Օրվա լրահոսը
«ԽԵԼԱՑԻ ԵՆ ԵՎ ՀՈԳՈՒ ՋԵՐՄՈՒԹՅԱՄԲ»
Ըստ հրեա ճանաչված դիրիժոր Ամոս Թալմոնի, հայ եւ հրեա ժողովուրդներն ընդհանուր գծերով նման են «Հայերի ու հրեաների նմանության մասին շատ էի լսել: Տարօրինակ է, բայց առայսօր նույնիսկ ստեղծագործական առումով չէի շփվել եւ ոչ մի հայի հետ, բացառությամբ Արամ Խաչատրյանի: Խոսքը տվյալ դեպքում հեռակա շփման մասին է՝ մեծանուն կոմպոզիտորի երաժշտության միջոցով: Հայաստանում գտնվելուս առաջին րոպեներից հասկացա,
Թուրքերը հայկական Սփյուռքին հակակշիռ են ստեղծում
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հաստատել է 5978 որոշումը, որով ստեղծվելու է արտասահմանում բնակվող թուրքերի եւ ազգակցական միությունների վարչություն: Այս մասին, news.am-ի մատուցմամբ, նշվում է նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Հիշյալ վարչությունը կունենա 3 փոխնախագահ, 3 խորհրդական եւ 101 աշխատակից՝ պետական ծառայողի մասին օրենսդրության համաձայն: Վարչությունը իրավասու կլինի Թուրքիայից դուրս ապրող թուրքերի հետ աշխատանքներ իրականացնել,
Նոր զոհեր՝ Բաղդադում
Երեքշաբթի օրը ահաբեկչական ակտերի նոր շարք է գրանցվել Իրաքի մայրաքաղաքում: Զոհվել է 34 մարդ եւ ավելի քան 100-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Վեց պայթյուն է եղել Բաղդադի բնակելի շենքերում եւ դրանց հարակից վայրերում: Չորս բնակելի տուն լիովին փլուզվել է: Ալաուի շրջանում մահապարտը պայթեցրել է իրեն՝ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանության մոտ գտնվող ռեստորաններից մեկում:
Ռուսաստանը սպառնում է
Ռուսաստանը կհրաժարվի ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի պայմանները կատարելուց, եթե ԱՄՆ-ի կողմից հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը էականորեն ազդի ռուսական ռազմավարական միջուկային ուժերի արդյունավետության վրա: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, այդ մասին երեքշաբթի օրը իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ինչպես շեշտել է ՌԴ ԱԳ նախարարը, այն դեպքում, երբ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հանձնարարությամբ ռազմավարական հարձակողական
Մեծ Բրիտանիայում խորհրդարանական ընտրություններ կլինեն
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը հայտարարել է խորհրդարանական համաժողովրդական ընտրություններ նշանակելու մասին: Դրանք տեղի կունենան առաջիկա մայիսի 6-ին: Ապրիլի 6-ի առավոտյան Բրաունը Ելիզավետա 2-րդ թագուհուց հանդիպում էր խնդրել, որի ընթացքում նրան առաջարկել էր լուծարել գործող խորհրդարանը: Կանոնակարգի համաձայն, դա անհրաժեշտ է խորհրդարանական նոր ընտրություններ նշանակելու համար: Բուքենհեմյան պալատից վերադառնալուց
ՊԵՆՏԱԳՈՆԻ ՇՈՒՐՋ ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՑԵԼ
Համացանցում հայտնվել է մի տեսագրություն, որը կարող է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության համար սկանդալային դառնալ: «WikiLeaks» կայքում հրապարակված տեսահոլովակում արձանագրված է, թե ինչպես է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ուղղաթիռը Բաղդադում գնդակոծում խաղաղ բնակիչներին: Միջադեպը, որի արդյունքում 12 մարդ, այդ թվում՝ երկու լրագրող էր զոհվել, տեղի է ունեցել 2007թ. հուլիսին: Վեբկայքի հիմնադիրները պնդում են, որ նկարահանումն արված
ԵՐԵՎԱՆ + ՔԵՀԼ
Այսօր համագործակցության պայմանագիր կստորագրվի Հայաստանում գերմանական համալսարանի (ՀԳՀ) եւ Գերմանիայի Քեհլ քաղաքի հանրային կառավարման բարձրագույն դպրոցի միջեւ, որին կհաջորդի ՀԳՀ նախագահ Էդուարդ Սարոյանի, համալսարանի ռեկտոր Պաուլ Իմհոֆի եւ Քեհլի հանրային կառավարման բարձրագույն դպրոցի ռեկտոր Պաուլ Վիտտի համատեղ մամուլի ասուլիսը: Ներկա կլինեն նաեւ Քեհլի հանրային կառավարման բարձրագույն դպրոցի Եվրոպական հանրային կառավարման մագիստրոսական ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Գերտ
Ցեղասպանությունն ըստ պորտուգալացիների
Կամ հայ դպրոցականները՝ ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովում Մարտի 21-24-ը Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովից Երեւանի ավագ դպրոցների 11 աշակերտները հաջողություններով են վերադարձել: «Ջրային հիմնախնդիրներ» խորագրով խորհրդաժողովի քննարկման առանցքում, բնապահպանական խնդիրներից բացի, եղել են քաղաքական եւ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները: ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ամալյա Գրիգորյանի խոսքով, խորհրդաժողովի 500-ից ավելի մասնակիցները «նմանակել»
ԴՊՐՈՑՆԵՐԻ «ԳԼԽԻՆ» ՇԵՆՔԵՐ ԵՆ ԿԱՌՈՒՑԵԼ
Չի բացառվում, որ այդ շինությունները փլվեն որոշ դպրոցների վրա Սարյան 23 հասցեում գտնվող 9 հարկանին թիվ 29 դպրոցին ձախ կողմից զրկել է արեւի լույսից: Թումանյան փողոցի այս շենքը կառուցել են Ստ. Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի «գլխին»: Բաղրամյան 53 հասցեում գտնվող 14 հարկանին սպառնալիք է թիվ 78 դպրոցի համար: Մեկ տարի առաջ կառուցվող այս շենքն
ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՏԱԾ ՆԱՎԸ ԽՈՐՏԱԿՎՈՒՄ Է
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թվականի ապրիլի 6-ի հանրահավաքում Այսօր ես կարճ եմ խոսելու, որովհետեւ իմ ընկերները հանգամանորեն ներկայացրին սույն հանրահավաքի հետապնդած նպատակը, այն է՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի՝ Երեւանում ընթացող համաժողովի ուշադրության հրավիրումը Հայաստանում մոլեգնող լայնածավալ քաղաքական հալածանքների ու քաղբանտարկյալների առկայության աղաղակող փաստի, ինչպես նաեւ ընդհանրապես ժողովրդավարության բնագավառում տիրող անհանդուրժելի իրավիճակի վրա։ Այնուամենայնիվ, չեմ կարող
Մոնթեն՝ ինչպես որ կար
Երեկ Երեւանում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ ընթերցողների դատին հանձնվեց արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված` 2009 թվականին տպագրված «Բարեւ, ինչպե՞ս եք, լա՞վ եք…» գիրքը: Հեղինակը ՀՀ պաշտպանության նախարարության հրատարակչության խմբագիր Ասպրամ Ծառուկյանն է, գրքում Մոնթեի մարտական ընկերների, նրան ճանաչողների հուշերն ու պատմություններն են Մոնթեի մասին
10-րդ մարզ եւ 800 000՝ յուրաքանչյուրին
Ըստ ԱՆՊՇ նախագահի, հայկական երկու պետությունը մեր օրերում շռայլություն է «Ազգային նոր պահպանողական շարժում» հ/կ-ն լույս է ընծայել «Նեո» աշխատությունը: Հեղինակը կազմակերպության նախագահ Էդգար Հելհելյանն է, թեման՝ Հայաստանի անցյալը, ներկան ու ապագան: Պահպանողականները, Հայաստանի ու հայության առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծումներ են առաջարկում: «Աշխարհում հզոր իմպերիաներ են եղել՝ Աքեմենյան տերություն, Բյուզանդիա, Հռոմեական կայսրություն, Ավստրոհունգարիա… Նրանք մեզ
26 ՏԱՐԻ ԱՆՑ
Երեք զինվորի մայր՝ զինծառայող կնոջը փորձում են վտարել տնից Մի հարկի ներքո քառորդ դար ապրել են: Ընտանիքի միակ որդուն՝ Արշակին 1984-ին ամուսնացրել են, ունեցել 4 թոռ: Բերդ քաղաքում աշխատանք չկա, ընտանիքի կարիքները հոգալու համար երեք տարի առաջ չորս երեխաների հայր Արշակ Մելիքբեկյանը արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան: Տղաներից երեքը այժմ ժամկետային ծառայության մեջ են ազգային
ՏՆԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՈՒ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ
Սիսիանի քաղաքացի Ս. Գրիգորյանից ահազանգ է ստացվել, որ իր որդին՝ 39-ամյա Արթուր Գրիգորյանը, ապրիլի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում տնից դուրս է եկել ու չի վերադարձել: Իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ՝ մարզի Շամբ, Որոտան եւ Վաղատին գյուղերի տարածքներում: Աշխատանքներն ավարտվել են անարդյունք եւ շարունակվել են նաեւ երեկ:
ՁՈՐԻՑ ՀԱՆԵՑԻՆ
Վայոց ձորի Գողթանիկ գյուղից ահազանգ է ստացվել, որ Հերմոն գյուղին հարակից կիրճում գտնվող քաղաքացին ինքնուրույն չի կարողանում դուրս գալ: Դեպքի վայր մեկնած փրկարարները մոտ 80 մ խորությամբ կիրճից հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել Հերմոն գյուղի բնակիչ՝ 40-ամյա Վ. Օհանյանին:
ՄԵՔԵՆԱՆ ՀԱՅՏՆՎԵԼ ԷՐ ԳԵՏՈՒՄ
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, ստացված ահազանգի համաձայն՝ դեռեւս չպարզված հանգամանքներում, Երեւանի Ազատամարտիկների 85/9 հասցեի բնակիչ Ա. Սահակյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի MFM 258 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել Վանաձոր-Ալավերդի ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել Փամբակ գետը: Բարեբախտաբար՝ տուժածներ չկան:
«Չենք եկել պարգեւներ հանձնելու»
«Մարդու իրավունքների պաշտպանները կարող են գալ Հայաստան եւ տեսնել իրավիճակը։ Դա առաջընթացի մասին է խոսում։ Ես այստեղ չեմ եկել, որպեսզի սեղմեմ պաշտոնատար անձանց ձեռքերը։ Այդ մասին ասացի «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին, որոնց հանդիպել եմ։ Ոչ մի հայր ու մայր չի կարող մնալ անտարբեր, մինչեւ այդ հարցերին լուծում չտրվի։ Հետեւաբար, պետք է հիշեցնել իշխանություններին, պետք է
9 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ՝ «ՕԴՆՈԿԼԱՍՆԻԿԻ» ԳԼԽԱՎՈՐ ՀԵՐՈՍԻՆ
Այսպիսին է Շիրակի մարզի դատախազ Վաղարշակ Մխիթարյանի պահանջը Հասարակական մեծ հնչեղություն ունեցող ու հանրությանը «Օդնոկլասնիկ» անունով հայտնի քրեական գործով դատավարությունը մոտենում է ավարտին: Հիշեցնենք, որ մոտ 1 տարի է՝ այն առանձնացված մասերով լսվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, եւ արտառոց է ոչ միայն երիտասարդ՝ 16-17 տարեկան կրիմինալ հերոսների քանակով, այլեւ պաշտոնյա ոստիկանների մասնակցությամբ, որոնք
ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ ՀՈԳ ԵՆ ՏԱՆՈՒՄ
