Օրվա լրահոսը
«ԻՄ ԿՈՉՈՒՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ԼԻՆԵԼՆ Է»
Ասում է մաթեմատիկոս Արամ Հարությունյանը, ում կուսակիցներն իրենց համեստ ներդրումներով ապահովել են անհրաժեշտ ընտրագրավը: «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին, ով երկրորդ անգամ է մասնակցելու նախագահական մրցավազքին, նախորդ ընտրություններում մեկ տոկոսի էլ չհասնող ձայների քանակը ոչ թե հուսահատեցրել, այլ ավելի վճռական է դարձրել: Մասնագիտությամբ մաթեմատիկոս թեկնածուն նախորդ ընտրություններին վերաբերվեց մաթեմատիկորեն՝ մասնակցեց առանց վստահված անձերի. «Եթե
Բնակիչներին իրարից խլխլում են
Ընտանեկան բժիշկները մեծ դժկամությամբ են իրենց տեղամասի այցելուներից հրաժարվում Այս օրերին ընտանեկան բժիշկների միջեւ թեժ պայքար է գնում: Բանն այն է, որ պոլիկլինիկաները մինչեւ տարեվերջ պետք է առողջապահության նախարարություն ներկայացնեն իրենց մոտ գրանցված բնակիչների քանակը, ըստ որի էլ կֆինանսավորվեն: Այդ պատճառով ընտանեկան բժիշկներն ամեն գնով փորձում են պացիենտ հավաքագրել: Ինչն էլ որոշ խնդիրներ է առաջացնում
ԳՈՐԾԱՐԱՐԸ ՏՈՒՆ Է ՔԱՆԴՈՒՄ
Ռուսաստանցի հայ գործարարը հարյուրավոր գյումրեցիների սովի է մատնում Օրերս Գյումրիի կենտրոնական շուկայի տարածքում «Լիլիթ» ՍՊԸ-ի սեփականատերերի ու դատական ակտերի հարկադիր կատարողների միջեւ ծեծկռտուք է եղել: ԴԱՀԿ-ն փորձել է մի խումբ առեւտրականների վտարել տարածքից ու տաղավարների կտուրները քանդել: Բանն այն է, որ Գյումրիի քաղաքապետարանը մանր եւ միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու ծրագրով, Հողային օրենսգրքի խախտմամբ, շուկայի տարածքի մայթը
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՄԵՆՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ Հեղինե Բիշարյան (ՕԵԿ փոխնախագահ) – Անկախ Հայաստանի 20-ամյա պատմության մեջ «Օրինաց երկիր» կուսակցությունը հիմնադրվել եւ շարունակում է կերտել իր ուրույն պատմությունը: Երեք անգամ անընդմեջ խորհրդարանական ընտրություններում հաղթանակը խոսուն ապացույցն է Արթուր Բաղդասարյան կայացած քաղաքական գործչի նկարագրի: Հարգելի մասնակիցներ, երկրի քրեականացման, բիզնեսի օլիգարխիզացման, կոռուպցիայի եւ կլանային տնտեսության զարգացման դեմ պարտավոր
19 տարի՝ խարխլված «դոմիկներում»
Անօթեւան գյումրեցիները նախագահին մեղադրում էին խոստումները չկատարելու մեջ Երեկ Գյումրի էր այցելել նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա վերջին անգամ ի պաշտոնե ծաղկեպսակ դրեց գյումրեցի երկրաշարժի զոհերի հիշատակին: Նախագահին Գյումրիում սպասում էր անօթեւանների մի մեծ բանակ, որոնք բազմաթիվ բողոքներ ունեին՝ կապված նախագահի նախկին խոստումների հետ: «Մենք ապրում ենք փտած տնակներում՝ անտուն ու թափառական կյանքով: Երկրաշարժից արդեն 19
ՑԵՄԵՆՏԻ ԳՆԵՐՆ ԱՆՀԻՄՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԵՆ
Ցեմենտի շուկայում գերիշխող դիրք ունեցողներն իրենց արտադրանքի գինը սահմանում են ոչ թե տնտեսական նկատառումներով, այլ՝ իրենց քմահաճույքով: Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2007-ի նոյեմբերին, նախորդ ամսվա համեմատ, գնաճ է գրանցվել: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2,5%-ով թանկացել են բենզինը, ցեմենտը, 6,3%-ով՝ դիզելային վառելիքը: Թանկացել են նաեւ հեղուկ գազն ու շինարարական ապրանքները: Եթե բենզինի, նավթի
ՎԵՐՋԻՆ ԲՐԻՖԻՆԳԸ
Երեկ ԱԺ աշնանային նստաշրջանի վերջին ճեպազրույցների օրն էր: Միջոցառմանը չներկայացան «Բարգավաճ Հայաստանը» եւ «Օրինաց երկիրը»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանին լրագրողները հարցրին՝ ինչո՞ւ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանին ոստիկանությունը մերժեց տալ Հայաստանում տասը տարվա մշտական բնակության տեղեկանք, սակայն ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանին այդպիսի տեղեկանք տրվեց, թեեւ հայտնի է, որ նա 2001 թվականից է Հայաստանում մշտական բնակություն
Նախընտրական հուշագիր՝ ԺԱԿ-ի եւ ԳՀՄ-ի նախաձեռնությամբ
Դեկտեմբերի 5-ին «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցության եւ «Գարդմանահայերի հայրենակցական միավորում» հ/կ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ թվով երկու տասնյակ համախոհ քաղաքական-հասարակական կազմակեր-պությունների համատեղ հավաքը, որտեղ համակողմանի քննարկումներ ծավալվեցին ներկա ներքաղաքական իրավիճակին, 2008թ. նախագահական ընտրություններին, ինչպես նաեւ՝ սպասվող նախընտրական գործընթացներում իրենց մասնակցության հնարավոր տարբերակներին վերաբերող հարցերի շուրջ: Քննարկումների արդյունքում հավաքի մասնակիցները փոխհամաձայնության եկան մի շարք սկզբունքային հարցերի շուրջ:
ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ԺՈՒԿ ՆԱԽԱԳԱՀԸ
Նա կապացուցի, որ Քոչարյանն ավելի շատ է թալանել «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը, որը հայտարարել է առաջիկա նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը սատարելու մասին, նման որոշում կայացնելու համար, իր ասելով, բազմաթիվ պատճառներ ունի: Ու թեեւ ժամանակին ինքն էլ է եղել ՀՀ առաջին նախագահին քննադատողների թվում, այդուհանդերձ, կարծում է, որ «մարդն ընդհանրապես անսխալական չի լինում»,
Ո՞Վ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Իհարկե, մենք»,- ասում են բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները Արդեն հայտնի է, թե նախագահական ընտրություններում ով ում դեմ է պայքարելու, եւ մոտավորապես հայտնի է նաեւ, թե ով ինչ է ասելու: Ընդդիմությունը այս ընտրություններից առաջ այդպես էլ չմիավորվեց, եւ առաջադրված նախագահի ինը թեկնածուներից միայն երկուսին կարելի է որակել որպես իշխանության ներկայացուցիչ թեկնածուներ՝ ՀՀԿ նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանին
ԱՄԲՈԽԻ ՏՎԱԾ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Երեկ Մամուլի ազգային ակումբում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը համոզմունք հայտնեց, որ քաղաքական ուժերն իրենց ամբոխահաճ՝ պոպուլիստական քարոզչությամբ ժողովրդին ամբոխ չպետք է դարձնեն: Այսօր, տիկին Պետրոսյանի ասելով, ամբոխահաճությունն է գերակայում, ինչը նրան մտահոգում է: Թերեւս նկատի ունենալով Տիգրան Կարապետյանին՝ ՀՅԴ գործիչը եզրակացրեց. «Ըստ «Գելափի» հարցումների, մեր հասարակությունը շատ ավելի բարձր տոկոս է տալիս թեկնածուներից մեկին,
Օրինախախտ դատավորը
«Առավոտ» թերթի ս/թ. օգոստոսի 7-ի համարում զետեղվել էր հոդված՝ «Հին ընկերները դավաճանո՞ւմ են», ու նկարագրվել էր, թե ինչպես իմ մոտ ընկերը՝ Արշակ Բոստանջյանը, որը տնօրենն է «Ոսկի պատառաքաղ» եւ «Նոր Ձորաբերդ» ռեստորանների, ինձանից պարտքով վերցրել էր 86000 դոլար՝ 6 ամիս ժամկետով ու չէր վերադարձրել: Դատական միջամտությունից հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը վճիռ
ԱԱԾ-Ն ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի (կեղծ ձեռնարկատիրություն, որի հետեւանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) եւ 215-րդ հոդվածի 1-ին մասի (մաքսանենգություն՝ խոշոր չափերով) հատկանիշներով: Երեկ այդ մասին
Զրկված են մանկապարտեզից
Ներքին Գետաշենի երեխաներն օրն անցկացնում են հանդերում՝ ծնողների կողքին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ Հռիփսիկ Շահինյանը երկու փոքրիկ թոռնիկ ունի: Նրանք մանկապարտեզ չեն հաճախում, քանի որ գյուղում մանկապարտեզ չկա: «Մանկապարտեզի դերը երեխայի սոցիալականացման գործում կարեւոր է: Երեխան սովորում է լինել կարգապահ, կրել պատասխանատվություն: Մանկապարտեզը նախապատրաստում է երեխային դպրոցական կյանքին»,- ասում է Մարտունու թիվ 4
«ՄՈՒՏԻԼՈՎՉԻԿՈՒԹՅԱՄԲ» ՉԵՄ ԶԲԱՂՎԵԼՈՒ»
Նախագահական ընտրություններում Իսրայել Հակոբկոխյանը կսատարի «ամենաազգասեր տղուն» Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը մեկ շաբաթ առաջ նամակ էր գրել «հայոց թագավորին», որպեսզի վերջինս միջնորդի գրավ դնել աշխարհի չեմպիոնի իր մեդալները՝ հարմար պայմաններով վարկ վերցնելու եւ նախագահական մրցապայքարին մասնակցելու համար: Բռնցքամարտիկի դիմումն առ «հայոց թագավորն» այդպես էլ անարձագանք է մնացել: Բայց այդ ամենից Հակոբկոխյանն իր համար հետեւություններ
Նկատվում է ավազակության աճ
Ոստիկանները դարձել են սանիտարներ Ավազակային հարձակումներն ու կողոպուտները մեր երկրում «հեղինակավոր» հանցագործություններից են: Վերջին 3 տարիներին նկատվում է նշված հանցատեսակների կտրուկ աճ: «Առավոտի» տեղեկություններով, 2005-ին հանրապետությունում արձանագրվել է 8875 հանցագործություն, 2006-ին այդ թիվը 882-ով ավելացել է՝ հասնելով 9757-ի: 2007թ. միայն 10 ամիսների ընթացքում արձանագրվել է մոտ 9 հազար հանցագործություն: Այս ցուցանիշը, անշուշտ, կավելանա մինչեւ տարեմուտ,
«ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆԻ» ՍՊԱՍՈՒՀԻՆ՝ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ
ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանին սպասարկած Լիանա Մկրտչյանի աշխատանքը գնահատվեց «վերեւների» կողմից: «Առավոտը» դեկտեմբերի 1-ի համարում («Սպասուհին՝ տնօրե՞ն») տեղեկացրել էր դեկտեմբերի 5-ին Սեւանի թիվ 1 հանրակրթական դպրոցում կայանալիք տնօրենի ընտրությունների մասին: Հայտնել էինք նաեւ, որ տնօրինացուների ցանկը միտումնավոր գաղտնի է պահվում անգամ կառավարման խորհրդի անդամներից: Եվ ինչպես կանխատեսել էինք, դպրոցի տնօրեն դարձավ նախկինում մանկավարժ աշխատած
Վարդան Պետրոսյանը ասուլիս արեց
Իր ասելով, նա ներկայացնում է 12 մտավորականի Երեկ «Հայոց տուն» հասարակական կազմակերպության ղեկավար Վարդան Պետրոսյանը լրատվամիջոցներին տեղեկացրել էր, թե «Արմատ» հասարակական-քաղաքական կենտրոնի գրասենյակում ասուլիս է հրավիրել: Միայն ասուլիսից հետո պիտի պարզվեր, որ «Արմատ»-ականները, ըստ էության, տեղյակ չեն եղել ասուլիսի բովանդակության ու նպատակների մասին: Վ. Պետրոսյանը, ըստ մեր աղբյուրի, կենտրոնի անդամներից մեկին միայն տեղեկացրել էր, թե
ՆԱԽԱՐԱՐՆ ԷԺԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵ՞Ղ ԳԻՏԻ
Ներսես Երիցյանը պնդում է, որ ներկրվող ապրանքներն էժան են, թոշակներն էլ լրիվ բավարար են՝ հաց, կարագ, ձեթ ու առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար: 2008-ի բյուջեն ոմանք համարում են քրտնաջան աշխատանքի, ոմանք՝ սոցիալական, ոմանք էլ՝ հավակնոտ բյուջե: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը նույնպես բյուջեի անունը դրել է «հավակնոտ»: Նա «Առավոտին» տված հարցազրույցում մեկնաբանեց բյուջեի
ՀԶՈՐ ՄԱՐԴԻԿ ԽՈՑԵԼԻ՞ ԵՆ ԼԻՆՈՒՄ
– Հավատարի՞մ է մնալու ԲՀԿ-ն կոալիցիոն հուշագրին եւ պաշտպանելո՞ւ է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: – Ծառուկյանը պաշտպանելու է ինչ որ ասել է, ինչ որ ստորագրել է, կյանքում ոչ խաբել է, ոչ քցել է, միշտ իմ ասածը ես պահել եմ եւ կատարել եմ: – Չե՞ք կարծում, որ ձեր պաշտպանած թեկնածուն խոցելի է: – Բոլոր երեւացող, հզոր մարդիկ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՈՐՈՇԵՑ
«Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը երեկ քննել է նախագահական ընտրություններին առնչվող հարցեր: Ըստ «Ժառանգության» լրատվական ծառայության հաղորդագրության՝ մասնակիցներն ափսոսանք են հայտնել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «դարձյալ արհեստականորեն եւ ապօրինաբար զրկվեց նախագահի թեկնածու առաջադրվելու իր լեգիտիմ իրավունքից»: Քննվել է նաեւ նախագահի որեւէ թեկնածուի սատարելու հարցը, «սակայն պատվիրակների շրջանում այդ կապակցությամբ միաձայնություն չեղավ»: Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է. «Ընտրություններում
Ա. Կարապետյանը ոչ մեկին չի սատարելու
Եվ հույսը դնում է փետրվարի 20-ի վրա «Ես սկսել եմ տպավորություն ստանալ, որ Ռոբերտ Քոչարյանը դարձել է աղանդավոր»,- երեկ հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ վկայակոչելով նախագահի հեռուստաելույթները, մամուլի հարցազրույցները: «Ինչ-որ մեկն իրեն զվարճացնում է, մյուսը պայքարում է Հայաստանը Թուրքիայի մաս դարձնել, երրորդը դհոլ է… ինչ ժողգործիքների մասին ասես խոսում են»,- տարակուսում է Արամ
ԻՆՁ ՏԵՍԵԼ ԷԻՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
Ասում է Հ2-ի նախկին քաղաքական մեկնաբան Լեւոն Սարդարյանը Հոկտեմբերի 31-ին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Հ2-ի քաղաքական մեկնաբան Լեւոն Սարդարյանը, որն այս հեռուստաընկերությունում էր աշխատում 2000-ի նոյեմբերից: Մինչ այդ նա «Ա1+»-ի «Այբ-ֆե» լրատվական ծրագրի աշխատակից էր: «Ազատվել եմ «Լրաբեր» լրատվական-վերլուծական ծրագրի տնօրեն Շավարշ Գեւորգյանի հետ խոսակցությունից հետո,- պատմեց Լեւոն Սարդարյանը, ըստ որի՝ իրեն մեղադրել
ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ՝ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ այցելեց աղետի գոտի եւ բացեց Դալլաքյանի անվան դպրոցի նոր շենքը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն Նալբանդ գյուղ մտնելուն պես վարչապետին ուղեկցող ավտոշարասյունն անսպասելիորեն կանգնեց: Փողոցի ձախ կողմում առաջին գետնահարկ տունն էր, որը ամեն ինչի կարելի էր նմանեցնել, բացի բնակարանից; Վարչապետը որոշել էր ուղղակի, առանց հրավերի մտնել այդ տուն եւ
ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ընդդիմության հանրահավաքներին ներկա գտնվող պետական եւ իշխանական կառույցների աշխատակիցների մասնակցությունն արձանագրվում է, եւ արվում են համապատասխան կազմակերպական հետեւություններ: «Ոչ միայն իմ մասնակցությունն է արձանագրվել»,- «Առավոտին» ասաց Հ2-ի նախկին քաղաքական մեկնաբան Լեւոն Սարդարյանը, որին հոկտեմբերի 26-ի հանրահավաքից հետո առաջարկել են աշխատանքից ազատվելու դիմում գրել:- Իմ ունեցած տեղեկություններով՝ այդ առաջին հանրահավաքին հետեւել են բավական մեծ թվով աշխատանքից
Առաջադրումներն ավարտվեցին
Նախընտրական առաջին փուլում ձեւավորվել են հետաքրքիր վեկտորներ Այն սկսվեց անակնկալով: Նկատի ունեմ Տեր-Պետրոսյանի քաղաքական մուտքը: Այս փուլում Տեր-Պետրոսյանի խաղաքարտերից էր անսպասելիությունը: Այդ տեխնոլոգիան վերջնական արդյունավետություն է ապահովում, եթե տրանսֆորմացիոն ներուժ ունի, եւ, հենց առաջին նախագահի ձեւակերպմամբ, որոշակի «կանդիցիայի» հասնելով, նոր փուլ է ձեւավորում: «Կանդիցիան» առայժմ չի երեւում: Լավ հաշվարկված հանդիպումների շարքը (ՀՅԴ, Վազգեն Մանուկյան, ՕԵԿ…),
ԼԿՍՏՎԱԾ ԱՆՈՒՇ ԵՎ ՀԱՋՈՂՎԱԾ ՄՈՍԻ
Ռեժիսոր Դավիթ Հակոբյանի նոր բեմադրությունը Դեկտեմբերի 4-ին Հովհ. Թումանյանի անվան թատրոնում ներկայացվեց Կամերային երաժշտական թատրոնի ղեկավար Դավիթ Հակոբյանի բեմադրած «Անուշը»՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի: Երաժշտությունը՝ Սեդրակ Երկանյանինն էր, պարերը՝ Նաիրա Հովհաննիսյանինը: Անուշի եւ Սարոյի դերերում հանդես եկան Անահիտ Կիրակոսյանն ու Վարշամ Գեւորգյանը, Մոսիին մարմնավորել էր Զոհրապ Բեկ-Գասպարենցը, Անուշի մորը՝ Կարինե Ջանջուղազյանը, հորը՝ Գուրգեն Անտոնյանը:
Մրցանակը՝ ՀՀ նախագահի թեկնածունե՞րն են
Բարձր դասարանցիները հարցեր կուղղղեն ապագա նախագահին, բայց եթե անգամ հաղթեն «հարցերի մրցույթում», ոչինչ չեն ստանա: Երեկ «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց «Իմ հարցը ապագա նախագահին» խորագրով մրցույթը, որը կազմակերպել էր «Թրանսփարենսի ինթերնեշնլ» (ԹԻ) Հայաստան հ/կ-ն՝ ՀՀ-ում Բրիտանական դեսպանատան հետ համատեղ: Մրցույթին մասնակցելու հնարավորություն ընձեռված էր միայն Երեւանի, Գորիսի, Վանաձորի եւ Գյումրի 95 դպրոցների 11-րդ դասարանցիներին: ԹԻ հ/կ-ի
ԹԻԿՆԱՊԱՀԸ՝ ԳՈՐԾԱՐԱՐԻ «ՇԱՆՏԱԺԻ» ՏԱԿ
Ի պատասխան «Առավոտ» թերթի նոյեմբերի 14-ին տպագրված «Գործարար թիկնապահի դեմ» վերնագրով հոդվածի (հրապարակվածը հոդված չէր՝ «Դվին-1» ՍՊԸ տնօրենի նամակն է-խմբ.), Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հետեւյալը: «Դվին-1» ՍՊԸ տնօրենի կողմից նույնաբովանդակ նամակներ եւ գրություններ տեղեկատվական միջոցներով եւ տարբեր պետական մարմիններին ներկայացնելն ինձ համար արդեն վաղուց նորություն չէ, դեռ ավելին, ոչնչով չի զարմացնում եւ անակնկալի չի բերում:
Աստված բացել է, կառավարությունը՝ փակել
Խաչատրյանների ընտանիքը 4 սենյականոց բնակարանում ապրում է 20 հոգով «Աստված մեզ մի պատուհան բացեց, այն էլ կառավարությունից փակեցին: Երկու տղաներս էլ կոոպերատիվ էին գրվել: Անցյալ տարի պատահմամբ իմացանք, որ փոխհատուցում են տալիս: Թղթերը ուրախ-ուրախ վերցրինք տարանք, ասացին՝ ուշացել եք: Կառավարության որոշմամբ՝ մինչեւ օգոստոսի 1-ը պիտի ստանայի: Բայց իրենք պարտավոր էին մեզ գրավոր տեղեկացնել ու զգուշացնել,