Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Արոնյանն ու Հակոբյանը շարունակում են պայքարը Յուգրայի մայրաքաղաք Խանտի Մանսիյսկում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղարկության մեկնարկային տուրից հետո պայքարն սկսած 128 գրոսմայստերներից ասպարեզում մնաց 64-ը: Որ գործող գավաթակիր Լեւոն Արոնյանն առաջին արգելքը հաղթահարել էր առանց դժվարության եւ սահմանված ամենակարճ ժամանակում, արդեն տեղեկացրել ենք: Մեկնարկը որոշակիորեն դժվար ստացվեց աշխարհի նախկին փոխչեմպիոն Վլադիմիր Հակոբյանի համար: Նա

Ակնկալիքներ ընտրություններից

Ինչո՞ւ էր առաջադրվում ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը Վերջերս «Հայոց Աշխարհ» օրաթերթը հիշեցրեց Հայաստանի անկախության ժամանակաշրջանում նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների մասին: Ի զարմանս ինձ, թեկնածուների շարքում հայտնաբերեցի ոչ միայն ընտրությունից ընտրություն ի հայտ եկող փոքրաթիվ կուսակցությունների «առաջնորդների», հանրապետությունում ճանաչված մտավորականների, այլ նաեւ մոռացված եւ անծանոթ անունների: Հետո մտորեցի, թե ինչու հասարակության կողմից ընդունված, հարգանք վայելող, անհամեմատ

ՄԻՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՐ 75-ԱՄՅԱԿԻՆ

Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության հոբելյանական միջոցառումները կձգվեն մինչեւ 2008-ի գարուն: Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը հինգերորդ տարին է, ինչ անցկացնում է գարնանային եւ աշնանային համերգաշարեր: Վերջինս, որ սկսվել է հոկտեմբեր ամսից, նվիրված է միության ստեղծման 75-ամյակին: Կայացել են 6-7 կամերային եւ երգչախմբային երեկոներ: «Առավոտին» հետաքրքրեց «Ա. Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 4-ին կայանալիք՝ միության հոբելյանին նվիրված սիմֆոնիկ

Լեհաստանը դասեր է տալիս մեզ

Շոկ տեսած Հայաստանի թերապիան ուշանում է Լեհաստանը Եվրամիության անդամ է դարձել 2004թ. մայիսի 1-ին: Տարածաշրջանային համագործակցության եւ գլոբալացման հարցերով վերլուծական կենտրոնի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ երեկ «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպվեց միջազգային գիտաժողով՝ «Լեհաստանի եվրաինտեգրացման փորձը եւ դասեր Հարավային Կովկասի երկրների համար» թեմայով: «Վերջերս նշեցինք Հռոմի համաձայնագրի ընդունման 50-ամյակը, որը սկիզբ դրեց Եվրոպական միությանը: Եվրամիությունը

ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉՆԵՐՎԵ՞Ց

Բազմամյա փորձ ունեցող բուժքրոջը աշխատանքից ազատեցին «շեֆին» ընդդիմանալու համար, եւ դա օրինականացրեց դատարանը: Ֆլորա Բաղդասարյանը 1978 թվականից աշխատել է նույն հիմնարկում, այժմ՝ «Թիվ 3 կլինիկական հիվանդանոց» ԱՓԲԸ-ում՝ որպես ավագ բուժքույր: Ունի շուրջ 39 տարվա աշխատանքային փորձ, բազմիցս պարգեւատրվել է եւ խրախուսվել: Աշխատանքային գործունեության ընթացքում որեւէ կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել, չունի տույժեր, չի ստացել եւ ոչ

Շինթույլտվությունը՝ առանց ստուգելու

Քաղաքապետարանը թույլատրել է կառուցապատողներին այգու տարածքում շենք կառուցել, բայց դա արել է «անգիտակցաբար»: Երեկ Գարեգին Նժդեհի հրապարակում մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք բողոքում էին, որ քաղաքապետարանը հերթական այգին ոչնչացնելու եւ տեղը բնակելի շենք կառուցելու թույլտվություն է տվել: Խոսքը Շենգավիթ համայնքի Եղբայրության 14 եւ 16 շենքերի հարեւանությամբ գտնվող կանաչապատ տարածքի մասին է, որտեղ

«ՊԱՐԵՆԸ»՝ ՊԱՀԵՍՏ

Գիտահետազոտական լուրջ հիմնարկը վերածվել է սովորական պահեստի «Պարեն» գիտաարտադրական ընկերությունը, որն իր եզակի լաբորատորիաներով Հայաստանում սննդի միակ գիտահետազոտական ձեռնարկությունն էր, այսօր վերածվել է պահեստի եւ որոշ մարդկանց գերշահույթներ է բերում: Երեք տարի առաջ «Պարենը» չնչին գումարներով սեփականաշնորհվեց Ալբերտ Խաչատրյանին, որն էլ 3 տարվա ընթացքում պարտավոր էր տարեկան 10 միլիոն դրամի ներդրում կատարել եւ ապահովել կոլեկտիվի

ԴԱՐՁՅԱԼ ՄԵՐԺԵՑԻՆ

Երեկ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը հրաժարվել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին տրամադրել վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Panorama.am»-ին տեղեկացրել են, որ մերժումը հիմնավորվում է «Ընտրական օրենսգրքի» 65 եւ 72 հոդվածներով: Այդ հոդվածներով սահմանված են ՀՀ նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները. ՀՀ սահմանադրության 50-րդ հոդվածի

ՄԱԿ-ը դեռ դիրքորոշում չունի

Գուրգեն Արսենյանը ողջունում է առաջին նախագահի վերադարձը «Միավորված աշխատանքային կուսակցության» ղեկավար Գուրգեն Արսենյանը, ով արժանապատվորեն տանելով Ազգային ժողովի ընտրություններում կուսակցության պարտությունը՝ անգամ ԱԺ ամբիոնից շնորհավորեց նորընտիր խորհրդարանականներին, այս ողջ ընթացքում մի տեսակ ընդհատակում էր գտնվում: ԱԺ ընտրություններից հետո ե՛ւ պարոն Արսենյանը, ե՛ւ նրա կուսակիցները մասնակցություն չունեցան ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր դաշտի ձեռնարկներին: Երեկ, սակայն, պարոն

ԱԺՄ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ

Բայցեւ քաղաքական ուժերին համախմբման կոչ արեց ոչ թե իր, այլ գաղափարների շուրջ Երեկ ԱԺՄ 17-րդ արտահերթ համագումարի թվով 184 պատվիրակները միաձայն որոշեցին 2008թ.-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում առաջադրել կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Առաջիկա ընտրություններում նրա թեկնածությունը պաշտպանելու մասին երեկ հայտարարեցին նաեւ նախկին ԱԺՄ-ականներ, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն ու ԱԺԴ ղեկավար Արշակ Սադոյանը: «Առավոտի» տեղեկություններով,

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑ

Նրա ասելով, 1993-ին Սերժ Սարգսյանը համաձայնել էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնել, որ Ղարաբաղին «թիկունքից չխփեն»: Երեկ ԱԺՄ արտահերթ համագումարին հյուրի կարգավիճակով ներկա էր նաեւ «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը: Ի պատասխան լրագրողների հարցերին, նա անդրադարձավ իր իսկ արած հայտարարությանը, թե 1993թ.-ին Սերժ Սարգսյանի՝ մի կարճ ժամանակահատվածում Ղարաբաղը լքելու փաստը կապված էր Հայաստանի այն ժամանակվա

ԳԵՐԱԴԱՍԵՑ ԳԱՐԵՋՈՒՐ ԽՄԵԼ

ԱԺՄ համագումարին երեկ ներկա էր նաեւ 1999-ին կուսակցությունը լքած եւ Ռ. Քոչարյանի իշխանության օրոք պաշտոններ զբաղեցրած Դավիթ Վարդանյանը: «Առավոտը» փորձեց որոշ հարցերի պատասխաններ ստանալ ժամանակին բավականին ակտիվ քաղաքական այս գործչից: «Մի հատ լսենք, տեսնենք ինչ են ասում, կողմնորոշվենք՝ նոր»,- ասաց պարոն Վարդանյանը: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի ելույթից հետո պարոն Վարդանյանը աննկատ լքեց նիստերի դահլիճը: Ավելի

Չարենցի մահը բացահայտող փաստաթղթեր կան

Երեկ Եղիշե Չարեցի հուշարձանի մոտ նշեցին նրա ծննդյան 110 եւ մահվան 70-ամյակները Չարենցը մահացել է 1937-ի նոյեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 7.30, Երեւանի բանտում: Երեկ Երեւանում գտնվող նրա հուշարձանի մոտ մտավորականներ, ուսանողներ, աշակերտներ եւ քաղաքացիներ պոետի ծննդյան 110 եւ մահվան 70-ամյակների կապակցությամբ հիշեցին եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նրան: Չարենցագետ Դավիթ Գասպարյանը փաստեց. «Պահպանվել է նրա

«ԿԱՄ ԴՈՒ ՊԻՏԻ ՄՌՈՒԹ ՋԱՐԴԵՍ, ԿԱՄ՝ ՀԱԿԱՌԱԿԸ»

«Կամար Արտ» փառատոնի հիմնադիր Լեւոն Իվանյանը մշակույթի դաշտում գործելը համեմատում է ռինգի հետ: Նորաստեղծ «Կամար Արտ» հիմնադրամը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 5-ը երեւանյան մշակութային օջախներում («Ա. Խաչատրյան» համերգասրահ, Կամերային երաժշտության տուն, «Ակադեմիա» պատկերասրահ, «Նարեկացի» արվեստի միություն) առաջին անգամ անցկացնում է «Կամար Արտ» խորագրով փառատոն: Հիմնադրամի տնօրենն ու փառատոնի կազմկոմիտեի նախագահն է հայաստանյան մշակութային դաշտում հայտնի անուն՝

«Մինի 27-ի գործը»

Խտրականությունը՝ դատավճռի հիմքում Երեկ ՀՀ փաստաբանների պալատում լրատվամիջոցների հետ հանդիպեց փաստաբան Կարեն Մեջլումյանը: Նա անդրադարձավ հանրապետական պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ իրականացված 2001թ. դեկտեմբերի 29-ի մահափորձի գործին, որը, Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի բնորոշմամբ, «մինի 27-ի գործն է հիշեցնում»: Փաստաբանն այդ քրեական գործով 1,5 տարի ընթացած դատաքննության ժամանակ եղել է

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Ըստ ճարտարապետ Նարեկ Սարգսյանի, Հյուսիսային պողոտայի մասին բացասաբար արտահայտվողները գործում են երկակի չափանիշներով: Հյուսիսային պողոտայի նախագծի հեղինակային խմբի ղեկավար, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Ֆրանսիայի Հանրապետության Արժանիքների ազգային շքանշանի ասպետ Նարեկ Սարգսյանը կարծում է, որ պողոտայի կառուցմամբ Հայաստանը լուրջ հայտ է ներկայացնում՝ տարածաշրջանում քաղաքաշինական եւ մշակութային կենտրոն դառնալու: «Պողոտայի բացումից հետո ես հազարավոր զանգեր եւ շնորհավորանքներ

«Մենք ձերն ենք, դուք՝ մերը»

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այս խոսքերով «փշի-փշի» արեց ցուցարարներին ու ուղարկեց տուն: Երեկ «ԱրմենՏելից» դժգոհ բաժանորդները, հ/կ ներկայացուցիչների մասնակցությամբ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի առջեւ ցույցի էին դուրս եկել: Նրանք բողոքում էին, որ Հայաստանում ֆիքսված կապի միակ օպերատորը չի կարողանում իր բաժանորդների համար որակյալ կապ ապահովել, մշտապես խնդիրներ է առաջացնում եւ շարունակում

ՇԱԲԱԹ-ԿԻՐԱԿԻ ԴՈԼԱՐ ՄԻ ՄԱՆՐԵՔ

Ըստ Կենտրոնական բանկի՝ հանգստյան օրերին փոխանակման կետերն ինչ խաղեր ասես, որ չեն անում Վերջին շաբաթ-կիրակի օրերին դոլարի կուրսի կտրուկ իջեցումը հասարակության շրջանում շոկ է առաջացրել: Հիշեցնենք, որ հանգստյան օրերին 1 դոլարը փոխանակման կետերում արժեր մինչեւ 280 դրամ: Չնայած երեկ արդեն կուրսը նորից բարձրացել էր, ու դոլարը վաճառվում էր 295-300 դրամով, բայց մարդիկ շարունակում էին խուճապահար

ՄԻՋՆՈՐԴԵՑԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ

«Ժառանգություն» խմբակցությունը երեկ երաշխավորություն էր նախապատրաստել՝ «Պիցցա դի Ռոմա» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Սաֆարյանին եւ «ՍԻԼ գրուպին» պատկանող տպարանի ղեկավար Մարտին Սուքիասյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն «Առավոտ»-ին պատմեց, որ երաշխավորությանը միանալու համար «մոտեցա Խաչիկ Մանուկյանին եւ մի քանի այլ պատգամավորների՝ ոչ ոք չստորագրեց: Խմբակցություններին էլ գրավոր ուղարկեցի՝ սպասելով, թե ով կմիանա»:

«Միջմայրցամաքային հրթիռը» կառաջադրվի

Արտաշես Գեղամյանը տեղի տվեց իր կուսակիցների համառ պահանջներին եւ որոշեց մասնակցել նախագահական մրցավազքին: Երեկ «Ազգային միաբանություն» կուսակցության ընդլայնված կազմով նախագահության նիստը միաձայն որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի թեկնածությունը: Նիստի ընթացքում, Գեղամյանի խնդրանքով, իր կուսակիցները գրավոր հիմնավորումներով ներկայացրել են, թե ինչու են համառորեն ցանկանում, որ Գեղամյանն առաջադրվի: Նիստին հաջորդած ասուլիսի ժամանակ

«ՄԱՐԴԸ ՍՈՒՐԲ ԳՈՐԾ Է ԱՐԵԼ»

Նկատի ունենալով Տեր-Պետրոսյանի՝ ղարաբաղյան պատերազմում դերակատարությունը, հայտարարում է Արցախյան ազատամարտի մասնակից, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նոյեմբերի 24-ին «Դաշինք» կուսակցության նախագահ, ԼՂՀ բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հերթական անգամ հերքելով Սերժ Սարգսյանի՝ 1993թ.-ին Ղարաբաղից իր կողմից վտարված լինելու փաստը, նաեւ հայտարարել էր, որ մոտ ժամանակներս կոնկրետ փաստերով կներկայացնի, թե իրականում որն է եղել Ս. Սարգսյանի գործուղման

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՑ ԿԱՐԵՎՈ՞Ր Է

Աբովյանի վերաբերյալ ԲՀԿ-ի առաջարկները 2008-ի պետբյուջեում ներառվել են, իսկ Գյումրիի վերաբերյալ ՕԵԿ-ի առաջարկները՝ մերժվել: ԱԺ արտահերթ նիստում երեկ շարունակվեց «ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Ըստ հիմնական զեկուցող՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի, պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ կառավարությունը ստացել է 331 առաջարկություն, այդ թվում 225-ը՝ ԱԺ խմբակցություններից, 13-ը՝ մշտական հանձնաժողովներից

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ «ԴԱՏԱՐԿ ԴՀՈԼԻՆ»

Երեկ լրագրողների հետ զրույցում «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը հաստատեց մամուլում տպագրված այն լուրերը, որ օրերս տեղի է ունեցել իր եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպումը՝ վարչապետի «խնամու օջախում»՝ Արա Մինասյանի մոտ: Արտաշես Մամիկոնիչը բացատրեց, որ ինքը կառավարություն չէր գնա, ուստի իր ուսանողական ընկերոջ տանն են հանդիպել, ապա վրդովվեց. «Երբ Արարքցյան Բաբկենի օջախում հանդիպում էի

ԽՈՅ 21.03-20.04: Աշխատանքի վայրում շատ բան անկազմակերպ է: Կարող եք որեւէ իր կորցնել: ՑՈՒԼ 21.04-21.05: Ձեր մեջ շրջապատին իշխելու ցանկություն է նկատվում: Իզուր մի չարչարվեք՝ չի ստացվի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ընտանեկան հարցեր լուծելու համար այսօր լավագույն օրը չէ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Մի մոռացեք զբաղվել նաեւ սեփական առողջությամբ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Սա այն օրն է, երբ դուք ինքներդ եք

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵՀԱՃ ՉԳՏՆՎԵՑ

Դուրբան քաղաքում (Հարավ-աֆրիկյան Հանրապետություն) կայացավ ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության վիճակահանությունը: Ըստ զանգվածային լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, արարողությանը ներկա են եղել 213 ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Հայաստանից Դուրբան մեկնել է ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Նա վերադառնալու է նոյեմբերի 30-ին եւ այդ ժամանակ վիճակահանությունից որոշ մանրամասներ կիմանանք: Եվրոպական գոտում աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին մասնակցելու է 53 ազգային

Երիտասարդական նվագախումբը Միրզոյան հնչեցրեց

Կոմպոզիտորի՝ 1961 թվականին գրված Սիմֆոնիան՝ լարային նվագախմբի եւ լիտավրների համար, չի կորցրել իր թարմությունը: Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի երիտասարդական նվագախմբի (գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) առաջին բեմելից հետո (2006թ. հունվարի 26) «Առավոտի» հետ զրուցած մասնագետները նոր կոլեկտիվի ստեղծումը համարեցին լուրջ հայտ: Ավելի ուշ (28.04.06)՝ զրույցում պետկոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Ս. Սարաջյանն ու դիրիժոր, պրոֆեսոր Յու. Դավթյանը նշեցին,

«ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄԻ ՕՐՈՎ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐ»

Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը բոլորի համար բարօրություն է երազում Դեկտեմբերի 4-ին լրանում է Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի ծննդյան տարեդարձը: «Ըդիկ կարեւոր չէ, թե որերորդն է»,- ժպիտով ասաց սիրված դերասանուհին: Կինոյում՝ տասնյակ, իսկ թատրոնում ավելի շատ դերեր խաղացած արվեստագետը պնդում է, որ դժվար է լավ դերասան լինելը. «Մարդ պիտի նախ ներքուստ անկեղծ լինի,

Վտարման վճիռ է կայացրել

Արդարադատության համակարգի նախկին աշխատակիցը՝ արդարադատության դեմ Ասյա Սարգսյանը 50-ից ավելի տարիներ աշխատել է արդարադատության համակարգում՝ Լենինականի ժողդատարանում, ապա ՀԽՍՀ Գերագույն դատարանի դատական գործերով քրեական կոլեգիայում՝ որպես պատասխանատու քարտուղար: Այժմ թոշակառու, 81-ամյա հաշմանդամ կնոջ մտքով իսկ չէր անցնի, որ երբեւէ անձնական խնդրով կառնչվի դատական մարմինների հետ, իր եւ արդարադատության մարմինների միջեւ կծագեն խնդիրներ: 34 տարի առաջ

«ՊԻՏԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐԵՆՔ»

Երեկ ԺԿ համագումարին ինքն իր մասին հայտարարեց Տիգրան Կարապետյանը Երեկ կառավարության ընդունելությունների տանը կայացավ «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) 14-րդ համագումարը, որի ընթացքում միաձայն հաստատվեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի առաջադրումը ՀՀ նախագահական ընտրություններին: Կարապետիչը անչափ հուզական ելույթ ունենալով ու իր անձը կարեւորելով՝ նշեց. «Այսօր շատ են միմյանց հասցեին հնչող մեղադրանքները, այս պայմաններում մենք պե՛տք է վճռական քայլ

Կգնա՞ն Բազեյանի հետեւից

«Ազգային վերածնունդի» որոշ անդամներ դեմ են Ալբերտ Բազեյանի՝ կուսակցությունը լուծարելու ու ՀՌԱԿ-ի հետ միավորվելու ծրագրին: «Ազգային վերածնունդ» կուսակցության Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Հովհաննես Մուրադյանը ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչու է իրենց կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը ՀՌԱԿ-ի պոչը բռնել: «Առավոտի» հետ զրույցում Հովհաննես Մուրադյանն ասաց. «Մենք կուսակցություն չենք ստեղծել, որ լուծարենք, այդ մասին ոչ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031