Օրվա լրահոսը

Գավաթային քառորդ եզրափակիչներն արդեն անցյալում են

Ապրիլի 7-ի ուշ երեկոյան «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում առաջին խաղակեսի վերջին րոպեները դանդաղ հանգում էին, լուսատախտակին էլ ընդամենը 3:0 հաշիվն էր փայլում մանչեսթերցի երկրպագուների դեմքերի արտահայտության պես: Հաշվի պահպանման պարագայում դաշտի տերերը Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի ուղեգիր էին նվաճելու: Շատ քչերն էին կասկածում դրա իրական լինելուն: Ալեքս Ֆերգյուսոնի «Մանչեսթերը» սառցե ջրով էր դիմավորել «Բավարիային». երկու արագ

ՏԻԳՐԱՆԸ ՄԵԿ ԳԼՈՒԽ ԲԱՐՁՐ ԷՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՑ

Բելառուսի մայրաքաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գյումրեցի 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը փայլեց իր մրցելույթներով՝ Հայաստանի մեդալների հաշվարկին ավելացնելով եւս երեք ոսկի: Հայ դյուցազնի հաղթանակին ոչ ոք չէր կասկածում: Բայց որ նա մեկ գլուխ վեր կլինի մրցակիցներից, ոչ բոլորը կմտածեին: Տիգրանը պոկում վարժությունն սկսեց այն ժամանակ, երբ ծանրաձողի քաշը հասել էր 161 կգ-ի եւ ասպարեզում

Մարաղայի ցեղասպանության 18-րդ տարելիցը

Այսօր՝ ապրիլի 10-ին լրանում է Մարաղայի ողբերգության 18-րդ տարելիցը: Մարաղայի ողբերգությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հայերի հանդեպ ադրբեջանցիների պարբերաբար իրագործած ցեղասպան գործողությունների եւ էթնիկ զտումների համակարգված, հետեւողական շղթայի հերթական մի օղակն էր: Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուղեկցվել է մարդկության տրամաբանությունից ու պատկերացումներից դուրս դաժանություններով: Սակայն նույնիսկ նման սեւ ֆոնին առանձնանում է Մարաղայի ողբերգությունը:

Կոպեռնիկոս, Մենդելեեւ, Աբրահամ: Ո՞վ է հաջորդը

Ե՞րբ է պրոֆեսոր Ալեքսանդր Գեւորգյանը դիմելու Եվրամիությանը եւ ՄԱԿ-ին Մինչ այժմ ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Ա. Գեւորգյանը իր հայտնագործությունները համեմատել է Մենդելեեւի, Կոպեռնիկոսի գյուտերի հետ եւ գնահատել դրանց համարժեք: Հիմա էլ իր «անպարտ» լինելը վերագրում է Արթուր Աբրահամի ուժն ու հզորությունը ունենալուն («Առավոտ», 11.03.2010): Ակնհայտ է պրոֆեսորի ցանկությունը՝

«ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ԸՆԴԴԵՄ «ԱԶԱՏ, ԱՆԿԱԽԻ»

Նախօրոք խնդրում եմ՝ չշտապել աղաղակել, թե «սա ցնորամտություն է, դավաճանություն է», իբր՝ «ո՞նց են համարձակվում վտանգել մեր ամենամեծ ու թանկ ձեռքբերումը», ինչպիսին մեր «ազատ, անկախն է»: Այո՛, հենց համարձակվում եմ: Համբերությանս բաժակն արդեն տեղ չունի տանելու այն համաճարակի հասնող ցինիզմը, որին առնչվում ենք ամենօրյա կյանքում: Միանգամայն համամիտ եմ ս/թ մարտի 28-ի «Առավոտի» առաջաբանի վերլուծության հետ:

ՄԵԴՎԵԴԵՎԸ ԻՐԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ ԿՈՇՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ Է ՀՆՉԵՑՐԵԼ

Պրահայում ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրի կնքումից հետո, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Իրանի հասցեին ռուսական կողմից երբեւէ ուղղված ամենակոշտ հայտարարությունն է արել: «Ցավոք, Թեհրանը չի արձագանքում իրեն առաջարկված մի շարք կառուցողական, փոխզիջումային պայմանավորվածություններին, եւ մենք չենք կարող աչք փակել դրա վրա: Ուստի, ես չեմ բացառում, որ ՄԱԿ-ի

ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ 200 ՄԱՐԴ ՄՆԱՑԵԼ Է ՍՈՂԱՆՔՆԵՐԻ ՏԱԿ

Ռիո-դե-Ժանեյրոյում նոր սողանքներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում՝ նախնական տվյալներով, մոտ 200 մարդ մնացել է սողանքների տակ եւ զոհվել է: Բրազիլական ԶԼՄ-ների մատուցմամբ, փլատակների տակից հաջողվել է փրկել մոտ 20 մարդու կյանք: Երկուշաբթի օրվանից ի վեր այդ երկրում տեղացած հորդառատ անձրեւները սողանքների պատճառ էին դարձել: Անցած 5 օրերի ընթացքում դրանց հետեւանքով արդեն զոհվել էր մոտ

ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Պակիստանի ազգային ընկերակցությունը միաձայն քվեարկել է երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու օգտին: BBC-ի մատուցմամբ, դրանցով սահմանափակվում են երկրի նախագահի լիազորությունները՝ հօգուտ խորհրդարանի եւ կառավարության: Հիմա օրինագիծը պետք է հաստատի երկրի Սենատը, բայց, ինչպես նշում են տեղի դիտորդները, դժվար թե Վերին պալատում այս խնդրի շուրջ դժվարություններ լինեն: Եթե օրինագիծը ընդունվի, ապա պետության ղեկավարը կզրկվի իր լիազորությունների

Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոն մեկնել

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն չեղյալ է համարել ապրիլի 12-13-ը Վաշինգտոն կատարելիք իր այցը: Դրա փոխարեն Միջուկային սպառազինությունների հարցով գագաթաժողովին մասնակցելու կմեկնի Իսրայելի միջուկային էներգիայի գործերով նախարար Դան Մերիդորը: Նեթանյահուի նման որոշման պատճառ է դարձել այն, որ Եգիպտոսն ու Թուրքիան ծրագրում են գագաթաժողովում բարձրացնել Իսրայելի տրամադրության տակ ատոմային ռումբերի ենթադրյալ առկայության հարցը: Նրանք պատրաստվում են նաեւ

Հեղաշրջում, որը կորոշի ղրղզական «Մանասի» ճակատագիրը

Քննարկելով Ղրղըզստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, միջազգային լրատվամիջոցները ենթադրում են, որ, ըստ ամենայնի, այդ երկրում պետական հեղաշրջումը առանց Ռուսաստանի միջամտության չի եղել: Բրիտանական «The Guardian» թերթի կարծիքով, չնայած ՌԴ վարչապետ Պուտինի հավաստիացումներին, թե Մոսկվան որեւէ կապ չունի Բիշքեքում տեղի ունեցողի հետ, Ռուսաստանի «մաքիավելյան» մեքենայությունները Ղրղըզստանում եւ ԱՊՀ միջինասիական մյուս հանրապետություններում՝ Պուտինի կառավարման ժամանակաշրջանում նորմա են

Էրդողանն ու Մամեդյարովը զրուցել են

Ապրիլի 8-ի երեկոյան Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Դավութօղլուն իր ադրբեջանցի գործընկերոջը պատմել է իր հատուկ բանագնաց Ֆիրուդին Սինիրլիօղլուի՝ Հայաստան կատարած այցի մասին: APA-ի մատուցմամբ, այդ մասին Դավութօղլուն հայտարարել է մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Թուրքիայի ԱԳ նախարարը շեշտել է, որ յուրաքանչյուր կարեւոր իրադարձությունից հետո նա

Բայց դիմում գրել է

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը «Հետք» թերթի ընթերցողի հարցին պատասխանելով` ասել էր, որ  ժամանակին եղել է Կոմունիստական կուսակցության անդամ, հիմա հանրապետական է,  երբեւէ չի եղել ՀՀՇ կուսակցության շարքերում: ՀՀՇ Տավուշի մարզի ակտիվիստներից տեղեկացանք, որ 1995 թվականին, այն ժամանակ Իջեւանի քաղխորհրդի նախագահ Արմեն Ղուլարյանը դիմում է գրել ՀՀՇ անդամ դառնալու համար: Դա եղել է հետեւյալ հանգամանքներում: 1995

100 հազար՝ 100-ամյակին

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը այցելել է մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակչուհի Սաթենիկ Պետրոսյանին, ում 100 տարին բոլորել է այս տարվա հունվարին: Մարզպետը 100-ամյակի կապակցությամբ Սաթենիկ Պետրոսյանին է նվիրել 100 հազար դրամ: 100-ամյա Սաթենիկ տատը ծնել ու դաստիարակել է ինը երեխա, ունի 40 թոռ եւ 140 ծոռ,

Փաստաբանական գրասենյակը խախտո՞ւմ է օրենքը

Իջեւանցի փաստաբան Ռադիկ Պապյանի աշխատավայրը գտնվում է Իջեւանի թիվ 5 միջնակարգ դպրոցի շենքում: Փաստաբանի օգնական Աստղիկ Երիցյանը (նկարում) հայտնեց, որ Պապյանը 2005 թվականի հունվարից աշխատում է որպես Հանրային պաշտպանի գրասենյակի Իջեւանի տարածաշրջանի փաստաբան: Թիվ 5 դպրոցի տնօրեն Ստեփան Կարապետյանն ասաց, որ փաստաբան Պապյանը 1998 թվականից իրենց դպրոցում տարածք է զբաղեցնում, սակայն` տարածքի վարձավճար չվճարելով եւ

«ԱՐԵԳԱԿԻՆ ՊԵՏՔ ՉԷ ՀԵՌՎԻՑ ՆԱՅԵԼ»

Մեծ գումարների կարիք չունեցող, բայց մեծ հեռանկարներ խոստացող հայտնագործությունը ուշադրության չի արժանանում: Երկիր մոլորակի վրա շարունակվում է ավանդական էներգակիրների՝ նավթի, գազի, քարածուխի պաշարների նվազումը, արդյունքում նաեւ՝ դրանց գների օրեցօր թանկացումը: Ու տարեցտարի ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձվում այլընտրանքային էներգիայի ստացման խնդրին: Այս նպատակի համար օգտագործվում է արեւը, ջուրը, քամին, անգամ կենցաղային աղբը: Գիտակցելով

Պահանջվում է 300 միլիոն դրամ

Մարտի 11-ի՝ «Փակվել էր Մեղրի-Երեւան մայրուղին» եւ մարտի 12-ի՝ «Շուրջօրյա հերթապահությունը շարունակվում է» հրապարակումներով տեղեկացրել ենք, որ Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու Կապան-Գորիս ճանապարհահատվածում՝ 247-րդ կմ-ում, Թասի լեռնանցքում մարտի 9-ին տեղի ունեցած սողքի պատճառով վտանգավոր է դարձել այդ հատվածով երթեւեկելը, դեպքի վայր էր ժամանել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, իսկ Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ

Մի թալանիր, որ կանգառում իջնես

Վանաձորում հասարակական տրանսպորտի հստակ կանգառներ չկան, փոխարենը կան վեճեր, սպառնալիքներ ու դժգոհություններ: «Ազիզդ թաղեմ», «լավ օր չունենաս», «մուրազիդ չհասնես». վարորդների հասցեին նման անեծքներ հաճախ կլսես Վանաձորի փողոցներում: Որպես կանոն, սրանք հաջորդում են «վարպետ ջան, վեշս ծանր է…» կամ «երեխու հետ եմ՝ կկանգնե՞ս» անտեսված խնդրանքներին: Հաճախ այս «երկխոսությունները» լուրջ վիճաբանությունների եւ երկուստեք սպառնալիքների առիթ են դառնում՝

