Օրվա լրահոսը

«ԱՂՋԻԿՍ ԵՐԴՎԵԼ Է ԻՄ ԱՐՅՈՒՆՈՎ ԼՎԱՑՎԵԼ»

Մայրը վստահեցնում է, որ իր հարազատ աղջիկը սատանայապաշտ դառնալուց հետո աղանդավորական կազմակերպությանը նման խոստում է տվել: «Ընդամենը մի քանի տարի առաջ ես համերաշխ ընտանիք ունեի, ապրում էի աղջկաս հետ, պատրաստ էի կյանքս տալ նրա ու նրա ապագայի համար, սակայն սատանայապաշտները տունս քանդեցին, մեր խաղաղ ու համերաշխ ընտանիքում կռիվ գցեցին»,- արցունքները սրբելով՝ պատմում էր «Առավոտի» խմբագրություն

Աշխարհի առաջնության ժպիտները եւ արցունքները

Սպորտի օրենքները դաժան են: Հատկապես՝ երբ խոսքը այնպիսի մրցաշարի մասին է, ինչպիսին չորս տարին մեկ անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլն է: Այստեղ առնվազն երկու տարի տեւող նախապատրաստական շրջանում մարզումների ժամանակ թափած քրտինքը, որակավորման փուլերը մեծ դժվարությամբ հաղթահարելու համար գործադրած ջանքերը մեկ օրում ազգային հավաքականներին ու նրանց երկրպագուներին դարձնում են կամ ամենաերջանիկն աշխարհում, կամ ամենադժբախտը:

ՀԱՂԹԱՆԱԿ՝ ՍԻՆԳԱՊՈՒՐԻՑ ԱՌԱՋ

Ուկրաինայի Բերդիչեւ քաղաքում անցկացված բռնցքամարտի միջազգային երիտասարդական բարձրագույն կարգի մրցաշարում, որտեղ խաղարկվում էին օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի մրցանակները, Հայաստանի միակ ներկայացուցիչը օգոստոսին Սինգապուրում կայանալիք պատանեկան առաջին օլիմպիական խաղերի մասնակից, երեւանցի Հրայր Մաթեւոսյանն էր (60 կգ քաշային կարգ): Մարզիչ Յուրի Ներսիսյանի սանը այնտեղ ընդհանուր առմամբ անցկացրել է երեք մենամարտ: Նախնական փուլերում Հրայրը հաղթել է Ուզբեկստանի եւ

Համեմատաբար հաջող մասնակցեցին

Բուլղարիայում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեր ազատ ոճայինների ձախողումից հետո համեմատաբար հաջող հանդես եկան հունահռոմեական ոճի ըմբիշները: 84 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ գոտեմարտում անզիջում պայքարում միավորների 2-3 տարբերությամբ պարտվեց թուրք Աթեմ Ասլանին եւ բավարարվեց արծաթե մեդալով: 66 կգ քաշային կարգում հանդես եկած Գեւորգ Սահակյանը երրորդ տեղի համար պայքարում 3:0 հաշվով առավելության հասավ խորվաթ

ԿԱՆԱՆՑ «GRAND PRIX»-Ն ԱՎԱՐՏՎԵՑ

Ջերմուկում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի չորրորդ փուլը, որին մասնակցեցին աշխարհի ուժեղագույն կին շախմատիստներից 12-ը: Վերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը սեւերով կարեւոր հաղթանակ տարավ ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւայի նկատմամբ: Շնորհիվ դրա, Էլինան նկատելիորեն բարելավեց դիրքը ամփոփիչ մրցաշարային աղյուսակում, միեւնույն ժամանակ մրցակցին վերջնականապես զրկեց հաղթող դառնալու հեռանկարից: Մեր հանրապետության երկրորդ մասնակիցը՝ Լիլիթ Մկրտչյանը, որը նույնպես եզրափակիչ

«ՌեԱնիմանիան»՝ Արցախում

Հուլիսի 7-9-ը Շուշիի երկու կինոդահլիճներում՝ «Նարեկացի» արվեստի կենտրոնում եւ «Երեւան» կինոդահլիճում կցուցադրվի «ՌեԱնիմանիա -2009» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակներում ցուցադրված ֆիլմերի ընտրանին. ֆիլմեր, որոնք հանդիսատեսի եւ ժյուրիի ամենաբարձր գնահատականին էին արժանացել Երեւանում: Լեռնային Ղարաբաղի մշակութային կյանքում այս կարեւորագույն իրադարձությունը, որն իրականացվում է ՀՀ եւ ԼՂՀ մշակույթի նախարարությունների, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, «ՌեԱնիմանիայի» ջանքերով նպատակ ունի

