Օրվա լրահոսը
Տարվա անդրանիկ լուրջ մրցումը
«Աշխատանք» մարզական ընկերության դահլիճում հանգստյան օրերին անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցեց 80 ըմբիշ: Հանրապետության չեմպիոն դարձան Ռոման Ամոյանը՝ 55 կգ, Խոսրով Մելիքյանը՝ 60, Արտակ Հարությունյանը՝ 66, Էդգար Բաբայանը՝ 74, Տիգրան Սահակյանը՝ 84, Արման Գեղամյանը՝ 96, Արա Առաքելյանը՝ 120: Սա, ըստ էության, մեր ազգային հավաքականի թեկնածուների համար առաջին լուրջ մրցումն էր անցած
ԱՐՈՆՅԱՆԸ ԵՎ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ՝ «CORUS CHESS»-Ի ՀԱՂԹՈՂՆԵՐ
Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացված շախմատի 20-րդ կարգի գերմրցաշարի «A» խմբում նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ միասին 13 հնարավորից վաստակեց 8,0 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով գրավեց առաջին տեղը: Սա Արոնյանի երկրորդ անընդմեջ հաղթանակն է շախմատային հսկաների այս պայքարում: Անցած տարի Լեւոնը Վեսելին Տոպալովի եւ Թեյմուր Ռաջաբովի հետ 8,5-ական միավորով
Գրքերը «հանգրվանել» են հատակին
Մարտունի քաղաքի միավորված՝ Մանկական եւ Կենտրոնական գրադարանները անմխիթար վիճակում են Արդեն քանի ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մանկական գրադարանը չի գործում: Նախկինում այն տեղակայված էր մշակույթի պալատի շենքում, որն այժմ վերանորոգվում է: Մանկական գրադարանը պետք է միավորվի Մարտունու կենտրոնական գրադարանի հետ: Սակայն այստեղ էլ չկան շենքային պայմաններ, ուստի Մանկական գրադարանի 17000 կտոր գրքերը
«ԿԱՐՈ՛Ղ Է ԶԲԱՂՎԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ»
Երեկ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ՀՀԿ-ական կողմնորոշման մասին ասաց Հրանուշ Խառատյանը «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը ազգագրագետ, ՀՀ կառավարության կրոնի եւ ազգային փոքրամասնությունների հարցերով վարչության պետ Հրանուշ Խառատյանն էր, թեման՝ ՀՀ-ում կրոնական ազատությունն ու խտրականությունը: Հ. Խառատյանի խոսքերով, մեր երկրում, օրենքի համաձայն, պետությունը չի միջամտում քաղաքացիների կրոնական ընտրությանը. «Պետություն-կրոն առնչությունները սահմանափակվում են ընդամենը կրոնական կազմակերպություններին իրավական կարգավիճակ
Ազատամարտիկներին զրկում են ամեն ինչից
Ո՞րն է Երեւանի վարչական սահմանը Պատերազմում իրենց հարազատին, կերակրողին կորցրած կամ ֆիզիկական կարողություններից զրկված ազատամարտիկների ընտանիքները (չհաշված պետական կերակրամանից սնվող եւ վերոնշյալ խավի խնդիրներով «մտահոգ» կազմակերպությունների որոշ առաջնորդներին) այսօր սրտնեղած են իշխանությունների նկատմամբ, որոնք նման կարգավիճակ ունեցողների համար գրում են արտոնությունների մասին որեւէ օրենք, հաստատում, հետն էլ ամրագրում այն շրջանցելու մի անհաջող ճանապարհ: Հեղինե Շահբազյանն
ՀԻՄԱ ԴԱՍԱԽՈՍԸ ՆԱԵՎ «ՊԱՀԵՍՏԱՊԵՏ» Է
Կրեդիտային համակարգի ներմուծմամբ՝ փոխվել է դասախոսի ավանդական կերպարը Հայաստանում կատարվող կրթական բարեփոխումներին զուգահեռ, փոխվել է նաեւ դասախոսի ավանդական կերպարը: Եթե նախկինում դասախոս ասելիս պատկերացնում էինք տարիքով անձնավորություն, որն ակնոցներն աչքերին ուշադիր լսում է, թե ուսանողն ինչպես է պատասխանում քննական տոմսի հարցերին, ապա այժմ պատկերն այլ է. համարյա չկան ո՛չ պատկառելի տարիքով դասախոսներ, ո՛չ էլ քննության
$3000՝ տեղեկության համար
«Ասպարեզ» ակումբի գրասենյակը հրդեհելու գործով հարուցվել է քրգործ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը 3000 դոլար պարգեւ է խոստանում նրան, ով առաջինը ճշգրիտ տեղեկատվություն կհաղորդի ակումբի հրկիզման պատվիրատուի մասին: Նա նաեւ խոստանում է գաղտնի պահել լրատվության աղբյուրի ինքնությունը: Այդուհանդերձ, դեռ ոչ ոք չի համարձակվում որեւէ վկայություն տալ: Նշենք, որ Լեւոն Բարսեղյանը դեպքի առնչությամբ իրավապահ
ԵՎՍ ՄԻ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՏԻ
Մոտ 50 ընտանիք վտարման վտանգի տակ էՀյուսիսային պ ողոտայի, Բուզանդի, Կոզեռնի վտարված հարյուրավոր բնակիչներին շուտով կմիանան նաեւ Տերյանի 127 եւ 131 շենքերի բնակիչները: Նրանց նույնպես պատրաստվում են վտարել՝ հանուն պետության բացառիկ, գերակա շահի: Իսկ շահը «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ի ցանկությունն է՝ այդ տարածքում «էլիտար» շենքեր կառուցելու: Բնակիչներին արդեն պայմանագրեր են հրամցրել՝ ստիպելով կա՛մ ստորագրել դրանք ու
ՓԱԿԵՑԻՆ ՈՒ ԿՆՔԵՑԻՆ
Երեկ Կապանում մարզային ոստիկանության մոտ երկու տասնյակ ոստիկաններ մարզային ոստիկանապետի երկու տեղակալների՝ Խաչատրյանի, Ավետիսյանի եւ Կապանի միլպետ Գեւորգյանի գլխավորությամբ ներխուժել են ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Կապանում միակ նախընտրական շտաբն ու ստիպել այնտեղ եղած մարդկանց, այդ թվում՝ շտաբի պետ Ռոման Նավասարդյանին, անմիջապես լքել տարածքը: Պատճառաբանությունն այն է եղել, որ տարածքի սեփականատերը, իբր, մարզպետին դիմում է
«Սպառնալիքի լեզվով չխոսեք»
Ասում է Արտաշես Գեղամյանը: Բայց արդյոք նրան սպառնացե՞լ են «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հակադարձելով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ օրերս իր հասցեին հնչեցրած որոշ մտքերի, հիշեցրեց իրենց կողմից ժամանակին արտահայտած կարծիքը, որ «Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելը ոչ այլ ինչ է, քան իշխանությունների նախագիծ: Տրամաբանենք միասին: Բավական է, որ պարոն Քոչարյանը Ծաղկաձորից ի
«ՉԱՐԻՆ ՊԵՏՔ Է ՎԱՆԵԼ ԲԱՐՈՒԹՅԱՄԲ»
Հունվարի 26-ին Կոտայքի մարզում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Երեկ ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա համախոհները դիմել էին քարոզարշավի ոչ ստանդարտ ձեւի՝ ավտոարշավի: Նրանց նախաձեռնած եւ Երեւանի փողոցներում ավելի քան մեկ ժամ տեւած մի քանի տասնյակ մեքենաների ավտոերթը ավարտվեց Ավան համայնքում՝ Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մոտ: ՀՀ առաջին նախագահն
ՉԻ ԿԱՐԵԼԻ ՇԱՀԱՐԿԵԼ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ը»
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանն ասում է, որ իրենք «սեւ» քարոզչությամբ չեն զբաղվում՝ ի տարբերություն որոշ թեկնածուների: – Որպես Սերժ Սարգսյանի կենտրոնական շտաբի անդամ, կասե՞ք, թե նախընտրական շ«տաբը ի՞նչ գործունեություն է ծավալում, երբ հայտնի է, որ ձեր թեկնածուն քարոզարշավն իրականացնում է մենակ, նրան չեն ուղեկցում շտաբի անդամները եւ այլ անձինք: – Հանրապետականի
ՄԱՏԱՂԻ ՑԻՆԻԶՄԸ
Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ երկարատեւ Ճիգերից հետո Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին վերջապես հաջողվեց կալանքից ազատել տալ իր եւ ավագ եղբոր՝ Գեւորգի հանցագործ որդիներին: Հիշեցնենք, որ Ղուկասյանների տղաները մեղադրվում էին Գյումրիի կենտրոնում մարզպետարանի նախկին պաշտոնյա Արտաշես Սարգսյանի որդու՝ Ռուստամի հետ զինված մենամարտելու եւ մարդկանց մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ: Սակայն, ինչպես արդեն գրել ենք, քաղաքապետ Ղուկասյանի՝ իշխանությունների
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ վեցերորդ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ՉԲԵՐԸ «Մյուս անգամ որ Մարսել գնամ՝ քեզ անպայման խաբար կանեմ»,- ասացի Հրուշին, եւ ինքն ասաց՝ «քեզ էդ մի անգամն էլ էր հերիք. մյուս անգամ ե՛ս եմ գնալու», եւ ես հարցրի՝ «ե՞րբ», եւ ինքն ասաց՝ «երեւի ամիսուկեսից» եւ ժպտալով հարցրեց՝ «ուղարկելու բանման չունե՞ս», եւ ես ասացի՝ «մարդկանց նեղություն տալ
Ասք ծննդավայրի
Լույս է տեսել Իգնատ Մամյանի նոր գիրքը՝ «Երկիր Ծննդավայր», որը նվիրված է հեղինակի հայրենի քաղաք Նոյեմբերյանին, նրա պատմությանն ու մարդկանց: Այս առիթով «Առավոտը» հյուրընկալեց գրողին: – Ե՞րբ է գրվել գիրքը, ի՞նչ նպատակով ու ընդգրկումներով եւ ինչպե՞ս եք կարողացել ապահովել այսպիսի շքեղ ու բազմաքանակ հրատարակություն: – «Երկիր Ծննդավայր» վերնագիրն իմ մեջ կար շատ վաղուց, այսինքն՝ գրքի
ԱՐՈՆՅԱՆԸ՝ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԱՏԱՐ
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատի «Corus Chess» գերմրցաշարի ավարտին մնաց երկու տուր: «A» խմբում պայքարն այնքան անզիջում է, եւ մասնակիցները մրցաշարային աղյուսակում այնքան կիպ են դասավորված, որ մեկ սայթաքումը, թեկուզ կես միավորի կորուստը կարող է ճակատագրական լինել: Հենց մեկնարկից մշտապես մրցաշարային աղյուսակի առաջին եւ երկրորդ հորիզոնականները բաժանող հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը երեկ կայացած
Վատագույն ավանդույթները շարունակվում են
Դիտարկումներ ժամանակակից Հայաստանի կյանքից Ես քաղաքացիների այն թվին եմ պատկանում, որը գոհունակությամբ է ընդունում վերջին տարիներին Երեւանում ծավալվող շինարարությունը, քաջ գիտակցելով հանդերձ, որ ամեն ինչ չէ, որ համապատասխանում է քաղաքաշինության տարրական կանոններին կամ լավ ճաշակի պահանջներին: Այնուամենայնիվ, այն հանգամանքը, որ քաղաքի կեղտոտ եւ առնետներով բնակեցված նկուղները կարգի են բերվում եւ վերածվում կոկիկ խանութների կամ սրճարանների,
ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ՄԻԱԲԱՆՎԵԼՈՒ ԿՈՂՄՆԱԿԻՑ ԵՆ
ՀՀ նախագահի մոտալուտ ընտրություններին ընդառաջ՝ «Առավոտի» նամականին փոխվել է. սովորաբար գերակշռող սոցիալական բնույթի նամակները իրենց դիրքերը զիջել են քաղաքական վերլուծություններին եւ կոչերին: Հիշեցնելով «ցուրտ ու մութ տարիները», մեր նամակագիրներից մեկը՝ Ռուդոլֆը, որը չի ցանկացել հրապարակել իր ազգանունը, այլ միայն՝ մասնագիտությունը՝ դասախոս, նկատում է. «Իհարկե, այդ տարիներն ունեին նաեւ օբյեկտիվ պատճառներ, սակայն ինչո՞ւ հետագա տարիների ընթացքում
Նոր միտումներ արտ-շուկայում
Իմպրեսիոնիստների ու մոդեռնիստների գործերն անցյալ տարի ավելի «էժան» էին, քան ժամանակակից արվեստի ներկայացուցիչներինը: Անցյալ տարի արտ-շուկայում աննախադեպ ռեկորդներ են գրանցվել՝ արժեւորվել են ժամանակակից արվեստի գործերը կամ փոխվել են արվեստասերների նախասիրությունները: Օրինակ, փետրվարին Լոնդոնի Christie`s աճուրդում վաճառվել է Անգլիայի ամենահայտնի եւ ամենասկանդալային նկարիչ Ֆրենսիս Բեկոնի 1956թ. արված «Դիմանկարի էտյուդ II» աշխատանքը, որը $27.5 միլիոնով ձեռք է
ՆՈՐ ԱՆՈՒՆ՝ ԲԱԼԵՏԱՅԻՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ
Սեւակ Ավետիսյանը հայկական բալետի հետ հույսեր է կապում Օրերս Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) «Թատրոն» երկշաբաթյա պարբերականի շնորհանդեսին միության նախագահ Հակոբ Ղազանչյանն իր խոսքում նշեց, որ վերջապես մասնագետներն ունեցան արտահայտվելու միջոց եւ, որ ամենակարեւորն է, ներկայացումներով «չեն զբաղվի» թատերական ոլորտից անտեղյակ լրագրողները: Պրն Ղազանչյանը հավանաբար մոռացել է, որ հայաստանյան թատերարվեստում դեռեւս կա ոլորտ, որը չունի
ԳԵՂԵՑԻԿ, ԵՐԲԵՄՆ ԷԼ՝ ԶՎԱՐՃԱԼԻ ՄՏՔԵՐ
Ինչ են խոստանում ՀՀ նախագահի թեկնածուները Փոքր հաճույքներ՝ կինո, թատրոն եւ… Ներսես Շնորհալի Ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ կուսակցությունների, այնպես էլ ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերը դրախտ են խոստանում մշակույթի, երիտասարդության, կրթության եւ գիտության ոլորտների համար: Կան թեկնածուներ էլ, որ ընդհանրապես չեն անդրադարձել այդ ոլորտներին, իսկ, օրինակ, Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը բավական ժուժկալ են գտնվել
Չեն սիրում քաղաքական խաղեր, արհամարհում են համասեռամոլներին
Բլոգերները Հայաստանում ակտիվացել են Սրանք՝ https://irukan.livejournal.com, https://petrucchio.livejournal.com, https://ahousekeeper.livejournal.com, բլոգեր են, այսինքն՝ ինտերնետային կայքեր, որոնք ստեղծում են տարբեր նախասիրությունների եւ մասնագիտությունների տեր մարդիկ՝ իրենց մտքերն ու ցանկալի նյութերը տեղադրելու համար: Իսկ նրանց ընկերները՝ մյուս բլոգերները, ընթերցում են դրանք եւ գրում մեկնաբանություններ: «Առավոտը» բլոգեր Ռուբեն Մուրադյանի հետ զրույցում պարզեց. «Բլոգերը որեւէ մեկից որեւէ բան չի ուզում: Գրում
ՁԵՐԲԱԶԱՏՎԵ՛Լ «ՔՆՆԱԿԱՆ» ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանի «դեղատոմսը» Դեռ խորհրդային տարիներից հնարավոր է կաշառքով բուհ ընդունվելը: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Մանուկ Մկրտչյանի խոսքերով. «Պիտի հասարակությունն ի վերջո հասկանա, որ կաշառք տալը գայթակղություն է: Կաշառք տվողը գայթակղում է, իսկ գայթակղվողներից ամեն մեկն իր «գինն» ունի: Գուցե մեկը ասի՝ ես չեմ վերցնում, բայց եթե միլիարդ դոլար առաջարկեն՝ մտածի,
«Մեղքերը մեծ ու փոքր չեն լինում»
Պարզաբանում է առաջնորդանիստ սբ. Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Հատկապես նախընտրական շրջանում քաղաքական գործիչները սկսում են երեսով տալ միմյանց սխալները, ասելով, որ իրենք ավելի պակաս մեղավոր են, քան իրենց մրցակիցները: Առաջնորդանիստ սբ. Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Հակոբ քահանա Խաչատրյանի ձեւակերպմամբ՝ մեծ ու փոքր մեղքեր չկան, մեղքը մեղք է, իսկ բոլոր մարդիկ՝
«ՄԻ՛ ԾՆՎԻՐ ԳԵՂԵՑԻԿ, ԾՆՎԻՐ ԵՐՋԱՆԻ՛Կ»
Գեղեցկուհի մոդելի կարգախոսը Մոդելային եւ գեղեցկության 8-9 մրցույթների մասնակից Մարինա Ավետյանը սովորում է «Ինտերլինգվա» լեզվագիտական համալսարանի երրորդ կուրսում, մասնագիտությամբ թարգմանչուհի է: Վեց տարի զբաղվել է մոդելային արվեստով: Հասակը 180 սմ է, մարմնամասերը՝ 86/60/91: Միայն անցյալ տարի երեք մրցույթի է մասնակցել՝ «Միսս տուրիզմի թագուհի», «Աշխարհի թոփ մոդել» եւ «Բեսթ մոդել»: «Ինձ համար գեղեցկության կամ մոդելային մրցույթի
«Անգրագետ խոսքով վիրավորում են»
Հեռուստառադիոհաղորդավարների դպրոցի տնօրեն Սուսաննա Ալեքսանյանի կարծիքով՝ հեռուստառադիոեթերում տնավարություն է տիրում: «Հաղորդավար լինելը մասնագիտություն է, ոչ թե հոբի: Այն, ինչ այսօր տեսնում ենք եթերում, ցավալի է: Ռաբիսն ու անգրագիտությունը ողողել են հեռուստատեսության եւ ռադիոյի եթերը: 10 տարի առաջ, երբ հեռուստաընկերություններն այսքան շատ չէին, ես դժգոհ էի եթերի որակից եւ փորձում էի պատրաստել գրագետ հաղորդավարներ, այսօր՝ հեռուստաընկերությունների
«ԱՅՆ, ԻՆՉ ԽՈՍՏԱՑԵԼ ԵՄ՝ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ»
Ասում է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը – Պարոն Բաբայան, 2007թ. տարեվերջին միմյանց հաջորդեցին «Դաշինք», ապա եւ «Ազգային Վերածնունդ» կուսակցությունների համագումարները, որոնցում կայացվեցին որոշումներ ՀՌԱԿ-ին միանալու վերաբերյալ: Ի՞նչ ընթացքում է այդ գործընթացը: – Քաղաքական առումով խնդիրների մեծ մասը լուծված է: Ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են կատարվում տարածքներում երեք կուսակցությունների կառույցների միավորման առումով: Այս ընթացքում պայմաններ
Որ խոստումները երեսով տա
Սպառողների պաշտպանը ՀՀ նախագահի թեկնածուներից ուզում է ապացույցներ կորզել «Մենք պատրաստ ենք աջակցել այն նախագահին, որը կխոստանա, որ ապագայում ձեռնամուխ է լինելու մեզ հետ իրականացնել սպառողների շահերը պաշտպանող մեր ծրագիրը»,- երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը: Մեկ ամիս առաջ սպառողների պաշտպանը դիմել է ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին՝ առաջարկելով նրանց
ՀԱՐԿԵՐԸ, ՄԱՔՍԵՐԸ ԿԻՋԵՑՆԵՆ, ԲՅՈՒՋԵՆ ԿԿՐԿՆԱՊԱՏԿԵՆ
Նախագահի թեկնածուները ձայն հավաքելու համար մինչեւ անգամ խոստանում են մարդկանց ապօրինություններն օրինականացնել: Իրենց նախընտրական ծրագրերում նախագահի թեկնածուները, որպես կանոն, ընտրողներ գրավելու համար ոսկե սարեր են խոստանում, վստահեցնում են, որ նախագահ դառնալուն պես երկնքից աստղեր են իջեցնելու, երկիրը ծաղկացնելու են, կյանքը հեշտացնելու, ծնելիությունը խթանելու, մահացությունը խոչընդոտելու, տանը մնացած աղջիկներին ամուսնացնելու եւ այլն: ՀՀ նախագահի թեկնածու Արման
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՓԱՅԼՈՒՆ ԵՐԿԻՐ»
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Նոր Նորքի բնակիչներին սա խոստացավ եւ հավատացրեց, որ հինգ տարի հետո բոլորս ապրելու ենք բոլորովին այլ երկրում. նորքեցիները ծափահարեցին՝ «Առաջ, Հայաստան»: ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանը նախընտրական հանդիպումների երեւանյան շարքը երեկ սկսեց Նոր Նորք համայնքից: Այստեղ գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում նախագահի թեկնածուն մոմ վառեց, խաչակնքեց, ծաղկեպսակ դրեց Արցախյան պատերազմի