Օրվա լրահոսը
Լավագույնը՝ 5-րդ տեղ
Լեհաստանում անցկացված ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ ոճայիններն անմասն մնացին մեդալներից: Մեր հավաքականից լավագույնը 50 կգ քաշային Երվանդ Թադեւոսյանն էր, որը տանելով երեք հաղթանակ եւ կրելով երկու պարտություն, բավարարվեց 5-րդ տեղով: Մեր մյուս չորս ըմբիշները մեկական հաղթանակից հետո զիջել են մրցակիցներին եւ մրցաշարի առաջին հատվածից վերածվել հանդիսականի
Կրկին դժվար կացության մեջ ենք
Այս անգամ արդեն AIBA-ի թեթեւ ձեռքով նման վիճակում հայտնվել է բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը: Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան վերջերս Մարոկոյում կայացած գործկոմի նիստում որոշել է 2011 թ. աշխարհի առաջնությունն անցկացնել սեպտեմբերին՝ Բաքվում: 2011-ը նախաօլիմպիական տարի է եւ աշխարհի առաջնությունում մեդալներից բացի խաղարկվում են նաեւ Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Իսկ կանոնակարգի համաձայն այն երկիրը, որը չի
Արոնյանը կպաշտպանի չեմպիոնի իր տիտղոսը
Հայաստանի լավագույն շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի հաղթող, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը օգոստոսի 7-8-ին Մայնցում կայանալիք բաց մրցաշարում կպաշտպանի արագ շախմատի աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը, որ նվաճել է անցած տարի նույն քաղաքում: «Armchess»-ը տեղեկացնում է, որ ապագա մրցաշարին մասնակցելու են հարյուրավոր շախմատիստներ, այդ թվում նաեւ՝ տասնյակ նշանավոր գրոսմայստերներ: Շվեյցարական մրցակարգով անցկացվելիք մրցաշարում կայանալու է 11 տուր:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ Ի ՆՊԱՍՏ ՄԵԶ
Ծանրամարտի Հայաստանի ու եւս 13 ազգային ֆեդերացիաների նախագահների առաջարկով մարզաձեւի միջազգային ֆեդերացիան (IWF) 2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային միավորների հաշվարկման կարգում փոփոխություններ է մտցրել: Դրանց մասին «Առավոտին» տված հարցազրույցում պատմեց հանրապետության ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: – Պարոն Խաչատրյան, ո՞րն է այդ առաջարկի էությունը, եւ դա ի՞նչ է տալիս, մասնավորապես, մեզ: –
ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԿՎԵՐԱՓՈԽՎԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ
Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար նահանգում 1881 թվականին կառուցված «Սուրբ Երրորդություն» հայկական եկեղեցին երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ: Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության կողմից որոշում է ընդունվել այն վերակառուցել եւ վերածել Մշակույթի տան: Ինչպես տեղեկացնում է «Էրմենիհաբեր» լրատվական կայքը, մոտ 20 տարի անխնամ վիճակում գտնվող եկեղեցու երկու կողմում զանգակատներն են գտնվում, մուտքի դուռը զարդարված է
ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՄԵՐԳԱՇԱՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տնօրինության հրավերով հայրենիքում է եւ համերգաշարով հանդես է գալիս Հայաստանում ու Արցախում: Ըստ eritasard.am-ի, հայրենիքում երիտասարդ ջութակահարն իրեն լավ է զգում. «Նվագելիս զգում եմ անբացատրելի մի բան: Դա գալիս է ե՛ւ ունկնդրից, ե՛ւ իմ ներսից: Այստեղ մի ուրիշ մթնոլորտ կա, որ ուրիշ ոչ մի տեղ չկա»:
ՈՍԿԵ ՄԵԴԱԼԸ ԳՏԱՎ ԻՐ ՏԻՐՈՋԸ
«Արամ Խաչատրյան» համերգասրահի գլխավոր նկարիչ Գառնիկ Վարդանյանն արժանացավ մշակույթի նախարարության բարձրագույն պարգեւին Կարո Վարդանյանը (աջից) պարգեւը հանձնում է հոբելյարին: Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ մշակույթի նախարարությունը իր բարձրագույն պարգեւը՝ «Ոսկե մեդալը» շռայլում է՝ կարծես առատության եղջյուրից թափվող ոսկեբեր անձրեւ: Արդյունքում, ինչպես շատերն են նշում, այս պարգեւին արժանանում են մարդիկ, որոնց վաստակն ու
«ՀԶՈՐ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ»՝ ՀԶՈՐ ԽՈՂՈՎԱԿՆԵՐՈՎ
Եվրոպայում ստեղծված հայ բալետի արտիստների խումբը պատրաստակամ է ընդունելու պաշտոնական Հայաստանի հրավերները: Արսեն Մեհրաբյանը (ձախից առաջինը) հայաստանցի իր գործընկերների հետ: Այլեւս անհնար է սահմանափակվել բալետային մեկ ոճի «բառապաշարով», մանավանդ շրջանցել ժամանակակից պարի, ընդհանուր առմամբ պլաստիկ շարժման դրսեւորումների լայն սպեկտրը: Ընդ որում, ունիվերսալիզմն այսօր անհրաժեշտ է թե նորարարականի եւ թե դասականի ընկալումն ուժեղացնելու համար: Բեմի զուսպ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ՝ ԵՄ ՊԱՐՍՊԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ
Փշրված երազներ 2009թ.-ի ամռանը Մարտիրոսյանների ընտանիքը որոշեց մի կողմ դնել Բաթում կամ Անթալիա մեկնելու հեռանկարը եւ մեկնել Իսպանիա: Սակայն մեծ էր նրանց զարմանքն ու հիասթափությունը, երբ ՀՀ-ում Իտալիայի դեսպանատանը, առանց որեւէ բացատրության, մերժեցին Իսպանիայի մուտքի արտոնագիր տալը: «Մտքովս չէր անցնում, որ մեզ կմերժեն,- ասում է Ա. Մարտիրոսյանը,- ճիշտ է, շատ էի լսել, որ եվրոպական երկրների
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ, ՍԱԿԱՅՆ Ի՞ՆՉ ԳՆՈՎ
Ինչ հետեւանքների կարող է հանգեցնել Իսրայել-Թուրքիա հարաբերությունների վատթարացումը «Մավի Մարմարա» նավի հետ տեղի ունեցած միջադեպից, ինչպես նաեւ այն բանից հետո, երբ Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում դեմ քվեարկեց Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձեւին, Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական վերնախավերն ակտիվորեն ծանրութեթեւ են անում Թուրքիային պատժելու տարբերակները: Հատուկ ցինիկ պետք չէր լինել՝ կանխատեսելու համար, որ Հայոց
ԱՏԵՍՏԱՏՆԵՐՆ ՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ
Երեկ ավարտվեցին նաեւ ՀՀ բուհերի ընդունելության բանավոր քննությունները: Քննական կարգի համաձայն՝ մինչեւ օգոստոսի 5-ը բուհերում կփակցվեն ընդունվածների ցանկերը, իսկ մինչ այդ ԳԹԿ-ն հորդորում է դիմորդ-շրջանավարտներին բուհերի ընդունող հանձնաժողովներին փոխանցել իրենց ավարտական վկայականները՝ ատեստատները: «Առավոտի» տեղեկություններով՝ գործընթացը փոքր-ինչ դանդաղում է. ընդունելության քննություններից հազիվ «պրծած» դիմորդներն ակտիվություն չեն ցուցաբերում ավարտական վկայականները ճիշտ ժամանակին բուհերի ընդունող հանձնաժողովներին ներկայացնելու
ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԼԱԼԻՍ ԴԻՄՈՐԴԸ…
Երեկ ԵՊՀ-ում ամփոփվեց անգլերեն լեզու բանավոր քննությունը: Առարկայական հանձնաժողովի նախագահ Մարգարիտա Ապրեսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց, որ այնքան էլ գոհ չէ դիմորդների գիտելիքներից. «Բանավոր քննությունը ավելի շատ բնավորության բացահայտում է, քան գիտելիքների ստուգում: Կան երեխաներ, որ իրենց կարողանում են գեղեցիկ ներկայացնել, որոշներն էլ չնայած խելամիտ են, բայց չեն կարողանում իմացածն արտահայտել»: «Առավոտը» տիկին Ապրեսյանին փոխանցեց
Խառը պատմություն Ագրարային համալսարանում
Կամ մեղադրանքներ, որ վերջ չունեն Ժամանակին «Առավոտը» անդրադարձել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի (ՀՊԱՀ) նախկին ավագ դասախոս Մ. Հարոյանի խնդրին, որը առնչվել էր ղեկավարների հետ: Մ. Հարոյանը շուրջ 24 տարի աշխատել է ՀՊԱՀ-ում: 2007-ի սեպտեմբերի 1-ին ավարտվում էր Հարոյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը, իսկ ՀՊԱՀ-ի ղեկավարությունը Հարոյանի հետ նոր պայմանագիր չէր կնքում, այլ աշխատանքից ազատման հրաման
ՈՐԱԿԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԲԻԶՆԵ՞Ս Է ԱՆՈՒՄ
Ըստ բուհերի՝ «ՀՀ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը կեղծ ժողովրդավարություն է «խաղում»: Հուլիսի սկզբից «ՀՀ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը ՀՀ բուհերին հրավեր է ուղարկում սեպտեմբերի 21-22-ը Երեւանում կայանալիք «Մասնագիտական կրթության որակի ապահովման առկա խնդիրները եւ զարգացման հեռանկարները ՀՀ-ում» խորագրով համաժողովին մասնակցելու համար: Նախատեսվում է միջազգային եւ տեղի փորձագետների հետ քննարկվել
Երեք տարբեր Վարդավառ
Հուլիսի 25-ին Տավուշի մարզում շուքով տոնվեց Վարդավառը, որի ժամանակ մարդիկ հարազատներով, ընկերներով անտառներում, սարերում խորոված են անում, քեֆ-ուրախություն եւ իրար վրա ջուր լցնում: Մարզում ավանդաբար Վարդավառը տոնում են հուլիս ամսվա 20-ից հետո առաջին կիրակի օրը, իսկ սահմանամերձ Ոսկեպարում՝ օգոստոսի առաջին կիրակի օրը: Այս տարի ոսկեպարցիները Վարդավառը կնշեն օգոստոսի 1-ին: Երեւանում եւ հանրապետության մեծ մասում այս
Կալիֆոռնիական որդերը կենսահումուս են արտադրում
Տավուշի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը (ԳԱՄԿ) նախկինում գլխավորապես ֆինանսավորվում էր Համաշխարհային բանկի տրամադրած վարկից: Ներկայումս կենտրոնի ֆինանսավորման 90%-ը ՀՀ պետական բյուջեից է, 10%-ը գոյանում է կենտրոնի գործունեությունից: Այդ նպատակով ԳԱՄԿ-ը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքում մարզի համայնքապետարանների հետ: Կենտրոնը ֆերմերներին անհրաժեշտ խորհրդատվություն է մատուցում, մարզում տարածում «Ազոտովիտ-1» եւ «Ազոցեովիտ-1» կենսապարարտանյութերը, որոնք բնապահպանական առումով անվտանգ են,
Վարդավառը Մոտկորում
Թումանյանի շրջանի 7՝ Դսեղ, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, գյուղերի բնակիչները ձմռանը նախապատրաստվելու համար ծվարել են գյուղամերձ սարերում ու յայլաներում: Հուլիսի վերջին կիրակին սարի ճանապարհը լիքն է մեքենաներով՝ Մոտկոր աշխարհը Վարադավառ է տոնում: Սար բարձրացող յուրաքանչյուր մեքենայի մասին լուրն ավելի շուտ է հասնում, քան մեքենան: Սարվորներն աչքները ճամփին սպասում են իրենց բարեկամներին, օրը միասին
