Օրվա լրահոսը

Բախշիի մեծերը

Երեկ Հայաստանի գրողների միությունում բացվեց լուսանկարիչ Բախշի Խաչատրյանի առաջին անհատական ցուցահանդեսը: «Սա իմ ավելի քան 40 տարիների աշխատանքների ընտրանին է: 1964 թվից ես սիրահարվեցի ֆոտոխցիկին եւ սկսեցի սերս արտահայտել դիմանկարներով, բնական պատկերներով, սյուժետային կադրերով»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց լուսանկարիչ Բախշի Խաչատրյանը: Ներկայացված էր 57 աշխատանք, որոնք հիմնականում հայ մեծերի դիմապատկերներն էին՝ Հրանտ Մաթեւոսյան, Մարտիրոս Սարյան,

ՄԵՆՔ ՈՒ ԴԵԼՓՅԱՆ ԽԱՂԵՐԸ

Հայաստանում հունիսի 26-ից հուլիսի 2-ը կանցկացվեն ԱՊՀ երկրների 6-րդ բաց երիտասարդական «Դելփյան խաղերը»՝ նվիրված Հայրենական պատերազմի հաղթանակի 65-ամյակին: Կազմակերպիչներն են Հայաստանի ազգային դելփյան կոմիտեն եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: «Դելփյան խաղերի» բացման արարողությունը տեղի կունենա Ազգային օպերային թատրոնում, իսկ փակման արարողությունը՝ «Կարեն Դեմիրճյան» համալիրում: Խաղերը կանցկացվեն 19 անվանակարգերում, որից 17-ը՝ մրցութային. դաշնամուր, ջութակ, սաքսոֆոն, ժողովրդական երգեցողություն,

Բարդ ընտրություն՝ լավագույններից

«Առավոտը» տեղեկացրել էր հունիսի 6-ին մեկնարկած Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասին, որտեղ այս տարի մրցում են 59 ջութակահարներ ու թավջութակահարներ՝ 21 երկրից: Այսօր եւ վաղը կկայանա մրցույթի երրորդ փուլը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Խաչատրյանական հանրահայտ կոնցերտների մեկնաբանմամբ երաժիշտները հանդես կգան Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ընկերակցությամբ: Կապվեցինք մրցույթի թավջութակահարների ժյուրիի նախագահ, ՀՀ ժողովրդական

ԹԱՏՐՈՆ-ԲԻԶՆԵՍ-ԹԱՏՐՈՆ

Այս ճանապարհն է անցել դերասան Լեւոն Ավետիսյանը Արվեստում բոլորին չի տրված «առաջին ջութակ» լինելու իրավունքը: «Արվեստին պետք է ոչ միայն բարձրահասակ ծառեր, այլեւ թփեր, որպեսզի «արվեստի անտառի» կերպարն անկատար լինի»,- գրել է Վահրամ Փափազյանը: Ու թեեւ մեծ ու փոքր դերեր արտահայտությունը սխալ է, սակայն դերասան Լեւոն Ավետիսյանը ինչ-ինչ պատճառներով երբեք զուտ առաջատարների շարքում չի եղել:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՏՈՒԺԻ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման հետեւանքով Ռուսաստանի շահերը փաստացի չեն տուժի: «Բնական է, որ մենք ստիպված կլինենք մեր համապատասխան տնտեսական օպերատորների կապերը համապատասխանեցնել այն ռեժիմներին, որոնք ներառված են բանաձեւում»,- «news.am»-ի մատուցմամբ՝ ասել է նախարարը: Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանն ապահովել է Իրանի հետ ունեցած

ԱՄՆ-Ն ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է ԱՆԿԱՐԱՅԻՑ

Հունիսի 10-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի դեմ ընդունված պատժամիջոցներին դեմ էին քվեարկել միայն Թուրքիան եւ Բրազիլիան, որոնք կոչ էին արել միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթել դիվանագիտական ճանապարհով։ «Ես հիասթափված եմ Անկարայի քվեարկությունից»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Գեյթսը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստի ավարտին: Պենտագոնի ղեկավարը միաժամանակ նշել է, որ այդ

Նոր բախումներ ու զոհեր՝ Ղրղըզստանում

Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Ղրղըզստանի հարավում գտնվող Օշ նահանգային կենտրոնում ղրղըզների եւ ուզբեկների միջեւ տեղի ունեցած նոր էթնիկ բախումների արդյունքում 23 մարդ է զոհվել եւ ավելի քան 300-ը վիրավորվել է: Երկրի երկրորդ խոշոր Օշ քաղաքում, որի բնակչության ճնշող մեծամասնությունը էթնիկ ուզբեկներ են, նաեւ Ուզգեն, Կարասույ քաղաքներում ու դրանց մի քանի շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել:

ԱՄԵՆ ԻՆՉԻՆ՝ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ

Թուրքիան, Իսրայելը եւ ճշմարտության պահը Այսօրվա Թուրքիան մոտ մեկ դար առաջ Օսմանյան կառավարության իրագործած՝ հայ ժողովրդի Ցեղասպանության ու Մեծ հայրենազրկման ժխտման կրողն է: Իսրայելը՝ դրանից մեկ սերունդ հետո կատարված Շոահի կրիչ-պետությունը, վաղուց ի վեր անխղճորեն մեղսակից է եղել հայոց կյանքի եւ հայրենիքի կորստի «ռեալպոլիտիկա»հիմն լուսանցքայնացմանը՝ ընդհուպ մինչեւ մարդկության հանդեպ անհարմար ու «դուրս գրվելիք» ոճրագործությունների ծանոթագրությունների

ԻՆՉԻ՞Ց Է ՍԿՍՎՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Գյուղերի խոշորացման կառավարության մտադրությունը մի կաթիլ մեղրի պատմության պես զավեշտալի է Այրք, Վերին եւ Ներքին Շորժաներ գյուղերը նույն պատկերն ունեն: Գյուղապետարանի շենքը: Հին եկեղեցի Նախկին փախստականներ, այժմ՝ այրքցի: Այս ճամփեքով անգամ Լենկ Թեմուրն է անցել: Լուրջ: Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի մասին քիչ բան իմացողներին միշտ թվացել է, թե սա չորուցամաք, անջուր, անծառ ու անծաղիկ շրջան

Բարձր գնահատականը չէ, որ երջանկացնում է

Խոսք ավարտական դասարանների աշակերտներին Սիրելի դպրոցական: Վաղուց էի մտմտում քեզ խոսք ուղղել, եւ վերջին ողբերգական իրադարձությունը ստիպեց ինձ հանդես գալ քեզ ուղղված խոսքով: Ուղղակի ցնցված եմ մանկահասակ աղջկա ողբերգական մահով: Նա հաստատ, ինչպես իր հասակակից բոլոր աղջիկներն ու պատանիները, երազներ ուներ, որ անկատար մնացին, մի ամբողջ կյանք ուներ ապրելու, սիրահարվելու եւ սիրելու, ամուսնանալու, երեխաներ ունենալու,

ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

Երեկ ԳԹԿ-ում «Առավոտը» պատահաբար հանդիպեց թեստերի հեղինակներից մեկին՝ Փառանձեմ Մեյթիխանյանին, ում անունն այսօր ամենաշատն է շրջանառվում դիմորդների ու մասնագետների շրջանում: Տիկին Մեյթիխանյանն ասաց, որ ինքը ուժեղ կին է, նորմալ է վերաբերվում բոլոր քննադատություններին, ու պատրաստ է առաջիկայում պատասխանել «Առավոտի» հարցերին, երբ արդեն ծանոթացած կլինի իր մասին բոլոր հրապարակումներին: Նա հայտնեց նաեւ, որ երկուշաբթի օրը ԳԹԿ-ում

Քաշքշուկ եւ անօրինականություն

Երեկվա քննական օրը առատ էր միջադեպերով ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի 35 քննակենտրոններում 8755 դիմորդ երեկ գիտելիքներն էր ստուգում անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն եւ պարսկերեն լեզուներից: Առավոտը բարի չէր ԵՊԲՀ քննակենտրոն՝ անգլերենի քննության եկած դիմորդ Վահագն Սիմոնյանի համար: Քննության մեկնարկից րոպեներ առաջ հանկարծ ԿԳ նախարարի անունից հրաման «իջեցվեց», որ նշված դիմորդը իրավունք չունի քննության մասնակցել, քանի

«ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԻ ՏՂԱՆ 20 ՉԻ ՍՏԱՑԵԼ»

Քննական եւ թեստային աժիոտաժը մեկնաբանում է ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը ԳԹԿ խորհրդի եւ քննությունների բողոքարկման հանձնաժողովի նախագահ, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը «Առավոտին» հայտնեց, որ երեկ իրենց մոտ է եկել ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անսպասելի խնդրանքով. ցանկացել է իմանալ հայերենի քննությունից 20 ստացած երկու դիմորդների ազգանունները: «Պարզվում է՝ այդ մարդուն հանգիստ չեն տալիս, անընդմեջ

Արդեն՝ ութ դրական պատասխան

Մայիսի 14-ին տեղեկացրել ենք, որ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, հուլիսի 3-5-ը Ծաղկաձորում անցկացվելու է «Արեւմտահայերենի ուսուցման արդի վիճակը Սփյուռքում» գիտաժողովը, որի նպատակն է բացահայտել Սփյուռքում արեւմտահայերենի ուսուցման հետ կապված հիմնախնդիրները, քննարկումների եւ վերլուծությունների միջոցով գտնել դրանց լուծման ուղիները, մշակել նպաստող ծրագրեր եւ քննարկել արեւմտահայերենի միասնական դասագրքի ստեղծման հնարավորությունները: Նախարարության հայրենադարձության եւ հետազոտությունների վարչությունից տեղեկացանք, որ

ՀԱՅՈՒՀԻՆ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Թուրքիայի Անթալիայի Քեմեր հանգստավայրում կազմակերպվող «Միսս Քեմեր» գեղեցկության մրցույթին նաեւ հայուհի է մասնակցելու, ով արդեն համարվում է հաղթելու ամենամեծ շանսեր ունեցողներից մեկը: News.am-ը, վկայակոչելով Անթալիայի տեղական լրատվամիջոցները, նշում է, որ Club Kemer Aura-ում ամենամյա մրցույթին մասնակցելու են 28 երկրների գեղեցկուհիներ: Հայաստանից մրցույթին հրավիրվել է Մարինա Ավետյանը, ով արդեն համարվում է մրցույթում հաղթող թեկնածուներից մեկը: Ակումբային

Հանդիսությունների սրահ՝ Այգեձորում

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Այգեձոր համայնքը 2008 թվականին համայնքի բյուջեի եւ «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի ֆինանսավորմամբ նախաձեռնեց հանդիսությունների սրահի շինարարությունը: Սակայն ֆինանսների սղության պատճառով շինարարությունը կիսատ մնաց: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Քոփերաթիվ ֆաունդեյշն ինթերնեյշնլի» եւ «Շեն» հ/կ-ի կողմից իրականացվող «Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի» շնորհիվ շինարարությունն ավարտին է հասցվել: Հունիսի 10-ին կայացավ հանդիսությունների

Գումարի կեսից ավելին արդեն կա

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ հունիսի 6-ին հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինն իր ամենամյա ճաշկերույթով սկսել է Շուշիի մշակույթի կենտրոնի վերառուցմանն ուղղված՝ «Տորոնտոյից Շուշիին՝ աշխարհի ամենալավ քաղաքին, երկրորդ ամենալավ քաղաքից» կարգախոսով դրամահավաքը: Ճաշկերույթին ներկա է եղել նաեւ Ղարաբաղի նախկին նախագահ, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը: Շուշիի մշակույթի կենտրոնի վերակառուցման ծրագրի արժեքը մոտ $450

ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ՏԵՐ ՉՈՒՆԻ՞

Մասիսի թիվ 1 մանկապարտեզի աշխատողներն ու քաղաքի բնակիչները պնդում են՝ մանկապարտեզի տարածքը վաճառվել է առանց քաղաքի ավագանու գիտության: Մասիսի թիվ 1 մանկապարտեզի բակը իսկական շինհրապարակ է դարձել: Դեռ անցյալ տարի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի եւ նախկին մարզպետ՝ ներկայիս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի որոշմամբ, մանկապարտեզի տարածքի մեծ մասը՝ մոտ 2000 քմ, վաճառվել է քաղաքի 5 բնակիչների: Նոր

ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ՝ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման եւ մոնիտորինգի բաժնի պետ Կարո Ամյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, նույն վարչության պետի՝ 2008թ. փետրվարի 13-ի թիվ 10-Ն հրամանի համաձայն, ընդգրկվել է պետական գույքի հանձնման-ընդունման հանձնաժողովում՝ որպես հանձնաժողովի անդամ, եւ ի կատարումն ՀՀ Հյուսիսային քաղաքացիական դատարանի 22.04.2008թ. թիվ 4/0034/02/08 վճռի՝ Գյումրի քաղաքի «Արա-96» անհատական ձեռնարկությունից

Համագործակցությունն անխուսափելի է

ՀՀ գլխավոր դատախազությունում նախօրեին ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ ՀՀ դատախազության եւ «Հանրային ցանց» միավորման միջեւ, որում կամավոր սկզբունքներով միավորվել են ավելի քան 100 հասարակական կազմակերպություններ: Հուշագրով կողմերը կարեւորել են հատկապես հասարակության մասնակցության ապահովումը քրեական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության ապահովումը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ինստիտուցիոնալ զարգացման խթանումը, քրեական քաղաքականությանն առնչվող՝

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐԸ

Չարաշահումներ՝ երեխաների հաշվին Ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին Շիրակի մարզում բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 15 դեպք, այդ թվում՝ յուրացման կամ վատնման 2 դեպք, առեւտրային կաշառքի 4 դեպք, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5 դեպք եւ կաշառք ստանալու 4 դեպք: Շիրակի մարզի դատախազության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ չարաշահումներով առանձնացել են հատկապես մանկապատանեկան հաստատությունները, մանկատները: Յուրացում՝ «Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոցի»

Բավարարվեցին 2 բազկաթոռով

ԼՂՀ խորհրդարանի մեծամասնությունը հանձնաժողովների հարցում ագահություն չդրսեւորեց Հունիսի 10-ին Ստեփանակերտում կայացավ ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանը, որին մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը: Նստաշրջանին ներկա էին նաեւ ճանաչողական այցով Արցախում գտնվող Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության անդամները: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ վերընտրվեց Աշոտ Ղուլյանը (Արցախի ժողովրդավարական

ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴՈՒ ԳՈՐԾԸ ՓՈԽԱՆՑՎԵՑ ՌՈ-ԻՆ

Ի պատասխան «Առավոտի» խնդրանքին, ՀՀ ոստիկանության ՀԿԼՎ-ն երեկ մեզ տրամադրեց հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը Արտաշատի քաղաքային զբոսայգում Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանի որդու՝ Վահե Հովակիմյանի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության վերաբերյալ Ոստիկանության Արտաշատի բաժնում ստացված հաղորդումը: Ըստ այդմ, «հունիսի 6-ին, ժամը 01:45-ին, անհայտ անձից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին, որ Արտաշատ քաղաքի զբոսայգում մարզպետի

ՇԻՐԱ ՏՎԵՑ

Heritage Foundation-ի Ռուսաստանի, Եվրասիայի եւ միջազգային էներգետիկ անվտանգության հարցերով հեղինակավոր փորձագետ Արիել Քոենը հայտարարել է, թե Ադրբեջանն իրավունք ունի ուժ կիրառել իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար:

