Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-Ը ՄՏԱՀՈԳՎԱԾ Է

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհուրդը այսօր Մոսկվայում կայացած նիստի ժամանակ հայտարարություն է ընդունել Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ՝ հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարները խորապես մտահոգված են Հարավային Օսիայում վրացական կողմի ձեռնարկած ռազմական գործողությունների առնչությամբ, որոնք հանգեցրին բազմաթիվ զոհերի՝ խաղաղ բնակչության շրջանում,

Կդատակոչվի տուժողը

Երեկ Երեւանի քրեական վերաքննիչ դատարանում սկսվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ եւ արդեն Երեւանի քրեական դատարանի կողմից 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ ՀՀՇ Հրազդանի կառույցի ղեկավար Արամ Բարեղամյանի դատավարությունը: Լեփ-լեցուն դահլիճը նրան դիմավորեց «Ա՜-րամ» վանկարկումներով: Դատավարությանը ներկա գտնվողները «ա-մոթ» վանկարկեցին այն ժամանակ, երբ ուղեկցող խմբի անդամները ամբաստանյալի ոտքերին շղթաներ ամրացրին: Հիշեցնենք, որ Ա. Բարեղամյանին մեղսագրված է Քրօրի

Եկել եմ Հայաստան՝ մերոնց սատարելու

Արգենտինահայ Արմեն Սիրույանը ծնվել է Բուենոս Այրեսում, իսկ 16 տարի առաջ տեղափոխվել է Իսպանիա՝ Բարսելոն Մասնագիտությամբ ճարտարապետ է, ունի իր նախագծային ֆիրման: Ֆուտբոլի մեծ սիրահար է եւ Հայաստանի հավաքականի անմնացորդ երկրպագուն: Բուենոս Այրեսի հայկական ֆուտբոլային թիմերի կազմում մասնակցում է Համահայկական խաղերին: Որպես կանոն, Իսպանիայի եւ Անդորրայի ֆուտբոլային ֆեդերացիաները Հայաստանի հավաքականների հետ հանդիպումների ժամանակ նրան հրավիրում

ՅԱՆ ՊՈՈՒԼՍԵՆ. «ԹՈՒՐՔԵՐՆ ԱՎԵԼԻ ՃՆՇՎԱԾ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ»

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լրագրողներին ազգային հավաքականի թեկնածուների հետ «Հրազդան» ստադիոնում մարզումներից առաջ հանդիպելու հնարավորություն էր ընձեռել, որին հաջորդեց գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի ասուլիսը: «Մենք աշխատում ենք այս խաղին հնարավորին չափ լավ նախապատրաստվել,- ասաց Յան Պոուլսենը:- Որպես գլխավոր մարզիչ, իմ խնդիրը թիմում լավ մթնոլորտ ստեղծելն է, կազմակերպչական եւ տակտիկական խնդիրներ լուծելը: Այս պահի դրությամբ լավ

«Օլիմպիադա»՝ ուսուցիչների համար

Երեկ ստուգվում էին ոչ թե աշակերտները, այլ նրանց դասավանդող մանկավարժները Երեկ ՀՀ ԿԳ նախարարությունում տեղի ունեցավ Հայ եկեղեցու պատմություն, հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն եւ բնագիտական (ֆիզիկա, քիմիա եւ կենսաբանություն) առարկաների ուսուցիչների հանրապետական մրցույթը, որը կազմակերպվում է 2003 թվից՝ Հայ առաքելական եկեղեցու եւ ԿԳՆ-ի կողմից: Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ մարզային եւ հանրապետական: Մարզային

ԿՐԹԱԿԱՆ ՇՔԵՐԹ՝ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻՈՒՄ»

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը վարչապետին խորհուրդ է տալիս այնպես անել, որ Հայաստանը դառնա սովորող պետություն: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմարյա սրահում երեկ կրթական շքերթ էր, որին մասնակցում էին «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով օտար լեզուներ, համակարգչային հմտություններ ուսումնասիրած վեց տարեկան 169 առաջին դասարանցի եւ նախապատրաստական ուսուցման հինգ տարեկան 114 երեխա: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի խոսքով՝ շքերթը կազմակերպվում

Դերասաններին ծեծել են

Պաշտոնատար անձի գնահատմամբ՝ «կատարվածը հաջողված բեմադրություն էր» «Օգոստոսի 29-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ես՝ Անի Միքայելյանս, չորս զավակների մայր, 58 տարեկան, իմ տանը (Ֆրունզեի փողոց 18 շենք, 3 բն.) 4-ամյա թոռնիկիս քնեցնելուց հետո, որը մայր չունի եւ 4 տարի է՝ ինչ իմ խնամքի տակ է, զբաղված էի տնային գործերով: Ամուսինս՝ Աշոտ Միքայելյանը, պատրաստվում էր այդ պահին

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՍՄԵՏԻԿԱ»

Այսպես է բնութագրում մարքսիստը Գյուլի՝ Հայաստան կատարելիք այցը ու կանխատեսում է ԱԺ-ի լուծարում, իսկ կոմունիստը ՀՅԴ-ին իր տեղն է ցույց տալիս: Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը սեպտեմբերի 6-ին «Հրազդան» մարզադաշտ չի գնալու. «Ես նման մակարդակի, «ճ» կլասի խաղեր չեմ նայում, միայն «էքստրա» կլասի խաղեր եմ նայում»,- պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ասաց նա: Նրան չի ոգեւորում

Դատախազը պառկածներին չնկատեց

Կոռումպացված դատական համակարգից դժգոհող ցուցարարներին երեկ գլխավոր դատախազն անուշադրության մատնեց: «Առավոտ գիշերով էս ի՞նչ շոու եք սարքել: Հավաքվեք գնացեք էստեղից»,- երեկ կառավարության նիստից առաջ շենքի մուտքի աստիճաններին նստացույց սկսած ցուցարարներին այսպես էին դիմում շենքը հսկող ոստիկանները: Ցուցարարները Հայաստանի եւ Արցախի զորամասերում զոհված ժամկետային զինվորների ծնողներն ու հարազատներն էին, որոնք պնդում էին, որ իրենց երեխաները զոհվել

ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՌՆԱԼ

Հաշմանդամ երեխաները նման ցանկություն ունեն ոչ թե հարստանալու համար, այլ՝ որպեսզի իրենց նմանների կյանքը փոքր-ինչ թեթեւացնեն: Տիգրանը հույս ունի, երբ դառնա ԱԺ նախագահ՝ Սերժ Սարգսյանի հետ երկիրը շենացնելու է: Արտակը՝ «ապագա պատգամավորը»: «Ես ուզում եմ պատգամավոր դառնալ եւ առաջինը զբաղվելու եմ հաշմանդամների հարցերով»,- իր ապագա ծրագրերի մասին պատմեց 11-ամյա Արտակը: Հաշմանդամներին տեր կանգնելու Արտակի ցանկությունը

«Կարծես մեր կորած եղբորն ենք դիմավորում»

Թուրքիայի նախագահի այցի շուրջ սկսված իրարանցման մասին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Այսօր մեզ համար շատ անհասկանալի, կենցաղային մակարդակի ոգեւորություն է այս ամենի հետ կապված (նկատի ունի Թուրքիայի նախագահի այցը– Մ. Ե.), որ կարծես մեր կորած եղբորն ենք դիմավորում: Եվ բացի դրանից, երբեմն այնպիսի քայլեր ենք կատարում, որ ինքներս էլ չենք հասկանում, թե

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՐՄԱՏԱՊԵՍ ՓՈԽՎԵԼ

Կանխատեսում է Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանը: – ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն առաջարկեց, որ ՀԱՊԿ-ի անդամները այսօր Մոսկվայում կայանալիք գագաթնաժողովում ընդհանուր դիրքորոշում ձեւակերպեն հարավօսական իրադարձությունների վերաբերյալ: Կանխատեսումներ կան, թե մեր արտաքին դիվանագիտությունը կարող է կանգնել իր որդեգրած սկզբունքի՝ կոմպլեմենտար

«ՄԵՄՈՒԱՐՆԵՐ» «ՄԱՐՏԻ 1»-Ի ՄԱՍԻՆ

Այսպես կարելի է գնահատել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի որոշումը, որտեղ ամեն ինչ կա «Մարտի 1»-ի դեպքերի մասին, բացի մեղադրյալի մեղքն ապացուցող հիմնավոր փաստերից: Օգոստոսի 29-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը որոշում է ընդունել ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի եւ 225-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով մեղադրվող Սուրեն Սիրունյանին որպես մեղադրյալ

ԲՈՂՈՔԻ ՊԱՌԿԵԼԱՑՈՒՅՑ

Երեկ ՀՀ կառավարության հերթական նիստի օրն էր, ու հայրենի բանակում խաղաղ պայմաններում զոհված ժամկետային զինծառայողների ծնողներն առավոտից բողոքի նստացույց էին սկսել հենց կառավարության շենքի մուտքի աստիճաններին: Նրանք համոզված են, որ իրենց զավակները բանակում սպանվել են հենց զորամասում եւ ոչ թե թշնամու գնդակից կամ ինքնասպանության միջոցով: «Շոու եք սարքել»,- ասելով ոստիկանները փորձում էին մարդկանց հեռացնել շենքի

«Ճանաչման հարցում Ռուսաստանի Դաշնությունը ճնշում չի գործադրելու որեւէ երկրի վրա»

Ասում է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի երեկվա նիստում, ի թիվս բազմաթիվ հարցերի, քննարկվել է նաեւ վրաց-հարավօսական հակամարտության եւ մասնավորապես ՀԱՊԿ-ի անդամ երկրների կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչմանը վերաբերող հարցը: Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն այս կապակցությամբ հայտարարել է,

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Սկսեց պարտությունով Իսպանիայի Բիլբաո քաղաքում մեկնարկեց շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարը՝ աշխարհի վեց ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ: Վիճակահանությամբ Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը մեկնարկային տուրում հանդիպեց նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ եւ 51-րդ քայլում իրեն պարտված ճանաչեց: Վիշվանաթան Անանդ-Վասիլի Իվանչուկ, Թեյմուր Ռաջաբով- Վեսելին Տոպալով պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Երեկ ուշ երեկոյան կայանալու էր երկրորդ տուրը: Արոնյանը սեւերով խաղալու

Օպերան օղակված է գովազդներով

Դրանք երբեմն ահռելի չափերի են ու ահավոր անճաշակ Երեւանում հաճախ հանդիպող անճաշակ ազդագրերն աղավաղում են մայրաքաղաքի դեմքը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այն ազդագրերին, որոնք «զարդարում» են Ազգային օպերային թատրոնի ցանկապատերը՝ ցույց տալով ոմանց «պերճանքը», իսկ մյուսների «թշվառությունը»: Որպես կանոն, որքան էժանագին եւ անորակ է գովազդվելիքը (սերիալներ, ռաբիս համերգներ եւ այլն), այնքան՝ խոշոր են ցուցապաստառները, եւ

ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ՝ ՇԻՐԱԿԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Ուսուցիչներից շատերը սեպտեմբերի 1-ը նշեցին լացուկոծով Գյումրիի գրեթե բոլոր դպրոցներում նոր թափ է առել օպտիմալացման գործընթացը, յուրաքանչյուր դպրոցում առնվազն 5-8 ուսուցիչ է դուրս մնում: Օրինակ, փոքրիկ դպրոցներից մեկում՝ Գյումրիի թիվ 17 դպրոցում կրճատվել է 5, «Ֆոտոն» վարժարանում՝ 8 ուսուցիչ: Կան խոսակցություններ, որ խայտառակ վիճակ է ստեղծվել թիվ 11, 29 միջնակարգ դպրոցներում: Եվ քանի որ տարբեր

Ազատվեց եւս մեկ քաղբանտարկյալ

Դրվագներ «Մարտի 1»-ի դատական նիստերից ՀՀՇ գործադիր քարտուղարն՝ այլեւս ազատության մեջ Երեկ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Վարդգես Հայոցյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Դատավոր Երեմ Եսոյանը վճռեց «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառած եւ դիմադրած մեղադրյալին» դատապարտել մեկուկես տարվա պայմանական ազատազրկման՝ տալով 2 տարի պայմանական փորձաշրջան: Վ. Հայոցյանի եւ նրա հարազատների գրկախառնման ժամանակ ժպտում էր անգամ մեղադրողը՝

ՍԱ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ Է

Գյուլին ուղղված հրավերն այսպես է մեկնում ՍԴՀԿ-ն, իսկ ՀՀԿ-ն դա համարում է «դիվանագիտական խոշոր քայլ» Երեկ «Հայելի» ակումբում ՀՅԴ բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Հայկ Ասատրյանը, ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ատենապետ Նարեկ Գալստյանը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանը բանավիճեցին հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների առիթով, մասնավորապես սեպտեմբերի 6-ին՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի՝ ՀՀ այցի վերաբերյալ:

Տուգանվեցին եւ նախազգուշացվեցին

«Դվին Հոլդինգը» գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանվեց, իսկ առեւտրային բանկերը՝ նախազգուշացվեցին: Գյուղատնտեսության նախարարության եւ պարարտանյութի ներկրմամբ զբաղվող «Դվին Հոլդինգ» ընկերության միջեւ կնքված պայմանագրի համաձայն, ընկերությունը պարտավորվել է հողօգտագործողներին մատակարարել 20 հազար տոննա պարարտանյութ՝ 1 տոննան 84 հազար դրամով, որից 10 հազարը՝ որպես սուբսիդիա, պետք է տրամադրեր գյուղնախարարությունը: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ ) ուսումնասիրություններով

«ՄԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ»

Վստահ է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը – Թուրքիայի նախագահի այցին ընդառաջ՝ ՀՅԴ-ն հայտարարում է, թե բողոքելու է քաղաքակիրթ մեթոդներով: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ մեթոդները, եթե, ասենք, որոշեք ոտքի տակ գցել այդ երկրի զինանշանը, դրոշը եւ այլ խորհրդանիշներ, դա կլինի քաղաքակի՞րթ մեթոդ, չէ՞ որ որեւէ երկրի նախագահի համար ուղղակի անպատվաբեր է, եթե իր ներկայությամբ

ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այն վերլուծություններին, թե քանի որ հայ-թուրքական հարաբերություններում նախագահ Սերժ Սարգսյանի քայլերը հարուցել են ՀՅԴ դժգոհությունը՝ վերջինս կփորձի նպաստել մեծ քաղաքականություն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին՝ Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը նախ ասաց. «Եկեք Թուրքիայի հետ հարաբերությունները չդարձնենք ՀՅԴ մենաշնորհը, այլապես հարցի շրջանակը շատ կփոքրանա: Սա համազգային խնդիր է»: Եվ հավելեց.

Քննարկում են Գյուլի այցը

Ադրբեջանական մամուլը դա վերլուծում է Ադրբեջանի շահերի տեսանկյունից Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի՝ առաջիկա օրերին Երեւան կատարելիք այցը շարունակում է բուռն քննարկման առարկա մնալ Ադրբեջանի քաղաքական շրջանակներում, ԶԼՄ-ներում: Երեկ մի քանի պարբերականներ ծավալուն վերլուծություններով են անդրադարձել այդ այցի շարժառիթներին եւ հնարավոր հետեւանքներին: «Միանշանակորեն ասել, թե հայ-թուրքական հարաբերությունների լավացումը Ադրբեջանի համար լավ է կամ վատ, կոռեկտ չէ»,-

ԶԵԿՈՒՅՑ ԵՄ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Խոստանում է Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորը ՀԺԿ-ն 2003-ից համագործակցում եւ ծրագրեր է իրականացնում Շվեդիայի ձախ կուսակցության հետ, որը նախկինում իշխող էր, իսկ այժմ՝ ընդդիմադիր, եւ 22 պատգամավոր ունի երկրի խորհրդարանում՝ Ռիկսդագում: ՀԺԿ-ի եւ Շվեդիայի ձախ կուսակցությունը երեկ անցկացրին միջազգային կոնֆերանս, որը վերաբերում էր ժողովրդավարական գործընթացներում կանանց դերին: Եվ այս կոնֆերանսի իր բացման խոսքում Ձախ կուսակցության ներկայացուցիչ

Ի՞ՆՉ ԱՐԺԵՆ ՍԿԶԲՈւՆՔՆԵՐԸ

Ալբերտ Բաղդասարյանը՝ տարածաշրջանային զարգացումների եւ Շավարշ Քոչարյանի մասին – Ռուս-վրացական նոր հարաբերություններն ինչպիսի՞ անդրադարձ կունենան հայաստանյան զարգացումների վրա: – Եթե Ռուսաստանի կողմից սկիզբ դրված այս նոր քաղաքականությանը նայենք բացառապես հայկական պրիզմայով, ապա, իմ կարծիքով, մեր հիմնական խնդրի՝ Ղարաբաղի հարցի առումով եւ դրական, եւ բացասական շտրիխներ կան: Դրական է այն առումով, որ աշխարհի եւս մեկ անկյունում

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ՓԱԿՎԱԾ ԿՄՆԱ

Երեկ այսպիսին էր Ազատության հրապարակը, որտեղ բերված տեխնիկան եւ շինարարական այլ պարագաները վկայում են հրապարակի երկարաժամկետ փակ մնալու հեռանկարի մասին: Երեւանի քաղաքապետարանը, ինչպես հայտնի է, որոշել է Ազատության հրապարակի տարածքում ստորգետնյա ավտոկանգառ կառուցել: Դրա համար հրապարակից ժամանակավորապես ապամոնտաժվելու են նաեւ Հովհաննես Թումանյանի եւ Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները:

ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ԱՐՑԱԽԻ ԾՆՈՒՆԴԸ

Երեկ Արցախի օրն էր. 1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախի մարզային խորհրդի եւ Շահումյանի շրջանի պատգամավորները որոշեցին հռչակագրով ամրագրել Արցախի ինքնուրույնությունը: «Ուրբաթ» ակումբում գրող-հրապարակախոս, «Շուշի» հիմնադրամի կառավարիչ Բակուր Կարապետյանը փաստեց, թե 17 տարի առաջ ինչու կատարվեց այդ իրադարձությունը. «Օրեցօր Ադրբեջանն ավելի կազմակերպված ճնշումներ էր իրականացնում, որ կարողանա տնտեսությունը կազմակերպել: ԽՍՀՄ-ի փլուզումը մոտ էր: Եթե պետական կարգավիճակ, համապատասխան

Թուրք մարզիկները երկյուղել են հայերից

1905 թվականին հայ ֆուտբոլային թիմը 5:0 հաշվով հաղթել է թուրքական «Գալաթասարային», մնում է՝ նույն հաշվով հաղթի սեպտեմբերի 6-ին: Սեպտեմբերի 6-ին կայանալիք հայ-թուրքական ֆուտբոլային հավաքականների հանդիպմանն ընդառաջ՝ երեկ ԳԱԱ-ի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ մեկնարկեց «Հայկական սպորտը Օսմանյան կայսրությունում» խորագրով միջոցառումը: Մինչեւ սեպտեմբերի 15-ը ինստիտուտի ցուցադրությունների սրահում կներկայացվեն Օսմանյան կայսրության տիրապետությունից մինչեւ ցեղասպանություն՝ հայկական մարզական ակումբների եւ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է»

Երեկ ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը լրագրողներին ներկայացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր տարբերանշանը եւ բոլոր հավաքականների նոր մարզահագուստը: Նա ընդգծեց, որ նոր տարբերանշանը խորհրդանշում է պետության նոր մոտեցումները, սատար կանգնելու նրա պատրաստակամությունն ընդհանրապես՝ սպորտին եւ մասնավորապես՝ ֆուտբոլին: Իսկ գնդակը, որը ենթադրում է շարժում եւ «ՀՖՖ» հապավումը խորհրդանշում են ֆուտբոլի զարգացումը մեր երկրում եւ ֆեդերացիայի՝ Հայաստանի

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031