Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ՝ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն՝ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացված հարցին: Այն առնչվում էր ձերբակալվածներին պահելու վայրերում անձանց իրավունքներին, խախտման դեպքերին: ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ մինչ պաշտպանի հայտարարությունը, այդ հարցը քննարկվել է կոլեգիայի նիստում, հրապարակվել ԶԼՄ-ներում: «Ինչ վերաբերում է պաշտպանի այն դիտարկմանը, թե կալանավորված անձանց պահելու վայրերում երբեմն պահվում

Ինքնության տոնի շուրջ

Oրերս ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է Հայ ազգային ինքնության տոնի մասին ՀՅԴ եւ ՀՀԿ ներկայացրած նախագիծը, ինչը մտավորականներին անհանգստությունների եւ բողոքների տեղիք է տվել: Երեկ «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսին բանասեր, պատմաբան Վարդան Դեւրիկյանն այդ առիթով ներկայացրեց իր առարկությունները: «Տոնն ընդունվել է հետեւյալ ձեւակերպմամբ՝ Ազգային ինքնության տոն, որը պետք է նշվի օգոստոսի 11-ին: Այն տիպաբանական հատկանիշները,

Փետրվարի 12

ԽՈՅ (21.03-20.04)- Օրն անցկացրեք ընտանեկան միջավայրում: ՑՈՒԼ (21.04-21.05)- Մի խուսափեք ժամադրությունից, որովհետեւ այն կարող է վնասել ձեր հարաբերությունները: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հետեւեք ձեր առողջությանը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Հարմար օր է խնջույք կազմակերպելու եւ արկածների համար: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Սեքսը մի մղեք երկրորդ պլան: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր մտերիմներին ասեք այն, ինչ նրանց մասին մտածում եք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Մի մոռացեք

Առջեւում ուժեղ սեռն է

Վերջերս կատարված գիտական հետազոտություններից մեկը, որը վերաբերում է գեղեցիկ եւ ուժեղ սեռերի մտավոր կարողություններին՝ բանավեճերի տեղիք է տվել։ Պատճառն այն է, որ, ըստ այդ հետազոտության, տղամարդիկ ընդհանուր առմամբ կանանցից խելացի են։ Իր մտավոր մակարդակով ուժեղ սեռը 5 միավորով գերազանցում է գեղեցիկ սեռին։ Սա վկայում է այն մասին, որ, ի տարբերություն կանանց, Ադամի հետնորդները ի ծնե

Տղամարդուն հունից հանելու 5 միջոց

Կանանց կողմից հնչեցվող՝ տղամարդկանց նյարդայնացնող արտահայտությունների ամենաթեժ հնգյակը: Կին- տղամարդ բարդ հարաբերությունները միշտ են հուզել մարդկանց: Մտածելակերպի, զգացողությունների տարբերությունը սեռերի մոտ միշտ էլ առաջացրել է բազում խնդիրներ: Այդ խնդիրները հուզում են նաեւ հոգեբաններին, որոնք փորձում են միջսեռային հարաբերություններում գտնել ոչ միայն հակադրություններ, այլեւ՝ նմանություններ, ուսումնասիրություններ են կատարում՝ պարզելու, թե հատկապես ինչպիսի միջադեպերի պատճառով են վեճեր

«ՌՈՄԵՈՅԻ ՈՒ ՋՈՒԼԻԵՏԻ» ՆՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի համարձակության արդյունքը Անահիտ Բախշյանը՝ վաստակավոր տատիկ: Իմ սիրո պատմությունը սիրով պատմում եմ երիտասարդներին եւ հատկապես աղջիկներին, որպեսզի որեւէ մեկը չվախենա իր զգացմունքից եւ հավատա, որ զգացմունքն իրենն է, եւ ինքն է այդ զգացմունքն արտահայտելու տերը… Ուսանող էինք, հունվարի քննություններն արդեն հանձնել էինք ու Յուրայի հետ քաղաքում ման էինք գալիս: Մենք համակուրսեցիներ

