Լրահոս
Օրվա լրահոսը

Նալբանդյանը՝ նաեւ ավտոարշավորդ

Հունվար 15,2009 00:00

\"\"Սիդնեյում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում չորրորդ վարկանիշն ունեցող արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը, որը պայքարի մեջ ներգրավվելու է երկրորդ շրջանից, մի որոշ ժամանակ շեղվել է պատասխանատու մրցաշարին նախապատրաստվելուց:
27-ամյա Դավիթը միշտ էլ հայտարարել է, այդ թվում նաեւ՝ Երեւանում գտնվելիս, որ իր ամենասիրած հրապուրանքներից մեկն ավտոարշավներին հետեւելն է: Եվ ահա Ավստրալիայում նա մեկնել է Սիդնեյի արվարձաններից մեկը եւ մասնակցել «Կարտ» տիպի մարզական մեքենաներով մրցումներին: Ճիշտ է, այս լուրը տարածող լրատվամիջոցները չեն նշում, թե մեր հայրենակիցն ի՞նչ արդյունք է ցույց տվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել