Օրվա լրահոսը

ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում օրը սկսվեց Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրի ներկայացմամբ եւ ավարտվեց Վահան Հովհաննիսյանի ծրագրի շնորհանդեսով: Կնվազեցնի հարկերը՝ կավելացնի թոշակնե րը Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագիրն ունկնդրելու էին եկել «Օրինաց երկիր» կուսակցության ակտիվիստները, որոնք իրենց առաջնորդի ելույթը բազմիցս ընդհատեցին ծափահարություններով եւ բացականչություններով: Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրից առանձնացնենք, որ նա հրատապ է համարում 5 ազգային-ռազմավարական

«ՀՅԴ-Ն ՌՈՒԲԻԿՈՆՆԵՐ Է ԱՆՑԵԼ»

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը վստահ է, որ Դաշնակցությունն այրում է վերադարձի բոլոր կամուրջները – Բազմաթիվ հայտնի, անհայտ, սիրված եւ չսիրված դեմքեր այս օրերին հայտարարություններ են անում Սերժ Սարգսյանին սատարելու մասին, ոմանք իրենց հայտարարություններով կարծես ավելի շատ վարկաբեկում են. ի՞նչ պետք է տա նրա սատարումը ձեր թեկնածուին: – Եթե այդ դիտակետից եք մոտենում, ապա պետք է սկսեք

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է 2 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ

«Ձեւավորվող ընտրատեղամասային հանձնաժողովներում տեղեր տրամադրելու խնդրանքով մեզ դիմել են նախագահի թեկնածուներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբներից: Մենք համաձայնել ենք»,- «ԱրմԻնֆո»-ին երեկ հաղորդել է Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը: Ըստ նրա, «Ժառանգությունը» պատրաստ է ընտրատեղամասային հանձնաժողովներում իր տեղերը տրամադրել միայն արտախորհրդարանական կուսակցություններին. «Մենք ստիպված էինք նման որոշման գնալ, քանի որ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ հինգերորդ ԱԿԱՄԱ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ Մոտ ապագայում, ըստ ամենայնի, Եղիազարյան Գուրգենը դժվար թե ազատ ժամանակ ունենա եւ եթե ունենա էլ ու կալանավոր բանաստեղծի մասին նախորդ հատվածս կարդա, դժվար թե նեղանա ինձանից, որովհետեւ ես ազնվորեն էս պատմության սկզբնաղբյուրը նշեցի եւ, որ ամենակարեւորն է, միանգամայն ինքնաբերաբար, բնականաբար ու միանգամայն տեղին էդ բանաստեղծ կալանավորի պատմությունը

ԽՈՅ 21.03-20.04: Օրը բավականին ակտիվ կանցնի: Սպասեք հետաքրքիր առաջարկների եւ աշխատեք նոր կապեր հաստատել: ՑՈՒԼ 21.04-21.05: Ի մի բերեք շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքը եւ արեք այնպես, որպեսզի բացթողումները հասցնեք նվազագույնի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այսօր արժեթղթերի բնագավառում գործարքներ կատարել խորհուրդ չի տրվում: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը նպաստավոր է ձեր իմացությունները գործնականորեն կիրառելու համար: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Այսօրվա ձեր արած

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Հաղթանակների տուր Շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 68-րդ առաջնության՝ երեկ կայացած 10-րդ տուրը, թերեւս, ամենաարդյունավետն էր: Խաղացված բոլոր պարտիաներում կողմերից մեկը հաղթանակ տարավ: Բայց չնայած միանձնյա առաջատար Տիգրան Լ. Պետրոսյանը պարտվեց սպիտակներով խաղացող Զավեն Անդրիասյանին, 6,5 միավորով պահպանեց տեղն առաջին հորիզոնականում: Կարեն Ասրյանը առավելության հասնելով Լեւոն Բաբուջյանի նկատմամբ՝ միավորներով հավասարվեց Արման Բաբուջյանին տանուլ տված Սմբատ

Լրատվություն ու քարոզչություն

«Չեզոք» թերթը ազատում է խմբագրին հավասարակշիռ լուսաբանման համար Հավասարակշռված եւ երբեմն Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրան աջակցողների վերաբերյալ քննադատական նյութեր հրապարակելու համար աշխատանքից հեռացվել է «Ժամանակ Երեւան» օրաթերթի պատասխանատու խմբագիր Արմինե Օհանյանը: Թերթի սեփականատեր, գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն իր որոշումը իրականացրել է բանտից: Հեռախոսով Բաբաջանյանը իր որոշումը չցանկացավ մեկնաբանել: Նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը ասաց, որ Բաբաջանյանն

«ՌՈՍՏԻԿՍ-ԿՖՍ»-Ն ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ

Ընկերությունն ԱՊՀ երկրներից միայն Հայաստանում է իր ռեստորանը բացել Երեկ Երեւանում բացվեց «Ռոստիկս-ԿՖՍ» արագ սպասարկման ռեստորանը, որը հանրահայտ է նրանով, որ գրեթե բոլոր ճաշատեսակները պատրաստում է հավի մսից: Ռեստորանի բացման արարողությունից առաջ ընկերության ղեկավար կազմը մամուլի ասուլիս էր կազմակերպել, որի ժամանակ էլ ներկայացրեց «Ռոստիկս-ԿՖՍ»-ի գործունեությունը: «Ռոստիկս գրուպ» կորպորացիայի նախագահ եւ ընկերության բրենդի հիմնադիր Ռոստիսլավ Օրդովսկի-Տանաեւսկի

«Սուպեր Սաքոն» խմիչք է»

Իր բեմական անվան մասին ասաց ամերիկացի ռեփերի կողմից այդպես «մկրտված» ամերիկահայ երգիչը: – Շուրջ երկու տարի առաջ եկաք հայրենիք, հաստատվեցիք, կարճ ժամանակահատվածում դարձաք հայտնի, թողարկեցիք CD՝ երգչուհիներ Էմմիի, ուկրաինացի քույրեր Թուինձիի եւ այլոց հետ: Արդյոք հաջողությունների պատճառը հայաստանյան շոու-բիզնեսում հիփ-հոփ արենդբի ոճի բացակայությո՞ւնն էր: – Անձնական կյանքիցս հիասթափված, որոշեցի շուրջ 3 ամիս անցկացնել հայրենիքում: Երբեք

ԿԿԱՐՈՂԱՆԱ՞Ք ՊԱՐԶ ՃԱԿԱՏՈՎ ՄԱՆ ԳԱԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հարցնում է ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը – Հունվարի 10-ին՝ Սունդուկյանի անվան թատրոնում Ձեր ծննդյան 50-ամյակի տոնակատարության ժամանակ, երբ անդրադարձաք Ձեր 60-ամյակի հնարավոր «սցենարին», մի տեքստ կարդացիք, որը պարունակում էր խիստ քաղաքացիական դիրքորոշում՝ Երեւանում առկա երեւույթների մասին, որոնք բացարձակացնելով՝ գրեթե աբսուրդի էիք հասցրել: Ի՞նչը դրդեց նման խոսք ասելու: – Ամենաահավորն այն է, որ այն, ինչ

«Ադիբեկյանը խոպանչի է»

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոսները երեկ այսպես որակեցին «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավարին: Երեկ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում տեղի ունեցավ «Իրական սոցիոլոգիայից այն կողմ» թեմայով սեմինար: Վերջինս, մասնակիցների ձեւակերպմամբ՝ սոցիոլոգիայի բնագավառում հմտացած «արհեստավորների», «խոպանչիների» գործունեության դեմ բողոքի «ակցիա» էր: Սոցիոլոգիայի ամբիոնի մասնագետները փաստեցին, որ չհետեւելով մասնագիտական էթիկայի կանոններին, ոմանք սոցիոլոգիական գիտության մասին ձեւավորում եւ տարածում են թյուր պատկերացումներ, իսկ

«ԹՇՆԱՄԻՆԵՐ ՎԱՍՏԱԿԵԼՈՒՑ ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ»

Հարցազրույց ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Հարությունյանի հետ: – Անցյալ տարվա վերջին ԳԱԱ-ում գիտնականների հետ հանդիպման ժամանակ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, խոսելով ԿԳՆ համակարգում գիտության պետական կոմիտեի ստեղծման անհրաժեշտության մասին, ասաց, որ դա գիտության համար նույնն է, ինչ տարածքային կառավարման նախարարությունում՝ ջրային կոմիտեն, իրականում իրենից ի՞նչ է ներկայացնում նորաստեղծ կառույցը:

«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ» ՊԱՏԵՐԱԶՄ՝ BRITISH COUNCIL-Ի ԴԵՄ

