Օրվա լրահոսը

ԱԶՄԱՅՓԱՐԱՇՎԻԼԻՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

Խանտի-Մանսիյսկում շախմատի համաշխարհային օլիմպիադայի եզրափակիչ տուրից անմիջապես հետո Ադրբեջանի տղամարդկանց հավաքականի ավագ, վրաստանցի Զուրաբ Ազմայփարաշվիլին հրաժարական է տվել: Ռուսաստան-3-ի հետ ոչ-ոքի խաղալուց հետո, երբ Ադրբեջանը ստիպված բավարարվեց ընդամենը 12-րդ տեղով, Ազմայփարաշվիլին հավաքականի տղաներին հայտարարել է. «Սրանից հետո դուք ձեր հաջողությունները կկռեք առանց ինձ»,- տեղեկացնում է «Azerisport»-ը:

2012-ԻՆ՝ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ, 2014-ԻՆ՝ ՏՐՈՄՍՅՈՅՈՒՄ

Խանտի-Մանսիյսկում աշխատանքն ավարտեց նաեւ ՖԻԴԵ-ի 81-րդ համաժողովը, որում կայացվեցին մի շարք կարեւորագույն որոշումներ: Մասնավորապես, կոնգրեսականները քվեարկությամբ 2014 թվականի համաշխարհային 41-րդ օլիմպիադայի անցկացումը վստահեցին Տրոմսյոյին (Նորվեգիա): Տեղեկացնենք նաեւ, որ 40-րդը 2012-ին կայանալու է Ստամբուլում:

Ծաղրանկարիչ Արզօի ցուցահանդեսը

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց ծաղրանկարիչ Արզօի՝ Արայիկ Օհանյան, «Ծուռ կյանքի դուզ գիծ» ծաղրանկարների «ցույցահանդեսը»: Ներկայացված էր 222 աշխատանք՝ 7 տարվա աշխատանք, հիմնականում քաղաքական բնույթի: Հեղինակն ասում է, որ իր ծաղրանկարներով փորձում է արատավոր ամեն ինչի «հերն անիծել»: «Ուզում եմ բոլորը տեսնեն այս աշխատանքները: Բայց, ցավոք, կան այնպիսիները, որոնց չեն հետաքրքրում մեր այսօրվա խնդիրները, իրականությունը: Նախօրեին

Հայաստանի առաջնություն. 23-րդ տուր

Որքան քիչ ժամանակ ու տարածություն է մնում եզրագծին, այնքան ավելի արժեքավոր ու ծանրակշիռ է դառնում յուրաքանչյուր ձեռք բերված ու կորցրած միավոր: Հենց այս տրամադրվածությամբ էլ դաշտ են դուրս գալիս ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերը: Ու երեւի թե այդ տրամաբանության շրջանակներում են «մեկնաբանվում» 23-րդ տուրում գրանցված «Փյունիկի» եւ «Ուլիսի» կամային առաջին հաղթանակներն այս մրցաշրջանում:

ԱՅՍ ԱՆԳԱՄ՝ ԱՌԱՆՑ ՄԵԴԱԼԻ

Շախմատի համաշխարհային 39-րդ օլիմպիադան ավարտվեց Ուկրաինայի տղամարդկանց եւ Ռուսաստանի կանանց 1-ին հավաքականների հաղթանակով: Երկու շաբաթ 145 երկրների 264 հավաքականներ տղամարդկանց եւ կանանց մրցաշարերում պայքարեցին չեմպիոններին եւ մրցանակակիրներին որոշելու համար: Հայաստանի շախմատասերները լուրջ հույսեր էին փայփայում, որ վերջին երկու օլիմպիադաների հաղթող մեր տղամարդկանց ազգային հավաքականը երրորդ անգամ անընդմեջ կբարձրանա շախմատային Օլիմպոսի գագաթ: Սակայն այս անգամ սպասելիքները

Դեմչենկոն բեմում մերկ էր

Օրերս «Հայֆեստ» փառատոնի շրջանակներում Կամերային թատրոնի բեմում հանդես եկավ ՌԴ վաստակավոր արտիստ Վլադ Դեմչենկոն՝ «Մահով տարված» մոնոներկայացմամբ: «Երեւանում առաջին անգամ եմ, բայց արդեն հասցրել եմ շրջել երեւանյան փողոցներով, անգամ շփվել անծանոթ մարդկանց հետ: Ինձ համար շատ հաճելի էր, երբ ինձ փողոցում մոտենում էին մարդիկ եւ ասում, որ ճանաչում են…»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վ. Դեմչենկոն

Անվանիների պակաս չկա

Սակայն հայաստանյան փառատոները միաժամանակ են սկսվում ու «խանգարում» միմյանց   Վերջին տարիներին, աշունը սկսվելուն պես, հայաստանյան մշակութային կյանքը ողողվում է երաժշտական փառատոներով, որոնք առաջին հայացքից, թվում է, թե իրենց ժանրային լայն ընդգծվածությամբ պետք է բավարարեն երաժշտական տարբեր նախասիրություն ունեցող մեր ունկնդիրներին: Սակայն դա այնքան էլ այդպես չէ, որովհետեւ ո՞ր մի դասական երաժշտության սիրահարը չէր երազի,

«ԵՐԲ ՍԻՐՈՒՄ ԵՍ՝ ՈՒԺԵՂ ԵՍ»

Ստեղծագործելու եւ ապրելու բանաձեւը՝ ըստ նկարիչ Թենի Վարդանյանի Ճանաչված նկարիչ Թենի Վարդանյանին Անկախության տոնի առիթով շնորհվել է ՀՀ վաստակավոր նկարչի կոչում: Նա, իհարկե, շոյված է պետական ուշադրությունից, բայց գտնում է, որ արվեստագետի համար կարեւորը նախ ներքին անկախությունն ու ազատությունն է: Ինքը, օրինակ, կյանքի ամենամեծ ձեռքբերումն է համարում իր գտած գրունտի այն ձեւը, որ թույլ է

ԵՐԿՈՒ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԷԼԻ ԻՐԱՐ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իր տեսաբլոգում Բելառուսի իշխանություններին եւ անձամբ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրել է ռուս եւ բելառուս ժողովուրդներին գժտեցնելու մեջ: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, ՌԴ նախագահը հայտարարել է, թե Բելառուսում դեկտեմբերին սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Լուկաշենկոյի նախընտրական արշավը ամբողջովին կառուցված է հակառուսական հայտարարությունների վրա: Մեդվեդեւը նաեւ անազնվություն է համարել այն, որ պաշտոնական Մինսկը

ՊԱԿԻՍՏԱՆԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Պակիստանի թալիբները ստանձնել են ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանին հասցեագրված վառելիք տեղափոխող բեռնատարների վրա կատարված հարձակման պատասխանատվությունը: Ոստիկանության տվյալներով, հարձակման արդյունքում վեց մարդ է սպանվել, ոչնչացվել է 25 բեռնամփոփ վառելիք: BBC-ի փոխանցմամբ, Աֆղանստանում միջազգային դաշնային ուժերին վառելիք մատակարարող ավտոշարասյուները ավելի խոցելի են դարձել այն բանից հետո, երբ Պակիստանի իշխանությունները փակել են Խեյբերի միջանցքը, որը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերին

ԲՐԱԶԻԼԻԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՐՈՂ Է ԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԵՆԱԼ

Բրազիլիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում, որոնք կայացել են անցած կիրակի օրը, առաջատարն է գործող նախագահի համակիր եւ նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Դիլմա Ռուսեֆը: Երեկվա դրությամբ, ըստ BBC-ի, հաշվարկվել էր քվեաթերթիկների 97,5 տոկոսը, եւ ստացված տվյալների համաձայն, Ռուսեֆը ստացել է ամենաշատ ձայները՝ քվեների 47 տոկոսը, որը դեռ բավարար չէ հաղթահարելու 50 տոկոսի շեմը: Ռուսեֆի հիմնական մրցակից,

Բերլուսկոնիին դատապարտել են հակասեմիտական կատակի համար

Պաշտոնական Վատիկանը դատապարտել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի պահվածքը, որն իրեն թույլ է տվել հրեաների վերաբերյալ անտակտ կատակ անել: Անցած շաբաթ, իր ծննդյան 74-ամյակի տոնակատարության ժամանակ վարչապետը հյուրերի ներկայությամբ հրեաների մասին անեկդոտ էր պատմել. մի հրեա մեկ այլ հրեայից օրական հազար եվրո է վերցնում այն բանի համար, որ նրան թաքցնի Հոլոքոստից: Հիմա հրեան ասում է՝

Բոսնիայում տեղի են ունեցել ընտրություններ

Կիրակի օրը Բոսնիայում տեղի են ունեցել նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Նախընտրական արշավի առանցքում, ինչպես փոխանցում է BBC-ն, երկրի էթնիկ խնդիրներն են եղել: Բոսնիայի բարդ էթնիկ կազմը, որն իր արտացոլումն է գտել նաեւ երկրի Սահմանադրության մեջ, պահանջում էր ընտրել 5 նախագահ եւ խորհրդարանի 700 անդամ: Ընտրությունների արդյունքները որոշիչ կարող են լինել նաեւ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին Բոսնիայի

ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂԸ ՀԵԳՆԵԼ Է ԹՈՒՐՔ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԻՆ

News.am-ի փոխանցմամբ, թուրքական «Vatan» թերթի լրագրող-վերլուծաբան Մութլու Թոնբեքիջին խիստ քննադատության է ենթարկել թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարին, ով իր համակիրների հետ, ի նշան բողոքի՝ Աղթամարում իրականացրած պատարագի, նամազ էր արել հայկական Անիի Մայր տաճարում. «Ոմանք հարցնում են, թե Աղթամարի հայկական եկեղեցում իրականացված պատարագին ներկա գտնված «լիբերալները» ինչո՞ւ չկային Անիի Ֆեթհիյե մզկիթի (Անիի Մայր տաճար) նամազին:

ՊԱՇՏՈՆ՝ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՍՈՒՑՉԻՆ

«Առավոտի» նախորդ համարներից մեկում գրել էինք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ազատվում է նախկին կադրերից, նաեւ նշել, որ շուտով աշխատանքից կազատվի ԿԳՆ հատուկ կրթության բաժնի պետ Նուրիջան Մանուկյանը: Պարոն Մանուկյանը իսկապես ազատվել է ԿԳՆ բաժնի պետի պաշտոնից եւ այժմ պայմանագրով աշխատում է Կրթության ազգային ինստիտուտում: Նրա փոխարեն, «Առավոտի» տեղեկություններով, այժմ ԿԳ նախարարությունում աշխատում է պարոն

ՏԵՍԼԱԿԱՆՆ ՈՒ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ

Օրերս «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ՏՏ «Հաղթողների ակումբի» ուսանողներին ներկայացրեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հաջողության տեսլականը: ՀՀ նախագահի մրցանակը Հայաստանում՝ ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին պարգեւատրելու նպատակով ստեղծվել է «Սինոփսիսի» կողմից՝ Համահայկական հիմնադրամի հետ կնքած համաձայնագրի հիման վրա: Մրցանակակիրները ստեղծել են ակումբ, որտեղ պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում՝ քննարկելու եւ կիսվելու ձեռք բերած փորձով եւ գաղափարներով, անցկացնում են

ԵՊՀ-ն պահանջում է

Երեւանի պետական համալսարանի ուսանողները նամակ են հղել ԵԱՀԿ նախագահ, Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաեւին, պատճենն էլ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոյին: Նրանք նամակում իրենց անհանգստությունն են հայտնում «Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքում եւ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայկական մշակութային կոթողների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»: «Ադրբեջանի շովինիստ իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում

«ՄԻ՛ ՍՊԱՆԵՔ ՔԻՄԻԱՆ»

Կամ պատանի քիմիկոսների համահայկական առաջին մրցաշարը՝ Երեւանում Օրերս Երեւանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում անցկացվեց «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնած քիմիայի օլիմպիադան: Մրցույթի մասնակից 7 թիմերից 2-ը ներկայացնում էին Երեւանը, 2-ը՝ Լոռու մարզը, մեկական թիմեր էլ Աբովյանից, Գյումրիից եւ Վաղարշապատից էին: Մրցաշարի մասնակից պատանի քիմիկոսները պատասխանում էին նմանօրինակ հարցերի՝ ինչպիսի՞ բաղադրություն ընտրել

Խուսափե՛նք կրթության «էլիտարացումից»

1. Վերջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանում եւ Սփյուռքում ծավալված աննախադեպ հասարակական ընդվզումը եւ յուրատեսակ շարժման վերածված դիմադրությունն ուղղված են եղել ոչ թե այս կամ այն օրինագծի, այլ կոնկրետ օտարալեզու դպրոցներ բացելու գաղափարի ու ծրագրի դեմ: 2. «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն չկատարելու պարագայում ցանկացած հանրակրթական հաստատության գործունեություն, որը դասավանդումն իրականացնում է օտար լեզվով, լինելու է հակաօրինական,

ՄԱՐԴՈՒՆ ՏԵՍՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Մեր ուսուցչի ամենաթանկ պարգեւը Որքան շատ ես ապրում այս աշխարհում, այնքան խորն ես գնահատում այն, ինչ քեզ համար արել են քո Ուսուցիչները: Երբ 15 տարեկան ես, դու նրանց պարզապես սիրում ես, բայց միայն հասուն մարդ լինելով՝ դու ի վիճակի ես հասկանալու նրանց դերը քո կյանքում: Մեր դասղեկը՝ Նինա Աշխատոյանը, այս տարի պետք է դառնար 80

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԲԱՐՁՐԱՑՐԵՑ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՄԱՆ ԳԻՆԸ

Հոկտեմբերի 2-ին Բերդավանի գինու գործարանում կայացավ գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Նոյեմբերյանի տարածաշրջանի խաղողագործների հետ: Ծառուկյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 3-ից Բերդավանի գինու գործարանը խաղողի մեկ կգ-ն կմթերի 130-ով, վճարումն էլ կկատարվի անմիջապես: Մինչ օրս Տավուշի վերամշակող ձեռնարկությունները խաղողը 120 դրամով էին ընդունում: Բերդավանում խաղող կընդունվի անկախ նրանից, թե հումքի ընդունման պայմանագիր կա՞,

ՆԱԽԱԳԱՀԻՆԸ ԿԱ, ՄՆԱՑ ՆՈԲԵԼՅԱՆԸ

«Առավոտը» մի քանի անգամ գրել է Տավուշի մարզպետի խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանի մասին: Նա 23 գրքի հեղինակ է, որոնց զգալի մասը գիրք-ձոներ են՝ նվիրված Պետրոս Մեծին, Վլադիմիր Պուտինին, Վլադիմիր Ժիրինովսկուն, Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանին, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին, «ՎիվաՍելի» Հայաստանի գրասենյակի տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Վերջինիս

Բերքի տոնը՝ առանց բերքի

Այս տարի Լոռու մարզում Բերքի տոնին մասնակցել է համայնքների կեսը միայն 2002 թվականից սկսած, Լոռու մարզի Ստեփանավանի շրջանի Գյուլագարակ համայնքում նշվում է Բերքի տոնը: Մարզի 105 գյուղական համայնքները ի մի են բերում տարվա ընթացքում ստացածը, հաշվում կորուստները: Այս տարի էլ տոն կազմակերպեց, բայց այս անգամ գյուղացին հողից օգուտ չտեսավ: Եղանակային անակնկալներից ելնելով, գյուղացիները միայն հունիսի

ԲՆԱԿԱՐԱՆԸ՝ ՄՈՐ ՈՒ ՈՐԴՈՒ ԹՇՆԱՄԱՆՔԻ ԱՌԱՐԿԱ

Հայկական արդարադատությունը աշխարհի երեսից ջնջե՞լ է Ֆլորա Թադեւոսյանի երեք երեխաներից երկուսին Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի 74-ամյա բնակիչ Ֆլորա Թադեւոսյանն ահազանգում է՝ իր կյանքին վտանգ է սպառնում: Իսկ սպառնացողը՝ ոչ ավել, ոչ պակաս, հարազատ որդին է: Ծեր կինն անհանգստանալու պատճառ, պարզվում է՝ ունի: Որդին՝ 45-ամյա Վազգեն Սիմոնյանն այնպես է վախեցրել մորը, որ տարեց կինը ստիպված

ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՄԱՀԱՑԵԼ Է

Հոկտեմբերի 3-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:Բախվել են «ՎԱԶ-21011» մակնիշի 14 ՏԼ 728 պետհամարանիշի եւ «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 2001 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, ԱՄՆ 66-ամյա քաղաքացի Զվարթ Ուզունյանը տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Երեւանի բնակիչ, 53-ամյա Սեյրան Մուսիկյանը 

ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ՝ ԲԱՎԱՐԱՐ

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 20 շենքի բակում կայանած ավտոմեքենայում այրվել են Գագիկ Մովսիսյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 53 ՍԼ 595 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահը եւ բեռնախցիկը: Հրդեհի հետեւանքով Ագարակի բնակիչներ՝ 40-ամյա Գագիկ եւ 14-ամյա Գոռ Մովսիսյանները ստացել են թեթեւ այրվածքներ եւ տեղափոխվել Ագարակ քաղաքի հիվանդանոց:

ԴՌՆՓԱԿ ՆԻՍՏ

Երեկ ՀՀ վարչական դատարանում նշանակվել էր դռնփակ դատական նիստ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ «ՀՀ ՊՆ նախարարի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի մասին» հրամանը անվավեր ճանաչելու եւ ՊՆ-ին տեղեկատվություն տրամադրել պարտավորեցնելու պահանջի մասին: Փետրվարի 10-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը, որպեսզի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրամադրեր 2009

ԴՌՆՓԱԿ ՆԻՍՏ

Երեկ ՀՀ վարչական դատարանում նշանակվել էր դռնփակ դատական նիստ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ «ՀՀ ՊՆ նախարարի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի մասին» հրամանը անվավեր ճանաչելու եւ ՊՆ-ին տեղեկատվություն տրամադրել պարտավորեցնելու պահանջի մասին: Փետրվարի 10-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը, որպեսզի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրամադրեր 2009

ԶԻՆՎՈՐԸ՝ ԿԱԽՎԱԾ

Հոկտեմբերի 3-ին, ժ.19-ի սահմաններում ՊՆ զորամասերից մեկի զորանոցի նկուղում հայտնաբերվել է շարքային Սամվել Խաչատրյանը՝ կախված վիճակով: Արտաշատի զինկոմիսարիատից բանակ զորակոչված Ս. Խաչատրյանը սեպտեմբերի 13-ից մասնակցում էր ճամբարային հավաքների:

Կարո՞ղ է դատավորը լինել անաչառ

2010 թ. փետրվարի 8-ից ՀՀ վարչական դատարանի Էջմիածնի նստավայրի դատավոր Ա. Ծատուրյանի վարույթում է գտնվում Վ.Դ. 4/0015/15/10 գործը, ըստ հայցի Գարեգին Շահվերդյանի՝ ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳՊԿ Վաղարշապատի ՏՍ-ի եւ 3-րդ անձ Վաղարշակ Մանուկյանի՝ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ: Ես՝ Գ. Շահվերդյանս, 2010թ. ապրիլի 9-ին դատարանին միջնորդություն եմ ներկայացրել սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031