Ազգային կինոկենտրոնը կայք ունի

Երեկ «Գոլդեն թյուլիպ» հյուրանոցում կայացավ Հայաստանի ազգային կինոկենտրոնի էլեկտրոնային կայքի՝ www.ncca.am շնորհանդեսը: Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն ասաց, որ յուրաքանչյուր այցելու այստեղ կգտնի ոլորտին վերաբերող անհրաժեշտ ու թարմ տեղեկատվություն, բազմաթիվ հարցերի պատասխաններ, կծանոթանա կենտրոնի գործունեությանն ու ծրագրերին: Նրա խոսքով, կինոկենտրոնի նորաբաց կայքէջում փորձել են ձեւավորել համագործակցության այնպիսի միջավայր, որը ոչ միայն կբավարարի այցելուների հետաքրքրությունները, այլեւ հաշվի

«Հայանման բան մը»

Սփյուռքահայերի համոզմամբ, «դրսում» եւս օտարալեզու դպրոցները փոխում են հայի տեսակը «Լեզուն հայ ժողովրդի ամենեն կենսական, մահու-կենաց հարցերեն մեկն է, բայց Սփյուռքին մեջ արեւմտահայերենը վախճանելու մոտ է: Ամեն վայրկյան լեզուն կփչանա, կայրվի, մոխիր կդառնա: Մենք Թուրքիո գլխավոր քաղաք Իստանբուլի՝ մեր պատմական Պոլսո մեջ 18 հայկական վարժարաններ ունինք, բայց նույնիսկ այդ վարժարաններում իրենց մայրենին ուսանողները կանտեսեն: Հայկական

«ԷԼԻՏԱՐՆԵՐԸ» ԿՏԱՐԱՆՋԱՏՎԵ՞Ն ՈՉ «ԷԼԻՏԱՐՆԵՐԻՑ»

Մշակութային կոլեկտիվները նոր «կարգավիճակ» կունենան Այս օրերին արվեստագետների եւ մշակույթի կառավարմանը մոտ կանգնած մարդկանց շրջանում խոսվում է այն մասին, որ մշակույթի նախարարությունում պատրաստվում են կառուցվածքային փոփոխությունների: Ըստ շրջանառվող լուրերի, նախատեսվում է, այսպես կոչված՝ «էլիտար» երաժշտախմբերը տարանջատել ոչ «էլիտարներից»: Այդ համատեքստում, օրինակ, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տնօրինությանն են «հանձնվելու» զուտ դասական կոլեկտիվները՝ «Հովեր» եւ «Երեւան»

ՀՆԴԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ԲՌՆԱԲԱՐԵԼ Է 25-ԱՄՅԱ ՌՈՒՍ ԱՂՋԿԱ

Հնդկաստանի Գոա նահանգի Փանաջի քաղաքի դատարանը երեկ մեղադրանքներ է ներկայացրել տեղի քաղաքական գործիչներից մեկին՝ Ջոն Ֆերնանդեսին, առ այն, որ վերջինս կասկածվում է 25-ամյա ռուս աղջկա բռնաբարելու մեջ: Այդ մասին տեղեկացնում է Լenta.ru-ն, մեջբերելով Hindustan Times-ը: Հանցագործությունը կատարվել է 2009թ. դեկտեմբերի 1-ին: Տեղի 5-աստղանի հյուրանոցներից մեկում աշխատող ռուս աղջիկը ծանոթացել է Ֆերնանդեսի հետ՝ մի երեկույթի ժամանակ:

ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՆՐՎԱԾՔՆԵՐ

Իրանի մշակույթի նախարարությունը հաստատել է տղամարդկանց սանրվածքների ցանկը, որոնք համապատասխանում են իսլամի չափանիշներին: Այս մասին, ըստ panorama.am-ի, հայտնում են իրանական ԶԼՄ-ները: Ըստ չափանիշների, տղամարդիկ պետք է ունենան կարճ եւ հավասար սափրած մազեր: Որոշ դեպքերում թույլատրվելու է մազի գելի օգտագործումը: Պաշտոնյաների խոսքով, կտրվածքների ընտրությունը պետք է համապատասխանի Իրանի մշակութային եւ կրոնական սովորություններին: Շուտով մշակույթի նախարարությունը պաշտոնապես

ՉԱՐԻ ՎԵՐՋԸ՝ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Գերմանական Սաքսոնիա-Անխալտ մարզի ոստիկանությունը քննում է ճանապարհատրանսպորտային մի պատահար, որի արդյունքում երկու մարդ է մահացել: Այդ մասին տեղեկացնում է The Local. պարբերականը: Դեպքը տեղի է ունեցել նախորդ կիրակի՝ հուլիսի 4-ին, սակայն դրա մանրամասները միայն երեկ են ի հայտ եկել: Դոլլե համայնքում երկու մեքենաների դիմահար հարվածի արդյունքում մահացել են երկու վարորդներն էլ՝ 27-ամյա մի կին եւ

Սարկոզին L\’Oreal-ի փողերո՞վ է նախագահ դարձել

Եվրոպայի ամենահարուստ կնոջը՝ L\’Oreal կոսմետիկ միջոցների կայսրության ժառանգորդուհի Լիլիան Բետանկուրին (լուսանկարում) մեղադրում են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական արշավը անլեգալ կերպով ֆինանսավորելու մեջ՝ տեղեկացնում է DPA գործակալությունը:  Այն մասին, որ 2007-ին Բետանկուրը Սարկոզիի նախընտրական շտաբի ֆինանսական ղեկավարին փոխանցել է 150 հազար եվրո գումար՝ պատմել է 87-ամյա բիզնես-լեդիի նախկին հաշվապահը, որը չի ցանկացել ներկայանալ: Հաշվապահի խոսքերով՝

Դժոխքն ավելի լավ է, քան ադրբեջանական դրախտը

«Եթե իմ մահվանից հետո ինձ ասեն, որ դրախտը Ադրբեջանում է եւ ինձ այնտեղ են ուղարկում, ես կտրականապես կմերժեմ: Ադրբեջանի նման դրախտ գնալու փոխարեն, Աստծուց կխնդրեի մի անապատում եղած դժոխք ուղարկել: Այդ երկրում դիակ լվացողից էլ ագահ եւ անխիղճ պաշտոնյաներ, մարդկությունը մտքից հանած ծառայողներ տեսա: Ոչ մեկին չեմ ցանկանում անգամ դժոխքում հանդիպել նման մարդկանց»,- այս խոսքերը

Սահմանը բացվո՞ւմ է

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը գրավոր հարցում է ուղարկել Կարսի եւ Իգդիրի նահանգապետարաններ՝ խնդրելով պատասխանել այն հարցին, թե հայ-թուրքական սահմանի բացման դեպքում որքան ժամանակում հնարավոր կլինի ավարտել նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հաղորդում է Cihan գործակալությունը, որին մեջբերել է tert.am-ը: Ի դեպ, որոշ թուրքական աղբյուրներ էլ հաղորդում են, որ նահանգապետարաններին հարցումն ուղարկել է ԱԳՆ-ն: Գրավոր հարցման մասին

Հայերը չհիմնավորված էին «շուխուր» անում

Ռիջենթս դպրոցի ռեկտորի հայտարարությունից շատ բան է պարզվում Թաիլանդի եւ Միացյալ Թագավորության Ռիջենթս դպրոցի հիմնադիր եւ ռեկտոր դոկտոր Վիրաչայ Տեչավիջիտը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որը տարածել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» կազմակեր պությունը: Վիրաչայ Տեչավիջիտը տեղեկացրել է, որ Հայկ եւ Աննա Հարությունյանները առաջին հայ սաներն էին, ովքեր 2006 թ. ավարտեցին Թաիլանդի Ռիջենթս

«Լիքը անծանոթ հիվանդություններ»

Կամ լրացուցիչ փուլին մասնակցելու պատճառները Երեկ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում կայացավ միասնական քննությունների լրացուցիչ փուլի հերթական քննությունը` մաթեմատիկա առարկայից: Ըստ քննական կենտրոնի ղեկավար Ալեքսան Եսայանի, քննություն անցկացնելու համար Հայաստանում եւ ԼՂՀ-ում ձեւավորվել է մեկական քննական կենտրոն: Գնահատման եւ թեստավորման կենտրոն մաթեմատիկա առարկայից միասնական լրացուցիչ քննություն հանձնելու համար դիմում-հայտ է ներկայացրել 381 դիմորդ,

