Օրվա լրահոսը
ՖԻԼՄԸ՝ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՄԻՋՈՑ
«Պարզվում է՝ մինչեւ քրիստոնեությունը պետականորեն ընդունելը, կրոնի հայ նվիրյալներն այն տարածել են աշխարհով մեկ: Պարզվում է նաեւ, որ այն մշակույթը, որը դարեր շարունակ կերտել ենք՝ Հայաստանին տալով թանգարան բաց երկնքի տակ անվանումը, այդ թանգարանն իր ցուցանմուշներն ունի նաեւ ամբողջ աշխարհում»,- ասում է «Արարատից Եվրոպա» փաստավավերագրական ֆիլմի սցենարի հեղինակ Գագիկ Գինոսյանը. օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ֆիլմի
Գալկինը հեռացավ բավարարված
Հումորիստը խոստացել է կրկին վերադառնալ Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ ռուս հումորիստ Մաքսիմ Գալկինի առաջին հանդիպումը հայ հանդիսականի հետ: Հիշեցնենք, որ մինչ այդ նա Երեւան այցելել է խաղատներից մեկի բացման ժամանակ, բայց համերգ-հանդիպում հանդիսականի հետ չի ունեցել: Գալկինի հետ հանդիպումը հայ հանդիսականի համար, իհարկե, էժան հաճույք չէր: Տոմսերի գինը պարտերում 50 000 դրամ էր, արդյունքում՝
ՉՊԵՏՔ Է ՏԱՐԱՆՋԱՏԵԼ ԼՈՒՍՆՈՏՆԵՐԻՆ
Լուսնոտությունը մարդու գիտակցության աստիճանն է՝ հոգեկան վիճակի դրսեւորումը «Լուսնոտությունը խելագարության հետ ոչ մի կապ չունի»,- ասում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հոգեբան Նաիրա Պետրոսյանը: Լուսնոտ արտահայտությունը վախ է առաջացնում շատերի մեջ, ու շատերը նրանց համարում են հիվանդ, նույնիսկ խելագար: Նախկինում լուսնոտությունը համարվել է առեղծվածային հիվանդություն՝ ուստի հենց այդ է պատճառը, որ մարդիկ երկյուղել են լուսնոտներից, տեսնելով,
Սինգապուր տանող ճանապարհին
Օրերս մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցեցին Երեւանի, հանրապետության տարբեր քաղաքների ու մարզերի շուրջ 167 պատանի մարզիկներ: Ըստ քաշային կարգերի իրենց տարիքային խմբում չեմպիոնի կոչում նվաճեցին Կարեն Ասլանյանը՝ 42 կգ, Գեւորգ Ղարիբյանը՝ 46, Ռուդիկ Մկրտչյանը՝ 50, Տիգրան Աբրահամյանը՝ 54, Սուրեն Հասրաթյանը՝ 58, Կարապետ Չալյանը՝ 63, Ասատուր Արշակյանը՝ 69, Կարեն Աբգարյանը՝
Երեք մասնակից
Ապրիլի 21-24-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալու է ձյուդո ըմբշամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որտեղ մեր հանրապետությունից հանդես են գալու երեք մարզիկներ: Նրանք են. մինչեւ 60 կգ քաշային կարգ՝ Հովհաննես Դավթյան, մինչեւ 66 կգ՝ Արմեն Նազարյան, մինչեւ 73 կգ՝ Արտյոմ Բաղդասարյան:
Կոմպոզիցիայի վարպետ
«Armchess»-ը տեղեկացնում է, որ օրերս ՖԻԴԵ-ի կոմպոզիցիայի հանձնաժողովը եւ Շախմատային կոմպոզիցիաների միջազգային միությունը Ալեքսանդր Մանվելյանին շնորհել են շախմատային կոմպոզիցիայի գծով ՖԻԴԵ-ի վարպետի կոչում:
Հավակնում էին մրցանակային տեղերի
Երեկ Դուբայում կայացավ շախմատի ավանդական բաց առաջնության եզրափակիչ տուրը: Նախավերջին փուլից առաջ Հայաստանի հինգ ներկայացուցիչներից առավել գերադասելի ցուցանիշ ուներ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, որն իր անվան դիմաց ութ հնարավորից գրանցել էր 6,0 միավոր եւ առաջատարից ետ էր մնում ընդամենը կես քայլ: Հանգամանքների հաջող զարգացման դեպքում մրցանակային տեղերի հավակնելու հույսեր ունեին նաեւ 5,5-ական միավոր վաստակած Գաբրիել Սարգսյանն
Աբրահամի թիմը պաշտոնապես բողոքարկել է
