Օրվա լրահոսը
ՈՒՂՂԱԿԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԻՐԱՐ ՔԱՇՔՇԵ՞Լ ԵՆ
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը երեկ համոզում էր լրագրողներին, որ ինքը երեխա չի ծեծել – Այսօր ամենամեծ հասարակական հնչեղություն ունեցող հարցը ձեր հանդեպ իրականացրած ծառայողական քննությունն է, ի՞նչ է տեղի ունեցել, ըստ ձեզ («Ազատություն»): – Ծառայողական քննություն նշանակվել է ՀՀ վարչապետի կողմից, կարծում եմ, այդ հարցը ոչ թե ինձ պետք է ուղղեք, պետք է ուղղեք ծառայողական
ԴԱՏՎՈՒՄ Է «ՏՐԱՖԱՐԵՏԱՅԻՆ» ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ
Երեկ Երեւանի քրեական դատարանում մեկնարկել է Վահե Ղազարյանի քրգործով դատավարությունը Վահե Ղազարյանը, ում դատավարությունը սկսվեց երեկ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության թիկնազորի պետ Ռոմեն Ղազարյանի՝ «Բուդոյի» որդին է: Նրան մարտի 3-ին տնից բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները: «Սահմանադրական կարգի խախտմամբ իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի
«ԱՐԳԵԼՔՆԵՐ ՉՈՒՆԵՆ»
«Ես գիտեի, որ ստեղծվելու է մի հանձնաժողով, որը պետք է զեկուցեր Սերժ Սարգսյանին ինչ-որ քայլերի մասին, եւ սպասում էի, որ քայլերից մեկն էլ պետք է լինի թուլացումը»,- երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, որը նախորդ օրը ազատվել էր կալանքից: Նա վստահություն հայտնեց, թե իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխությունը պայմանավորված է Եվրախորհրդի
ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ
ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուիգին, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին, ԵԱՀԿ գործող նախագահ Ալեխանդր Ստաբբին, Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին, Եվրոպական միության նախագահությանն է դիմել Լոռու մարզում գործող Վանաձորի Հելսինկյան իրավապաշտպան կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը:Նա ներկայացնում է 2008թ. նախագահական ընտրությունների նախընտրական եւ հետընտրական փուլը, ծավալված քաղաքական շարժումը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա աջակիցների գլխավորությամբ:
«Գործ են սարքում մարդկանց վրա»
Ասում է «Հայք» թերթի խմբագիրը, իսկ «Ռադիոլուրի» տնօրենը գտնում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին «Հայք» թերթի խմբագիր Վասակ Դարբինյանն ու «Ռադիոլուրի» տնօրեն Արթուր Սահակյանը: Թեման՝ ԵԽԽՎ-ի վերջին պահանջով ընդդիմության ու իշխանության մի սեղանի շուրջ նստել-բանակցելն էր: Վ. Դարբինյանի համոզմամբ, չարժե շրջանցել խնդրի բուն պատճառը եւ խոսել երկխոսության մասին. «Այսօր իշխանությունը
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ամոյանը նույնպես կմեկնի պեկին Հռոմում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի եվրոպական գոտու նախավերջին վարկանիշային մրցաշարում 55 կգ քաշային Ռոման Ամոյանն իր քաշային կարգում դառնալով երրորդ մրցանակակիր՝ այս մարզաձեւում նվաճեց օգոստոսին Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցության երրորդ ուղեգիրը: Ցավոք, հաջորդ օրը նրա թիմակիցներ՝ 64 կգ քաշային Խոսրով Մելիքյանը եւ Արման Գեղամյանը (96 կգ) չկարողացան զարգացնել Ամոյանի
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ»
Արամ Կարապետյանին սուտ մատնության մեջ մեղադրելու բոլոր փորձերը հօդս են ցնդում Մայիսի 6-ին ՀԺԿ գրասենյակում տեղի ունեցած «կլոր սեղանի» թեման «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու եւ փետրվարի 24-ից կալանքի տակ պահելու իրավաչափության եւ քաղաքական դրդապատճառների հարցն էր: Նման քննարկումները լինելու են պարբերական եւ ինչպես «Առավոտի» հետ զրույցում պարզաբանել է նախաձեռնող խմբի անդամ,
Դատավորն արհամարհեց ԶԼՄ-ների մասին օրենքը
Դատը տապալվեց օպերատորների աշխատանքը խոչընդոտելու, նրանց դուրս հրավիրելու պատճառով Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու էր ազատամարտիկներ Աշոտ Զաքարյանի, Շոթա Սաղաթելյանի, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի դեմ հարուցված քրգործի աղմուկ հանած դատավարությունը: Այս անգամ մի նոր ներկայացում էր նախապատրաստվել դատարանում. մուտքի մոտ ազատամարտիկներին «բալետ» անող ժողովրդին «կարգի հրավիրելու» նպատակով երեք շարք ոստիկաններ էին
ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԵՏ ԼԱ՛Վ ԵՂԵՔ
Ծաղկաձորյան սեմինարի ժամանակ խորհուրդ տվեց ճանաչված կինոգետ Կիրիլ Ռազլոգովը Մայիսի 9-11-ը Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանը կայացավ «Ժամանակակից կինոքննադատության առանձնահատկություններն ու խնդիրները» թեմայով սեմինար՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչների, Հայաստանի կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ «Կինոլրագրություն առանց սահմանների» ծրագրի շրջանակներում: Ի թիվս այլոց, հրավիրված էր նաեւ Մոսկվայի մշակութային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Կիրիլ Ռազլոգովը: Նա
«ԱրմենՏելի» հերթական «անակնկալը»
Հազարավոր բաժանորդներ ընկերության սխալի պատճառով «թաղվել» են պարտքերի մեջ Մի քանի օր է «ԱրմենՏելի» ֆիքսված կապի բազմաթիվ բաժանորդներ ընկերության սպասարկման կետերի աշխատակիցների վրա կռիվ են գալիս: Օրերս ընկերությունն իր բաժանորդներին հերթական «անակնկալն» է մատուցել: «ԱրմենՏելի» համակարգչային ծրագրում տեղի ունեցած սխալի պատճառով հազարավոր բաժանորդներ ապրիլ ամսին ստիպված կլինեն միանգամից մի քանի ամսվա հեռախոսային խոսակցությունների վարձ վճարել,
ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՀԱՐՑԵՐԸ ՔՆՆՈՒՄ Է ՃՅՈՒՂ ԱՌ ՃՅՈՒՂ
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը վստահ է, որ շատ հարցեր օրենսդրական կարգավորում չեն ստանում: 2007 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ թերություններ կան օրենսդրական դաշտի եւ մի շարք այլ խնդիրներում. «Մի շարք այլ խնդիրների հետ կապված ավելի բաց եւ ավելի թափանցիկ հաշվետվություն ներկայացնելու դեպքում Վերահսկիչ պալատը կարող է տալ
ՊԱՅՔԱՐ՝ ՃԻՇՏ ԿԱՆԽԱՏԵՍՈՂՆԵՐԻ ԴԵՄ
Հայաստանի ԱԳՆ-ի դեմ հայց ներկայացրած նախկին դիվանագետների պաշտպան Լեւոն Բաղդասարյանը երեկ «Ուրբաթ» ակումբում հրապարակեց հայտարարություն, որում մասնավորապես ասված է, թե Վարչական դատարանի նախնական դատական նիստի ընթացքում «ներկայացվել են սույն գործի հետ կապված բոլոր ապացույցները եւ չկա մի ապացույց, որով կապացուցվի, թե դիվանագետներն իրենց աշխատանքային միջոցներն օգտագործել են կուսակցությունների շահերի, այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու
Շիրակում հացադուլավորների թիվն ավելանում է
Անժամկետ հացադուլի նստած ձորակապցիներին միացել են 7 տարվա ազատազրկման դատապարտված մարալիկցի քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի որդին, աներորդին, նաեւ՝ Գյումրիի ԵԿՄ 15 անդամները: Մարալիկում կիրակի, ժամը 14.00-ին, Հարություն Ուռուտյանի որդին՝ Բաբկենը, տեղավորվելով քաղաքապետարանի դիմաց, սկսեց իր բողոքի ակցիան: Սակայն նրա խփած վրանը դուր չեկավ Անիի տարածաշրջանի ոստիկանապետի երեք տեղակալներին, որոնք թեեւ իրազեկված էին հացադուլի մասին, սակայն ջանք
Անմոռանալի օր՝ որ նվիրեց
«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը Մարդու անունն ու գործը հիշվում են այնքան, քանի դեռ կան գործիչներ, որոնք երբեք չեն մոռանում, որ մեր այսօրվա խաղաղ երկնքի համար մենք պարտական ենք մեր կողքին ապրող այն մարդկանց, ում սխրանքի շնորհիվ հնարավոր դարձավ Երկրորդ աշխարհամարտի հաղթանակը։ Յուրաքանչյուր տարին մեզանից տանում է այն մարդկանց, ում մաքառումի եւ նվիրումի շնորհիվ 63 տարի առաջ
«ՀԻՄԱ ԷՍ ՊԼԱԿԱՏԸ ԿՄՏՑՆԵՄ ԲԵՐԱՆԴ»
Ըստ «Կանայք հանուն խաղաղության» կազմակերպության ղեկավար Գայանե Մարտիրոսյանի՝ այսպես էր իրեն սպառնացել գնդապետ Ռոբերտ Մելքոնյանը: Մայիսի 10-ին Ազատության հրապարակում կազմակերպվել էր ռոք-համերգ, որը գովազդային ակցիա էր. «Ինչ-որ ռուսական բանկ էր ռեկլամ արվում»: Այս մասին մեզ տեղեկացրեց «Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Մարտիրոսյանը, որը ցերեկը տեսնելով հրապարակում ընթացող նախապատրաստական աշխատանքները՝ զրուցել էր դրանք իրականացնող
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՐՎԱԾ Է ԻՆՔՆԱՀԻԱՑՄԱՄԲ»
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն այսպես որակեց 2007-ի բյուջեի կատարողականի երեկվա հաշվետվությունը: 2007-ի բյուջեն կարելի է համարել 3 վարչապետների բյուջե. այն նախագծվեց եւ սկսեց իրականացվել Անդրանիկ Մարգարյանի օրոք, կատարվեց Սերժ Սարգսյանի վարչապետության շրջանում, իսկ կատարողական հաշվետվությունը ներկայացրեց Տիգրան Սարգսյանը: Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը սա երեկ նշեց որպես բյուջեի հիմնական առանձնահատկություն: Որպես հաջորդ
ՄԵԾԱՐՈՒՄ ԵՆ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ
Ինչպես ամեն տարի, այս տարվա մայիսի 9-ին նույնպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Երկրորդ աշխարհամարտի վետերանների հասցեին ասվում են երախտիքի ջերմ խոսքեր, մատուցվում են նվերներ եւ դրամական պատվո վճարներ։ Կարդացեք
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ տասներորդ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ Արդեն երկուսուկես ամիս է՝ էս վեպս ոչ գրում էի, ոչ էլ տպում։ Եթե քաղաքական ու հեղափոխական ջիղ ունենայի, հիմա հանգիստ խղճով կհայտարարեի, որ երկուսուկես ամիս գործադուլ եմ արել՝ ընտրակեղծիքների ու անարդար ընտրությունների կապակցությամբ, բայց եթե քաղաքական ու հեղափոխական ջիղ ունենայի ու էդպիսի բան հայտարարեի, էլի խիղճս չպիտի
«Գնա մի ազատ տեղ տուն կառուցի՝ ապրի»
Վոլոդյա Փաշինյանը 16 տարի ապրում է նախկին իշխանությունների խորհրդով կառուցված ապօրինի տանը, բազմիցս դիմել է այն օրինականացնելու համար, սակայն այս իշխանություններից էլ նրան լսող չկա:«Խորհրդային իշխանության ժամանակ բնակարան ստանալու համար հերթագրված էի, իշխանությունը քայքայվեց ու զրկվեցի բնակարան ունենալու հնարավորությունից: Այդ ժամանակ դիմեցի հանրապետության նորընտիր ղեկավարներին, որ մի բնակարանով կամ կացարանով ապահովեն ընտանիքիս, քանի որ այլեւս
Արմավիրում կանայք գործազուրկ են
Այս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով Արմավիրի զբաղվածության մարզային կենտրոնում գրանցվել է աշխատանք փնտրող 1907 քաղաքացի: «Առավոտի» հետ զրույցում կենտրոնի տնօրեն Վարազդատ Ասատրյանը նշեց, որ աշխատանք փնտրողներից 1262-ը կանայք են: Կենտրոնում մեծամասնություն են կազմում միջնակարգ եւ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցողները: Այս տարի ավելացել է կենտրոն դիմող երիտասարդների քանակը: Սա պարոն Ասատրյանը բացատրեց հետեւյալ կերպ. «Շատերը ցանկանում
ԶԼՄ-ների միջեւ առաջնության հրավեր
«Առավոտ» օրաթերթը եւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան ազգային մասնաճյուղը (ՄՄՀՌԸ) «ՎիվաՍել» ՓԲԸ-ի հովանավորությամբ մայիսի 24-ին, ժամը 11.00-ին, «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում կազմակերպում են սեղանի թենիսի տղամարդկանց եւ կանանց անհատական 2-րդ առաջնությունը ԶԼՄ-ների աշխատակիցների միջեւ: Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է. 1. Մինչեւ մայիսի 20-ը «Առավոտ» օրաթերթ (հասցեն՝ Արշակունյաց 2, 15-րդ հարկ, հեռախոս՝ 58-64-29, (093)84-08-07, (091)13-08-07)
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
«Արարատը»՝ Հայաստանի գավաթակիր Երեկ Իջեւանի «Արնար» ստադիոնում կայացած ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում Երեւանի «Արարատը» լրացուցիչ խաղափուլում 2:1 հաշվով հաղթեց մայրաքաղաքի «Բանանցին»՝ նվաճելով պատվավոր մրցանակը: Չորրորդ փորձն անհաջող ստացվեց Սոֆիայում մեկնարկել է շախմատի «Mtel Masters»-ի չորրորդ մրցաշարը (ՖԻԴԵ-ի դասակարգմամբ՝ 20-րդ կարգ), որին մասնակցում են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Վասիլի
«Անձնական պատասխան չեմ ակնկալում»
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ. Բարսեղյանի նամակը ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին Պարոն Սարգսյան, ուշագրավ եւ արժեքավոր եմ համարում ԶԼՄ-ների եւ լրագրողների հետ աշխատելու վերաբերյալ Ձեր մտքերն ու հանձնարարականները, որ արտահայտեցիք կառավարության նիստի ժամանակ ապրիլի 25-ին: Ձեզ եմ ուղարկում Գյումրու հարկային տեսչության պետ Մարտին Զիլֆիմյանի գործունեության դրվագներից մեկի օրինականության մասին լրջագույն կասկածներ պարունակող մի հետաքննության
ԴԻԶԱՅՆԵՐԸ ԼՌԵՑ ԱՆՃԱՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Մոդելավորող-ոճաբան Վահան Խաչատրյանը տեղական շոու-բիզնեսում ընդամենը 3-4 հոգու անուն է նշում՝ իբրեւ ճաշակ ունեցողների: Հայկական դիզայներական դպրոցը, վերջինիս որոշ ներկայացուցիչների հավաստիացմամբ, դոփում է տեղում: Այսօր եթե խոսք է գնում այդ դպրոցի ոլորտներից մեկի՝ նորաձեւության մասին, ապա հիշատակվում է հիմնականում «Ատեքս» կենտրոնի անունը: Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ վերջինիս ներկայացուցիչներն արդեն տարիներ շարունակ մասնակցում են
Հայկական Պրեսլին՝ Ղրղըզստանում
