Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 19,2008 00:00

\"\"ԽՈՅ 21.03-20.04: Օրը բավականին ակտիվ կանցնի: Սպասեք հետաքրքիր առաջարկների եւ աշխատեք նոր կապեր հաստատել:

ՑՈՒԼ 21.04-21.05: Ի մի բերեք շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքը եւ արեք այնպես, որպեսզի բացթողումները հասցնեք նվազագույնի:

ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այսօր արժեթղթերի բնագավառում գործարքներ կատարել խորհուրդ չի տրվում:

ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը նպաստավոր է ձեր իմացությունները գործնականորեն կիրառելու համար:

ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Այսօրվա ձեր արած բարեգործությունը հետագայում բազմապատիկ կփոխհատուցվի:

ԿՈՒՅՍ 24.08-23.09: Աշխատեք հանգստյան այս օրվա ընթացքում ամբողջապես լիցքաթափվել:

ԿՇԵՌՔ 24.09-23.10: Մի կասկածեք ձեր հնարավորություններին եւ համարձակորեն նոր պայմանագրեր կնքեք:

ԿԱՐԻՃ 24.10-22.11: Հին ծանոթներից ձերբազատվելու եւ նորերին գտնելու մեծ ցանկություն կունենաք:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12: Կանգնած եք մեծ իրադարձության առջեւ: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է համբերատար լինել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 22.12-20.01: Ճակատագիրը ձեր բոլոր նախաձեռնություններում բարեհաճ կլինի:

ՋՐՀՈՍ 21.01-19.02: Այսօր հակված եք ամբողջ ժամանակը տրամադրել ընտանիքի անդամներին եւ տնային հոգսերին:

ՁՈՒԿ 20.02-20.03: Առկա խնդիրները կլուծվեն ձեզ համար անսպասելիորեն հեշտ ու թեթեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել