Օրվա լրահոսը
«ՑԻՆԻԿ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ»
Անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանի վերջերս հրապարակած կանխատեսումերին՝ ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը «Առավոտին» ասաց. «Դավթյանը շարունակում է հանրապետականների վերնախավի մի շարք ներկայացուցիչների բացարձակ ցինիկ կանխատեսումները՝ առաջիկա խորհրդարանում ՀՀԿ-ի մեծամասնություն ստանալու վերաբերյալ: Նման հայտարարություններն արվում են այն պայմաններում, երբ այսօր արդեն միջազգային կառույցներն են բարձրաձայնում պետական կառավարման բոլոր ոլորտներում համատարած կոռուպցիայի եւ հովանավորչության, տնտեսական վնասաբեր մենաշնորհների
«Ճանաչումը չի կարող վնասել կարգավորմանը»
Կարծում է ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը Սկիզբը՝ «Առավոտի» երեկվա համարում – Այդուհանդերձ, չեք կարող չընդունել, որ ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի նախագիծը ետ վերցվեց, եւ դա շատերի կողմից որակվեց որպես մեր դիվանագիտության հաղթանակ եւ Ադրբեջանի կապիտուլյացիա: Համաձայն չե՞ք: – Նման անհեթեթություններին կարող են համաձայնել հիվանդ երեւակայություն ունեցողները: Կարծում եմ՝ այդպես որակողներն էլ չեն հավատում իրենց խոսքերին:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՊԵՏՔ Է ՁԵՎԱՎՈՐԻ ԻՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Կարծում է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանը: – Դուք պնդում եք, որ տարածաշրջանում եւ դրանից դուրս ընթացող գործընթացները կարող են էլ ավելի խորացնել Հայաստանի շրջափակումը՝ հանգեցնելով տարածաշրջանային ավելի մեկուսացման, եւ դա շատ վտանգավոր է: Ինչո՞վ է դա արտահայտվում եւ հատկապես ինչո՞վ է սպառնում մեզ: – Ամբողջ աշխարհը Հարավային Կովկասի
«ԼՍՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ ՉԷ ՎԵՐԱԾԵԼ ՄԻՏԻՆԳԻ»
ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հուսով է, որ «Լեզվի մասին» օրինագծի շուրջ լսումները չեն վերածվի հանրահավաքի, այլ կլինեն կառուցողական քննարկումներ: Երկուշաբթի Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է լսումներ՝ կառավարության ներկայացրած եւ խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված այնքան աղմկահարույց «Լեզվի մասին» օրինագիծը քննարկելու նպատակով: Մինչ այդ զրուցեցինք հանձնաժողովի
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ «Արամ Խաչատրյան» դահլիճում տեղի ունեցավ ԱՊՀ-ի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որին ներկա էին Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, ԱՊՀ-ի հումանիտար համագործակցության խորհրդի տնօրեն, Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը եւ Մշակութային համագործակցության գծով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ, Ռուսաստանի մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյը: Ավելի վաղ «Ազատություն» ռ/կ-ի հետ բացառիկ հարցազրույցում Միխայիլ Շվիդկոյը նշեց. «Մենք հասկանում
Սեպտեմբերի 24
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր գայթակղիչ առաջարկներ են սպասվում ստեղծագործական ոլորտում: ՑՈՒԼ (21.04-21.05)- Կուտակված խնդիրներին անհապաղ լուծում տվեք, հակառակ դեպքում կորուստներ կունենաք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ընտանեկան ջերմ մթնոլորտը կնպաստի տրամադրության բարձրացմանը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր սիրային հարցերում հիասթափություններ են սպասվում, հետեւաբար խորհուրդ է տրվում հետաձգել նման խոսակցությունները: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր մեծ է թանկարժեք նվերներ ստանալու հավանականությունը: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Սիրելիի
ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՆՎԵՐ
Երեկ «Ավստրիական ավիաուղիները» եւ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցը կազմակերպել էին Կովկասի ամենաերկար (27մ) շտրուդելի (ավստրիական խնձորով կարկանդակ) համտես-մրցույթը: Առավոտյան 10-ից մինչեւ երեկոյան 6-ը ցանկացած ոք կարող էր 500 դրամ վճարելով գնել վիճակախաղի տոմս եւ մի կտոր թխվածք: Ճիշտ է, մի պահ անձրեւը խանգարեց միջոցառմանը, որին նախորդ տարիներին մասնակցել են 300-500 հոգի, սակայն շտրուդելը չտուժեց՝ այն փաթաթեցին փայլաթիթեղով
«ՋՐԱՅԻՆ ԴԻԵՏԱ»
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր հավելյալ քաշից ազատվելու խնդիր ունեն, պետք է ուտելուց առաջ երկու բաժակ ջուր խմեն, ինչը նպաստում է արագ հագեցմանը եւ նվազեցնում կալորիաների օգտագործումը: Հետազոտությանը, որն անցկացրել են Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի աշխատակիցները, մասնակցել է 55-75 տարեկան 48 մարդ, ովքեր բաժանվել էին երկու խմբի: Հետազոտության ընթացքում բոլորն օգտագործում էին ցածր
ՈՉ ԹԵ ՎՐՁԻՆՈՎ, ԱՅԼ ՄԱՏՆԵՐՈՎ
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում օրերս Բնության թանգարանում բացվեց երիտասարդ նկարչուհի Սեդա Թեւոսյանի անհատական ցուցահանդեսը՝ «Մատներս նկարում են իմ հոգին» խորագրով: Մեզ հետ զրույցում նկարչուհին ասաց, որ սա իր առաջին լայնամասշտաբ ցուցահանդեսն է, որին ներայացրել է մոտ 30 աշխատանք: Ցուցահանդեսի հիմնական թեման բնությունն է, կան նաեւ դիմանկարներ: Սեդան սովորում է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում: Նկարել
«Անկախ» party, «անկախ» տրամադրություն
Անկախության տոնը՝ ակումբային մակարդակով Սեպտեմբերի 21-ին «Kami» ակումբն էլ հետ չմնաց մայրաքաղաքում տիրող տոնական եռուզեռից կամ, ինչպես ընդունված է ասել ակումբային լեզվով՝ տոնական «տժժիկներից»: «Տժժիկը», հայկական սովորության համաձայն, թեժացավ կեսգիշերն անց: Ակումբում ավելացավ երիտասարդների թիվը՝ նախատեսված 21.00-ից հետո: Կոնֆերանսիեի պաշտոնը ակումբում այդ երեկո ստանձնել էր Մաշան՝ ռադիոկայաններից մեկի հաղորդավարուհին: Երեկոն նա վարում էր ռուսերեն: Հավանաբար
ԲԻԶՆԵՍ՝ ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Հիվանդանոցի ներսում գործող խաղալիքների խանութը երեխաներին սթրեսի է ենթարկում Հայտնի է, որ հիվանդանոցների դեղատներում նույնիսկ ամենաէժան դեղը վաճառում են շուկայականից ավելի թանկ: Այս դեպքում հասկանում ենք, որ բիզնես է, հիվանդանոցներում դեղի պահանջարկը մեծ է, ուստի ստեղծում են առաջարկ՝ իրենց ուզած գներով: Նույն կերպ բուժհաստատություններում տեղադրում են սուրճ եփող ապարատներ, պատճենահանող սարքեր, որտեղ 1 էջը պատճենահանելն
ԵՐԵՔԸ՝ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ
Սանկտ Պետերբուրգում անցկացվում է սիրողական բռնցքամարտի Ռուսաստանի առաջնությունը: Մեծաթիվ մասնակիցների թվում կան նաեւ հայ մարզիկներ, որոնցից 4-ը նվաճել է կիսաեզրափակչի ուղեգիր: Ստավրոպոլում բնակվող 49 կգ քաշային Դավիթ Հայրապետյանը եզրափակիչ մտնելու համար կպայքարի Դմիտրի Արտյոմկինի հետ: 52 կգ-ում հանդես եկող Միշա Ալոյանը կհանդիպի Վյաչեսլավ Տաշկարակովի հետ, իսկ 64 կգ-ում Ավագ Ուզլյանի մրցակիցը Ալեքսանդր Սոլյանիկովն է:
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ԴԵՌ ՀՈՆՈՐԱՐ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները առայժմ չեն ստացել իրենց հոնորարները՝ 2010թ. աշխարհի առաջնությունում հաղթանակ տոնելու համար: Ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը պետք է 600 հազար եվրո ստանա: Երկրի ֆուտբոլի ֆեդերացիան հանգստացրել է ֆուտբոլիստներին՝ հայտարարելով, որ մինչ հավաքականի հաջորդ հավաքը վճարումները կկատարվեն: Պատճառն այն է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան սպասում է, թե երբ է ՖԻՖԱ-ն վճարելու հաղթանակի համար նախատեսված 25 մլն
ԵԹԵ ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ ՎՆԱՍՎԱԾՔ ՉՈՒՆԵՆԱՐ
Երեկ 69 կգ քաշային կարգում աշխարհի 2009 թվականի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը զանգահարեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանին եւ շնորհավորելով նրան ու իր թիմակից Մելինե Դալուզյանին բրոնզե մեդալ նվաճելու առիթով՝ նաեւ ափսոսանք հայտնեց, որ վնասվածքի պատճառով ինքը չի մասնակցում աշխարհի այս առաջնությանը։ Մարզիչը նույնպես, ինչպես ասում են, տեղը չի գտնում Նազիկի բացակայության համար։ «Եթե Նազիկն
Լավ մեկնարկը շատ կարեւոր է
Շախմատի համաշխարհային օլիմպիադայում մեր տղամարդկանց հավաքականի մեկնարկը հաջող է գնահատում ճանաչված գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը. «Առաջին երկու հանդիպումները մեր տղաները լավ անցկացրին եւ վստահորեն հաղթեցին մրցակիցներին: Լավ մեկնարկը շատ կարեւոր է, քանի որ սեփական ուժերի հանդեպ լրացուցիչ վստահություն հաղորդելուց բացի, այն նպաստում է ավելի ուժեղ մրցակիցների հետ ավելի ուշ հանդիպելուն»: Armsport.am-ի հաղորդմամբ, անդրադառնալով Ավստրալիայի հավաքականի նկատմամբ
«Փյունիկի» մարզավիճակը մարզիչներին գոհացնում է
Հայկական ֆուտբոլում թիմերի անհաջողության սեզոնները տարօրինակ տրամաբանությամբ են միմյանց հաջորդում: Նախ «Միկան» էր խոր ճգնաժամի մեջ՝ եթե ոչ անհասկանալի, ապա գոնե՝ անտեսանելի պատճառներով, հետո մի կարճ շրջան «Փյունիկը» չէր կարողանում ինչ-ինչ արգելքներ հաղթահարել, հիմա էլ եկել է «Ուլիսի» հերթը: Սեւադա Արզումանյանի թիմը նախ «Փյունիկին» 5:1 հաշվով պարտվեց, հետո անարդյունավետ ոչ-ոքի խաղաց մրցաշարային աղյուսակի ստորին մասում
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԾԱԾԱՆՎԵՑ ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՒՅՆԸ
Մելինե Դալուզյանը դարձավ աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր եւ Հայաստանի կանանց ազգային հավաքականի հաշվարկին բերեց օլիմպիական 23 վարկանիշային միավոր: Գյումրեցի մարզուհու մրցելույթը հայ մարզասերը դիտել է ուղիղ հեռարձակումով եւ գիտի, որ թե պոկում (112 կգ), թե հրում (139 կգ) վարժություններում եւ թե երկամարտում (251 կգ) Արտաշես Ներսիսյանի սանը արժանացավ բրոնզե մեդալի: Հայաստանի նման փոքր երկրի
ԻՆՉԻ՞ Է ՎԵՐԱԾՎԵԼ ԳԱԱ-Ն
Ըստ lragir.am-ի, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր Գրիգոր Բարսեղյանը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ գիտության բնագավառում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նամակում, ի թիվս այլ մտահոգությունների, ասվում է. «Միության փլուզումից հետո մեր գիտությունը թեւակոխեց ամենաթողության ժամանակաշրջան, եւ ակադեմիկոսները սկսեցին ընտրվել «առեւտրի» արդյունքում։ Ընդ որում, ակադեմիկոսները, հիմնականում չզբաղվելով լուրջ գիտությամբ, ստանում են ցմահ հավելավճարներ եւ իրավունք՝ ցմահ
Մենք ու ռուսական փորձը
Երեկ Երեւանում մեկնարկեցին ՀՀ ԿԳ նախարարության եւ ՌԴ կառավարությանն առընթեր ժողովրդական տնտեսության ակադեմիայի Կրթության զարգացման միջազգային կենտրոնի երկօրյա խորհրդատվական հանդիպում-քննարկումները՝ նվիրված կրթության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղություններին: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում-քննարկման ժամանակ ասաց, որ Հայաստանի ԿԳ նախարարության նախաձեռնությամբ Կրթության ազգային ինստիտուտի կազմում կստեղծվի կրթական վիճակագրության եւ պլանավորման բաժին: Նրա խոսքով, այդ բաժինն առաջինն է լինելու
«Թագավորական» երաժիշտները՝ Հայաստանում
Երկու համերգից բացի, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները նաեւ վարպետության դաս անցկացրին: Ատոմ Բրոյցը (ձախից), Բրոյեն Թոմսընը եւ Ռոջեր Էվջենտը՝ հայ երեխաների հետ: Երեկ եւ առաջին օրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում եւ Ազգային օպերային թատրոնում «21-րդ դարի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում ելույթ ունեցավ 1946թ. հիմնադրված Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Գշեգոշ
«ԻՄ ՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆ ԻՆՉ ԷԼ ԿԱ»
Արամ Իսաբեկյանը մեկնաբանում է իր արվեստը Այսօր Հայաստանի նկարիչների միությունում կբացվի ճանաչված նկարիչ, Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի անհատական ցուցահանդեսը: Այն ընդգրկում է հեղինակի ստեղծագործական ողջ ժամանակաշրջանը՝ սկսած 16 տարեկանում արված նկարներից, վերջացրած մերօրյա ստեղծագործություններով: Ամեն շրջանի ստեղծագործություն իր ժամանակի կնիքն ու տրամադրություններն է կրում. հեղինակի խոսքով՝ դրանցում իր կենսագրությունն է՝ երկրի կենսագրության մեջ: Միֆականն
ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ ՔԼԻՆԹՈՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի՝ ռուսախոս իսրայելցիների հասցեին արած ձեւակերպումները: BBC-ի մատուցմամբ, դեռ երեքշաբթի օրը «Քլինթոնի գլոբալ նախաձեռնություն» հիմնադրամի ամենամյա համաժողովի ժամանակ նախկին նախագահը հայտարարել էր, թե՝ Մերձավոր Արեւելքում խաղաղության գլխավոր խոչընդոտը Իսրայելում հաստատված ռուսաստանցիներն են: Քլինթոնի ասելով, իսրայելական բանակում աճում է ռուսախոս
ՄՈՍԿՎԱՆ ՂՐՂԸԶՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՈՒՆԻ
Կրեմլը որոշել է, թե ով է լինելու Ղրղըզստանում հոկտեմբերի 10-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր թեկնածուն: ՌԴ նախագահի աշխատակազմում համարում են, որ Ղրղըզստանում խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում «Ար-Նամիս» կուսակցությունն իր առաջնորդի՝ նախկին վարչապետ Ֆելիքս Կուլովի (նկարում՝ աջից) գլխավորությամբ, կփոխի երկրի Սահմանադրությունն ու կվերականգնի կառավարման նախագահական համակարգը: Այդ մասին գրում է «Կոմերսանտը»՝ հավելելով, որ ժամանակին Մոսկվային չէր
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԻ ՀԵՏ
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին: Հանդիպումը, որին մասնակցել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, տեղի է ունեցել ՄԱԿ-ի ԳԱ միջանցքներում, ավելի ճշգրիտ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ղեկավարության սենյակում: Այդ մասին վկայակոչելով Cihan գործակալությունը՝ փոխանցում է news.am-ը: Թուրքական տանը Աբդուլա Գյուլը հանդիպել է նաեւ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական
Արկտիկայի համար «ճակատամարտ» չի լինի
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե աշխարհը Արկտիկայի բնական ռեսուրսների համար տարբեր երկրների կողմից ուժային հնարավոր դիմակայությունից վախենալու հիմքեր չունի: ՌԴ վարչապետն այս մասին հայտարարել է «Արկտիկա՝ երկխոսության տարածք» միջազգային ֆորումի ժամանակ՝ անդրադառնալով Արկտիկայի համար «ճակատամարտեր» սկսվելու մասին կանխատեսումներին: «Մենք հստակ տեսնում ենք, որ Արկտիկայում սարսափելի այդ սցենարների մեծամասնությունը ռեալ հիմքեր չունի: Դրանք արվում
Հարձակում Աբխազիայի փոխնախագահի դեմ
BBC-ի մատուցմամբ, լույս հինգշաբթի գիշերը անհայտ անձինք ականանետից գնդակոծել են Աբխազիայի Գուդաուտիի շրջանի Լիխնի գյուղում գտնվող Աբխազիայի փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբի (նկաում) առանձնատունը: Պետպաշտոնյան վիրավորվել է՝ վնասվածքներ ստանալով ձեռքի եւ ոտքի շրջանում: Անկվաբը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել: Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի ասելով, փոխնախագահի դեմ մահափորձը «հանրապետությունում իրավիճակն ապակայունացնելու փորձ է»: Ինքը՝ Անկվաբը, «Ինտերֆաքսին» ասել է, թե
Ֆրանսիան կաթվածահար է եղել
Հինգշաբթի օրը Ֆրանսիայում փաստացի ու ամբողջապես կաթվածահար է եղել հասարակական տրանսպորտի աշխատանքը, փակ է եղել մանկապարտեզների, դպրոցների եւ պետական հիմնարկների մեծ մասը: Աշխատավայր հասնելու համար, ըստ BBC-ի, մարդիկ ստիպված են եղել «կռիվ տալ» հազվադեպ հանդիպող ավտոբուսներում եւ գնացքներում տեղ ունենալու եւ աշխատանքի հասնելու համար: Փակ է երկրի երկաթգծերի մոտ կեսը, ճեպընթացները ընդհատումներով աշխատել սկսել են
Հայերենը Թուրքիայում տկարանում է
Ստամբուլահայերը սովորում են 50-ամյա վաղեմության հայերենի դասագրքերով Հայ երեխաները թուրքերեն այս պաստառից են տեղեկանում, որ Հիսուսը կմաքրի մեր բոլոր մեղքերը: Հայաստանցի լրագրողները «Ազգային Կեդրոնական վարժարանի» մուտքի մոտ: Այս լուսանկարները փակցված են բողոքական եկեղեցու նկուղում գործող դպրոցի պատին: «Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով Թուրքիա մեկնած լրագրողներս այցելեցինք Ստամբուլի 1886թ. հիմնադրված «Ազգային Կեդրոնական վարժարան», որը 1980-ից ղեկավարում է
«ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆՏԱՆԻՔԻՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
Հարցազրույց ամերիկահայ գրող եւ լրագրող Կարին Հովհաննիսյանի հետ, ում «Family of Shadows» գիրքը օրերս թողարկվել է Harper Collins հրատարակչության կողմից: Կարին Հովհաննիսյանը հոր՝ ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: – Ընդհանուր գծերով խնդրում եմ ներկայացնեք՝ «Family of Shadows» գիրքը հատկապես ո՞ր ընթերցողին է ուղղված: – «Family of Shadows»-ը հայ ժողովրդի պատմությունն է՝ արտացոլված իմ ընտանիքի
49. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Վաղ առավոտյան տեսարան Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց: Արմեն դը Շուշին: Շուշիի երեխաները: Հովհարի ջրվեժը՝ Շուշիում: Հունոտի կիրճը՝ Շուշիում: Մամուլի շենքի մոտ անսպասելիորեն հանդիպեցի ֆրանսահայ Արմեն Ռակեդջյանին, որն արդեն վեց տարի է, ինչ բնակվում է Շուշիում։ Նա մինչեւ 2004 թվականը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի փարիզյան գրասենյակում զբաղվում էր վերաբնակեցման հարցերով, ի վերջո եկավ այն եզրակացության, որ ինքը վերաբնակիչների


















































