Օրվա լրահոսը
ՀՀԿ-ի Մարիշն արդեն անվստահելի է
«Օդնոկլասնիկի» սրճարանում տեղի ունեցած միջադեպից հետո՝ ՀՀԿ-ականները որոշեցին Մարինա Մադաթյանին պատժել: Մարինա Մադաթյանին պաշտոնից ազատեցին: Երեկ կեսօրին Հանրապետական կուսակցության Արաբկիրի կառույցում տարածքային խորհրդի նիստ էր հրավիրվել: Թեեւ խորհրդի անդամները հայտնել են, թե իբր պետք է կազմակերպչական հարցեր քննարկեն, սակայն, մեր տեղեկություններով, նիստի հիմնական նպատակը եղել է կառույցի նախագահ, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի տեղակալ Մարինա
ԴՊՐՈՑ ՉԵՆ ԳՆՈՒՄ, ՈՐ ԸՆՏԱՆԻՔԸ ՊԱՀԵՆ
Հովհաննիսյանների երեխաներն իրենց մանկությունից բան չեն հասկանում, քանի որ ստիպված են խաղերի ու դասերի հաշվին աշխատել: Սոված չմնալու համար Հովհաննիսյանների անչափահաս երեխաներն են աշխատում: «Երեխեքս, որպեսզի սովից չկոտորվեն, ստիպված դպրոցից դուրս են եկել, որ աշխատեն, մի երկու կոպեկ առնեն: Տղես ասում է՝ պապա, մենք ուրիշներից ինչո՞վ ենք պակաս, որ վատ ապրենք: Մեծ
«Ոչ մի կոպեկ չեք ստանա»
Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Լոռու մարզի համայնքապետերին զգուշացրել է, որ մինչեւ սեփական եկամուտների հավաքագրումը չբարելավեն, պետբյուջեից գումար չեն ստանա: Ըստ փոխվարչապետի, համայնքները վատ են աշխատում: Լոռու մարզի գրեթե բոլոր համայնքներն էլ նախորդ տարի, 2007-ի համեմատությամբ, բավականին նվազեցրել են սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը: 60 եւ ավելի տոկոսով եկամուտները հավաքագրել է ընդամենը 36 համայնք: Այս
ԳՅՈՒՂԱՑԻՆ ԿՄՆԱ ԱՌԱՆՑ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ
Այս տարի գյուղացիները ստիպված են պարարտանյութը գնել նախորդ տարվանից կրկնակի թանկ գնով Այս տարի պետությունը գյուղացիական տնտեսություններին պարարտանյութի ձեռքբերման համար սուբսիդիա չի հատկացնելու: Նախորդ տարիներին կառավարությունը պայմանագիր էր կնքում պարարտանյութի ներկրմամբ զբաղվող որեւէ ընկերության հետ եւ վճարում էր պարարտանյութի արժեքի որոշ մասը, մյուս մասն էլ վճարում էր գյուղացին: Սա բավականին թեթեւացնում էր գյուղացիների հոգսը, քանի
Պաշտպանը պարտավորություն չունի փաստեր տրամադրելու
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը գլխավոր դատախազին հիշեցրել է օրենքի դրույթները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հունվարի 15-ին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին գրությամբ տեղեկացրել էր, թե քաղաքացիներն իրեն հասցեագրված բազմաթիվ դիմում-բողոքներով հայտնել են, որ «անձը ոստիկանության բաժին բերման ենթարկվելուց, ձերբակալվելուց, իսկ այնուհետեւ կալանավորվելուց հետո՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի ժամանակով է պահվել ոստիկանության բաժնի ձերբակալվածների
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ
Մյունխենում հայտարարել է Սերժ Սարգսյանը, իսկ Գորան Լենմարկերը Երեւանում հայտարարել է, որ հիմա է լուծումներ գտնելու ժամանակը: «Մենք պետք է կարողանանք սովորել անցյալի դասերը, որպեսզի կանխվեն տարածաշրջանի շարունակվող ռազմականացումն ու բաժանարարների խորացումը: Պետք է կարողանանք, քանզի Հարավային Կովկասի համար մշտապես կիրառվել են պիտակներ ու կարծրատիպեր, որոնք արմատախիլ անելու ժամանակն է՝ հանուն մեր երկրների կայուն եւ
ԲՈՒԺՄԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ՞
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջում երեկ հրապարակվել է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանից փետրվարի 6-ին ստացված պատասխանը՝ Արմեն Հարությունյանի հունվարի 27-ի գրությանը: Պատասխանում մասնավորապես ասված է. «Արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Սասուն Միքայելյանի առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով 2009 թ. հունվարի 26-ին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ է գործուղվել արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի թերապեւտիկ բաժանմունքի գլխավոր մասնագետ,
Կողմնակից է լարվածության թուլացմանը
ՀՀԿ-ին բավարարում են վարչապետը, նախագահը եւ խորհրդարանը, Ռոբերտ Քոչարյանին ոչ ոք չի սպասում: Երեկ այսպիսի բաներ է ասել ԱԺ հանրապետական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը: ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը երեկ եւս փայլեց իր տեսակետների յուրօրինակությամբ: «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում պարոն Զոհրաբյանը բավականին բաներ ասաց, որոնց մի մասին արժե անդրադառնալ: Մասնավորապես, նա նկատեց. «Այդ հոդվածներով
«ԿԵՂԾԱՎՈՐՆԵՐ»
Այսպես է անվանում քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի կինը՝ Աննա Մալխասյանը, բոլոր այն պատգամավորներին եւ մտավորականներին, ովքեր սպասում են «7-ի» դատավճռին: – Ի՞նչ տպավորություն եք ստանում այն ամենից, ինչ տեղի է ունենում «7-ի գործով» եւ գործի շուրջ: – Տպավորությունս այն է, որ դատարանը շահագրգիռ է, որպեսզի ձգձգվի դատական պրոցեսը, քանի որ իրենք լավ հասկանում են, որ ամեն
«ՁԵՐ ՏԿԼՈՐ ՀԵՏՈՒՅՔՆԵՐՈՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԲԱՆ ՉԵՔ»
ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողի օրերս ասածն առիթ դարձավ, որ ժամանակին Եվրոպայի խորհրդին անդամակցելուն դեմ արտահայտված գործիչը հիշի իր՝ վերնագրում մեջբերված փաստարկը: Արդեն հաղորդել ենք, որ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Անդրես Հերկելը 1stNews կայքէջի հարցին, թե ինչո՞ւ է ԵԽԽՎ-ն երկակի չափանիշներ կիրառում Ադրբեջանի նկատմամբ եւ չի տեսնում Հայաստանում առկա բազմաթիվ քաղբանտարկյալներին՝ պատասխանել է. «Արեւմուտքը Ադրբեջանին դիտարկում
ԴԻՄԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
Ժողովրդական կուսակցության գրասենյակի երեկ տարածած հաղորդագրության համաձայն, կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը դիմել է Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին՝ թույլտվություն ստանալու փետրվարի 28-ին, ժամը 17-19-ն ընկած ժամանակահատվածում, քաղաքապետարանին հարող տարածքում անցկացնել մոմավառություն՝ ի հիշատակ մարտի 1-ի զոհերի:
ԴԱՍՏԻԱՐԱԿԻՑ՝ ՏՆՕՐԵՆ
Վերջերս Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, առանց հիմնավոր պատճառաբանության, պաշտոնից ազատել էր Նորավանի մանկապարտեզի վարիչին՝ Ռուզաննա Ներսիսյանին: Նա ավագանու նախկին անդամ, Գյումրիի թիվ 17 դպրոցի տնօրեն Կարապետ Ներսիսյանի կինն է: Քաղաքապետի այս քայլը տիկինը որակել էր որպես քաղաքական հաշվահարդար, նկատի ունենալով այն փաստը, որ իր ամուսինը ՏԻՄ ընտրություններին քաղաքապետի պաշտոնի համար «հանդգնել» էր առաջադրել նաեւ իր
