Օրվա լրահոսը

ՄՐՑԱՎԱՅՐ ԿՈՒՂԵՎՈՐՎԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները Ջերմուկում ավարտեցին նախաօլիմպիական եզրափակիչ հավաքը: Մեր թիմերը սեպտեմբերի 19-ին Երեւանից կմեկնեն Խանտի Մանսիյսկ: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը։ Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը համաշխարհային վերջին 2 օլիմպիադաների չեմպիոնն է։

ՍՈՉԻՈՒՄ ԴՐՎԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՍՏԱԴԻՈՆԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՐԸ

Սոչիում հանդիսավորությամբ տեղի է ունեցել 2014թ. ձմեռային օլիմպիական խաղերի գլխավոր ստադիոնի հիմնարկեքը, տեղեկացնում է news.am-ը: Կառույցն իր ճարտարապետությամբ բացառիկ կլինի Ռուսաստանի համար: Կիսաթափանցիկ պոլիկարբոնատե տանիքի շնորհիվ ստադիոնը կստանա ձնածածկ գագաթի տեսք եւ ներդաշնակ կլինի Կովկասյան լեռների համայնապատկերի ֆոնին: Ստադիոնի շինարարությունը կավարտվի 2013-ին: Այն նախատեսված կլինի 40 հազար հանդիսականի համար, իսկ խաղերից հետո ՖԻՖԱ-ի պահանջներին համապատասխան՝

ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸ ԱԲՆԵՐ ՄԱՐԵՍՆ Է

«Showtime» հեռուստաընկերությունը պաշտոնապես հայտարարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւ քաշային կարգում գերմրցաշար անցկացնելու իր որոշման մասին: Ինչպես հայտնում է aysor.am-ը՝ վկայակոչելով «Fightnews»-ը, մասնակիցների թվում են երկու քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը, IBF-ի վարկածով չեմպիոն Յոննի Պերեսը, անպարտելի Աբներ Մարեսը եւ աշխարհի նախկին չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոն: Մրցաշարը կանցկացվի երկու փուլով: Դեկտեմբերի 11-ին տեղի կունենան կիսաեզրափակիչ մենամարտերը:

ՍՈՖԻԱ Է ՄԵԿՆԵԼ 5 ՄԱՐԶԻԿ

Սոֆիայում մեկնարկել է Եվրոպայի ձյուդոյի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականն արդեն ժամանել է մրցավայր եւ նախապատրաստվում է պատասխանատու մրցաշարին: Առաջնության ընթացքում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն 5 մարզիկներ՝ Գրիգոր Իվանյանը (55 կգ քաշային կարգ), Գոռ Հարությունյանը (60 կգ), Գեւորգ Թորոսյանը (66 կգ), Անդրանիկ Չափարյանը (73 կգ) եւ Արթուր Կրոյանը (90 կգ): Գլխավոր մարզիչն է Տիգրան Բաբայանը:

«Ամենամեծ ռեսուրսը մեր մտավոր պոտենցիալն է»

«Հայաստանի կայուն զարգացման երաշխիքը ուսյալ եւ ապահովված երիտասարդն է»: Այդ մասին, ըստ news.am-ի, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ուկրաինական «Պրոֆիլ» պարբերականին տված հարցազրույցում, պատասխանելով երկրի մտավոր պոտենցիալի, մասնավորապես՝ հայ շախմատիստների համաշխարհային հաջողությունների մասին հարցին: «Հայաստանը փոքր տարածքով երկիր է: Մենք առանձնահատուկ բնական պաշարներ չունենք»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով երկրի ղեկավարությունը

ԿԵՆԱՑ ԵՎ ՄԱՀՈՒ ՊԱՅՔԱՐ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Երեկ «Antalya Expo Center»-ում մեկնարկեց ծանրամարտի աշխարհի տղամարդկանց 78-րդ եւ կանանց 21-րդ առաջնությունը։ Մրցահարթակը տրամադրվել էր կանանց 48 կգ «C», «B», «A», 53 կգ «C», ինչպես նաեւ տղամարդկանց 56 կգ «C» խմբերին։ Հայաստանի կանանց ընտրանուց առաջինը պայքարի մեջ ներգրավվելու է 53 կգ «B» խմբում ընդգրկված Էլեն Գրիգորյանը։ Նա մրցահարթակ մտնելու է այսօր, Երեւանի ժամանակով 11.30-ին

Բեմում կրկին անզուգական Լեյլի Խաչատրյանն է

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը սեպտեմբերի 16-ին նոր՝ 73-րդ թատերաշրջանը բացեց արդեն ավանդույթ դարձած Գ. Գորինի «Հիշատակման աղոթք» ներկայացումով (ռեժիսոր՝ Ալեքսանդր Գրիգորյան): Նախորդ թատերաշրջանի բացումից հետո հիշյալ ներկայացումը տեւական դադար էր «հայտարարել». առողջական խնդիրներ ուներ ՀՀ ժողովրդական արտիստուհի Լեյլի Խաչատրյանը: Այս անգամ էլ դերասանուհու անզուգական խաղը ըմբոշխնեց թատերասերը՝ օվացիաներով: Լ. Խաչատրյանի Գոլդան իր հզոր

«Եթե ավելի լավ կանեն, թող անեն»

Հայտարարում է «Լեգենդ Մակբեթի մասին» աղմկահարույց ներկայացման ռեժիսոր Վահան Բադալյանը «Ես շատ բուռն աշխատանքային պրոցեսի մեջ էի դերասանների հետ՝ հատկապես վերջին հինգ օրերը: Ուզում եմ հրապարակավ բոլորին շնորհակալություն հայտնել»,- երեկ «Ուրբաթ» ակումբում այսպես սկսեց իր խոսքը երիտասարդ ռեժիսոր Վահան Բադալյանը: Լրագրողների հետ նրա հանդիպման առիթը օրերս Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում

POPOK-Ը ՊՈՊՈՔԸ ՉԷ, ՈՉ ԷԼ ПОПКА-Ն

Հայաստանի գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անցկացվելիք գովազդի միջազգային փառատոնի մասին: Հոկտեմբերի 28-30-ը Երեւանում առաջին անգամ կանցկացվի «Popok» գովազդի միջազգային փառատոնը, որի կազմակերպիչն է Հայաստանի գովազդային խորհուրդը: «Առավոտը» հանդիպեց խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Գովազդային խորհուրդն ունի 5 տարվա պատմություն, կազմում էլ ընդգրկված են 14 անդամ-կազմակերպություններ: Ա. Մարտիրոսյանի խոսքերով՝ իրենք հայտնի են Հայաստանից դուրս, հատկապես

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ «ԺՈՂՈՎՐԴԻ ԹՇՆԱՄԻ» Է ՀԱՄԱՐԵԼ

Բելառուսական ընդդիմությունը ժողովրդի թշնամին է: Այդ մասին, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Մինսկում, արհմիությունների նիստի ժամանակ իր ելույթում հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Նրանք ոչ մի ընդդիմադիր էլ չեն, նրանք ժողովրդի թշնամիներ են: Որտեղ կարելի է պետության համար վատթարագույնն անել՝ նրանք այնտեղ են: Երեկ Եվրոպան, Ամերիկան ճնշում էին բանեցնում մեզ վրա՝ նրանք այնտեղ էին, այսօր Ռուսաստանն է

ՇՐԻ-ԼԱՆԿԱՅՈՒՄ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 60 ՄԱՐԴ

Ուրբաթ օրը, Շրի-Լանկայի արեւելքում գտնվող Բատտիկալոա քաղաքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում առնվազն 60 մարդ է զոհվել: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը: Նախնական տվյալներով, պայթել է չինական ընկերությանը պատկանող վտանգավոր նյութերով բեռնված մի բեռնամփոփ: Ընկերությունը ճանապարհային աշխատանքներ է իրականացրել, իսկ պայթուցիկը նախատեսված է եղել մայրուղու շինարարության ընթացքում օգտագործելու համար: Այդ մասին հայտարարել

ՉԵՉԵՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԶԱԿԱԵՎԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ

Լեհաստանի ոստիկանությունը ձերբակալել է Չեչենների համաշխարհային կոնգրեսին մասնակցելու համար Վարշավա ժամանած չեչեն անջատողականների առաջնորդ Ահմեդ Զակաեւին: Վերջինիս նկատմամբ Ռուսաստանը միջազգային հետախուզում էր հայտարարել՝ ահաբեկչության եւ այլ հանցագործությունների մեղադրանքով: Զակաեւը քաղաքական ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում, դեռ 2003թ.-ին, ինչը նրան հնարավորություն էր տվել անարգել այցելել մեծ թվով երկրներ: Ռուսաստանին քննադատող եւ արտագաղթած չեչենների հրավիրած կոնգրեսից առ

Իրանն ու Թուրքիան վերականգնում են «Մետաքսի ճանապարհը»

Իրանն ու Թուրքիան ծրագրում են վերակենդանացնել Մետաքսի մեծ ճանապարհը: Այդ մասին, ըստ news.am-ի, հայտարարել է Իրանի փոխնախագահ Մոհամմեդ Ռեզա Ռահիմին՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում: Նրա խոսքով, Թուրքիան եւ Իրանը երկու ազդեցիկ երկրներ են, որոնք տարածաշրջանում հատուկ կարգավիճակ ունեն, ինչը կնպաստի խաղաղության, կայունության եւ անվտանգության ամրապնդմանը: «Մենք մտադիր ենք վերականգնել ճանապարհը երկաթուղիների

«Դեդ Հասանի» դեմ Մոսկվայում մահափորձ է իրականացվել

Իվանկով-«Յապոնչիկից» հետո Ռուսաստանի քրեական աշխարհի առաջնորդ Ասլան Ուսոյանի դեմ Մոսկվայում մահափորձ է կատարվել: «Դեդ Հասանը» արդյունքում վիրավորվել է։ Մինչ ռուսաստանյան ԶԼՄ-ները նախօրեին հայտարարում էին նրա մահվան մասին, Ուսոյանը, ՕՄՕՆ-ականներով շրջապատված, Բոտկինի հիվանդանոցի վիրահատական սեղանին էր։ Նա կենդանի է մնացել եւ գտնվում է ոստիկանության ուժերի խիստ պահպանության ներքո: News.am-ը, վկայակոչելով «Էխո Մոսկվիին», տեղեկացնում է, որ մարդասպանը

ՊԱԿԻՍՏԱՆՑԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ԼՈՆԴՈՆՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է

Լոնդոնի հյուսիսում պակիստանցի վտարանդի քաղաքական գործչի սպանությունը Պակիստանում հուզումների առիթ է դարձել: BBC-ի մատուցմամբ, ընդդիմադիր «Միավորված ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկի՝ Մեծ Բրիտանիայում բնակություն հաստատած Իմրան Ֆարուկի դեմ հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ի երեկոյան: Ոստիկանության տվյալներով, 50-ամյա Ֆարուկը դանակի մի քանի հարված է ստացել, նրա գլխի վրա եւս վնասվածքներ են հայտնաբերվել: Կարաչիում, որը Պակիստանի

ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ՝ ՀՀ-ԻՑ ՋԱՎԱԽՔ

Երեկ «Դուպլեքս» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս ուսումնական տարում ՀՀ 91 ավագ դպրոց է այցելել 11 հազար աշակերտ: Նաեւ հավելեց. «Ավագ դպրոցների ցանցի ընդլայնումը շարունակվում է, որը կավարտվի մյուս տարի, երբ կստեղծվի եւս 30 ավագ դպրոց»: Անդրադառնալով ավագ դպրոցների շենքային պայմաններին, Ն. Հովհաննիսյանը նշեց. «Գործող 91 դպրոցից

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԷԼ Է ԴԵՄ

Երեկ Հանրային խորհուրդը հրապարակեց «Դիլիջան միջազգային դպրոց» նախագծի հեղինակների կողմից Հանրային խորհրդին ուղղված բաց նամակի պատասխանը: Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ստորագրությամբ նամակում մասնավորապես ասվում է. «Հանրային խորհրդի կարծիքով օտարալեզու դպրոցները, որպիսիք հիմնելու առաջարկությամբ հանդես եկավ ՀՀ ԿԳՆ-ն, ներկա պայմաններում ոչ միայն չեն լուծի մեր հասարակության մեջ եւ կրթական համակարգում եղած խնդիրները, այլեւ ավելի կխորացնեն դրանք:

Կրթությունից բացի՝ ամեն ինչից

«Լավագույն տնօրենի» թեկնածուները մրցույթի եզրափակիչ փուլում գովեցին իրենց, ՀՀԿ-ին եւ խոսեցին ոչ բովանդակային թեմաներից: Կառավարության որոշմամբ, ամեն տարվա հոկտեմբերի առաջին կիրակին նշվում է Ուսուցչի օրը, որն այս տարի կտոնվի հոկտեմբերի 5-ին: Արդեն 10-րդ տարին է, տոնի նախաշեմին կազմակերպվում է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթը: Երեկ ԿԳՆ-ում անցկացվեց մրցույթի հանրապետական փուլը,

ՌԱԶՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԽՈՍԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԱԶԱՏԵՑԻՆ

  Պատճառը ուսանողի հոր միջամտությո՞ւնն էր, թե՞ նրա ոչ համապատասխան կրթությունը Օրերս «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամի բազմաթիվ ուսանողներ «մինի» ցույց էին կազմակերպել՝ ի պաշտպանություն իրենց ռազմագիտության դասախոս Արմեն Գեւորգյանի: Այնուհետեւ odnoklassniki.ru սոցիալական կայքում ուսանողներն ի պաշտպանություն հեռացված դասախոսի մի մեծ խումբ էին կազմել: Մեր տեղեկություններով՝ քոլեջի տնօրինությունը նշված դասախոսին աշխատանքից ազատել է, քանի որ նա

ՎԱՏ ԼՈՒՐԸ ՈՄԱՆՑ ՍՓՈՓՈՒՄ Է

Արտաքին քաղաքականությունը քննադատելիս պետք է  առնվազն գաղափար ունենալ դրանից Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ գործունեությանն ընդհանրապես եւ հատկապես վերջին շրջանում ՄԱԿ-ում ընթացող զարգացումներին՝ չի կարելի չընդունել այն միտքը, որ քաղաքականության մեջ ամենալավ քարոզչությունը հաջողությունն է: Խոսքը վերաբերում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանից ադրբեջանական հայտնի բանաձեւի հետ վերցնելուն նույն Ադրբեջանի կողմից: Որքան էլ որ Ադրբեջանը երկրի ներսում

«ՍԱՍ» ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՈՒՄ ՀՐԴԵՀ ԷՐ ԲՌՆԿՎԵԼ

Տեսահոլովակը՝  «Առավոտ»-ի նախորդ համարում Երեկ, ժամը 00.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Քաջազնունու 20ա հասցեում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի վերելակի հորանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 00.48-ին պահանջվել է օգնություն՝ գծապաշտպան օղակ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայր են մեկնել եւս յոթ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ

«Հայփոստը» կփոխի ծառայությունների որակը

«Հայփոստի» ծառայությունները առաջիկայում նոր որակ կստանան: Երեկվա ասուլիսում Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «Լա փոստի» միջազգային կապերի տնօրեն Ժան Փոլ Ֆորսեւիլը տեղեկացրեց, որ «Հայփոստի» հետ գործակցության արդյունքում իրենք փոստային մենեջերի դեր կկատարեն: Նա վստահեցրեց, որ առաջիկայում Հայաստանում փոստային ծառայությունների ոչ միայն քանակը, այլեւ որակն է բարձրանալու. «Շատ կարճ ժամանակահատվածում կբարելավվի ինֆրաստրուկտուրաների որակը եւ կբարձրանա «Հայփոստի» ծառայությունների

Ստաֆիլակոկից էին թունավորվել

Բացահայտվել են օգոստոսի 19-ին «Գեղամա» ռեստորանում գրանցված թունավորման դեպքի պատճառները: Պարզվում է՝ այդ օրը ռեստորանում տեղի ունեցած հարսանյաց հանդեսի ժամանակ 41 մարդ թունավորվել է ստաֆիլակոկից առաջացած տոքսիններից: Այս մասին երեկվա ասուլիսում ասաց Սննդի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը: Նրա խոսքով, ստաֆիլակոկը մանրէների խումբ է, որն առաջանում է կենդանական օրգանիզմում ու միայն թարախային

ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆՆ ԷԼ՝ ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ

Արմավիրի մարզի խաղողագործները վստահ են, որ իրենց այգիները կեղծ ախտորոշմամբ հատում են՝ հանուն պաշտոնյաների այգիների բարգավաճման: Երիտասարդ խաղողագործ Արթուր Ինջիղուլյանի համար իսկական պրոբլեմները սկսում են խաղողի մթերման շրջանում: Օրինակելի այգեգործը, որ նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի անդամ է եւ որի ցուցադրական այգին արդեն չորս տարի այգեգործների համար սեմինարների վայր է, կրակն է

ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ

Ֆիննական ինտերմեցցոյով Հելսինկի: Սենատի հրապարակ: Արջերի թագավորություն: Հայկական արջուկը՝ «Առավոտի» Աննա Իսրայելյանի, իսկ հոլանդականը՝ panorama.am-ի Արմեն Մինասյանի գրկում: Այսպիսին է լինում Պյառուի ափը հուլիս ամսին: Հելսինկին եւ Տալլինը իսկական եվրոպական քաղաքներ են՝ տրամվայներով: սկիզբը՝ «Առավոտ», 14.09.10թ. Ընդամենը 1,5 ժամից Տալլինից դուրս եկած մեր շոգենավը հասավ Հելսինկի: Մենք նստել էինք ֆիննական ընկերությանը պատկանող նավը, քանի որ

Ալվարդ Պետրոսյանն իշխանափոխություն չի ուզում

Թեեւ նրա կուսակցությունը՝ ՀՅԴ-ն՝ հռչակել է իշխանափոխության անհրաժեշտությունը «Այս ձեւով նրանք իշխանափոխություն չեն կարողանա անել: Իրենք այդքան ներուժ չունեն,- երեկ «Փաստարկ» ակումբում անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը կարո՞ղ է հասնել իշխանափոխության՝ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը:- Ո՞վ է գնում նրանց ետեւից: Մի մասը գնում է պարզապես պարապությունից: Հետո ես կարծում եմ, որ վաղուց

ՑԱՐԱԿԱՆ ԳԱՄԲԻՏՈՒՄ ԶՈՀԱԲԵՐՎՈՂԸ

Լուժկովին լքում է հոտառությունը Ռուսաստանի մայրաքաղաքում հասունանում է իրադարձություն, որը կարող է ցնցել ոչ միայն վերջին տասնամյակում այդքան խնամքով ձեւավորված պուտինյան «վերտիկալը», այլեւ խորը ազդեցություն ունենալ Ռուսաստանի եւ հետխորհրդային երկրների զարգացման ուղղության եւ տրամաբանության վրա: Ռուսական լրատվամիջոցները, այդ թվում՝ պետական հեռուստատեսությունը, վերջին օրերին խաչակրաց արշավանք են սանձազերծել Մոսկվայի քաղաքապետ Յու. Լուժկովի դեմ: 18 տարի Մոսկվան

ՀԱՅԱՍՏԱՆՑՈՒՆ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ ՌՈՒՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ

«Գռուզիա-Online» պարբերականի տվյալներով, Գալիի շրջանում, Աբխազիայի եւ Վրաստանի սահմանին, աբխազներն ու ռուսները թալանել են Հայաստանի մի քաղաքացու: Երեւանում ապրող Ավագ Եփրեմյանը փորձել է Գալիից անցնել Սուխումի՝ եղբոր գերեզմանին այցելելու: News.am-ի հաղորդմամբ, վրաց-աբխազական սահմանը հատելիս Ա. Եփրեմյանին կանգնեցրել են ռուս սահմանապահները: Նրանք վերցրել են ՀՀ քաղաքացու անձնագիրը եւ տեղափոխել սահմանապահ մեկուսարան: Եփրեմյանի խոսքով, իրեն սպառնացել են

ՍՊԱՆՎԵԼ Է ՄԵՐ ԶԻՆՎՈՐԸ

Երեկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում արձանագրվել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դիպուկահար զենքից եւ խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծվել են պաշտպանության բանակի առաջապահ հենակետերը: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Անդրանիկ Իգորի Սարգսյանը (ծնված

ՓՈԽԱՆՑՎԵԼ Է ԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Ըստ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, օրերս ինտերնետ ցանցում հայտնված զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերյալ տեսանյութի առթիվ իրազեկում ենք, որ դեպքի բոլոր մասնակիցները բացահայտվել են եւ բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն: Դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերը ՊՆ ռազմական ոստիկանության կողմից 2010թ. սեպտեմբերի 17-ին փոխանցվել են ՀՀ զինվորական դատախազություն: Հարուցվել է քրեական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031