ
Հանցավոր քաղաքականության հետեւանք
Հայ ազգային կոնգրեսը իրավիճակից ելքեր է առաջարկում «Մարտի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը կայացրեց որոշում, որով հրաժարվեց վերջին տարիներին իրականացվող «ֆիքսված փոխարժեքի քաղաքականությունից», ինչի արդյունքում ՀՀ դրամը մեկ օրում արժեզրկվեց մոտ 20 տոկոսով: ԿԲ-ն չի տվել որեւէ հստակ բացատրություն՝ ՀՀ դրամի հանդեպ սպասվող քաղաքականության վերաբերյալ, եւ կայացրած որոշումը տնտեսության մեջ առաջացրեց քաոսային իրավիճակ»,- երեկ հայտարարել է
ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՈԼՈՐՏԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը վերահաստատեց, որ Կենտրոնը գրաքննություն իրականացնելու համար չէ, որ ստեղծվել է: Վերջին շրջանում հասարակական տարբեր խավեր, տարբեր մակարդակներում քննարկում, բանավիճում են հայկական հեռուստաընկերությունների հաղորդումների ու դրանց որակի շուրջ: Մասնավորապես այդպիսի քննարկումներից մեկի ընթացքում ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը շեշտել
Ձեւ եւ բովանդակություն
Հարգո՞ւմ ենք, արդյոք, Վիկտոր Համբարձումյանի վաստակը Այս տարվա առաջին նիստում ՀՀ կառավարությունը որոշեց մեծարել ականավոր գիտնական, աստղագետ եւ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանին: Նրա ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ին, այսուհետեւ Հայաստանում նշվելու է Աստղագիտության օրը: Անցած տարի լրացավ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակը, եւ նրան նվիրված մի շարք միջոցառումներ անցկացվեցին: Վիկտոր Համբարձումյանի մեծարման ալիքը հասել է անգամ հարեւան հանրապետություն՝
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՅՆ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻ՞Ն
Էջմիածնի քաղաքապետարանը չորս ամսում մոտ 1500 քաղաքացու օգնություն է հատկացրել Էջմիածին քաղաքից ստացված տեղեկության համաձայն, քաղաքապետարանը արդեն մի քանի տարի է, ինչ իր բյուջեից պարբերաբար կլորիկ գումարներ է փոխանցում պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ընկերությանը եւ գեներալին պատկանող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանին: Ինչպես հայտնի է, անցած տարվա աշնանից Էջմիածնի քաղաքապետն
Նախկին քննիչի դիտարկումները
«Իշխանության յուրացումը»՝ հստակեցման փուլում Քրեական օրենսգրքի 300 հոդվածի՝ իշխանության յուրացում, հանցագործության հանցակազմի օբյեկտը համարվում է հանրապետության քաղաքական համակարգը (նախագահ, օրենսդիր, գործադիր, դատական մարմիններ) եւ պետական իշխանության լեգիտիմությունը: Հանցակազմի օբյեկտիվ կողմը պետական իշխանությունը բռնությամբ զավթելու, պահելու, սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կամ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու հանցավոր գործողություններն են: Հանցագործության կազմի եւ «մարտի 1»-ի իրական իրադարձությունների վերլուծումից
«ՍՏՎԵՐԱՅԻՆ» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԸ ՀԱՇՎԻ ՉԵՆ ԱՌՆՎԻ
Իրավական կարգավորիչներն անհեռանկար են Հայաստանցիներին մտահոգող խնդիրներից են ցածր աշխատավարձը, կատարած աշխատանքի դիմաց ոչ լիարժեք ու համարժեք վարձատրությունը, եւ տարիներ շարունակ առանց աշխատանքային պայմանագրի աշխատելը։ Խմբագրություն այցելած տասնյակ քաղաքացիներ բողոքում են, ասելով. «Մեր՝ ստվերային աշխատողներիս ամենացավոտ հարցը, գաղտնիք չէ՝ թաքցված զբաղվածությունն է, այսինքն՝ չգրանցված զբաղվածությունը, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով»: Աշխատողներից շատերը չգիտեն, թե ինչ
«Մեծանամ՝ Հովո եմ դառնալու»