Ներկայացուցչական մասնակցություն

Փետրվարի 17-25-ը Մոսկվայում, «Իզմայլովո» համալիրի «Գամմա Դելտա» հյուրանոցում անցկացվելու է շախմատային աշխարհի ամենազանգվածային մրցաշարերից մեկը՝ «Aeroflot Open 2009» միջազգային բաց փառատոնը, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը 180 հազար եվրո է: Այս փառատոնն առանձնանում է նրանով, որ դրան ըստ խմբերի մասնակցում են ինչպես ամենաբարձրակարգ գրոսմայստերները, այնպես էլ վարկանիշ չունեցող շախմատիստները: Փառատոնի պաշտոնական կայքում կազմակերպիչները հրապարակել են ուժեղագույնների

Աշխարհի յոթ մարզական հրաշալիքների առաջատարը

Բրիտանացի մարզասերները կազմել են աշխարհի յոթ մարզական հրաշալիքների ցուցակը: Այն գլխավորել է ավտոարշավի «Ֆորմուլա-1» դասի Մոնտե-Կառլոյի մրցուղին, որի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցողների 18 տոկոսը: Առաջին եռյակում ընդգրկվել են նաեւ Կատալոնիայի «Քամփ Նոու» մարզադաշտը՝ 15% եւ Պեկինի օլիմպիական խաղերի բացման եւ փակման հանդիսավոր արարողությունների՝ «Թռչնաբույն» անունն ստացած ստադիոնը՝ 14%: Հետաքրքիր է, որ Մոնտե-Կառլոյի մրցուղին, որտեղ

«ԴԱՆԱԿԱՎՈՐՆԵՐԸ» ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ

Խորխե Արսեի նկատմամբ տարած առավել քան համոզիչ հաղթանակից հետո, առաջին գերթեթեւից բարձր քաշային կարգի աշխարհի ուժեղագույն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներն արդեն հաշվի են նստում եւ ռինգում սպասում են WBC/IBF/WBA վարկածներով աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանին: Վախթանգի երեք գոտիները աշխարհի մյուս ուժեղագույններին արդեն հանգիստ չեն տալիս:       Վանաձորցի բացարձակ չեմպիոնը ժամանակին հայտարարել էր, որ Արսեին պարտության

ԱԺ-ն եւ ՊՆ-ն մոռացե՞լ են բալետի մասին

Բալետի արտիստները շարունակում են զորակոչվել եւ զինվորական «սապոգների» մեջ վնասել իրենց ոտքերը: Մեր բալետային արվեստն իր լավ օրերը չէ, որ ապրում է. հայկական բալետային դպրոցի ավանդույթները խաթարվել են… Ու պատճառները բազմաթիվ են: Մյուս կողմից, հաճելի է արձանագրել, որ շուտով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կսկսվեն Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրական աշխատանքները,

«ԿԵՐԱԿՐԵ՛Ք ՁԵՐ ՆԵՐՍԻ ԲԱՐԻ ՇԱՆԸ»

«Արմենոիդս» նախագծի հիմնադիր եւ ղեկավար Էդգար Ռոստոմյանը ներդաշնակ աշխատելու կոչ է անում եւ իրենց ոճով ստեղծագործողներին մրցակից չի համարում: Այս տարվա Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը, ի թիվս այլ երգիչների եւ խմբերի, հրավիրված չէր նաեւ մեծ լսարան ունեցող եւ նախկինում «Տարվա լավագույն խումբ» ճանաչված «Արմենոիդսը», ինչն առաջացրել է նրանց երկրպագուների դժգոհությունը: Ըստ «Արմենոիդս» նախագծի հիմնադիր եւ ղեկավար

Երեւի չեն ստորագրի «Ես իրազեկված չեմ մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ որեւէ փաստաթղթի ստորագրման վերաբերյալ»,- APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, մեկնաբանելով Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչի հայտարարությունը առաջիկա ամռանը հակամարտող կողմերի միջեւ շրջանակային համաձայնագրի ստորագրման հնարավորության վերաբերյալ՝ Բրայզան նաեւ ասել

Շատ գյուղերում մանկապարտեզ չկա

Չնայած ԿԳՆ նախադպրոցական կրթության վարչության պետ Հասմիկ Միտոյանը կարծում է, որ այս ոլորտում դրական տեղաշարժեր կան: «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2005-ի նոյեմբերի 15-ին: Դրանից երեք տարի անց միայն՝ 2008-ի մարտի 13-ին, ՀՀ կառավարության կողմից հաստատվեց նախադպրոցական կրթության բարեփոխումների ռազմավարական ծրագիրը: Այստեղ տարբեր գլուխների միջոցով արտացոլվում են ներկայիս նախադպրոցական կրթության ոլորտը, բնագավառում գոյություն

ԲԱՐՁՐԱՑԵԼ Է ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ԳՈՒՄԱՐԸ

Չնայած հատարարություններին, որ մանկավարժների աշխատավարձն այս տարվանից բարձրացել է 30%-ով, իրականում բարձրացվել է դրույքաչափի գումարը, այն էլ՝ 20%-ով: Մոտ 2 ամիս առաջ Ազգային ժողովում քննարկումներ էին ընթանում այն մասին, որ մեր հանրապետությունում աշխատող ուսուցիչների վարձատրությունը ավելանալու է 30%-ով եւ միջին աշխատավարձ է համարվելու 116 հազար դրամը: Սակայն, ինչպես պարզվեց փետրվարին, երբ ուսուցիչները ստացան այս տարվա

Մի վատաբանեք ավստրիահայերին

Արձագանք «Հայերը Ավստրիայում պառակտված են. ավստրիաբնակ Գայանե Սարգսյանի դիտարկումները» հոդվածին («Առավոտ», 05.02.2009): Ցանկութիւն չունեմ մէկ առ մէկ յիշելու տիկնոջ ոչ ճշգրիտ ենթադրութիւնները, սակայն մտադիր եմ յարգարժան ընթերցողին տեղեկացնել հետեւեալ կէտերը: Հայերը Աւստրիայում յայտնուել են ոչ թէ առաջին աշխարհամարտից յետոյ, այլ 18-րդ դարից, չը հաշուած անհատ հայեր, որոնք ապրել եւ բարձր պաշտօններ են վարել Արքունիքում 17-րդ

«ՊԱՅԹՅՈՒՆ»՝ ՀԱԴՐՈՒԹՈՒՄ

1988-ի փետրվարի այս օրերին գավառական փոքրիկ քաղաքում տեղի ունեցավ ղարաբաղյան առաջին ցույցը Գորբաչովյան «պերեստրոյկայի» ու «գլասնոստի» շունչը գավառական Հադրութ ավանում փչեց 1985թ. վերջերին, 1986 թվականին: Այդ տարի Երեւանից տուն վերադարձավ եւ Հադրութի թանգարանի տնօրեն նշանակվեց Արթուր Մկրտչյանը, ով պետք է դառնար Լեռնային Ղարաբաղի առաջին ընտրված ղեկավարը, սակայն երեք ամիս անց՝ սպանվեց 33 տարեկանում: Նելլի Կասպարովան

Արհմիությունն օգնում է

Իսկ աշխատավարձերի բարձրացումը կօգներ արհմիությանը 2004 թվականի սեպտեմբերին Լեյլա Մետրեվելին առաջին անգամ ընտրվեց Վրաստանի մանկավարժների եւ գիտնականների ազատ արհմիության Ախալքալաքի շրջանի նախագահ: Չորս տարի անց՝ 2008 թվականին, կազմակերպության անդամների միաձայն քվեարկությամբ, արհմիության նախագահի պաշտոնը կրկին վստահվեց նրան՝ նկատի ունենալով տարիների գործունեությունն ու աշխատանքին անմնացորդ նվիրվածությունը: Տիկին Մետրեվելիի տեղեկացմամբ, այսօր Մանկավարժների եւ գիտնականների ազատ արհմիությանն անդամակցում

ՄԵԾ ԱՅՐՈՒՄԻ ՀՈԳՍԵՐԸ

Ադրբեջանից տեղահանվածներով բնակեցված գյուղի հողերը մշակում են պաշտոնյաները, սակայն առանց հարկերը վճարելու Գյուղապետ Սաշիկ Առուշանյանը փորձում է գյուղացիներին հուզող խնդիրները լուծել…       …բայց Արտյոմ Բաղրամյանն ու Գոհար Կարապետյանը, բազմաթիվ այրումցիների նման, հոգնել են սպասելուց: Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում ապրում է 1117 բնակիչ, որոնք հիմնականում 1988-1990 թթ. Բաքվից, Կիրովաբադից, Խանլարից ու Շամխորից մազապուրծ

Նոտարը հեռախոսով չէր կարող գաղտնիք հայտնել

Ծառայողական քննությունն ինչ պարզեց «Առավոտն» անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին հրապարակեց ԱՄՆ-ում բնակվող լրագրող Գայանե Մանուկյանի «Նոտարի հերթական «առեղծվածը» հոդվածը: Այն հանգուցյալ Պերճ Պետրոսյանի երկրորդ կնոջ՝ Գ. Խաչատրյանի նկատմամբ Երեւանի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի գործունեության, նոտարական մի ձեւակերպման մասին էր: Հրապարակումից հետո արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը «Առավոտին» տեղեկացրել էր, որ սկսվել է

«ՈՉԻՆՉ ՉԵՄ ՍՊԱՍՈՒՄ»

Ասում է ՀՀ նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը – Նախ՝ ինչպե՞ս դիմավորեցիք Ամանորը կալանավայրում. կա՞ր անսովոր մթնոլորտ, հոգեվիճակ, հնչեցրի՞ք կենացներ: – Դիմավորեցի՝ ինչպես ազատությունից ապօրինի զրկված իմ բոլոր ընկերները: Բնականաբար, բաժակաճառեր ու կենացներ չեն հնչել: Իհարկե, մթնոլորտը սովորական ամանորյա չէր, ինչպես ամեն տարի: Մաղթանքներ մեկս մյուսին ու մեր ժողովրդին՝ հղել ենք: Ամենակարեւոր մաղթանքը, որ այս

Արտոնությունից զրկում են

Մինչդեռ անհատական թոշակառուները՝ անկախ նրանից, հարազատների խնամքին են, թե՝ ոչ, արտոնություններ ունեն՝ ՀՀ նախագահին ուղղված բաց նամակում գրում է անհատական թոշակառուն: Հայաստանում ժամանակ առ ժամանակ նկատվող ապօրինի եւ անարդար դրսեւորումները բնակչության սոցիալապես ամենախոցելի խավերի հանդեպ համալրվեցին հերթական նմանօրինակ քայլով՝ այս անգամ կենսաթոշակառուների նկատմամբ: ՀՀ կառավարության N251 որոշմամբ՝ անհատական կենսաթոշակառուներն օգտվում են խմելու ջրի սակագնի 50%-ը

ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԸ «ՍԱՆՐԵԼ» Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ

Նոր Նորքը, Շենգավիթը, Շիրակն ու Արմավիրը «սոցիալական» մի շարք խախտումներ են թույլ տվել Անցյալ տարեվերջին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը ներկայացրեց 2008 թ. երկրորդ կիսամյակի ուսումնասիրությունների արդյունքները, որոնք վերաբերում էին բնապահպանության, առողջապահության, կրթության եւ գիտության նախարարություններին, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, Երեւանի քաղաքապետարանին, ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի բացահայտումներին եւ այլն: Այժմ

«Ժառանգությունը» տաքսիստներին պաշտպանում է

Հանուն տաքսիստների, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հանդես է եկել օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ: Տաքսիների լիցենզիայի համար պահանջվող գումարի չափը 200 հազարից 25 հազար դարձնելուց հետո, տաքսու վարորդներն ու նրանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունները հիմա էլ մեկ այլ խնդիր են առաջ քաշել: Նրանք պահանջում են, որ Ազգային ժողովը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարի եւ

ՀԱՅ «ԽՈՊԱՆՉԻՆԵՐԻՆ» ԳՈՐԾ ՉԵՆ ՏԱԼԻՍ

Առաջիկա ամիսներին Հայաստանը կզրկվի արտերկրից ուղարկվող միլիարդավոր տրանսֆերտներից Ռուսաստանում աշխատող բազմաթիվ հայ «խոպանչիներ» ստիպված են հավաքել ճամպրուկներն ու վերադառնալ հայրենիք, քանի որ նրանք զրկվել են այնտեղ ունեցած իրենց աշխատանքից: Առեւտրի եւ շինարարության բնագավառներում, որտեղ սովորաբար աշխատում են հայերը, նրանց այլեւս գրկաբաց չեն ընդունում: Բանն այն է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայտարարությունից հետո, թե երկրում