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի սեւ ցուցակը
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ամփոփել է երկրորդ եռամսյակի արդյունքները: Ըստ այդ արդյունքների, սեւ ցուցակում հայտնված անձինք խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը:
600 ՀԱԶԱՐ՝ ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ
Արգետինահայ բարերարներ Արմեն եւ Նատիա Էքսերճիէանները, 2007 թվականից մինչ օրս մոտ 600 հազար դոլար են նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Հայաստանի Տավուշի մարզի Դիտավան գյուղին աջակցելու համար: Այս գումարով գյուղը գազիֆիկացվել է, հիմնանորոգվել է ոռոգման համակարգը, վերակառուցվել եւ կահավորվել է համայնքային կենտրոնը: Երեկ Էքսերճիէան ամուսինների եւ նրանց երկու դուստրերի մասնակցությամբ բացվեց գյուղի խմելու ջրագիծը: Նշված 600
ՋՐԱՀԵՂՁՎԵԼ Է
Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղին հարակից լճակում ջրասուզակի կողմից լճից դուրս է բերվել նույն մարզի Արմավիր գյուղի բնակիչ, 30-ամյա Արտակ Սալխոշյանի դին: Իսկ Արարատի մարզի Զովաշեն գյուղին հարակից ջրամբարում ջրահեղձվել էր նույն մարզի Մխչյան գյուղի բնակիչ, 47-ամյա Կամսար Մանուկյանը:
ՀՈՍԱՆՔԱՀԱՐՎԵԼ Է
Երեւանի Սարի Թաղ 14/30 հասցեին հարակից էլ. սյան վրա քաղաքացի էր հոսանքահարվել: Սյան վրայից իջեցվել է 38-ամյա Լեւոն Մեժլումյանի դին եւ հանձնվել շտապօգնության աշխատակիցներին:
ԴԻԱԿ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, ահազանգ է հնչել, որ Երեւանի Ֆրունզեի փողոցի 6/7 շենքի թիվ 27 բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին: Հարազատների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 78-ամյա Մովսես Մխիթարյանի դին:
ՏԵՂՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է
Տավուշի մարզի Բերդ քաղաքի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Բերդ-Ծաղկավան ավտոճանապարհի 19 կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ ՎԱԶ-2106 մակնիշի 36 ՏԼ 609 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը, ինչի հետեւանքով վարորդ, 31-ամյա Կ. Խաչատրյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւոր Ա. Հովհաննիսյանը ստացել է աջ ազդրի կոտրվածք
ԷԼԻՏԱՐ ԲԱԽՈՒՄ
Հուլիսի 24-ին ժ.01.50-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում «Նաիրի» կինոթատրոնի մոտակայքում իրար էին բախվել 3 ավտոմեքենաներ: Բախման հետեւանքով «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան շուռ էր եկել: Մինչ ճանապարհային ոստիկանների ժամանումը ավտոմեքենայի վրայից հանվել էին համարանիշները: Ըստ նրանց, համարանիշերը՝ 085 00 11 էր: Մեր տեղեկություններով նշված համարանիշերը պատկանում են ԱԺ-ին: Մասնավորապես, համարանիշները տրամադրվել էին ԱԺ պատգամավոր «Բելաջիո» ռեստորանային համալիրի
«ԵՍ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԷԻ…»