«ՔԱՆԴՎԱԾ ԵՆ ՀԱՎԱՏՆ ՈՒ ԳԱԱ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ԳԱԱ ինստիտուտներից շատերի շենքերը վթարային վիճակում են Հովսեփ Արղության 2-րդ նրբանցք, 10 տուն հասցեում գտնվում է ՀՀ ԳԱԱ ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտը: 50-ամյա պատմություն ունեցող այս հաստատությունում նախկին շուրջ 300 աշխատակցի փոխարեն այժմ աշխատում է 111-ը, իսկ ինստիտուտի 4 մասնաշենքերը հեռու են բարեկեցիկ լինելուց: Ինստիտուտի տարածքի առյուծի բաժինը այժմ չի պատկանում գիտական հաստատությանը: Այդ

ՄԻ ԿՏՐԵՔ ԶԱՆԳԻ ԼԵԶՎԱԿԸ

  Մի սպանեք զանգահարին Սկիզբը՝ նախորդ համարում: Թարմ ականջ են գտել: Մինչդեռ, երկրի սերը երակներից պիտի բխի, ուղեղը՝ կենսավորող հույզից, այլ ոչ թե օրական տասն անգամ Արարատի անունով երդվող եւ Արարատն ուրացող մեղրածոր լեզվից: Այլեւս ո՞վ պիտի կարդա ձեր խելոք մտքի շաղ տված մարգարիտները, պարոնայք, որ երկրի էս դժվար պահին լալկվել, ձեն չեք հանում: Վախենո՞ւմ եք: 

ԱՅԺՄ ԷԼ ԺԻՐԻՆՈՎՍԿՈՒ ՄԱՍԻՆ՝ ԵՐԿՈՒ ՀԱՏՈՐՈՎ

Մայիսի 12-ին տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզպետի խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը 16 գրքի հեղինակ է եւ գիրք-ներբողներ է գրել Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի, Պետրոս Մեծի, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան, Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ընդունած Ջոն Էվանսի մասին, Ալֆրեդ Նոբելի մասին: Այժմ նա ավարտել է Վլադիմիր Ժիրինովսկուն նվիրված չափածո երկհատորյակի առաջին հատորը, որը կոչվում է «Երկնային

ԼՈՂՈՒՄ ԵՆ ԿԵՂՏՈՏ ՋՐՈՒՄ

Ամառվա տապը երեխաներին դեպի լողավազան ու ջուր է մղում: Իջեւանի քաղաքային զբոսայգում, Տավուշի մարզպետարանից 100 մետր հեռավորությամբ գտնվող լողավազանում երեխաները զովանում են: Աչքի է զարնում ջրի աղտոտվածությունը, հատակը չի երեւում: Ջրի մակերեսին կեղտի մեծ բծեր կան, պլաստմասսայե շշերը ջրում երեխաների հետ «հարեւանություն» են անում: – Այս ջուրը ե՞րբ է փոխվել,- հարցրի ափին կանգնած մի քանի

ՍԵՎՔԱՐԻ ՔԱՐՆ ՈՒ ԶԱԽԱՐՅԱՆԻ «ԳԵՏՆ ԳՐՈՒՊԸ»

Տավուշի մարզի լրագրողներից մեկը ինձ հարցրեց. «Քեզ համարձակ լրագրող են համարում, ինչո՞ւ չես գրում «Գետն գրուպ» ՓԲԸ-ի մասին»: Հետաքրքրվելով իմացա, որ սույն ընկերությունը Տավուշի մարզի Սեւքար գյուղի տարածքում արդեն 7-8 տարի կարմիր գույնի քար է արդյունահանում: Հավաստի տեղեկատվությամբ, այս ընկերությունը Սեւքար համայնքի նկատմամբ հարկային պարտավորությունները չի կատարում: Այս փաստը բացահայտել է նաեւ Տավուշի մարզում ստուգումներ

Համայնքային կենտրոն՝ Ակնաղբյուրին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում բացվել է նորակառույց համայնքային կենտրոնը: Շուրջ 60 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ այս ծրագիրը ֆինանսավորել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը: Արարողությանը ներկա են եղել ինչպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ, այնպես էլ Ֆրանսիայից ժամանած շուրջ 50 հոգանոց բարերարների պատվիրակությունը՝ ծրագրի բարերար Ջորջ Թավիդյանն իր

Խդրանցում խոզեր են սատկում

Կապանի տարածաշրջանի Խդրանց գյուղում մի քանի օր է՝ խոզերի անկման դեպքեր են արձանագրվել, հիվանդության պատճառը հստակ պարզ չէ: Ըստ սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի տնօրեն Էդգար Թոխսանցի՝ նմուշ է ուղարկվել փորձաքննության, արդյունքը դեռեւս պարզ չէ, սակայն կասկածում են, որ խոզերի անկման պատճառը պաստերելյոզն է: Զրուցակցիս խոսքով՝ մարզի մյուս տարածաշրջաններում վարակի դեպք

ՖՐՈՒՆԶԸ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Մինչ վանաձորցիները ուրախանում են, քանդակագործները վիճարկում են Մհեր Մկրտչյանի արձանի հեղինակ լինելու պատիվը: «Ֆրունզը հայկական կինոյի անկրկնելի կերպարն է, եւ այդ հսկայի համար Վանաձորում արձան ունենալը պատիվ է յուրաքանչյուր հայի համար, սա յուրաքանչյուրիս համար ուխտատեղի պետք է դառնա, ազգի մեծերն իրենց տեղը պետք է ունենան մեր քաղաքում»,- ասում է «Հանուն Գուգարաց աշխարհի» բարեգործական հասարակական կազմակերպության

ԴՌԱՆ ԹԱԿՈՑՆԵՐԻՆ ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ

 Երեւանի բնակիչ Գ. Գաբրիելյանից ահազանգ է ստացվել, որ իր հարեւանուհին չի պատասխանում դռան թակոցներին: Փրկարարների կողմից բացվել է Մարգարյան փողոցի թիվ 2 շենքի 21-րդ բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 64-ամյա Գոհար Ռազգոեւայի դին:

ԱՅՐՎԱԾՔՆԵՐ՝ ԲԵՆԶԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼԻՍ

Արմավիրի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Փշատավան գյուղի բնակիչ՝ 55-ամյա Մ. Ենգիբարյանի կողմից ապակե տարայով բենզին տեղափոխելիս տարան կոտրվել է: Առաջացած հրդեհի պատճառով Մ. Ենգիբարյանը ստացել է այրվածքներ եւ տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն, այնուհետեւ՝ Երեւանի ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն: Ըստ բժիշկների՝ տուժածը ստացել է 2-3-րդ կարգի այրվածքներ. վիճակը գնահատվում է

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ՝ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ

Սեւանի «Մալիբու» լողափում, լողանշանի հարեւանությամբ, ջրից դուրս է բերվել Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Ազիզյանը: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո տուժածը տեղափոխվել է Սեւանի քաղաքային հիվանդանոց: Մեկ այլ տեղեկության համաձայն էլ՝ «Մալիբու» լողափում քաղաքացի է խեղդվել: ԱԻՆ տեղեկացմամբ, հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ջրից դուրս է բերվել Արարատի մարզի

ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏԱՆ ՄՈՏ

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի հարավային հատվածում գտնվող «Անահիտ» հանգստյան տան մոտակայքում տեղի էր ունեցել ավտոպատահար: Տեղում պարզվել է, որ մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ Ա. Սավթանյանին պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի 18 ՕՏ 144 պետհամարանիշի ավտոմեքենան սահելով դուրս է եկել անտառմիջյան ճանապարհից եւ բախվել ծառին: Տուժածներ չեն եղել:

ԼՃԱԿՈՒՄ՝ ԴԻԱԿ

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, հուլիսի 3-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի մերձակայքում գտնվող «Ծովինար» ռեստորանին հարակից լճակը տղամարդ է ընկել: Դեպքի վայրում պարզվել է, որ լճակն է ընկել Կոտայքի մարզի Հրազդանի Կենտրոն թաղամասի 76/3 հասցեի բնակիչ՝ 31-ամյա Ռուսլան Միքայելյանը: Փրկարարների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ հուլիսի 5-ին, ժամը 09.33-ին, «Ծովինար» ռեստորանին հարակից լճակում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031