Օրվա լրահոսը
ԲԱԳՐԱՏԱՇԵՆՑԻՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Բագրատաշենի բնակիչները «Առավոտի» թղթակցին բողոքել են, որ մեքենաներով Վրաստան մուտքի եւ ելքի համար մաքսային աշխատողները կրկին 2-հազարական դրամ տուրք են վերցնում: Նրանց խոսքերով՝ մի որոշ ժամանակ, երբ մաքսային ծառայությունում վերադասը ստուգումներ էր իրականացնում, այդ տուրքը 1000 դրամ էր: Բագրատաշենցիների խոսքերով՝ Գոգարանի եւ Պրիվոլնիեի մաքսակետերում Վրաստան մուտքի եւ ելքի համար տուրքը 1000 դրամ է:
ՎԻՇԱՊ ՕՁԸ՝ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ
Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանները հատվում են Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղի Ղիասի քար տեղամասի մոտ: Այստեղ վրաց սահմանապահները մի շաբաթ առաջ ինքնաձիգի բազմաթիվ կրակոցներով սպանել են 6 մետրանոց օձ եւ այն կախել հայ-վրացական սահմանագծի երկաթաձողի վրա: Սպանված վիշապին բջջային հեռախոսով լուսանկարել են սահմանապահ զինվորականները: Անցած 6 ամսում Տավուշում օձի խայթոցի 4 դեպք է
«Տաշի-տուշի» չի լինի
Այսօր կմեկնարկի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային 4-րդ փառատոնը: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ փառատոնի շրջանակներում նախատեսված միջոցառումները կընթանան մինչեւ տարեվերջ: Երեկվա ասուլիսում ՀՀ Սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը տեղեկացրեց, որ փառատոնն այս տարի մասնակիցների պակաս չի ունենա. ընդլայնվել է եւ մասնակիցների աշխարհագրությունը, եւ քանակը: Կմասնակցի 13 երկրի 1200 ներկայացուցիչ: Ըստ փոխնախարարի, այսօրվանից մեկ
Ֆրանսիայի կամավորները՝ կրկին Գեղարքունիքի մարզում
2009 թվականի օգոստոսի 8-ին տեղեկացրել ենք, որ արդեն երրորդ ամառն է, որ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղ են գալիս Փարիզի «CSOE»՝ «Որբերի եւ ուսանողների օգնության կոմիտե» բարեգործական կազմակերպության կամավորները եւ որոշակի աշխատանքներ իրականացնում. նորոգում համայնքի միջնակարգ դպրոցը եւ մանկապարտեզը։ Կամավորների մեջ կան նաեւ հայեր, նախորդ տարիներին նրանք աջակցել են Երեւանի 19 մանկապարտեզների եւ Գյումրիի դպրոցներին: Բացի
«ՋՐԻՆ ԼՈ՛ՒՐՋ ՄՈՏԵՑԵՔ»
Հորդորում է «ջրի» մարդը Հունիսի 16-ին «Ջուր չեն տվել՝ փո՞ղ են ուզում» հրապարակմամբ ներկայացրել ենք Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչների բողոքը՝ ընդդեմ «Հայջրմուղկոյուղի» ընկերության: Դարակերտցիները պնդում են, որ իրենց մատակարարվող ջուրը անորակ է, ու դրա դիմաց ընկերությունը տասնյակ հազար դրամներ է ուզում՝ պնդելով, որ դրանք հնից եկող պարտքեր են: Այս բողոքներին ի պատասխան, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ
ԽՈԶԵՐԻՆ ՃԻ՛ՇՏ ԿԵՐԱԿՐԵՔ
Աֆրիկյան ժանտախտի 40 նոր դեպք է գրանցվել Կոտայքի մարզում, իսկ Շիրակում՝ 1 դեպք: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը: Նրա վստահեցմամբ՝ նոր գլուխ բարձրացրած հիվանդության պատճառները 2-ն են՝ «Կամ խոզերի մեջ վիրուսը եղել է, կամ էլ Վրաստանից վարակը նորից ներթափանցել է Հայաստան»: Ըստ
ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԹԱԼԱՆԵԼ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻՆ
Հայկական կայքերն ու գործակալությունները, հենվելով թուրքական աղբյուրների տարածած տեղեկությունների վրա, հաղորդում են, որ Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են հայկական գերեզմանատանը գանձեր որոնող թուրքերի: Օրինակ, ըստ «Ջիհան» գործակալության, 61-ամյա Ա. Ի.-ին եւ 36-ամյա Ա. Ի.-ին ձերբակալել են Սաքարիայի Սողութլու շրջանում՝ հայկական եւ հունական գերեզմանատանը փորելու պահին։ Առաջին դեպքը չէ, երբ գանձեր որոնողները Թուրքիայում պղծում են քրիստոնեական
Լոզունգներով ծխողների թիվը չես կրճատի
Ծխելու վնասակար ազդեցության մասին կարելի է խոսել անվերջ: Քանի դեռ մարդկության մի մեծ հատված շարունակում է ծխել, ապա անհրաժեշտ է խոսել, քննարկել, բացատրել, միջոցներ ձեռնարկել, մեթոդներ մշակել, պայքար մղել, որպեսզի ծխող մարդկանց թիվն աստիճանաբար նվազի: Այսօր զարգացած երկրներում առողջապահական մարմինները, գործադիր եւ օրենսդիր իշխանությունների անմիջական աջակցությամբ, հետեւողական պայքար են մղում ծխելու դեմ: Այդ պայքարը վերջին
ԼԱՎ ԲԱՆԵՐԸ ՉԵՆ ԷԼ ՍԿՍՎՈՒՄ
Սակայն «Օրանժ-Արմենիա» ընկերությունը հավաստիացնում է, որ իրենց հետ «լավ բաները չեն ավարտվում» Բջջային կապի երրորդ օպերատոր «Օրանժ Արմենիա» ընկերությունը Հայաստանի հեռահաղորդակցության շուկա մտավ նոյեմբերի 5-ին: Այդ օրվանից սկսած՝ ընկերության ղեկավարությունն այնպիսի խոստումներ սկսեց տալ, թե ֆուրոր են անելու մեր երկրի ինտերնետ շուկայում, թե շուտով գերարագ ու որակյալ ինտերնետ կապի ոլորտում առաջատարն են լինելու եւ այլն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՐՑԱԽԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ
«Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները վերահաստատեցին խաղաղ համաձայնության հասնելու գործում կողմերին իրենց աջակցությունը, միաժամանակ նշեցին, որ ԼՂ հակամարտությունը կարգավորելու գլխավոր պատասխանատվությունն ընկնում է հայ եւ ադրբեջանցի առաջնորդների վրա»: Մեր հարցին՝ ինչո՞ւ է հատկապես այս ձեւակերպումը տեղ գտել համանախագահողների վերջին հայտարարության մեջ, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն ասել է. «Հուլիսի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝
ԱՐՔԱՆ ՄԵՐԿ Է
«Կարեւոր շրջանի ամփոփում». այսպես է բնութագրել Ալմաթիի հայտարարությունը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ըստ պատգամավորի՝ «Երեք կարեւոր սկզբունքները՝ ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն, ուժի կիրառման բացառում, նախ հրապարակվեցին Ակվիլայում ու Աթենքում, ապա, Ռուսաստանի միջնորդությամբ, հստակեցվեցին Սոչիում ու Սանկտ Պետերբուրգում: Վերջում Մինսկի խմբի համանախագահող երկրները նշված սկզբունքներն ամրագրեցին Ալմաթիի հայտարարությամբ: Սա
«ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է»
«Պատերազմն անխուսափելի է, որովհետեւ թուրք ազգի առաքելությունը հայ ազգին ոչնչացնելն է»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը: «Անկախ նրանից, թե ինչ փաստաթուղթ կստորագրվի, միեւնույն է՝ Ադրբեջանը պատերազմ սկսելու է: Ներկայում ամեն ինչ արվում է Հայաստանին թուլացնելու եւ ստիպելու զիջումների գնալ պատերազմով, թե առանց պատերազմի»,- համոզված է բանախոսը:
ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՄԱՆԴԱՏԸ
«Միջնորդ երկրներն ընդամենը միջնորդական առաքելություն պետք է իրականացնեն, նրանք միջնորդ են, հարց լուծող չեն: Իրենք խոսքը տանող-բերող են, պետք է միջնորդեն, որ հակամարտող կողմերը՝ հայկական կողմը եւ ադրբեջանական կողմը, որոշում կայացնեն»,- tert.am-ի փոխանցմամբ՝ երեկ մամուլի ասուլիսում մանրամասնել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, պատմաբան Արա Պապյանը՝ նկատելով, որ վերջին ժամանակահատվածում եռանախագահող երկրները ակտիվ հայտարարություններ անելով եւ
ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԳՈՐԾՈՎ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ
«Իշխանություններն ավելի լուրջ գործերով են զբաղվում, եւպետք չէ իրենց խմորումներում իշխանությանը մեղադրել: ՀՀՇ-ում այնքան խնդիրներ կան, որ պետք էլ չէ, որ այդ հարցերին որեւէ մեկը միջամտի, դրանք առանց այդ էլ իրենց բնական ճանապարհով ընթանում են: Հակառակը, իշխանությունների ցանկությունն այն է, որ քաղաքական դաշտում առողջ ուժեր, առողջ ընդդիմություն գործի, քանի որ առողջ, կառուցողական ուժերի միջոցով ավելի
Արամ Մանուկյանը պնդում է, որ ՀՀՇ-ում ամեն ինչ նորմալ է
Մինչդեռ ներկուսակցական խժդժությունների նոր մանրամասներ են ի հայտ գալիս «ՀՀՇ-ում իշխանափոխությունը եղել է քաղաքակիրթ, նորմալ անցում է եղել, դավաճաններ մի փնտրեք»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀՇ վարչության նորընտիր նախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀՇ համագումարի հետ կապված տարբեր լուրերին: Նա նաեւ կրկնեց, որ իշխանությունները փորձել են իրենց կուսակցությունում խնդիրներ ստեղծել, սակայն չի հաջողվել, եւ
ԱՅՍ ԵՐԿՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՔՈՂԱԾԱԾԿՈՒՅԹ ԷԻՆ
Օտարալեզու դպրոցներ հիմնելու նախաձեռնությունն ընդամենը Հայաստանի կառավարության նահանջն է ռուսական լոբբինգի առջեւ: Հունիսի 6-ին «BarCamp 2010»-ում ունեցած ելույթում վարչապետ Տիգրան Սարգսյանը «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու կառավարության նախաձեռնության մասին ասել էր. «Օրակարգում կա հետեւյալ խնդիրը՝ թույլ տա՞լ այդ երկու դպրոցներին Հայաստանում աշխատել, թե՞ ոչ: Եթե օրենքում փոփոխություն չենք անում՝ թույլ չենք տալիս:
«ԻՐԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԵՂԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ»
Կարծում է ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը ԱԺ նախկին պատգամավոր, ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը այժմ իր ամառն անցկացնում է հայրենի Մեղրիում եւ մեր խնդրանքով ներկայացնելով քաղաքական տրամադրությունները Մեղրիում՝ ասաց. «Այդ տրամադրությունները այնպիսին են, ինչպես հանրապետության բոլոր բնակավայրերում, սոցիալական խնդիրները ավելի գերիշխող են, մարդկանց այսօր հետաքրքրում է օրվա ապրուստի խնդիրը: Սա է իրավիճակը, գումարենք, որ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՆԿԱՏՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԵԿՆԱԾ ՁԵՌՔԸ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Սեւանում «Միասին» շարժման եւ «Արի տուն» ծրագրով Հայաստանում գտնվող սփյուռքահայ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլին՝ ըստ tert.am-ի, ընդգծելով, որ Թուրքիայի իշխանությունները մի գործելաոճ են որդեգրել եւ ասում են այն, ինչ մտքներով անցնում է՝ խեղաթյուրելով իրականությունը. «Ամբողջ աշխարհը Թուրքիային է ասում, որ պետք է կամք ցուցաբերի եւ
Ինչպես չգցել գիտության վարկը
Հարցազրույյց Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանի հետ: – Գիտնականների շրջանում կարծիք կա, թե Գիտության պետական կոմիտեն ավելորդ պետական կառավարման մարմին է: Դո՞ւք էլ եք այդպես մտածում: – Ամենեւին էլ ոչ։ Այսօր էլ նույն կարծիքին եմ, ինչ 1997թ.-ին, երբ որպես ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակից, իմ կողմից պատրաստվել է տեղեկանք՝ ՀՀ ԱԺ նախագահի
Հայաստան-Պորտուգալիա՝ օգոստոսի 25-ին
ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ հայտնի են դարձել ֆուտբոլի կանանց 2011 թվականի աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի Հայաստան-Պորտուգալիա հավաքականների հանդիպման անցկացման օրն ու վայրը: Խաղը կայանալու է օգոստոսի 25-ին՝ Երեւանում, «Միկա» ՖԱ-ի դաշտում:
Առաջին օրը՝ չորս հոգի
Բուդապեշտում մեկնարկեց ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ մասնակցության հայտ ներկայացրած 65 երկրի շուրջ 250 մասնակիցների մեջ են նաեւ մեր հանրապետության հունահռոմեական եւ ազատ ոճի հավաքականները: Հայաստանի երկու ընտրանիներն էլ մրցավայր մեկնել են ամբողջական կազմերով եւ մեդալների համար պայքարելու են բոլոր քաշային կարգերում: Երեկ երեկոյան առաջինը մրցագորգ մտան հունահռոմեական ոճայինները: Մեր տղաներից պայքարի մեջ ներգրավվեցին Աշոտ
Նաեւ երկու լողորդ
Օգոստոսի 14-26-ը Սինգապուրում կայանալիք պատանիների անդրանիկ օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչների թվաքանակը մեծացավ եւս երկուսով: ՀԱՕԿ-ի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն օրերս մասնակցության երկու քարտ է տվել մեր երկու լողորդների: Անահիտ Բարսեղյանը հանդես կգա թիկնալողում (50 եւ 100 մետր մրցատարածություններ), իսկ Սերգեյ Պավնեեւը՝ ազատ ոճում (նույնպես 50 եւ 100 մետր): ՀԱՕԿ-ի կայքը չի
Դարչինյանն ուզում է Ֆեռնանդո Մոնտիելին
Առաջին թեթեւագույն քաշային կարգում WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, որ մայիսի վերջին նվաճել է նաեւ IBO-ի գոտին, սակայն այլ քաշային կարգում՝ հաղթելով Էրիկ Բարսելոնային, լրատվամիջոցներին հայտարարել է, թե ցանկանում է ռինգում հանդիպել թեթեւագույն քաշում WBC/WBO գոտիների տիրակալ Ֆեռնանդո Մոնտիելի հետ: «Նոնիտո Դոներն այլեւս երբեք ինձ հետ չի մենամարտի: Նա պայմանագիրը ստորագրելու համար վեց շաբաթ
ՎԵԲ-ԴԻԶԱՅՆՈՎ ՀԵՏ ՉԵՆՔ ՄՆՈՒՄ
Արդեն 6-րդ տարին է, ինչ ԱՊՀ երկրների միջեւ անց են կացվում Դելփյան խաղեր։ Այս խաղերը միջազգային Դելփյան խաղերի մի մասն են։ Ի թիվս այլ ժանրերի եւ ուղղությունների, հայտարարված էր նաեւ վեբ-դիզայնի մրցույթ, որտեղ իր աշխատանքն էր ներկայացրել «Առավոտ» օրաթերթի աշխատակից Մեսրոպ Մինասյանը։ Նա արժանացավ 2-րդ մրցանակի՝ ստանալով արծաթե մեդալ։ Մրցույթում առաջին տեղ էր զբաղեցրել Բելառուսի
«ԱՐՑԱԽԸ ԼՈՒՍԱԲԱՑՈՎ ԼԻՆԻ»
Երեկ «Նարեկացի» արվեստի միության ցուցասրահի պատերը զարդարված էին 24-ամյա Անահիտ Հայրապետյանի լուսանկարներով: Նրա առաջին անհատական ցուցահանդեսում ներկայացվեց Արցախի բնությունն ու եկեղեցիները պատկերող շուրջ 20 լուսանկար: Մեզ հետ զրույցում Անահիտը պատմեց. «Նկարների մի մասը լուսաբացին, մյուս մասը՝ մայրամուտին են արված: Իմ երազանքն ու ցանկությունն է, որ Արցախը միշտ լուսաբացով լինի ու քաղաքական առումով երբեք մայրամուտ չտեսնի»:
Տուն-թանգարանը վերաբացեցին
Երեկ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի վերաբացումն էր: Արդեն 2 տարի է այս շինությունը վերանորոգվում էր: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել էր 180 միլիոն դրամ: Վերանորոգվել էր ընդհանուր առմամբ 900 քմ շենքային տարածք ու 1 հա բակ: Այս ամենն արվել էր թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանի ջանքերով: Նա լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանից խնդրել էր ուշադրություն դարձնել թանգարանի կիսախարխուլ վիճակին
Կալֆայանների հավաքածուն
Վերջերս Սալոնիկի բյուզանդական մշակույթի թանգարանում բացվել է Կալֆայան ընտանիքին պատկանող հայկական արվեստի բացառիկ հավաքածուի ցուցահանդեսը, տեղեկանում ենք թանգարանից ստացված հաղորդագրությունից: Կալֆայան, ավելի վաղ Ղազարյան ազգանունը կրող ընտանիքը արմատներով Կապադովկիայից է, Սալոնիկում հատկապես ակտիվ գործունեություն են ծավալել սոցիալական, քաղաքական եւ մշակութային ոլորտներում՝ 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած: 1970թ.-ից Կալֆայանները սկսել են ավելի ինտենսիվ արվեստի գործեր հավաքել,
ՕՐԲԵԼՅԱՆԸ՝ ԿԱՄԵՐԱՅԻՆՈ՞ՒՄ
Վերջերս Երեւանում էր ՌԴ վաստակավոր արտիստ, 2004թ.-ից Ռուսաստանի պետական ակադեմիական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը: Դիրիժորի այցը արվեստագետների շրջանում հատկապես հետաքրքիր է դառնում այն պատճառով, որ թափուր է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Ոչ հաճախ Հայաստան այցելող դիրիժորի ներկայությունը հայրենիքում, հավանաբար, պայմանավորված է նրան Կամերային նվագախմբում տեսնելու՝ որոշակի շրջանակների
ԳՈՐՇՈՒԹՅՈՒՆ՝ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Եվ համարյա առանց տղա դիմորդների Երեկ կայացավ ապագա լրագրողների համար նախատեսված ստեղծագործական մրցույթ-քննությունը: Ստեղծագործական մրցույթի հանձնաժողովի նախագահ Նաղաշ Մարտիրոսյանի խոսքով, արդյունքները գոհացուցիչ չեն. «Քննություններին առաջին օրը մասնակցել է 81 դիմորդ, որոնցից 19-ը անբավարար է ստացել, իսկ առավելագույն գնահատականը 15-ն է եղել: Քննության երկրորդ օրը մասնակից 21 դիմորդից 12-ը ստացել է անբավարար: Այսօրվա քննությանը մասնակցում է
Ֆորումը սկսվել է
Հուլիսի 18-31-ը Երեւանում կկայանա Համազգայինի ուսանողական 17-րդ ֆորումը: Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ուսանողական ֆորումը տարիների ավանդույթ ունի։ Այն աշխարհի տարբեր երկրներում ուսանող հայ համալսարանականներին համախմբելու, ազգային արմատներին ու մշակութային ժառանգությանը հաղորդակցելու հրաշալի ձեռնարկ է։ Այս տարի ֆորումին իրենց մասնակցությունն են բերելու Սփյուռքի տարբեր գաղթօջախներ (ԱՄՆ, Լիբանան, Իրան, Սիրիա, Բրազիլիա, Անգլիա, Ավստրալիա, Կանադա) եւ


















































