Օրվա լրահոսը
«Պրոֆեսորների հարցով բախտս բերել է»
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգաշրջաններում հաճախակի են ներկայանում հայաստանցի այն երաժիշտները, ովքեր ինչ-ինչ պատճառներով ապրում եւ ստեղծագործում են այլ երկրներում: Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությունը «Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 6-ին կազմակերպել է ամերիկաբնակ դաշնակահարուհի, մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիր Կարինե Պողոսյանի մենահամերգը: Դաշնակահարուհու հետ կարճատեւ զրույցում պարզեցինք, որ նա երբեւէ չի էլ ձգտել ուսումը շարունակել Արեւմուտքում: «Դեռեւս
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Իսկ առաքինությունը պայմանավորված չէ ֆիզիոլոգիական վիճակով «Հաճախ աղջկա առաքինությունը մարդիկ պայմանավորում են նրա ֆիզիոլոգիական վիճակով, այսինքն՝ շատերի մեկնաբանմամբ, եթե աղջիկը կույս է, ուրեմն մաքուր է, ազնիվ, առաքինի: Այս տեսակետը սխալ է, համենայնդեպս՝ հիմա, մեր օրերում այլեւս արդիական չէ: Կույս չլինել՝ դեռ չի նշանակում անառակ լինել: Որովհետեւ աղջիկը կարող է պահպանելով իր կուսությունը շատ վատ կյանքով
ՁԱԳՆԻՁԵՆ ՊԱՐԶԱՊԵՍ ՓԱՅԼՈՒՄ Է
Ջերմուկում շարունակվում է ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix»-ի չորրորդ մրցաշարը: Երեկ կայացած ութերորդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով պարտվեց այստեղ գերազանց հանդես եկող, մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար Նանա Ձագնիձեին, իսկ Էլինա Դանիելյանը միավորը բաժանեց շվեդ Պիա Կրամլինգի հետ:
ԱՂԱՍԻ ԱՂԱՍՅԱՆԸ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
Տայպեում մեկնարկած ուսանող մարզիկների ծանրամարտի աշխարհի երկրորդ առաջնությունում Հայաստանը հանդես է գալիս երեք տղաներով: Ըստ առաջնության պաշտոնական կայքէջի, մեր երկրից առաջինը մրցահարթակ մտած 62 կգ քաշային Ռուբիկ Մամոյանը պոկում վարժությունում 140 կգ արդյունքով գերազանցել է բոլոր մրցակիցներին եւ ստանձնել առաջատարի դերը: Սակայն հրումում հայ ծանրորդը երեք անգամ ձախողել է մոտեցումները 140 կիլոգրամին եւ անմասն մնացել
ԱՐԴԵՆ «B» ԽՄԲՈՒՄ ԵՆՔ
Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը երեկ Եվրոպայի առաջնության «C» դիվիզիոնի կիսաեզրափակիչ խաղում հանդիպեց Շոտլանդիայի ընտրանու հետ եւ 86:63 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ: Եզրափակչում մեր աղջիկների մրցակիցը լինելու է Մալթայի ուժեղ թիմը, որին, ինչպես երեկ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ասաց. «Ձգտելու ենք անպայման հաղթել, չնայած շատ ուժեղ թիմ է»: Սակայն, անկախ այդ խաղում գրանցվելիք
ԶՎԱՐՃԱԼԻ ՖՈՒՏԲՈԼ
Չնայած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում երկու օր հանգիստ էր հայտարարվել, մարզական լրատվամիջոցների էջերում ֆուտբոլային թեմաները չեն պակասում: Դրանց շարքում բավականին մեծ տեղ են զբաղեցնում թիվ մեկ մարզաձեւի պատմության մեջ տեղի ունեցած զավեշտալի իրադարձությունները: «Առավոտը» ընտրել է դրանցից առավել հետաքրքիրները: Բրազիլիայում ֆուտբոլային խաղերից մեկի ժամանակ քամին մի խումբ պարաշյուտիստների քշել-բերել է խաղադաշտ: Պարաշյուտիստներից մեկն ընկել է դարպասապահի
Ֆրանսիական կառավարության պարգեւը՝ հայ գրողին
Ինչպես հայտնում են մեզ Փարիզից, գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ եւ հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանն օրերս արժանացել է ֆրանսիական կառավարության բարձր պարգեւին՝ «Արվեստների եւ գրականության սպայի» (Officier de l\’Ordre des Arts et des Lettres) շքանշանին: Ինչպես Անդրե Մալրոն կասեր՝ «Կերպարվեստագետների, գրողների եւ ստեղծագործողների կողմից հարգված ու տենչված» այս շքանշանը հիմնվել է 1957թ. եւ շնորհվում է նշանակալի վաստակ ունեցող
Ռուսալեզու չինական ցուցահանդես
Հայաստան-Չինաստան մշակութային համագործակցության ծրագրի շրջանակում, ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանում Չինաստանի դեսպանատան նախաձեռնությամբ երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Չինաստան. Հյուսիսային լայնության 30՛» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Հյուսիսային լայնության 30-րդ զուգահեռականն անցնում է Հիմալայան լեռնաշղթայի վրայով եւ ընդգրկում Սիչուան, Հուբեյ, Հունան, Ցզյանսի, Անհոյ, Ցզյանսու, Չժեցյան, Չունցին եւ Շանհայ քաղաքները: Զուգահեռականի երկարությունը 5 հազար կմ է, սկսվում է
Շենգավիթը «խեղաթյուրվա՞ծ» է
Փենսիլվանիայի համալսարանի անտրոպոլոգիայի ֆակուլտետի ղեկավար Միշել Ռոտմանը հուշարձանի խորհրդային վերականգնումը «թույլ գործ» է համարում: Հայաստանը՝ ձիաբուծության եւ մետաղագործության կենտրոն. հայ եւ ամերիկացի հնագետներն այս նախնական եզրակացությանն են եկել Վերին Նավեր դամբարանադաշտում եւ Շենգավիթում կատարվող պեղումների ընթացքում: Երեկ «Արմատ» ակումբում Փենսիլվանիայի համալսարանի անտրոպոլոգիայի ֆակուլտետի ղեկավար Միշել Ռոտմանն ու ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի
ՍԱՆԿՏՊԵՏԵՐԲՈՒՐԳՑԻ ՀԱՅՆ ՈՒ «ՀԱՎԱՏԱՄՔԸ»
Ներկայացնում է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի «Հավատամք» թերթի գլխավոր խմբագիր Արմեն Մերուժանյանը: Օրերս Երեւանում էր Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի «Հավատամք» թերթի գլխավոր խմբագիր, արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ Արմեն Մերուժանյանը: Ժամանել էր մասնակցելու Աշտարակի Ագարակ գյուղի մատուռի զանգակատան խաչի տեղադրման արարողությանը, որի նախաձեռնությունը մեկ այլ սանկտպետերբուրգցի հայի էր՝ Հրաչյա Պողոսյանինը: Ա. Մերուժանյանը տեղեկացրեց, որ «Հավատամք» երկլեզու թերթը
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԳԻՆԸ՝ ՂԱՐԱԲԱՂՆ Է
Հունիսի 26-ի Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարության կապակցությամբ կարող ենք անել որոշ հետեւություններ ու տալ հետեւյալ գնահատականները: – Հայաստանի շահը, Հայաստանի դիրքորոշումը, հիմնավորումները, Հայաստանի ձայնը այլեւս որեւէ մեկը չի լսում: Համանախագահները, քաջ ծանոթ լինելով ԼՂ հակամարտության մանրամասներին, երբեք չեն ընդառաջել ադրբեջանական ճնշումներին՝ տարածքները օկուպացված ճանաչելու հարցում: Եթե այս անգամ հայտարարության մեջ նման ձեւակերպում կա,
ԳԱԱ-Ն ՈՒ ԻՏԱԼԱՑԻՆԵՐԸ
Այս օրերին Հայաստանում է Իտալիայի Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի պատվիրակությունը: Նրանք ՀՀ ԳԱԱ-ի հետ բանակցություններ են վարում Հայաստանում Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի տարածաշրջանային մասնաճյուղ հիմնելու շուրջ: Հայաստանյան մասնաճյուղում նախատեսվում է դասընթացներ կազմակերպել Հայաստանի, արաբական երկրների, Մերձավոր Արեւելքի, Իրանի, Թուրքիայի, Չինաստանի աստղաֆիզիկոսների համար: 2009թ. ՀՀ ԳԱԱ-ի եւ Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի միջեւ կնքվել է համագործակցության պայմանագիր,
Առաջին մագիստրոսները
Վանաձորի մանկավարժականը հանդիսավոր ճանապարհեց Նրանք առաջինն էին, որ երախտագիտության զգացումով եւ ամենայն պատասխանատվությամբ ընդունելով մագիստրոսական կրթության վկայականը՝ հանդիսավորապես երդվեցին՝ ամբողջ կյանքում նվիրված լինել մասնագիտությանը, ստացած գիտելիքներն օգտագործել ի նպաստ հայրենիքի: Նրանք 52-ն են եւ 40-ամյա բուհի առաջին մագիստրոսները: Երբ 2008թ. ՎՊՄԻ-ն առաջին անգամ 4 մասնագիտությունների գծով («Հայոց լեզու եւ գրականություն», «Պատմություն», «Մանկավարժություն եւ հոգեբանություն», «Մաթեմատիկա»)
«Տե՛ր կանգնեք իրավունքներին»
Ցեղասպանության խնդրի մասին հայերին խորհուրդ է տալիս Լիբանանի պատգամավորը Երեկ ՀՀ ԳԱԱ-ում Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ մեկնարկեց «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանագիծ» միջազգային համաժողովը: Մեկօրյա համաժողովին մասնակցում էին Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Սիրիայից եւ Լիբանանից հրավիրված քաղաքական-հասարակական գործիչներ: Ըստ ԳԱԱ տնօրեն Ռադիկ Մարտիրոսյանի՝ «100-ամյակը մեզանից պահանջում է նոր մոտեցումներ, նոր
«ԴՈՒՔ ԷԼ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ ՉԵՔ»
Այս կարծիքին է «Երիտասարդական հանրապետություն» նախագծի ուկրաինացի մասնակից Սերգեյ Նիչիպորեցը «Հայաստանն ինձ համար ամենահրաշալի երկիրն է, ես հրաժարվեցի Իտալիա մեկնելուց՝ հանուն այստեղ գալու: Շատ գեղեցիկ երկիր է Հայաստանը՝ քարեր, լեռներ, հին եկեղեցիներ… կարող ես հանգստանալ ու լիցքաթափվել: Արդեն ունեմ վարորդ, խանութպան ու տարբեր մասնագիտությունների տեր շատ հայ ընկերներ»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Ուկրաինայից Հայաստան
ՍՐԲԱԶԱՆԸ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻՆ «ԱՆԳՈՐԾ» ՄՆԱԼ ՄԱՂԹԵՑ
Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Դատախազության տոնի հետ կապված, երեկ ընդունելով ու օրհնելով մարզի դատախազության բոլոր աշխատակիցներին ու մարզում գրանցված տարբեր հանցագործությունների մասին զրուցելով, մաղթեց՝ Աստված տա անգործ մնաք: Այնուհետ սրբազանը, օրինակ բերելով Գերմանիայի փորձը, պատմեց հետեւյալը. «Գերմանիայում մի մարդու որդի գիշերով անընդհատ խախտում էր երթեւեկության կանոնները, անցնում էր կարմիր լույսի տակով, երբ
Գիզիրյանը տեղում պաշտոնանկ արեց դպրոցի տնօրենին
Արթիկցի մյուս պաշտոնյաներին էլ նախազգուշացրեց «չֆռռացնել» իրեն Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանը մարզի խնդիրներին անձամբ ծանոթանալու նպատակով սկսել է ճանաչողական այցեր կատարել մարզի տարբեր քաղաքներ: Մարզպետարանի մի քանի վարչության պետերի ուղեկցությամբ երեկ այցելեց Արթիկ, որտեղ անցկացրել է իր ջահելությունը. 15 տարի շարունակ ապրել է այստեղ ու ստեղծել ոստիկանի իր կարիերիան: Արթիկցիները, չնայած անտանելի շոգին, ժամ
ԸՆԹԵՐԱԿԱՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
Փաստացի հանգամանքները հաշվի չեն առնվել Անցյալ տարվա նոյեմբերի 18-ին Արման Սարգսի Ասլանյանի 90 000 դրամ արժողությամբ ոսկյա շղթան հափշտակելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւանի քննչական վարչության Մաշտոցի նույնանուն բաժնում հարուցվել է թիվ 10129509 քրեական գործը՝ ՀՀ քրօրի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: 2 օր հետո Արթուր Պողոսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրօրի
ԱԿԱՆՆԵՐ՝ ԱՂԲԻ ՄԵՋ Օղակաձեւ այգու 5-րդ հատվածում մաքրման աշխատանքներ կատարելիս «Կենտրոն» ՓԲԸ-ի երկու աշխատակիցներ աղբամանի մեջ հայտնաբերել են ԲՊԿ-Մ79 եւ ՍՊԲ-8903 տիպի ականներ: Նշանակվել է փորձաքննություն: ՋՐԱՀԵՂՁԸ Երեկ, ժամը 15.25-ին, ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճում` Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղին հարակից տարածքում, ջրահեղձ է եղել մի քաղաքացի: Լճից դուրս է բերվել նույն մարզի Նորատուս գյուղի
ՎՐԱՑԵՐԵՆ՝ ՀԱՅԵՐԵՆԻ ՀԱՇՎԻՆ
«Ա-ինֆո» գործակալությունը տեղեկացնում է, որ 2010-2011 ուսումնական տարում Ջավախքի հայկական դպրոցներում մի շարք փոփոխություններ են նախատեսված: Մասնավորաբար՝ հայոց լեզվի եւ գրականության դասաժամերը կրճատվելու են՝ իրենց տեղը զիջելով վրացերենին: Հայերեն վարվող բոլոր դասընթացներն այսուհետեւ կանցկացվեն երկլեզու. դասերի առաջին կեսը մասնագետները կվարեն հայերեն, երկրորդ կեսը՝ վրացերեն: Դպրոցներում մինչ այս գործող լաբորատորիաները, բուժկետերը, երգի- պարի խմբակները, նախնական տվյալներով
Էլի քննարկեցին
Սյունեցիները շարունակում են պայքարել ուրանի հանքերի հնարավոր շահագործման դեմ եւ առաջվա նման պնդում են, որ չեն նահանջելու: Խորեն Հարությունյանն ու նրա համախոհները չեն նահանջելու: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը հասարակական քննարկում էր կազմակերպել՝ կրկին Սյունիքում ուրանի հանքերի հնարավոր շահագործման շուրջ զարգացումների վերաբերյալ: Հիշեցնենք, որ այս քննարկումը մի քանի անգամ հետաձգվել էր: Քննարկումից մեկ օր
ԻՆՉ ԿԱ-ՉԿԱ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆՈՒՄ
Ըստ աշակերտների, կրթօջախում ճնգաժամ է, ըստ կառավարիչների՝ ազատություն Hetq.am-ը տեղեկացնում է, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու տակ գտնվող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի սաները, չնայած ստեղծված արգելքներին, կարողացել են լուր ուղարկել Հայաստան, որ ճեմարանում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ: Ըստ այդ լուրերի, վերջերս տեղի ունեցած հանդիսության ժամանակ աշակերտներից երկուսը՝ Անդրանիկ Գեւորգյանը եւ Հայկ Պողոսյանը, շփոթվել են
Հափշտակել են 8 մլն դրամ
Օգտագործել է կանանց հղի լինելու հանգամանքը 2010 թվականի մարտին դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հարուցեց քրեական գործ՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Նաիրիի տարածքային հարկային տեսչության սոցիալական վճարների եւ եկամուտների բաժնի տեսուչ Հովհաննես Արիստակեսյանի նկատմամբ՝ ծննդաբերության նպաստի անվան տակ պետությունից գումար հափշտակելու համար: Նախաքննությունն իրականացրել է հատուկ քննչական ծառայությունը՝ նախաքննությունը հանձնարարելով հատուկ քննչական ծառայությանը՝ բացահայտելով
ՀՈՒՍԱԽԱԲ ԱՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ
Հուլիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված Դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 92-ամյակին, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, կառավարության անդամներ, դատաիրավական համակարգի կառույցների ղեկավարներ, դատախազության վետերաններ: Դատախազության աշխատակիցներին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, ՀՀ վարչապետը մասնավորապես նշել է, որ տոնը բացառիկ հնարավորություն է՝ գնահատելու
Լավագույն տարբերակը Բաքու- Ջեյհան նավթատարին խփելն է
Կարծիք է հայտնում զինված հակամարտությունների հարցերով ճանաչված վերլուծաբան Ժերար Շալյանը «Սիվիլիթաս» հիմնադրամը երեկ անցկացրեց «Փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը եւ դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկում, որի գլխավոր բանախոսն էր զինված հակամարտությունների ուսումնասիրության եւ միջազգային ու ռազմավարական հարաբերությունների հարցերով վերլուծաբան, «Սիվիլիթաս» հիմնադրամի պատվավոր խորհրդի անդամ Ժերար Շալյանը: Հիմնադրամի հաղորդագրության մեջ նշված է, որ պրն Շալյանի խորհրդատվությունից
ՀԱԿ-ն անդրադարձել է համազեկուցողների հայտարարությանը
Նաեւ պահանջել է, որ ԵԽԽՎ-ում ՀՀ հարցով համազեկուցող նոր զույգ այցելի Հայաստան «Ուղիղ մեկ տարի առաջ ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովն ընդունեց 1677 բանաձեւը, որը բավականին հստակ նկարագրում էր Հայաստանի՝ Եվրոպայի Խորհրդին տրված խոստումների եւ իրականության միջեւ գոյություն ունեցող հսկայական ճեղքը: Բանաձեւը նաեւ նշում էր մի շարք միջոցառումներ եւ բարեփոխումներ, որոնք ՀՀ իշխանությունները պետք է ձեռնարկեին նշված
ՔԼԻՆԹՈՆԻ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱ՞Ջ
Երեկ ազատ է արձակվել ընդդիմության կողմից որպես «քաղկալանավոր» հայտարարված Դավիթ Քիրամիջյանը Երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի եւ անիմացիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Դավիթ Քիրամիջյանը, որին ՀՔԾ-ն մեղադրում է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի երրորդ մասի 1-ին կետի հատկանիշներով հանցագործություն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված
ՈՒՆԵՆԱԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՀՄԱՆ
Սա է Ազգային անվտանգության խորհրդի նպատակներից մեկը Հունիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով Հայաստանի սահմանային անվտանգության խնդիրներին, ասել է. «Այսօր ՀՀ սահմանները, ցավոք, չեն գտնվում այն վիճակում, որ կարող են ապահովել անվտանգության բարձր մակարդակ, եւ մենք ձեռնամուխ ենք եղել Հայաստանում սահմանային անվտանգության խնդիրների լուծմանը», ապա հավելել՝ «Մեր սահմանային ենթակառուցվածքները,
«ՄԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵՆՔԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ Է»
Համոզված է ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը – Վերջերս բավականին լավատեսական բաներ էիք ասել այն մասին, որ ճգնաժամը մեր երկրի տնտեսությունից նահանջում է, որոշ թվեր էիք ներկայացրել, պնդելով, թե մեր տնտեսությունը վատ վիճակում չէ: Դուք ձեր ասածներին հավատո՞ւմ եք: – Իհարկե: Կան մարդիկ, որոնք թվերից խուսափում են, որովհետեւ չեն տեսնում թվերի ռեալ
ԿՈՆԳՐԵՍԸ ՍԵՐԺԻ ՀԵՆԱՐԱ՞ՆՆ Է
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի՝ բանակցային գործընթացի ձեւաչափի փոփոխության մասին հայտարարությանը՝ ասել է, որ եթե ԼՂ նախագահի խոսնակն է դրա մասին խոսում, նշանակում է՝ Ղարաբաղում դրա համար իրավիճակը հասունացել է: Այդուամենայնիվ, Արման Մելիքյանի կարծիքով, ԼՂ իշխանությունների «քաշը» թույլ չի տալիս նման պահանջ ներկայացնել,


















