Մոսկվա-Լոնդոն դիվանագիտական հարաբերություններն ամեն վայրկյան կարող են խզվել Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ արդեն մի քանի տարի շարունակվող դիվանագիտական առճակատումը, որը հատկապես սաստկացավ ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության (ԴԱԾ) նախկին սպա, լոնդոնաբնակ Ալեքսանդր Լիտվինենկոյի առեղծվածային մահից հետո, վերջին շաբաթներին արդեն սպառնում է վերածվել երկու երկրների միջեւ իսկական սառը պատերազմի: Հիշեցնենք, որ բրիտանական իրավապահների եզրակացությամբ, պուտինյան ռեժիմի

ԱՄՆ ընտրություններում էլ ամեն ինչ հարթ չէ

«Կեղտոտ» հնարքներ՝ ըստ ամերիկացիների ԱՄՆ 44-րդ նախագահի 2008թ. նոյեմբերի 4-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ, երկրի նահանգներում նախնական ընտրությունների, այսպես կոչված՝ «պրայմերիզների» եռուն շրջան է: «Պրայմերիզը» (primeries-սկզբնական, խմբ.) մինչ վերջնական՝ ամփոփիչ ընտրություններն անցկացվող միջանկյալ քվեարկություն է, որի նպատակը ԱՄՆ-ում գործող երկու հիմնական կուսակցություններից (Հանրապետական եւ Դեմոկրատական) մեկական թեկնածուի որոշումն է: Այս ընտրակարգի նպատակն այն է, որ մի

ԲՈՒՇԻ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՂԵՑԻԿ Է, ԲԱՅՑ ԱՆՀԵՌԱՆԿԱՐ

Դրան հաջորդած գնահատականներում գերակշռում է հոռետեսությունը Նախագահներին հավանաբար բնորոշ է իրենց ետեւից բարի անուն թողնելու մղումը: Այս առումով բացառություն չեն ոչ Հայաստանի, ոչ էլ Միացյալ Նահանգների ղեկավարները: Ու մինչ առաջինը ցանկանում է իր համերկրացիների հիշողության մեջ մնալ իբրեւ եզրաքարերի, ճանապարհների եւ «լամբադա» խաչմերուկների շինարար, երկրորդը, իր պաշտոնավարության ավարտին, ձեռնամուխ է եղել շատ ավելի բարդ, եթե

Նորամուծություններ պաշտպանության բնագավառում

Սննդամթերք՝ անհատական փաթեթավորմամբ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը երեկ ամփոփեց պաշտպանության բնագավառի 2007թ. արդյունքներն ու անդրադարձավ 2008թ. հիմնական խնդիրներին: Նախարարը 2007թ. նշանակալի միջոցառումների շարքին դասեց զորքերի կառուցվածքային փոփոխությունները. մասնավորապես, խաղաղապահ բրիգադի հաստիքացուցակների մշակումն ու շտաբի կազմավորումը: Խոսվեց պայմանագրային հիմունքներով ինժեներասակրավորային եւ հետախուզական նոր վաշտերի, հրաձգային գումարտակների ձեւավորման մասին: Ըստ նախարարի, բարելավվել են զինվորների կենցաղային պայմանները,

ՔԱՂԱՔԱՑԻՆ ՓՆՏՐՈՒՄ Է «ԻՐ» ԴԱՏԱՐԱՆԻ ՏԵՂԸ

Սեփականությունը չեն ուզում ճանաչել Հանրապետության նրբանցքի 8ա տան բնակիչ Վարյա Սաֆարյանը հունվարի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանից ստացել է գրություն, որով տեղեկացվել է, որ իր քաղգործն ուղարկվել է մայրաքաղաքի վարչական դատարան: Գնացել է Կենտրոնի դատարան, որին տրամադրել էր փաստաթղթեր, գրել էր դիմում՝ իմանալու, թե որտեղ է գտնվում վարչական դատարանի շենքը կամ

«Իմպիչմենտ»՝ հարկայինի պետի՞ն

Գյումրիի հարկային տեսչության պետը տեղեկատվություն չի տրամադրում Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը երեկ ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելու, որ ամեն բան անելու են՝ Գյումրիի հարկային տեսչության պետ Մարտին Զիլֆիմյանին պաշտոնանկ անելու համար: Ըստ նրա, Զիլֆիմյանը քաղաքի «ամենաանբարեխիղճ պաշտոնյաներից է»: «Ասպարեզի» նախագահի հավաստմամբ, այդ պաշտոնյան արհամարհում է բոլոր օրենքները՝ այդ թվում եւ տեղեկատվության ազատության մասին

«ՀԻՆ ԷՐԻՎԱՆՆ» ԸՆԴԴԵՄ ԿՈՇԻԿԻ ԽԱՆՈՒԹԻ

Ռեստորանատերը չի հանդուրժում, որ իր լուսամուտը փակելու են Արդեն մի քանի տարի է, ինչ մայրաքաղաքի «Հին Էրիվան» ռեստորանի եւ «Վան» ատամնաբուժական կենտրոնի միջեւ՝ Թումանյան 23ա հասցեում գտնվող կառույցը, որը կոշիկի սրահ է, խանութի եւ ռեստորանի տերերի միջեւ կռվի առարկա է դարձել: Օրերս «Առավոտին» էր դիմել կոշիկի խանութի տերը՝ Վաչագան Հովսեփյանը, դժգոհելով, որ «Հին Էրիվանի» տերը՝

Ցրտին բանկոմատներն էլ չեն դիմանում

Շատ բանկոմատներ քարտեր են կուլ տալիս, բաժանորդի հրամանները չեն հասկանում, սխալ գործողություններ են կատարում: Այս օրերին մեր երկրի եղանակային ցուրտ պայմանները բացասաբար են ազդել ոչ միայն մարդկանց, ջրի եւ կոյուղու խողովակների, ճանապարհների, այլեւ՝ մայրաքաղաքի մի շարք բանկոմատների վրա: Մինչեւ 25 աստիճան հասնող ցուրտը կաթվածահար է արել տասնյակ բանկոմատներ, ու մարդիկ, արդեն քանի օր է, դժվարությամբ

ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ԿԱՆԵ՞Ն

Նախագահի թեկնածուները վստահեցնում են, որ իրենք ստվերը, աղքատությունն ու գործազրկությունն իսպառ կվերացնեն, կյանքի որակը կբարելավեն, Հայաստանը կդարձնեն իսկական դրախտ: «Մեր տնտեսությունն աղետալի վիճակում է, տնտեսության մեջ բոլոր արձանագրված աճերը նկարովի են, գնաճն ահավոր մեծ է, մենաշնորհները խեղդում են, սիրելի ժողովուրդը տառապում է եւ այլն». նախագահի գրեթե բոլոր թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերի «տնտեսական բաժնում» այսպիսի բազմաթիվ

Սերժ Սարգսյանը կհաղթի հենց առաջին փուլում

Ըստ ՀՀԿ մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովի, անգամ ընդդիմադիր գործիչների տրամաբանությամբ այդպես կլինի: «ՀՀԿ թեկնածուի նախընտրական շտաբի պետի փոփոխման մասին մամուլի հրապարակումները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը»,- երեկ հրավիրած ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին՝ հավաստի՞ են տեղեկությունները, որ առաջիկայում Հովիկ Աբրահամյանին կփոխարինի Կարեն Կարապետյանը, ասաց Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

«ԱՐՄԵՆԻԱՆ» ԻՍԿԱՊԵՍ ԾԱՂԿՈՒՄ Է

Հեռուստաընկերության շուրջ տարածվող լուրերը հերքվում են «Առավոտի» հունվարի 11-ի համարում «Գաֆեսճյանների եւ Սարգսյանների «միությունը» չհաջողվեց. ըստ լուրերի, «Արմենիա» հեռուստաընկերությունում լուրջ խնդիրներ են ծագել» հոդվածում հրապարակված տեղեկությունները իրականությանը չէին համապատասխանում: Այս հերքումը մենք տպագրում ենք «Արմենիա» հեռուստաընկերության հետ ձեռք բերված գրավոր համաձայնության արդյունքում` հիմնվելով «Առավոտի» էթիկայի կանոնագրքի դրույթների վրա: Նախ՝ «Արմենիայի» վաճառքի կամ սեփականատերերի փոփոխությունների վերաբերյալ:

ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՄԵԿՆԱՐԿԻՑ ԱՌԱՋ

Հունվարի 21-ին մեկնարկում է փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի փուլը, որը կտեւի մինչեւ փետրվարի 17-ը ներառյալ: Իսկ երեկ ՀՀ ԿԸՀ-ն իր հերթական նիստում միաձայն գրանցեց նախագահական ընտրություններում առաջադրված բոլոր 9 թեկնածուներին: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը նիստին ներկա գտնվող թեկնածուների լիազոր ներկայացուցիչներին խնդրեց ներկայացնել իրենց թեկնածուի լուսանկարը՝ վկայականներ պատրաստելու համար, եւ կենսագրականը՝ դրանք հրապարակելու

ԳԻՏԵՄ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՊԵՏՔ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ասում է նախագահի թեկնածու, «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը – Ի տարբերություն այլ թեկնածուների, որոնք վաղուց արդեն սկսել են հանդիպումները հանրության հետ կամ որոնց կողմնակիցներն արդեն սկսել են դռնեդուռ քարոզչությունը՝ Դուք ավելի հանդարտ անցկացրիք մինչ պաշտոնական քարոզարշավի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Կարծում եք, թե 1 ամիսը բավակա՞ն է արդյունավետ քարոզչության համար: – Նախընտրական Հայաստանում ստեղծված

«ՉԷԻ ՈՒԶԵՆԱ, ՈՐ ԱՅԴ «ՓՈՐՁԱՆՔԸ» ԿՐԿՆՎԵՐ»

Նկատի ունենալով, բնականաբար, Տեր-Պետրոսյանին, ասում է նախկին կոմունիստ, նախկին ՕԵԿ-ական, ԱԺ նախկին պատգամավոր, այժմ Սերժ Սարգսյանի կողմնակից Մեխակ Մխիթարյանը: – Պարոն Մխիթարյան, այսօր չե՞ք ափսոսում, որ դուրս եք եկել ՕԵԿ-ից, չէ՞ որ, ըստ որոշ սոցհարցումների, Արթուր Բաղդասարյանը նախագահի ինը թեկնածուներից երկրորդն է: – Վերադառնալը բացառում եմ, եւ դա իմ նկարագրին հարիր չէ: Ժամանակին հենց ձեզ

ՀՈՒՍԱԽԱԲ ԿԼԻՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆԸ

Հունվարի 10-ին, իր 50-ամյակի արարողության ընթացքում, ենթադրական պատկեր ներկայացնելով, թե ինչպես է անցնելու իր 60-ամյակը՝ Հրանտ Թոխատյանն ասաց, թե օթյակում դարձյալ նստած է լինելու Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը. «Նա 2 անգամ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո հիմա նորից վարչապետ է»: 2018-ի Հայաստանի ու մեր մայրաքաղաքի այլ պատկերներ ներկայացնելուց հետո՝ Հրանտ Թոխատյանը խոստովանեց, թե չի ուզում

ՑՈՒՐՏԸ ԵՎ ՀԵԳԵԼԸ Ինչը որ վերեւում է, նույնն էլ ներքեւում է, քանի որ ներքեւը վերեւի արտացոլանքն է, չնայած որ ներքեւն է ընտրում վերեւին, բայց ընտրում է նրան, ում արտացոլանքն արդեն իր ներսում է ու ճանաչում է եւ’ գործը, եւ խոսքը, եւ’ պատկերը: Հետաքրքիր է, չէ՞, որ Աստված, ստեղծելով աշխարհը եւ մարդուն իր պատկերով ու նմանությամբ,

«Բացի իմ գրպանից՝ ուրիշ տեղ չեմ մտել»

Հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը «Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը ԺԿ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանն էր, թեման՝ նրա նախընտրական պատրաստություններն ու կանխատեսումները: Տիգրան Կարապետիչը նշեց, որ իր նախընտրական ծրագիրը պատրաստ կլինի հունվարի 21-ին, իսկ վստահված անձինք էլ արդեն ցուցակագրվում են. «Մեր վստահված անձերը մեզ բավարար են, ծածկում են բոլոր տեղամասային ընտրատարածքները»: Բանախոսը նաեւ

ՌԵԺԻՄԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆԱ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՈՒԺԻՆ

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը «Իզվեստիա» թերթին – 1998թ. հրաժարականից հետո թվում էր, թե Դուք ընդմիշտ լքել եք քաղաքականությունը: Վերջերս Դուք ծավալուն աշխատանք եք հրապարակել խաչակիրների եւ հայերի փոխհարաբերությունների պատմության մասին: Ինչո՞ւ, այնուամենայնիվ, որոշում ընդունվեց դադարեցնել գիտական ուսումնասիրությունները եւ վերադառնալ մեծ քաղաքականություն տասը տարվա լռությունից հետո: – Դա դժվար որոշում էր: Ես ինքնաբավ մարդ եմ

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031