Օրվա լրահոսը
ՓՈՂԵՐԸ ԾԱԽՍՎՈՒՄ ԵՆ՝ ՉԵՆՔ ԱՌՈՂՋԱՆՈՒՄ
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայերը շարունակում են ուռուցքներից, ինֆարկտից ու տուբերկուլյոզից մահացության բարձր ցուցանիշներ գրանցել: Անկախ ճգնաժամից, մեր ունեցած արտաքին պարտքերից, վարկերից ու այլ պարտավորություններից, առողջապահական ոլորտի հատկացումները պետական բյուջեից տարեցտարի մեծանում են: Դա նշանակում է, որ մեր ազգը տարեցտարի պետք է ավելի առողջ լինի, ավելի քիչ դիմի բժիշկներին, ավելի քիչ հիվանդություններով տառապի ու
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԿՏԱՆ
Մեծամորի Ատոմակայանի 125 աշխատակիցներ 09.11.2008թ. դիմել էին ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին՝ 2001-2007թթ. ատոմակայանում վնասակար եւ առանձնապես վնասակար աշխատապայմաններում աշխատողների հավելավճարների վերահաշվարկի արդյունքում պետության կողմից քաղաքացիներին շուրջ 630 մլն դրամ գումար պարտք լինելու խնդրով: «Ժառանգություն» կուսակցության մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ վերոնշյալի հիման վրա Անահիտ Բախշյանը շարունակաբար նամակներ է գրել ՀԱԷԿ-ի տնօրենին, ՀՀ
ՈՐՏԵ՞Ղ Է ԱՎԵԼԻ ԹԱՆԿ
Երեկ «Գազպրոմ» ընկերության Մերձավոր Արեւելքի հետ աշխատանքների վարչության պետ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ Անատոլի Պոդմիշայլսկին, ըստ «Արմինֆոյի», ասել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին վաճառվող գազի գինը շարունակում է մնալ արտոնյալ: Նրա խոսքով, Ուկրաինայում 1000 խմ գազի միջին գինը կազմում է 350 դոլար, Բելառուսում՝ 200 դոլար, Մոլդովայում՝ 300 դոլար, իսկ եվրոպական երկրներում գազի միջինացված գինը
250 մրցույթ՝ 220 հաղթող
Երեկ ՀՀ քաղծառայության խորհուրդն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքները, համաձայն որոնց՝ հունվար-մարտ ամիսներին քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված պետական 44 մարմիններում ընդհանուր առմամբ 290 թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթ է հայտարարվել, որոնց մասնակցել է 2026 քաղաքացի: Հայտարարվածներից չի կայացել 40 մրցույթ՝ դիմորդ չլինելու պատճառով, իսկ 30 մրցույթ եղել է անարդյունավետ, քանի որ դրանց արդյունքում հաղթողներ
150 միլիոնի վնաս՝ մի մարդուց
Պետական եկամուտների կոմիտեից տեղեկանում ենք, որ բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող հերթական տնտեսվարողը, ում կողմից 2 տարի ծավալած ապօրինի գործունեության հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 150 մլն դրամի վնաս: ՊԵԿ օպերատիվ հետախուզության եւ քննչական վարչությունների աշխատակիցները հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ Ալբերտ Գալստյանին, ով հանդիսանում էր միաժամանակ երեք ընկերությունների իրական ղեկավարը: Միայն
17 զավակների մայրը բնակարաններ ստացավ
Հարավ-Արեւմտյան թաղամասի բնակիչ, 17 երեխաներ մեծացրած հերոսուհի մայր Անթառամ Կիրակոսյանին Մայրության ու գեղեցկության տոնի առիթով այցելեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական վարչությունը՝ մայրաքաղաքի 17 զավակ ունեցող միակ մայրը ծաղիկներից բացի՝ միանգամից երկու բնակարան նվեր ստացավ: «Դուք հանրապետության նախագահին նամակ էիք գրել, որն արագ արձագանք ստացավ: Մենք այստեղ ենք գտնվում ՀՀ նախագահ
ԿԱՅԱՐԱՆԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՆ
Ինչպես տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ Երեւանի երկաթուղային կայարանում սկսվել են վերանորոգման աշխատանքներ, որոնց շրջանակներում կվերականգնվի կայարանի շենքի ներքնահարդարումը, կփոխվեն տարբեր հաղորդակցություններ: 2009-ի համեմատությամբ 53%-ով ուղեւորահոսքի ավելացման հետ կապված՝ ընկերությունը նախատեսել է տարանջատել կայարանի սպասասրահները՝ միջազգայինի եւ միջքաղաքայինի, ինչպես նաեւ տեղադրել լրացուցիչ տոմսարկղեր: Բացի դրանից, նախատեսվում է կայարանի շենքում կառուցել հյուրանոցային համարներ՝ ինչպես երկաթուղու աշխատակիցների,
3 ՄԼՆ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԲԱԺԱՆՈՐԴ ԵՎ 1,2 ՄԼՆ՝ ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂ
Հայաստանում կապի ոլորտի վիճակի մասին ընդհանուր տեղեկություններ ներկայացրեց ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը՝ կապի, հեռահաղորդակցության եւ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացող կլոր սեղանի ժամանակ, երեկ՝ «Կոնգրես» հյուրանոցում: Նախարարի տվյալներով՝ այսօրվա դրությամբ մեր երկրում բջջային կապի բաժանորդների թիվը հասնում է 3 միլիոնի, ինչը նշանակում է, որ հանրապետության գրեթե բոլոր բնակիչներն ապահովված են բջջային կապով:
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՎԱՏԱԼ
«Հին» սերնդի ազգային գործիչներին հակադարձում է նոր սերնդի գործիչ, «Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ Արմեն Աղայանը: – «Առավոտի» հետ զրույցում ազգային ժողովրդավարական ճակատի ջատագովներից «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը կարծիք հայտնեց, որ իրենց սերունդն «այդ գործի համար արդեն ծեր է», իսկ երիտասարդ սերնդի մոտ «մի տեսակ շինծու է. չեմ հավատում այսօրվա հայրենասիրական-ազգային շարժումներին»: Ազգային-հայրենասիրական մի
ԼԵԶՎԱԿՌԻՎ ԱԺ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Խորհրդարանում երեկ վիճաբանություն եղավ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի միջեւ: Առիթն այն էր, որ «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը «Ժառանգության» պատգամավորների հարցերին պատասխանելիս ասաց. «Ի՞նչ եք իրար խառնվել»: «Ժառանգության» հասցեին իշխանության ներկայացուցիչներն ավելի կոշտ արտահայտություններ էլ
Մի՛ հավատացեք «Սաբահին»
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 7-ին ընդունել է նրա հատուկ բանագնաց, Թուրքիայի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուին, որը ՀՀ նախագահին է փոխանցել Թուրքիայի վարչապետի գրավոր եւ Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի բանավոր ուղերձները: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Իր բանագնացի միջոցով Թուրքիայի վարչապետը Սերժ Սարգսյանի հետ երկկողմ հանդիպում է հայցել Վաշինգտոն
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում չկա՞ն նման գնահատականներ
Երեկ ասաց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը՝ հակադարձելով ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի պնդմանը, որ իր հնչեցրած գնահատականները մեջբերված են այդ զեկույցից: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը երեկ ԱԺ-ում հարց ուղղեց կառավարությանը՝ մարտի 1-2-ին առնչվող դատավարությունների դիտարկման վերաբերյալ ԵԱՀԿ զեկույցի մասին՝ մասնավորապես նշելով. «Քրեական արդարադատության համակարգում տեղ գտած զանգվածային խախտումների, մարդու իրավունքների եւ ազատությունների ոտնահարման, խոշտանգումներով ձեռք
Ի՞ՆՉՆ Է ՄԱՏՈՒՑՎԵԼՈՒ ՍԿՈՒՏԵՂԻ ՎՐԱ
Ըստ Գալուստ Սահակյանի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ցանկությունները բարդում է գործող իշխանությունների վրա Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ-ի ապրիլի 6-ի հանրահավաքում իշխանության մաս կազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչները երեկ հակված չէին մեկնաբանել, հիմնականում պատասխան չէին տալիս՝ ասելով, որ ծանոթ չեն այդ ելույթին եւ առանձնապես չեն կարեւորում: Իսկ ՀԱԿ առաջնորդը, ի թիվս արդեն ծանոթ այլ մտքերի, լուրջ
ՄԵՐՈՆՔ ՈՒՐԻՇ ԵՆ
Մերոնք չեն ուզում քաղաքակրթվել Երեկ, առավոտյան ժամը 10:00-13:00-ը, Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչները, ինչպես նախօրդ օրն էր՝ բանտարկյալի հագուստով եւ ձեռնաշղթաներով, ու նաեւ ՀՀ քաղաքացիների մի խումբ հավաքվել էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ՝ պահանջելով ազատ արձակել 14 քաղբանտարկյալներին: Նրանք այս անգամ որոշել էին հավաքվել այս հյուրանոցի մոտ, որովհետեւ հենց այդտեղ էր շարունակվում ապրիլի 6-ին
ՏԻԿԻՆ ԲԵԼՀԱՍԵՆԸ ՇՏԱՊԵԼ Է
Երեկ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելհասենը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում կարեւորել էր այն հանգամանքը, որ FIDH-ի՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած համաժողովի ընթացքում մի քանի ընդդիմադիրներ հնարավորություն են ունեցել պաշտոնյաների ներկայությամբ բարձրաձայնել քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրը: «Այնտեղ էին արդարադատության նախարարը, ՍԴ նախագահը, եւ մարդու իրավունքների համար պայքարողները կարողացան իրենց պահանջները ներկայացնել: Այդ
Ապրիլի 8
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հավասարակշռությունից կցանկանան ձեզ հանել, բայց բոլոր փորձերն ապարդյուն կանցնեն: ՑՈՒԼ (21.04-21.05)- Բարձր տրամադրությունը կպահպանվի ամբողջ օրվա ընթացքում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր հաճելի հյուրեր կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Բիզնեսում հաջողություններ ունենալու համար խորհրդակցեք մասնագետների հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հաճելի հեռախոսազանգը ամբողջ օրվա ընթացքում ձեզ բարձր տրամադրություն կապահովի: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Երեխաներին զբոսանքի տանելու հարմար օր է: ԿՇԵՌՔ
ԼՈՒՍՆԱՅԻՆ ԴԻԵՏԱ
Լուսինը միշտ էլ գերել է իր կախարդանքով եւ առեղծվածով: Բացի այդ, լուսինն ազդում է բազմաթիվ երկրային գործընթացների վրա: Լիալուսնին ջուրը, կարծես թե, սեղմվում է, իսկ նորալուսնի ժամանակ ջուրը լայնանում, տարածվում է: Դրանով է բացատրվում ծովերի տեղատվության եւ մակընթացության երեւույթը: Բայց դա միայն ծովերի հետ չի կապված: Այս կապակցությամբ մարդու օրգանիզմում փոփոխվում է նաեւ նյութափոխանակությունը: Լիալուսնի
Մարդու կլոնավորման արգելքը
Մարտին կայացած նիստում Ռուսաստանի Դաշնային Խորհուրդը հավանություն է տվել գործող օրենքի փոփոխություններին, որը վերաբերում է մարդու կլոնավորման ժամանակավոր արգելքին: Օրենքը սահմանում է մարդու կլոնավորման նպատակով օրգանիզմների կլոնավորման տեխնոլոգիաների կիրառման կարգը, ինչպես նաեւ արգելք է դնում մարդու կլոնավորման, կլոնավորված մարդկային սաղմերի՝ Ռուսաստանի տարածք ներս բերելու եւ Ռուսաստանի տարածքից դուրս բերելու վրա: Ինչպես ասվում է փաստաթղթին կից
Կանխագուշակություն՝ աշխարհի վերջի մասին
Իտալացի ուսումնասիրող Սաբրինա Սֆորցա Գալիցիան հաստատում է, թե կարողացել է կարդալ աշխարհի վերջի մասին կանխագուշակությունը, որը Լեոնարդո դա Վինչին իբրեւ թե թողել է իր «Խորհրդավոր ընթրիք» կտավում: Ինչպես հաստատում են Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանում, ապա Վատիկանի արխիվում աշխատող իտալուհին՝ Լեոնարդոն կանխատեսել է, որ 4006թ. մարտի 21-ին աշխարհում կսկսվի գործընթաց, որը կառնչվի իրերի բուն էությանը եւ
Ապրիլի 7
ԽՈՅ (21.03-20.04)- Հետեւեք ձեր արտաքինին: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այցելեք հարազատներին տեսության: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Սիրո հարցում խնդիրներն անխուսափելի են: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եսասեր մի եղեք, դա ձեզ կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրն անցկացրեք որեւէ հետաքրքիր վայրում: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Մնացեք տանը, զբաղվեք հաճելի գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր հնարավոր է նվեր ստանաք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Բիզնեսում հաջողություններ կունենաք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Զվարճացեք ընկերների
Հիպնոսի ֆիզիոլոգիական հիմունքները
Շվեյցարացի գիտնականները ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի օգնությամբ ցույց են տվել, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում հիպնոսի ազդեցության տակ: Մինչ այժմ հիպնոսի ազդեցության կոնկրետ մեխանիզմները չէին ուսումնասիրվել: Ժնեւի համալսարանի հետազոտողները կամավորներին ենթարկել են ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի: Նրանց առաջարկվել է շարժել ձեռքը մեկ ազդանշանի ժամանակ եւ անշարժ մնալ մեկ այլնի ժամանակ: Միեւնույն ժամանակ, հիպնոսի ներգործության տակ մասնակիցներին
Ձեր արյան խումբը
Որոշ արտասահմանյան գիտնականներ գտնում են, որ արյան խմբի հետ է կապված մարդկանց խառնվածքը, բնավորությունը, առողջական վիճակը: Արյան առաջին խումբ ունեցողներն աշխույժ են, էներգիայով լեցուն, ունեն մեծ կամքի ուժ: Միշտ հասնում են իրենց նպատակին: Աշխատում են առանց հոգնելու: Բնությունը պարգեւել է նրանց ամուր առողջություն: Ապրում են երկար: 75 տարեկան հասնելու հավանականությունը 60%-ով բարձր է, քան մյուս
Փոխհատուցում՝ ծխողի այրուն
Ամերիկյան դատարանը պարտադրել է երկու ծխախոտային R.J.Reynols եւ Philip Morris ընկերություններին՝ 26.6 միլիոն դոլար վճարել այն կնոջը, ում ամուսինը՝ Նատան Կոենը մահացել էր թոքերի քաղցկեղից 68 տարեկան հասակում: Philip Morris-ի ներկայացուցիչ Մյուրեյ Գարնիկը հայտարարել է, որ ընկերությունը պատրաստվում է բողոքարկել ատենակալների որոշումը: Նրա կարծիքով, դատարանը ազատել է հայցորդին իր ամուսնու մահվան մեջ ծխախոտ արտադրողների մեղքն
Շատակերությունը կախվածություն է առաջացնում
Բարձր կալորիականությամբ սննդի շատ օգտագործումը մարդու ուղեղի կենտրոններում առաջացնում է այնպիսի փոփոխություններ, որոնք բնորոշ են թմրադեղային կախվածությանը: Այսպիսի եզրահանգման են եկել Կրիպսի հետազոտական ինստիտուտի աշխատակիցները, ովքեր երկարատեւ հետազոտել են շատակերությամբ տառապող մկներին: doctors.am-ը նշում է՝ հետազոտությունների ընթացքում, որոնք տեւել են ավելի քան 3 տարի, գիտնականները կենդանիներին անսահմանափակ սնվելու հնարավորություն են տվել: Տվել են նրանց այնպիսի
Ո՞ՒՐ ԵՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՅԵՐԸ…
Հին ընկերները չե՞ն դավաճանում Բարի, մի քիչ ամաչկոտ, ինտելեկտուալ, հայրենասեր, օրինապահ եւ չափազանց առաջադեմ… այսպիսին են www.gayarmenia.com-ի «բնակիչները»: Կայք, որտեղ «ամոթ է», «հարիր չէ», «չի կարելի» արտահայտությունները գոյություն չունեն, իսկ նույն սեռակցին սիրելու համար թույլատրելիության սահմանը մինուս անվերջությունից պլյուս անվերջություն է: Այստեղ չեն ոտնահարվում միասեռականների՝ գեյերի իրավունքները եւ, ամենից կարեւորը՝ ամեն մեկն այստեղ ազատ մուտք
Մայրությունն ու գեղեցկությունը՝ ֆուտբոլում
Հաճախ ասում են, թե կանացիությունն ու ֆուտբոլը անհամատեղելի են Էդպես են կարծում ոչ միայն Հայաստանում: Աֆրիկյան երկրներից մեկում անգամ մարմինն ավելի պիրկ գրկող մարզահագուստ էին հագցրել ֆուտբոլիստուհիներին՝ նրանց կին լինելու հանգամանքը շեշտելու կամ ապացուցելու համար: Հայաստանում կանանց ֆուտբոլի ու կանացիության հետ կապված խնդիրներն այլ հարթությունում են՝ «տղամարդկային, կոպիտ մարզաձեւը կնոջ համար չէ» կարգախոսով: Հայաստանի Մ-19
ՉՈՐՍ ԵՐԿԻՐ ՉԻ ԺԱՄԱՆԵԼ
Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց բռնցքամարտի միջազգային մրցաշար, որի մասնակիցներն առաջին անգամ վիճարկում են ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մրցանակները: Նախօրեին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության համաձայն, նախապես հայտ ներկայացրած երկրներից, ապրիլի 5-ի դրությամբ, մրցավայր չէին ժամանել Մոնղոլիան, Գամբիան, Ուզբեկստանը եւ Մակեդոնիան: Սակայն դրանից մրցաշարի հեղինակությունը չի տուժել:
«ՓՅՈՒՆԻԿԸ» ԵՎ «ՈՒԼԻՍԸ» ԿԽԱՂԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ
Երեկ կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի երկու պատասխան հանդիպում: «Փյունիկը», ինչպես առաջին խաղում, 1:0 հաշվով հաղթեց «Իմպուլսին», իսկ «Ուլիսը», որ 1:1 էր խաղացել «Գանձասարի» հետ, սեփական դաշտում առավելության հասավ 2:0 հաշվով: Այսպիսով, կիսաեզրափակչի առաջին զույգը կազմեցին «Փյունիկը» եւ «Ուլիսը»:
«ՈՍԿԻՆ» ՆՎԻՐԵՑԻՆ ՏԱՆՏԻՐՈՋԸ
Մինսկի «Սպորտի պալատում» մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց 89-րդ եւ կանանց 23-րդ առաջնության մեկնարկային օրը 56 կգ քաշային, 17-ամյա Սմբատ Մարգարյանի՝ երկամարտում նվաճած արծաթե եւ հրում վարժությունում՝ ոսկե մեդալների մասին երեկվա «Առավոտում» գրել ենք: Սակայն հանուն ճշմարտության պետք է ասել, որ մրցավարները Վիտալի Դերբենյովին Հին աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը մատուցեցին սկուտեղի վրա: Նրան օգնեցին տան պատերը: Հեռուստաէկրանների
ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ՀԵՏ
«Ուտոպիանա» կազմակերպությունը իր «Ձայնային լաբորատորիայի» շրջանակներում երեկ հանդիպում էր կազմակերպել ֆրանսահայ կոմպոզիտոր Ֆրանկ Քրիստոֆ Եզնիկյանի հետ: Արվեստագետն իր երաժշտական գործունեությունը սկսել է 1984թ.-ին ընդամենը մի փոքրիկ խմբում հարվածային գործիքներ նվագելով: Հետագայում մեծ ճանաչման է արժանացել, բազմաթիվ պատվերներ եւ մրցանակներ ստացել իր ստեղծագործությունները տարբեր նվագախմբերի եւ գործիքների փոխադրելու համար (SWR Շտուտգարդ, Ստրասբուրգ, Լիոնի երաժշտության եւ պարի


















