ՎՃԻՌԸ՝ ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ

«Առավոտն» ու ԻԱԿ-ն՝ ընդդեմ Լոռու մարզպետարանի հայցի քննությունն ավարտվեց Երեկ ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրում սկսվեց «Առավոտը» եւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ն՝ ընդդեմ Լոռու մարզպետարանի հայցի դատաքննությունը: Հիշեցնենք, որ դեռեւս 2009-ի օգոստոսի 19-ին «Առավոտը» էլեկտրոնային նամակով հարցում էր ուղարկել Լոռու մարզպետարան, տեղեկանալու, թե ՀՀ պետական բյուջեով՝ «Այլ նպաստներ բյուջեից» տողով հատկացված 20 միլիոն դրամը ի՞նչ

ANDROID-Ը՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Android համակարգի վրա հիմնված սմարթֆոնների շնորհիվ բաժանորդները կարող են օգտվել բարձրակարգ ինտերնետի ընձեռած հնարավորություններից եւ վայելել անհատական կարիքները բավարարող ծրագրեր՝ Android Market-ի միջոցով: Այս մասին հայտնում են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից: Այդ սարքերը շուտով կհայտնվեն ընկերության սպասարկման կենտրոններում: HTC սմարթֆոնները հագեցած են HTC Sense բացառիկ համակարգով՝ օգտագործողի կարիքներին առավել համապատասխան ինտերֆեյսով: Կանխատեսելով օգտագործողի բոլոր կարիքները, այն մշակված է

ԿԱՆԳԱ՞Ռ, ԹԵ՞ ԵՐԹՈՒՂԱՅԻՆԻ ՎԵՐՋՆԱԿԱՆԳԱՌ

Մայրաքաղաքի կանգառների ցանցի բարեփոխման շուրջ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արման Միրիջանյանի հետ օրերս կայացած զրույցում «Առավոտը» ոլորտի պատասխանատուի ուշադրությունը հրավիրեց Աբովյան փողոցի Ավետիք Իսահակյանի արձանի դիմացի կանգառում տիրող իրավիճակին, որտեղ թիվ 69 երթուղու տաքսիները գրավել են կանգառի համար հատկացված ողջ տարածքը՝ ուղեւորներին ստիպելով կանգնել ուղղակի ճանապարհի վրա, իսկ այլ երթուղու տաքսիներին՝ կանգառ կատարել 2-րդ

Դիտահորերը բաց են, ցուցանակներ չկան

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մի շարք փողոցներ անմխիթար վիճակում են: Այդ փողոցներով երթեւեկելիս վարորդներն ու հետիոտները գերուշադիր պետք է լինեն. ամեն քայլափոխի նրանց սպառնում է ավտոմեքենան ջարդուփշուր անելու կամ ոտք ու ձեռք ջարդելու վտանգը: Անգամ կենտրոնական փողոցներից բացակայում են դիտահորերի կափարիչները: Տեղի բնակիչների խոսքերով, հատկապես ձմռանը, երբ ձյունը փակում է բաց դիտահորերը, շատ մարդիկ են

ՎԹԱՐԱՅԻՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ

Քաղաքապետարանն էլ դժգոհողներին հորդորում է դիմել դատարան Կառավարությունը տարիներ առաջ վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման մասին որոշում ընդունեց, ըստ որի՝ այդ շենքերում տարբեր կարգավիճակով բնակվողներին համապատասխան փոխհատուցում պետք է տրվի: Այդ որոշումը պարբերաբար փոփոխությունների է ենթարկվել եւ «հարակից» նորանոր որոշումներ են ընդունվել: Ճիշտ է, որոշ բնակիչների փոխհատուցում տրվել է, սակայն «Առավոտին» դիմած մի քանի բնակիչներ պնդում

ԿԲ-ն՝ Դիլիջանում

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եղել է Իջեւան քաղաքում եւ այցելել ՀՀ ԿԲ «Դիլիջան» տարածաշրջանային ֆինանսաբանկային համալիրի շինհրապարակ: Նրան դիմավորել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Ինչպես հաղորդում է «ԱրմԻնֆոն»՝ «Դիլիջան» համալիրը նախագծել է «Հայնախագիծ» ԲԲԸ-ն, իսկ դիզայներական աշխատանքներն իրականացվել են «Ռենկո-Արմէսթեյթ» ՍՊԸ-ի կողմից:  Համալիրը բաղկացած կլինի երկու ստորգետնյա եւ հինգ վերերկրյա հարկերից: Ստորգետնյա հարկերում