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կազմակերպվող ծառատունկի համար տարածքի նախապատրաստման եւ քարերից մաքրման աշխատանքներն ավարտվեցին: Այս գործում իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աշխատակիցները: Նախաձեռնությունն իրականացվում է ապրիլի 22-ին նշվող Երկրի օրվան նվիրված եւ «Կանաչ սերունդ 2010» քարոզարշավի միջոցառումների շրջանակներում: Աշխատանքներին մասնակցած կամավորները հեռացրել են քարերը եւ փխրեցրել հողը՝
ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՉՕԳՏԱԳՈՐԾԵԼ
Երեկ առողջապահության նախարարության Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը «MasXtreme» եւ «Po Chai Pills» սննդային հավելումների առնչությամբ մտահոգություն էր հայտնել՝ բոլոր սպառողներին կոչ անելով դադարեցնել դրանց օգտագործումը: Բանն այն է, որ փորձագիտական կենտրոնը ԱՄՆ-ի Սննդի եւ դեղերի վարչությունից շտապ հաղորդագրություն է ստացել՝ այն մասին, որ այդ հավելումները պարունակում են չհայտարարագրված դեղեր, որոնք փոխազդելով այլ նիտրատների
Ջրի գո՞րծ են անում
«Պոլիվինիլացետատ» հ/կ-ն ստանձնել է Նոր Խարբերդի ջրամատակարարումը եւ բնակիչներից ավելի գումարներ է գանձում: Նոր Խարբերդ ամառանոցային տարածքն ավելի քան 10 հազար բնակիչ ունի: Սակայն այս տարածքում մի շարք կենսական կարեւոր խնդիրներ տարիներ շարունակ չեն լուծվում: 21-րդ դարում այդ մարդիկ զրկված են անգամ նորմալ ջրամատակարարումից: Կենցաղային հոգսերը հոգալու համար նրանք մի քանի կիլոմետր հեռավորությունից դույլերով ջուր
ԳԱԶԻ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉԸ՝ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ
Այս սարքի տեղադրումից հետո հարեւանները յոլա չեն գնում Միջհարեւանային այս վեճին «Առավոտը» թերեւս չէր անդրադառնա, եթե շարքային քաղաքացին բողոքեր իր նույնքան շարքային հարեւանից, բայց քանի որ տվյալ դեպքում՝ բողոքում են պաշտոնյայից՝ Ազգային վիճակագրական ծառայության պետի տեղակալ Գագիկ Անանյանից, որոշեցինք լսել կողմերին: Ի դեպ, սա այն եզակի դեպքերից է, երբ սովորական քաղաքացու դարդից՝ պաշտոնյան Մարդու իրավունքների
ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ ՄՏԱԾՎԱ՞Ծ ԵՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի առթիվ պատերազմի վետերաններին ավանդների փոխհատուցմանը վերաբերող կառավարության՝ մարտի 25-ի որոշումը մեծ անակնկալ էր: Որոշման համաձայն մինչեւ 1993թ. հունիսի 10-ը նախկին ԽՍՀՄ խնայբանկում ներդրած դրամական ավանդների դիմաց վետերանները փոխհատուցում կստանան: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով. «Այս հարցը հանգամանորեն քննարկվել է Հանրապետական կուսակցությունում, եղել է այն միանշանակ ըմբռնումը, որ մեր
Ապրիլյան միջոցառումներ՝ Լոս Անջելեսում
Ապրիլի 13-18-ը Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի հայ կրթական հիմնարկության ամբիոնը կազմակերպել է 3 միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին, տեղեկացնում է «Նոյյան տապանը»: Առաջին երկու միջոցառումները տեղի կունենան Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում, իսկ երրորդը՝ Գլենդելի հանրային գրադարանի դահլիճում: Ինչպես տեղեկացնում է Եվրոպայի եւ Եվրասիայի ուսումնասիրությունների կենտրոնը, ապրիլի 13-ին եւ 15-ին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում կայանալիք
Առանց Ստեփանակերտի՝ ոչ մի համաձայնություն
Ղարաբաղյան հիմնահարցի շրջանակներում առանց Ստեփանակերտի մասնակցության Երեւանի եւ Բաքվի միջեւ որեւէ համաձայնության ի հայտ գալը վտանգավոր հետեւանքների կարող է հանգեցնել: Երեկ aysor.am-ին այդ տեսակետը հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: «Եթե նույնիսկ որեւէ փաստաթուղթ ստորագրենք, մենք պետք է ասենք, որ դա միայն մեր անունից է, եւ Ստեփանակերտը, որպես կողմ, կարող է այն չընդունել: Մենք չպետք է մեզ
Մայիսին կվերացվի վիզային ռեժիմը
Դմիտրի Մեդվեդեւի՝ մայիսին Անկարա կատարելիք այցից հետո Թուրքիան եւ Ռուսաստանը կարող են վերացնել երկու երկրների միջեւ գործող վիզային ռեժիմը։ Այս մասին, ըստ news.am-ի, երեկ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա կարծիքով, վիզային ռեժիմի վերացումը երկու գործընկերների միջեւ փոխվստահության ապացույց կդառնա։ «Ո՞վ կարող էր մտածել, որ Ռուսաստանը եւ Թուրքիան կվերացնեն վիզային ռեժիմը»,- ավելացրել է
Պատերազմ սկսողն Ադրբեջանը չէ
Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները կապ չունեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ, կապ ունեն միայն հայ-թուրքական հարաբերությունների հետ: Ըստ aysor.am-ի, երեկ ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա՝ Բաքվի նման հայտարարություններն ուղղված են առաջին հերթին հենց Թուրքիային, որպեսզի նա չբացի Հայաստանի հետ իր սահմանը, ինչը «ուղղակի մահ է Ադրբեջանի համար»: Քաղաքագետը համոզմունք հայտնեց,
ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐ
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը երեկ կայացած ասուլիսում տեղեկացրել է, որ կառավարությունը որոշել է խաղատնային բիզնեսի արտոնագրման-վերահսկման նկատմամբ նոր պահանջներ դնել: Այդ պահանջներն ամրագրված են ապրիլի 1-ի նիստում ՀՀ կառավարության հավանությանն արժանացրած «ՀՀ-ում խաղային գործի բնագավառի կարգավորման եւ վերահսկողության մասին» հայեցակարգում եւ դրանից բխող միջոցառումների ծրագրում: Բացի այլ՝ հիմնականում թղթարարական խստացումներից խաղատների համար սահմանվելու է
ԵՄ-Ն ՄԵԶ 157 ՄԼՆ ԵՎՐՈՅՈՎ ԿԱՋԱԿՑԻ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական միության պատվիրակությանը, որը գլխավորում էր ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Զրուցակիցները քննարկել են «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում գործող 2011-2013 թթ. Ազգային ինդիկատիվ ծրագիրը: Հանդիպումից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարը եւ ԵՄ-ի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարը ստորագրել են 2011-2013 թթ.
ՄԵՏԱՂՆԵՐԸ ԴԵՌ ԹԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք քարերի եւ թանկարժեք մետաղների պետական գանձարան» գործակալության կողմից 2010 թվականի ապրիլի 5-11-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի պետական գնման եւ բացթողնման նոր գներ: Ըստ նախարարության կայքէջում տեղադրված տեղեկության, սահմանվել են հետեւյալ գները՝ արտահայտված ՀՀ դրամով. ոսկի՝ 14383.47 դրամ, աճելով անցյալ շաբաթվա համեմատ՝ 3.3%, արծաթ՝ 225.58 դրամ,


















