Երեխաները «տունտունիկի» փոխարեն՝ «սերիալ-սերիալ» են խաղում «Դավո տղա, որ իջնես ներքեւ, քեզ «պիսկելու» եմ»,- ծառը բարձրացած ընկերոջն այսպես սպառնաց 6-ամյա Սամվելիկը: Երբ Սամվելից հետաքրքրվեցինք, թե «պիսկելն» ի՞նչ է նշանակում, ասաց. «Դե էն, էլի, չե՞ս նայում, «Վերվարածների» միջի Ճըպլն ա ասում»: 5-ամյա Աշոտիկին էլ երբ հարցնում ես՝ մեծանաս ի՞նչ ես դառնալու, պատասխանում է՝ «Որոգայթի» Հովո: Բայց
ՄԵՂՐԻՈՒՄ ԿՅԱՆՔԸ ԿԱՆԳ Է ԱՌԵԼ
Այս քաղաքում ոչ գազ կա, ոչ աշխատանք, ոչ էլ ապրուստի միջոց Գրեթե բոլոր խանութպանների մոտ այսպիսի պարտքացուցակ կա: «Սովետի ժամանակ մեր շրջանում 10-ից ավելի կոմբինատ կար: Էլ խճաքարի, էլ կանսերվի, իսկ սրանք էղածն էլ փակում են: Հետո էլ ասում են՝ մարդիկ խի՞ են ընդդիմադիր դառնում, բա մարդ ընդդիմադիր կամ հանցագո՞րծ է ծնվում: Չեն ծնվում՝ դառնում
Գործարարները վախեցել են լողացող կուրսից Սննդամթերքի առեւտրով զբաղվող գործարարները երեկ մեկը մյուսի հետեւից փակում էին Գյումրիի կենտրոնական շուկայում գտնվող իրենց խանութները: Այս անգամ պատճառը ոչ թե հարկայինի ՀԴՄ-ներ տեղադրելու պահանջն էր, այլ սեփականատերերի՝ ապրանքը պահելու ու մի քանի օր անց թանկ վաճառելու մտադրությունը: Հիշեցնենք, որ Գյումրիում այսպիսի նախադեպ տեղի ունեցավ՝ կապված դոլարի առուվաճառքի հետ: Մի
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ «ՁԵՌՔԵՐԸ ԼՎԱՑ» ՈՒ ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵՑ
Ազգային բանկում որոշեցին դրամի փոխարժեքը կայուն պահելու համար այլեւս ջանքեր չգործադրել Ա. Ջավադյանը չի թողնի, որ դոլարի փոխարժեքը շատ բարձրանա կամ շատ իջնի: Կենտրոնական բանկի խորհուրդը երեկ որոշեց դադարեցնել ամիսներ շարունակ բանկի կողմից վարվող քաղաքականությունը, այն է՝ միջամտությունները արտարժութային շուկայում: Նշենք, որ դեռեւս նախորդ տարվա նոյեմբերից, Հայաստանի ԿԲ-ն ֆոնդային բորսայում վաճառում էր բանկի արտարժութային պահուստները,
Չէր կարող ընդդիմությունը չլինել հեռուստաեթերում
ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները համաձայնեցին, թե կար դրա պահանջը Հայաստանում հեռուստաընկերությունները ղեկավարվում են Բաղրամյան 26 հասցեից, այսինքն՝ նախագահի նստավայրից. երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Ես պետք է արձանագրեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում բոլոր հեռուստաընկերությունները ոչ թե իրապես ծառայել են հանրությանը, այլ ծառայել են իշխանությանը»,- Զարուհի Փոստանջյանի այս պնդմանը նրա հետ
ՄԹԵՐՔՆԵՐ ՈՒ ԱՊՐԱՆՔՆԵՐ, ՈՐՈՆՑ ԳՆԵՐՆ ԷԼԻ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ
Երբ ընդունվի «Մաքսային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրինագիծը՝ շահավետ կմնա միջուկային ռեակտոր եւ տիեզերական ապարատներ ներմուծելը, որոնց համար չկա մաքսատուրք: ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում է կառավարության նախաձեռնությունը, որով բարձրացվում՝ 10-15% են դառնում մի շարք ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը: Բնականաբար, այս օրինագիծը երբ ընդունվի (չենք ասում՝ եթե՛ ընդունվի, քանի որ հայտնի է՝ մեր խորհրդարանը դակում է կառավարության
ՍՊԱՐԱՊԵՏԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ ԿՆՇՎԻ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ
Մարտի 5-ին, ժամը 13-ին, Հայ ազգային կոնգրեսը Վազգեն Սարգսյանի 50-ամյա հոբելյանը կնշի Եռաբլուրում՝ վստահ լինելով, որ մեր ժողովուրդը կմասնակցի այդ միջոցառմանը: Կոնգրեսի երեկ տարածած հայտարարության մեջ նաեւ ասված է. «Այս տարի մարտի 5-ին լրանում է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան առաջին հոբելյանը՝ 50-ամյակը: Ավելի քան ութ տարի առաջ նա եւս դարձավ 1999 թ.
Որքա՞ն փող է պետք պատգամավորին երջանկության համար
Ինչպես է ազդելու համաշխարհային ճգնաժամը հայրենի օրենսդիրների գործունեության վրա Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը թակեց նաեւ մեր երկրի խորհրդարանի դռները՝ պատգամավորները դեռ չեն ստացել փետրվարի իրենց աշխատավարձը: Թեեւ ըստ օրենքի, նրանց գործատուն (տվյալ դեպքում՝ պետությունը) կարող է դա անել մինչեւ մարտի 15-ը, սակայն խորհրդարանական ավանդույթի համաձայն, աշխատավարձը միշտ տրվել է հաջորդ ամսվա 1-ին, եւ 17 տարի այդ
«ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՑՎԵՑ ԲԱՆԿՐՈՏ ՎԻՃԱԿԻ»
Կառավարության վերջին մեկ տարվա ընթացքում վարած դրամավարկային քաղաքականությունն այսպես գնահատեց Անդրանիկ Թեւանյանը: Եթե երեկ առավոտյան մեր հանրապետության տարածքում գործող բանկերում եւ տարադրամի փոխանակման կետերում 1 ԱՄՆ դոլարը փոխանակվում էր 305-307 դրամով, ապա կեսօրից հետո դոլարի փոխարժեքը կտրուկ՝ 30 տոկոսով, բարձրացավ՝ կազմելով 360-380 դրամ՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Արդեն երեկոյան երեւանյան փոխանակման որոշ կետերում 1 ԱՄՆ
«ՈՂՋՈՒՆԵԼԻ, ԹԵՊԵՏ ՈՒՇԱՑԱԾ»
Հանրահավաքում առաջին նախագահի ելույթն այսպես է գնահատում ՔԴՄ նախագահը, իսկ արմատական-կոնգրեսականները դեռ խորհում են: «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության համակարգող, ՀԱԿ անդամ Ժիրայր Սեֆիլյանն առայժմ ձեռնպահ է մնում մարտի 1-ի հանրահավաքում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին կարծիք հայտնել: «Որոշ ժամանակ անց ավելի հանգամանալից կպատասխանեմ»,- ասում է նա՝ հավելելով, որ դեռ ամբողջությամբ չի ընկալել առաջին
ԴԱ ՄԻԱՅՆ ՍԿԻԶԲՆ Է
Երեկ Կենտրոնական բանկի կտրուկ գործողությունները շոկային ազդեցություն են ունեցել Հայաստանի բնակչության վրա: Ընդդիմության փորձագետներն ու գործիչները վստահ են, որ դա լուրջ դժվարությունների միայն սկիզբն է: Առանձին լավատեսությամբ աչքի չընկավ նաեւ իշխանական կոալիցիայի անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը: Նա ենթադրեց, որ ճգնաժամը Հայաստանում կարող է տեւել մոտ 3 տարի:
ԿԻՐԱԿԱՆԱՆԱ՞Ն ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
«Ես նորից եկա այն համոզման, որ առաջին նախագահի մոտ, սովորաբար, կանխատեսումները չեն իրականանում: Դա առաջին անգամը չէ, եւ ես կարծում եմ, որ այս կանխատեսումները չեն իրականանա եւս»,- երեկ «Հայելի» ակումբում այսպես արձագանքեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը մարտի 1-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի արած տնտեսական կանխատեսումներին: Հիշեցնենք, որ նա ասել
«ՓՈՔՐԱՄԱՍՆԱԿԱՆ» ՓԱՌԱՏՈՆ
Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ՀՀ կառավարության եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ինչպես նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ, անցկացվեց «Հայաստանի ազգությունների էստրադային ծիածան» երիտասարդական փառատոնը, որն առաջին անգամ էր տեղի ունենում Հայաստանում: Համերգին մասնակցում էին ասորի, լեհ, ռուս, ուկրաինացի, հրեա, քուրդ, հույն, եզդի, գերմանացի եւ այլ ազգերի ներկայացուցիչներ: Փառատոնի կազմակերպիչ Իրինա Գասպարյանը «Առավոտի»
Մարտի 3
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք միայն աշխատանքով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը ծանրաբեռնված կլինի մի շարք խնդիրներով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ազատ ժամանակը տրամադրեք ձեր սիրելիներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք տնային գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հարմար օր է զբոսնելու եւ գնումներ կատարելու համար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Աշխատանքից