ԳԵՆԵՐԱԼԻ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ
«Առավոտը» տեղեկացրել էր Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննության դրված Անզոր Իսախանովի գործի մասին: Վերջինս աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում՝ որպես հյուսն-ապակեգործ: Նա դիմել էր ինստիտուտի ադմինիստրացիային՝ իր արձակուրդից մնացած 11 օրերը օգտագործելու խնդրանքով: Սակայն երբ վերադարձել է արձակուրդից, տեղեկացել է, որ աշխատանքից ազատված է: Հունվարի 8-ին
ՄԻԱՍԻՆ ԱՊՐԵԼ, ՄԻԱՍԻՆ ՍՈՎՈՐԵԼ
Երեկ ՀՀ ԿԳՆ-ում կնքվեց քառակողմ փոխըմբռնման հուշագիր՝ Նորվեգիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Միասին ապրել, միասին սովորել» եռամյա ծրագրի իրականացմանն օժանդակելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Բագրատ Եսայանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը, «Առաքելություն Արեւելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կիմ Հարցները եւ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադեւոսյանը: Բ. Եսայանը
ՌԵԿՏՈՐՆԵՐԸ ԽՈՍՏԱՑԵԼ ԵՆ
ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունը դասալսումներ է անցկացրել Արցախի մի շարք բարձրագույն հաստատություններում` Արցախի պետական համալսարան, պետական հավատարմագիր ունեցող «Մաշտոց», «Նարեկացի» համալսարաններ, եւ ի հայտ բերել մի շարք թերություններ: Մասնավորաբար՝ ուսանողների հաճախումների պարբերականությունը, կուրսային աշխատանքներում թերացումներ, լեզվի մասին հիմնական դրույթների անտեսում: Պարզվել է նաեւ, որ այս քննաշրջանում գերազանցիկների թիվն ավելին է, քան նախորդում: Նախարարության ներկայացուցիչները
ՄԱՐԶԵՐԻՆ՝ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՄՇԱԿՈՒՅԹ
Հանրապետության երաժշտական, արվեստի ու գեղարվեստի դպրոցների սաներին եւ ուսուցիչներին ուսումնամեթոդական եւ գործնական աջակցություն ցուցաբերելու նպատակով 2008 թ. ստեղծված «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը» երեկ Կոմիտասի անվան պետական երաժշտական կոնսերվատորիային էր հյուրընկալվել: «2008 թ. ընթացքում մարզերի եւ Երեւանի դպրոցների ուսուցիչների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ ու դասալսումներ՝ բոլոր մասնագիտությունների գծով, շուրջ 100 մասնագետների մասնակցությամբ անցկացվել վարպետության դասեր,
ԵՐԿՐՈՐԴ ԷՇԵԼՈՆԸ ՓԱՅԼՈՒՄ Է
Շախմատի «Moscow Open» բաց առաջնության «B» խմբում հանդես եկող հայաստանցի շախմատիստներն ընդհանուր առմամբ գերազանցում են բոլոր սպասելիքները: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Դավիթ Գեւորգյանին եւ Սուրեն Պողոսյանին, որոնք վեց հնարավորից վաստակել էին հնարավոր առավելագույն քանակի միավոր եւ երեկ կայացած յոթերորդ տուրից առաջ միասին բաժանում էին 1-2-րդ տեղերը: Նրանցից բացի՝ խմբում չկա մեկ այլ շախմատիստ, որը
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ քսանմեկերորդ ՓՈՂՈՎ ԹՎԱՆՇԱՆ Եվ Սեյրանն ասաց՝ «գնամ՝ էդ պլյոնկեքը գտնեմ», եւ Աշոտը ժպտալով հարցրեց՝ «մկների՞», եւ Սեյրանը ժպտալով ասաց՝ «մկների ու մյուս կենդանիների» եւ ինձ նայելով ավելացրեց՝ «մեկ էլ տեսար՝ «Ծիծեռնակին» պետք էկան», եւ Աշոտը ծիծաղելով Սեյրանին ասաց՝ «էդ «Ծիծեռնակը» «Պիոներից» հատուկ առանձնացրել են, որ կարենան քո ֆոտոները ճոխ-ճոխ տպեն»,
Փետրվարի 7
ԽՈՅ 21.03-20.04: Ծրագրերի իրագործումը կարող է չափազանց թանկ արժենալ: ՑՈՒԼ 21.04-21.05: Պաշտոնատար անձանց հակաճառելու անհրաժեշտություն չկա: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Լավ օր է երկարաժամկետ ֆինանսական գործարքներ կնքելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը ձեզանից մեծ համբերատարություն կպահանջի: Մի նյարդայնացեք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Այսօր դուք բարձր տրամադրություն կունենաք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ինքնադրսեւորվեք, եղեք կարգապահ, ու գործերը հաջող կընթանան: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Խնդրո առարկա
ԱՅԴ ՔԱՂՑՐ ԲԱՌԸ՝ ԲԱԴԵՆ-ԲԱԴԵՆ
Խարմսի մանրապատումներում Տուրգենեւը բոլորից նեղանում ու հեռանում էր Բադեն-Բադեն: Ինչպե՜ս եմ ես հիմա հասկանում ռուս դասականին: Մեծ աշխարհի հրաշք անկյունը 1997-ի դեկտեմբերին պատվիրակության կազմում այցելելով Փարիզ՝ վերադարձից հետո գրեցի նաեւ Ֆրանսիայի մայրաքաղաքի «վատահամբավ թաղերուն» մասին՝ Սեն Դենիի, նաեւ սթրիփ ակումբների մասին, որոնք դեռ չկային Երեւանում: Այն ժամանակ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Լեւոն Զուրաբյանը վատ թաքցրած
… ԶԱՆԳ ԿԱԽՈՂ ՉԿԱ
Ամենուր քարոզվում է՝ սպորտով զբաղվել, առողջ ապրելակերպ վարել Սակայն իրականում նույն «քարոզիչներն» իրենց իսկ խորհուրդներին անգամ չեն հետեւում եւ «Առողջ մարմնում՝ առողջ հոգի» գաղափարը մնում է անհասցե, օդում կախված: «Առավոտը» տարբեր բնագավառներում աշխատող մի քանի հայտնի մարդկանցից հետաքրքրվեց, թե իրենք ինչքանո՞վ են առնչվում սպորտի հետ եւ արդյո՞ք առողջ ապրելակերպ վարում են: ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը
Օրենքը բխում է ՀՌԱՀ-ի շահերից
ԵՄԱ եւ «Ինտերնյուսի» նախագահները դժգոհ են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններից եւ լրացումներից: Երեկ «Ուրբաթ» ակումբում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»՝ ՀՀ օրենքում փոփոխությունների եւ լրացումների առնչությամբ իրենց դժգոհություններն էին հայտնում Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանն ու «Ինտերնյուս» կազմակերպության նախագահ Նունե Սարգսյանը: Բ. Նավասարդյանը նշեց իրեն անհանգստացնող մի քանի փաստերի մասին. «Առաջին՝
«ՀԱՅԱՍՏԱՆ ԴԵՌ ՉԻ ԷԼ ՄՏԵԼ»
Ինտերիերային դիզայնի մշակույթը նկատի ունի մոսկվաբնակ գեղանկարիչ, ինտերիերի դիզայներ Հրաչյա Արմենակյանը Հայաստանում 1970-ականներին սկիզբ առավ ճարտարապետական, արդյունաբերական էսթետիկայի եւ դիզայնի որոշակի շարժում. Գ. Սունդուկյանի անվան թատրոնը (1967թ.), Տիկնիկայինը (1980-ականների սկիզբ) եւ այլն, նոր խոսք էին այս առումով: Իսկ շուրջ 10 տարի առաջ շրջանառության մեջ դրվեց եվրանորոգում հասկացությունը. այդպես էին անվանում քիչ թե շատ ներկայանալի տեսք
Կանայք կրում են դարավոր արժեքները
Թե Հայաստանում, թե Ղարաբաղում կանայք նույն վիճակում են Կանանց եւ տղամարդկանց կարգավիճակի միջեւ առկա տարբերությունները հանրությանը ներկայացնելու փորձ է կատարել ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ 2008 թ. մշակելով ու վերջերս հանրությանը մատուցելով «Արցախի կանայք ու տղամարդիկ» ժողովածուն: Ի՞նչ տեղ ունեն կանայք ու տղամարդիկ հասարակության մեջ, ո՞րն է նրանց դերը երկրի սոցիալ-տնտեսական կյանքում, որքանո՞վ են պաշտպանվում նրանց
ՀԱՄԱՅՆՔԸ ՈՒԺ Է ԵՎ ՀԶՈՐ ԳՈՐԾՈՆ
Ինչպես «կազմաքանդել» քեզ հալածող «բուրգը» Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին չի մասնակցում: Եվ շատ իզուր: Հայաստանում ՏԻՄ-երը, մասնավորաբար՝ ավագանին, շատ լայն լիազորություններ ունի: Ընդդիմությունը սրա մասին գիտի, բայց չի օգտագործում: Իսկ, օրինակ, Թուրքիայի քրդերը համանման իրավիճակից օգտվում են: Ժամանակին Թուրքիայի քրդերը մեր ընդդիմության նման օրուգիշեր աղաղակում էին, թե իրենց իրավունքները ոտնահարվում են, իրենց
«Ավագ դպրոց»-ական կրքեր
ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի պարզաբանումները 2008-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվեց ավագ դպրոցների ստեղծման հայեցակարգ, այնուհետեւ կառավարության նիստում հաստատվեցին Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում եւ Երեւանում գործող 10 դպրոցները, որոնք դարձան ավագ: Ըստ այդ հայեցակարգի՝ ՀՀ հանրակրթական համակարգում գործելու են երկու տիպի դպրոցներ՝ միջին կամ հիմնական, որոնք իրականացնելու են 1-9-րդ դասարանների կրթություն, եւ ավագ
«ԽԱՌԸ» ՎԻՃԱԿ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ
Որի մասին այս բուհում չեն ցանկանում խոսել Դեկտեմբերի 25-ի ամփոփիչ ասուլիսում, պատասխանելով «Առավոտի» հարցին, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը հայտարարեց, որ խախտումների գծով «ռեկորդակիր» պետական բուհերի թվում է Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը: Այս ասուլիսից առաջ եւ հետո մամուլը բազմիցս անդրադարձել է մանկավարժականի տխրահռչակ ռեկտոր Արտուշ Ղուկասյանի գործողություններին, սակայն նա շարունակում
Խուզարկուների պահանջարկը մեծ է
Մասնավոր դետեկտիվները չեն կարող օգտվել գաղտնալսող սարքերից Ժամանակին նախկին ոստիկան Ջիվան Հակոբյանը Հայաստանում մասնավոր խուզարկուների դպրոց բացելու փորձ արեց: Սակայն այն չի գործում՝ միջոցների եւ պրոֆեսիոնալների բացակայության պատճառով: Իսկ ռուսական մասնավոր դետեկտիվները այսուհետեւ զրկված կլինեն հետապնդման համար նախատեսված այնպիսի հատուկ սարքավորումներից օգտվելու իրավունքից, ինչպիսիք գաղտնալսող սարքերն ու թաքնված տեսախցիկներն են: Ինչպես հաղորդում է «Ռուսկայա գազետան»,
«ԼԱՎ ԷԼ ՖՈՏՈԳԵՆԻԿ ԵՄ»
Դատավորը լուսանկարվեց եւ նիստը հետաձգեց՝ հաշտեցնելու հույսով Մինչ վարչական դատարանում կլսվեր «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հայցն՝ ընդդեմ Երեւանի Նոր Նորք համայնքի թաղապետ Դավիթ Պետրոսյանի, նախագահող դատավոր Աշոտ Սարգսյանը, տեսնելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ ընդառաջելով կազմակերպության շահերի ներկայացուցիչ Կարեն Մեջլումյանի՝ լրագրողներին լուսանկարելու միջնորդությանը, թույլ տվեց իրեն լուսանկարել: Դատավորը նախ փորձեց հասկանալ լուսանկարելու մեծ ցանկության իմաստը, սկսեց համոզել, որ
«Երեք ամիս անիմաստ կտանեն-կբերեն»
Հաշմանդամության կարգ տալուց առաջ կառավարությունը որոշել է հիվանդներին 3 ամիս հետազոտել՝ համոզվելու համար, որ իսկապես հաշմանդամ են: «Մի աչքս չի տեսնում: Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում ինձ հետազոտել են եւ ասել, որ գլաուկոմա է: Այդ էպիկրիզը ես ներկայացրել եմ Քանաքեռ-Զեյթունի պոլիկլինիկա, որպեսզի ինձ բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) համար անհրաժեշտ 88 ձեւի տեղեկանք տան, սակայն մերժում են: Ասում