Օրվա լրահոսը
Սիրիահայ ուսանողի «արկածները»
Մովսես Խեչոն Հայաստանում լրագրող դարձավ «Երբ առաջին անգամ եկա Հայաստան, զգում էի, որ Երեւանին մեջ մի լավ բան կա, բայց հայտնի չէր՝ ինչ է։ Երեւանին մեջ այն եմ սիրում, որ այստեղից կարող ես Արարատը տեսնել։ Սիրիայում մտածում էի՝ ե՞րբ եմ գնալու Հայաստան, որ այն տեսնեմ»,- ասում է սիրիահայ ուսանող Մովսես Խեչոն։ Աբրահամ Խեչոյի երեք զավակներից
ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԵՆ
Երեկոյան եւ գիշերվա ժամերին ողջ Երեւանը «վառվում» է հրագործական սարքերի ու հրավառությունների «տարափից»: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է համարվել «Հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առեւտուրը»: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքից տեղեկանում ենք, որ «հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առեւտուրը» լիցենզավորող մարմինը ՀՀ կառավարության կողմից լիազորված «պետական կառավարման մարմինն է կամ մարմիններն են»:
Թոշակ բաժանողները՝ դրամաշորթ
Նման կարծիքի են կենսաթոշակառուները՝ սոցիալական ապահովության տեսուչների մասին Պարզվում է, կենսաթոշակառուների թոշակը բաժանելը եւ տուն հասցնելը բավականին «փողոտ գործ» է: Թոշակները տրամադրելիս՝ տեսուչներն իրենց ծառայության համար 200-500 դրամ են պահում: Եթե նկատի ունենանք, թե ամեն տեսուչ ամսվա մեջ քանի տուն է այցելում եւ քանի թոշակառուի է սպասարկում, ապա պարզ կդառնա, թե տեսուչներն ինչ գումարներ են
ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԹՈՒՐՔՄԵ՞Ն ԵՆ ԴԱՐՁԵԼ
Արդեն 3 տարի է, ինչ Թուրքմենստանից հարկադիր կերպով արտաքսված մայրը զրկվել է իր 2 երեխաներին տեսնելու հնարավորությունից: Օտարերկրյա պետություններում Հայաստանի դեսպանատները կոչված են պաշտպանելու տվյալ երկրում գտնվող իրենց քաղաքացիների շահերը, իսկ հարկ եղած դեպքում՝ նաեւ ապօրինություններից զերծ պահելու եւ աջակցելու նրանց: Սակայն պարզվում է, որ որոշ դեսպանատներ ոչ միայն շահագրգռված չեն լուծելու այլ պետություններում բնակվող
ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԳՈՐԾ
«Տասնյակ թեմաներ կան, որոնց շուրջ ամիսներ շարունակ աշխատում ենք, բազում տպագրված հոդվածներ էլ արդեն կան, բայց դժվարանում եմ այս միջադեպը կոնկրետ ոլորտի կամ հոդվածի հետ կապել: Վերջին շրջանում ոչ մի զանգ, ոչ մի սպառնալիք չի եղել: Այս ասպարեզում էլ են զարգացել ու առաջադիմել, նախընտրում են առանց հետք թողնելու գործել»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հետաքննող
Նախապատրաստվում են սոցիալիստական հեղափոխության
Իսկ սոցիալիզմը համեմատում են քրիստոնեության հետ «Բոլոր քաղաքական շարժումները, որոնք մենք ունեցել ենք 20 տարի, գործել են ընդդեմ գոյություն ունեցող իրականության եւ իշխանությունների: «Հանուն» գաղափարը, որը պիտի միտված լիներ մեր ապագային, մնացել է երկրորդ պլանում: Ո՞րն է այն «հանուն» գաղափարը, որը պիտի դրվի մեր գոյության հիմքում եւ միտված լինի ապագային. այդ հարցի մշակմամբ էլ այժմ
ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐԻՆ «1/3» ՉԻ՞ «ՀԱՍՆՈՒՄ»
Համենայնդեպս, այս պահի դրությամբ հետընտրական գործընթացների եւ «Մարտի 1»-ի գործով որեւէ «քաղկալանավոր» պայմանական վաղաժամկետ ազատ չի արձակվել: ՀՀ գործող օրենսդրության համաձայն, դատապարտյալները, որոնք իրենց պատիժն արդեն կրել են 1/3-ի չափով, նախկինում դատապարտված չեն եղել եւ կալանավայրում իրենց «հաշվեկշռում» «չեպե»-ներ չեն ունեցել, կարող են ակնկալել, որ իրենց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցը քննարկման առարկա կդառնա «Միջգերատեսչական
«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ԿԱՐԵԼԻ Է ՎՍՏԱՀԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ»
Վստահեցնում է հանրապետական պատգամավորը «Մենք պետք է մեծացնենք քաղաքական կուսակցությունների, քաղաքական ինստիտուտների դերակատարությունը մեր երկրի զարգացման գործում: Եվ որպես այս ուղղությամբ իմ կողմից առաջին ներդրում` ես պատրաստվում եմ առաջիկայում երկրի համար կենսական ու ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի շուրջ պարբերաբար թեմատիկ խորհրդակցություններ նախաձեռնել եւ հրավիրել կուսակցությունների ղեկավարներին»,- հոկտեմբերի 2-ին նախագահական ուղերձում հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Իսկ
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Պեկինի օլիմպիադայի փայլուն հաղթանակից հետո անգլիական Լիվերպուլ քաղաքում կայացած բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում եռակի անգամ բարձրացավ Հայաստանի Հանրապետության եռագույնը։ Բռնցքամարտիկներ Հովհաննես Դանիելյանը՝ 48 կիլոգրամ քաշային կարգում, եւ Էդուարդ Համբարձումյանը՝ 64 կգ քաշային կարգում, կանգնեցին պատվո առաջին պատվանդանին՝ Հայաստանի Հանրապետությանը բերելով ոսկե մեդալներ, իսկ բռնցքամարտիկ Ցոլակ Անանիկյանը 91 կգ քաշային կարգում գրավեց երկրորդ տեղը՝ ստանալով Եվրոպայի
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Գերեզման է պղծվել Վրաստանի հետ համագործակ ցության հայկական կենտրոնից «Առավոտին» ուղարկված հաղորդագրության մեջ ասվում է, որ «Կիրակի օրը՝ նոյեմբերի 16-ին, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը արդեն 13 տարի նշում է Հանդուրժողականության միջազգային օրը, Վրաստանի հայկական համայնքը եւս մեկ անգամ բախվել է դաժան իրականության հետ»: Նույն հաղորդագրության մեջ նաեւ նշված է վանդալիզմի հերթական դրսեւորման մասին. պղծվել են
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Երկու «ոսկի», մեկ «արծաթ» եւ թիմային «բրոնզ» Սիրողական բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների 37-րդ առաջնությունից, որ անցկացվեց Լիվերպուլում, Հայաստանի ազգային հավաքականը տուն վերադարձավ երկու ոսկե եւ մեկ արծաթե մեդալով: Իրենց քաշային կարգում Եվրոպայի թիվ մեկ բռնցքամարտիկի կոչումը նվաճեցին Հովհաննես Դանիելյանը (48 կգ), որը վճռորոշ մենամարտում համառ պայքարում 7:6 հաշվով պարտության մատնեց իսպանացի Ժոզե Կելվին դե լա Նիեվե
ԵՐԿՐԻ ԱՆԴՈՐՐԸ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՄԲ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ…
Արտաշես Գեղամյանի հարցազրույցը Հանրային ռադիոյի «Բաց նախագիծ» հաղորդաշարի հեղինակ Ռուզան Խաչատրյանի հետ (կրճատումներով), 14 նոյեմբերի 2008թ. Երանի նորանց՝ որ արդարության համար հալածված են, որ նորանցն է երկնքի արքայությունը: Ավետարան ըստ Մարկոսի, գլուխ Ե, 10 ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ- Հանրային ռադիոյի ուղիղ եթերում «Բաց նախագիծ» հաղորդաշարն այսօր հյուրընկալել է «Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանին: Պարոն Գեղամյան, այսօր
ԿՐԹԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Դպրոցական ծեծկռտուք՝ հանուն տնօրենի Թիվ 175 դպրոցի տնօրեն Անահիտ Բաբաջանյանին դրամահավաքության համար օրերս ազատել են աշխատանքից, սակայն կրքերը նրա համար դասադուլ հայտարարած դպրոցում շարունակում են բորբոքված մնալ, թեեւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի պաշտոնակատար Արմինե Վարդանյանը վստահեցնում է, որ վիճակը կայունացել է: «Դասերը վերսկսվել են, դպրոցը սպասարկող տեսուչ Սամսոն Շաշիկյանն ու կրթության վարչության պետի տեղակալ
«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՀԱՍՆԵԼ ԵՎՐՈՊԱ»
Ասում է նախկին դատապարտյալ Դավիթ Եղինյանը Պաշտպանության նախարարության N զորամասի 3-րդ դասակի հրամանատար Դավիթ Եղինյանն այս տարվա հուլիսի 3-ին ՀՀ հյուսիսային դատարանի կողմից դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր 2004 թ. ապրիլի 10-ին զորամասն ինքնակամ լքելու եւ զինվորական ծառայությունից խուսափելու համար: Դ. Եղինյանը մինչ այդ «Առավոտին» գրավոր տեղեկացրել էր, որ զորամասն ինքնակամ չի լքել,
Ուսանողներն իրենց տոնի մասին չգիտեն
Ու հույսները կտրել են բոլորից Երեկ Ուսանողների միջազգային օրն էր: Երիտասարդների շրջանում «Առավոտի» կատարած փոքրիկ հարցախույզը ցույց տվեց, որ նրանցից շատերը տեղյակ չէին այդ մասին: Ամենատարածված պատճառաբանությունն այն էր՝ ո՞վ է նշում այդ օրը, որ իրենք էլ տեղյակ լինեն: Համահայկական երիտասարդական հիմնադրամի գրասենյակում ուսանողների օրը նշում էին ուսանողական հիմնախնդիրների քննարկմանը նվիրված նիստով: ԿԳ նախարար Սպարտակ
«ԱՐՅՈՒՆ ԷԼ ԹԱՓՎԻ՝ ՅՈՒՐԻԿՆ Ա ԱՆՑՆԵԼՈՒ»
Ճամբարակի քաղաքապետի ընտրությունների նախօրեին քաղաքի փողոցներում նման հայտարարություններ էին անում գործող քաղաքապետ Յուրիկ Ավալյանի թիմակիցները: Կիրակի ուշ երեկոյան, նռնակների պայթյունով ու հայհոյախառն գոռում-գոչյուններով իրենց հաղթանակը տոնեցին Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանի կողմնակիցները: Այս քաղաքում հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների ժամանակ 2 թեկնածուների՝ գործող քաղաքապետ, անկուսակցական Յ. Ավալյանի եւ ՀՀԿ անդամ Ռիտա Հովհաննիսյանի ձայների տարբերությունն ընդամենը
Հերթական կառուցողական այցը
Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Բեռնար Ֆասիեն, Մեթյու Բրայզան եւ Յուրի Մերզլյակովը երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումից անմիջապես հետո հանդիպեցին հայ լրագրողների հետ: Ըստ Մ. Բրայզայի, իրենց այս այցելությունը տարածաշրջան՝ Բաքու, Ստեփանակերտ եւ Երեւան, «կառուցողական» էր, «օգտավետ» ու «հաջողակ», մասնավորապես, այն առումով, որ Մայնդորֆյան հռչակագրից հետո նկատելի է երկու նախագահների՝ Սերժ
«Ամենակոլորիտով քաղաքապետը»
Թագադրվեց եւ մեծարվեց Վարդան Ղուկասյանը Շաբաթ օրը Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ինագուրացիան էր, ավելի ճիշտ՝ մեծարման երեկոն, որին, բացի տեղական նշանակության պաշտոնյաներից (բացառությամբ՝ մարզպետի), ներկա էին նաեւ մայրաքաղաքից ժամանած հյուրեր: Ղուկասյանը երկու ժամ շարունակ իրեն ձոնված դիֆերամբներ լսեց, սակայն ամենից շատ ոգեւորվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի խոսքերից, ով նրան «Հայաստանի ամենակոլորիտով քաղաքի
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Լոռու մարզի այս քաղաքի կենտրոնը «յուրացրել» է քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը Հոկտեմբերի 24-ին Լոռու մարզի Ամրակից գյուղի տարածքում գտնվող «Դրախտ» ռեստորանային համալիրում դրա սեփականատեր եւ Ստեփանավանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Ղարաքեշիշյանի մասնակցությամբ տեղի ունեցած արյունալի «ռազբորկան» առիթ դարձավ, որպեսզի կատարվածից վրդովված ստեփանավանցիները թոթափեն իրենց վախն ու բարձրաձայնեն քաղաքապետի կողմից 2002թ.-ից ի վեր Ստեփանավանում իրականացված ապօրինությունների, վախի մթնոլորտ
«ԼՂՀ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀՍՏԱԿ ԳԾՎԱԾ ԵՆ»
ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց, որ ոչ ոք զիջումներից չի խոսում: – Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ղարաբաղ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց. ոմանք կարծում են՝ անսպասելի այց էր, ուրիշները համոզված են, թե Բակո Սահակյանին եւ ղարաբաղցիներին համոզելու գնաց եւ այլն: Տեղյա՞կ եք՝ ինչո՞ւ մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ նախագահը մեկնեց Ղարաբաղ: – Մի
«ԿԱՐՈ՞Ղ Ա ԳԼՈՒԽԴ ՔՈՐ Ա ԳԱԼԻՍ»
Կիրակի օրը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում վերընտրված քաղաքապետ Յուրիկ Ավալյանի կողմնակիցները յուրահատուկ ձեւով են նշել իրենց թեկնածուի հաղթանակը: Կեսգիշերին նրանք, մոտ 50 մեքենաների շարասյունով, մի քանի անգամ պտտվել են քաղաքապետի մյուս թեկնածուի՝ Ռիտա Հովհաննիսյանի շտաբի շուրջ, սուլել ու անվայելուչ հայհոյանքներ հնչեցրել նրա ու նրա կողմնակիցների հասցեին: Ապա Յ. Ավալյանի թիմակիցները, ի նշան քաղաքի «գրավման», նռնակներ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ տասներորդ ԱՐՏՈՒՅՏԸ – Էրեկ իրիկուն Ֆիլին թենիսով որ կրեցի, շատ վատ զգաց,- ասացի ես: – Ինքը կրվել չի սիրում,- ասաց Աշոտը.- սովոր չի: – Ինձ գրազ կրվեց: – Գրազը կապ չունի,- ասաց Աշոտը.- գրազ էլ չըլներ՝ վատ էր զգալու: – Մանավանդ որ՝ իրա կրվելն ահագին մարդ տեսավ: – Ո՞վ տեսավ,-
Մահակը՝ մեղադրանքի հիմքում
Փաստաբան Հովիկ Արսենյանի կարծիքով՝ մեր իշխանությունները բոլոր ոստիկաններին դարձրել են «իրեղեն ապացույց»: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, 2008թ. փետրվարի 19-ին նախագահական ընտրություններին հաջորդած զարգացումներից հետո մեղադրյալ, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանի շահերի պաշտպանները՝ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը եւ Հովիկ Արսենյանը հրապարակեցին պաշտպանական ճառը, որում ներկայացրին, թե ինչ հանգամանքներում
Բնագիտությունը անկում է ապրում
Երեկ Ավան համայնքում գտնվող ԵՊՀ մասնաշենքում մեկնարկեց «Բնագիտությունը 21-րդ դարում. ուսուցման հիմնախնդիրներ եւ լուծումներ» խորագրով երկօրյա գիտաժողովը: Նախաձեռնությունը «Բնագետ» հանդեսինն է, ինչի նպատակն է վեր հանել այս բնագավառում գոյություն ունեցող հիմնախնդիրները եւ համապատասխան փաթեթով ներկայացնել կառավարություն: ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը նկատեց. «Բնագիտական առարկաների նկատմամբ կա անուշադրություն, այս առարկաների գծով ֆակուլտետներում նկատվում է դիմորդների
ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ
Դպրոցին նայենք օժանդակող աչքով «Որպես դպրոցում նախկինում աշխատած ուսուցիչ, ինչպե՞ս եք գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգը՝ դադարեցնել դրամահավաքությունը դպրոցներում եւ ինչպե՞ս եք գնահատում, որ կրթության ոլորտի պատասխանատուները դպրոցից դպրոց ընկած՝ փորձում են «բռնել» դրամահավաքությամբ զբաղվողներին: Մեր տեղեկություններով, շատ դպրոցների ուսուցիչներ ուղղակի վիրավորված են այս մոտեցումից», «Առավոտի» այդ հարցին ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պատասխանեց.
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐԶԱԲԱՆԵՑ
Հիշեցնելով՝ «Ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում» հայտնի ասույթը ՀՅԴ բյուրոյի անդամ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանը, երեկ «Դե-ֆակտո» ակումբում մասնակցելով արտաքին քաղաքականության թեմայով մամուլի ասուլիսին՝ նախ հարկ համարեց անդրադառնալ Վերահսկիչ պալատի (ՎՊ) վերջին բացահայտումներին, որոնք որոշ չափով առնչվում են նաեւ պարոն Վարդանյանի նախարարական գործունեության տարիներին: Ըստ նրա, «ամեն տարի նախարարությունը
Ի՞նչ կտա «Թատրոնի մասին» օրենքը
Մեր «օրինազուրկ» թատրոններն առայժմ պետության փողերով մասնավոր օջախներ են ԱԺ կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովում վերջապես սկսվել են այս տարվա սկզբից խորհրդարան ներկայացված «Թատրոնի մասին» օրենքի քննարկումները: Ի՞նչ ակնկալիքներ կան օրենքի ընդունումից հետո, եւ արդյո՞ք այն ընդհանրապես պետք է՝ այս մասին հետաքրքրվեցինք ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանից, որի հայրը՝ նախկին նախագահ Երվանդ Ղազանչյանը, ժամանակին մեր թերթին
«ԹՈՂ ԸՆԿՃՎԵՆ՝ ՍԹԱՓՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Ազատության մեջ գտնվող իրենց հասակակիցների հետ հանդիպած անչափահաս դատապարտյալների մասին ասում է «Աբովյան» ՔԿՀ ուսումնարանի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը: Երեկ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը, Հայաստանի ռազմական թեքվանդոյի ֆեդերացիան եւ Երեւանի Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցը համատեղ կազմակերպել էին «Շփվում եւ բանավիճում են հասակակիցները» միջոցառումը: Վերջինիս շրջանակներում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) 7 անչափահաս այցելեց Վ. Տերյանի
Մարզական անցուդարձ
Առաջադրանքն արդեն գերակատարվել է Լիվերպուլում ընթացող սիրողական բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը հատում է եզրագիծը: Արդեն հայտնի են եզրափակիչ հանդիպումներում ըստ քաշային կարգերի չեմպիոնական տիտղոսների հաղթողների համար պայքարողների անունները: Եվ ուրախալի է, որ նրանց մեջ են մեր հանրապետության երեք ներկայացուցիչները, որոնք 11 քաշային կարգերից երեքում պայքարում են «ոսկու» համար: 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը կիսաեզրափակիչում հաղթեց
ԱՐԴՅՈՒՆՔ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐԶԻՉՆԵՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ
Իսկ նրանք, ովքեր հուսախաբ են անում, տեղը զիջում են ուրիշներին՝ անկախ անունից Պեկինում նվաճած վեց բրոնզե մեդալը հայկական սպորտի նշանակալից առաջընթաց քայլ է: Բայց որքան էլ շատ լինեն օլիմպիական մրցանակները, միեւնույն է, բարի ցանկություն կա, որպեսզի դրանք բազմապատկվեն, իսկ նվաճելիք ապագա մեդալները ձուլված լինեն ավելի ազնիվ մետաղից: Դրա համար ի՞նչ է հարկավոր անել: Օրակարգային դարձած