Օրվա լրահոսը
ՏՈՒԺԵԼ Է ՆԱԵՎ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ
Հուլիսի 24-ին, ժամը 03.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր մասերում ստացած բեկորային վնասվածքներով բուժօգնության է դիմել Արմավիր գյուղի համայնքի ղեկավար, 33-ամյա Ռաֆիկ Մ.-ն: Ըստ ոստիկանության, նույն օրը 70-ամյա Էդիկ Սադոյանը համագյուղացի, 1967թ. ծնված Գրիգոր Ա.-ի հետ վիճաբանության ժամանակ, վերջինիս սպանելու նպատակով, պայթեցրել է ձեռքի նռնակը, որի հետեւանքով վիճաբանությունը կանխել փորձող
ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ԶՂՋԱՑԻՆ
«ՀՀՇ վարչության նորընտիր ղեկավարությունը մանրակրկիտ քննարկել է ՀՀՇ 16-րդ համագումարից հետո հնչեցված բոլոր կարծիքներն ու դժգոհությունները: Մասնավորապես առանձին հանդիպումներ ու քննարկումներ են եղել ՀՀՇ Շենգավիթի տարածքային կազմակերպության անդամների եւ Կարապետ Ռուբինյանի հետ: Ցավով եմ նշում, որ համագումարի նախապատրաստական լարված իրավիճակում կազմկոմիտեի թույլ տված կազմակերպչական որոշ բացթողումներ բերել են նրան, որ ակամա վիրավորել ենք մեր կուսակցական
ԷԼԻ ԳԵՐԵԶՄԱՆ ԵՆ ՊՂԾԵԼ
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը տեղեկացնում է, որ հուլիսի լույս 24-ի գիշերը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի միանգամից երեք գերեզմանատներում՝ Կենտրոնական, Կաբախախ եւ Մեֆոդիեւսկ, պղծվել են հայկական գերեզմաններ: Վանդալները կոտրել են ընդհանուր՝ 40 գերեզմանաքար: Կոտրվել են նաեւ որոշ ռուսների եւ հույների գերեզմանաքարեր: Հիշեցնենք, որ հայկական գերեզմանների նկատմամբ այսօրինակ վերաբերմունքի դրսեւորումներ սկսվեցին 2002 թվականին: Շատ հաճախ վանդալները
ԵԹԵ ՈՒԶԵՆ՝ ԿՏԱՐԱԾՎԻ
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը մեկնաբանել է Կոսովոյի նախադեպի կիրառության հնարավորությունը: «Ինչպես հայտնի է, մենք վճռականորեն պաշտպանում ենք Կոսովոյի անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը, եւ ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճիռը համապատասխանում է մեր տեսակետին: Կոսովոյի վերաբերյալ վճիռը ընդունվել է դրա հարցի յուրահատկությունների պատճառով: Սա բացառապես Կոսովոյի հարցով վճիռ էր: Այլ տարածքների
Նախարարի զեկուցագիրը նախագահին
Կալանավայրերում բուժսպասարկման մասին «Առավոտի» տեղեկություններով, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել զեկուցագիր՝ կապված քրեակատարողական հիմնարկներում մահացության դեպքերի առնչությամբ: Զեկուցագրի հիմքում դրված են այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված դատապարտյալների մահացության տասը դեպքերը: Նախարարը չի թաքցրել, որ որոշ դեպքերում քրեակատարողական հիմնարկների իրավասու պաշտոնատար անձինք եւ քաղաքացիական բուժհաստատությունների մասնագետները թույլ են տվել խախտումներ: Ըստ
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻ ԴԵՄ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Այս գործով տուժողը նույնպես Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ է Հունիսի 21-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 118 հոդվածի հատկանիշներով՝ ծեծ: Այս քրգործում որպես տուժող ներգրավված է Հայ ազգային կոնգրեսի, թերեւս, այլեւս նախկին ակտիվիստ ու համակիր, նաեւ «Մարտի 1»-ի գործով նախկին քաղբանտարկյալ, ժամանակին 4 տարվա ազատազրկման դատապարտված, ապա համաներմամբ
«ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ 70 ՏՈԿՈՍԱՆՈՑ ՍՈՒՏ»
Օտարալեզու դպրոցների մասին սոցհարցման տվյալների վերաբերյալ վարչապետի պնդումն այսպես է բնութագրել բլոգերներից մեկը: Հուլիսի 24-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը 5 հեռուստաընկերությունների տված հարցազրույցում պատասխանելով օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնության վերաբերյալ հարցին՝ արեց իրականությանը չհամապատասխանող որոշ պնդումներ: Նախ՝ արդեն երկրորդ անգամ այս կապակցությամբ հրապարակավ պնդեց, թե կառավարության այդ նախաձեռնությունից ենթադրվում է. «Հայաստանում կարող են լինել միջնակարգ դպրոցներ, որտեղ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Հայ ազգային կոնգրեսի երիտթեւի ակտիվիստներ՝ խուլիգանության մեջ մեղադրվող Դավիթ Քիրամիջյանի եւ ոստիկանի դեմ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Սարգիս Գեւորգյանի գործով դատավարությունը: Երեկ նման միջնորդությամբ հանդես է եկել ամբաստանվող Ս. Գեւորգյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Դատական նախորդ նիստը եւս հետաձգվել էր Ս. Գեւորգյանի միջնորդությամբ, որը դատարանին
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ քսանմեկերորդ ԿԱՐՃ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ Եվ Ռաֆոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոչ մեկն ինձ ըսենց ուշադիր չի լսում՝ ոնց որ դու» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մարդ էլ կա, որ ինձ իբր թե ուշադիր լսում ա, բայց մտքի մեջ վրես ծիծաղում ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ գիտես», եւ Ռաֆոն մի
Ասուլիս՝ «համեմված» մնջախաղով
Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը այս տարի կմեկնարկի Ծաղկաձորում՝ օգոստոսի 10-ին: Այն այսուհետեւ կրելու է Լեոնիդ Ենգիբարյանի անունը: «Լեոնիդ Ենգիբարյանը առանձնահատուկ դերակատարություն է ունեցել մեր մշակութային կյանքում, նա մեզ համար մշտապես հպարտության առիթ է հատկապես մնջախաղի արվեստում: Նա առաջին հերթին մեծ մնջախաղաց էր»,- երեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացած ասուլիսում ասաց փառատոնի տնօրեն Ժիրայր Դադասյանը: Նրա խոսքով,
«Ֆիլմ մարդկանց մասին»
«Կեչի» պայմանական անունով ֆիլմի պրոդյուսեր Թերեզա Վարժապետյանը՝ իրենց նախագծի մասին: «Առավոտի»՝ «Կինոն գույք չէ պարտքի դիմաց» հրապարակումից հետո արձագանքել է «Կեչի» պայմանական անունով հայ-ռուսական կինոնախագծի պրոդյուսեր, Միքայել Պողոսյանի հետ սցենարի համահեղինակ Թերեզա Վարժապետյանը: Գրել էինք, որ ՀՀ եւ ԼՂ նախագահների եւ մի շարք պաշտոնատար անձանց աջակցությամբ ղարաբաղյան թեմայով լիամետրաժ ֆիլմ նկարող ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեն վերջին
ՍԻՆԳԱՊՈՒՐՈՒՄ ԷԼ ՄԵԴԱԼՆԵՐ ՊԻՏԻ ԼԻՆԵՆ
Այսօրվա դրությամբ Հայաստանն օգոստոսի 14-26-ը Սինգապուրում կայանալիք պատանեկան ամառային առաջին օլիմպիական խաղերի 14 վարկանիշ ունի եւ, ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի ինտերնետային կայքը, այդ թիվը դեռ կարող է ավելանալ: Մեր պատանի մարզիկների մի մասը մասնակցության իրավունք նվաճել է վարկանիշային մրցումներում ցույց տված բարձր արդյունքներով, իսկ մյուսներին Սինգապուրում հանդես գալու քարտ տրամադրել է Միջազգային օլիմպիական կոմիտեն: Առաջին
Հրդեհներ, հրդեհներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին, ժամը 06.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երեւանյան 2/32 հասցեում: Ժամը 06.56-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.00-ին, մարվել՝ ժամը 07.52-ին: Այրվել են Գ. Ավագյանին պատկանող առեւտրի կրպակի նկուղային հարկի փայտյա երեսպատումը եւ դարակներ՝
Գեղարքունիք-Օմսկ
Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ հուլիսի 22-ին մարզպետ Նվեր Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի մարզ: Օմսկի մարզում այսօր բնակվում է մոտ 50 հազար հայ, որից 18 հազարը՝ Գեղարքունիքի մարզից: Մարզպետարանի պատվիրակությունը Օմսկի նահանգապետ Լ. Պոլեժաեւի հրավերով է մեկնել՝ առեւտրատնտեսական եւ կրթամշակութային կապեր հաստատելու, արդյունաբերության, գյուղատնտեսության, տուրիզմի, մշակույթի, առեւտրի եւ այլ ոլորտներում
Երկրաշարժ՝ Գեղարքունիքում
Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 5.49-ին 2,6 մագնիտուդի երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանի տարածքում՝ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքից 11 կմ դեպի հարավ-արեւմուտք: Էպիկենտրոնում ստորերկրյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Զոհեր, ավերածություններ չկան:
Գեւորգ Մարզպետունին գրող է կամ Անուշն ամուսնանում է
Սրանք «գոհարներ» են դիմորդների մտքերից Երեկ հայոց լեզու եւ գրականություն (բանավոր) առարկայից քննություն հանձնեց 59 դիմորդ, անգլերենից (բանավոր)՝ 103: «Առավոտի» շրջայցը քննակենտրոններով ցույց տվեց, որ անգլերենի պարագայում գերիշխում է դիմորդների միջին մակարդակը, իսկ հայոց լեզու եւ գրականություն առարկայից գրանցվել են հիմնականում ծայրահեղ լավ կամ ծայրահեղ վատ գիտելիքներով երեխաներ: «Առավոտի»՝ քննակենտրոնում ներկա գտնվելու պահին անգլերենի քննությունից
ԳՐԱՎԱՏՆԵՐՆ ՈՒ «ՉԵՆՋԵՐԸ» ԿԲՆԱՋՆՋՎԵ՞Ն
Մասնագետների կարծիքով, դրանից կշահեն բանկերը Կառավարության նախաձեռնած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը նախատեսում է արտարժույթի փոխանակման կետերի եւ գրավատների պետտուրքերի դրույքաչափերը աստղաբաշխական թվերի հասցնել, մտահոգել է ոչ միայն այդ գործունեությամբ զբաղվողներին: Նախատեսվող փոփոխությունները խիստ անհանգստացրել են նաեւ մի շարք հ/կ-ների: Մասնավորապես՝ «Հայաստանի ֆինանսավարկային կազմակերպությունների խորհրդատվական կենտրոնը», որը զբաղվում է
Եվ նորից՝ կլոր սեղանի կոչ
«Ժառանգության» վարչության նախկին անդամ Զոյա Թադեւոսյանը, որն այժմ ՀԱԿ-ին անդամակցող «Ժողովրդի իշխանություն» կազմակերպության հիմնադիրներից է, անընդունելի էր համարել «Ժառանգության» վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե հնարավոր է համազգային որոշ խնդիրների շուրջ համագործակցությունն իշխանությունների հետ: Զոյա Թադեւոսյանն ասել էր. «Ջրբաժանը հենց դա էր, որ ի վերջո հրապարակային արտահայտվեց այն միտքը, թե կարելի է համագործակցել գործող իշխանությունների
ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՊԱՏԱՍԽԱՆ
«Ձեր ընկերությունը, չգիտես ինչու, հրապարակային վայրում գովազդ է տեղադրում, որի վրա հայերեն բառերը պատկերված են լատինատառ»,- «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամ Էդգար Առաքելյանի այս նամակին ICON ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանն օրերս մասնավորապես պատասխանել է. «Իհարկե, հայերենի պահպանումը շատ կարեւոր եւ անհրաժեշտ պայքար է մշակույթի պահպանման ու զարգացման գործում, ուստի ես
ՆԱԽԱԴԵՊԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ՎԱՂ Է
Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության նախադեպային լինելու մասին խոսելն առայժմ վաղ է: «ԱրմԻնֆոյին» այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: «Ես այդպես եմ կարծում, քանի որ Հաագայի ՄԱԿ-ի միջազգային դատարանն իրավունք ունի կայացնել որոշումներ կամ եզրակացություններ, իսկ Կոսովոյի դեպքում այն ընդունել է հենց եզրակացություն: Երկրորդ, որոշումը կայացվել է եւ լիովին տեղավորվում է
ՌՈՒՄԲ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԱԿ
Երեկ «Ուրբաթ» ակումբում անդրադառնալով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռին՝ Կոսովոյի կողմից հռչակված անկախության օրինականության վերաբերյալ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասաց. «Ես այն նայում եմ մեր ազգային շահի եւ համաշխարհային արդարության տեսանկյունից: Նախ ասեմ, որ այս հարցին պետք է երկու կողմից մոտենալ՝ բուն վճիռը եւ դեռ չկայացած վճռի շուրջ առաջացած խաղերը, որոնք իսկապես մտահոգիչ են:
Քաղաքական գործիչներին պատասխանատվություն է պետք
Կարծում է Աշոտ Մանուչարյանը Սկիզբը՝ – Ինչպե՞ս եք գնահատում Կարապետ Ռուբինյանի քայլը: – Կարապետ Ռուբինյանն, անկասկած, փորձում է հասնել դրական քաղաքական նպատակների՝ մաքրել քաղաքական համակարգի մի հատված, դարձնել այն ավելի շիտակ, գործունեությունը՝ ավելի արդյունավետ: Սակայն արդյոք կատարած քայլերը բերո՞ւմ են նշված նպատակներին: Իսկ չե՞ն կարող նրանք լրիվ այլ, անգամ հակառակ նպատակների բերել: Այն բարդ իրավիճակը,
«ՄԵՆՔ ԷԼ, ՈՐ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ, ՀՈՂ ՏՎՈՂ ԵՆՔ ԴԱՐՁԵԼ»
Իր բլոգում գրել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը – Ձեր բլոգում օրերս հանդիպեցի հետեւյալ մտքերին. «Կռվի տարիներին էլ էր սենց: Մարդիկ գործ էին անում, բանակ սարքում, պատերազմ հաղթում, մի քանի պոռոտախոսներ հայրենասիրությունից էին խոսում: Բան չի փոխվել: Պատերազմ հաղթած ու խաղաղության արժեքը իմացող նախագահը խոսք ա ասում, սրանք վայնասուն են բարձրացնում: Սրտները պատերազմ
«ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 25-35%-ը ԱՐՑԱԽԻ ՎՐԱ ՉԷ»
ՀՀ երեք նախագահներին հարցնում է ՍԴՀԿ ԿՎ անդամ Վահան Շիրխանյանը – Հայ մարդու բարեկեցությունը, Հայաստանի տնտեսական զարգացումը ՀՀ առաջին նախագահը կապեց արցախյան եւ հայ-թուրքական հարցերի կարգավորման հետ: Ընդունո՞ւմ եք: – Արցախյան հակամարտության կարգավորումը՝ տարիներ շարունակ շրջանառվող, այսօր 6 սկզբունքների տեսք ստացած առաջարկով, Հայաստանի քաղաքացուն եւ Հայաստանը հետ է մղելու 93-94 թվականները: Դա բերելու է կամ
ՐԱՖՖԻՆ ԹՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑԻ ՍԵԴԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՀԵՏ
«Ես ընդհանրապես չեմ կարեւորում այդ տեսակետը»,- երեկ «Փաստարկ» ակումբում այսպես է արձագանքել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը «7օր»-ի խնդրանքին՝ անդրադառնալ «Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե մարտի 1-ի կապակցությամբ պիտի հարցաքննվեն «Հայաստանի Հանրապետության 2-րդ, ապա եւ՝ 3-րդ, ապա եւ՝ 1-ին նախագահները»: Լեւոն Զուրաբյանը հավելել է, թե մարտի 1-ի վերաբերյալ բոլոր բացահայտումներն արված են,
ՀԵՐԹԱԿԱՆ ԿԻՆՈՖՈՐՈՒՄԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) ծրագիրը տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորում է, որ իրականացվում է ամեն տարի «Ոսկե ծիրանի» շրջանակներում: ՌԱՍ-ը խթանում է տարածաշրջանային համատեղ արտադրությունը կինոյի ոլորտում, եւ միավորում է Կովկասի եւ շրջակա երկրների կինոնախագծերի ռեժիսորներին եւ պրոդյուսերներին: Վերջերս ֆորումի շրջանակներում իրականացվեց երկու հիմնական ծրագիր. ՌԱՍ սցենարի եւ նախագծի զարգացման դասընթացը, որ 10 նախագիծ հրավիրեց տարածաշրջանի
ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԼՐԱՀՈՍԻՑ
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ավարտված բաց մրցաշարում 9,0 հնարավորից վաստակելով 7,0 միավոր՝ գրոսմայստերներ Պարլիգրասի (Ռումինիա), Վոլկովի (Ռուսաստան), Խոտենաշվիլու (Վրաստան), Կրիվորուչկոյի եւ Բորովիկովի (երկուսն էլ՝ Ուկրաինա) հետ միասին բաժանել է 1-6-րդ տեղերը: Հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն այս օրերին Իսպանիայի Բալագեր քաղաքում 15-րդ անգամ անցկացվող օփենում երեք տուրից հետո հարյուր
«Պիեռ Արժիլեն բացեց արվեստի դռները»
Ֆրանսիացի նկարիչ, արվեստաբան Ժան Կազանչյանը՝ իր անցած ուղու եւ հայրենիքի հետ կապված ծրագրերի մասին: Վենետիկի բիենալեի հայկական տաղավարի կոմիսար Վիկտոր Մնացականյանը (ձախից), ԱԺ մշակույթի հարցերի պատասխանատու Արմինե Անտիկյանը, նկարիչ Նարեկ Ավետիսյանը, Քրիստին Արժիլեն եւ Ժան Կազանչյանը: Օրերս Հայաստանում էր արմատներով Մուսալեռից, ծնունդով Լիբանանից, ֆրանսահայ արվեստաբան, նկարիչ Ժան Կազանչյանը: Հայրենիքում հայտնի նկարիչն իր տիկնոջ՝ Ֆրանսիայի միակ
«Փյունիկը» հրաժեշտ տվեց ՉԼ-ին
Ֆուտբոլի Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը», որ Չեմպիոնների լիգայի 2010/2011թթ. խաղարկությունում պայքարի մեջ մտավ որակավորման երկրորդ փուլից, սեփական հարկի տակ պատասխան խաղում 0:1 հաշվով պարտվեց Սերբիայի «Պարտիզանին» (առաջին խաղում նույնպես Վարդան Մինասյանի թիմը զիջել էր մրցակցին՝ 1:3) եւ դուրս մնաց պայքարից:
Մրցավարությունից դժգոհ են մնացել
Վրաստանի մայրաքաղաքում անցկացված լողափնյա վոլեյբոլի Թբիլիսիի բաց առաջնությունում, որին մասնակցեց անդրկովկասյան երեք երկրների 18 թիմ, Հայաստանը ներկայացնում էին տղամարդկանց Հովհաննես Ասմարյան-Գրիգոր Համբարյան եւ Հովհաննես Մոսոյան-Ալեքսանդր Գրիգորյան զույգերը: Նրանցից առաջինը պայքարն ավարտել է 4-րդ, երկրորդը՝ 6-րդ տեղում: Վերադառնալուց հետո Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Կարեն Ասմարյանը «Sportinfo»-ին տեղեկացրել է, որ իրենք մեր տղաների ցուցադրած խաղով բավարարված


















