Շուկան աշխուժացել է

2010թ. փետրվարին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 13417 գործարք, որոնց քանակը 2009թ. փետրվարի համեմատ աճել է 30.4%-ով, իսկ 2010թ. հունվարի համեմատ՝ 65.0%-ով: Անշարժ գույքի կադաստրի վարչության տրամադրած տվյալներով, որոնք փոխանցում է «Ա1+»-ը, Երեւան քաղաքում 2010թ. փետրվարին, 2010թ. հունվարի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 58.0%-ով, իսկ 2009թ. փետրվարի համեմատ՝ 44.3%-ով:

Գործարքն ավարտվեց

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թույլատրել է «Ամերիաբանկի» սեփականատեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդի» կողմից «Կասկադ բանկի» ձեռքբերման գործարքը: Հանձնաժողովը որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով  «Ամերիաբանկի», դրա սեփականատեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ՍՊԸ-ի եւ «Կասկադ բանկի» կողմից ներկայացված համակենտրոնացման մասին դիմում-հայտարարագիրը: «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» Կիպրոսի Հանրապետության սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ դիմելով Հանձնաժողով,

ՀՀ արտաքին պարտքը կավելանա եւս 43%-ով

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ 2010-ին մեր երկրի ՀՆԱ-ն կկազմի 1,8 %, իսկ գնաճը՝ 6,2%: Երեկվա ասուլիսում Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան ասաց, որ փետրվարին արված այդ կանխատեսումները հնարավոր է մայիսին վերանայեն եւ ցուցանիշների աճ արձանագրեն. «Հայաստանի տնտեսության այն ճյուղերը, որոնք կապված են համաշխարհային տնտեսության հետ՝ ավելի բուռն թափով կզարգանան, եւ աճը հենց դրանով պայմանավորված

ԴԻՄՈՐԴԻՆ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ՝ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԻՐԵՆՔ ԷԼ ՉԳԻՏԵՆ

Քաղծառայության մրցույթն անցած 3 դիմորդներից մեկը շուտով դառնալու է ֆինանսների նախարարության աշխատակից: Ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության մակրոտնտեսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետի թափուր տեղի համար երեկ Քաղծառայության խորհրդում մրցույթ անցկացվեց: Այդ պաշտոնի համար պայքարող 4 մասնակիցները սկզբում գրավոր թեստային առաջադրանք կատարեցին, որից հետո մրցութային հանձնաժողովի անդամները հարցազրույցի միջոցով պետք է կողմնորոշվեին՝ կո՞ղմ քվեարկել այդ մասնակցին,

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ելույթ ՀՀ ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ (09.04.2010) Սկսեմ նրանից, որ ես կողմնակից եմ զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացմանը: Այս մեկ նախադասությամբ ավարտվում են իմ դրվատանքի խոսքերն այսօր քննարկվող օրինագծերի վերաբերյալ, որովհետեւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, ներկայացված տեսքով, իմ կարծիքով նախ՝ հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին եւ ՀՀ

ԿԱՄ «ԶԱԳՍ», ԿԱՄ ՀԱԱԳԱ

«Վերջիվերջո այս ամեն ինչը վերջանալու է Դեյտոնով, եւ Ձեզ էլ տանելու են Հաագա». այս խոսքերը դեռ ամիսներ առաջ Սերժ Սարգսյանին կուսակցական հավաքի ժամանակ ասել էր «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Երեկ նա դրանք հիշել եւ հիշեցրել է Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով. «Նա այն ժամանակ ծիծաղեց: Հիմա կամաց-կամաց Դեյտոնին մոտենում ենք,

ԼԵԶՈ՞Ւ ԳՏԱՆ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կրկնակի ստուգման արդյունքում «Deno Gold Mining» ընկերությանը հաջողվեց 300 մլն-ից 12 մլն դրամ կրճատել տուգանքը, պնդում է  «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության նոր պետ Ալեքսանդր Սահակյանին ուղղված գրության մեջ (նամակ թիվ 011, 08.04.2010թ.) հասարակական կազմակերպությունը նշում է տեղի մամուլում 2008թ. Սյունիքի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031