Օրվա լրահոսը

ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑ Է ԳՈՐԾՈՒՄ

Արդեն հինգ տարի է, ինչ Ախալքալաքում՝ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից, գործում է կիրակնօրյա դպրոց՝ Արա-Ալեքսանդր Կոմշույանի բարերարությամբ: Կրթարանի ստեղծման բուն նպատակը երեխաներին աստվածաշնչյան իրողություններին, հայ եկեղեցու պատմությանը, եկեղեցական տոներին ու դրանց խորհուրդներին ծանոթացնելն է, քանզի տեղում գործող հանրակրթական դպրոցներում չի դասավանդվում հայ եկեղեցու պատմություն առարկան: Ներկայումս կիրակնօրյա դպրոցի 80 սաներն ուսումնասիրում են աստվածաշնչյան ընթերցումներ,

ՍԵ՞ՔՍ, ԹԵ՞ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Տղամարդու եւ կնոջ ընկերությունը մի՞ֆ է, թե՞ իրականություն: Հնարավո՞ր է տարբեր սեռի ներկայացուցիչներ երկար տարիներ շփվեն միմյանց հետ ու լինեն պարզապես ընկերներ: Այս հարցին դպրոցականներն ու ուսանողները գուցե վճիտ հայացքով պատասխանեն՝ «այո», բայց ավելի հասուն մարդիկ հաստատ կփաստեն, որ տղամարդն ու կինը չեն կարող լինել ընդամենը ընկերներ: Տարբեր երկրների ներկայացուցիչներ այս մասին տարաբնույթ կարծիքներ են

Արոնյանի տրամադրությունը բարձր է

Հունվարի 17-ին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում գործի կդրվեն շախմատի «Corus» միջազգային ավանդական հեղինակավոր մրցաշարի ժամացույցները: Շրջանաձեւ մրցակարգով անցկացվող երեք խմբերից ուժեղագույն «A» խմբում, որին մասնակիցների միջին վարկանիշով տրվել է ՖԻԴԵ-ի դասակարգման սանդղակի 19-րդ կարգ, հանդես է գալու գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Երեկ «Առավոտը» հեռախոսային կարճ զրույց ունեցավ Գերմանիայում բնակվող Հայաստանի լավագույն շախմատիստի հետ: Լեւոնը նախ

Հայաստան-Մոլդովա՝ օգոստոսի 12-ին

Հայաստանի եւ Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիաները պայմանավորվածություն են ձեռք բերել այս տարվա օգոստոսի 12-ին Երեւանում երկու երկրների ազգային հավաքականների միջեւ ընկերական հանդիպում անցկացնելու շուրջ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը: Թուրքիան նախապատրաստվում է Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի Թուրքիա-Հայաստան ազգային հավաքականների հոկտեմբերի 15-ին կայանալիք պատասխան հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի Կայսերի

Բրազիլացիները երեկ ժամանեցին Հայաստան

«Առավոտի» շաբաթ օրվա համարում տեղեկացրել էինք, որ լողափնյա վոլեյբոլը մոտ ժամանակներս մուտք կգործի Հայաստան: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով երեկ ուշ երեկոյան Բրազիլիայից Ռիո դե Ժանեյրո-Փարիզ-Երեւան չվերթով Երեւան ժամանեցին լողափնյա վոլեյբոլիստներ տղաների՝ Բուբա եւ Տյագու, Ռաֆայել եւ Գիլյերմե, աղջիկների՝ Մարիաննա եւ Ֆեռնանդա զույգերը: Նրանց այսօր ընդունելու է Գագիկ Ծառուկյանը: Նախատեսվում է, որ

Նալբանդյանը՝ նաեւ ավտոարշավորդ

Սիդնեյում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում չորրորդ վարկանիշն ունեցող արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը, որը պայքարի մեջ ներգրավվելու է երկրորդ շրջանից, մի որոշ ժամանակ շեղվել է պատասխանատու մրցաշարին նախապատրաստվելուց: 27-ամյա Դավիթը միշտ էլ հայտարարել է, այդ թվում նաեւ՝ Երեւանում գտնվելիս, որ իր ամենասիրած հրապուրանքներից մեկն ավտոարշավներին հետեւելն է: Եվ ահա Ավստրալիայում նա մեկնել է Սիդնեյի արվարձաններից մեկը

Հունվարի 15

ԽՈՅ (21.03-20.04)- Ղեկավարությունը բարձր կգնահատի ձեր կատարած աշխատանքը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Անակնկալ հանդիպում կունենանք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հետեւեք ձեր կազմվածքին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Մտածեք զգեստապահարանը թարմացնելու մասին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Մի շռայլեք ձեր փողերը: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Եղեք ժուժկալ եւ մի խուսափեք ինքնազսպումից: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Բուռն սիրային գիշեր է սպասվում: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Թեթեւ նայեք կյանքին: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Տեսանելի ապագայում ձեր

Խանդի, սիրո եւ փողի մասին

Երգիչ Արտաշ Ասատրյանի ու նրա կնոջ՝ Աննայի «դուելը» Արտաշն ու Աննան նախընտրում են փոքր բնակարան Արտաշ.- Մեր տունը կառուցվել է 1990-ականներին եւ գտնում եմ, որ տունս մեր ժողովրդի գումարներով է կառուցվել, նկատի ունեմ համերգներից գոյացած գումարները: Բնակարանս 4 հարկանի է, բայց ընդհանուր սենյակների թիվը չեմ հիշում, գիտեմ, որ 15-ից ավելի է: Պետք է խոստովանեմ, որ

ԻՐԱԿԱՆԱՑՐԵ՛Ք ԷՐՈՏԻԿ ԵՐԱԶՆԵՐԸ

Ըստ հոգեբանի, երազում սեռական հարաբերություն տեսնելը սեքսի պակասից է Հոգեբանների փոխանցմամբ՝ երազներում բարոյական տարրեր շատ քիչ են լինում, բայց երբ դրանք առաջ են գալիս մարդու երազում, երազն անմիջապես ավարտվում է, եւ մարդն արթնանում է: Մի օր համբուրեցի մի անծանոթ տղայի, որին կյանքումս չէի էլ տեսել: Համբույրի կեսից հասկացա, որ ես այդ պահին դավաճանում եմ ընկերոջս:

ՁՄԵՌԱՅԻՆ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ ՍԿՍՎԵԼ Է ԴԵՌ ԱՇՆԱՆԸ

Տարվա այս եղանակին ձմեռային մարզաձեւերում իսկական եռուզեռ է: Սակայն մրցաշրջանը, որի մեջ մտնում է նաեւ մարզիկների նախապատրաստությունը, սկսվել է շատ ավելի վաղ: Ասվածը վերաբերում է նաեւ մեր հանրապետության լեռնադահուկորդներին: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը մեզ հետ ունեցած զրույցում պատմեց, որ ոլորավայրէջքի եւ հսկա ոլորավայրէջքի մեր առաջատար մարզիկներից Յուրա Մանուկյանը եւ Արսեն Ղազարյանը

«Ջավախքի թեմ ստեղծեք»

Հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանի դիտարկումները՝ «վրացական» պահանջատիրության առիթով Աղթալա, Քոբայր, Հնեվանք, Կիրանց, Սրվեղ, Թեժառույք, Բգավոր, Սեդվիվանք… սրանք այն հայ-քաղկեդոնական եկեղեցիներն են, որոնք այսօր վրացիները պահանջում են հայկական կողմից: «Վրացիները անընդհատ պահանջում են 10 եկեղեցիներ, բայց այդ ցանկը նրանք որեւէ տեղ չեն հրապարակել»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց պատմաբան, հուշարձանագետ, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հ/կ-ի

«ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՆԿԱՏՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ԱՋԱԿՑՈՒՄ»

Ասում է հայաստանցի մոդել Մարիամ Մելյանը Գեղեցկության մրցույթներն էլ կինոփառատոների նման լինում են բարձրակարգ եւ ոչ հեղինակավոր: Առաջինի թվում են՝ «Միսս Եվրոպան», «Միսս աշխարհը», «Միսս տիեզերքը»… Գեղեցկության մրցույթներից որոշներն էլ անցկացվում են օլիգարխների փողերով ու նրանց համար, պատահական չէ, որ, դիցուք, Չինաստանում մի քանի տասնյակի հասնող տուրիզմի ու գեղեցկության մրցույթներ կան, որոնց հաճախ մասնակցում են

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՌԻԳԱՅՈՒՄ

Ընդդիմության ցույցը Լատվիայի մայրաքաղաքում անցած գիշեր վերածվեց զանգվածային անկարգությունների: Վրդովված ցուցարարները կոտրում էին խորհրդարանի շենքի ապակիները, հրկիզում էին մեքենաներ, թալանում խանութներ: Ռիգայում կայացած բողոքի ակցիային, ըստ տարբեր հաշվարկների, մասնակցում էր 10-20 հազար ցուցարար: Հանրահավաքը ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ: Տեղեկություն կա մի քանի տասնյակ տուժածների մասին, որոնց թվում են թե՛ ցուցարարները եւ թե՛

Գազը չհասավ Եվրոպա

Ռուսաստանյան գազը, որը երեքշաբթի օրը ժամը 10-ից առաքվում էր Եվրոպա, այդպես էլ չհասավ հասցեատերերին: Երեկ պարզվել է, որ Ուկրաինան չի բացել կափույրը՝ խոչընդոտելով գազի տեղափոխումը: Կիեւը հայտարարել է, որ տեխնիկական հնարավորություն չունի տեղափոխելու կապույտ վառելիքը «Գազպրոմի» ուղենշած ճանապարհով: Ըստ Ուկրաինայի իշխանությունների՝ դրա համար նա ստիպված պիտի լիներ անջատել Դնետրոպետրովսկի, Լուգանսկի եւ Օդեսայի մարզերի սպառողների գազը:

Հույսը դրել է թագավորի վրա

Փետրվարի 6-ին Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը պսակելու է 32-ամյա իշխան Դավիթ Բագրատիոնին եւ նրա հասակակից Աննա Մուխրանելիին, որը նույնպես Բագրատիոնների տոհմից է: Ըստ որոշ մեկնաբանների՝ սա սահմանադրական միապետությունը վերականգնելուն ուղղված լուրջ քայլ է, քանի որ վերացնում է հակասությունը թագավորական տոհմի 2 ճյուղերի միջեւ: Դեռեւս 2007 թվականի աշնանը Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը, որն, ըստ բոլոր հարցումների,

Հիլարին կասի՞ «ցեղասպանություն»

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Հիլարի Քլինթոնը խոստացել է ուշադրություն դարձնել Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված հարցերին: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Հիլարի Քլինթոնն այդ մասին ասել է, պատասխանելով սենատոր Ռոբերտ Մենենդեզի հարցին, Սենատի Արտաքին կապերի կոմիտեում կայացած իր թեկնածության վերաբերյալ լսումների ընթացքում: «Մենք ուշադրություն ենք դարձնելու այս եւ այլ բարդ հարցերին՝ առաջ շարժվելու եւ այդ

Ո՛չ բջջայիններին

Ֆրանսիան լայնածավալ արշավ է սկսել՝ երեխաներին բջջային հեռախոսներից հեռու պահելու համար, մասնավորապես՝ Ֆրանսիայի շրջակա միջավայրի հարցերով նախարարի նախաձեռնությամբ շուտով օրենք կընդունվի, որը կարգելի մինչեւ 12 տարեկան երեխաների շրջանում բջջային հեռախոսների գովազդը: Ավելին, ինչպես հաղորդում է The Independent-ը, նույն օրենքով պետությունը արգելք կդնի մինչեւ 7 տարեկան երեխաների համար բջջային հեռախոսների վաճառքի վրա: Իսկ, ընդհանրապես, բոլոր հեռախոսները

Ծնողներին փոխեց խաղի հետ

Ամերիկայի Օհայո նահանգի 17-ամյա մի դեռահասի՝ Դանիել Պետրիչին (լուսանկարում) երեկ դատարանը մեղավոր ճանաչեց ծանրացուցիչ հանգամանքներով կանխամտածված սպանության, ինչպես նաեւ՝ կանխամտածված սպանության փորձի մեջ: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, 2007-ի հոկտեմբերին, երբ Դ. Պետրիչն ընդամենը 15 տարեկան էր, կրակել է սեփական ծնողների վրա այն բանի համար, որ վերջիններս նրանից վերցրել էին Halo 3 համակարգչային խաղի

ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԻՆ

Նախագահի վերահսկողական ծառայության ստուգումները՝ ոլորտի որոշ պատասխանատուներ «կազմակերպված ակցիա» են համարում: Անցյալ տարեվերջին ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն կատարեց 30 ոչ պետական բուհերում: «Այս բուհերում վիճակն անմխիթար է»,- ամփոփիչ ասուլիսի ժամանակ այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Վերոնշյալ ծառայության կատարած ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ հայտնաբերվել են մի շարք զավեշտալի եւ աչք

«Չսպասեք ավելի լավ զեկույցների»

«Առավոտին» իր տեսակետն է ներկայացնում «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանը «Առհասարակ, իրավապաշտպանների աշխատանքը տարբեր շահեր հետապնդող խմբերի կողմից մշտապես ենթարկվում է քննադատության, կախված նրանից, թե այդ պահին այս կամ այն կազմակերպության հնչեցրած գնահատականները ո՞ր խմբի շահերին են համահունչ: Դա բնական եւ անփոփոխ գործընթաց է: Օրինակ, ինձ իշխանությունները մշտապես մեղադրում են, որ ես աշխատում եմ ինչ-որ

ՎԱՐՁՔԸ ՏԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Տարեսկզբի մտորումներ Էշին քուռակի հետ ամեն օր, առավոտ կանուխ, տանում են դաշտ՝ աշխատելու, մթանը՝ վերադարձնում գոմ: Մի օր էլ քուռակը սկսում է տրտնջալ ու մորը թե՝ այ մե, ամեն օր մեզ մի բուռ վարսակով էշի նման բանեցնում են, իսկ կողքի խոզերին մի գլուխ կերակրում են ինչով ասես ու չեն աշխատեցնում: Մի օր էլ գոմից դուրս

Վասն հայ երիտասարդների ինտեգրացման

2008 թվականի հունիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 24-ը ԵԱՀԿ նախաձեռնությամբ, Վրաստանի կրթության նախարարության ու Երիտասարդական կենտրոնների խորհրդի համատեղ ջանքերով, Սամցխե-Ջավախքում իրականացվեց հայ երիտասարդների ինտեգրացմանն ուղղված ծրագիր: Նախագծի՝ Սամցխե-Ջավախքի համակարգող Նարինե Գրիգորյանի տեղեկացմամբ, ծրագիրը նպատակ ունի Ախալքալաքի եւ Նինոծմինդայի հայկական եւ ռուսական դպրոցների 10-րդ դասարանցիներին վրացերեն ուսուցանել, ահա թե ինչու վերջիններիս որոշակի ժամանակահատվածով «գործուղել» են վրացի ընտանիքների

2008 ԹՎԱԿԱՆԸ՝ ՋԱՎԱԽՔՈՒՄ

Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս ավանդապաշտ ջավախայերը, հավատարիմ մնալով նախնիների ավանդույթներին եւ ծիսակարգերին, 2009 թվականը դիմավորեցին լիառատ տոնական սեղանների շուրջ՝ բարձր տրամադրությամբ: Թեեւ աստղագուշակներն այս տարի խորհուրդ էին տվել ամանորյա սեղանները զերծ պահել մսեղենի «ներկայությունից» ու ավելի շատ նախապատվությունը տալ բուսական կերակուրներին, սակայն հայկական ավանդական ուտեստների սիրահար ջավախահայերը մսեղենից չէին հրաժարվել: Ջավախահայ ընտանիքներում պարտադիր

Ո՞վ է տանելու քանաքեռցիների աղբը

Արդեն քանի տարի է՝ ոչ մի կերպ չի լուծվում Թբիլիսյան խճուղու՝ Շամպայն գինիների գործարանից մինչեւ «Գրանդ Սան» ընկերություն (նախկին Լամպերի գործարան) տանող ճանապարհահատվածի աղբահանության հարցը: Գրեթե ամեն օր խճուղու երկայնքով աղբակույտեր են գոյանում: Նշյալ հատվածում ապրող բնակիչների խոսքերով, եթե ձմռանը աղբակույտերը փողոցի միայն գեղագիտական տեսքն են փչացնում, ապա եղանակները տաքանալուն պես այդ հատվածում հակասանիտարական վիճակ

Մարդու իրավունքների լուրջ ճգնաժամ Հայաստանում

Human Rights Watch-ը երեկ հրապարակել է իր զեկույցը «2008 թ. Հայաստանն ապրել է քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների ամենալուրջ ճգնաժամը անկախությունից ի վեր»,- փաստում է Human Rights Watch հեղինակավոր միջազգային կազմակերպությունը երեկ հրապարակած զեկույցում: «Միջազգային փորձագետների համոզմամբ, մարտի 1-ին անվտանգության ուժերը անհամարժեք ուժ են կիրառել նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ, իսկ մարտի 1-ից հետո

ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՏՈՒԺԵԼ ԵՆ

Երեւանի քաղաքապետի ու ավագ դատախազի որոշումներն իրար չեն «բռնում» Երեւանի Զաքիյան փողոցի 2-րդ շենքի 22 բնակարանի սեփականատեր Գրեզելդա Ղազարյանը, ունենալով միայն ճարտարապետահատակագծային առաջադրանք, 2007թ. հոկտեմբերին ձեռնարկել է ձեղնահարկի ապօրինի կառուցապատման աշխատանքներ: «Առավոտի» խմբագրությանը դիմած նշված շենքի բնակիչների խոսքերով, Գ. Ղազարյանը անձրեւների ժամանակ քանդել է թաղապետարանի կողմից նոր վերանորոգված տանիքը: Ըստ նրանց, արդյունքում՝ անձրեւներից հեղեղվել է

Վարչապետը հերթական «բլեֆն» է անում

Ըստ տնտեսագետ Հրանտ Բագրատյանի՝ հարկային բարեփոխումների մասին արվող հայտարարությունները վարչապետ Տիգրան Սարգսյանի հերթական «լոլոներն» են: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի երկրորդ փուլում, այսինքն՝ փետրվար-մարտ ամիսներին, ներկայումս գրանցված 25%-ի փոխարեն, գործազրկության մակարդակը մեր երկրում կհասնի 40-45%-ի: Հայկական դրամը կարժեզրկվի՝ հասնելով 400-ից մինչեւ անգամ 850 դրամ՝ 1 դոլարի դիմաց: Ընթացիկ տարում մեր երկրի վրա ֆինանսական ճգնաժամի ազդեցության եւ դրա

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԸ ՄԵՋ-ՄԵՋ ԵՆ ԱՐԵԼ

ՀՀ պաշտոնյաներին ու օլիգարխներին պատկանող հարյուրավոր ընկերություններ Սեւանի տարածքը զավթել ու կառուցապատում են կատարել: «Սեւան» ազգային պարկի տարածքը ով ոնց ուզել՝ տնօրինել է, ով որտեղ հասցրել՝ օբյեկտ է կառուցել, անգամ այն հատվածներում, որտեղ, ըստ օրենքի, հողհատկացում, առավել եւս՝ շինթույլտվության իրավունք չէր կարելի տալ: Երեկ Վերահսկիչ պալատն իր հերթական բացահայտումների ժամանակ պարզել է, որ «Սեւան» ազգային

100 000 դրամ՝ հեռուստաաշտարակի համա՞ր

Գյումրիի նորընտիր ավագանին այսպիսի պայման է դրել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության առաջ Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրիի քաղաքապետարանի եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության միջեւ հեռուստաաշտարակի համար ծագած վիճաբանության քննարկումը: Հիշեցնենք, որ անցած տարի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթը ցուցադրելուց հետո, Գյումրիի քաղաքապետին հրահանգվեց հապշտապ սեփականաշնորհել տեր չունեցող հեռուստաաշտարակը ու այն ազատելու պահանջով դատի տալ «ԳԱԼԱ»-ին, այսինքն՝

ԷԺԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԹԱՆԿ ՆՍՏԵԼ

«Նախքան անավարտ նորակառույցում էժանացված գնով բնակարան գնելը՝ համոզվե՛ք, որ կառուցապատողն ի վիճակի է շինարարությունն ավարտին հասցնել»,- խորհուրդ են տալիս անշարժ գույքի շուկայի փորձագետները: Անցած տարին Հայաստանի անշարժ գույքի շուկայի համար վերջին 7 տարիներից ամենաանբարենպաստն էր: Դեռեւս տարեսկզբին շուկայում գրանցվեց գնանկում՝ կապված նախագահական ընտրությունների եւ մարտիմեկյան իրադարձությունների հետ: Հետագա ամիսների կայունացման միտումն ընդհատվեց օգոստոսյան ռուս-վրացական պատերազմի

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031