Օրվա լրահոսը
ՉԻՊԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ
«Սոցիալական քարտը եւ նույնականացման քարտն իրարից տարբերվում են վերջինիս վրա չիպի առկայությամբ, որով քաղաքացիները կարող են էլեկտրոնային ծառայույթուններից օգտվել: Այն լինելու է բազմաֆունկցիոնալ»,- երեկ ասել է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ԲԲԸ տնօրեն Արթուր Ղուլյանը: Նույն ասուլիսում Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը տեղեկացրել է, որ այժմ համապատասխան օրենքը գտնվում է ԱԺ-ում, եւ
ՈՐՔԱ՞Ն ԵՆ ՍՏԱՆՈՒՄ
Ըստ «Արմինֆո» ռեյտինգային մարկետինգային գործակալության պատրաստած Հայաստանի առեւտրային բանկերի ռենքինգի՝ 2009թ. արդյունքներով ՀՀ բանկային համակարգի մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձը կազմել է 266 հազար դրամ, ինչը 0,5%-ով բարձր է 2008-ի ցուցանիշից: 2009-ին մեկ աշխատակցի ամենաբարձր միջին ամսական վարձատրություն է արձանագրվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում»՝ 544 հազար դրամ՝ տարեկան 3% աճով (բանկի աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ-2
Մամուլում բազմիgս գրվել է, թե «Տաքսի Տուր» ՍՊԸ-ն պատկանում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Կառավարության լրատվական ծառայությունից չկարողացանք ճշտել, թե արդյո՞ք վարչապետն սկսել է տաքսի ծառայություն մատուցել ազգաբնակչությանը: Փոխարենը «Տաքսի Տուր» ընկերության տնօրեն Ավետիք Ֆարխոյանն ասաց, որ՝ այո, իրենց ընկերության համասեփականատերերից է Տիգրան Սարգսյանը, որը սակայն ՀՀ վարչապետը չէ, այլ՝ Ղրղըզստանի Հանրապետության պատվո հյուպատոսը Հայաստանում:
«ՊԱՏՎՈՎ ԴՈՒՐՍ ԵԿԱՆՔ»-2
Ըստ «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի» միջազգային գործարար զեկույցի, որը 18 տարի շարունակ հարցում է անցկացնում աշխարհի մասնավոր ընկերությունների գործարարների շրջանում, գործարարների 62%-ը հավատում է, որ տնտեսական վերելքն արդեն սկսվել է կամ կսկսվի 2010-ի ընթացքում: 2009թ. ուսումնասիրությունների արդյունքում գալիք տարում սեփականատիրության փոփոխություն ակնկալող պատասխանողների թիվն աճել է մինչեւ 10%՝ անցյալ տարվա 6%-ի համեմատությամբ: Հարցումը բացահայտել է, որ,
«Բջնիից» անցան «Բյուրեղին»
Երեկ Սուքիասյանների ընտանիքի փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ. «Ռոբերտ Հարությունյանը եւ Գոռ Դավթյանը հանդիսացել են «Բյուրեղ հանքային ջրերի գործարան» ՓԲԸ 32 467 հատ (85,6%) բաժնետոմսերի սեփականատերերը: Այդ ՓԲԸ-ին էր պատկանում Բջնի գյուղում մի փոքր տարածք: Կանխատեսելով, որ «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության գույքը կխլեն՝ 02.10.2008թ.-ին Ռոբերտ Հարությունյանից եւ Գոռ Դավթյանից առուվաճառքի պայմանագրով գնվել են
ԲԱՆԱԿԻՆ ԱՆԱՍՆԱԿԵՐՈ՞Վ ԵՆ ՍՆՈՒՄ
ՊՆ-ն տեր չի կանգնում իր փողերին Մի ամիս առաջ՝ Շիրակի մարզի վերջին մարզխորհրդի նիստի ժամանակ, Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը (լուսանկարում) փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին տեղեկացրեց, որ գյուղերից ամենավատ որակի կարտոֆիլն է առաքվում զորամասերին: Պատճառը, ըստ գյուղապետի, այն է, որ այս գործի կազմակերպման համար մրցույթ շահող անհատը խաբում է պաշտպանության նախարարությանը. մրցույթը շահում է 60 դրամով, սակայն
Գործարար չզբաղվել պոլիտիկա
Հնարավո՞ր է սա Հայաստանի պայմաններում Ռումին մի լրագրող իր տարբեր հրապարակումների համար 62 անգամ դատ ու դատաստանի առաջ է կանգնել, եւ բոլոր դեպքերում դատարանը վճիռները կայացրել է լրագրողի օգտին: Իսկ այդ դատական գործերը հենց այնպես չեն հարուցվել, այլ հարուցվել են այս կամ պաշտոնյայի, քաղաքական գործչի կողմից, քանի որ տվյալ լրագրողը բացահայտել եւ հրապարակել է այդ
«ՉԲԱՐԵՓՈԽԵ՛Լ: ՓՈԽԵԼ ՀԻՄՆՈՎԻ՛Ն»
Ելքեր եւ լուծումներ՝ ըստ Վահան Շիրխանյանի – Երբ ՍԴՀԿ-ում անառողջ գործընթացներ սկսվեցին, դուք հայտարարում էիք, որ շարունակելու եք ՀԱԿ-ի հետ համագործակցությունը, մինչդեռ ՀԱԿ-ից հայտարարություններ հնչեցին Լյուդմիլա Սարգսյանի հետ համագործակցության պատրաստակամության մասին: Դուք ՀԱԿ-ի հետ հիմա համագործակցո՞ւմ եք կամ ի՞նչ ծրագրեր ունեք այդ առիթով: – ՍԴՀԿ-ում եղած անառողջ վիճակի առողջացման պրոցեսներ են սկսվել: Ոչ թե հակառակը:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԲԱՆԱՁԵՎԻՆ
Թուրքիայի կառավարությունը երեկ հայտարարություն է տարածել, որում ասված է. «Թուրքիան ափսոսանք է հայտնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած հայկական օրինագծի հետ կապված: Մենք քննադատում ենք թուրք ազգին անտեղի մեղադրող այդ օրինագիծը: Նախագիծն աջակցողներն անտեսել են պատմական իրականությունն ու պատմաբանների միջեւ խնդրի վերաբերյալ կարծիքները եւ որդեգրել են քաղաքական ու անարդար դիրքորոշում: Այդ նախագծում
252 բանաձեւը չի ներառվի ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում
Հայ քաղաքական գործիչները չեն անում այլ կանխատեսում «Ես եւ նախագահ Օբաման թե՛ նախորդ տարի եւ թե՛ այս տարի հստակ հայտարարել էինք, որ չենք կարծում, թե Կոնգրեսի կողմից որեւէ գործողություն նպատակահարմար է, եւ մենք դեմ ենք դրան,- մարտի 4-ի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 252 բանաձեւի վերաբերյալ:- Մենք չենք կարծում, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք
«ՍԱ ԼՈԲԲԻՆԳՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ ԷՐ»
Թուրքական մամուլի այս բնորոշումը 252 բանաձեւի ընդունման վերաբերյալ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը համարում է շատ ճիշտ: «Բանաձեւն աննախադեպ դժվար անցավ» ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում «դրամատիկ» որակեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 252 բանաձեւի ընդունման ընթացքը, որը երկրի նախագահին կոչ
ՓՈՍՏԱՆՋՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԵՐԵՎԱՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ
«Ժառանգության» պատգամավորը բողոքում է, որ ոստիկանությունը SMS-ներին արձագանքում է, բայց ընթացք չի տվել հանցագործության մասին իր հաղորդումներին: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Էդիկ Ավետիսյանի, երեկ շարունակվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնական անգործության: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին
ՔԼԻՆԹՈՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՓՈԽՎԵԼ ԵՆ
Կոստա Ռիկայում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մարտի 4-ի ասուլիսում պատասխանել է «Financial Times» թերթի թղթակցի հարցին՝ «Մինչ նախագահական վարչակազմ մտնելը՝ Դուք եւ նախագահ Բարաք Օբաման աջակցում էիք Օսմանյան ժամանակաշրջանում հայերի կոտորածները որպես Ցեղասպանություն ճանաչելու ջանքերին: Վերջին օրերին, սակայն, Դուք եւ նա կոչ էիք հղում Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին՝ ընդդեմ այն
Մարտի 5
