Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱԿԱՍԵՑ ԵՄ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԵՐԻՆ

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը հունիսի 10-ին հայտարարությամբ ողջունեց, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում «տեղ են գտել որոշ դրական փոփոխություններ, որոնք համահունչ են ԵԽ-ի, քաղաքացիական հասարակության եւ ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի առաջարկներին»: Մինչդեռ վերջինս՝ Դունյա Միյաթովիչը, ըստ ԵԱՀԿ կայքէջի՝ երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է, թե արված փոփոխությունները չեն նպաստել հեռարձակման բազմակարծությանը, եւ

Հունիսի 15

ԽՈՅ (21.03-20.04)- Դժվար օր է: Տանը եւ աշխատանքում անցանկալի խնդիրներ կունենաք, իսկ դրանց լուծման համար հարկավոր է սթափ լինել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Թանկարժեք իրեր գնելիս մի գայթակղվեք ու ձեր փողերը քամուն մի տվեք: Մտածեք ճգնաժամի մասին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Կազմակերպչական հարցերում հաջողություններ կունենաք: Հարմար օր է ձեր հնարավորությունները ցույց տալու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր դուք կլինեք բոլորի

ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՂՑԿԵՂԻՑ

Գիտնականներն արձանագրել են նոր առաջընթաց շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքարում: Կարմիր գինու եւ կանաչ թեյի մեջ առկա հակաօքսիդանտներն ստեղծում են համակցված «էֆեկտ», որը քայքայում է շագանակագեղձի քաղցկեղի զարգացման համար անհրաժեշտ բջջային-ազդանշանային ուղին: Ճեղքելով այս ուղին՝ հակաօքսիդանտները կարող են դանդաղեցնել կամ լիովին կանխել քաղցկեղի զարգացումը: Մկների վրա կատարված փորձագիտական ուսումնասիրությունները թույլ են տալիս ակնկալել նոր հաղթանակներ քաղցկեղի

ՀԱՆԴԻՊՈՒՄԸ «ՓՐԿՉԻ» ՀԵՏ՝ ՉԿԱՅԱՑԱՎ

Ո՞վ է թյուրիմացության մեջ գցում հասարակությանը Օրերս Երեւանի փողոցներում, անգամ երթուղայիններում շրջում էին խորհրդավոր արտաքինով մարդիկ. քաղաքակիրթ ձեւով մոտենում էին հասարակության տարբեր զանգվածներին, ցույց տալիս իրենց «երկնքից» ստացված բայջը, որի վրա գրված է՝ «Հանդիպում Հիսուսի հետ», համոզում, թե շուտով փրկվելու ենք… Ոչ հայաստանաբնակ անծանոթները, որոնք հայերենին լավ չէին տիրապետում, հունիսի 12-ին բոլորին հրավիրում էին «Հրազդան»

Բավարարվել ֆանտազիաներով

Հակառակ դեպքում՝ ձեզ այցի կգան էրոտիկ երազները Ասում են՝ էրոտիկ ֆանտազիաներ ունենում են բոլորը, եւ սեքսուալ բնույթի երազներ տեսնում են նույնիսկ երեխաները: Բնականաբար, տարբեր մարդկանց մոտ դա տարբեր երեւույթներով է պայմանավորված: Էրոտիկ երազներ տեսնելը կարող է կապված լինել անձի այնպիսի վարքագծի կամ իրավիճակների հետ, որոնք հասարակության մեջ համարվում են անընդունելի կամ հակաօրինական: Սակայն անվտանգությունը, որ

ՍԻԼԻԿՈՆԵ ԿՐԾՔԵՐԸ ՄՈԴԱՅԻԿ ԵՆ…

Իսկ երբեմն պլաստիկ վիրաբույժին դիմում են՝ թիթիզանալու նպատակով «Կնոջ կուրծքը պետք է համապատասխանի մարմնի կառուցվածքին»,- ասում է պլաստիկ վիրաբույժ Սամվել Վարդանյանը ու հավելում, որ միայն այդ դեպքում այն կարող է լինել սեքսուալ եւ գրավիչ: Բժշկի փոխանցմամբ, այսօր պլաստիկ վիրաբուժության կենտրոնում հիմնականում արվում է կրծքի չորս տեսակի վիրահատություն՝ կրծքի մեծացում, կրծքի փոքրացում, կրծքագեղձերի ձգում, հեռացված կրծքագեղձի

ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՀԱՇԻՎՆԵՐ ԵՎ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ

Արդեն հինգերորդ օրն է, ինչ երկրագունդը պտտվում է Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության գնդակի շուրջ Բազմամիլիոն մարզասերները չորս տարվա սպասումներից հետո կրկին համաշխարհային ֆուտբոլի գերաստղերի կատարմամբ ֆուտբոլային բալետի ականատեսն են դառնում: Սակայն նրանց սպասելիքներն առաջին չորս օրից հետո արդյո՞ք արդարացել են: Կարծում ենք՝ մասամբ: Թերեւս, ֆուտբոլային իսկական ներկայացում հրամցրին միայն Արգենտինան եւ Գերմանիան,

ԽԱՉԱՏՐՅԱՆԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆ ԱՄՓՈՓՎԵՑ

Երեկ «Ա. Խաչատրյան» համերգասրահում կայացավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի  մրցանակաբաշխությունն ու գալա համերգը: Ջութակահարների մրցույթի ժյուրին՝ նախագահությամբ պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանի, երկրորդ մրցանակ չի շնորհել: Առաջին մրցանակը կիսվել է Լիա Յակուպովայի (Ռուսաստան) եւ Յարոսլավ Նադրգիցկու (Լեհաստան) միջեւ: Ֆիլիպ Բրետը (Ավստրալիա) եւ Տիգրան Հարությունյանը (Հայաստան) արժանացել են երրորդ մրցանակի: Թավջութակահարների մրցույթի ժյուրին էլ, պրոֆեսոր Մեդեա Աբրահամյանի

«Լավ սովորելն ամոթ է»

Ըստ ՏՀՏ լիդերների հանդիպման մասնակիցների, պետք է կոտրել այս կարծրատիպը: Հունիսի 12-13-ը Ծաղկաձորում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, էկոնոմիկայի եւ ԿԳ նախարարությունների նախաձեռնությամբ կայացավ «ՏՀՏ լիդերների հանդիպում»: Ըստ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանի՝ նպատակն է՝ ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկել մասնավորապես ՏՀՏ ոլորտի կրթության խնդիրները: Ֆորումի բացմանը «Ջի-Էն-Սի Ալֆա» ընկերության ներկայացուցիչ Ավետիք Քալանթարյանը, նկատելով կրթական

«Մակբեթը» միանշանակ չընդունվեց

Վահան Բադալյանի հերթական ձեռնարկը տարակարծությունների տեղիք է տվել Բեմադրիչ Վ. Բադալյանը: Օրերս Գ. Սունդուկյանի անվան թատրոնում տեղի ունեցավ «Լեգենդ Մակբեթի մասին» բեմադրության «փակ» դիտումը: Բեմադրության հիմքում Շեքսպիրի «Մակբեթ» ողբերգությունն է, որի ամբողջական տեքստն օգտագործելով՝ երիտասարդ բեմադրիչ Վահան Բադալյանը ստեղծել է սեփական տարբերակը: Նա նաեւ երաժշտության եւ նկարչական ձեւավորումների հեղինակն է: «Փակ» դիտումից հետո բադալյանական ներկայացման

ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔԸ ԹԵՐԻ Է

Իսկ «Հնագիտության մասին» օրենքի ընդունումը կարծես փակուղի է մտել «Հնագիտության մասին» օրենքը օդի պես անհրաժեշտ է»,- երեկ «Հայացք» ակումբում այս կարծիքն արտահայտեցին ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ու Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը: Մասնագիտական խումբը լուրջ աշխատանք է տարել այս օրենքի նախագծի վրա, ու մինչեւ անցյալ տարվա վերջ այն շրջանառության

Ի ՀԵՃՈՒԿՍ ՄԱԳԱՏԷ-Ի

Այս պահին պաշտոնական Թեհրանը պատասխան է պատրաստում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված նոր բանաձեւին, բայց «կոնկրետ որոշումը» կայանում է նրանում, որ Իրանը, չնայած բանաձեւի պահանջներին, շարունակել է ուրանի հարստացման գործընթացը: Այս մասին, «Trend»-ի մատուցմամբ, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասկար Սոլթանյեհը (նկարում): «Մեր արձագանքն այս, ինչպես նաեւ նախկինում ընդունված բանաձեւերին, կլինի մեր

ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ ԿԱ

Իսրայելում ավելացել է թուրքական դրոշների պահանջարկը՝ դրանք այրելու համար, իսկ հայկական դրոշների պահանջարկն ավելացել է՝ իսրայելական դրոշների կողքին կախելու համար: Այս մասին տեղեկացնում է news.am-ը: Իսրայելում դրոշներ արտադրող ձեռնարկությունը հրաժարվում է ընդունել այն դրոշների պատվերները, որոնք այրվելու են հակաթուրքական ցույցերի ժամանակ: Գործարանի տնօրեն Ավի Մարոմի խոսքով, վերջին օրերին՝ թուրքական նավատորմի գրավումից հետո, կտրուկ աճել են

ԲԱՂԴԱԴՈՒՄ ԲԱՆԿ ԹԱԼԱՆԵԼՈՒ ՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՎԵԼ

Բաղդադում գրոհայինները, որոնք իրաքյան բանակի զինվորականների հագուստներ են կրել, փորձել են գրոհով վերցնել երկրի Կենտրոնական բանկի շենքը: Զինված մարդիկ ցանկացել են ներխուժել բանկի տարածք՝ շենքի երկու մուտքերով, բայց Իրաքի անվտանգության ուժերի կողմից կատաղի դիմադրություն ցուցաբերելու արդյունքում գրոհայիններին այդպես էլ չի հաջողվել կողոպուտն ավարտին հասցնել: Բանկի անվտանգության ծառայությունը երեք ժամ շարունակ պաշտպանվել է՝ կասեցնելով կողոպուտը: Հարձակման

Սոմալիում երկու մարդ գնդակահարվել է ֆուտբոլ դիտելու համար

«Հզբոլլահ» խմբավորման զինված մահմեդականները Սոմալիում ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը դիտելու համար երկու մարդու են գնդակահարել եւ մոտ տասը մարդու ձերբակալել են: News.am-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել հունիսի 12-ի երեկոյան՝ Արգենտինա-Նիգերիա խաղի ժամանակ: Տեղացի բնակիչների խոսքով, գրոհայինները ներխուժել են Մոգադիշոյից ոչ հեռու փոքրիկ մի գյուղի տներից մեկը, որտեղ մարդիկ ծածուկ դիտելիս են եղել այս երկու

Գրոհայինները իսրայելցի զինվորական են գնդակահարել

Իսրայելցի մի ոստիկան է սպանվել եւ երկուսը վիրավորվել են Հորդանան գետի արեւմտյան ափում գտնվող Խեւրոն քաղաքի մոտ՝ գրոհայինների կողմից կազմակերպված հարձակման արդյունքում: «Newsru-Israel»-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իսրայելցի ոստիկանության պարեկները պաղեստինցի գրոհայինների լարած ծուղակն են ընկել: Միջադեպից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել իսրայելական բանակի խոշոր ուժեր եւ սահմանապահ ոստիկաններ,

Ղրղըզստան. նոր զոհեր եւ հազարավոր փախստականներ

Ղրղըզստանի Օշ եւ Ջալալաբադ քաղաքում ծավալված ազգամիջյան բախումները երկուշաբթի օրը նոր թափ են հավաքել: Երկրի ժամանակավոր իշխանությունները խոստովանում են, որ ի վիճակի չեն իրավիճակը վերահսկողության տակ առնել: Ղրղզական Ջալալաբադ քաղաքում տեղի ունեցած բախումների եւ հրդեհների արդյունքում մոտ 700 ուզբեկ է զոհվել: News.am-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է տեղի ուզբեկական համայնքի ղեկավարը: Մինչդեռ, պաշտոնական տվյալներով, երկրի

1064 ԴԻՄՈՐԴ «ԿՏՐՎԵԼ» Է

Ֆիզիկայի միասնական պետական քննությունից ընդամենը 9 դիմորդ է ստացել 20 միավոր: Ինչպես «Առավոտին» հայտնեց ԳԹԿ-ի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը, 4101 դիմորդից ֆիզիկայի քննությանը մասնացել է 3871-ը, միջին միավորը 10.5 է: 17.5-20 միավոր է ստացել 7.7%-ը, 13.5-17.25 միավոր՝ 20.8%-ը, 7.5-13.25 միավոր՝ 43.9%-ը: 1064 դիմորդ, այսինքն՝ 27.4%-ը «կտրվել» է:

ԿՐԻՎՈՊՈՒՍԿՈՎԸ ՍՏՈ՞ՒՄ Է

«Ռեգնում» գործակալությունը տարածել է մի հաղորդագրություն, ըստ որի՝ առաջիկայում դպրոցական նախաճաշերի առաքումը Հայաստան եւ ԱՊՀ այլ երկրներ՝ ստանձնել է ռուսաստանյան հզոր մի ագրոֆիրմա: Իսկ թե որ մեկը, աղբյուրը չի մանրամասնում: Նշվում է, որ այդ մասին գործակալությանը հաղորդել է ՌԴ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը ավելի վաղ «Ռեգնումին» ասել էր,

«Էքստեռնիկների» ոդիսականը

Կամ՝ ինչ է սպասվում նրանց այդ վիճակում դնողներին ՀՀ ԿԳ նախարարի 2009թ. նոյեմբերի 26-ի հրամանով 10-11-րդ դասարան էքստեռն կարգով փոխադրումներն արգելվեցին: 2010թ. պետական միասնական քննություններին մասնակցելու համար ԳԹԿ հայտ է ներկայացրել դպրոցը օրենքի խախտումով ավարտած 39 դիմորդ: Երեկ այս մասին «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին ԿԳՆ Կրթության պետական տեսչության պետ Խաչիկ Մուրադյանը եւ

«ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԲՈՒՐՈՒՄ»

Փառանձեմ Մեյթիխանյանի եւ Աշխեն Ջրբաշյանի կազմած հայերենի թեստերի մասին այս կարծիքին է լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, որը նրանց նման կրկնուսուցմամբ չի զբաղվում: Ա. Ջրբաշյանը: Երեկ Գնահատման եւ թեստավորման կենտրոնում (ԳԹԿ) կազմակերպվել էր քննարկում հայոց լեզվի եւ գրականության թեստերի վերաբերյալ, որ վարում էր ԳԹԿ խորհրդի նախագահ, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Նա ստիպված էր անընդհատ նկատողություն անել տաքացած

«Մերն ուրիշ է» նաեւ գիտությա՞ն մեջ

Այդպես են երբեմն մտածում հայաստանցի գիտնական չինովնիկները Հայաստանում գիտության եւ նրա ապագայի հարցը բազմիցս քննարկվել է մամուլում: Ցավալի է, որ այն օրին ենք հասել, որ նույնիսկ Իրանը արդեն կասկածի տակ է առնում հայկական բարձրագույն դիպլոմները: Սակայն, ինչպես ասում են, ինչ ցանես, այն էլ կհնձես: Ինչ էինք սպասում, եթե մեր փառապանծ բուհերի ռեկտորները նույնքան փառապանծ՝ Սիմոնյան,

ԱՄԵՆ ԻՆՉ ՇՈՒՌ Է ՏՐՎԱԾ ԳԼԽԻՎԱՅՐ

Այսպիսին է Գագիկ Շամշյանի «գործը» Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի դեմ քրեական գործ է հարուցված: Փետրվարի 24-ին ՀՀ դատախազության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո «Առավոտ» եւ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի ֆոտոթղթակիցը նախ ճանաչվեց իբրեւ տուժող, ապա բավականին տարօրինակ կերպով վերածվեց մեղադրյալի: Երբ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում քրեական գործ հարուցեցին Շամշյանի դեմ, հազիվ

ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ ԼԵՊՏՈՍՊԻՐՈԶ Է

Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում բռնկված վարակը, նախնական տվյալներով, լեպտոսպիրոզ է, news. am-ին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարար Սերգեյ Մովսիսյանը: «Հիվանդության կլինիկան նման է լեպտոսպիրոզ հիվանդությանը, սակայն դա հաստատված չէ, որովհետեւ դեռեւս չկան լաբորատոր քննության արդյունքները: Հիվանդությունը մարդկանց փոխանցվում է առնետների միջոցով: Նրանք վարակում են ջուրը, իսկ վարակված ջրից օգտվող մարդիկ հիվանդանում են լեպտոսպիրոզով»,- պարզաբանել

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՐՏՔԵՐԻ՞ ՊԱՏՃԱՌՈՎ

Հունիսի 10-ի առավոտյան Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորամասի սանիտարական մեքենայով Նոյեմբերյանի հիվանդանոց է տեղափոխվել Վրաստանի հետ սահմանը հսկող ստորաբաժանման զինվոր, Լոռու մարզի Գուգարք գյուղի 19-ամյա բնակիչ Վալերի Ալեքսանդրի Շոնովի դին: Շոնովն ազգությամբ հույն էր: Մեր տեղեկություններով՝ նա ինքնասպան է եղել ծառայակից ընկերոջ հետ զորամասից Վրաստանի սահմանագոտի հերթապահության մեկնելու ճանապարհին, իրեն ամրակցված զենքով գլխին կրակելու միջոցով:

ԿՈՆԳՐԵՍ, ԲԱՅՑ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԻ

Հունիսի 15-20-ը ՀԹԳՄ նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կանցկացվի Թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի համաշխարհային հերթական կոնգրեսը: Երեւան կժամանեն աշխարհի 30 երկրներից մոտ 65 անվանի թատերագետներ, որոնք ոչ միայն քննարկելու են ժամանակակից համաշխարհային թատրոնին վերաբերող խնդիրներ, այլեւ Հայաստանի թատրոնների առավել հաջողված ներկայացումները դիտելով՝ փորձելու են գնահատական տալ հայ ժամանակակից թատրոնին եւ ապա վերադառնալուց հետո այդ

ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄ ԿԱ

«Առավոտի» շաբաթ օրվա՝ հունիսի 12-ի համարում «Համայնքի մանկապարտեզը տեր չունի՞» հրապարակմամբ անդրադարձել էինք Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզին: Մեր թղթակցի հետ զրուցած աշխատողները, մանկապարտեզի մոտ գտնվող խանութի սեփականատերը պնդում են՝ մանկապարտեզի տարածքի մի մասը վաճառվել է քաղաքի 5 բնակիչների՝ առանց քաղաքի ավագանու գիտության: Նոր սեփականատերերն էլ քանդել են խաղահրապարակի ցանկապատը, կարուսելները, կտրել ծառեր:

«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում»

 Լոռու մարզում շաբաթը մեկ կարկուտ է տեղում, անցած շաբաթ աղետը պատուհասել է նաեւ Լոռու հարեւաններին՝ Շիրակին եւ Տավուշին Վանաձոր քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչները շաբաթ՝ հունիսի 12-ի երեկոյան մեկը մյուսին ձայն տալով, զանգելով դուրս էին կանչում փողոց: Մարզի բարձրադիր բնակավայրերում տեղացող կարկուտի ու ամպրոպի ձայնը քաղաք էր հասել, ինչն էլ առիթ էր դարձել ենթադրելու, թե

ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԵ՞Ն

«Նոյյան տապանը» տեղեկացնում է, որ Վրաստանի մշակույթի հուշարձանների պահպանության եւ սպորտի նախարարությունը հայտարարել է, թե նախարարության Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությանը պետական բյուջեից հատկացվել է 50 հազար վրացական լարի ($26790)՝ Թբիլիսիի Մուղնեցոց սուրբ Գեւորգ եկեղեցու վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի պատրաստման համար: Հունիսի 15-ին կսկսվի վերականգնման նախագծի փաթեթի նախապատրաստումը, որին խորհրդատուի կարգավիճակով կմասնակցեն հայաստանցի մասնագետներ: Հիշեցնենք,

ԾԵԾԿՌՏՈՒՔ

ՀՀ ոստիկանությունից «Առավոտին» տեղեկացրին, որ 3 օր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւոր, ՌԴ քաղաքացի, 1988թ. ծնված Արման Գ.-ն թռիչքի ընթացքում օդանավի սրահում մոտ 25-30 րոպե ՌԴ քաղաքացի, 1967 թ. ծնված Համլետ Թ.-ի հետ վիճաբանել է, հայհոյել, բռունցքներով եւ գլխով հարվածել է նրան՝ քթի մասում պատճառելով վնասվածք: Համլետ Թ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Արման Գ.-ն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031