«10-ի գործով» ամբաստանյալ Արա Կարապետյանը հերքում է իր դեմ մեղադրանքները: Իսկ ի՞նչ կասեն նրա դեմ ցուցմունքներ տվածները: Երեկ շարունակվեց «10-ի գործով» դատական հերթական նիստը, որը սակայն կարճ տեւեց եւ կշարունակվի այսօր: Հայաստանի մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման գործով դատաքննության վերջին երկու շաբաթվա կարեւոր իրադարձությունը գործով գլխավոր ամբաստանյալ Արա Կարապետյանի
Զգուշացեք վարակիչ շներից
Շատերը որպես տան անդամ շանը խնամում են, բնակարաններում պահում, կերակրում, «հագցնում» եւ այլն: Այս պայմաններում շունը մարդու բարեկամն է: Սակայն մայրաքաղաք Երեւանում վերջին տարիներին աննախադեպ շատացել են «անտեր» շները: Այնքան են շատացել, որ խանգարում են երեխաներին փողոց դուրս գալ, դպրոց գնալ եւ ոչ միայն երեկոյան, այլ հաճախ ցերեկային ժամերին հարձակվում են նրանց վրա: Քաղաքապետարանը որոշել
Ծնողներն է՞լ չեն հասկանում
Որ ջրավազաններում լողալ չի կարելի Տաք եղանակներին մայրաքաղաքի դեկորատիվ ջրավազանները վերածվում են լողավազանների: Չնայած դրանք նախատեսված չեն լողալու համար, բայց այդ ջրավազաններում լողացողներին որեւէ մեկը չի արգելում լողալ: Ամեն ամառ մայրաքաղաքի ջրավազաններում նույն պատմությունն է, ինչը, մասնագետների խոսքերով, խիստ վտանգավոր է երեխաների համար: «Քաղաքային ջրավազանում լողալը կարող է մի շարք աղիքային եւ մաշկային հիվանդությունների առաջացման
ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԴԵՖԻՑԻՏ Է
Արցախի փողոցում բնակվող երեխաները բակային կարուսելներից օգտվելու համար հերթ են կանգնում Խաղահրապարակը՝ աղբավայր: Այգու ճոճանակները «սառը զենք են»: Երեւանի Արցախի փողոցի բակերում խաղահրապարակներ գրեթե չկան, եղածներն էլ խորհրդային տարիներից պահպանված ինչ-որ երկաթի կտորներ են, որոնք ավելի շուտ ոչ թե ժանգոտած կարուսելներ են, այլ ուղղակի՝ սառը զենք երեխաների համար: Օրերս Արցախի փողոցում բնակվող ծնողներից մեկը, իր
ԴՐԱԿԱՆ ՇՈԿԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) այս տարվա տնտեսական աճի կանխատեսումները նույնն են, ինչ մայիսին՝ 4,8%, իսկ մինչեւ տարեվերջ նախատեսել են գնաճի նվազում: Երեկ «Հայաստանի տնտեսական քաղաքականությունը» թեմայով քննարկման ժամանակ իր կանխատեսումները հիշեցրեց ԱՄՀ հայաստանյան մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան: Ընթացիկ տարվա 6 ամիսների կտրվածքով տնտեսական աճը կազմել է 6,7%, չնայած, որ տարեսկզբին աճի 8,8% ցուցանիշ էր գրանցվել:
Մի քիչ շնորհքով աշխատեք
Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, մայրաքաղաքում շինարարություն իրականացնող բոլոր կազմակերպությունների առջեւ խնդիր է դրված շինհրապարակը կահավորել այնպես, որ բնակչի համար նորմալ անցուդարձի որեւէ խոչընդոտ չլինի: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի լրատվական վարչությունից: Երեւանում, ինչպես ցանկացած խիտ կառուցապատված բոլոր քաղաքներում, նոր շինարարությունն այսպես թե այնպես առնչվում է ինչպես տրանսպորտային հոսքերի, այնպես էլ հետիոտն անցուդարձի հետ կապված խնդիրներին: Երեւանի


















































