Լրահոս
Օրվա լրահոսը

Առջեւում ուժեղ սեռն է

Փետրվար 12,2009 00:00

Վերջերս կատարված գիտական հետազոտություններից մեկը, որը վերաբերում է գեղեցիկ եւ ուժեղ սեռերի մտավոր կարողություններին՝ բանավեճերի տեղիք է տվել։ Պատճառն այն է, որ, ըստ այդ հետազոտության, տղամարդիկ ընդհանուր առմամբ կանանցից խելացի են։

Իր մտավոր մակարդակով ուժեղ սեռը 5 միավորով գերազանցում է գեղեցիկ սեռին։ Սա վկայում է այն մասին, որ, ի տարբերություն կանանց, Ադամի հետնորդները ի ծնե ավելի լավ են հարմարեցված առավելագույն բարդության հանձնարարությունները կատարելուն։ Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչու է Նոբելյան մրցանակակիրների եւ գրոսմայստերների ճնշող մասը տղամարդ։ Հարցին պատասխանելու համար գիտնականները հետաքրքիր փորձ են կատարել։ Ստուգել են 24 հազար ուսանողի ինտելեկտի գնահատականը եւ արդյունքից փոքր-ինչ շփոթահար եղել։ Արական սեռի ուսանողները երկու անգամ ավելի էին «գերազանց» գնահատականին համարժեք՝ 125 միավոր ստացել, քան ուսանողուհիները։ Իսկ երբ միավորների արժեքը բարձրացվեց 155-ի, որը համարժեք էր հանճարի մակարդակին, այս կարգի մեջ յուրաքանչյուր ուսանողուհու դիմաց ավելի քան հինգ ուսանող էր ընդգրկված։ Գիտնականներն այնքան էլ ոգեւորված եւ ուրախ չեն իրենց հայտնագործությամբ։ Նրանք շատ են ցանկացել, որ կանայք եւ տղամարդիկ հավասար լինեին, սակայն իրականության մեջ ավելի մեծաթիվ վկայություններ են ի հայտ գալիս հօգուտ զուտ կենսաբանական գործոնի դերի։ Ինտելեկտուալ զարգացումը կապվում է ուղեղի ծավալի հետ, եւ քանի որ տղամարդու ուղեղի ծավալը 10 տոկոսով ավելի է կնոջ ուղեղից, եզրակացվում է, որ առաջինի մտքի հզորությունը եւս մեծ է։ Նման հետազոտությունները, անշուշտ, մեծաթիվ կողմնակիցներ ունեն, սակայն երբեմն դրանք նաեւ շահարկվում են, ինչպես եղավ Մեծ Բրիտանիայում։ Մի հայտնի հեռուստահաղորդավար մեծ աղմուկ բարձրացրեց՝ հայտարարելով, որ բրիտանական հասարակության մեջ կանայք ոչ միայն գերիշխում են, այլեւ իրենց կանոններին ենթարկում կյանքի բոլոր ոլորտները։ Նման իրավիճակում, ըստ նրա, ուժեղ սեռի դերը հասցված է սեղմնահեղուկի դոնորի մակարդակին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել