Օրվա լրահոսը

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՃՇՏԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՃՇՏԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը տարեվերջի մամուլի ասուլիսում ամփոփեց մրցաշրջան-2002-ը, խոսեց ֆեդերացիայի ապագա ծրագրերի մասին։ Նա հանրապետության այս տարվա առաջնության ընթացքը գնահատեց բավարար, նշելով, որ համեմատած նախորդ տարիների հետ, այս տարի ինտրիգներն այնքան էլ շատ չեն եղել։ Թե՛ բարձրագույն, թե՛ առաջին խմբերում մրցանակային տեղերի համար պայքարը շարունակվել է մինչեւ վերջին տուրը։ Անդրադառնալով

Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր

Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր Ինչպես եւ ենթադրում էինք («Առավոտ», թիվ 217 եւ 222) ԱՄՆ-ի եւ Իրաքի միջեւ հարաբերությունները զարգանում են Թումանյանի «Գայլն ու գառը» առակի սցենարով։ Ինչ էլ չանի Իրաքը, պատերազմը, միեւնույն է, անխուսափելի է։ ԱՄՆ-ի ռազմական մեքենան հզոր թափ է հավաքել եւ ողջ աշխարհի երկրները ի զորու չեն այն կանգնեցնել։ Չնայած,

ՍԱԴԱՄԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԻԳ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ

ՍԱԴԱՄԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԻԳ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ Պաշտոնական Բաղդադը ՄԱԿ-ին է ներկայացրել սպառազինությունների իր պաշարների վերաբերյալ հռչակագիրը։ Այն հավաստում է, թե Իրաքը զանգվածային բնաջնջման զենք չունի։ Թեեւ, ըստ փաստաթղթի, երկրում առկա են այնպիսի նյութեր ու սարքավորումներ, որոնք երկակի նշանակություն ունեն. այսինքն՝ կարող են օգտագործվել ինչպես ռազմարդյունաբերությունում (այդ թվում՝ զանգվածային բնաջնջման զենքերի արտադրությունում), այնպես էլ քաղաքացիական արտադրությունում։ ՄԱԿ-ի

Կաթողիկոսը նվերներ կբաժանի Ամանորին

Կաթողիկոսը նվերներ կբաժանի Ամանորին Հարցազրույց հայորդաց տների հոգեւոր տեսուչ տեր Խադ քահանա Ղազարյանի հետ – Առաջին հայորդաց տները ե՞րբ են բացվել Հայաստանում: – Հայորդաց տների սկզբնավորումը դրվել է 1993 թվականին: Մինչ այդ Երեւանում եղել է 6 պիոներպալատ, որոնցից երեքը այդ թվականին անցել են եկեղեցու տնօրինության տակ: Այն ժամանակ Արարատյան թեմի Հայրապետական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ՝ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ՝ ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ Քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածը վերաբերում է մրցակցությանը եւ այն ենթադրում է մի շարք հանգամանքների առկայություն։ Ըստ այդ հոդվածի, քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա եւ դատավարության կողմերը օժտվում են հավասար հնարավորություններով։ Հայաստանում սահմանադրական նորմ է այն, որ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք։ Մեր զրուցակցին՝ Հայաստանի փաստաբանների միության

Համայնքը չի ընդունում

Համայնքը չի ընդունում Ի տարբերություն Հայաստանի պաշտոնատար անձանց ոգեւորության, տեղական արտադրողները բավական մռայլ տրամադրվածությամբ ընդունեցին Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) մեր երկրի անդամակցության լուրը։ Բանն այն է, որ մեր տեղական արտադրողները անհավասար պայմանների մեջ են հայտնվելու ներմուծվող ապրանքների տերերի՝ օտարերկրյա ընկերությունների հետ մրցակցային պայքարում։ Վերջիններս բացի նյութական, ֆինանսական եւ տեխնոլոգիական բարձր հագեցվածությունից, հսկայական լրավճարային (դոտացիոն) գումարներ

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՐՑՆ՝ ԱՌԱՆՑ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԻՔԻ

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՐՑՆ՝ ԱՌԱՆՑ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԻՔԻ Սփյուռքի նկատմամբ Հայաստանի քաղաքականության մշակման գործում ՀԺԱՄ-ի, ԺԴԿ-ի, ՀՌԱԿ-ի, «Օրինաց երկրի» նման «խորհրդատուներ» ու «օգնականներ» ունենալով, երկրի իշխանությունների անելիքն ու որոշելիքն էլ ավելի է դժվարանում։ Իշխանությունների հենարանը համարվող այս կուսակցությունների ներկայացուցիչները եւ այլք երեկ «Սփյուռքահայերի ներդրումները Հայաստանում» թեմայով քննարկման շրջանակներում իրենց «առաջարկություններն» էին ներկայացնում նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանին։ Այդ

Ո՞ՐՆ ԷՐ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Ո՞ՐՆ ԷՐ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ Հայաստանում ինչ-որ ֆարս է բեմադրվում: Մի կողմից Ազգային ժողովի դահլիճում գործած աննախադեպ հանցագործության կազմակերպիչներն ու մասնակիցները կամ նման կասկածներով ձերբակալվածները համաներմամբ ազատ են արձակվում, մյուս կողմից տաս տարվա ազատազրկման են դատապարտում մարդու, իբրեւ թե հօգուտ Թուրքիայի լրտեսություն կատարած լինելու համար: Ներկայացված մեղադրանքը կմնա անհամոզիչ այնքան ժամանակ, քանի դեռ նախաքննությամբ, դատաքննությամբ, չգիտես

Խունտարշավի ընծահավը

Խունտարշավի ընծահավը Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ նախագահական ընտրություններում չառաջադրելով իր թեկնածությունը, որոշել է բոյկոտել այն մի քանի պատճառներով: – Որո՞նք են այդ պատճառները: – Դրանք երեքն են: Առաջին՝ բոյկոտ Սահմանադրության կոպիտ խախտման համար: Սահմանադրությամբ գոյություն ունի համընդհանուր ընտրական իրավունք: Սահմանադրությունն ասում է՝ բոլորն ընտրվելու եւ ընտրելու իրավունք ունեն: 1999թ. փետրվարի 5-ին երկրապահներն օրենսդրական նախաձեռնություն

Միայն հաճելի հուշե՞ր

Միայն հաճելի հուշե՞ր Նախագահի թեկնածուներից շատերը ԿԸՀ ներկայացված կենսագրականներում առաջնորդվել են սեփական գործունեության մասին «կամ լավ՝ կամ գրեթե ոչինչ» սկզբունքով: Կենդանի մարդու համար խիստ անպատվաբեր այդ սկզբունքով են շարադրված, ասենք, գործող նախագահի կենսագրական տվյալները: Օրինակ, նշված է. «1999-ի հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանին հաջողվել է առանց էական ցնցումների հաղթահարել երկրին սպառնացող քաղաքական եւ պետական ճգնաժամը, ապահովել

ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվածների թվում միակ ընդգծված ազատական գաղափարախոսության կրողի առաջադրումն անսպասելի էր: Բանն այն է, որ մյուս թեկնածուներից շատերը վաղուց են սկսել նախապատրաստվել առաջիկա ընտրություններին՝ առաջին հերթին իրենց կուսակցական կառույցները «կազմ-պատրաստ» վիճակի բերելու, նաեւ քարոզարշավ սկսելու իմաստով: Արդյո՞ք «Ժող.Հայրենիքը» բավարար է պատրաստվել եւ կուսակցական կառույցներն ի

ԿՊԱՇՏՊԱՆԵՆ՝ ԱՆԿԱԽ ԴՐԱ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ

ԿՊԱՇՏՊԱՆԵՆ՝ ԱՆԿԱԽ ԴՐԱ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ «Ազգային անվտանգություն» կուսակցության 3-րդ համահավաքի նախագահությունում տեղ զբաղեցրածները հիմնականում պատանիներ էին: Գործող նախագահին պաշտպանող այլ քաղաքական ուժերը չէին ընդունել սատարման այս հերթական հավաքին մասնակցելու հրավերը: Մեկ բացառությամբ՝ համահավաքին (այս ձեւակերպումն էր նախընտրում «Ազգային անվտանգության» նախագահ Գառնիկ Իսագուլյանը) ներկա էր «Արժանապատիվ ապագա» կուսակցության համանախագահ Ստեփան Ծաղիկյանը: Եվ սա այն պայմաններում, երբ, ըստ