ՊԵՏՔ ՉԷ ԱՂԱՎԱՂԵԼ ՓԱՍՏԵՐԸ

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Լեզվի մասին» օրենքի քննարկումների ժամանակ անդրադառնալով հանրակրթության որակին՝ հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են եղել այդ համակարգի համար, իրենց գործունեության մեջ թերացել են: Այս մեղադրանքը կարծես իր վրա է վերցրել ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը եւ առաջարկել է, որ ՕԵԿ-ը հիշի, որ ինքը նույնպես կրթության նախարար է ունեցել: «Առավոտը»

ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԻՉԸ

Նրան հիշում են ընկերները, կուսակիցները, քաղաքական եւ հասարակական գործիչները, ինչպես նաեւ քաղաքականությունից հեռու սովորական մարդիկ: Հիշում են, որովհետեւ նա յուրահատուկ մարդ էր, գործիչ: Այսօր նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին ղեկավար Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է:

Այլընտրանքայինի անդրանիկ նիստը

«Սարդարապատ» նախաձեռնությունը երեկ գումարել է այլընտրանքային խորհրդարանի սոցիալ-տնտեսական հանձնաժողովի առաջին նիստը: Նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ շարժման նպատակն է ձեւավորել մի բեմահարթակ, որտեղ համապատասխան ոլորտի մասնագետները կարող են ազատ ներկայացնել իրենց կարծիքը: Այս նախաձեռնությունում հնարավորինս մեծ թվով երիտասարդ մասնագետներ պետք է ներգրավվեն, քանի որ, ըստ Սեֆիլյանի, առանց երիտասարդների որակական փոփոխություններ հնարավոր չէ պատկերացնել: Ներգրավվելու

Նստացույցը «չեն արտոնել»

Երեկ Երեւանի քաղաքապետարանը մերժել է ի գիտություն ընդունել «Քաղբանտարկյալների եւ հալածյալների կոմիտեի» համակարգող Կարապետ Ռուբինյանի՝ հունիսի 18-ին, ժամը 20-22-ը, Ազատության հրապարակում զանգվածային նստացույց անցկացնելու մասին իրազեկումը։ «Առավոտի» հետ զրույցում Ռուբինյանը, որը մասնակցել է իրազեկման քննարկմանը,  ասաց, թե նստացույցն արգելվել է այն պատճառաբանությամբ, որ հունիսի 13-ից սկսած՝  ամբողջ ամռան ընթացքում Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակում այլ՝ մշակութային

19-ամյակը՝ «Նուբարաշենում»

Հայ ազգային կոնգրեսի երիտթեւի ակտիվիստները, որոնք ի պատասխան ոստիկանության կողմից Ազատության հրապարակ մտնելու արգելքին վերսկսել են ուրբաթօրյա իրենց բողոքի երթերը, երեկ երթ են անցկացրել դեպի Հայաստանում Եվրախորհրդի ներկայացուցչության գրասենյակ։ «News.am»-ի մատուցմամբ, նրանք երթի ճանապարհին ՀԱԿ կալանավորված ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանի նկարով եւ նրան ազատ արձակելու պահանջով թռուցիկներ են բաժանել։ Երթի մասնակիցները ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդին

ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԳՈՐԾԸ՝ ԱՅՍՏԵՂ ԵՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

Քաղբանտարկյալի էլի մի «գործ» կարող է դատարան մտնել Քաղբանտարկյալի գույքը դեռ կալանքի տակ է Թերեւս առաջիկայում Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կարող է 2008թ. «Մարտի 1»-ի գործով հինգ տարվա ազատազրկման եւ 900 հազար դրամի չափով տուգանքի դատապարտված, քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանին առնչվող էլի մի գործ քննվել: Բանն այն է, որ երկու տարի առաջ,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031