«Regnum» գործակալությունը տեղեկացնում է, որ IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի թիմը պաշտոնապես բողոքարկել է «Super Six World Boxing Classics» մրցաշարի շրջանակներում ամերիկացի Անդրե Դիրրելի հետ մենամարտի արդյունքը: Հայ բռնցքամարտիկի ներկայացուցիչները պահանջում են մարտը համարել ավարտված՝ առանց արդյունքը հայտարարելու, այն հիմնավորումներով, որ ռեֆերին չի հաշվել Դիրրելի նոկդաունը, որում նա հայտնվեց 10-րդ
«ԲԱԽՏԻ ԽԱՂԸ» ԱՄՈԹՈՎ ՉԹՈՂԵՑ
Դարցի մրցաշարի հաղթողները գտնում էին, որ դիպուկ հարվածելու համար պետք է բախտ ունենաս Հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը հաշմանդամության խնդրով զբաղվող հ/կ-ների եւ ԶԼՄ-ների մոտ 40 ներկայացուցիչների շաբաթ օրը բերել էր «No Problem» ժամանցի կենտրոնում անցկացվող դարցի 3-րդ մրցաշար եւ ուժերը փորձել տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ: Մրցաշարին մասնակցելու էր եկել նաեւ
«ԿՈՄՈՒՆԻԶՄԻ «ԴԱՍԵՐԸ» ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻՆ»
Երեկ Մայր աթոռում իր աշխատանքն սկսեց «Կոմունիզմի «դասերը» եկեղեցիներին» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի բացումը կատարեցին Մայր աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի վարիչ տեր Հովակիմ վարդապետ Մանուկյանը եւ Գերմանիայի Գոթթինգենի համալսարանի պրոֆեսոր Յուկո Մարտիկայնեն: Բանախոսություններով հանդես եկան Հելսինկիի համալսարանի պրոֆ. Էինո Մուրտորինեն («Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի եկեղեցիներն ու կրոնները կոմունիստական ճնշման ներքո»), Ֆինլանդիայի ավետարանական լյութերական եկեղեցու գիտահետազոտական կենտրոնի
Լույսի, տարածության եւ կենսագրության նկարիչը
1971թ. իր ընտանիքի հետ Թեհրանից Աբովյան հայրենադարձված 6-ամյա Արիս Կարապետյանը հետագայում դարձավ քաղաքի գեղարվեստի դպրոցի սանը: Հետո ավարտեց Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը եւ գեղարվեստի ակադեմիան, ուսանելով տաղանդավոր Էդ. Իսաբեկյանի դասարանում, դառնալով նրա սիրելի աշակերտը: Ղարաբաղյան պատերազմի ծանր տարիներին նա եւ սովորում էր, եւ Աբովյանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի նկարչության խմբակ հաճախողներին սովորեցնում լավ նկարելու գաղտնիքները:
«Լրտեսները»՝ ՆՓԱԿ-ում
Ապրիլի 10-ին ՆՓԱԿ-ում բացվել է «Լրտեսվող Հայաստան» ցուցահանդեսը, որի համադրողն է Սեդա Շեկոյանը: Մասնակցում են Անահիտ Հայրապետյանը, Օվսաննա Շեկոյանը, Դավիթ Նուբարյանը, Սամվել Վանոյանը, Վահագն Ղուկասյանը եւ այլք: «Մեզանից շատերը կարող են ասել՝ ո՞նց եմ հաջողացրել ծնվել հենց Հայաստանում: Հենց նման մտքերի պատճառով էլ մենք ռիսկի ենք դիմում՝ պատժվել կյանքի առումով ամլությամբ եւ փորձի բացակայությամբ, որից
«Սպանված աղավնիից» մինչեւ Կաննի կինոշուկա
Մայիսի 12-22-ը Հայաստանի ազգային կինոկենտրոնը այս տարի 2-րդ անգամ մասնակցելու է Կաննի կինոշուկային: Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը երեկ հայտնեց, որ այս տարի ներկայացվելու են միայն 2008 թվականից հետո նկարահանած 4 վավերագրական, 11 կարճամետրաժ եւ լիամետրաժ խաղարկային, 10 դեբյուտային եւ ուսանողական ֆիլմեր: Վավերագրական ֆիլմերի ցանկում են, օրինակ, Հայկ Օրդյանի «Արտավազդ Փելեշյան», Հ. Հախվերդյանի «Նարեկացի որոնելիս» ֆիլմերը,
ԻՆՉՈ՞Վ ՊԱՐԱՊԵԼ
«Առավոտը» բազմիցս է անդրադարձել դիմորդների համար նախատեսված գրականությանը եւ ներկայացրել է Գնահատման ու թեստավորման կենտրոնի տեսակետը՝ օգտվել հատկապես ԳԹԿ-ի հրատարակած կամ երաշխավորած թեստերի ժողովածուներից: Այսօր գրախանութները ողողված են թեստերի բազմազան ժողովածուներով: Ինչպես պարզել՝ դրանցից որո՞վ պարապել: Կա՞ն արդեն ԳԹԿ-ի երաշխավորած ձեռնարկները: Այս հարցերով դիմեցինք ԳԹԿ փոխտնօրեն Արմեն Փաշայանին: Նա տեղեկացրեց, որ արդեն պատրաստ են ԳԹԿ
«Խաղաղությունը կփրկի աշխարհը»
Երեկ ԿԳ նախարարությունում ասաց Նոբելյան մրցանակակիր, կենսաքիմիկոս Ահարոն Չեյխանովերը: Առաջին անգամ Հայաստանում է հրեա հայտնի բժիշկ, գիտնական, կենսաքիմիկոս, Նոբելյան մրցանակակիր Ահարոն Չեյխանովերը, ով նաեւ երեկ հյուրընկալվել էր ԿԳ նախարարությունում: Նախարար Արմեն Աշոտյանի խոսքով, Հայաստանը վերջին մի քանի տասնամյակում Նոբելյան մրցանակակրի այցելություն չէր տեսել. «Առաջին անգամ է Նոբելյան մրցանակակիրը այցելել մեր երկիր եւ այն էլ հատուկ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՎ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ԵՐԿԵՐ
Կամ ինչու էր ադրբեջանականը «կաղում»՝ ըստ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի Շվեյցարիայի երաժիշտների միության նախագահ Մաթիաս Արթերը իր ղեկավարած AEQUATUOR անսամբլի եւ Վրաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ Թբիլիսիի ազգային երաժշտական կենտրոնում օրերս ներկայացրեց եվրոպական ու կովկասյան կոմպոզիտորների ստեղծագործություններից բաղկացած ծրագիր: Համերգը ղեկավարելու համար հրավիրվել էր հայաստանցի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը: Նա հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Մերձավոր Արեւելքում,
ՆԱՏՕ-Ն ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ԻՐ ԱՆԴԱՄ ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԻՆ ՌԴ-Ն ՎԱՐԺԱՆՔՆԵՐ ՉԻ ԱՆԻ
Անցած տարվա աշնանը տեղի ունեցած ռուսական խոշորամասշտաբ ուսումնական զինավարժությունները չէին համապատասխանում ՆԱՏՕ-ի եւ Մոսկվայի միջեւ դրական հարաբերությունների ձեւավորման ոգուն եւ բավարար չափով թափանցիկ չէին: «Newsru»-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը՝ Բրյուսելում BNS գործկալության հետ զրույցում՝ հավելելով, թե հույս ունի, որ հետագայում «մենք նման զինավարժություններ չենք տեսնի»: Միաժամանակ Ռասմուսսենը
ՊԻԼՈՏԱԺԱՅԻՆ ԽՄԲԻ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Ապրիլի 13-ին Ֆրանսիայի հարավում կործանվել է «Patrouille de France» պիլոտաժային խմբի ինքնաթիռներից մեկը: Օդաչուին, որը մարզական թռիչք է իրականացրել, հաջողվել է կատապուլտով դուրս նետվել վթարի ենթարկվող ինքնաթիռից, բայց, այդուհանդերձ, նա թեթեւ վնասվածքներ է ստացել: Դաշտում ընկած ինքնաթիռի վթարի ենթարկվելու պատճառների մասին որեւէ տեղեկություն չի հաղորդվում: APA-ի մատուցմամբ, «Patrouille de France»-ը աշխարհում ամենահայտնի եւ պիլոտաժային խմբերից
ԻՐԱՆԸ ՄԱԿ-ԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՀԵՏԱՔՆՆԵԼ ԱՖՂԱՆՍՏԱՆ ԵՎ ԻՐԱՔ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ՄԱԿ-ին կոչ է արել Արեւմտյան երկրների կողմից Աֆղանստանում եւ Իրաքում ռազմական գործողություններ իրականացնելու նպատակների եւ մեթոդների առնչությամբ հետաքննություն սկսել: Ինչպես հաղորդում է BBC-ն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի աշխատակազմի ներկայացուցիչները հայտարարել են, թե ստացել են Իրանի առաջնորդի նամակը, բայց դրա վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չեն արել: Հայտնի է, որ Ահմադինեջադը ՄԱԿ-ին
Բելգիական պարբերականը ռուսներից ներողություն չի խնդրել
Բելգիական «Knack» պարբերականի խմբագրությունը հայտարարել է, թե չի պատրաստվում ռուսներից ներողություն խնդրել մարտի 29-ին մոսկովյան մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության թեմայով պարբերականում հրապարակված նկարի համար: Պարբերականը հայտարարել է, թե այս նկարը ծաղրանկար չէ եւ զոհերի հիշատակի հանդեպ ծաղրանք չի պարունակում, այլ միայն հիշեցնում է, որ բռնությունը նոր բռնություն է ծնում: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն՝ հիշեցնելով,
Բակիեւին զրկել են անձեռնմխելիությունից
Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը հայտարարել է, որ երկրի պաշտոնանկ արված նախագահ Կուրմանբեկ Բակիեւը, որը ֆորմալ առումով մնում է իր պաշտոնին, այլեւս զրկված է անձեռնմխելիությունից: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է երկրի Գլխավոր դատախազի պաշտոնակատար Ազիմբեկ Բեկնազարովը՝ շեշտելով, որ ժամանակավոր իշխանությունները չեն խոչընդոտել Ղրղըզստանի հարավում, ի պաշտպանություն Բակիեւի տեղի ունեցած հանրահավաքի անցկացմանը՝ «բախումներից եւ այլ տարաձայնություններից խուսափելու»
Թուրքիայում քրդերը բողոքի ցույցեր են անում
2009թ. դեկտեմբերին փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին նախագահի դեմ ապրիլի 12-ին Թուրքիայի Սամսուն քաղաքի դատարանի դիմաց կատարված հարձակումը Թուրքիայի քրդաբնակ շրջաններում լարվածության առիթ է հանդիսացել: Ապրիլի 12-ին Ստամբուլում բազմաթիվ անձինք ընդդեմ այդ հարձակման բողոքի երթ են կազմակերպել, իսկ ապրիլի 13-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա ավանում, ի նշան բողոքի, փակված են եղել առեւտրի
Մրցույթն ամփոփվեց
«Համակարգիչը երբեք գրքին չի փոխարինի»,- ասում է Եղեգնաձորի թիվ 2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ, «Գիրքը եւ ես» ստեղծագործական շարադրությունների հանրապետական մրցույթի հաղթող Անրի Բաբայանը: Դեռեւս մի քանի ամիս առաջ հանրապետությունում մեկնարկեց ստեղծագործական շարադրությունների մրցույթ՝ գիրք, գրադարան թեմաներով: Երեկ ազգային գրադարանում ամփոփվեցին մրցույթի արդյունքները՝ «Գիրքը եւ ես» ստեղծագործական շարադրությունների ժողովածուի շնորհանդեսով: «Արդեն չորրորդ տարին է,
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Ահազանգում է «Առավոտի» ընթերցողը «Առավոտը» ստացել է Տավուշի մարզի բնակիչ Բ. Սիմոնյանի նամակը՝ աշխատանքի պետական տեսչության կողմից Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում կատարված ուսումնասիրության արդյունքների հետ միասին: «Արձանագրված են հսկայական գումար կազմող անօրինություններ: Գոյություն ունի ուժի մեջ մտած վարչական ակտ: Այսքանից հետո ինչո՞ւ է վերադասի կողմից կոծկվում ակտի գոյության փաստը եւ բուհի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է «ՃՌԻԿԸ»
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է Շենգավիթ համայնքի «թաղային հեղինակություն» Արմեն Ազիզյանը (մականունը՝ «Ճռիկ»): Նա ապրիլի 4-ին, ժամը 14-ի սահմաններում, Երեւանի Արշակունյաց պողոտայի 69-րդ շենքի մոտ հեռախոսազանգի կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել Աշոտ Ավագյանի, Վարդան Եգանյանի եւ Արթուր Ավագյանի հետ, փողոցում ծեծի է ենթարկել նրանց, հավաքված մարդկանց ներկայությամբ հայհոյել: Ապրիլի 9-ին
ՓՈՔՐ ՀԱՂԹԱՆԱԿ
Ապրիլի 12-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում, Ս. Համբարձումյանի նախագահությամբ, շարունակվեց Բելգիայի քաղաքացի Պերճ Հակոբյանի բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ նրան մեղադրանք էր առաջադրվել 1993-ից «զորակոչից խուսափելու» համար, նրանից ապօրինի վերցվել էր 1մլն 800 000 դրամ, հետագայում քրեական գործը կարճվել էր: Նախորդ դատական նիստին դատակոչվել էր պատշաճ ծանուցված հանրապետական զինկոմիսարիատի իրավախորհրդատու Արեն Սարգսյանը: Բողոքաբեր կողմին, սակայն, հնարավորություն
ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Հիշողության սփռոցին/Դրեցի մորս հոգու հացը,/Որպեսզի վերստին ճաշակեմ/Աղը արցունքներիս… (Մերուժան) Ազատ աշխարհը միջազգային դատավարությամբ կոմունիզմը դասեց այնպիսի համակարգերի շարքում, ինչպիսիք են ֆաշիզմն ու նացիզմը: Դժբախտաբար, Հայաստանում այդ գաղափարախոսական դիակի պաշտամունքը ծպտված, երբեմն էլ՝ անթաքույց, դեռ շարունակվում է: Դա է պատճառը, որ հավուր պատշաճի գնահատվում են ոչ թե այդ համակարգի դեմ, բառի բուն իմաստով, հերոսական պայքարի ելած
Որոշեցինք հաշտվել
ՀՀ վարչական դատարանի Գյումրիի նստավայրում երեկ շարունակվեց «Առավոտն» ու ԻԱԿ-ն՝ ընդդեմ Գյումրիի մարզպետարանի, հայցի նախնական քննությունը: «Առավոտի» շահերի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Մեջլումյանի միջնորդությամբ հայցվոր կողմը բացեց «Առավոտի» էլեկտրոնային հասցեն եւ ապացուցեց, որ 2009 թվականի օգոստոսի 19-ին էլեկտրոնային նամակ-հարցումն ուղարկվել է Շիրակի մարզպետարան: Մարզպետարանի ներկայացուցիչներն էլ պարզաբանեցին, որ տեխնիկական խնդիրների պատճառով 2003 թվականից մարզպետարանի էլեկտրոնային հասցեները
Դեռ պատասխան չեն ստացել
Ուստի՝ կրկին են դիմել ՀՀ բնապահպանության նախարարին Հունվարի 11-ին Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը գրությամբ դիմել էր ՀՀ բնապահպանության նախարարությանը, որը վերաբերում էր «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությանը պատկանող Կապան եւ Գեղանուշ համայնքներում գտնվող թափոնավայրի (պոչամբարի) հետ կապված մի կարեւորագույն խնդրի («Առավոտն» անդրադարձել էր այդ թեմային) եւ մինչ օրս
ՋՈՒՐԸ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ Է
«Մասիս, Սիս եւ Նոր Հայաստան» ծրագրի հեղինակները դրսում են ներդրողներ փնտրում 2009 թվականի նոյեմբերի 11-ին «Ոչ միայն ոռոգում» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Եղվարդ քաղաքի հարեւությամբ գտնվող, խորհրդային տարիներից մնացած կիսակառույց ջրամբարը զբոսաշրջությանը, ձկնարդյունաբերությանը եւ նաեւ ոռոգմանը ծառայեցնելու ծրագիր կա՝ «Մասիս, Սիս եւ Նոր Հայաստան»: Սա լճափնյա հանգստավայրերի հյուրանոցային համալիր է՝ հանգստի ու զվարճանքի բոլոր ծառայություններով:


















































