Օրվա լրահոսը
«ԸՆՏՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԹՈԹԻ ՕՂԻ ԿԽՄԵՄ»
Երեկ երազեց ՀՀ նախագահի թեկնածու, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը «Առաջադրվել է 9 թեկնածու, ինչը արտացոլում է այսօրվա մեր իրականությունը: Ժողովրդի մեջ կան տարբեր հայացքներ: Եթե որեւէ մեկը ուզում է ուրիշի ձեռքերով պատժել, վրեժխնդիր լինել, ապա նախագահի այդ թեկնածուն կա, եթե որեւէ մեկը ցանկանում է պահպանել այսօրվա վիճակը, այդ թեկնածուն էլ կա: Իսկ ես այն թեկնածուն
Ամեն գնով վռնդում են
Գյումրիի քաղաքապետարանը մտադիր է փլված հեռուստաաշտարակը ամիսը 1 միլիոն դրամո՞վ վարձակալության տալ: Երեկ ՀՀ տնտեսական դատարանի Գյումրիի նստավայրում լսվեց Գյումրիի քաղաքապետարանի հայցն ընդդեմ «Գալա» հեռուստաընկերության: Քաղաքապետարանը պահանջում էր հեռուստաընկերության սեփականատեր «Չապ» ՍՊԸ-ին հեռուստաաշտարակի տարածքից ապամոնտաժել բոլոր սարքավորումներն ու այն վերադարձնել տիրոջը՝ Գյումրիի քաղաքապետարանին: Նշենք, որ ՀՀ իշխանությունները «Գալան» փակելու գործում ներգրավել են Գյումրիի քաղաքապետ Վարդան
ԱԲԽԱԶԻԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԵՋ ԽՐՎԱԾ Է
Աբխազներն իրենց երկրում հազիվ են գոյատեւում Աբխազիայում Ռուսաստանից ներկրված ձեթն արժե մոտավորապես 1000-1200 դրամ, Հայաստանում՝ 900-950 դրամ: Այդ երկրում թանկ են պարենային եւ ոչ պարենային բոլոր ապրանքները եւ դրա հետ մեկտեղ՝ չափազանց ցածր են աշխատավարձերը: Օրինակ, այնտեղ մասնավոր թերթերի լրագրողների միջին աշխատավարձը չէր գերազանցում 15 հազար դրամը: Սակայն չարժե Աբխազիայի աշխատավարձերը համեմատել մեր երկրի հետ,
«ԻՄ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐՆ ԱՆՍՊԱՌ ԵՆ»
Հատվածներ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ դեկտեմբերի 8-ի հանրահավաքի ելույթից Թաթար-մոնղոլական խանություն Այժմ զուգահեռ անցկացնելով մեր իրականության հետ՝ տեսնենք, թե ինչով է Քոչարյանա-սերժական իշխանապետությունը տարբերվում թաթար-մոնղոլական խանությունից: Նմանությունը, իսկ ավելի ճիշտ՝ նույնությունը, պարզապես ապշեցուցիչ է եւ չափազանց ուսանելի՝ պատմաբանների ու քաղաքագետների համար: Թաթար-մոնղոլական խաների նման՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նույնպես Հայաստանը համարում են իրենց սեփական կալվածքը՝ այն
«Ժառանգությունը» հարցեր կտա թեկնածուներին
Բայց դրանց թիվը, ըստ կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանի՝ այս անգամ կլինի 21-ից պակաս: Անգամ «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն էր վերջերս նկատել, թե գործընթացներն առաջիկայում պայմանավորված են լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ զարգացումներով. «Էական է, թե «Ժառանգության» ձայներն ում «կժառանգվեն»։ Նա ունի որոշակի վարկանիշ, եւ դեռ պարզ չէ՝ նրա ընտրազանգվածն ինչպես կկողմնորոշվի։ Փաստն այն է,
ԸՆԴԴԵՄ ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԻ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Դեկտեմբերի 8-ի հանրահավաքում, իրեն համեմատելով Մարկ Կրասի հետ, հայտարարեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Դեկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը բացման իր խոսքում նկատեց, որ նախորդ հանրահավաքից՝ նոյեմբերի 16-ից հետո Հայաստանում տեղի է ունեցել երկու կարեւոր իրադարձություն: Նախ՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնապես առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու, երկրորդ՝ Ռոբերտ Քոչարյանը
ՉԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՈՊՏՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ ԵՆ
ՀՀԿ մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ նախկին իշխանությունների գաղափարախոսությունը մեկն է՝ իշխանափոխություն: – Վերջին շրջանի բոլոր կազմակերպությունների անցկացրած սոցհարցումների արդյունքում Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն առաջին տեղում է: Սակայն գաղտնիք չէ, որ սոցհարցումները սովորաբար լինում են պատվիրված: Արդյոք ՀՀԿ-ն որեւէ կապ ունի՞ սոցհարցումների հետ: – Հասարակության կարծիքը ճշտելու երեք ուղղություն
ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ՞Ն
«Փորձեք հիշել կամ պարզել նաեւ, թե ո՛ր կենդանակերպի նշանի տակ ծնված երջանիկին են պատկանում թեկուզ Խորհրդային Հայաստանի վարչական միավորներից մեկի՝ Արտաշատի շրջանի հետեւյալ ձեռնարկությունները. Արտաշատի գինու գործարանը, նույն քաղաքի մեխանիկական գործարանը, Շահումյան գյուղի շարժական մեքենայացված շարասյունը, այդ գյուղում տեղակայված գյուղշին 5-րդ տրեստի ավտոպարկը, Արտաշատի «Սիրիուս» գործարանը, Արտաշատի կենցաղսպասարկման շենքը՝ վերածված կազինոյի, «Արտաշատ» գաստրոնոմը, Արտաշատի հին
«Փինաչու» գործ են անում
Ջեռուցման կաթսաների պահանջարկն այս տարի կտրուկ մեծացել է: Այդ պատճառով հատկապես նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գազի կաթսաներ ներկրող եւ տեղադրող ընկերություններն աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ եւ երբեմն ստիպված են լինում, բացի իրենց աշխատակիցներից, գազի կաթսաներ տեղադրելու համար ներգրավել նաեւ էժան աշխատուժ, որոնք շատ հաճախ չեն տիրապետում այդ աշխատանքին, եւ կաթսայի տեղադրման ժամանակ բնակչին նյութական մեծ վնասներ են
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ առաջին ԵՐԿՐԻ ՋԻՂԸ Ես հինգերորդ գիրքս ավարտեցի եւ ահա անմիջապես անցնում եմ վեցերորդին. այսինքն, գոնե մի քանի ժամ կանգ չեմ առնում եւ շունչ չեմ քաշում, որովհետեւ, չնայած էս պահին հինգերորդ գիրքս արդեն ավարտել եմ, բայց էսօրվա պարտադիր երեքուկես էջս չեմ լրացրել, այլ ընդամենը՝ էդ պարտադիրի ընդամենը կեսը, եւ հիմա մտածում
ԽՈՅ 21.03-20.04: Օրը կնպաստի ընտանեկան հարաբերությունների ներդաշնակացմանը: ՑՈՒԼ 21.04-21.05: Բիզնեսի հետ կապված նոր ծանոթությունները ձեզ եկամուտներ կբերեն: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այս օրը ձեր կյանքում արմատական բարեփոխումներ կատարելու առումով բավականին արդյունավետ կլինի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Կարելի է մտածել երկարատեւ ու հեռավոր ճամփորդությունների մասին: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ինքնասիրահարվածությունը ձեզ ոչ հեռու ապագայում խիստ հիասթափություններ կարող է պատճառել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Հնարավոր
Հոլանդիայի հայ չեմպիոնուհին
Հրանուշ-Անի Շահբազյանը 8 տարեկան էր, երբ նրանց ընտանիքը տեղափոխվեց հեռավոր Հոլանդիա: Ծնվել է 1991-ին, Երեւանում եւ ուսումնառությունը սկսել Ավանի միջնակարգ դպրոցներից մեկում: Օտար միջավայրում հայտնված հայ աղջնակը սկզբից եւեթ չմեկուսացավ շրջապատից: Ավելին՝ նոր ընկերների ու ուսուցիչների ուշադրության կենտրոնում հայտնվեց իր անմիջականության եւ կայտառության շնորհիվ: Հայրը՝ Մինաս Շահբազյանը, նկատելով կրտսեր դստեր ճկունությունը եւ սերն առ սպորտը,
ԱՅՍՕՐ՝ ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ-ՈՒԵՅՆ ԷՔԼՈՔ
Այսօր IBF-ի վարկածով միջին քաշային կարգում (մինչեւ 72,574 կգ) աշխարհի չեմպիոն 27-ամյա Արթուր Աբրահամը Բազելի (Շվեյցարիա) «Սենթ Յակոբ Հալլե» մարզասրահում չեմպիոնական գոտին է պաշտպանելու բրիտանացի Ուեյն Էքլոքի (33 տարեկան) հետ մենամարտում, որը IBF-ի վարկանիշային դասակարգման նոյեմբեր ամսվա ցուցակում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Արթուրը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 24 մենամարտ, տարել նույնքան հաղթանակ, ընդ որում 19-ը՝
ԾԱՆՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացու մտորումները՝ նախագահական ընտրություններից առաջ Վերջերս «Վերնիսաժում» ակամա ունկնդիր դարձա վաճառականների կրքոտ երկխոսության. «Նրանք հիմա էլ Լեւոնին մեյդան գցեցին, որ կառավարեն իրավիճակը եւ ամեն ինչը մնա իրենց ձեռքում»,- վրդովված ասում էր մեկը, «Էդ բոլորը իրանց խաղերն են»,- համաձայնում էր մյուսը: Հայերին, իհարկե, դժվար է դասել դյուրահավատների շարքը, սակայն շատ ջանք պետք է թափեին մեր քաղաքական
Փոքր թատրոնի մեծ ակնկալիքները
Ըստ գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանի՝ ռեժիսուրան բնավորություն է, իսկ «կոտրվելը»՝ անընդունելի: Գեղագիտության ազգային կենտրոնում շուրջ 25 տարի «Պատուհան» անունով թատրոն էր գործում, որն իսկապես մի փոքրիկ պատուհան էր դեպի մեծ արվեստ: Արի ու տես, որ այս «Պատուհանը» չբավարարեց տասը տարի նույն օջախում բեմադրություններ իրականացրած ռեժիսոր եւ դերասան Վահան Բադալյանին եւ նա «փակելով» «Պատուհանը», 2004թ. ստեղծեց
ՍԱԹՅԱՆՆ ԻՐԵՆ «ՌԵՏՐՈ» ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ
Ճանաչված կոմպոզիտորը կողմ է նորամուծություններին, բայց ոչ «ստամոքսային» երաժշտությանը: «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 14-ին կատարվելիք ստեղծագործությունների թվում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, առաջին անգամ կհնչեցնի կոմպոզիտոր Արամ Սաթյանի Վալսը: Առաջին հայացքից սա երեւույթ չես համարի, թեեւ վերջին տարիներին հայ կոմպոզիտորներից եւ ոչ մեկը չի անդրադարձել երաժշտարվեստի հանրամատչելի այս տեսակին: Տարբեր առիթներով ունկնդիրն ենք
Փնթի գործելակերպ
Քաղաքաշինական նոր մոտեցումների արդյունքում Երեւանը նմանվել է իր չափսերից փոքր հագուստ կրող մարդու: Դեկտեմբերին փոխվելու է Երեւանի կարգավիճակը, այն մարզից վերածվելու է համայնքի: Հավանաբար այս փոփոխությունն է պատճառը, որ Երեւանը վերածվեց չմտածված շինարարական հրապարակի: Չխոսենք, թե դա ինչ արժեցավ երեւանցուն՝ քանի վթար տեղի ունեցավ, քանի մեքենա ջարդվեց, օրը քանի ժամ ենք մնում խցանումների մեջ, քանիսը
ԼՈՂԱՎԱԶԱՆՆԵՐԸ ՓՈՂ ԵՆ «ՈՒԶՈՒՄ»
Կրթական հաստատությունները կա՛մ լողավազան չունեն, կամ էլ ով ունի՝ չի գործում Հին Հունաստանում անուս, անքաղաքավարի մարդկանց այսպես էին բնորոշում. «Ոչ կարդալ գիտի, ոչ լողալ»: Եթե հունական այս «բանաձեւը» կիրառվեր նաեւ այսօր, ապա հայ երիտասարդների մեծամասնությունը անուս կհամարվեր, քանի որ նրանցից շատերը լողալ չգիտեն: Պատճառն այն է, որ կրթական հաստատություններում ֆիզիկական դաստիարակություն առարկայի ծրագրում լողուսուցում ներառված
«Մտրակի եւ բլիթի» կենսագործումը՝ Պետդումայի ընտրություններում
ՌԴ խորհրդարանական ընտրություններին նախորդած եւ հաջորդած գործընթացներն այլ բան չէին, քան տեղական իշխանությունների ընտրական հնարամտության հետաքրքրաշարժ մրցություններ: Քվեաթերթիկների լցոնումներ, ընտրազանգվածի կաշառում, ընտրատեղամասից ընտրատեղամաս տեղափոխվող եւ տարբեր փաստաթղթերով քվեարկող մարդկանց խմբեր, դիտորդների աշխատանքի խոչընդոտում, ընտրությունների խախտումներին վերաբերող բողոքների ընդունման զանգվածային մերժումներ, ընտրատեղամասերում ընթացող ակտիվ քարոզարշավ, քվեարկության գաղտնիության խախտում, ընտրացուցակներում մահացած կամ բնակավայրից մեկնած անձանց անունների գրանցումներ,
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԱՍՏԿԱՑՆՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀՌԵՏՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Իսկ միջազգային փորձագետները պատերազմի վերսկսման կոնկրետ ժամկետներ են նշում Ադրբեջանի տարբեր ռանգի ու ազդեցության պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի առաջին դեմքի կողմից մերթընդմերթ հնչեցվող ռազմաշունչ հայտարարությունները, ըստ ամենայնի, վաղուց արդեն ավելին են, քան պարզ քարոզչությունը: Ի մասնավորի, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի վերջին հայտարարությունը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման «100 տոկոսանոց հավանականության» մասին, ինչպես շեշտադրությամբ,
Թեհրանը միջուկային ռումբի պատրաստումը «թարգել» է դեռեւս 2003-ին
ԱՄՆ-ին, սակայն, դա ամենեւին էլ չի հանգստացնում Թվում էր, թե Արեւմուտքն ու, մասնավորապես, Միացյալ Նահանգները պետք է հաճելիորեն զարմացած լինեին ԱՄՆ ազգային հետախուզական գործակալության՝ Իրանի միջուկային նկրտումներին վերաբերող օրերս ներկայացրած զեկույցից: Ըստ այդմ, Թեհրանը կասեցրել է միջուկային զենք պատրաստելու իր ծրագիրը դեռեւս 2003 թվականի աշնանը: Մինչդեռ, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հիշյալ զեկույցի հրապարակումից անմիջապես հետո
ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՀՌՉԱԿՄԱՆ ՊԱՀԸ ՄՈՏԵՑԵԼ Է
Արեւմուտքն անհանգստացած է Մոսկվայի հնարավոր հակաքայլերից Արդեն հայտնի է, որ Կոսովոյի շուրջ ընթացող բանակցությունները վերջնականապես տապալվել են: Մի քանի օր առաջ այս իրողությունը փաստեցին ձեւականորեն դեռեւս Սերբիայի կազմում գտնվող այդ մարզի վերջնական կարգավիճակի շուրջ բանակցող միջազգային եռյակի՝ Եվրամիության, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները: Վերջին ամիսներին եռյակի եւ հակամարտող երկու կողմերի մասնակցությամբ ընթացող քաղաքական խորհրդատվությունների այս շարքը
Կրոմվելի օրենքը՝ «սեւ» ցուցակում
Վերջերս Մեծ Բրիտանիայում UK TV Gold հեռուստաալիքի անցկացրած հասարակական կարծիքի հարցման արդյունքում անգլիացիները ընտրել են իրենց երկրի տասը ամենահիմար օրենքները: «Արգելված է մեռնել Մեծ Բրիտանիայի պառլամենտում». օրենքը ճանաչվել է անգլիական օրենքներից ամենաանհեթեթը, այն ստացել է ձայների 27%-ը: Երկրորդ պատվավոր տեղում է օրենքը, ըստ որի՝ փոստային ծրարների վրա միապետի պատկերով նամականիշը գլխիվայր փակցնելը հավասարազոր է պետական
«ԻՄ ԿՈՉՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԼԻՆԵԼՆ Է»
Ասում է մաթեմատիկոս Արամ Հարությունյանը, ում կուսակիցներն իրենց համեստ ներդրումներով ապահովել են անհրաժեշտ ընտրագրավը: «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին, ով երկրորդ անգամ է մասնակցելու նախագահական մրցավազքին, նախորդ ընտրություններում մեկ տոկոսի էլ չհասնող ձայների քանակը ոչ թե հուսահատեցրել, այլ ավելի վճռական է դարձրել: Մասնագիտությամբ մաթեմատիկոս թեկնածուն նախորդ ընտրություններին վերաբերվեց մաթեմատիկորեն՝ մասնակցեց առանց վստահված անձերի. «Եթե
Բնակիչներին իրարից խլխլում են
Ընտանեկան բժիշկները մեծ դժկամությամբ են իրենց տեղամասի այցելուներից հրաժարվում Այս օրերին ընտանեկան բժիշկների միջեւ թեժ պայքար է գնում: Բանն այն է, որ պոլիկլինիկաները մինչեւ տարեվերջ պետք է առողջապահության նախարարություն ներկայացնեն իրենց մոտ գրանցված բնակիչների քանակը, ըստ որի էլ կֆինանսավորվեն: Այդ պատճառով ընտանեկան բժիշկներն ամեն գնով փորձում են պացիենտ հավաքագրել: Ինչն էլ որոշ խնդիրներ է առաջացնում
ԳՈՐԾԱՐԱՐԸ ՏՈՒՆ Է ՔԱՆԴՈՒՄ
Ռուսաստանցի հայ գործարարը հարյուրավոր գյումրեցիների սովի է մատնում Օրերս Գյումրիի կենտրոնական շուկայի տարածքում «Լիլիթ» ՍՊԸ-ի սեփականատերերի ու դատական ակտերի հարկադիր կատարողների միջեւ ծեծկռտուք է եղել: ԴԱՀԿ-ն փորձել է մի խումբ առեւտրականների վտարել տարածքից ու տաղավարների կտուրները քանդել: Բանն այն է, որ Գյումրիի քաղաքապետարանը մանր եւ միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու ծրագրով, Հողային օրենսգրքի խախտմամբ, շուկայի տարածքի մայթը
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՄԵՆՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ Հեղինե Բիշարյան (ՕԵԿ փոխնախագահ) – Անկախ Հայաստանի 20-ամյա պատմության մեջ «Օրինաց երկիր» կուսակցությունը հիմնադրվել եւ շարունակում է կերտել իր ուրույն պատմությունը: Երեք անգամ անընդմեջ խորհրդարանական ընտրություններում հաղթանակը խոսուն ապացույցն է Արթուր Բաղդասարյան կայացած քաղաքական գործչի նկարագրի: Հարգելի մասնակիցներ, երկրի քրեականացման, բիզնեսի օլիգարխիզացման, կոռուպցիայի եւ կլանային տնտեսության զարգացման դեմ պարտավոր
19 տարի՝ խարխլված «դոմիկներում»
Անօթեւան գյումրեցիները նախագահին մեղադրում էին խոստումները չկատարելու մեջ Երեկ Գյումրի էր այցելել նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա վերջին անգամ ի պաշտոնե ծաղկեպսակ դրեց գյումրեցի երկրաշարժի զոհերի հիշատակին: Նախագահին Գյումրիում սպասում էր անօթեւանների մի մեծ բանակ, որոնք բազմաթիվ բողոքներ ունեին՝ կապված նախագահի նախկին խոստումների հետ: «Մենք ապրում ենք փտած տնակներում՝ անտուն ու թափառական կյանքով: Երկրաշարժից արդեն 19
ՑԵՄԵՆՏԻ ԳՆԵՐՆ ԱՆՀԻՄՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԵՆ
Ցեմենտի շուկայում գերիշխող դիրք ունեցողներն իրենց արտադրանքի գինը սահմանում են ոչ թե տնտեսական նկատառումներով, այլ՝ իրենց քմահաճույքով: Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2007-ի նոյեմբերին, նախորդ ամսվա համեմատ, գնաճ է գրանցվել: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2,5%-ով թանկացել են բենզինը, ցեմենտը, 6,3%-ով՝ դիզելային վառելիքը: Թանկացել են նաեւ հեղուկ գազն ու շինարարական ապրանքները: Եթե բենզինի, նավթի
ՎԵՐՋԻՆ ԲՐԻՖԻՆԳԸ
Երեկ ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին ճեպազրույցների օրն էր: Միջոցառմանը չներկայացան «Բարգավաճ Հայաստանը» եւ «Օրինաց երկիրը»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանին լրագրողները հարցրին՝ ինչո՞ւ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանին ոստիկանությունը մերժեց տալ Հայաստանում տասը տարվա մշտական բնակության տեղեկանք, սակայն ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանին այդպիսի տեղեկանք տրվեց, թեեւ հայտնի է, որ նա 2001 թվականից է Հայաստանում մշտական բնակություն