Նարեկ Մարգարյանը ղրղըզներին դուր է եկել Ղրղըզների համար հայտնություն էր հայկական Էլվիս Պրեսլիի՝ Նարեկ Մարգարյանի բարեգործական համերգը Բիշքեկում, որը կայացավ վերջերս՝ Ղրղըզստանի պատմության թանգարանի հանդիսադահլիճում: Նարեկի կատարմամբ Պրեսլիի «Love me Tender», «My Way», «Blue Suede Shoes» եւ մյուս հիթերի ավարտին հնչեցին բուռն ծափահարություններ ու «բիսեր»: Նա կատարեց 25 երգ: Հայ երգիչը նախ բեմ դուրս եկավ
ՆԵՅՐՈԼԻՆԳՎԻՍՏԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ «ՓՈՒՉԻԿ» ԷՐ
Ընդդիմության լիդերներին չհիմնավորված էին մեղադրում Հայաստանյան վերջին իրադարձությունների հետ կապված ասուլիսներում եւ TV-ներով հնչեցին հայտարարություններ, թե իբր Ազատության հրապարակում ելույթ ունեցողները դիմել են Նեյրոլինգվիստիկական ծրագրավորման (ՆԼԾ)՝ մասսաների վրա ազդելու համար: Որոշ հոգեբանների բերանով էլ շրջանառության մեջ դրվեց այն, թե «հայրենիքը», «ընտանիքը», «հաղթելու ենք»-ը կոդավորված բառեր ու արտահայտություններ են: Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գայանե Շահվերդյանը այս
.am տիրույթի «նրբությունները»
Կամ ինչպես տիրանալ ցանկալի ենթատիրույթին Ինտերնետում յուրաքանչյուր երկրի պատկանում է որոշակի տիրույթ՝ տառային հապավումով: Օրինակ՝ Մեծ Բրիտանիան՝ uk, Ֆրանսիան՝ fr, Ռուսաստանը՝ ru, եւ այլն: Հայաստանի հապավումն am-ն է: «Ով առաջինը դիմի՝ նա էլ կստանա». ահա այս սկզբունքով են տրամադրվում am տիրույթի ենթատիրույթների անունները: Պարզ ասած, յուրաքանչյուր ոք, ով կցանկանա որեւէ սայթ ունենալ նշված տիրույթում, կարող
ԶԼՄ-ՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆ «ՔԱՂԱՔՈՒՄ»
Հարցազրույց armtown.com նախագծի հիմնադիր Սերգեյ Հովսեփյանի հետ Մեր ամերիկաբնակ հայրենակից Սերգեյ Հովսեփյանը ստեղծել է armtown. com նախագիծը, որը պարզ լրահավաք ծառայություն է: Այն ընթերցողին միեւնույն կայքից մատուցում է լրահոսը, որը այցելուն պիտի կարդար տարբեր աղբյուրներում՝ ավելորդ ժամանակ վատնելով՝ դրանց էջեր տեղափոխվելով: armtown.com սերվերը, որի վրա տեղադրված է կայքը, շատ ավելի արագ է, քան աղբյուրներից շատերինը,
Գաղտնի են, բայց՝ ամենուր
Մասսոնները համոզված են, որ իրենց ուժը դրա մեջ է Վերջերս Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Հայաստանում էին «Մեծ Արեւելք» ֆրանս-մասսոնական օթյակի ներկայացուցիչները: «Առավոտին» հաջողվեց զրուցել օթյակի փոխնախագահ Անդրե Աբի եւ «Մեծ Արեւելք» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Մարսել Վեյլի հետ: Հետաքրքրվեցինք, թե ո՞րն է նրանց ուժի գաղտնիքը, քանի որ բոլորին է հայտնի, որ մասսոնների ճնշմամբ, օրինակ,
ՄԱՍՍՈՆԱԿԱՆ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐ՝ ԸՍՏ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ
Մեր «Ռոթարին», «Ազատ եւ ընդունված որմնադիրների գերագույն օթյակ ամենայն հայոցը» եւ «դրսի» մասսոնները «Առավոտը» տեղեկացրել է, որ ինչպես անցյալ տարի, այս տարի ապրիլի 24-ին եւս ֆրասիական «Մեծ Արեւելք» մասսոնական կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդ ու ասուլիսում հայտարարել, թե ժամանակն է, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Մխիթարիչ» բարեգործական կազմակերպության նախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Խաչիկ Ստամբոլցյանի