Օրվա լրահոսը
ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ
Երեկ տեղեկացանք, որ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց է տեղափոխվել Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ, 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հացպանյանը: Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էինք «Առավոտում», նա տառապում է որովայնի շրջանում սուր ցավերից, մասնավորապես՝ բողոքում էր ստամոքսի, լյարդի, լեղապարկի ցավերից:
ԲԵՏՈՆԻՑ ՊԱՏ Է
Նախկին գործարար Պարույր Գուլգուլյանը, որը հարյուրավոր բողոքներ է ուղարկել հայաստանյան գրեթե բոլոր կառույցներին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցներին, հայտնելով, որ Էրեբունու նախկին համայնքապետ Ա. Խրիմյանը եւ նրա մերձավորները իրենից 53 000 դոլար գումար են հափշտակել, երեկ տեղեկացրեց, որ իր նամակին արձագանքել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Վերջինս հանձնարարել է իրավաբաններին՝ զբաղվել բազմաչարչար այս գործով: «Խնդրում եմ թերթով
ԲՌՆՎԵՑ
Նախորդ ուրբաթ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճ չհասած՝ փախուստի էր դիմել «Արթիկ» ՔԿՀ կալանավոր Հովհաննես Մանուկյանը: Նա մեղադրվում էր գողության համար: Կալանավորին ուղեկցել են ոստիկանության աշխատակիցները: Երեկ փախստականը բռնվել եւ տարվել է ՔԿՀ:
Էլ չեն վստահում դատարանին
Կաշառատու ուսանողները չեն պատժվի Վանաձորում դեռ շարունակվում է Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի «Էլեկտրամատակարարում» ամբիոնի վարիչի ու երեք դասախոսների՝ կաշառք վերցնելու վերաբերյալ գործի քննությունը: Հիշեցնենք, որ կաշառքի մեջ մեղադրվող 4 դասախոսներից երկուսն են կալանավորված: Ամբիոնի վարիչ Էդուարդ Մխիթարյանն ու կալանավորված մյուս դասախոս Ժոզեֆ Կարայանը մեղադրվում են ուսանողների ու մնացած երկու՝ ազատության մեջ գտնվող դասախոսների ցուցմունքների հիման
ԿՈՂԲԻ ԳՈՒՅՆԵՐԸ Օրերս Հ. Թումանյանի թանգարանը հյուրընկալել էր Տավուշի մարզի Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցին՝ «Հայրենի գույներ» խորագրով գեղանկարների ցուցահանդեսով: Ներկայացված էին դպրոցի երեք ուսուցիչների, ինչպես նաեւ դպրոցի վաղամեռիկ աշակերտ՝ Հարութ Հախվերդյանի ստեղծագործությունները՝ գեղանկարներ, լուսանկարներ, ձեռագործ աշխատանքներ: Կերպարվեստի ուսուցչուհի Աննա Նասիբյանի խոսքով, 90-ից ավելի նմուշ է ցուցադրված, թեման էլ՝ բնությունը: …ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ՝ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ Այսօր ՄԱԿ-ի Հայաստանյան
ՀՈԴՎԱԾ ՏՊԱԳՐԵԼԸ ՀԵՇՏԱՑԵԼ Է
Գումարը մութ տեղն էլ «լույս է տալիս» Հայտնի է, թե մեր երկրում հաճախ ինչպես են գրվում, պաշտպանվում ատենախոսությունները, եւ ովքեր են կանգնած լինում այդ թեմաների հետեւում: Իհարկե, դաշտում հայտնվում են նաեւ արժանի անձինք, որոնց աշխատանքներն ունենում են գիտական արժեք, ինչը հաստատվում է ոչ միայն ՀՀ-ում, այլեւ արտասահմանում: Ըստ համապատասխան կարգի՝ ատենախոսությունը պաշտպանելու եւ հետո գիտական
«ՍՏՐԵԼԿԱՆ» ՊՈԿՎԵՑ ՈՒ ԸՆԿԱՎ ԲԱԿԻ ՎՐԱ
Վնասված ծառերը գողացան՝ հետքը թաքցնելու նպատակով Կիեւյան 2-րդ նրբանցքի 18 տան բնակիչ Գոհար Ալեքսանյանի բակի դիմաց գտնվող Կիեւյան փողոց 14 հասցեում գտնվող «Պրոմեթեւս» պոլիկլինիկան անցյալ տարվա մարտին քանդեցին՝ 16 հարկանի էլիտար բազմաբնակարան շենք կառուցելու համար: Մեր զրուցակցի տեղեկացմամբ, փորվեց մոտավորապես 20մ խորությամբ հիմք, կտրատվեցին շենքի բակում գտնվող, հանրապետությունում հայտնի Թաթարյանի մանկապարտեզի պուրակի մոտավորապես 30-40 տարեկան