Ասեք խախտում թույլ տված դատախազների տվյալները

Գլխավոր դատախազության խոսնակն անդրադառնում է Մարդու իրավունքների պաշտպանի հունվարի 9-ի գրությանը՝ ուղղված գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած խնդիրը՝ ձերբակալվածներին պահելու վայրերում անձանց պահելու կարգի խախտումների վերաբերյալ, միգուցե իրենց համար հայտնագործություն է, սակայն դա մի քանի անգամ քննարկվել է դատախազությունում, եւ նման դեպքերը բացառելու ուղղությամբ դատախազության մարմիններն, իրենց լիազորությունների շրջանակներում, իրականացնում են օրենքով

ԿԱՅԱՑԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԹԵԿՈՒԶ ԱՐՅԱՆ ԳՆՈՎ

1999-2003թ. ԵԽ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ներկայումս Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի համար գերնպատակը կայացած Հայաստանն է, որին հասնելու համար դեմ չէ «մարտի 1-երին»: – ՌԴ կողմից ՀՀ-ին $500 միլիոնի վարկ տրամադրելու փաստը՝ եւ հատկապես վարկի պայմանների մասին տեղեկատվության պակասը տարբեր մեկնաբանությունների առիթ տվեցին: Ձեր կարծիքով՝ ինչի՞ դիմաց տրվեց այդ վարկը: – Այստեղ կա երկու

ԽՈՍՔԸ 300 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐՆԱԳԻՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԷՐ

ՔՕ 225-րդ եւ 300-րդ հոդվածներում փոփոխությունների մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամ Արծվիկ Մինասյանն արձագանքեց մեր թերթում Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ղեկավար Արմեն Խաչատրյանի մեկնաբանությանն իր առաջարկին՝ ընդհանրապես հրաժարվել «պետական իշխանության յուրացում» արտահայտությունից: Արմեն Խաչատրյանը դեմ էր դրան. «Ենթադրում ենք, թե հետայսու Հայաստանում չի՞ լինի մի մարդ կամ մարդկանց խումբ, որոնք կկարողանան պետական իշխանությունն ապօրինի

ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ ԵՆ

Երեկ «Տեսակետ» ակումբում, անդրադառնալով ԵԽԽՎ-ի՝ Հայաստանին ձայնից չզրկելու քայլին, քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծիք է հայտնել, որ Եվրոպան թերեւս զգուշացավ Հայաստանն իր ձեռքով Ռուսաստանին հանձնելու հեռանկարից: Նա հիշեցրել է, որ ԵԽԽՎ քննարկումից առաջ Հայաստանը տարբեր գործիչների շուրթերով պատրաստակամություն հայտնեց՝ ընդհուպ իսլամական ուղղությամբ գնալ, եթե զրկվի ձայնից: Ուստի քաղաքագետը համամիտ չէ, որ ԵԽԽՎ որոշումը գործարք էր Ղարաբաղի

«Կռիլովյան հայտնի առակի սկզբունքները կոալիցիայում չեն գործում»

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կոալիցիայի մեկ տարվա աշխատանքը գնահատում է բավարար: 2008-ի մարտի 21-ին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը ստորագրեցին քաղաքական կոալիցիայի ստեղծման հուշագիրը: Երեկ «Հայացք» ակումբում գնահատելով կոալիցիոն ուժերի համատեղ գործունեության մեկ տարին՝ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանն ասաց. «Կոալիցիան գործում է

«ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ ՄԻԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ»

Մի՞թե օրենքի այս դրույթին անտեղյակ են «Օրինաց երկրում» Ինչո՞ւ է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն իր ղեկավարած կուսակցությանը հարող կառույցներ ստեղծում արտերկրում: Փետրվարի 6-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պարզաբանելով, թե ինչու են Ամանորին ՕԵԿ-ական պատգամավորները մեկնել Դուբայ՝ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարել էր. «Գնացել էինք մեր հերթական կառույցը բացելու»: Եվ լրագրողների տարակուսանքին ի

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031