Օրվա լրահոսը

«Ինքնամաքրվելն այլեւս անհնար է»

Որտեղ փնտրել գիտության պատիվը-4 Հայրենական գիտության կազմակերպման «գլուխգործոցը» առաջավոր տեխնոլոգիաների ինովացիոն կենտրոններն են: Դրանից վեր էլ ոչինչ չկա: Երբ նայում ես ու լսում չինովնիկների ելույթներն այս կենտրոնների մասին, հասկանում ես, թե ինչ հեշտ է խաբել մարդկանց: Ոչ միայն այն պատճառով, որ նրանք վախեցած են ու միամիտ: Պարզապես խաբելու պետական ապարատը հասել է իդեալական վիճակի՝ աբսոլյուտի:

ՆՈՐՎԵԳԱՑԻ ՊՐԱԿՏԻԿԱՆՏՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Սթավանքերի համալսարանի ուսանողներ Ռենետայի եւ Ջոնի տպավորությունները մեր երկրից «Բարեւ ձեզ», «Մինչ նոր հանդիպում», «Լավ եմ», «Ինչպե՞ս եք»,- այս արտահայտությունները եւ հայերեն հաշվելը նորվեգուհի Ռենետա Նիրլենդը սովորել է այս տարի՝ Հայաստանում երեք շաբաթ գտնվելու ընթացքում: Սթավանքերի համալսարանի ուսանողուհին իր համակուրսեցու՝ Ջոն Ֆրեդրիկ Հարթվեթի հետ, ԵՊՀ-ի աջակցությամբ մեր երկրում է անցկացնում ուսումնական պրակտիկան: 20-ամյա Ռենետան եւ

Դպրոցի խորհուրդները՝ կամակատար

«Կրթության ասպարեզ» հ/կ-ի կողմից Շիրակի մարզի դպրոցներում անցկացված մոնիտորինգի արդյունքները եւս մեկ անգամ հաստատել են, որ դպրոցի կառավարման խորհրդի անդամ դառնալու համար առնվազն անհրաժեշտ է տնօրենի ծանոթը, խնամին կամ բարեկամը լինել: Շիրակի մարզի ցանկացած դպրոցում կառավարման խորհուրդը դպրոցի տնօրենի ձեռքի խաղալիքն է: Այս մասին իրենց կարծիքը բազմիցս հայտնել են ԿԳ նախարարության փորձագետները: Վերջերս «Կրթության ասպարեզ»

ԲՈՒՀԱԿԱՆ «ՎԻՆԵԳՐԵՏ»

Մասնավոր բուհերի ղեկավարները կարծում են, որ Հայաստանին պետք չեն այսքան մասնավոր ու պետական բուհեր: Մեր երկրում բուհերի մեծ «տեսականի» կա՝ պետական եւ մասնավոր բուհեր, օտարերկրյա համալսարանների մասնաճյուղեր: Կրթական դաշտում տիրող այս իրավիճակը «Գլաձոր» ոչ պետական համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը հայտնի աղցանին է նմանեցնում. «Գյուղատնտեսական ակադեմիան էլ է իրավաբան պատրաստում, Մանկավարժական համալսարանն էլ ու այլ բուհերն

Հանրակրթական դպրոց թերսնված են գալիս

Էջմիածնի նախկին թիվ 1 հատուկ դպրոցի սաները դեռ չեն ընտելացել հանրակրթականի պայմաններին: Սեպտեմբերի 1-ից Էջմիածնի նախկին թիվ 1 հատուկ դպրոցի աշակերտները իրենց տետրերի վրա արդեն գրում են՝ թիվ 13 հանրակրթական դպրոց: Կառավարության որոշմամբ այս տարվա հուլիսի 1-ից հանրապետության բոլոր հատուկ դպրոցները ձեռք են բերել հանրակրթականի կարգավիճակ: «Առավոտի» հետ զրույցում արդեն թիվ 13 հանրակրթական դպրոցի տնօրեն

ՆՈՐ ՄԱՐԱՂԱՅԻ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՀՈԳՍԵՐԸ

Արցախյան այս գյուղի դպրոցը շենքային, իսկ երիտասարդները՝ ժամանցի խնդիր ունեն Նոր Մարաղա գյուղը գտնվում է նախկին Աղդամի շրջանում, այժմ մտնում էԼՂՀ Մարտակերտի շրջանի մեջ: Այստեղ ապրում է 300 բնակիչ: «Մեր շրջանից 6 գյուղ մնացել է ադրբեջանցիների ձեռքում, հիմա նոր Մարաղան բնակեցված է Հին Մարաղայի եւ Մարգուշավանի բնակիչներով, 3 ընտանիք էլ Հայաստանից է եկել»,- ասում է

ԾՈՒՅԼԻԿ ՈՒ ԳԵՐԱԶԱՆՑԻԿ ԱՍՏՂԵՐ

Հայ երգիչ-երգչուհիների դպրոցական արկածները Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս են սովորել դպրոցում, «գժվեցրե՞լ» են արդյոք ուսուցիչներին, ունեցե՞լ են չսիրած առարկաներ եւ այլն: Ստացանք հետեւյալ պատասխանները: Անդրե. «Շարժման տարիներին՝ 1989-90 թվականներին, տղաներս մի տեսակ այլ մոտեցում ունեինք ուսման հանդեպ: Ամաչում էինք պայուսակ կրել, վերցնում էինք ընդամենը մեկ տետր ու գրիչ եւ այնպես էինք պահում,

Ջիվան Գասպարյանը՝ Բինգյոլի հետ

Հայ եւ թուրք արվեստագետները համատեղ համերգներ են ունեցել Թուրքիայում՝ Խաղաղության միջազգային օրվա առիթով: Ճանաչված դուդուկահար Ջիվան Գասպարյանը վերադարձել է Թուրքիա կատարած համերգային շրջագայությունից: Երեկ «Հայացք» ակումբում վարպետը հանդիպեց լրագրողների հետ: Ասուլիսի սկզբում դուդուկահարը նշեց, որ իր համերգները Թուրքիայում նվիրված էին Խաղաղության համաշխարհային օրվան: Տեղեկացնենք, որ ՄԱԿ-ի որոշմամբ, այն՝ սկսած 1982թ., տոնվում էր սեպտեմբերի 3-րդ երեքշաբթի

ԴՈՒՐՅԱՆԻՆ ԿՄԵԾԱՐԵՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ

Իսկ հայաստանյան իշխանությունները հետաքրքրված չեն նրանով Սեպտեմբերի 15-ին Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կկայանա շքեղ համերգ՝ նվիրված մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան 85-ամյակին: Այնտեղ մաեստրոյին նվիրված հոբելյանական միջոցառումները մեկնարկել են մայիսի 19-ից: Նախաձեռնությունը պատկանում է աշխարհահռչակ «Գեւանդհաուզ» նվագախմբին: Օհան Դուրյանը տեղեկացրեց, որ ինքը սիրով կմասնակցեր հատկապես սեպտեմբերի 15-ին կայանալիք գալահամերգին, սակայն ստիպված է հեռու մնալ ավելորդ լարվածությունից.

Սարյանի նկարնե՞րն են պիտակների վրա

Ժառանգներն ընդդեմ հեղինակային իրավունքների խախտման Երեկ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում շարունակվեց Արմավիրի ՄԱՊ գինու եւ կոնյակի գործարանի դեմ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգների բողոքի քննությունը: ՄԱՊ ընկերությունն անվանական կոնյակների վրա փակցրել է պիտակներ, որոնք վարպետի վրձնին են պատկանում: Սարյաններն իրենց ներկայացուցչի՝ փաստաբանների պալատի անդամ Հայկ Հարությունյանի միջոցով պահանջում էին արգելանք դնել ՄԱՊ ընկերության նման արտադրանքի

ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԷԼ ՉԸՆԴԳՐԿՎԵՑ

Դատարանը բնակարանից վտարեց կույր կնոջը Շիրակի մարզպետարանի բնակբաշխման հանձնաժողովի որոշմամբ՝ Գյումրիի Մուսայելյան փողոցի 76ա շենքի 15-րդ բնակարանի բնակչուհի, միայնակ Ժենյա Սարգսյանին սպառնաց փողոցներում մնալու վտանգը: Երեք տարի առաջ պետական միջոցներով վերանորոգված վերոհիշյալ շենքում անժառանգ կինը բնակարան էր ստացել օրինական ճանապարհով՝ որպես առաջնահերթ անօթեւան: Սակայն վերջերս արտասահմանից հայտնվել էր այդ նույն հասցեի նախկին բնակիչներից մեկը՝ Լիլիկ

Փոխհատուցած գումարով հազիվ հանրակացարանում է տեղավորվել

Հյուսիսային պողոտայի բնակիչը պետության կարիքների համար իր տունը զիջել է ու զղջացել Լալայան փողոցի 27 տան նախկին բնակիչ Կարինե Պեպանյանը պետության կարիքների զոհերից է: Նրան իր տնից վտարել են՝ Հյուսիսային պողոտայի կառուցման համար: Կնոջ պատմելով՝ ինքը Երեւանի քաղաքապետարանի անունից հանդես եկող «Հյուսիսային պողոտա եւ կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակի հետ դեռեւս 2004-ի փետրվարին պայմանագիր է կնքել

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐՆ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ԵՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

Ակնարկում է Վանաձորի քաղաքապետի եղբոր կինը՝ Նարինե Մանուկյանը Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության գործի շրջանակներում երեկ մարզի դատախազություն են տարվել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի երկու տղաները՝ Աղասին եւ 16-ամյա Արգիշտին, նաեւ եղբոր որդին՝ Արման Դարբինյանը: Երեքին էլ, ըստ նրանց հարազատների, հարցաքննել են առանց փաստաբանի ներկայության, իսկ Արգիշտիի հարցաքննության ժամանակ ո՛չ փաստաբան է ներկա եղել,

Դատ են արել առանց պատասխանողի՞

Կոնդեցի Անահիտ Չիլոյանի տունը 3 տարի է՝ գրավ է դրված՝ առանց նրա իմացության Օրերս «Առավոտին» էր դիմել Անահիտ Չիլոյանը եւ դժգոհում էր, որ արդեն երկու տարի է, ինչ փորձում է Կոնդ թաղամասի՝ իրեն պատկանող թիվ 148 տունը սեփականաշնորհել, սակայն այդպես էլ չի հաջողվում: Նրա հավաստմամբ՝ «Մեկ տարի առաջ, երբ սեփականաշնորհումը սկսվեց, վկայական ստանալու համար ես

«ՇԵՖԸ» ԾԱՌ Է ԿՏՐՈՒՄ

Ենթական իր վրա է վերցնում ՀՀ պաշտոնյաներից մեկն Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում տուն կառուցելու նպատակով գյուղացիներից միանգամից 4 տնամերձ հողակտոր է գնել: Այդ հողակտորներից մեկը ղազարավանցի Լուսյա Գեւորգյանը 14-15 տարի շարունակ մշակել է, մրգատու ծառեր է տնկել: Հողի նոր սեփականատերը կնոջ այդքան տարվա աշխատանքը 10 րոպեում ջուրն է լցրել՝ բուլդոզերով գետնին հավասարեցնելով ու արմատախիլ անելով

«ԳԵԼԱՓԻ» ԹՎԵՐԸ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ

Երեկ «Ուրբաթ» ակումբում, ասուլիսի ընթացքում, ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ իրականում «Գելափ» կենտրոնի հարցման արդյունքները վկայում են, թե ինչ բարձր վարկանիշ ունի Սերժ Սարգսյանը, եւ պատրաստակամություն հայտնեց լրագրողներին տրամադրել այդ տվյալները: «Առավոտն» օգտվեց այդ հնարավորությունից, եւ պարզվեց հետեւյալ պատկերը: Այս տարվա հուլիսին իրականացված հետազոտության համաձայն՝ հարցին, թե «նախագահի թեկնածուներից ո՞ւմ ձայն կտայիք, եթե

Ստվերը գոյանում է խոշոր գործարարներից

Օրինակ, «Աշտարակ կաթի՞» կամ «Ավշարի՞ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ բոլոր հարցերին խիստ դաշնակցական պատասխաններ տվեց եւ, հավատարիմ մնալով գաղտնապահական կանոններին, կոնկրետ անուններ չտվեց նախագահի դաշնակցական թեկնածուի մասին հարցին: Նույնիսկ խուսափեց ասել, թե ո՞ւմ անունը չկա նախագահի՝ Դաշնակցության հավանական թեկնածուների ցուցակում: Փոխարենը խոսեց սոցիալական հարցերի կարգավորման շուրջ, ասաց, որ ի վերջո

ԵՎ ԷԼԻ՝ «ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ 3 քրեական գործերի կապակցությամբ պարզաբանումներ տվեց 3 ԶԼՄ-ների: Ալեքսանդր Արզումանյանի գործը Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հաստատեց «Առավոտի» տեղեկությունը, թե իր ցուցումով է փոխվել Հայաստանի ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի խափանման միջոցը. «Մոսկվա էր գործուղվել քննչական խումբ, որի մեջ ես ընդգրկել էի նաեւ դատախազի: Մոսկվայում քննչական գործողություններն ավարտելուց հետո խումբը

ՄԻ ԼԱՎ ԲԱՄԲԱՍԵՑԻՆ

Կարապետիչն ու Կարապետյանը հաշվեցին բոլորի ատամները «Ինքն ա մեծը, թող ինքը սկսի», «Ի՜, ոնց-որ հերս լինես, քեզ նայիր». նման փոխադարձ «կոմպլիմենտներով» սկսեցին իրենց բանավեճը «Հայելի» ակումբին երեկ հյուրընկալած Կարապետյանները՝ «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը եւ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Այնուամենայնիվ, սկսեց Ալեքսան Կարապետյանը, որը կարդաց ԱՄ հայտարարությունն այն մասին, թե որքան վտանգավոր ու

ՀՐԱՀԱՆԳՎԱԾ Է՝ ՍՊԱՍԵԼ, ՄԻՆՉԵՎ…

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Պատգամավորի կենսաթոշակային ապահովության մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ այս նախաձեռնությամբ կտրուկ ավելացվում էին պատգամավորների թոշակները՝ հասնելով 225 հազար դրամի: Սակայն հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանը, որ ներկայացնում էր այս օրինագիծը՝ հայտնեց, թե դրա հեղինակ, ՀՀԿ անդամ Ռաֆիկ Պետրոսյանը (լուսանկարում) նպատակահարմար չի

ԹԻՐԱԽԻ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՆԻՇԸ

Ես նորից վերադառնում եմ նավի տեսիլքին, որի մասին մի անգամ արդեն գրել եմ. ասելիքս էր՝ նավի տեսիլք չունեցող ազգը իր ներսից նավապետ չի կարող ծնել: Այնինչ՝ արդեն մոտենում է նավապետ ընտրելու շրջանը եւ մեր ամենօրյա մանրախոսությունները, ենթախոսությունները եւ ենթագուշակությունները շատ հեռավոր առնչություն ունեն այն նավի հետ, որի համար նավապետ ենք ուզում ընտրել: Ո՞ւր, ի՞նչ ճանապարհ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔԸ

Հայաստանի ըմբիշներն անպայման մասնակցելու են աշխարհի առաջնությանը եւ ձգտելու են օլիմպիական ուղեգրեր նվաճել: Սեպտեմբերի 17-ին Բաքվում մեկնարկող ըմբշամարտի աշխարհի առաջնության կազմկոմիտեի անդամ, այդ երկրի օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Խազար Իսաեւն Ադրբեջանի լրատվական գործակալություններով հայտարարություն էր տարածել, իբր թե մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիան մասնակցության հայտ չի ուղարկել իրենց: Նրա խոսքերով, հայ մարզիկների անունները բացակայում են նախնական հայտեր ներկայացրած

«Մեր թատրոնի վրա թքած ունեն»

Երեկ նեղսրտեցին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի ներկայացուցիչները, որոնք իրենց խնդիրների մասին պատմող 8 նամակ են գրել մշակույթի նախարարությանը: Երեկ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ասուլիս էին հրավիրել թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, տնօրեն Կարո Շահբազյանը եւ ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Գրիգորյանը: Նրանք տեղեկացրին, որ այսօրվանից Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացմամբ կբացվի 65-րդ

«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆԸ ԶԱՆԱԶԱՆԵՑԻՆ ՌԱԲԻՍԻՑ»

Ըստ ժողգործիքների պետական նվագախմբի ղեկավար Նորայր Դավթյանի, սա «Ժողովրդական երգիչ» նախագծի ձեռքբերումներից ամենաէականն է: «Շանթ» հեռուստաընկերությամբ շուրջ 2 ամիս առաջ մեկնարկած «Ժողովրդական երգիչ» նախագիծը ոգեւորություն է առաջացրել ժողովրդական, աշուղա-գուսանական երգի երկրպագուների շրջանում, որովհետեւ 90-ականների սկզբներից հայաստանյան TV-ների եթերից վերացել էր այս ժանրի պրոպագանդումը: Մի քանի տարի է՝ «Նոր ալիքով» էլ հեռարձակվում է «Ռետրո» հաղորդաշարը, ինչը

Աշակերտներն ընկել են «դռնեդուռ»

Մայրաքաղաքի մի շարք դպրոցներում սեպտեմբերի 1-ը նշել են բանվորները, իսկ աշակերտները «ապաստանել» են հարեւան դպրոցներում: Մինչեւ նոր ուսումնական տարին սկսելը՝ մայրաքաղաքի կրթության պատասխանատուները միաբերան նշում էին, որ սեպտեմբերի 1-ին Երեւանի դպրոցները պատրաստ կլինեն աշակերտներին ընդունել, սակայն պարզվում է, որ ոչ բոլորում են շինարարական աշխատանքներն ավարտվել: Օրինակ, թիվ 78 դպրոցի սաները սեպտեմբերի 1-ն անցկացրել են իրենց

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴ ՉԻ ՃԱՆԱՉՎՈՒՄ

Թաղապետարանը հրաժարվում է կատարել շրջգործկոմի որոշումը ՈՒթ ամսական էր Աշխեն Աբրահամյանը, երբ նրա հայրն ու մայրը 1988թ. հունիսի 21-ին ավտովթարից մահացան: Երեխան մնաց առանց ծնողական խնամքի եւ Երեւանի Ե. Թադեւոսյան 12/2 շենքի թիվ 21 բնակարանից տեղափոխվեց մորաքրոջ՝ խնամակալ ճանաչված Անահիտ Դանիելյանի մոտ: Վերջինս բնակվում էր Մասիս քաղաքում: Նախկին Լենինյան շրջգործկոմի 24/15 որոշմամբ, անչափահասի՝ Ա. Աբրահամյանի

Ճարահատյալ տաքսիներով են երթեւեկում

Մարզերում երթուղիները կրճատվում են՝ տաքսիների «գործին չխփելու» համար «Մեկ ամսից ավելի է՝ ավտոբուս չունենք: Անգամ անհրաժեշտության դեպքում չենք կարողանում գնալ շրջկենտրոն՝ Գորիս, քանի որ ստիպված ենք լինում տաքսի վարձել: Գորիս գնալ-գալու համար միայն ճանապարհածախսը 2500-3000 դրամ է կազմում: Առաջ ամեն մի գյուղ առանձին ավտոբուս էր գնում, հետո ավտոբուսների թիվը կրճատեցին: Մեկ ավտոբուսն անցնում էր բոլոր

«ԲԱ ԻՆԸ ԱՄԻՍ ԻՆՉՈ՞Վ ԷԻՔ ԶԲԱՂՎԱԾ՝ ՀԱՎԱՔԵԻՔ»

Վանաձորի ծննդատանը չեն ընդունում ծննդկանի հարազատների պատճառաբանությունը, թե «մաղարիչ» տալու փող չունեն: Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի մարզերում իրականացրին առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագիրը, որի արդյունքում մի շարք բուժհիմնարկներ միավորվեցին, ու բժիշկների թիվն էլ կրճատեցին: Դա հիմնականում արվեց բուժսպասարկման որակը բարձրացնելու համար, որպեսզի կրճատված բժիշկների հաշվին համակարգում մնացած բժիշկների աշխատավարձը բարձրանա, ու վերջիններս այլեւս հիվանդներից ստացած կաշառքի ու

«ՄԵՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿԱՇԽԱՏԵՆ ՄԵԶ ՀԱՄԱՐ»

ՀՅԴ խմբակցության անդամ Արտաշես Շահբազյանը երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրն էր, որը հայտարարեց, թե Դաշնակցության «առավելություններից» մեկն այն է, որ «կուռքեր, լիդերներ չենք սարքում: Մենք մեր պատմության մեջ ունեցել ենք աչքի ընկնող անհատականություններ, շարքը շատ-շատ է, բայց երբեք նրանց չենք դարձրել կուռքեր, լիդերներ»: Ասաց նաեւ, որ Դաշնակցությունը նախագահի բազմաթիվ թեկնածուներ ունի, եւ կուսակցության Գերագույն ժողովն արդեն

ՄԱՆՈՒԿԻ ՇՈՒՐԹԵՐՈՎ

ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանը երեկ «Փաստարկ» ակումբում անդրադարձավ ընդդիմադիր դաշտի իր մի շարք գործընկերներին: Րաֆֆի Հովհաննիսյանի մասին: Ըստ Մանուկ Գասպարյանի՝ «Ժառանգության ղեկավարի» վարկանիշն այժմ 4,-4.5 տոկոս է. «Րաֆֆին 5, 6, 8 էլ կլիներ, եթե թիվ 15-ի մեծամասնական ընտրությամբ ինքն իր փայ բորշի մեջ քար չգցեր»: Վազգեն Մանուկյանի մասին: Նա իր վերջին ասուլիսով «իր վրա մինուս

Լրահոս
Անպոչ գդալի բարդույթը

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031