Օրվա լրահոսը
Քաղաքապետարանի շենքում՝ դատարան
Կարգադրիչները միայն օրինական պահանջնե՞ր են կատարում Համաձայն նոր դատական օրենսգրքի, այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում գործում են նոր դատարաններ: Առաջին ատյանի դատարաններն արդեն երկուսն են՝ ընդհանուր իրավասության դատարաններ եւ մասնագիտացված՝ քրեական ու քաղաքացիական դատարաններ: Դատական քննությունը ողջամիտ ժամկետներում ավարտելուն, ինչ խոսք, մեծապես խանգարում էր նաեւ առաջին ատյանի դատարանների ծանրաբեռնվածությունը: Այդ հանգամանքը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Արոնյանն իրեն նման չէ Սոֆիայում վեց գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող շախմատի «Mtel Masters» 20-րդ կարգի միջազգային մրցաշարում Լեւոն Արոնյանը, որ մրցաշարի մեկնարկից առաջ հաղթողի գլխավոր հավակնորդներից էր համարվում, իրեն նման չէ: Խաղացված յոթ տուրերում նա չորս անգամ ոչ-ոքի է արել, կրել երեք պարտություն եւ դեռեւս իր անվան դիմաց հաղթական միավոր չի գրանցել: Այսպիսի անհաջող մրցելույթ Հայաստանի
Իշխանության ձեւավորման ազգային եղանակը
Քաղաքական միֆեր եւ իրականություն Մեզանում շրջանառության մեջ է դրված այն քաղաքական միֆը, որ հանրապետության կառավարությունը ձեւավորվում է խորհրդարանական մեծամասնության հիմքի վրա: Միֆ, որն ամրագրված չէ ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ էլ երկրի օրենսդրությամբ, սակայն, որի հետ այսօր հաշվի են նստում թե՛ երկրի նախագահը, թե՛ Ագգային ժողովի պատգամավորները: Միֆ, որի շրջանակներում հանրապետության նախագահը, սահմանադրորեն իրեն վերապահված լիազորությունների ներքո,
ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր
Այո, բայց փոփոխություններից հետո Տարբեր քաղաքական ուժերի եւ մեկնաբանների կողմից համընդհանուր ճգնաժամից դուրս գալու համար առաջարկվում է նշանակել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Համաձայն լինելով առաջարկվող գաղափարին՝ միաժամանակ ծնվում են նոր հարցադրումներ: Նախ Հայաստանում համակարգային տոտալ ճգնաժամի պատճառներից մեկն այն է, որ ոչ ֆորմալ ինստիտուտները ոչ միայն առավելություն, այլ ավելին՝ իրենց ազդեցիկությամբ գերազանցում են ֆորմալ
«ՍԽՈԴԿԱՅԻՑ ՀԵՏՈ»
Հարցազրույց «Վերվարածներն ընտանիքում» հեռուստասերիալի «լավ տղաներ» Գոքորի եւ Տիկոյի հետ Զրուցակիցներս են Արտավազդ Առաքելյանը, ով կերպավորում է Տիկոյի դերը եւ Գեղամ Խանդիլյանը, որ հանդես է գալիս որպես Գոքոր: – Ձեզ դիմելու եմ ձեր կերպարների անուններով: Մինչ հեռուստասերիալում հայտնվելը ինչո՞վ էիք զբաղվում: Տիկո- Ծնվել եմ դերասանուհի Ռուզաննա Գեւորգյանի ընտանիքում: Մայրս հատկապես հայտնի է «Լեոնիդ Ենգիբարյան» ֆիլմից:
Ո՞վ է վավերացրել կեղծ կտակը
Երեւանի Մաշտոցի շրջանի քննչական բաժնում գործերից մեկի նախաքննության ընթացքում բացահայտվել է կեղծ կտակ, որը հաստատվել է Վանաձորի նոտարական գրասենյակում։ Ըստ կտակի, Երեւանի Աջափնյակ համայնքի Աբելյան փողոցի թիվ 3 շենքի 23 բնակարանի բնակիչ Շահումիկ Ղազարյանը իբր իր ամբողջ շարժական եւ անշարժ գույքը կտակել է Վալիդա Մելքումյանին։ Կեղծված կտակը իբր 2001 թվականին հաստատվել է հանգուցյալ նոտար Սոնա
«ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ» ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ
ՀՀ քաղաքացին դիմել է Ստրասբուրգ՝ ընդդեմ ՌԴ-ի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 8-ին, դատավոր Լ. Ավետիսյանի նախագահությամբ, քննության դրվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության հայցը, որը ներկայացրեց ավագ դատախազ Լեւոն Մուսախանյանը: ՀՀ քաղաքացի, իրավաբան Արսեն Մկրտչյանից պետությունը պահանջում է 1 մլն-ից ավելի գումար: Ա. Մկրտչյանի նկատմամբ 2004թ. հարուցվել էր քրեական գործ: Նա
Դատարանի ու ՊՆ-ի որոշումներն իրար հակասում են
Դրա արդյունքում եղբայրը քրոջից ու նրա երկու հաշմանդամ որդիներից պահանջում է բնակարանը կիսել եւ իրեն բաժին հատկացնել: 1978-79թթ. Թագուհի Կուրդիյանը հանդիսացել է Երեւանի Ավան համայնքի Սայաթ-Նովա թաղամասի 1/2 շենքի թիվ 20 բնակարանի վարձակալը: 1980թ. ամուսնացել է եւ ունի երկու որդի: Նրանք մինչ օրս հաշվառված են նշված բնակարանում: Ըստ Թ. Կուրդիյանի, փոխադարձ պայմանավորվածությամբ իր հայրն ու
ԵՐԲԵՎԷ ԿԵՐԳԵՆ-ԿՊԱՐԵ՞Ն ՀԱՅ ԱՐԴԱՐԱԴԱՏՆԵՐԸ
Տպավորություններ թբիլիսյան միջազգային կոնֆերանսից «Հասարակությունն ու արդարադատությունը» թեմայով մայիսի 5-ին Թբիլիսիում հրավիրված միջազգային կոնֆերանսին մասնակցում էին «Առավոտ» օրաթերթն ու «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը: Գերմանիայի տեխնիկական համագործակցության (GTZ) շնորհիվ միմյանց հետ հանդիպեցին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի դատավորները, փաստաբաններն ու իրավաբանները: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր եւ կոնֆերանսին առանձին զեկուցումով հանդես եկավ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ
«Հարամեցին ինքնասպան լինելս»
Լրտեսության մեջ մեղադրվողն ահազանգում է 2006 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը լրտեսության մեղադրանքով ՌԴ քաղաքացի Ռուստեմ Գապպասի Վալիախմետովին դատապարտեց 11,5 տարվա ազատազրկման: 2007թ. ապրիլի 4-ին ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը նախորդ ատյանի դատավճիռը թողեց անփոփոխ: Սակայն Ռուստեմն իր մեղքը չի ընդունել եւ հրաժարվել է իրեն մեղսագրված բոլոր մեղադրանքներից: 2007թ.
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐՆ ԱՆՏԵՍՎԱԾ ԵՆ
Այսօր մեր երկրում հաշվառված է մոտ 13000 բռնադատված ու նրանց ժառանգներ Հայաստանում գործող օրենքը աքսորի ճանապարհին ծնված երեխաներին չի ճանաչում որպես տուժող, թեպետ նրանք տառապել են իրենց ծնողների հետ միասին: «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում 2006 թ. հունիսի 21-ին կատարված փոփոխությունից հետո ամեն տարի հունիսի 14-ը մեր երկրում նշվում է որպես Բռնադատվածների հիշատակի
Մշակութային խճանկար
Անդրեն՝ նորովի Այսօր «Սթար սիթի» խանութում կկայանա երգիչ Անդրեի ինտերնետային կայքի շնորհանդեսը: Հիշեցնենք, որ այն «ջարդվել» էր ադրբեջանցի մոլեռանդ հակերների կողմից՝ «Եվրատեսիլ-2006» մրցույթից առաջ. պատճառը երգչի ղարաբաղյան ծագումն էր: «Հոգեւոր» ոտնձգություն Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը մտահոգություն եւ զայրույթ է արտահայտում «Սուրբ Նորաշեն եկեղեցու եւ եկեղեցուն կից տարածքի դեմ ոտնձգության առնչությամբ, որ կազմակերպել է Վրաց
«ՄԵԾԱՄՈՐ Ք. Հ. 1969»-Ը՝ ԱՅՍՕՐ ԵՎ ՄԻՇՏ
Հարցազրույց «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթեւոսյանի հետ Մայիսի 8-ին, 9-ին եւ 10-ին «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, Աշոտ Ադամյանի մասնակցությամբ, ներկայացրեց «Մեծամոր Ք. հ. 1969» էսսե-մենաներկայացումը՝ ըստ Հրանտ Մաթեւոսյանի համանուն գործի: Բեմադրիչը գրողի որդին՝ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթեւոսյանն է, երաժշտությունը Վահագն Պապայանինն է: Պրեմիերայի առիթով
89-ամյա ԵՊՀ
Համալսարանականները խոսեցին իրենց ձեռքբերումներից եւ խնդիրներից Երեկ ԵՊՀ հիմնադրման 89-ամյակն էր: Համալսարանում այն նշում էին ամենամյա «Լավագույն ուսանող» եւ ներհամալսարանական Ուրախների եւ հնարամիտների ակումբի հաղթող թիմի մրցանակաբաշխությամբ: Արդեն 8-րդ տարին անցկացվող «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությանն այս տարի չէին մասնակցում հայ եւ ռուս բանասիրության ֆակուլտետները: Այս կապակցությամբ ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը «Առավոտին» տեղեկացրեց. «Մշակվել է
«ԿՈՄՍՈՄՈԼԱՏԻՊ ԲԱԶԵՆԵՐ ԵՎ ԽՓՆՎԱԾ ՌԵՎՈԼՅՈՒՑԻՈՆԻՍՏՆԵՐ»
Սա է այսօրվա երիտասարդությունն՝ ըստ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի Ազգային ժողովրդավարների դաշինք (ԱԺԴ) կուսակցության մի խումբ ակտիվիստներ քաղաքական ակումբ ստեղծելու մասին իրենց մտադրությունը հայտնեցին երեկվա մամուլի ասուլիսում՝ տեղեկացնելով, որ նախաձեռնող խումբն արդեն ձեւավորվել է: Նախաձեռնության անդամ Կարեն Վարդանյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում էր, թե իրենք՝ մտահոգ երկրի ապագայով, կարեւորում են երիտասարդ թարմ ուժերի
Միակ երիկամն էլ է հիվանդ
Չնայած դրան, բժշկասոցիալական փորձաքննության գործակալության մասնագետները գտնում են, որ կինը լիարժեք առողջ է: «19 տարեկանում վիրահատել են ու հեռացրել երիկամներիցս մեկը: 1995-ին մեր պետության օրենսդրությամբ ճանաչվել եմ 2-րդ կարգի, այնուհետեւ 3-րդ կարգի հաշմանդամ եւ ստացել 2-3 հազար դրամ թոշակ, սակայն սկսած 1998-ից, այլեւս գումար չեմ ստացել եւ զրկվել եմ հաշմանդամության կարգից»,- օրերս նման բողոքով «Առավոտին»
ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՎՃԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ
Խոշոր հարկատուների վճարած հարկերի գերակշիռ մասը անուղղակի հարկերն են, ինչը նշանակում է, որ բյուջեն, ըստ էության, լցնում են ոչ թե տնտեսվարողները, այլ՝ սպառողները: Հայաստանի ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին խոսք գնալիս՝ մեր իշխանավորները անընդհատ խոսում են միայն բյուջեն լցնելու մասին, եւ տպավորություն է ստեղծվում, թե հարկային ու մաքսային մարմինները, բացի պետբյուջեի գումարների հավաքագրումից, այլ գործառույթներ
«Առբաժվարը գաղութի ֆելդշերի է հիշեցնում»
Այսպիսի տպավորություն են ստացել հացադուլավոր ազատամարտիկները Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության նորաթուխ պետի ցուցաբերած վերաբերմունքից: Հինգ օր շարունակ հացադուլի նստած գյումրեցի 14 ազատամարտիկները, լսելով Վարդաշենի քրեակատարողական հիմնարկից իրենց «Կումայրի» ջոկատի հրամանատար Աշոտ Զաքարյանի հորդոր-հրամանը, նախորդ օրը՝ ժամը 21.00-ից, ժամանակավորապես դադարեցրին հացադուլը: Հիշեցնենք, որ բողոքի ակցիան հենց հրամանատարի՝ Աշոտ Զաքարյանի համար էր, որին առանց հիմնավոր փաստերի մեղադրում
ԲԱՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԷՐ
Սահմանադրությամբ նախատեսված չէ, որ զինված ուժերը կարող են օգտագործվել արտակարգ դրության պայմաններում: 19-ամյա ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը, որը մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ստացած հրազենային վնասվածքներից ապրիլի 11-ին մահացավ հիվանդանոցում՝ զորակոչվել էր 2007-ին, եւ ծառայությունն անցնում էր ոստիկանության զորքերում: Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզան Հարությունյանը, «Ազգի» թղթակցին ասել էր. «Եթե իմանայի գնացել է պատերազմ, կռիվ, էդքան
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԻ ԴՐՎԱԳ
«Հայաստանում լավատեսության մասին կարելի է խոսել միայն այն պահից, երբ այսօրվա իշխող վերնախավն իր մեջ ուժ կգտնի քաղաքական որոշումներ ընդունելու ասպարեզ թույլ տալ մտնել նաեւ իր նման չմտածող մարդկանց»,- ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը, որը Մամուլի ազգային ակումբի եւ ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի երեկ կազմակերպած «Պառլամենտարիզմի 18 տարին Հայաստանում» թեմայով քննարկման զեկուցողն էր: Արա
Մոսկվան ընդվզում է ՆԱՏՕ-ի, իսկ ՄԱԿ-ը՝ Մոսկվայի դեմ
«ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ այլ պետությունների կողմից ծավալուն ռազմական օգնության ցուցաբերումը Վրաստանին ապակայունացնում է անդրկովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը»: Այս մասին, ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: «ՆԱՏՕ-ի անդամ պետությունների շարքում Թբիլիսիի ազգային զինված ուժերի ամրապնդմանն օգնություն ցուցաբերելու ուղղությամբ առավել մեծ ակտիվություն են դրսեւորում ԱՄՆ-ը, Թուրքիան, Բուլղարիան
Մինչ հունիսի 9-ը
Մարտի 1-ի հանձնաժողովի հարցը կլուծվի՞ հաջորդ քառօրյայում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը երեկ որոշեց մինչեւ 30 օրով հետաձգել «Նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հաղթահարման ուղիներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկումը: Հիշեցնենք, որ այդ նախագիծը ներկայացրել է անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը մարտի 24-ին՝ մինչ ապրիլի 17-ին
ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾԻՆ ԽՈՇՏԱՆԳԵԼ ԵՆ
Հիվանդ մարդուն ոչ միայն ծեծել են, այլեւ «անզգույշ» կրակել վրան ու թողել, որ արնաքամ լինի Այս պահին դժվար է հստակ ասել, թե 2008թ. փետրվարի 20-ից եւ հատկապես մարտի 1-ի իրադարձություններից հետո ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», հատկանիշներով ՀՀ քանի՞ քաղաքացի է կալանավորված, քանիսի՞ գործերն են, որ այս օրերին քննվում են դատարանում
«Ո՞Վ Է ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՀԸ»
Հարցնում է քաղբանտարկյալի կինը, ում ամուսնուն անաչառ ախտորոշող բժշկին աշխատանքից ազատում են «Ես ցանկանում եմ հավատալ, որ նրանք առաջիկայում էլ անդավաճան կմնան իրենց սկզբունքներին»,- դիմելով Հայաստանի բժիշկներին եւ շնորհակալություն հայտնելով նրանց, ովքեր նախորդ օրը կատարել են իրենց մասնագիտական պարտքը եւ Արամ Կարապետյանին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, ասում է քաղբանտարկյալի կինը՝ Գայանե Հայրապետյանը: Նա հորդորում է
«ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐԻ» «ԼԱՎ ՏՂԵՐՔԸ»
«Շանթ» հեռուստաընկերության «Վերվարածների ընտանիքում» հաջող ձեւով զուգակցվում է պրոֆեսիոնալ դերասանների եւ սիրողների խաղը: Վերջիններիս՝ Արտավազդ Առաքելյանի՝ Տիկոյի (լուսանկարում), Գեղամ Խանդիլյանի՝ Գոքորի հետ զրուցել է «Առավոտի» թղթակիցը: Կարդացեք
Բացահայտ ընդվզում՝ ընդդեմ ՆԱՏՕ-ի
«ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ այլ պետությունների կողմից ծավալուն ռազմական օգնության ցուցաբերումը Վրաստանին ապակայունացնում է անդրկովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը»: Այս մասին, ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: «ՆԱՏՕ-ի անդամ պետությունների շարքում Թբիլիսիին՝ ազգային զինված ուժերի ամրապնդմանն օգնություն ցուցաբերելու ուղղությամբ, առավել մեծ ակտիվություն են դրսեւորում Միացյալ Նահանգները, Թուրքիան,
ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ
Հայաստանի առաջին Հանրապետության ձեւավորմանը նախորդած Մայիսյան հերոսամարտերի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Ղարաքիլիսայի (Վանաձոր) մատույցներում Հայկական կորպուսի եւ աշխարհազորայինների մղած 4-օրյա անհավասար եւ, ի վերջո՝ ողբերգական ավարտ ունեցած ճակատամարտը։ Ավետիս Ահարոնյանի կողմից «20-րդ դարի Ավարայր» բնորոշումը ստացած այս պատմական իրադարձությունը 1918-ի մայիսին Արեւելյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած երեք հիմնական ռազմաբախումներից, անկասկած, ամենախոշորն էր, որի
Ներառական «կնճիռներ»
Ֆիզիկական եւ մտավոր խնդիրներով երեխաների կրթությունը ուղեկցվում է դժվարություններով 2005-ին ընդունվել է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը, որով ամրագրվել է ներառական կրթություն հասկացությունը: Այժմ պաշտոնապես ճանաչված է ներառական կրթություն իրականացնող 14 դպրոց: Եվս 18-ը վերապատրաստման փուլում է: Այսինքն՝ մտավոր, հենաշարժական, լսողության, տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող երեխաները կարող են իրենց նախընտրած
«ՈՍՏԻԿԱՆԸ» ԽՈՍՏԱՆՈՒՄ Է, ՈՐ ԴԵՌ ԿԵՐԳԻ
«Դժբախտ երջանկություն» սերիալից Ռիչարդ Մադլենյանը կվերադառնա օպերային բեմ Կային ժամանակներ, երբ բարձր էինք գնահատում հատկապես արտերկրյա պրոֆեսիոնալ կրթության այն սկզբունքները, որոնցով անցնում էին հայ արվեստագետները, որովհետեւ այդկերպ ազգային մշակույթի տարածք էր բերվում ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմ, այլեւ արվեստների համաշխարհային դպրոցների ազդեցությունը: Այսօր, սակայն, անգամ իտալական վոկալ դպրոցում կատարելագործված երգիչը պահանջարկ չի վայելում մեզանում, ստիպված լինելով
Մարզպետի աչքի առաջ կեղվծել է արձանագրությունը
Սակայն կեղծարարը ներկայանում է որպես «տուժող» Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում լսվեց փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում գրանցված, թերեւս, ամենացնցող քրգործերից մեկը: Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ապրիլի 12-ին ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց՝ Գավառ քաղաքի բնակիչներ Սիմոն Ամիրխանյանին եւ Սամվել Կարապետյանին դատապարտել էր 3 տարվա ազատազրկման, դատախազության հրամցրած