Օրվա լրահոսը

«ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՈՐԵՎԷ ԱՊԱՑՈՒՅՑ ԳՐՈՇԻ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԻ»

Ասում է «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Սուրենյանցը Երեկ ԱԺՄ նախագահ եւ ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ս.թ. դեկտեմբերի 15-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրվել է «Վազգեն Մանուկյանի «Մայն կամպֆ»-«Իմ պայքարը» վերնագրով մի հոդված, որն իր բնույթով եւ բովանդակությամբ հեռու է լրագրողական հրապարակում համարվելուց: Թերթն իր այդ հրապարակմամբ անցել է

24 ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԴԻՏՈՐԴՆԵՐ ԵԱՀԿ-ԻՑ

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի հատուկ առաքելությունը դեկտեմբերի 13-ին հրապարակել է իր զեկույցը Հայաստանի նախագահական ընտրությունների մասին: Զեկույցը հիմնված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի ընտրությունների դեպարտամենտի ղեկավար Ջերալդ Միթչելի եւ ընտրությունների հարցերով խորհրդական Նիկոլա Շմիդտի դեկտեմբերի 4-5-ին Հայաստան այցելության ընթացքում հավաքած փաստերի վրա: Առաքելության նպատակն է նշված գնահատելը, թե ընտրություններին նախապատրաստության աստիճանը եւ

ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈ՞ՒԼԸ ՊԻՏԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌԻ TV-ՆԵՐԻՆ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ երեկ հանդիպման ժամանակ (տես լուսանկարը) վարչապետ Սերժ Սարգսյանն ակնհայտորեն պատասխանել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի՝ նախօրեին արված քննադատությանը, որը հիմնված էր Երեւանի մամուլի ակումբի դիտարկման արդյունքների վրա: Ըստ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Երբ որեւէ եվրոպացի պաշտոնյա կարծիք

Հրաշալի տասնյակը որոշվեց

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան, շարունակելով «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի հիմնադրած ավանդույթը, որոշեց անցնող տարվա (2007 թվականի) 10 լավագույն մարզիկներին եւ թիմերին: Հարցմանը մասնակցել է 46 մարզական լրագրող: Նրանց բոլորին բաժանվել են այն մարզիկների ու թիմերի անունները, որոնք այս տարի հասել են ավելի բարձր արդյունքների: Մարզական լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքների արդյունքում ստացվել է հետեւյալ պատկերը: 1.

ՍՊՈՐՏՈՒՄ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱՆ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանն «Առավոտի» հետ հարցազրույցում ամփոփում է անցնող տարին եւ խոսում 2008 թվականի ծրագրերի մասին: – Պարոն Գրիգորյան: Շուրջ հինգ ա միս է, ինչ ղեկավարում եք սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Որո՞նք են ոլորտի առջեւ դրված առաջնային խնդիրները: – Երկար տարիներ ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը վարչության կարգավիճակով որպես կցորդ

Սեր եւ ազատություն

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այդպիսին է ռոքի կարգախոսը Երեւանի տիկնիկային թատրոնում արագորեն ուժ առնող համերգային ալիքը չի կարող անտարբեր թողնել ռոքի հայ սիրահարներին: Աշնանային համերգների շղթան իր սկիզբն առավ օգոստոսի վերջին, Սերգեյ (Յոժ) Օհանյանի հիշատակին նվիրված վեց ժամանոց փառատոնով: Այն, ինչպես եւ համերգների մեծ մասը, կազմակերպել էր «Vibrographus» ընկերությունը: Փառատոնին հաջորդեցին գերմանական «Zen

«ՉԿԱՄՆԵՐԸ ԹՈՂ ԴԵՂՈՐԱՅՔ ԳՆԵՆ»

Իրենց հաջողություններին կասկածողներին խորհուրդ է տալիս ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը Վերջերս Հայաստանի թատերական գործիչների միությունը (ՀԹԳՄ) անցկացրեց հեռուստամարաթոն, որի արդյունքում հավաքվեց 20 մլն 300 հազար դրամ: «Առավոտը» իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու համար հանդիպեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանին: – Գրողների միությունը երկու տարի անընդմեջ կազմակերպում է մարաթոն, որի արդյունքում հավաքված գումարները, ըստ որոշ մտավորականների, ոչ

Սպառնում են Սերժին չսատարել

Եվ սոցիալական հարցին քաղաքական աստառ տալ Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Վաչագան Հակոբյանը սպառնաց, որ եթե իրենց հարցերը մինչեւ տարեվերջ լուծում չստանան, իր ներկայացմամբ՝ մինչ օրս առաջ քաշած սոցիալական հարցերին քաղաքական աստառ կտան: Այս հինգշաբթի կառավարության շենքի մոտ տեղի կունենա իրացման գոտիների նախկին բողոքավոր բնակիչների այս տարվա վերջին բողոքի ակցիան:

«ՊԵՏՔ Է ՀԱՇՏՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ»

Կարծում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները՝ պայմանով, որ հարեւան երկիրը վերադարձնի մեզնից խլած տարածքները: Այսօր երրորդ օրն է, ինչ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է «Ադրբեջանի օրեր» ծրագիրը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քառօրյա ծրագրի շրջանակներում կրթահամալիրի աշակերտները կծանոթանան Ադրբեջանի մշակույթին եւ այլ ոլորտներին։ Մինչ «հարեւանների» ժամանելը, հայ աշակերտները նրանց համար անակնկալներ էին պատրաստել՝ շարադրություններ եւ բաց

Կարագ ներկրողը կդիմի դատարան

Տնտեսվարողը պնդում է, որ շուկայում կարագի գնի բարձրացման հետ ինքը կապ չունի Կարագի գինն անհիմն բարձրացնելու եւ այլ տնտեսվարողների հետ հակամրցակցային համաձայնության գալու համար վերջերս Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանեց կարագ ներկրող շուրջ 50 ընկերությունների, այդ թվում՝ «Արմեն ՕՍՍ» ՍՊԸ-ին: Սակայն «Արմեն ՕՍՍ»-ի ղեկավարները պատրաստվում են դիմել դատարան ու վիճարկել այդ որոշումը: «Հանձնաժողովն անօրինական որոշում

ԸՆՏՐԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԻՆ ԱՐԺԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Կարեւորագույն ժամանակներ են: Պատասխանատու՝ ողջ ազգի համար: Առհասարակ ցանկացած ընտրություն մեծ պատասխանատվություն է: Հատկապես՝ հանրապետության նախագահի ընտրությունները: Եվ երանի, որ ամեն մի ընտրությունից հետո կարողանանք ասել. «Փառք Աստծո՝ ճիշտ ենք վարվել»: Սակայն նախագահական ընտրություններում մեր ճիշտն ու սխալը ցույց կտա ժամանակը, երկրի զարգացումն ու ժողովրդի բարեկեցությունը: Ո՞ւմ կվստահենք մեր վաղվա օրը, երեխաների ապագան, տարեցների վաստակած

ԱՆԿԵՂԾ ԿՊԱՏԱՍԽԱՆԵ՞Ն

«Ժառանգության» վարչությունը երեկ նամակով դիմել է ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին՝ առաջարկելով 22 կետերից բաղկացած մի հարցաշար եւ ակնկալելով նրանց անկեղծ պատասխանները: Այդ հարցերից են՝ «Անձնական եւ մասնագիտական ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենա երկրի նախագահը: Ունե՞ք արդյոք դրանք», «Համարո՞ւմ եք, որ Ձեր անձնական օրինակով եւ քաղաքական գործունեությամբ նպաստել եք ազատ, անկախ, ժողովրդավարական, քաղաքացու իրավունքի վրա խարսխված

Պարզաբանում է «ՉԻ»-ն

Վերջին տարիներին «Չորրորդ իշխանություն» թերթի նկատմամբ պարբերաբար բռնություններ են կիրառվել: ՀՀ իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի խոչընդոտեն թերթի գործունեության բնականոն ընթացքը: «ՉԻ»-ի դեմ կատարված բոլոր ոտնձգություններն, ըստ էության, ուղղված են եղել ազատ խոսքի դեմ: Թվարկելով դեռեւս 2003թ. ապրիլի 30-ից «ՉԻ»-ի եւ նրա լրագրողների նկատմամբ իրականացրած բռնարարքներն ու սպառնալիքները՝ կոնկրետ փաստերով, «ՉԻ»-ն, ի վերջո, մատնանշել

ՔՎԵԱՐԿԵԼ՝ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ

ՀՅԴ-ն ապագայում փորձելու է օրենսդրական նախաձեռնությամբ վերացնել ՀՀ քաղաքացիների համար Հայաստանից դուրս ընտրություններին մասնակցելու արգելքը: Սակայն երեկ ՀՅԴ-ն լռեց: ԱԺ-ն երեկ քննարկեց եւ ընդունեց 2002-ի հոկտեմբերին վավերացված «ԱՊՀ մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների եւ ազատությունների չափանիշների մասին» կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կողմից վերապահումներ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը՝ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը ներկայացրեց, որ

«ԵԹԵ ԻՆՁ ՉԽՓԵՆ, ԵՍ ՉԵՄ ԽՓԻ»

Երեկ հայտարարեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը Երեկ «Հայելի» ակումբում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին ուղղված հարցերի առյուծի բաժինը առնչվում էր դեկտեմբերի 15-ին «Հայկական ժամանակում» լույս տեսած հրապարակմանը, որը վերաբերում էր նախկին իշխանության դեմ պայքարի մեթոդներին, եւ որի բովանդակությունն ու ձեռագիրը վերագրվել էր Վ. Մանուկյանին: ԱԺՄ նախագահը հաստատեց իր մտադրությունը՝ այդ փաստաթղթի ձեռագիրն իր ձեռագրի հետ համեմատելու

ԿՈՂՄՆԱԿԱԼ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԸ ՀԱՍԵԼ Է ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Նյու Յորքում «Ազատություն» ռ/կ-ի թղթակցին պատմել է անցած շաբաթ Ստրասբուրգում վարչապետ Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպման մասին, որ քննարկել են հեռուստաընկերությունների վարքագիծը, «պնդումներն այն մասին, որ բազմաթիվ են Սերժ Սարգսյանի մասին՝ դրական, նրա ընդդիմախոսների մասին՝ բացասական հիշատակումները: Անշուշտ, ես համաձայնեցի, որ ցանկացած վարչապետ ավելի շատ լուսաբանում կստանա, քան մարդիկ,

«Նախընտրական» հարձակումներ՝ Իջեւանում

Դեկտեմբերի 16-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում կայացան համայնքի ղեկավարի վաղաժամկետ ընտրություններ: Վերընտրվեց գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը: Հիշեցնենք, որ թեեւ վերջինիս պաշոնավարման ժամկետը լրանում էր 2008-ին, սակայն նա վաղաժամկետ հրաժարական էր տվել եւ կրկին առաջադրել իր թեկնածությունը: Հրաժարականը, ըստ քաղաքապետի, պայմանավորված էր ՏԻՄ ընտրությունը փետրվարին կայանալիք նախագահական ընտրության հետ չանցկացնելու հանգամանքով: Իջեւանում համայնքի ղեկավարի ընտրության համար պայքարի

ՏԵՐԸ

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ Հինգ տարի առաջ այս օրը սովորական օր էր՝ ինչո՞ւ ես տխուր եւ ինչո՞ւ ես ուրախ հարցը տասնյակ պատասխաններ ուներ՝ յուրովսանն: Օրավարտին՝ ինչո՞ւ ես տխուր հարցի պատասխանը մեկն էր՝ ՏԵՐԸ հեռացավ: 1937 թ. Չարենցը գրել էր՝ «Իմ մահվան օրը կիջնի լռություն, Տխուր կնստի քաղաքի վրա»: Իջավ: Ու՝ նստեց: Նորից: Շատ տխուր ու շատ լռություն:

Բանավոր լուծեցին բոլոր հարցերը

Նախընտրական շրջանում ընտանիքի, մայրության եւ մանկության հիմնախնդիրների թեմայով քննարկումները խիստ մոդայիկ են: Երեկ «Գոլդեն Թյուլիփ Երեւան» հյուրանոցում «Ընտանիքի, մայրության եւ մանկության հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով կլոր սեղան էր, որը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան: Ելույթներով հանդես եկան Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը, ՀՀ ԱԺ սոցիալական առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մկրտիչ

«ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԽԵԼԱՄԻՏ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐԻ»

Ասում է փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը Չնայած Հյուսիսային պողոտայում եւ Երեւան քաղաքի իրացման մյուս գոտիներում սեփականատերերին մոտեցումները տարբեր էին, առաջինի փորձից ելնելով՝ մյուս դեպքերում սրբագրվեցին բազում սխալներ, մեւնույն է, դժգոհողների տոկոսը մնաց նույնը՝ 5-7 տոկոս: Փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը «Առավոտի» հետ զրույցում դա բացատրեց իրացման ժամանակահատվածին բնորոշ գործոններով: Այսօր, այսպես կոչված, վտարված բողոքողների թիվը չի հասնում երկու

Հարկայինի աշխատակիցները «գրոհել» էին դատարանի շենքը

Երեկ ՀՀ տնտեսական դատարանի Շիրակի նստավայրում սկսվեց հարկային պետական ծառայության՝ Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ ներկայացրած քաղհայցի քննությունը: Դեռ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ հեռուստաաշտարակի շուրջ ծագած դատական վեճը չլուծած՝ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը նորից հայտնվեց «մեղադրյալի» աթոռին: Այս անգամ Գյումրու անկախ լրատվական ալիքին դատի են տվել՝ 25 միլիոն 2 դրամ տուգանքը բռնագանձելու պահանջով: Հիշեցնենք, որ մոտ երկու

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ՝ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

Այստեղ մեկնարկած Ադրբեջանի օրերը Հայ բլոգերների միության կողմից որակվեցին որպես փող մուրալու ակցիա՝ ազգային արժանապատվության հաշվին: Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեցին Ադրբեջանի օրերը: Ծրագիրն իրականացվում է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի, ՀՀ-ում Բրիտանական դեսպանատան, «Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա. քայլ դեպի երկխոսություն» ծրագրի շրջանակներում: Ադրբեջանից ժամանած՝ Մինգեչաուրի մարդու իրավունքների կենտրոնի նախագահ Ջիանշա Օմարովը, Ադրբեջանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Աղստաֆա-Ղազախ մասնաճյուղի նախագահ

Ռուս-հայկական հարսանիք՝ հնդկական մոտիվներով

Գրանտիկն ու Մաշան հասան իրենց մուրազին Կիրակի օրը մեր հալումաշ եղած փեսացուի՝ Գրանտ փղիկի կյանքի ամենաերջանիկ օրն էր: Նա ամուսնացավ իր երազների արքայադստեր հետ: Գրանտիկն այդ օրվան այնքան երկար էր սպասել, որ հարսանիքին պարզապես վանդակում տեղը չէր գտնում, որովհետեւ, ինչպես հին հայկական ավանդույթն է պահանջում, այգու տնօրինությունը մինչ հարսանիքը ոչ մի կերպ փեսային հարսին մոտ

«ԿԱՐՃ ՄԻԱՑՈՒՄ» UCOM-ԻՑ

Վերջերս Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլ տվեց հայաստանյան ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններից մեկին օգտագործել 5,7 գեգահերց ռադիոհաճախականությունը՝ տասը տարի ժամկետով անլար ինտերնետի մատակարարում ապահովելու համար: Այդ ընկերությունն իր ծառայությունները հաճախորդներին սկսելու է մատուցել արդեն 2008 թվականի փետրվարից ՅՈՒՔՕՄ (UCOM) անվան ներքո: Ի դեպ, այդ մասին են ազդարարում նաեւ Երեւանի տարբեր վայրերում տեղադրված մեծ պաստառները:

ՀԿԿ-ԻՑ ՀՀԿ ՄԻ ՔԱ՞ՅԼ Է

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն անդամագրվել է ՀՀԿ-ին, ու նաեւ տեղեկություն տարածվեց, թե նա ժամանակին անդամակցել է միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությանը: «Առավոտը» նախարարին երեկ հարց ուղղեց նրա ընտրության պատճառների մասին՝ հետաքրքրվելով, թե գաղափարախոսական ի՞նչ ընդհանրություններ կան Կոմկուսի եւ Հանրապետական կուսակցության միջեւ. արդյոք միակ ընդհանրությունն այն չէ՞, որ ինչպես այժմ ՀՀԿ-ն, այնպես

4 հոդվածի վերաբերյալ 12 հոդվածանոց վետո

Մեր օրենսդիր եւ գործադիր մարմինների արհեստավարժության ցուցիչն է սա ԱԺ-ն արտահերթ նստաշրջանում երեկ քննարկեց ՀՀ նախագահի ներկայացրած առարկությունն ու առաջարկությունները «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի վերաբերյալ: Այն ընդունվել էր նոյեմբերի 28-ին եւ ներառված էր «Վարչական դատավարության» օրենսգրքի հետ միասնական փաթեթում: Եվ միայն նախագահի վավերացմանը հասնելուց հետո էր պարզ դարձել, որ այս «Ընտրական օրենսգրքով»

ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ՍԱՏԱՐԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՀԺԿ նախագահը երեկ դա հաստատեց «Առավոտի» հետ զրույցում Դեկտեմբերի 13-ին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որը իր գլխավորած կուսակցությամբ հանդերձ հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին, «ԱրմԻնֆո» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր նաեւ դեկտեմբերի 8-ին Տեր-Պետրոսյանի կողմից տնտեսության զարգացման խորհրդային շրջանի մասին հնչեցրած գնահատականներին: Ստ. Դեմիրճյանը մասնավորապես ասել էր, թե՝ «անվիճելի է փաստը,

«ՄԵԶ ՍԱՌՑԱՀԱՏ Է ՊԵՏՔ»

Պաշտոնաթող թուրք դիվանագետ Օզդեմ Սանբերկի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը Դեսպան Օզդեմ Սանբերկը 1985-1987թթ. Թուրքիայի վարչապետ Թուրգութ Օզալի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականն էր: 1987-1991 թթ. նա Թուրքիայի դեսպանն էր ԵՄ-ում, 1991թ.-ից մինչեւ 1995 թ. զբաղեցնում էր Թուրքիայի փոխարտգործնախարարի պաշտոնը: 1995-2000թթ. Սանբերկը Թուրքիայի դեսպանն էր Մեծ Բրիտանիայում: 2000 թ. նա պաշտոնաթող է եղել եւ մինչեւ 2003 թվականի

ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն

ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը դարձյալ հայտնվել է խորհրդարանում: «Ձեւակերպված եմ աշխատանքի՝ որպես ԱԺ պատգամավորի օգնական»,- «Առավոտին» հայտնեց պրն Սադոյանը, եւ մեր հարցին, թե հատկապես ո՞ւմ օգնականն է՝ պատասխանեց. «Հլը որ չասեմ՝ հետո կասեմ, որովհետեւ վերջնական չի այդ հարցը: Գալիս եմ ԱԺ, քանի որ ինձ պետք է հետեւել, իմանալ, քանի որ այսքան տարվա աշխատանքից հետո…»: Կիսատ

«ԱրմենՏելից» դժգոհում են

Վերջերս Բաբայան փողոցում գործող թիվ «23», «24» եւ «28» ԱՀԿ-ները (ATC) տեղափոխվել են «ԱրմենՏելի» վարչական շենքին կից գտնվող սպասարկման գլխավոր կենտրոն: Եվ քանի որ այդ կենտրոնում սպասարկում են նաեւ բջջային կապի բաժանորդներին, ուստի հեռախոսների վարձավճարները մուծելու օրերին նշյալ հասցեում հսկայական հերթեր են առաջանում: Բաժանորդները ստիպված են լինում անգամ մի քանի ժամ հերթ կանգնել: Հերթերը գոյանում

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031