Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԻ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Դեկտեմբեր 11,2007 00:00

\"\"Դեկտեմբերի 8-ի հանրահավաքում, իրեն համեմատելով Մարկ Կրասի հետ, հայտարարեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

Դեկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը բացման իր խոսքում նկատեց, որ նախորդ հանրահավաքից՝ նոյեմբերի 16-ից հետո Հայաստանում տեղի է ունեցել երկու կարեւոր իրադարձություն: Նախ՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնապես առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու, երկրորդ՝ Ռոբերտ Քոչարյանը ինքնաթիռ է գնել: Այս վերջին արձանագրումը հանրահավաքի մասնակիցները ընդունեցին ծիծաղ-ծափողջույններով, թերեւս, գուշակելով այն, ինչ վայրկյաններ հետո պիտի ասեր հանրահավաքը վարողը. «Այդ ինքնաթիռը ունի ընդամենը 34 նստատեղ, եւ այն պաշտոնյաները, ոստիկանները, որոնք այսօր քափ-քրտինքի մեջ անբարո ծառայություններ են մատուցում «ավազակապետությանը», ընդամենը մի խնդիր են լուծում՝ նրանք ուզում են Քոչարյանի ինքնաթիռի պատմական չվերթի տոմս ունենալ»: Դիմելով հայաստանյան պաշտոնատարներին՝ Ն. Փաշինյանը խորհուրդ տվեց՝ «մի ջանացեք, այդ չվերթի գրանցումն արդեն ավարտված է, եւ ուղեւորաթերթիկներում ձեր անունները չկան: Դուք մնալու եք ինքնաթիռից թռածի կարգավիճակում: Այլ կերպ ասած՝ ինքնաթիռի «բորտին»:

Հանրահավաքի մասնակիցներին հեռակա կարգով ողջունել էր Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված ուժերից մեկի՝ ԺՈՒԿ-ի նախագահ Մանուկ Գասպարյանը, որը վատառողջ լինելու պատճառով հանրահավաքին չէր մասնակցում:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր կարճ ելույթում անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածուների պաշտոնական առաջադրմանը՝ ասաց, թե թեկնածուների թիվը կարող էր ավելի փոքր լինել, քանի որ «ոմանց կողմից ավելի ազնիվ կլիներ առաջադրվելու փոխարեն բացահայտ պաշտպանեին Սերժ Սարգսյանին»: Այս մտքի հետ համամիտ էին նաեւ հանրահավաքի մասնակիցները: «Թե ով ինչի համար է մտել պայքարի մեջ՝ դժվար չէ հասկանալ: Առաջին նախագահի առաջադրումը նաեւ լայն հնարավորություններ է բացել ոմանց համար իշխանությունների հետ քաղաքական առեւտուր անելու: Որքան էլ վարչախումբը փորձի ՀՀ առաջին նախագահին ներկայացնել որպես շարքային ընդդիմադիր, ակնհայտ է, որ նրանց լրջորեն անհանգստացնում է հե՛նց առաջին նախագահի առաջադրումը: Հենց նրա առաջադրումն է խառնել վարչախմբի բոլոր ծրագրերը: Այդ իսկ պատճառով նա թիրախ է դարձել իշխանական քարոզչական մեքենայի համար: Ի պատիվ առաջին նախագահի, նա ընդունում է նաեւ այդ կարճ ժամանակահատվածի իր սխալները: Երբեւէ տեսե՞լ եք, որ այս վարչախումբը հաշվի նստի հասարակական կարծիքի հետ: Խոսքն այն վարչախմբի մասին է, որը կեղծել է ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն, որը հասարակությանը բաժանում է յուրայինների եւ ոչ յուրայինների, որն իշխանությունը դարձրել է մի խումբ մարդկանց հարստացման միջոց, որը պատասխանատու է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության համար»,- շեշտեց Ստ. Դեմիրճյանը: Ըստ նրա, որքան էլ ներկայացվի, թե իշխանության հարցը, իբր, արդեն լուծված է ԱԺ ընտրություններով՝ այդպես չէ. «Դժվար է թերագնահատել առաջիկա ընտրությունների նշանակությունը: Այդ ընտրությունները հնարավորություն են ընձեռում հասնել իրական փոփոխությունների, եւ մենք պարտավոր ենք օգտագործել այդ շանսը: Համոզված եմ, որ մենք հաղթելու ենք»:

Ելույթ ունեցավ նաեւ ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը: Կարեւորելով գործող ռեժիմից կամ, ՀՀ առաջին նախագահի ձեւակերպմամբ, «ավազակապետությունից» ազատվելու համար ընդդիմության միավորման անհրաժեշտությունը, որը, նրա գնահատմամբ, նաեւ հասարակական պահանջ է, ՀՀ ԱԳ նախկին նախարարն արձանագրեց, որ ոմանց համար քաղաքականությունը դարձել է բիզնեսի տեսակ, որի միջոցով առանձին կուսակցապետեր նպաստում են հասարակության հուսալքմանն ու ընդդիմության համախմբման կասեցմանը: Իբրեւ այդպիսի կուսակցապետեր նա մատնանշեց ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանի եւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի անունները: «Այսօր ոչ ոքի չես խաբի՝ ասելով, թե գնում ես նախագահ ընտրվելու, մինչդեռ հստակ գիտես, որ դրա համար որեւէ հնարավորություն չունես: Ակնհայտ է, որ ռեժիմի վերարտադրությամբ ոչ միայն նրանց քաղաքական կարիերան է ավարտվելու, այլեւ քաղաքական կյանքը Հայաստանում դադարելու է առնվազն 10 տարով: Հետեւաբար, նախագահ դառնալը չի նրանց նպատակը, այլ՝ Տեր-Պետրոսյանի հաղթանակը կանխելը: Այդպես անողները ստիպված են լինելու պատասխան տալ թե՛ ժողովրդին, թե՛ իրենց կուսակիցներին»,- հայտարարեց Ալ. Արզումանյանը:

Հանրահավաքի մասնակիցները ակնհայտորեն աշխուժացան հատկապես Հայաստանի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանի ելույթի ժամանակ: Հիշեցնենք, որ նա եւս հայտարարել է Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Ինչպես միշտ, նրա ելույթը ինքնատիպ էր. «Մեծարգո բիբլիական ժողովուրդ հայոց: Սա իմ առաջին հրապարակախոսական ելույթն է, եւ հայցում եմ ձեր պատմական օրհնությունը: ծպՍՏՑՏՐօպ տՏսՌՑՌփպրՍՌպ ոՏսՑցվօ Ռ ՔՈՐսՈՑՈվօ փՈրՑՏ Վվպ վՈՎպՍՈ՚Ց-Ցօ ԸՍՏտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել