Օրվա լրահոսը
ՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՎԱՏԱՌՈՂՋ ԵՆ
Երեկ նրանց առողջական խնդիրների մասին կրկին ահազանգել են Մյասնիկ Մալխասյանի եւ Սուրեն Սիրունյանի հարազատները: Մարտի 3-ից անազատության մեջ գտնվող ԱԺ պատգամավոր եւ ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը, որը մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրգործի շրջանակներում մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ եւ 300-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «զանգվածային անկարգություններ» եւ «պետական իշխանության յուրացում», ենթարկվում է խոշտանգման:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԶԳՈՒՇԱՆԱ ՔԱՋԱԼԵՐՈՂՆԵՐԻՑ
Կոչ է անում ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Զաքարյանը – Տարածաշրջանային լարված այս իրավիճակում տպավորություն է ստեղծվում, որ այդ ամենը Հայաստանին չի վերաբերում, ԱԳՆ-ն կցկտուր հայտարարություններ է անում, որ մենք չենք պատրաստվում ԱՊՀ-ից դուրս գալ, ուրիշները հայտարարում են, թե պատրաստ են միջանցք դառնալ, նախագահը Պեկինից ետ չի գալիս: Բայց չէ՞ որ ամեն րոպե այս լարվածությունը կարող
ԼՅՈՒԴՄԻԼԱ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆՈՒՄ» ԷՐ
Երեկ, ուշ երեկոյան, հերթական անգամ Հյուսիսային պողոտա է այցելել ՀՀ առաջին նախագահի տիկինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը: Պողոտայում արդեն ավելի քան մեկ ամիս շուրջօրյա բողոքի ակցիայի մասնակիցները նրան դիմավորել են «Լեւո՛ն, նախագահ», «Ազատ, անկախ Հայաստան» եւ այլ վանկարկումներով: Լ. Տեր-Պետրոսյանը նստացույցի՝ իրեն շրջապատած մասնակիցների հետ զրուցել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, նաեւ միացել է նստացույցի մասնակից կանանց,
Երեք խոշոր բաժնետերերը
Ինչպիսի դեր են այսօր խաղում առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահները Սկսած 2007-ի սեպտեմբերից, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը դուրս եկավ հրապարակային քաղաքականություն, տեղի ունեցավ մի շատ հետաքրքրական քաղաքական դասավորություն, որը սկիզբ դրեց, այսպես կոչված, «Երեք նախագահների ժամանակաշրջանի»: Առաջին անգամ հայոց պատմության ընթացքում քաղաքական բեմահարթակում հայտնվեցին երեք անձինք, որոնք երկրի զարգացումների վրա ունեն գրեթե հավասար ազդեցություն: Այդ ընթացքում
ԵՐՐՈՐԴ ԲՐՈՆԶԸ
Երեկ մինչեւ 77 կգ քաշային ծանրորդ, գյումրեցի Գեւորգ Դավթյանը Պեկինում ընթացող ամառային 29-րդ օլիմպիական խաղերում Հայաստանի համար նվաճեց երրորդ բրոնզե մեդալը: Անկեղծ ասած, նրանից, ինչպես նաեւ Գեւորգի համաքաղաքացի Արա Խաչատրյանից, սպասումներն ավելի մեծ էին: Բայց մրցահարթակում ծավալված պայքարի դաժանությունից հետո, որի ականատեսը դարձանք հեռուստաէկրանների առջեւ, արդյունքը միանգամայն գոհացուցիչ է: Ճիշտ է, աշխարհի վերջին առաջնության արծաթե
Մշակութային խճանկար
Beatles-ի պայմանագիրը՝ աճուրդում Ըստ The Independent-ի, սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում կկայանա աճուրդ, որի ընթացքում կվաճառվի լեգենդար Beatles-ի այն պայմանագիրը, որը կնքվել է խմբի ու վերջինիս մենեջեր Բրայան Էպստայնի միջեւ: Հիշեցնենք, որ վերջինիս ղեկավարությամբ է Beatles-ը գործել ու ունեցել իր լուրջ հաջողությունները: 4 էջանոց փաստաթուղթը, որ կնքվել է 1962թ. սեպտեմբերին, ստորագրված է Ջոն Լենոնի, Ջորջ Հարիսոնի, Փոլ
ՆԻԿԱ ՇԵԿԻ «ԳԵՐՄԱՆԱԿԱՆ» ԿԱՐԻԵՐԱՆ
Երիտասարդ ռեժիսորը գոհ չէ հայաստանյան «կինոօրենքներից» Մեծանուն գրող Աղասի Այվազյանի թոռնուհին՝ երիտասարդ կինոռեժիսոր Նիկա Շեկը (Եվգենիա Շեկոյան) լուրջ կարիերա է սկսել Գերմանիայում՝ իրականացնելով նաեւ հայ-գերմանական նախագծեր: Այնտեղ նա ուսանում է Քիլ քաղաքի գեղարվեստի բարձրագույն դպրոցում՝ Ռուսաստանի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի (ՌԿՊԻ) ճանաչված ռեժիսոր Վ. Կոբրինի արվեստանոցն ավարտելուց հետո: «Առավոտի» հետ զրույցում Ն. Շեկը հայտնեց, որ իր
Լավագույն կադրերը չեն անտեսվի
Աշխարհի առաջատար բուհերում եւ գիտակրթական կենտրոններում սովորող ՀՀ քաղաքացիներին ու սփյուռքահայերին օժանդակելու հայեցակարգն այլեւս շրջանառության մեջ է: «Առավոտը» տեղեկացրել է, թե ինչպես մի խումբ մտավորականներ՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի գլխավորությամբ, դեռ անցյալ տարի աշնանը հանդես էին եկել նախաձեռնությամբ՝ ՀՀ առաջին դեմքերին առաջարկելով դրսի հեղինակավոր բուհերում բարձրակարգ կադրերի պատրաստումը դիտել որպես
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐՏԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ
Որտե՞ղ են ավերված Ցխինվալի հայերը Եթե կանգնես Ախալքալաք-Նինոծմինդա ճամփեզրին՝ կտեսնես հարյուրավոր մարդատար ավտոմեքենաներ եւ ավտոբուսներ, որոնք ՀՀ են հասցնում Սեւ ծովի աջարական ափերին հանգստացող հազարավոր հայ զբոսաշրջիկների: Նրանք փախչում են ռուսական ռումբերից, որոնք օգոստոսի 8-ից, ի պատասխան վրացական իշխանությունների՝ Հարավային Օսիայի նկատմամբ սանձազերծած ռազմական ագրեսիայի, թափվում են Վրաստանի քաղաքների վրա: Բավրա մաքսատանը, որը Վրաստանը Հայաստանին
Ցույց՝ Գյումրիի կենտրոնական շուկայում
Առեւտրականները բողոքի ալիք են բարձրացրել՝ իրենց «վզին փաթաթվող» նոր ծախսերի պատճառով Երեկ վաղ առավոտից Գյումրիի կենտրոնական շուկայի առեւտրականները շրջափակել էին փողոցը՝ թույլ չտալով նույնիսկ քաղաքային տրանսպորտի ելումուտը: Սովորականի պես աշխատանքի ներկայանալիս նրանց զայրացրել էր այն, որ շուկայի սեփականատերը՝ «Պինգվին» ՍՊԸ-ի ղեկավարությունը, փակել է պարիսպը՝ արգելելով առեւտուրը: Եվ սա այն դեպքում, երբ, ըստ առեւտրականների, իրենք օրվա
ՏՈՒՐԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ԿՐԵԼ
Այս օրերին հայաստանյան մի շարք տուրիստական գործակալությունների տնօրեններ իրենց հաճախորդներից «փախած են» ման գալիս եւ այցելուների հարցերին պատասխանելու համար իրենց ենթականերին են դեմ տալիս: Վրաց-օսական հակամարտության պատճառով վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանի հանգստյան գոտիներ մեկնել պատրաստվող բազմաթիվ մարդիկ տոմսերն ու ուղեգրերը վերադարձնում են տուրիստական գործակալություններին՝ պահանջելով իրենց վճարած գումարները: Իսկ այն հազարավոր տուրիստները, որոնք ընդամենը
«ԿՆՈՊԿԱ» ՍԵՂՄԵԼՈՒ ԳՈՐԾ ԿԱ
Օգոստոսի 19-ին, ժամը 12-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան: Կառավարությունն ունի հարցեր, որոնք հրատապ քննարկման եւ լուծման կարիք ունեն: Որպես հույժ կարեւոր հարց ներկայացվում էր Սեւանից ջուր բաց թողնելու հարցը, սակայն երբ ծանոթանում ես նստաշրջանի օրակարգին, պարզվում է, որ դա չէ էական հոգսը կառավարության համար: Իրականում կառավարությունը ձգտելու է անցկացնել մի շարք օրենքների փոփոխություններ, որոնցով կիրականացնի
«Եթե Աստված չէի, այդ մարդու համար գոնե կիսաաստված էի»
Երեկ, պատասխանելով մեր հարցին՝ իր կողմից նոր ստեղծվելիք լիբերալ կուսակցության մեջ չկա՞ն մարդիկ, որ դարձյալ իրենից կվերցնեն կուսակցությունը, ասաց Հովհաննես Հովհաննիսյանը: Լիբերալ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը խոստովանեց, որ այս հարցում որեւէ մեկը երաշխիք չունի. «Կփորձենք ավելի զգույշ եւ ուշադիր լինել»: Հիշեցնենք, որ Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության նախկին նախագահից կուսակցության փոխնախագահ Էդուարդ Անտինյանը «վերցրեց» կուսակցության
ՌԵՊՈՐՏԱԺ՝ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ
Ոստիկանությունը տեղում էր, բայց հանրահավաք չեղավ Երեւանի քաղաքապետարանը քննարկել եւ մերժել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի՝ օգոստոսի 13-26-ը հանրահավաք եւ երթեր անցկացնելու բոլոր իրազեկումները: Բացառություն էր միայն օգոստոսի 13-ին նախատեսված հանրահավաքը: Օգոստոսի 9-ին քաղաքապետարանն այն արտոնել էր՝ միաժամանակ արգելելով երթը: Թե ի՞նչ տրամաբանությամբ էր
ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ
Ամառվա ազդեցության տակ «Մենք շատ լուրջ ենք ընդունել կոալիցիոն համաձայնագիրը, եւ եթե տեսնենք, որ այն չի կատարվում, չի իրագործվում, բնականաբար, մեր ինքնուրույն ճանապարհը կընտրենք»,- նախորդ շաբաթ այսպիսի հայտարարություն է արել ՀՅԴ Բյուրոյի անդամ, խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ընդունելով, որ կան այսօրվա իշխանություններից դժգոհողներ, պարոն Հովհաննիսյանը յուրովի է «տեսակավորել» այդ դժգոհությունը: Դժգոհողների մեծ մասը, ըստ դաշնակցական
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է
Տավուշի մարզի Բերդի հիվանդանոցում կեսարյան վիրահատության հետեւանքով մահացած Կարինե Աթոյանի գործի կապակցությամբ երեկ Երեւանի դատախազություն էր գնացել նրա մայրը՝ Սվետլանա Աթոյանը: Մեկ տարի Երեւանի ոստիկանությունում քննելուց հետո որոշվել էր գործն ուղարկել դատախազություն, ապա՝ դատարան: Մեղադրյալ, Բերդի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արամ Հարությունյանի մեղադրանքը կարճվել է լրացուցիչ քննության արդյունքում: Սվետլանա Աթոյանը տեղեկացրեց, որ փոփոխվել է անզգայաբան Գագիկ
ՄԵՐ «ԱՇԽԱՏՈՒԺԸ» ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
Հայաստանցիներն աշխատանք են գտնում Թուրքիայում Ստամբուլի Հայոց պատրիարքարանի շրջակայքի նեղլիկ փողոցներով քայլելիս կարելի է լսել արեւելահայերեն խոսողների: Ինտերնետային հեռախոսակապի կետերում նույնիսկ հայերեն տառերով գրություններ կան՝ «մեկ րոպեի արժեքը…» Երեւան, Վանաձոր խոսելու համար: Պատրիարքարանի շրջակայքում մոտ 3-5 հազար հայաստանցի է ապրում: Այս թիվը նշեցին համայնքի խնդիրներով հետաքրքրված մի քանի պոլսահայեր (անունները չենք հրապարակում՝ նրանց համար խնդիրներ
ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԵԿ ՆՎԱՃԵՑ ԵՐԿՈՒ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ
Ութ տարի՝ առանց մեդալի Անկախ Հայաստանի պատմության առաջին ու առայժմ միակ օլիմպիական ոսկե մեդալը 1996 թվականին Ատլանտայում կայացած խաղերում նվաճել է հունահռոմեական ըմբիշ Արմեն Նազարյանը: Դրանից հետո նա հանդես է եկել Բուլղարիայի դրոշի ներքո ու Սիդնեյում (2000 թվականին) դարձել կրկնակի օլիմպիական չեմպիոն: Իսկ Հայաստանի մարզիկներից օլիմպիական վերջին մեդալը՝ բրոնզե, բաժին է հասել ծանրորդ Արսեն Մելիքյանին:
Հանձնաժողովը «հասավ» Ֆրանսիական դեսպանատուն
Իսկ ԱԱԾ նախկին աշխատակիցների դատավճիռը Վերաքննիչը չփոխեց «Առավոտի» նախորդ համարում տեղեկացրել էինք, որ մարտի 1-2-ի դեպքերն ու դրանց պատճառները ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին Վերաքննիչ դատարանը թույլ չէր տվել մասնակցել ԱԱԾ նախկին աշխատակիցներ Տիգրան Մելքոնյանի եւ Լեւոն Խաչատրյանի գործի վերաքննությանը: Մեզ հետ զրույցում պարոն Մինասյանը հույս էր հայտնել, որ գոնե
ՄԱՐՏԱՖԻԼՄԵՐԻ ԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՏԵԿՏՈՐ
Հայ երգիչ-երգչուհիների տեսահոլովակները խոսում են իրենց «տերերի» մտահորիզոնի ու ճաշակի մասին Հայ երգիչ-երգչուհիների վերջին տեսահոլովակները հիմնականում մարտաֆիլմ են հիշեցնում: Օրինակ, Սիլվա Հակոբյանի «Տնից փախել եմ» երգի տեսահոլովակում (ռեժիսոր՝ Սերժ Գաբրիելյան) հարսնացուն՝ նույն ինքը՝ Սիլվան, ինքնաձիգով «ջնջում» է բոլորին, ատրճանակով էլ՝ մի քանիսին, որովհետեւ նրա փեսացուն, որ «Ալֆա» ջոկատից է կամ դրա նման մի բան, աշխատանքային
Քննական միջին միավորների ու ադրբեջանցի հակերների մասին
ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանի եւ Հանրապետական ընդունող հանձնաժողովի հաշվիչ կենտրոնի ղեկավար Ռուբեն Թոփչյանի պարզաբանումները: Երեկ ԿԳՆ-ում կայացավ նախարար Սպարտակ Սեյրանյանի եւ Հանրապետական ընդունող հանձնաժողովի հաշվիչ կենտրոնի ավանդական ղեկավար Ռուբեն Թոփչյանի համատեղ ասուլիսը: Նրանք ներկայացրին բուհական քննությունների վերջնական արդյունքները: Մինչ դրանց անդրադառնալը՝ նախարարը հայտնեց, որ օգոստոսի 11-ի երեկոյան ժամը 19-ին ադրբեջանական հակերի կողմից փորձ է արվել
ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐ՝ ԲԱՎՐԱՅԻ ՄԱՔՍԱԿԵՏՈՒՄ
ԱԱ աշխատակիցը խոչընդոտներ է ստեղծել Թուրքիայից վերադարձող լրագրողների առաջ Գյումրեցի լրագրողները երկու օրով Կարս էին մեկնել թուրք գործընկերների հետ ֆուտբոլ խաղալու համար: Անարգել Թուրքիա մուտք գործելուց հետո՝ հայրենիք վերադառնալիս նրանք հայտնվեցին մի պատմության մեջ: Ինչպես երեկ «Առավոտին» մանրամասնեց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ Վրաստանում ու Հայաստանում տեղակայված անցակետերը անցնելուց, մաքսայինում մեքենաները գրանցել տալուց հետո
Շները մարդ են գզում
Կատաղություն հիվանդությամբ վարակված շները գրոհել են Շիրակի մարզը Օրեր առաջ Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի 70-ամյա բնակիչ Ռոբերտ Արշակյանը շան կծոցներից մահացել է: Դիահերձման արդյունքում պարզվել է, որ Ռ. Արշակյանին դաշտում աշխատելու ժամանակ կծած շունը կատաղած է եղել: Վերջերս կատաղությամբ վարակված թափառող շները Շիրակի մարզում այնքան են շատացել, որ բնակիչներն ու մարզային իշխանությունները լուրջ անհանգստացած են:
ԲԵՆԶԻՆԻ ԴԵՖԻՑԻՏՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ Է
Բենզինի բիզնեսով զբաղվողները, օգտվելով վրաց-օսական պատերազմից, բենզինն արհեստականորեն թանկացնում են: Վրաց-օսական հակամարտության հետեւանքով արդեն քանի օր է՝ փակ են Վրաստանից Հայաստան բեռնափոխադրումների հիմնական ճանապարհները՝ Փոթի եւ Բաթումի նավահանգիստները, ինչի հետեւանքով մեր երկիր եկող բեռների մեծ մասը մնացել է ճանապարհին: Հայաստանյան մի շարք տնտեսագետների կանխատեսումներով, եթե այս վիճակը մի փոքր էլ շարունակվի՝ մեր հանրապետությունում ներկրվող ապրանքների
Մոսկվան դադարեցնում է առաջխաղացումը
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ հրահանգել է դադարեցնել ռազմական գործողությունները Վրաստանի դեմ: «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի եւ գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդեւը հայտարարել է, որ որոշում է ընդունել Հարավային Օսիայում «խաղաղության հարկադրելու գործողությունը» դադարեցնելու մասին: Նա նշել է, որ որոշումն ընդունվել է պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների զեկույցի
Ընտրությանը մասնակցում են ոչ թե «դաբրոյով», այլ՝ ծրագրով
Վստահ է Արաբկիր համայնքի թաղապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Շահինյանը – Դուք հայտարարում եք, որ Արաբկի րում կայանալիք թաղապետի ընտրություններում պայքարելու եք մինչեւ վերջ, բայց ՀՀԿ-ն որոշել է պաշտպանել գործող բոլոր թաղապետերին, բացի Ձեզնից: – Ես արդեն Երեւանի թիվ 4 ընտրատարածքային հանձնաժողով եմ ներկայացրել առաջադրման իմ փաստաթղթերը եւ, այո, պայքարելու եմ մինչեւ վերջ: Ինչ վերաբերում
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՒՃԱՊ ՉԿԱ
Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդյանի համոզմամբ, սա այն է, ինչ չհաջողվեց անել Ռուսաստանին՝ Վրաստանի դեմ սանձազերծած պատերազմում: Երեկ Թբիլիսիում տեղի ունեցած մի քանի տասնյակ հազարանոց հանրահավաքում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է ԱՊՀ-ից դուրս գալու իր երկրի որոշման մասին: Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդյանը «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում նաեւ փոխանցեց. «Մենք հայտարարեցինք, որ Վրաստանին անհնար
ՌՈՒՍՆԵՐԸ «ԿԻՍԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԸ»
Հայաստան բերվող բեռների ճակատագիրն անհայտ է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին երեկ հայտարարել է, որ ռուսական զորքերի կողմից Գորի քաղաքին մերձակա արեւելք-արեւմուտք գլխավոր ավտոմայրուղու գրավմամբ իր երկիրը կիսվել է: Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Սահակաշվիլին հայտնել է, որ ռուսաստանյան զորքերը հասել են կենտրոնական մայրուղուն եւ կտրել հաղորդակցությունը Վրաստանի արեւելքի եւ արեւմուտքի միջեւ: Չնայած Վրաստանի տարածք մտնելու
ՀԱՆՐԱՀԱՎԱՔ՝ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
Երեկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի է ունեցել հանրահավաք՝ «Վրաստանին ծնկի բերել չի հաջողվի» կարգախոսի ներքո: Ինչպես «Առավոտին» ասաց Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդյանը, ավելի քան 50 հազարանոց այդ հանրահավաքին մասնակցել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, երկրի քաղաքական եւ հասարակական գործիչներ, Վրաստանի քաղաքացիներ՝ երկրի տարբեր բնակավայրերից, տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ նաեւ հայեր: Ռուսթավելի
Հավատարիմ իր կոչմանը
Քաղաքագիտության դոկտոր, Ռազմական գիտությունների ռուսական ակադեմիայի իսկական անդամ Հայկ Քոթանջյանը պատմում է օրերս կյանքից հեռացած Յուրի Բարսեղովի մասին: – Ի՞նչ կարող եք ասել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդրի գիտական մշակման մասին, որով զբաղվել է հայտնի իրավագետ Յուրի Բարսեղովը: – Յուրի Բարսեղովի վախճանը մեծ կորուստ էր գիտության եւ հայության համար: Միջազգային ծովային իրավունքի խնդիրներին նվիրված հայտնի աշխատությունների