Օրվա լրահոսը
ՕՐԲԵԼՅԱՆԸ՝ ԿԱՄԵՐԱՅԻՆՈ՞ՒՄ
Վերջերս Երեւանում էր ՌԴ վաստակավոր արտիստ, 2004թ.-ից Ռուսաստանի պետական ակադեմիական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը: Դիրիժորի այցը արվեստագետների շրջանում հատկապես հետաքրքիր է դառնում այն պատճառով, որ թափուր է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Ոչ հաճախ Հայաստան այցելող դիրիժորի ներկայությունը հայրենիքում, հավանաբար, պայմանավորված է նրան Կամերային նվագախմբում տեսնելու՝ որոշակի շրջանակների
ԳՈՐՇՈՒԹՅՈՒՆ՝ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Եվ համարյա առանց տղա դիմորդների Երեկ կայացավ ապագա լրագրողների համար նախատեսված ստեղծագործական մրցույթ-քննությունը: Ստեղծագործական մրցույթի հանձնաժողովի նախագահ Նաղաշ Մարտիրոսյանի խոսքով, արդյունքները գոհացուցիչ չեն. «Քննություններին առաջին օրը մասնակցել է 81 դիմորդ, որոնցից 19-ը անբավարար է ստացել, իսկ առավելագույն գնահատականը 15-ն է եղել: Քննության երկրորդ օրը մասնակից 21 դիմորդից 12-ը ստացել է անբավարար: Այսօրվա քննությանը մասնակցում է
Ֆորումը սկսվել է
Հուլիսի 18-31-ը Երեւանում կկայանա Համազգայինի ուսանողական 17-րդ ֆորումը: Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ուսանողական ֆորումը տարիների ավանդույթ ունի։ Այն աշխարհի տարբեր երկրներում ուսանող հայ համալսարանականներին համախմբելու, ազգային արմատներին ու մշակութային ժառանգությանը հաղորդակցելու հրաշալի ձեռնարկ է։ Այս տարի ֆորումին իրենց մասնակցությունն են բերելու Սփյուռքի տարբեր գաղթօջախներ (ԱՄՆ, Լիբանան, Իրան, Սիրիա, Բրազիլիա, Անգլիա, Ավստրալիա, Կանադա) եւ
Գայլերը էլի էին եկել
Հուլիսի լույս 19-ի գիշերը Լոռու մարզի Դարպաս գյուղում երկու գայլեր են երեւացել, որոնք չեն հասցրել վնաս պատճառել՝ գյուղացիների բարձրացրած աղմուկի արդյունքում: Գիշատիչները հեռացել են: Դարպասի բնակիչները վստահ են, որ այս զույգը 20 օր առաջ իրենց «այցի եկած» եւ հեռացած գայլերն են: Նաեւ վստահ են, որ այս նույն գայլերն են երկու ամիս առաջ գյուղում մի ավանակ
Արդեն 240 տարի պղինձ են արտադրում
Հունիսի 16-ին ողջ օրը տոնական տրամադրություն էր Ալավերդի քաղաքում։ Նշվում էր հանքափորի եւ մետալուրգի օրը, քաղաքի տոնը, պղնձաձուլական գործարանը 240 տարեկան էր դառնում: Պատահական չէր, որ օրվա բոլոր բանախոսների (Գուգարաց թեմի հոգեւոր առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան, Լոռվա մարզպետ Արամ Քոչարյան, Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյան, «Վալլեքս» խմբի նախագահ Վալերի Մեջլումյան եւ ուրիշներ) գնահատանքն ու բարեմաղթանքներն ուղղված
Գտնել ճիշտ հավասարակշռությունը
Սա է Հայաստանում ԱՄՆ դեսպանի խորհուրդը՝ Սյունիքում ուրանի հանքերի հնարավոր շահագործման դեմ եւ կողմ արտահայտվողներին: Հուլիսի 19-ից երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում էր Հայաստանում Ամերիկայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը: Սա դեսպանի 2-րդ այցն էր Սյունիք: Առաջին օրը դեսպանը այցելեց Մեղրու սահմանային անցակետ, ծանոթացավ սահմանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ տարվելիք աշխատանքներին, որոնց իրականացման համար ամերիկյան կողմը
ՊԱՐՏՔԵՐ Է, ՈՐ ԿՈՒՏԱԿՈՒՄ ԵՆ
Տարածքային կառավարման փոխնախարարը մարզպետների հնարավոր փոփոխությունների մասին տեղեկություն չունի Հայաստանի որոշ համայնքներում, ըստ ՀՀ տարածքային կառավարման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանի, աշխատավարձի գծով պարտքերը գերազանցել են համայնքային բյուջեի ծավալները: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2010-ի առաջին կիսամյակը, պարոն Տերտերյանը նշեց, որ համայնքների՝ աշխատավարձի եւ սոցիալական վճարների գծով 1996-2007թթ. կուտակած պարտքը հասել է 2,3 միլիարդ դրամի:
Դեմպինգը կապ չունի՞
«Վաճառքի գործարքը դեռ չի եղել, այլ ընթանում են վաճառքի շուրջ բանակցություններ, եւ թռչնաֆաբրիկան հնարավոր է՝ վաճառվի»,- երեկ պատասխանելով Tert.am-ի հարցին, ասել է «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի»՝ ԼՏԹՖ-ի համասեփականատեր, պատգամավոր Խաչիկ Մանուկյանը: Նշենք, որ ԼՏԹՖ-ն գնելու ցանկություն է հայտնել «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը, որը նաեւ «X գրուպի» նախագահն ու Ջրաշխարհի սեփականատերն է: Հարցին, թե
Բագրատյանը զարմացած է
«Մարդիկ, որ երբեք կենսաթոշակի հետ գործ չեն ունեցել, մշակել են օրենքներ, իսկ ԱԺ-ում, մարդիկ, որ բան չեն հասկանում ոլորտից, ընդունել են դրանք»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ կենսաթոշակային բարեփոխումների օրենքների փաթեթի վերաբերյալ: Պարոն Բագրատյանի ներկայացմամբ՝ աշխատավարձից 5% հատկացումը, եւս 5% պետության կողմից, կենսաթոշակային տարիքում թոշակ կապահովի աշխատավարձի
Թշնամո՞ւն ենք օգուտ տալիս
Հանցագործություն. ԱԺ բնապահպանական, սոցիալական եւ առողջապահական հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Թադեւոսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես բնորոշեց Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա ՀԷԿ կառուցելու՝ պատկան մարմինների քայլը: Հիշեցնենք, որ օրերս խնդրի առնչությամբ Գեղարքունիքի մարզի 6 համայնքների բնակիչները որպես բողոքի նշան 4 ժամ փակ էին պահել Երեւան-Մարտունի ճանապարհը: ՄԱԿ-ի փորձագետ, բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը,
ԷԼՑԱՆՑԸ ՉԻ ԽՆԱՅՈՒՄ ԱՆԳԱՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ
Էլեկտրաէներգիայի մատակարարի «փայլուն» աշխատանքի շնորհիվ խաթարվում են նույնիսկ պետական կառույցի աշխատանքները: Վերջերս Գյումրիի էներգամատակարարումն այնքան վատ վիճակում է, որ բնակիչներին թվում է, թե «մութ ու խավար» տարիները վերադարձել են: «Առավոտը» բազմաթիվ բողոքներ է ստանում ամենամեծ թաղամասերից մեկի՝ Անիի բնակիչներից, որոնք փաստում են, որ իրենց մոտ «հովհարային» անջատումներ են. թաղամասը հոսանքազրկում են՝ «երբ ուզում են, առանց
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՋՂԱԳՐԳԻՌ ՎԻՃԱԿՈՒՄ Է
Այսպես է կարծում ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը – Մինչ համանախագահները իրար հետեւից հայտարարություններ են անում, Իլհամ Ալիեւը շարունակում է խոսել նույն ոգով՝ ռազմատենչ: Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահը այդքան «անուղղելի»: – Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը բավականին ջղագրգիռ էր, եւ ակնհայտ է, որ ինքը ցայտնոտային իրավիճակում էր, եւ ուներ երկու ուղղվածություն՝ սպառնալիքներ եւ շանտաժ բանակցող կողմի վրա:
ԿՀԵՏԱԶՈՏՎԻ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Դատարանը բավարարեց Շամշյանի միջնորդությունը Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի բողոքի դատաքննությունը ընդդեմ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնի եւ Երեւանի դատախազության: Շամշյանը դատարանին միջնորդում էր, որպեսզի դատարանի որոշմամբ բեկանվի Կենտրոնի քննիչ Գարիկ Բեգոյանի կայացրած որոշումը: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 24-ին, երբ Շամշյանը գլխավոր դատախազության կոլեգիայի նիստին շտապող դատախազության
ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունիսյան նստաշրջանի միջոցառումների պլանն իրագործվում է ըստ սահմանված ժամանակացույցի: Հայաստանի մասով միջոցառումները կատարվել են ամբողջությամբ: Սա փաստել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հուլիսի 20-ին Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակության հետ կոնսուլտացիաների ընթացքում: «Հինգ թեմատիկ ուղղություններով շուրջ 6 տասնյակ միջոցառումների իրականացման հարցերով զբաղվում է
Հարցականների տեղիք տվող մրցույթներ
ՀՌԱՀ-ը հայտարարել է մարզային սփռման մրցույթներ՝ չմանրամասնելով, թե խոսքը հատկապես որ մարզի մասին է: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը երեկ հրապարակեց ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման 18 մրցույթների վերաբերյալ իր հայտարարությունը: Այդ մրցույթներ հայտարարելու մասին որոշումը կայացվել էր ՀՌԱՀ-ի հուլիսի 15-ի նիստում: Հուլիսի 22-ի նիստում եւս 7 մրցույթներ են
Հայտարարություն
Վերջին օրերին մամուլի որոշ միջոցներ լծված են ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի եւ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի վարկաբեկման գործին: Ցավոք, այս տխրահռչակ արշավը շարունակվում է նաեւ ՀՀՇ 16-րդ համագումարից հետո: Հատուկ շեշտում եմ, որ Արարատ Զուրաբյանը եւ Խաչատուր Քոքոբելյանն իմ եւ շատ-շատերի ճանաչած ամենասկզբունքային եւ շիտակ քաղաքական գործիչներից են, եւ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ
«ՆԱԽԿԻՆ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՉ ՈՔ ՉԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ»
Վահագն Հայոցյանը՝ Կարապետ Ռուբինյանին «Չեմ մեկնաբանում. ես չեմ կարող իր տրամաբանության մեջ մտնել»,- պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս եք մեկնաբանում ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի՝ ՀՀՇ-ից դուրս գալու վերաբերյալ տարածած բաց նամակը, ասաց ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանը: Մեկնաբանություններից հրաժարվելու առումով պարոն Հայոցյանը օրիգինալ չէր. ՀՀՇ-ում երեկ ոչ ոք, ադ թվում նաեւ ՀՀՇ վարչության նորընտիր նախագահ
ԴՐՈՇԸ ԿԱԽԵԼ ԵՆ, ՄՆԱՑ՝ ՃԱՆԱՉԵՆ
Մոտ 20 տարվա անկախ պետություն, աշխարհի որեւէ պետության կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական խորհրդանիշ այս դրոշը փողփողում է Ստամբուլի թուրքական Սուրբ Սոֆիայի մզկիթ դարձած եկեղեցու մատույցներում՝ աշխարհի տասնյակ այլ պետությունների դրոշների կողքին: Հայի աչք շոյող այս տեսարանից, թերեւս, չարժե ենթադրել, թե Թուրքիան ճանաչել է ԼՂՀ-ն:
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆՑ ՎԱՆԳԱ Ս. ՎԱՐՍԻԿ
Մարդկությունը բազում դարերի պատմություն ունի: Այդ ճանապարհին եղել են մարդիկ, որոնց Աստված է օգտագործել: Նրանք օգնում են մարդկանց դուրս գալ հոգեւոր ճգնաժամից, բժշկում հիվանդներին եւ առաջնորդում սուրբ ու լուսավոր ուղի, հետ պահում չար նպատակներից, մաքրում մարդկությունը հիվանդ հոգեբանությունից եւ մեղմում մարդկանց զայրույթը: Այսօր էլ կա մարդ, որին Աստված է օգտագործում, նրան անվանում են Վարսիկ,
Բաց նամակ Հանրային խորհրդի անդամներին \”Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը\” նախաձեռնող խմբի անդամներից
Հանրային խորհրդի հարգելի անդամներ, Թույլ տվեք ներկայացնել մեր նկատառումները ,Դիլիջանե միջազգային դպրոցի նախաձեռնողների՝ ձեզ ուղղված բաց նամակի կապակցությամբ: Հուսով ենք, որ դրանք կարող են օգտակար լինել Միջազգային Բակալավրիատի կիրառման եւ, ընդհանրապես, Հայաստանում ժամանակակից դպրոցներ հիմնելու հնարավոր եղանակների մասին կարծիք կազմելու տեսանկյունից: 1. Ընդհանուր տեղեկություններ Միջազգային Բակալավրիատի կրթական ձեւաչափն ունի երեք տարիքային ծրագրեր`[1] • Նախնական տարիքի
ՍՅՈՒԶԻ ԿԵՆՏԻԿՅԱՆ.«ԿՆԵՐԵՔ, ՈՐ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՅՍՊԵՍ ՍՏԱՑՎԵՑ»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 50,8 կգ քաշային կարգում WBA/WBO/WIBF վարկածներով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը շաբաթ օրը Գերմանիայի Շվերին քաղաքում մեքսիկացի Արելի Մուչինոյի հետ մենամարտում պահպանեց գոտիները: Հանդիսատեսը սովոր է, որ «Մարդասպան թագուհին» մրցակիցներին հաղթում է կամ նոկաուտով, կամ միավորների շոշափելի առավելությամբ: Սակայն այս անգամ պայքարն անսպասելի հանգուցալուծում ստացավ: Երրորդ ռաունդի սկզբում երկուստեք գրոհի պահին Մուչինոն եւ Սյուզին
ԿԱՊԼԱՆՕՂԼՈՒՆ ՎԻՐԱՎՈՐՎԵՑ
«Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված թուրք ռեժիսոր Սեմիհ Կապլանօղլուն Հայաստան այցելությունից տպավորված է: Այստեղ նա ներկայացավ իր «Յուսուֆի եռապատում» ֆիլմաշարի վերջին՝ «Մեղր» նկարով: Հայ- թուրքական հարաբերությունների մասին թուրք ռեժիսորը «Առավոտի» հետ խուսափեց խոսել, սակայն այդ թեմայով ֆիլմ նկարահանելու գաղափարը նրան խորթ չթվաց. «Ընդհանրապես վավերագրական ֆիլմեր չեմ նկարահանում: Բայց, չգիտեմ ինչպես՝ իմ ֆիլմերում
Գրադարանային ոլորտը՝ առանց օրենքի
Աշնանը լրանում է Ավետիք Իսահակյանի՝ 135, նրա անվան կենտրոնական գրադարանի՝ 75 եւ մշակութային այս օջախը Վարպետի անվամբ անվանակոչելու՝ 55-ամյակները: Հոբելյանական միջոցառումները կշարունակվեն 2011-ին, երբ պետականորեն նշվելու է հայ գրքի տպագրության 400-ամյակը: Վերջին շրջանում միջազգային տարբեր տոնավաճառներում հայ գիրքը գտնում է մեծ ընդունելություն, չնայած այն բանին, որ մեզանում այն դեռեւս մեծ պահանջարկ չունի: 1990 թվականից հետո
Գլխավոր մրցանակը տրվեց հայատյացին
Իսկ հայկական ինքնության մասին «Արարատից Սիոն» ֆիլմը ոչ մի մրցանակի չարժանացավ Շաբաթ օրը «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Ոսկե ծիրան» 7-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի փակման արարողությունը: Այս տարի փառատոնի ստացած շուրջ 500 հայտից ընտրվեց եւ ցուցադրվեց մոտ 120 ֆիլմ, որից 45-ը մրցում էր միջազգային 3 մրցույթում, իսկ դրանք դատում էր 5 միջազգային ժյուրի: Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում
ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԿԱ
Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում թափուր տեղեր են առաջացել Միասնական քննությունների ավարտից հետո արվեստի բուհերում մեկնարկեցին մասնագիտական քննությունները: Օրերս «Առավոտը» այցելեց Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա: Այստեղ դիմորդները քննություն էին հանձնում գունանկար, գծանկար, քանդակ, կերպարվեստի պատմություն եւ տեսություն ու այլ մասնագիտական առարկաներից: Բուհի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հայկ Փայասլյանը «Առավոտին» փոխանցեց. «Ունենք 185 դիմորդ՝ գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ,
Ծաղկի տոնը՝ առանց ծաղիկների
Վանաձորում պակասել է ոչ միայն ծառ ու ծաղիկը, այլ նաեւ բնության նկատմամբ հոգատարությունը Lոռին հարուստ բնություն, դաշտային ծաղիկների բազում տեսականի ունի, ինչն էլ առիթ է դարձել ու 1962 թվականին Խորհրդային Հայաստանի Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) քաղաքային խորհուրդը որոշել է Հայաստանի երրորդ քաղաքում նշել Ծաղկի տոնը: Լոռեցիների տոնը դուրս եկավ հանրապետության սահմաններից, նաեւ նշվեց Անդրկովկասում: Կիրովականի գործկոմի
ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՅՑԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
«ՀՄՀ-Հայաստանում» Արմավիրի մարզպետի ոչ բոլոր դժգոհություններն են ընդունում Հաստատ Աշոտ Ղահրամանյանը դեմքով գիտի Արա Հովսեփյանին, ենթադրելի է, որ ձայնով՝ ոչ: Հուլիսի 14-ին տեղեկացրել ենք, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելել է մարզի Վաղարշապատի տարածաշրջան՝ հետեւել «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ներտնտեսային երրորդ կարգի ջրանցքների վերանորոգման աշխատանքներին ու արձանագրել, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են ոչ
ԱՆԸՆԹԵՌՆԵԼԻ՞ ԵՆ
Իջեւանում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերան, 85-ամյա Կոլյա Ամիրխանյանը բողոքեց, որ չնայած հեռուստատեսությամբ հայտարարում են խորհրդային խնայբանկում Հայրենական մեծ պատերազմի վետերանների ավանդների փոխհատուցման մասին, սակայն ավանդների փոխհատուցումը ձգձգվում է: Վետերանը կասկած հայտնեց, որ դա արվում է, որպեսզի խոր ծերություն ապրող վետերանները հեռանան կյանքից, եւ այդ փոխհատուցումն այդպես էլ չտրվի: Ինչո՞ւ է ձգձգվում պատերազմի վետերաններին ավանդների
Ճանապարհը փակել էին ու էլի կփակեն
Երեկ Գեղարքունիքի մարզի 6 համայնքների 100-ից ավելի բնակիչներ նստել էին Երեւան-Մարտունի ճանապարհի Ներքին Գետաշեն գյուղի մոտ գտնվող ճանապարհին՝ փակելով երթեւեկությունը: Նրանք ճանապարհին մեծ քարեր էլ էին շարել: Այդ իսկ պատճառով ճանապարհի այս հատվածում կուտակվել էին հարյուրավոր մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաներ: «Ա1+» էլեկտրոնային լրատվամիջոցի փոխանցմամբ՝ վարորդների ու ոստիկանների հորդորներն այն մասին, որ ցուցարարները բացեն ճանապարհը, անօգուտ
Բռնել են
Վահե Արամ Գոռ Մեր տեղեկություններով, «Առավոտի» (15.07. 2010) «Հարգված տղերքը դաժան ծեծի են ենթարկել» եւ (16.07.2010) «Սերգեյին տեր են կանգնել» հրապարակումներից հետո ՀՀ ոստիկանության կենտրոնի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները շաբաթ օրը հայտնաբերել են 1992 թվականին ծնված Արամ Վարդանյանին, 1988-ին ծնված Գոռ Սարգսյանին եւ 1993-ին ծնված Վահե Հարությունյանին: Նրանց նկատմամբ որպես կասկածյալ հարուցվել է քրեական գործ՝


















