Ծառահատում չի՞ լինելու
Երեկ «Առավոտը» ստացավ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի ստորագրությամբ պարզաբանումը՝ կապված մեր թերթի 03.04.2010թ. համարում տպագրված՝ «Հասանք ուսանողական այգուն» հոդվածի հետ, որում խոսք էր գնում Վիկտոր Համբարձումյանի արձանի հարեւանությամբ սկսված շինարարության մասին: Պարզաբանման մեջ մասնավորապես գրված էր. «Շինարարական աշխատանքների պատվիրատուն հանդիսանում է «Էլեգանտ 5» ՍՊԸ-ն, եւ ըստ սահմանված կարգով համաձայնեցված նախագծի՝ նախատեսվում է գոյություն ունեցող
ՀԱՄ ԱՐԵՎ, ՀԱՄ ԱՆՁՐԵՎ Նախօրեին տեղացած անձրեւից հետո, օդերեւութաբանների կանխատեսումներով, օդի ջերմաստիճանը մեր հանրապետությունում 2-3 աստիճանով կբարձրանա: Առավելագույնը՝ առանց տեղումների եղանակ: Հայպետհիդրոմետի տվյալներով, այսօր հանրապետությունում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Ըստ նույն աղբյուրի, ապրիլի 7-ին նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն ապրիլի 8-ին եւ 9-ին հնարավոր է
Մաշկաբորբով վարակվելու վտանգ կա
Օգտագործված հագուստի խանութներում վաճառվում են օգտագործած անկողնային սպիտակեղեն, նույնիսկ ներքնահագուստ: Եվրոպական օգտագործված հագուստի վաճառակետերի օր օրի ավելանալը վկայում է այն մասին, որ մեր երկրում աղքատները գնալով ավելանում են: Այդ խանութներից հիմնականում օգտվում են չքավորները, որոնք 500 դրամով բլուզ, 1000 դրամով տաբատ, նույնիսկ օգտագործված ներքնահագուստ են գնում: Սակայն այսօր այդ բիզնեսի հետ կապված մեկ այլ մտահոգիչ
ԾՆՆԴԱՏՆԵՐԸ՝ ԻՆՉՊԵՍ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԸ
Հղի կնոջը ժպտալով ընդունելու եւ ժպտալով ճանապարհելու համար հնարավոր է շուտով բժիշկներին ու բուժքույրերին ուղարկեն վերապատրաստման: Ինչ Հայաստանում սկսել են ծննդօգնությունը պետական հավաստագրերով սպասարկել եւ հղիության, ծննդաբերության հետ կապված անվճար բուժօգնություն տրամադրել, հանրապետության որոշ հիվանդանոցների ծննդաբերական բաժանմունքները համարյա պարապուրդի են մատնվել: Նախկինում, երբ հավաստագրերը չէին գործում, հղի կանայք ստիպված էին հարցումների միջոցով ուսումնասիրություններ կատարել ու
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՐԱԽՏ ՉԻ ԸՆԿԵԼ
Կառավարությունը տնտեսական աճի դրական միտումներն այնքան ուռճացրած է ներկայացնում, որ տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը միանգամից դրախտավայր է ընկել: Երեկվա ասուլիսում նման տեսակետ ներկայացրեց ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը. «Չեմ ցանկանում անտեսել որոշակի դրական միտումները, բայց դրանք դեռեւս շատ հեռու են որակական փոփոխություններ առաջացնելու համար»: Պարոն Մինասյանի գնահատմամբ, նպաստների եւ
Հիփոթեքային ծաղրուծանակ
Որքան ընդունում ենք մեր գովազդների արտաքին պարամետրերի՝ տեսանյութի, հնչող ձայնային ելեւէջների եւ ընդհանուր տեւողության անտանելիությունն ու նույնիսկ կյանքի համար վտանգավորությունը, լինում են պահեր, երբ մարդը, անկախ իրենից, հայտնվում է այդ գովազդների որոգայթում: Եվ իսկույն գիտակցում, որ գովազդն իրականությանը բոլորովին չի համապատասխանում: Բարեկամներիս նորաստեղծ ընտանիքը վերջերս փորձում էր, մտնելով երկարաժամկետ վարկային ծանր պարտավորության տակ, սեփական քրտինքով
ՋՐՄՈՒՂՈՒՄ ԷԼԻ ՋՐԵՐԸ ՊՂՏՈՐՎԵԼ ԵՆ
Լոռիում «Ջրմուղկոյուղու» տնօրենը հաճախակի է փոխվում, բայց դրանից չի փոխվում ոչ խմելու ջրի, ոչ էլ ջրամատակարարման որակը: Ապրիլի 1-ից Լոռու մարզում հերթական անգամ բարձրացավ մատակարարվող ջրի սակագինը՝ 121,16 դրամից դառնալով 181 դրամ՝ 1 խ/մ-ի համար: Մարզի ազգաբնակչությունը հաճախ, հատկապես թանկացումների նախաշեմին, լսում է խոստումներ, որ շուտով կունենան շուրջօրյա ջրամատակարարում, կբարձրանա խմելու ջրի որակը, սակայն մինչ
Նախ՝ մտածեք դատավորների գործունեության մասին
ՀՀ Վճռաբեկ դատարանին հակադարձում է Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի՝ Հայաստանում «Դատավարությունների դիտարկում» զեկույցի առնչությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի առարկություններում քննադատություն կա նաեւ ՀՀ Փաստաբանների պալատի հասցեին: ԱԳՆ-ին փոխանցված այս փաստաթղթում մասնավորապես նշված է. «Բանն այն է, որ դատական նիստերի դահլիճն ինքնագլուխ լքած փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատավորների
ԹՈՇԱԿՆԵՐԻ ԵՎ ՆՊԱՍՏԻ ՉՆՉԻՆ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉԻ ԼՈՒԾԵԼՈՒ
Ներկա գնաճի պայմանները նկատի ունենալով՝ ասում է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը: – Ի հակադրություն ՀՅԴ գնահատականների, թե կառավարության հակաճգնաժամային ծրագիրը ձախողվել է՝ կառավարության վերջին նիստում վարչապետը հայտարարեց. «2009 թ. մեր իրականացրած հակաճգնաժամային միջոցառումներն արդեն իսկ ցույց են տալիս իրենց դրական ազդեցությունը տնտեսության վրա։ Առաջին 2 ամիսների համախառն ներքին արդյունքի
ԱՅՆՊԵՍ, ՈՐ FIDH-Ի ՀԱՄԱՐ ՏԵՍԱՆԵԼԻ ԼԻՆԻ
Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն գտնում է, որ ապրիլի 6-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի՝ FIDH-ի համաժողովը, ըստ էության, մեկնարկելու է մի երկրում, որտեղ առկա են քաղաքական բանտարկյալներ: Ուստի՝ ապրիլի 6-8-ը Կոմիտեն պիկետներ եւ բողոքի ակցիաներ է կազմակերպելու այն վայրերում որտեղ ֆեդերացիան անց է կացնելու իր համաժողովները՝ պահանջելով քաղբանտարկյալների ազատ արձակումը:
ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍՈՒԵՐ ԲԵԼԱՍԵՆԻ ՀԵՏ
Ապրիլի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենին: Հանդիպման ընթացքում ՀՀ առաջին նախագահը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում տիրող անմխիթար վիճակը, դատական համակարգի լիակատար կախվածությունն ու իշխանությունների՝ պատժիչ գործիքի վերածվելու հանգամանքը, մասնավորապես նաեւ քաղբանտարկյալների առկայության փաստը: Առաջին նախագահը շեշտել է, որ եթե FIDH-ի՝
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՅՑԻՆ
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլհան Պոլուխովը մեկնաբանել է գերմանական «Spiegel»-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությունը, թե ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում կարեւորագույն հարցը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: «Ադրբեջանը երբեք չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, այդ թվում՝ հայերին եւ ադրբեջանցիներին ինքնորոշման իրավունք շնորհելուց՝ միջազգային իրավունքի նորմերի համաձայն, այսինքն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության
ԽԱՂ՝ ԲԱՔՎԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Tert.am-ի հաղորդմամբ, թուրքական «Hurriyet» օրաթերթը, անդրադառնալով ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթաժողովին վարչապետ Թայիփ Էրդողանի մասնակցությանը եւ այդ գագաթաժողովի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Էրդողանի հնարավոր հանդիպմանը, գրում է, որ լուրջ շախմատային պարտիա է սկսվել Երեւան-Անկարա հաշտեցման գործընթացից Բաքվին վերջնականապես մեկուսացնելու նպատակով: «Օբամայի վարչակազմը ցանկանում է ամեն գնով կյանքի կոչել հայ-թուրքական արձանագրությունները: Այդ
Միայն եւ միայն առանց նախապայմանների
Ապրիլի 12-ին Վաշինգտոնում կկայանա՞ Սերժ Սարգսյան-Էրդողան հանդիպում, կխոսվի՞ Լեռնային Ղարաբաղի մասին, որքանո՞վ է այդ այցը կարեւոր, ի՞նչ կտա վաշինգտոնյան այցը հայ-թուրքական հարաբերությունների գործընթացին. սրանք այսօր այն հարցերն են, որոնք հավասար քննարկվում են գազի գնի, նպաստների, գների, կենսաթոշակի բարձրացման եւ ընդդիմության այսօրվա հանրահավաքի հետ միասին: Դեռ անցած շաբաթվա վերջին հայտնի էր, որ Վաշինգտոն կմեկնի եւ ՀՀ
«ԳՈՒՑԵ ՄԵՂՔԻ ԳԻՏԱԿՑՈՒՄԻ՞Ց Է»
Գերմանական ամսագրին տված հարցազրույցում հարցնում է Սերժ Սարգսյանը «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ գերմանական «Շպիգել» ամսագրին տված հարցազրույցում խմբագրակազմի կատարած կրճատումների եւ թարգմանական վերախմբագրման հետեւանքով տեղ են գտել անճշտություններ: Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ադրբեջանական տարբերակի վերաբերյալ նախագահն ասել է. «Եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կարծում եմ, հաշված ժամերի ընթացքում կարելի է խնդիրը լուծել:
ԵՐԿՈՒ ԾԱՆՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ
FIDH-ի նախագահ Սուեր Բելասենը երեկ հանդիպել է մարտիմեկյան զոհերի, նաեւ նախկին ու ներկա քաղբանտարկյալների հարազատների հետ: Երեկ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենի համար, ըստ ամենայնի, շատ հագեցած ու լարված օր է եղել: Նա իր նախաձեռնությամբ հանդիպել է ե՛ւ մարտիմեկյան զոհերի, ե՛ւ նախկին ու ներկա քաղբանտարկյալների հարազատների հետ: Մինչ մարտիմեկյան զոհերի հարազատները հանդիպում
ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՉԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵԿԵԼ
«Մենք եկել ենք այնպիսի երկրներից, որտեղ մարդիկ նույնպես բախվում են նմանատիպ հրեշավոր եւ ծանր իրավիճակների։ Ես ուզում եմ ասել, որ այսպիսի դեպքերում, երբ իրավիճակը թվում էր նույնքան անելանելի եւ փակուղային, ինչպես այստեղ, որոշ երկրներում մենք հասել ենք նրան, որ մեղավորները ամենաբարձր մակարդակներում, այդ թվում՝ գործող նախագահների, եթե չեն կանգնել ազգային դատարանի, ապա միջազգային ատյանների առջեւ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ հինգերորդ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ Եվ Նինան մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «էս տեսակ բան էլի ա հետս պատահել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ տեսակ բան», եւ Նինան մտահոգ ասաց՝ «էլի ա պատահել, որ մի քանի րոպե առաջվա ասածներս լրիվ մոռացել եմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի գերծանրաբեռնվածությունից ա» եւ մի
Ապրիլի 3
ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հեռախոսազանգը ձեզ շատ կուրախացնի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր զբաղվեք երեխաների դաստիարակությամբ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հետեւեք ձեր առողջությանը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր այցելեք հարազատներին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր ձեր աշխատանքը բարձր կգնահատվի ղեկավարության կողմից: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Խնջույքի մասնակցելիս մի չարաշահեք ալկոհոլի օգտագործումը: ԿՇԵՌՔ (24.09-23. 10)- Այսօր ռոմանտիկ երեկո կանցկացնեք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Հնարավոր է աշխատանքում խնդիրներ առաջանան, սակայն
ԱՖՐԻԿՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ՝ «ԱՎԱՆԳԱՐԴ ՖՈԼԿ» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Ապրիլի 8-10-ը «Ավանգարդ Ֆոլկ» ակումբն իր բեմում ներկայացնում է «Սելամ-Ռենե» աֆրիկյան նախագիծը՝ Ալի Քեյթայի մասնակցությամբ: Ապրիլի 8-ի համերգն ընդգրկվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի մեկամսյակի միջոցառումներում: Նախագիծը հնարավորություն կտա հայ հանդիսատեսին ավելի մոտիկից ծանոթանալ աֆրիկյան տարբեր երկրների երաժշտության հետ, նաեւ վայելել Ֆրանսիայի պրոֆեսիոնալ երաժիշտների վիրտուոզ կատարումները: Երաժիշտներից Ալի Քեյթան արդեն մի քանի անգամ «Ավանգարդ Ֆոլկ» ակումբում
ԱՐԵՎԻԿ ԻՍԱՋԱՆՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում է ֆրանսիական GREF կազմակերպության ներկայացուցիչ Միշել Վիվիեսը: GREF-ը թոշակառուների ասոցիացիա է, որում ընդգրկված են նախկինում կրթական համակարգում ներգրավված մարդիկ, ուսուցիչներ, ովքեր կամավոր անդամակցել են այս կազմակերպությանը: Նախկինում ֆրանսերենի ուսուցչուհի Միշել Վիվիեսի այցը կազմակերպվել է Լոռու մարզպետարան-ՎՊՄԻ-GREF եռակողմ պայմանագրի շջանակներում: Միշել Վիվիեսը վեցշաբաթյա վերապատրաստման դասընթացներ կանցկացնի մարզում ֆրանսերենի գործող դասախոսների, ուսուցիչների համար:
ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, գարնան առաջին օրերից սկսած, կազմակերպվել են հետաքրքիր միջոցառումներ, որոնք կշարունակվեն մինչ կանանց միամսյակի ավարտը: Այդ մասին ասաց բուհի արհեստակցական կազմակերպության նախագահ Հասմիկ Սարգսյանը: Նա պատմեց, որ միջոցառումների գեղարվեստական մասն ապահովում են գեղարվեստի եւ մշակույթի ֆակուլտետների ուսանողները: Վերջերս էլ արհմիության եւ գրադարանի ներուժի շնորհիվ կազմակերպվել էր միջոցառում, որտեղ բանասիրական
ԻՆՉՈ՞Ւ ՊԷՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԴԱՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆԸ
Այո, «Կարթագենը պէ՛տք է կործանուի» Սկիզբը՝ «Առավոտ», 09.02.10, 11.02.10, 23.02.10, 27.02.10, 04.03.10, 06.03.10, 10.03.10, 25.03.10, 01.04.10 Հակիրճ (լակոնիկ) ձեւակերպելով քննարկուող նիւթի եզրայանգումը, շեշտենք, որ աբեղեանասեւակեան խեղագրութիւնը պէտք է մերժել՝ – Այբուբենը խաթարելու՝ գրանշաններ (տառեր) պակասեցնելու եւ երկհնչիւն գրակապակցութիւնները որպէս տառեր մտցնելու համար: – Վ, ւ, հ, յ, է, ե, օ, ո գրանշանների ուղղագրական խեղաթիւրումների պատճառով


















