ԻՆՉՈՒ ԵՆ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ «ԷԺԱՆ» ԴԵՂԱՏՆԵՐԸ

ԻՆՉՈՒ ԵՆ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ «ԷԺԱՆ» ԴԵՂԱՏՆԵՐԸ Վերջին տարիներին Հայաստանում նկատելիորեն մեծացել եւ մեծանում է դեղորայք ներկրողների եւ դեղատների թիվը։ Դեղատների տնօրենները ներկրող ֆիրմաներից ցանկացած քանակով դեղորայք են ստանում, այսինքն տվյալ ֆիրմայի դեղերը վաճառվում են դեղատներում, անկախ նրանից, թե տվյալ դեղատունը ում է պատկանում։ Գործում են եւ մանր, եւ խոշոր առեւտրի կետերը։ Դեղորայք ներկրող ֆիրմաների տնօրենների զգալի

Մեքենայի ստուգումն անհնար էր

Մեքենայի ստուգումն անհնար էր Երեկ այսպես պնդեց «Հոկտեմբերի 27» քրգործով դատակոչված վկան՝ Արթուր Հակոբյանը։ Դատակոչվելիք 129 վկաներից Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան ներկայացած թվով 3-րդ վկան, 4-րդ դատական նիստն է՝ ինչ ցուցմունք է տալիս եւ պատասխանում դատավարության կողմերի հարցերին։ Իսկ կողմերին մասնավորապես հետաքրքրում էր, թե դասակի հրամանատարն ինչպես է հրահանգավորել իր ենթականերին, ինչպես

ԴԱՍԱԳՐՔԵՐ՝ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ԴԱՍԱԳՐՔԵՐ՝ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Աշակերտների ուսումնառության ընթացքում հաճախ խնդիրներ են առաջանում դպրոցական դասագրքերում առկա բարդությունների հետեւանքով։ Նույնիսկ կան դասագրքեր, որոնք առհասարակ անկիրառելի են ուսումնական պրոցեսում։ Ասածս հիմնավորում են 6-րդ եւ 7-րդ դասարանների համար նախատեսված հանրահաշվի դասագրքերը, որոնք, մաթեմատիկայի ուսուցիչների բնորոշմամբ, «ավելի շուտ ընթերցանության, քան հանրահաշվի դասագրքեր են»։ Որոշ դպրոցներում մաթեմատիկայի ուսուցիչները եւ դպրոցի տնօրենը, ներքին փոխհամաձայնությամբ,

Ինչպես խուսափել խնդիրներից

Ինչպես խուսափել խնդիրներից Ատամների եւ լնդերի ճիշտ խնամքով կարելի է խուսափել բերանի խոռոչում առաջացող բազում հիվանդություններից, որոնք հիմնականում ատամների եւ լնդերի ոչ ճիշտ խնամքի, շատ դեպքերում՝ խնամքի բացակայության արդյունք են։ Այս խնդիրը, ցավոք, մեր իրականության մի մասն է եւ, որ առավել ցավալի է՝ այն ընդամենը չիմացության արդյունք է։ Իսկ դրան անդրադառնալու պատճառը բոստոնաբնակ ատամնաբույժ Կարինե

ԵՐԵՎԱՆ – ՓԱՐԻԶ – ԵՐԵՎԱՆ

ԵՐԵՎԱՆ – ՓԱՐԻԶ – ԵՐԵՎԱՆ Հայկական միջազգային ավիաուղիներ ՓԲԸ-ն Airbus A320 օդանավով արդեն կատարում է իր ինքնուրույն չվերթերը, որի առաջին թռիչքը եղավ: Տուրիստի համար Փարիզը, ինչ խոսք, ամենագրավիչ քաղաքներից մեկն է, որի ամեն մի փողոցը կամ պողոտան տեսարժան վայր է, եւ, ինչպես Հեմինգուեյն էր ասում՝ Փարիզում տխրելն էլ հաճելի է… Փարիզը՝ իր շենքերի տանիքներով, պատշգամբներով,

ՏԱՍԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

ՏԱՍԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ Հայաստանի մարզական լրագրողների հարցման արդյունքներով որոշվեցին ավարտվող մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները։ Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցմանը մասնակցել են Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի մարզական թեմաներով գրող 44 լրագրողներ։ Նրանցից 42-ը երկրի թիվ մեկ մարզիկ է ճանաչել ազատ ոճի ըմբիշ, երեւանցի Արամ Մարգարյանին։ Ստորեւ ներկայացնում ենք 10 լավագույների անվանացանկը։ 1. Արամ Մարգարյան Երեւան, ազատ ըմբշամարտ

Կլինի միասնական թեկնածու

Կլինի միասնական թեկնածու Վստահեցնում է Շավարշ Քոչարյանը «Ազդակ» ակումբի շաբաթ օրվա հյուրը՝ ԱԺԿ կուսակցության նախագահ, «16»-ի միավորման անդամ Շավարշ Քոչարյանը, բավականին լավատես է եւ «16»-ի մասով հայտարարեց. «Ես պետք է ասեմ, որ իրավիճակն անհույս չի. այն աշխատանքը, որը կատարվում է «16»-ի շրջանակներում, շատ անգամ աննկատելի է եղել հասարակության համար, բայց այդ աշխատանքը շարունակվում է»։ Շավարշ

ԾԱՆՐԱԿՇԻՌ ՊԱՏՃԱՌՆԵՐ

ԾԱՆՐԱԿՇԻՌ ՊԱՏՃԱՌՆԵՐ Արա Սահակյանի կարծիքով քաղաքականություն չվերադառնալու համար Տեր-Պետրոսյանը այդպիսիք ուներ Հասարակական, քաղաքական ամենատարբեր շրջանակներում կարելի է լսել թե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջիկա նախագահական ընտրություններում չառաջադրվելու մի շարք պատճառներ ուներ: Ու, թերեւս, նկատի ունենալով, որ հատկապես իշխանական որոշ գործիչներ էին կանխատեսել, թե առաջին նախագահը բավական «խոհեմ», «իմաստուն», «հեռատես» գործիչ է՝ որպեսզի չառաջադրվի, ոմանք

ԵԹԵ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԿԱՇԱՌՎԻ

ԵԹԵ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԿԱՇԱՌՎԻ Չի գտնվի որեւէ ուժ, որ կարողանա հաղթել նրան Ամիսներ շարունակ Հանրային հեռուստատեսությունը եւ ռադիոն, իշխանամետ մամուլը ներգործում են մարդկանց ուղեղների վրա, հետեւողական ներարկում բացահայտ կեղծիք՝ հեքիաթներ աննախադեպ տնտեսական աճի, բարեկեցիկ կյանքի մասին։ Եվ դա այն դեպքում, երբ աղքատությունը հասնում է 80 տոկոսի, երբ գոյացած եկամուտների անգամ 10 տոկոսը պետբյուջե չի մտնում, արտագաղթը

Մանկլավիկի տվայտանքները

Մանկլավիկի տվայտանքները Վերլուծության հատուկ թեմա է «Օրինաց երկրի»՝ ՀՀՇ-ից սերված լինելու փաստը: Այդ թեմային հանգամանալից անդրադառնալու համար դեռ առիթներ կլինեն: Այստեղ կսահմանափակվեմ մի գնահատականով, որը ընթերցողների ցանկության դեպքում պատրաստ եմ մանրամասն հիմնավորել. «Օրինաց երկիրը» ստեղծվեց ՀՀՇ-ի իշխանաթողության արդյունքում՝ այդ կազմակերպության ապագաղափարականացված պատեհապաշտական բեկորների հավաքագրման նպատակով: Այսօր Արթուր Բաղդասարյանը ստիպված է զգուշանալ ՀՀՇ-ի ձեռքի տակ եղած

ԿՈՒՅՍԵՐԻ ՀՈՒՅՍԵՐԸ

ԿՈՒՅՍԵՐԻ ՀՈՒՅՍԵՐԸ Երկուսուկես տարի է, ինչ Էջմիածնում, Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն կից գործում է կանանց միաբանություն, որի ստեղծման գաղափարը լուսահոգի Վազգեն Ա-ին էր պատկանում։ Սակայն այն իրականություն դարձավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Առաջինի գահակալության օրոք։ Մի խումբ կանայք, ովքեր ինչ-ինչ պատճառներով գերադասեցին հեռու մնալ աշխարհիկ կյանքից, հիմնեցին միաբանությունը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդն էլ բոլոր միանձնուհիներին հավաքեց Էջմիածնում։ Հոգեւոր զրույցից

Ծրագիր հանուն ինչի՞

Ծրագիր հանուն ինչի՞ Օրեր առաջ սենսացիոն հայտարարությունների սիրահար Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը արեց իր հերթական հայտարարությունն այն մասին, որ գալիք տարվա գարնանը Հայաստանի տարածքում ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորաբանակների առանձին միավորներ «Ծրագիր հանուն խաղաղության» նշանաբանով զորավարժություններ պետք է անցկացնեն եւ հատուկ նշեց, որ այդ զորավարժություներին մասնակցելու են նաեւ թուրքական բանակից առանձին ջոկատներ եւ որ դրա

Չե՞ն վստահում մասնավոր նոտարին

Չե՞ն վստահում մասնավոր նոտարին Ռուսաստանի Դաշնության օրենսգրքերի եւ օրենքների համեմատ, ՀՀ օրենքներն ու օրենսգրքերը թերի են այն պատճառով, որ ոչ մի օրենսգրքի ու օրենքի նախագիծ համաժողովրդական քննարկման չի դրվում։ Մինչդեռ Ռուսաստանում օրենսգրքերի եւ օրենքների նախագծերը, Պետդումայի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, պարտադիր կարգով հրապարակվում են մամուլում եւ դրվում համաժողովրդական քննարկման, ղեկավարվելով ժողովրդական իմաստնությամբ՝ «մի խելքը

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ՝ ՍԱՅԹՈՒՄ

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ՝ ՍԱՅԹՈՒՄ Կոռուպցիայի դեմ պայքարի յուրօրինակ ձեւ է մշակել Հրանտ Ալոյանը։ Ինտերնետային սայթում տեղադրելով հիմնականում ԶԼՄ-ների հրապարակած կոռուպցիոն երեւույթների մասին նյութերը, նա հնարավորություն է ընձեռում հասարակությանը ծանոթանալ իր ներսում ընթացող պայքարի դրսեւորումներին։ – Ինչպե՞ս առաջացավ մտահղացումը։ – Եվրասիայի ֆոնդը հայտարարել էր մրցույթ՝ «Մարդու իրավունքների եւ անհատների մասնակցությունը պետական կառավարման գործընթացին» թեմայով, ուր իմ ներկայացրած հայտը

Լավագույն հետաքննողները

Լավագույն հետաքննողները «Ինտերնյուս» ՀԿ-ն հայտարարել էր հետաքննական լավագույն հեռուստատեսային նյութերի մրցույթ 2 նոմինացիայով`«Հեռուստատեսային հաղորդում ու ֆիլմ» եւ «Հեռուստատեսային ռեպորտաժ»: Մրցույթն ամփոփվեց 2002թ. դեկտեմբերի 12-ին: Տարբեր կազմակերպությունների եւ հեռուստաընկերությունների կողմից ներկայացվել էր 13 հետաքննական նյութ: Չնայած ժյուրիի անդամները (Արամ Աբրահամյան, Մեսրոպ Հարությունյան, Լեւոն Բարսեղյան, Վաչե Սարգսյան, Բրյուս Գելլերման) ցավով նշեցին, որ ներկայացված 13 նյութերից ընդամենը 6-7-ն

Թաղապետարանն իրո՞ք անզոր է

Թաղապետարանն իրո՞ք անզոր է Հայաստան ներգաղթելուց հետո 30 տարի է, ինչ ապրում ենք Ռիգայի 126 ա հասցեում, սեփական տան 2-րդ հարկում։ Սիրով եւ հայրենանվեր զգացմունքներով լեցուն, տան դիմացի աղբանոցը դարձրել ենք կանաչապատ տարածք, որն արել ենք մեր ընտանիքի ջանքերով, առանց կողմնակի օգնության։ Այժմ 1172ին հարկի հարեւանը, որը 2 տարի է, ինչ գնել է այդ հարկը,

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՉԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՉԱՐԱՂԵՏ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՉԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՉԱՐԱՂԵՏ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ «Խարբերդցիները ծնվում-մեծանում են՝ մանկապարտեզ-դպրոց չունեն, հիվանդանում են՝ բուժկետ չունեն, առաջին օգնություն կանչելու համար հեռախոսագիծ չունեն, մեռնում են՝ թաղման տեղ չունեն, իսկ դուք ընտրական իրավունքից եք խոսում»,- դժգոհեցին Խարբերդի այգեգործական միության ներկայացուցիչները երեկ կազմակերպված հանդիպման ժամանակ։ Ընտրություններից առաջ Խարբերդի տեղը հիշել էր Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակը։ «Չքավորներին պաշտպանություն եւ աջակցություն»

«Նոյյան Տապանը»՝ իշխանությունների զոհ

«Նոյյան Տապանը»՝ իշխանությունների զոհ Հարցազրույց իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ – «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունները, որոնք միասին պայքարում էին վերաբացվելու համար, վերջերս լուրջ ընդհարումներ ունեցան: Մրցույթը, որին պիտի մասնակցեր «Ա1+»-ը, ըստ «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանի, հետաձգվեց «Նոյյան Տապանի» պատճառով: «Նոյյան Տապանի» կողմից դիտավորություն տեսնո՞ւմ եք: – Կարծում եմ, «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապան»-ի միջեւ սուր,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930