Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանի տրամադրությունը բարձր է

Հունվար 15,2009 00:00

\"\"Հունվարի 17-ին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում գործի կդրվեն շախմատի «Corus» միջազգային ավանդական հեղինակավոր մրցաշարի ժամացույցները:
Շրջանաձեւ մրցակարգով անցկացվող երեք խմբերից ուժեղագույն «A» խմբում, որին մասնակիցների միջին վարկանիշով տրվել է ՖԻԴԵ-ի դասակարգման սանդղակի 19-րդ կարգ, հանդես է գալու գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:
Երեկ «Առավոտը» հեռախոսային կարճ զրույց ունեցավ Գերմանիայում բնակվող Հայաստանի լավագույն շախմատիստի հետ: Լեւոնը նախ շնորհավորեց հայրենակիցների Ամանորը եւ Սուրբ Ծնունդը, ապա ասաց, որ նախապատրաստվում է մրցաշարին, տրամադրությունը լավ է եւ մրցավայր մեկնելու է հունվարի 16-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել