Օրվա լրահոսը
Ակադեմիան շարունակում է անօրինականությունները
ԿԳՆ-ում ասում են, որ կրթօջախի գործով արդեն կզբաղվի Հարկային պետական տեսչությունը «Առավոտը» բազմիցս անդրադարձել է Արմեն Խոստիկյանի անվան բեմարվեստի ակադեմիայի գործունեությանը: Խնդիրն այն է, որ այս հաստատությունը կրթություն է իրականացնում առանց համապատասխան գրանցման եւ լիցենզավորման: Ակադեմիայի ուսանողները բազմիցս դիմել են «Առավոտին», դժգոհելով, թե իրենք ընդունվելիս չեն էլ իմացել այդ հանգամանքի մասին: Մեր թերթում ակադեմիայի անօրինական
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԸ ՉՊԱՅԹԱԾ ԱԿԱՆՆԵՐ ԵՆ
Հետախուզվողը քաղաքո՞ւմ է Պատվիրված սպանությունն այն ծանրագույն հանցագործությունն է, որը հիմնականում կապված է ազդեցության ոլորտներն ընդլայնելու հետ եւ, որպես կանոն, հանգեցնում է սպանությունների շղթայի։ «ԲՀԿ» անդամ, Որսորդմիության նախկին նախագահ Սայաթ Դավթյանի սպանությունից օրեր անց, հանցագործություն կատարելու մեղայականով, ոստիկանություն ներկայացավ Բաբայանը, սակայն մեկ տարի անց սպանվածի եղբոր որդին՝ Հայկ Դավթյանը «շտկեց» նախաքննության մարմնի «սխալը», պարզեց հորեղբոր
Հովհաննիսյանը՝ Ջոնսոն
ԱՄՆ-ում բնակվող շատ հայեր ընդամենը $15-ով ազատվում են հայկական ազգանունից Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մասնավորապես՝ Ֆրեզնո քաղաքին կից գյուղերում կան մեծաթիվ հայեր, որոնք ընդհանրապես չեն շփվում հայ համայնքի հետ: Նրանք արդեն ձուլվել են օտարներին ու վաղուց իրենց հայ չեն համարում: Եվ քանի որ այդ հայ մեծահարուստներից շատերն ամուսնացած չեն ու ժառանգներ չունեն, իրենց կարողությունն էլ որեւէ
ՈՂՋԻՈՒՄ ԻՐԱՐ ԵՆ «ՄՈՐԹՈՒՄ»
ՏԻՄ ընտրություններից հետո այս գյուղի բնակիչները, տուն-տեղ թողած՝ գյուղամեջ են ելնում ու բանակների բաժանված իրար են ծեծում: Ամասիայի Ողջի գյուղը հանրապետության, թերեւս, ամենաինտրիգային համայնքն է: Այս օրերին Ողջիում մթնոլորտը խիստ շիկացած է: Գյուղապետ Սարգիս Ավագյանի կողմնակից մի խումբ կանայք անգամ լրագրողներին էին սպառնում ձեռնափայտերով ծեծել, երբ տեսնում էին, որ նրանք հակառակ կողմի՝ գյուղապետի մրցակից Վ.
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում արձանագրել է, որ «Հայաստանի իշխանությունը բռնազավթած ապօրինի վարչախումբը՝ իր գոյությունը երկարաձգելու անհագ մոլուցքով, իրականացնում է քաղաքական բռնություններ, սահմանափակում է քաղաքացիների ազատություններն ու իրավունքները, կալանավայրերում՝ քաղաքական պատանդի կարգավիճակում պահում է ընդդիմության տասնյակ գործիչների, ֆարսի է վերածել դատավարությունները՝ դատարաններն ու դատախազությունը վերածելով ռեժիմին սպասարկող պատժիչ գործիքների»: Համարելով, որ
ԲՅՈՒՋԵՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ
ԱԺ-ն երեկ 81 «կողմ», 5 «դեմ» եւ 2 «ձեռնպահ» ձայներով ընդունեց «2009 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Դեմ էին «Ժառանգության» պատգամավորները, ձեռնպահ՝ Վիկտոր Դալլաքյանը եւ ՀՀԿ խմբակցության անդամ Զոհրաբ Զոհրաբյանը: «Կողմ» քվեարկած ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախապես իր ելույթում նշեց նախագծի որոշ թերություններ. «Բյուջեի համապատասխան բաժիններում կարող էին առավել համարժեք արտացոլված լինել կառավարության հռչակած՝ Հայաստանը
Հացադուլավորները Եռաբլուրում չեն գիշերի
Ոստիկանները կրկին խոչընդոտում են նրանց Նախորդ օրը երեկոյան, երբ Եռաբլուրում հացադուլ հայտարարած ազատամարտիկներին «հյուրընկալել» էին ոստիկանության աշխատակիցները եւ կարմիր բերետավորները, «բացատրական աշխատանքներ» էին տարել առ այն, որ Եռաբլուրում հացադուլ անելով ակցիայի մասնակիցները «պղծում են սրբավայրը», եւ գնալով՝ իրենց հետ տարել նրանց վրանները, բողոքի ակցիայի մասնակիցները ստիպված էին եղել գիշերը ընտրված վայրում չանցկացնել: Առավոտյան, երբ հացադուլավորները
ԿԱՏՎԻ ՎԱԶՔԸ ՄԻՆՉԵՎ ՄԱՐԱԳՆ ԷՐ
Կոալիցիոն պատգամավորները համաձ այնեցին կրկնակի բարձրացնել դատավորների աշխատավարձը՝ հենց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ակնարկեց, թե պայմանավորվել են գարնանն ավելացնել նաեւ օրենսդիրների աշխատավարձը: Խորհրդարանը երեկ երեկոյան 66 «կողմ», 7 «դեմ» եւ 7 «ձեռնպահ» ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխությունը, որով 2009-ի հունվարի
ԵՄ-Ն ՄԵԶ ՆՈՒՅՆ ԱՉՔՈՎ ՉԻ ՆԱՅՈՒՄ
Ըստ հայ եւ ադրբեջանցի փորձագետների՝ ԵՄ-ն թեեւ մեր երկրների համար լավագույն տեսլականն է, սակայն այստեղ առաջնորդվում է սեփական շահերով: Հարավային Կովկասի երեք երկրները՝ Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը, հայտարարում են դեպի Եվրոպա իրենց կողմնորոշվածության մասին՝ որպես ապացույց բերելով Եվրախորհրդին անդամակցությունը եւ հեռահար ձգտումը դեպի Եվրամիություն ու ՆԱՏՕ: Սակայն ինչպես 6-7 տարի առաջ, երբ նրանք մաս կազմեցին
ՑԱՆԿԱԼԻՆ՝ ՈՐՊԵՍ ԻՐԱԿԱՆ
Ըստ «Միկա Լիմիթեդ» հոլդինգի նախագահ Միխայիլ Բաղդասարովի, եթե եվրոպական երկրները, Ռուսաստանը փորձում են դիմակայել ճգնաժամին հարկերն իջեցնելու եւ տնտեսական համապատասխան օրենքների ընդունման ճանապարհով, ապա Հայաստանում նման քայլեր չեն արվում: Իր երեկվա ասուլիսում, անդրադառնալով ճգնաժամի հաղթահարման ծրագրերին, նա նշեց, որ կառավարությունում «ցանկալին ընդունում են որպես իրականություն», եւ եթե այսպես շարունակվի, ապա ճգնաժամը «կարող է շատ
ՃԳՆԱԺԱՄՆ ԻՐ ԳՈՐԾՆ ԱՆՈՒՄ Է
Ընդամենը 1 շաբաթ առաջ, կառավարության հերթական նիստի ժամանակ, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ չնայած համաշխարհային ճգնաժամն ազդել է Հայաստանի լեռնահանքարդյունաբերության վրա եւ ընկերությունները հայտնվել են ֆինանսական դժվարությունների մեջ, սակայն իրենք այդ ընկերությունների հետ համաձայնության են եկել եւ առաջիկա 3 ամսվա ընթացքում կրճատումներ չեն լինելու, իսկ աշխատավարձի չափն էլ հնարավորինս պահպանվելու է: Չնայած պետական պաշտոնյաների
Չպետք է առաջնորդվել խտրականությամբ
Երեկ «Փաստարկ» ակումբում նորաստեղծ «Հատուկ նշանակության ջոկատի վետերանների միություն» հասարակական կազմակերպության մի խումբ ներկայացուցիչներ ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում հանդես եկան մի քանի հայտարարություններով: Հ/կ-ի նախագահ Գրիշա Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը միավորել է 5 այլ կազմակերպություններ, ունի 4000 անդամ, որոնց հիմնական մասը ազատամարտիկներ են եւ որեւէ առնչություն չունեն «Երկրապահ», «Ոգու փորձություն» կազմակերպությունների հետ: «Մենք
«Տխուր փողոցի լուսաբացը»
Օրերս «Հ1»-ով ցուցադրվեց ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի նոր՝ «Տխուր փողոցի լուսաբացը» գեղարվեստական ֆիլմը: Այդ առիթով երեկ «Տեսակետ» ակումբը հյուրընկալել էր ֆիլմի ստեղծագործական խմբին՝ Ալբերտ Մկրտչյանին, գլխավոր դերակատարներ Գուժ Մանուկյանին, Անահիտ Քոչարյանին եւ Վարդան Մկրտչյանին: Ռեժիսորը նշեց. «Առհասարակ՝ միայն ֆիլմերի պրեմիերաներն եմ նայում: Ինչո՞ւ, որովհետեւ տեսնում եմ սխալներ, որոնք արդեն անուղղելի են: Չեմ ժխտում, որ հաճելի են
ՉՈՐՍ ԹԻՄԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԸ
Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի մարզադահլիճում շարունակվում է լրատվամիջոցների թիմերի միջեւ անցկացվող «Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների» մինի ֆուտբոլի 2-րդ մրցաշարը: Խմբային փուլի ավարտից հետո մասնակից ութ թիմերից պայքարը կիսաեզրափակիչում շարունակելու իրավունք ստացել էին չորսը՝ «Արեւածաղիկը», «Երկիր Մեդիան», «Tert.am»-ը եւ մրցաշարի գործող չեմպիոն «Մեդիամաքսը»: Մրցաշարը, որի նպատակը հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարի
Քաղաքապետարան էլ չեն գրավել
«Մարտի 1»-ի գործով հանցակազմ չկա ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կարգադրիչների սենյակում պատասխանելով լրագրողների հարցերին՝ որպես քրեական իրավունքի մասնագետ է անդրադարձել «Մարտի 1-ի» գործին, ասելով, որ դրանում քրեաիրավական առումով այդպիսի հանցակազմ գոյություն չունի՝ իշխանության յուրացում ընդդիմության եւ ոչ մի ներկայացուցիչ չի կատարել: «Ա1+»-ի փոխանցմամբ, Գ.
ՀԱՅԵՐՆ Ի ԾՆԵ ՇԱԽՄԱՏԻՍՏ ԵՆ
Աղջիկներն էլ են գնահատանքի արժանի Երեկ երեկոյան շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց եւ 6-րդ հորիզոնականն զբաղեցրած կանանց հավաքականները Դրեզդենից վերադարձան տուն: Համիլթոն Ռասելի գավաթին երկրորդ անգամ անընդմեջ տիրացած մեր տղաների ոսկե հնգյակի մասին, որի անդամները ծնկի բերեցին շախմատային գերաստղերով համալրված հավաքականների, գովեստի շատ խոսքեր են հնչեցվել ու դրանք դեռ արժանիորեն կշարունակվեն: Սակայն ոսկու
«Նուրին» մոդայիկ չէ
Հայ երեխաների ծնողները գերադասում են էժանագին «բարբիներով» ուրախացնել իրենց զավակներին Չորսամյա Բելլան խաղալիքներ շատ ունի: «Կռիվ-կռիվ եմ խաղում, լիքը տանկեր ու «պիստալետներ» ունեմ»,- ասում է նա: Բելլայի նախասիրությունները մտածելու տեղիք են տալիս… Սիլվին շիկահեր է, կապույտ աչքերով եւ մոդելի կառուցվածքով, բայց պլաստմասսայե է: Փոքրիկ Անահիտը այս «բարբիին» իր մյուս խաղալիքներից շատ է սիրում: «Որ մեծանամ՝
«ՏՈՐՊԵԴՈՆԵՐ ԻՆՁ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԵՆ»
Ասում է մոդել Մարիկա Թունյանը 1990-ականներից, չնայած իր սուղ ու սահմանափակ հնարավորություններին կամ համապատասխան քաղաքականության բացակայությանը, Հայաստանը հայտարարեց իր մոդելային ու շոու-բիզնեսի մասին: Մեր զրուցակիցն էլ այդ ոլորտից է՝ մասնագիտությամբ իրավաբան, մոդել Մարիկա Թունյանը, որը 2007թ. Չինաստանում անցկացված «Աշխարհի գեղեցկուհի» մրցույթին արժանացել է «Յուրատեսակ գեղեցկուհի» մրցանակին: Նա մի ժամանակահատված աշխատել է Ճապոնիայում եւ Չինաստանում: Վերջերս
Դավիթը Դավիթին տգետ անվանեց
Կարապետիչն էլ Սերժ Սարգսյանին քծնողներին՝ օճառի գործարան Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն ու Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ «Հայելի» ակումբում խոսեցին նախագահ Սերժ Սարգսյանի ու կուսակցության ղեկավարների հավաքից, որին ներկա էին նաեւ իրենք: Դ. Հակոբյանը ցանկացավ անդրադառնալ ոչ թե զուտ ֆորումին, այլ հայկական դիվանագիտությանը. «Բլեսկ ի նիսչիտա արմյանսկըվը դիպլամատիչեսկըվը իսկուստվա, ի արմյանսկոյ դիպլամատիչեսկոյ շկոլի…
ԴԱՍԱԽՈՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ՝ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
Ծանր է նախկին պատգամավորի հարազատ լինելը Վերջերս Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվում էր ԵՊՀ դասախոս Ավետիս Սադոյանի հայցի քննությունն իր հորեղբոր՝ ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանի դեմ, վերջինիս հայտարարեց, թե դատարան կներկայացնի Ավետիսի դեմ հարուցված քրեական գործի մասին որոշումը: Իսկ դա նշանակում էր, որ հայցի քննությունը կկասեցվի: Նիստից հետո Ավետիս Սադոյանը «Առավոտին»
Բնակիչներից գաղտնի՝ սեփականացրել են
Արդեն 2,5 տարի բնակիչները պայքարում են սեփական նկուղը հետ վերադարձնելու համար «26 տարի ապրում ենք Մալաթիա-Սեբաստիա համայնքի Անդրանիկի 131 շենքում: Մեր շենքը նախկինում պատկանում էր կաբելի գործարանին, շենքի բնակիչներն էլ այդ գործարանի աշխատակիցներ են եղել: Այժմ այն համարվում է կոոպերատիվ, եւ մենք ենք մեր շենքի ծախսերը հոգում, այլ ոչ թե պետությունը: Շենքի ծախսերի համար որոշակի
ՀԱՅ ԵՆ՝ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՈՎ
ՀՀ քաղաքացիները եվրոպական երկրներում ապրելու համար փոխում են իրենց անունը, «քաղաքական հալածյալներ» են ներկայանում ու անգամ ազգությունն են ուրանում: «Հայաստանից Բելգիա եմ տեղափոխվել մոտ 5 տարի առաջ: Էս 5 տարիների ընթացքում էնքան բանի եմ հասել, որ իմ երկրում 35 տարիների ընթացքում չեմ կարողացել ստեղծել: Փառք Աստծո, ե՛ւ աշխատանք ունեմ, ե՛ւ ավտոմեքենա, էս երկրում ընտանիքիս ամեն
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ՝ ԿՐԿՆԱԿԻ՞
ԱԺ արտահերթ նիստում երեկ քննարկվեց «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը: Ըստ այդմ՝ դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով կառավարությունն առաջարկում է 2009-ի հունվարի 1-ից կրկնակի բարձրացնել ընդհանուր իրավասության դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափը: Այն սահմանվելու է 440 հազար դրամ՝ ներկայիս 220 հազար դրամի փոխարեն: ՕԵԿ
Ընդդեմ հողերի վերադարձի
Այս նպատակով մի խումբ ազատամարտիկներ հացադուլ են արել, իսկ «Միացում» նախաձեռնությունը Հրազդանում վերջապես իրականացրել է բազմաչարչար ակցիան: Երեկ կեսօրից Եռաբլուրում մի խումբ ազատամարտիկներ նախազգուշական հացադուլ են հայտարարել: Ավելի ուշ նրանց են միացել նաեւ մի քանի ուսանողներ: Հացադուլավորների ընդհանուր թիվը գերազանցում է 10-ը: Նրանց պահանջներն են՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ վաճառքի չհանել արյունով ազատագրված հողերը: Մինչեւ
ԽՃԱՆԿԱՐ 2009-Ի ԲՅՈՒՋԵԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ
Կառավարությունը չավելացրեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պահպանման ծախսերը եւ շարունակելու է ֆինանսավորել փաստացի չգործող ՀՌԱՀ-ին: Կառավարությունը՝ նորովի Այս տարի կառավարությունը նոր ձեւով է ներկայացրել բյուջեի շուրջ առաջարկների վերաբերյալ իր դիրքորոշումն արտացոլող ամփոփաթերթիկը: Նորամուծությունն այն է, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ ուղղակի նշվում էր, թե խմբակցության կամ պատգամավորի առաջարկը մերժվում է՝ այս անգամ այդ բառը
ՊԱՏԺԵԼ, ԽԼԵԼ, ՎԵՐԱԲԱՇԽԵԼ
Սրանք այսօր մեր տնտեսությանը հարազատ եւ բնութագրող հատկանիշներ են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը երեկ ահազանգել է, որ 2008թ. անցած 10 ամիսների կտրվածքով երկրի արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի ծավալները նվազել են: ՀՀ կառավարությունը մտադիր է վիճակը շտկելու համար պետական երաշխիքներ տրամադրել խոշոր ընկերություններին, փոքր եւ միջին ձեռնարկություններին՝ մատչելի վարկային միջոցներ ստանալու համար: Սրան զուգահեռ երկրի բարձրագույն իշխանությունը քաղաքական
ՀԱՑԱԴՈՒԼ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ
Երեկ ցերեկը մի խումբ ազատամարտիկներ եւ ուսանողներ հացադուլ էին հայտարարել Եռաբլուրում: Նրանց պահանջները երկուսն էին՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ վաճառքի չհանել ազատագրված հողերը: Երեկոյան ոստիկանները «առգրավեցին» հացադուլավորների վրանները: Կարդացեք
ԴԱՍԱԽՈՍԸ՝ ԸՆԴԴԵՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ-2
Տեղեկացրել էինք, որ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի նախկին վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սարգիս Ղանթարջյանն իր աշխատանքի իրավունքը փորձում է վերականգնել դատարանում: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց լսվել Ս. Ղանթարջյանի հայցը՝ ընդդեմ ԵՊՀ-ի: Հիշեցնենք, որ 2008-ի մարտին համալսարանում կայացած տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչի ընտրությունների արդյունքում
ՈԳՈՒ ՍՈՎԸ ԵԿԵԼ Է
Մեծ բանաստեղծը ի՞նչ իմանար, որ իր կանխատեսումներն այսքան շուտ իրականություն կդառնան… Բրյուսովի անվան ինստիտուտը գերազանց ավարտած, 4 լեզվի տիրապետող, արտասահմանցի ուսանող ունեցող, արտաքինից հաճելի մի հայուհի «Շանթի» «Ով է ուզում դառնալ միլիոնատեր»-ից առաջին անգամ իմացավ, թե ով է Նար-Դոսը եւ ինչպես են անվանում նրա որդուն՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, օպերայի նշանավոր մեներգիչ Նար Հովհաննիսյանին: Ես չեմ
ԵՐԵՔ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼ
Երեկ Հունաստանի Կոմոտի քաղաքում մեկնարկեց ծանրամարտի ուսանողների աշխարհի առաջնությունը, որը ուսանող մարզիկների միջազգային միությունը ծանրամարտի միջազգային միության հետ համատեղ անցկացնում է առաջին անգամ: Ինչպես արդեն նշել ենք, այդ մրցումներին մեր հանրապետությունից մասնակցում է երեք հոգի: Երեկ՝ մեկնարկի օրը, մրցահարթակ մտավ մինչեւ 69 կգ քաշային կարգում հանդես եկող Առաքել Միրզոյանը՝ օլիմպիական խաղերի չեմպիոն Հոկսեն Միրզոյանի որդին: