Օրվա լրահոսը

ՆՈՐ ՍՊՐԵՅԸ ԿԴԱՐՁՆԻ ԱՌԱՎԵԼ ՔՆՔՈՒՇ

Ըստ The Daily Mail գործակալության՝ այժմ հնարավոր է գիտության միջոցով ստանալ ավելի շատ գգվանք: Գիտնականները ստեղծել են մի սպրեյ, որը տղամարդկանց դարձնում է առավել քնքուշ ու զգայուն շրջապատի մարդկանց զգացմունքների հանդեպ: Սպրեյի հիմքում ընկած է մարդու օքսիտոցին հորմոնը, որն առաջացնում է բավարարվածության զգացում եւ թոթափում է լարվածությունը: Տղամարդկանց շրջանում իրականացրած փորձարկումը ցույց է տվել դրական

ԿԱՊՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՎԵՐԱԾԵՔ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ

Անվստահության զգացողությունը մի «խեղդեք» սիրով «Երբ մարդն ուժեղ կապվում է ինչ-որ մեկին, որը թանկ է իր համար, եւ որին նա սիրում է, սկսում է վախենալ, որ կարող է զրկվել իր համար թանկ այդ մարդուց: Կապվածությունը մեկ այլ անձի հանդեպ եւ լավ է, եւ վատ: Լավ է այն առումով, որ ամեն ինչ փորձում են կիսել նրա

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԿԱՐԾՈՒՄ ԵՆ

Ամերիկացիների 41%-ը սպասում է մինչեւ 2050թ. Փրկչի երկրորդ գալստյանը, 46%-ը կարծում է, որ դա տեղի չի ունենա: Այդ մասին է վկայում ամերիկյան «Պյու» հետազոտական կենտրոնի անցկացրած հարցումը: Դրանից բացի, պատասխանողների 71%-ը կարծում է, թե XXI դարի կեսին քաղցկեղը լիովին բուժելի կլինի, պրոթեզներն ավելի լավ կգործեն, քան թե իսկական ձեռքերն ու ոտքերը, իսկ 81%-ը կարծում է,

«ԴԱՏԱՍՏԱՆԻ ՕՐԸ»՝ 2014 ԹՎԻՆ

Քեմբրիջի պրոֆեսոր Նիկոլաս Բոուլը կանխատեսում է, որ «դատաստանի օրը» կգա 2014թ.: Գիտնականը ենթադրում է, թե յուրաքանչյուր դարի սկզբին տեղի է ունենում ինչ-որ կարեւոր իրադարձություն, որն էլ որոշում է տվյալ դարի հետագա ճակատագիրը: Որպես օրինակ, պրոֆեսորը նշում է պատմական փաստեր. 1618թ.՝ Երեսնամյա պատերազմի սկսվելու տարի եւ դրան հետեւող կրոնական ճնշումների տասնամյակներ Եվրոպայում: 1815թ. գահընկեց եղավ Նապոլեոնը,

Գիր հիշատակի

Նման դեպքերում սովորաբար գրում են՝ կյանքից հեռացավ 1922թ. ծնված Կալիպսե Մխիթարի Մելիքյանը, բայց այժմ կարող ենք ասել՝ ննջեց ի Քրիստոս, քանզի նա մինչեւ իր վերջին շունչը մնաց աղոթքի մեջ, հուսալով Աստծո մարդասիրությունը, չնայած դաստիարակությունն ու ուսուցչական վաստակաշատ գործունեությունը ստացել եւ ընթացել է կոմունիստական ժամանակաշրջանում: Զարմանալի ու ուսուցանելի փաստ. սկսեց կոմունիստական մանիֆեստով եւ ավարտեց Ներսես Շնորհալու

LIST.AM-Ը ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾՈՒՄ

Հայաստանի հայտարարությունները՝ սեքսուալ բովանդակությամբ «Տղամարդիկ փնտրում են կանանց», «Կանայք փնտրում են տղամարդկանց», «Սիրախաղ-ռոմանտիկա», «Ընկերություն», «Այլ». list.am հայկական հայտարարությունների կայքի այս բաժիններում բոլորը սեքս են փնտրում: Էկզոտիկ «նիկերով» գրանցված մեր հայրենակիցները իրենց բնութագրելիս պարտադիր նշում են, որ շա՛տ լուրջ նպատակների համար էլ փնտրում են աղջիկ կամ տղա: Օրինակ, «ORGAZM KUYS AXCHIKNERIN» «նիկով» գրանցված երիտասարդը գրում է.

39. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, լեզվաբան Արտեմ Սարգսյանը:  Վարդան Մամիկոնյանի հուշարձանը: Վերնիսաժում սկսեցի ուշադրությամբ ունկնդրել ոչ թե մարդկանց խոսակցության թեմաները, որոնք բազմազան են ու ոչ պակաս հետաքրքիր, այլ՝ թե ինչպես են խոսում մարդիկ, ինչքանով են դրանք առնչվում գրական լեզվին։ Զգացի գրական հայերենի եւ խոսակցականի միջեւ խորացող անջրպետը։ Թե այս թեման ինչքանով կարող է առնչվել իմ ճամփորդության

Մարզպետները լավ չեն նայել

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացանք, որ հունիսի 30-ին մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցության ընթացքում ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մարզպետներին ասել է, որ այս տարվա առաջին հինգ ամիսների կտրվածքով որոշ համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման տեմպերը նվազել են: Արագածոտնում անցած տարվա հինգ ամիսների 286,5 միլիոնի փոխարեն այս տարվա հունվար-մայիս հատվածում 244,6 միլիոն են հավաքել, Շիրակում՝

«ՈՒԼԻՍ»-«ԲՆԵՅ ՅԵՀՈՒԴԱ»՝ 0:0 Երեւանի «Ուլիսը» ոչ-ոքիով սկսեց նորամուտը պաշտոնական միջազգային մրցաշարերում: Երեկ մեր թիմը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում ընդունեց Իսրայելի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից «Բնեյ Յեհուդային»: Հանդիպումն անցավ միջին տեմպով եւ դարպասների գրավում չարձանագրվեց՝ 0։0: ԼԻԼԻԹՆ ՈՒ ԷԼԻՆԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ ԲԱԺԱՆՎԵՑԻՆ Ջերմուկում շարունակվող ՖԻԴԵ-ի կանանց «Grand prix»-ի յոթերորդ տուրում Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը ոչ-ոքի

ՖՈՒՏԲՈԼԸ ՏԽՈՒՐ Է ԴԱՌՆՈՒՄ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում պայքարը թեժանում է: Քառորդ եզրափակիչ փուլ են հասել ութ հավաքականներ, որոնք այսօրվանից պայքարի մեջ կմտնեն հաջորդ փուլի ուղեգիր ձեռք բերելու համար: Հավաքականներից չորսն իրենց պատմության ընթացքում աշխարհի չեմպիոն հռչակվելու բախտ արդեն ունեցել են: Մյուս չորսի համար այդ բարձունքը դեռ գրավված չէ: Ուստի նրանք ամեն ինչ կանեն՝ աշխարհի յոթ չեմպիոն երկրների անվան կողքին

«Ինքնագրի» մրցանակաբաշխությունը

Հուլիսի 5-ին կկայանա «Ինքնագիր» գրական մրցանակաբաշխությունը: Լավագույն պատմվածքի համար սահմանված «Ինքագիր» գրական մրցանակը (ձմեռ-գարուն սեզոն) կհանձնվի «Ուտոպիանա» կազմակերպության գրասենյակում: Լավագույն պատմվածքի մրցանակներ են ստացել 2009թ. ամռանը կեղծանունով հանդես եկող Դորիանի՝ «Սատանան մայրամուտին» պատմվածքը, աշնանը՝ Նառա Վարդանյանի «Լուսինը թփերի մեջ»-ը: Ժյուրիի հատուկ մրցանակը կհանձնվի Կարեն Անտաշյանին՝ «Ականջներդ կկտրեմ» պատմվածքի համար: «Ինքնագիր» գրական մրցանակը ստեղծել է «Ինքնագիր»

«Կոտրել» են հոգեբանի կայքը

Ինչպես «Առավոտին» հայտնեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը, երեկ առավոտյան «կոտրել» են իրեն պատկանող անձնական www.psyarmenia.com կայքը: Կատարվածը զայրացրել էր հոգեբանին: Մադաթյանի փոխանցմամբ, կայքում քաղաքական բնույթի որեւէ տեղեկատվություն չի եղել, այլ ընդամենը գիտական հոդվածներ, նյութեր՝ նվիրված անվանի մարդկանց: Կայքում գործում էր նաեւ անվճար խորհրդատվության էջը: «Կայքից օգտվում էին ինչպես հայաստանցիներ, այնպես էլ ռուսախոս օտարերկրացիներ, քանի որ www.psyarmenia.com-ը

Նոր նիստի հարկ կա՞

Վերջերս ՀՀ կառավարությունն աննախադեպ որոշում կայացրեց՝ աճուրդի հանել Մինաս Ավետիսյանի՝ Գյումրիում գտնվող ոմնանկարները՝ դրանք փրկելու համար: Կառավարության անդամներին մշակութային արժեքների պահպանության կոչ անող վարչապետը, սակայն, չի նկատում, որ հենց իրենց շենքի մատույցներում՝ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի մոտ բավականին անբարեկարգ վիճակ է. շատրվանները չեն գործում, գետնանցումը գիշերային ժամերին միզատեղի է ծառայում: Երեկ էլ մեր ֆոտոխցիկը արձանագրել

Ինչպես չպղծել հուշարձանը

Անկախ նրանից, ով է դրա պահպանությամբ զբաղվում «Առավոտի» «Կաթողիկոսական» եւ «ախպերական» օբյեկտներ» հոդվածին արձագանքեցին մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության ղեկավար Սերժիկ Առաքելյանն ու նրա տեղակալ Վլադիմիր Պողոսյանը: Ս. Առաքելյանը, մասնավորապես հստակեցնելով, թե որ հուշարձանների պահպանությամբ է իրենց ՊՈԱԿ-ը զբաղվում, նշեց, որ իրենք եւս դեմ են ցանկացած հուշարձանի աղավաղելուն: Նա հիշեցրեց, որ

ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի բաց հանքավայրում հունիսի 28-ի առավոտյան, աշխատանքի պահին, մահացել է կոմբինատի գծային էլեկտրիկ, Մեղրիի 31-ամյա բնակիչ Ղազար Առաքելյանը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ էլեկտրիկները հրահանգ են ստացել, որ բարձրավոլտ հոսանքալարը վթարվել է ու միջամտություն է հարկավոր: Ղազար Առաքելյանը գործընկերոջ՝ Գեւորգ Մկրտչյանի հետ մոտեցել է վթարի վայրին, առաջինը իջել ավտոմեքենայից ու, ինչպես գործընկերն է պատմում, փայտացել

ԻՐԱՆՈՒՄ ԵՐԿՈՒ ՄԱՐԴ ՄԱՀԱՊԱՏԺԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Իրանում ռազմական դատարանը երկու տղամարդու դատապարտել է մահապատժի՝ Թեհրանի բանտում ընդդիմության կալանավորված երեք ներկայացուցիչների սպանելու մեղադրանքով: APA-ի փոխանցմամբ, անցած տարի Իրանում տեղի ունեցած վիճելի ընտրություններին հաջորդած իրադարձություններից հետո տեղի ունեցած այդ սպանությունների գործով ամբաստանյալի աթոռին էին հայտնվել 11 ոստիկան եւ մեկ քաղաքացիական անձ: Իրանի իշխանությունների հայտարարության համաձայն, մահապատժի դատապարտված երկու անձինք բանտում կանխամտածված ծեծի են

ԱՐԵՎԵԼԱԱՖՐԻԿՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱ

Արեւելյան Աֆրիկայի հինգ պետություններ՝ Քենիան, Ուգանդան, Ռուանդան եւ Բուրունդին համաձայնության են եկել միասնական տնտեսական տարածք՝ այսպես կոչված, արեւելաաֆրիկյան միասնական շուկա ձեւավորելու շուրջ: BBC-ի մատուցմամբ, տնտեսական միասնական տարածքը ձեւավորելու նախաձեռնությունը թույլ կտա անդամ երկրներին ավելացնել ներդրումների ծավալները, ստեղծել նոր աշխատատեղեր եւ թեթեւացնել ապրանքների, ծառայությունների եւ աշխատուժի փոխանակման գործընթացը: Տնտեսագետ փորձագետները, սակայն, զգուշացնում են, որ իրենց պետական

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԵՄ-ՈՒՄ ԱՎԵԼԻ ԱԶԴԵՑԻԿ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ՈՒՆԵՆԱԼ

Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունը մտադիր է մեծացնել երկրի ազդեցությունը Եվրամիությունում եւ ամրապնդել կապերը զարգացող խոշորագույն երկրների՝ Բրազիլիայի, Հնդկաստանի եւ Չինաստանի հետ: «Reuters»-ի մատուցմամբ, հուլիսի 1-ին այդ մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը (նկարում): Նա շեշտել է, թե ԵՄ-ի հետ հարաբերությունները շատ կարեւոր են՝ հավելելով, որ լեյբորիստների իշխանության վերջին 13 տարիների ընթացքում դրանց բավարար ուշադրություն

ԹԱԼԻԲՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑԵԼ

Աֆղանցի թալիբները հայտարարել են, թե մտադիր չեն երկրի տարածքում գտնվող ՆԱՏՕ-ի ուժերի հետ որեւէ հարցով բանակցություններ վարել: BBC-ի մատուցմամբ, այդպիսով թալիբները պատասխանել են ամերիկացի զինվորականների եւ բրիտանական շտաբի պետ, գեներալ Դեւիդ Ռիչարդսի հայտարարությանը, թե «Թալիբան» շարժման հետ բանակցությունները կարող են օգտակար լինել: Ընդսմին, թալիբների հայտարարությունը, աղբյուրի դիտարկմամբ, հնչել է միանշանակ ու, ինչ-որ տեղ, նաեւ մեծամիտ

Թուրք-իսրայելական գաղտնի հանդիպում

Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ «Ազատության նավատորմի» շուրջ ծագած սկանդալից եւ երկու երկրների հարաբերությունների սրումից ի վեր, Իսրայելը առաջին պաշտոնական հանդիպումն է ունեցել Թուրքիայի ներկայացուցիչների հետ: BBC-ի մատուցմամբ, Իսրայելի կառավարության ներկայացուցիչը փոխանցել է, թե Թուրքիայի արտգործնախարարի եւ Իսրայելի առեւտրի նախարարի հանդիպումը հրապարակային չի եղել: Նրա ասելով, հանդիպման նախաձեռնությունը Թուրքիայի իշխանություններինն է եղել, թեեւ Անկարայում այդ փաստը

Ուսամա բին Լադենը մահացել է, ու ԱՄՆ-ն դրան տեղյակ է

«Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի առաջնորդ Ուսամա բին Լադենը մահացել է դեռ 2007թ. դեկտեմբերին՝ Աֆղանստանի սարերում: Այդպիսի պնդում է արել սաուդյան «AL Watan» պարբերականը: Վերջինիս տվյալներով, «թիվ մեկ ահաբեկիչը» մահացել է երիկամների հիվանդության արդյունքում, Տորա-Բորա սարերում գտնվելու ժամանակ: Նա դեռ 2004-ից սկսած, ապրում էր մեկ երիկամով: Թերթի աղբյուրը շեշտել է նաեւ, թե ԱՄՆ-ն տեղյակ է բին

ՄԱԳԱՏԷ-ում Իրանի միջուկային ծրագրի գծով տեսուչը հրաժարական է տվել

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հինգշաբթի օրը հայտարարել է Իրանի եւ Սիրիայի հետ աշխատանքների գծով բաժնի ղեկավարի պաշտոնից տեսուչ Օլլի Հեյնոնենի (աջից) ազատման մասին: «Մենք հաստատում ենք, որ պարոն Հեյնոնենը գլխավոր տնօրենին ծանուցել է սեփական դիմումի հիման վրա օգոստոսին իր զբաղեցրած պաշտոնից հեռանալու մտադրության մասին»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչ Ջիլլ Թյուդորը: 63-ամյա Հեյնոնենը գլխավորում

ՎԱՀԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ՝ ՌԵԿՏՈՐ

Հուլիսի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին եւ աշխատակազմին ներկայացրեց դպրոցի նորանշանակ ռեկտոր դեսպան Վահե Գաբրիելյանին: Ներկայացնելով նորանշանակ ռեկտորին՝ ԱԳ նախարարը նշեց. «Դեսպան Գաբրիելյանի կուտակած փորձը եւ հմտությունները անշուշտ կնպաստեն դպրոցի առջեւ դրված խնդիրների իրականացմանը»:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի դպրոցը

Տեսական գիտելիքների ամրապնդումը գործնական փորձով անհրաժեշտ քայլ է Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում հայաստանցի ուսանողների հերթական խումբն ավարտել է «ՎիվաՍել-ՄՏՍ» դպրոցը: Չորս օր շարունակ Հայաստանի բուհերից ընտրված 45 ուսանող մասնակցեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մասնագետների կողմից անցկացված ինտենսիվ գործնական դասընթացին: Ինտերակտիվ ձեւաչափով անցնող դասախոսությունների ընթացքում արծարծվող թեմաները ներկայացվեցին հեռահաղորդակցության հայաստանյան շուկայում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի փորձից վերցված օրինակներով: Երեկ էլ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր

Բուհ են ընդունվել անարժաննե՞րը

Առաջին կուրսեցիների մեծամասնությունը չի կարողանում հաղթահարել ներբուհական քննությունները: Միասնական քննությունների քաոսում Հայաստանում սովորաբար անուշադրության են մատնվում ներբուհական ավարտական քննությունները, որոնք հաճախ ավելի խոսուն են լինում, քան բուհ ընդունվելու համար հանձնվածները: Պատճառն այն է, որ, հայկական տարբերակի համաձայն՝ ծնողներն ու դիմորդներն ամեն գնով «վիզ դրած» աշխատում են միայն բուհ ընդունվել, իսկ թե հետո ո՞վ պիտի սովորի,

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻ՞Ր Է, ԹԵ՞ ԲԱԺԱԿԱՃԱՌ

ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը ողողված է բարի ցանկություններով եւ պաթետիկ արտահայտություններով: ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը ամրագրում է 2011-2020թթ. գիտության ոլորտի հեռանկարային զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը եւ հիմք է հանդիսանում մինչեւ 2020 թ. ծրագրերի մշակման համար: Ըստ ծրագրի հեղինակների հավակնությունների, «ծրագրերը ապահովելու են Հայաստանի գիտության ոլորտի դինամիկ եւ նպատակաուղղված զարգացումը եւ իրականացվելու են կառավարության,

«ՀԱՄ…Մ…Ե՞»

Երեկ արտառոց սկիզբ ունեցավ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ նշանակված դատական նիստը: ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից դատարան բերված, նախկինում 13 տարվա ազատազրկման դատապարտված, թրաֆիքինգի գործով ներկայումս մեղադրվող Սարիբեկ Աղրամանյանը լավ չի լսում: Նա ունի երկկողմանի ծանր լսողություն, իսկ ականջի սարքը չէր աշխատում: Դատարանը որոշեց դիմել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ին,

ԱՆԴԱՄ ՉԷ

Օրերս «Առավոտը» գրություն է ստացել «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպությունից, որում ասվում էր, որ հունիսի 29-ին մեր թերթին հարցազրույց տված Միքայել Ապրեսյանը, որը ներկայացել է այդ կազմակերպության անունից, իրականում միության անդամ չի հանդիսանում:

ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՄԵՂՔՈՎ

Ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ հունիսի 18-ի ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակմանը՝ նշելով, որ միջադեպը հայ հրամանատարների մեղքով է գրանցվել: Նրա խոսքով, մեր հրամանատարությունը մի շարք սխալներ է թույլ տվել: «Այժմ աշխատում է պաշտպանության նախարարության հանձնաժողովը, որը պետք է բացահայտի մեղավորներին: Տեղի է ունեցել ողբերգություն. զոհվել են մարդիկ:

Այլընտրանք չունե՞ր

Ձերբակալվել է «Օդնոկլասնիկի» գործի մասնակիցներից մեկը Շուրջ մեկ տարի է՝ «Օդնոկլասնիկի» գործը գտնվում է գյումրեցիների ուշադրության կենտրոնում. հասարակությունը պահանջում է մինչեւ վերջ պատժել 17-ամյա Տիգրան Թադեւոսյանին սպանողներին: Այս գործն աղմկահարույց էր նրանով, որ 4 երիտասարդներ՝ Սամվել Սարգսյանն իր անչափահաս ընկերներով, օրը ցերեկով, ոստիկանության քթի տակ, «Լիլիա» գեղեցկության սրահի մոտ, աղջկա «հաշվով» ծեծելով՝ սպանել են 17-ամյա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031