ԽՈՅ (21.03-20.04)- Շաբաթվա այս օրն այնքան էլ բարեհաջող չի լինի, հետեւաբար խորհուրդ է տրվում չնյարդայնանալ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Լավ կլինի այսօր աշխատեք ազատ գրաֆիկով, շփվեք ձեզ համար հաճելի մարդկանց հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոյան հնարավոր է տրամադրության անկում: Հարազատները ձեր հոգեկան եւ ֆինանսական աջակցության կարիքն ունեն: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր լավ առումով կբախվեք ֆանտաստիկ հաջողությունների: Ստեղծված հնարավորությունները ձեռքից
ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ ԿԱՄ ԻԳԱԿԱՆ ԿԱՆՆԻԲԱԼԻԶՄ
(Սկիզբը՝ նախորդ համարներում) Արմաղանի եւ նրա հակառակորդ Իսմիլ Խաթունի միջեւ պայքարը ծպտված է ընթանում: Վերջինս որդի ունենալու համար Մեծ Մհերին հարբեցնելով՝ պահում է իր տանը: Մհերը սթափվում է այն ժամանակ, երբ պատահաբար լսում է, թե ինչպես է Իսմիլն իրենց որդուն՝ կրտսեր Մսրա Մելիքին խրատում՝ քանդել հայի տունը: Մեծ Մհերը, թողնելով որդուն եւ օտար ցեղի կնոջը,
Սեքսի համար լավագույն ժամանակը
Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ովքեր են ավելի հաճախ զբաղվում սեքսով, եւ կյանքի որ փուլում է եղել նրանց լավագույն սեքսը: Հետազոտությանը մասնակցել են ինչպես ամուսնացած, այնպես էլ չամուսնացած զույգեր: Պարզվել է, որ չամուսնացած կանայք եւ տղամարդիկ սեքսով զբաղվում են 2 անգամ ավելի հաճախ, քան ամուսնացածները: 1800 բրիտանացիների հարցման արդյունքում գիտնականները պարզել են, որ տղամարդկանց 22%-ն
Ծիծաղը բացահայտում է սեռական հակվածությունը
Զվարթ քրքջացող կանայք խորհրդանշում են չարաճճի կանանց կերպարը: Նման կանայք ծիծաղում են թեթեւակի շփոթվածությամբ, իսկ աչքերում վառվում է շլացնող փայլը: Եվ տղամարդիկ, անշուշտ, կցանկանային կրկնել սիրո գիշերը նման կանանց հետ: Հանդարտ եւ ցածրաձայն ծիծաղող կանայք, որոնք նեղացնում են իրենց աչքերը, սիրում են հայացքով ուսումնասիրել իրենց առջեւ կանգնած տղամարդու մարմինը: Նման կանայք ունեն ուժեղ եւ բարդ
Եղունգները՝ առողջության հայելի
Եղունգների անսովոր ձեւին, գույնին եւ հաստությանը մարդկանց մեծ մասը կարեւորություն չի տալիս: Եվ շատ իզուր… Փոփոխությունները, որոնք նկատվում են եղունգների վրա, կարող են օրգանիզմում տեղի ունեցող հիվանդագին երեւույթների հետեւանք լինել: Այն ամենը, ինչը ազդում է ամբողջ օրգանիզմի վրա, ազդում է նաեւ եղունգների վրա: Առողջ մարդու եղունգները վարդագույն են, փայլուն, հարթ եւ համապատասխանում են մատների ձեւին:
«ՔԱԾՍ», «ԼԻՐԲՍ», «ԾԻՏՍ»…
Սեռական բավարարվածություն՝ հայհոյախառն բառերի՞ց «Սեռական հարաբերության ժամանակ որոշ տղամարդիկ սկսում են արտաբերել սեքսուալ, երբեմն՝ էլ կոպիտ, գռեհիկ արտահայտություններ»,- ասում է բժիշկ- սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը ու հավելում, որ սեքսոլոգիայի մեջ հայտնի է կոպրոլալիա տերմինը, որը սեռական բավարարման այն ձեւն է, երբ հարաբերության ժամանակ կիրառվում են գռեհիկ եւ անպարկեշտ արտահայտություններ: Վ. Շահրամանյանը նշում է, որ այս երեւույթը
Էլի խուսանավեց
«Առավոտը» տեղեկացրել էր, որ շուրջ 40 թատերական գործիչներ հունվարի 20-ին նամակով դիմել էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ առաջարկելով Գ. Սունդուկյանի անվան Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակել ռեժիսոր Արմեն Էլբակյանին: Նշել էինք նաեւ, որ առայսօր նախարարը չի պատասխանել թատերական գործիչներին, որովհետեւ Մայր թատրոնի ղեկավարի իր նախընտրելի թեկնածուն Արմեն Մազմանյանն է: Օգտվելով առիթից, որ Հ. Պողոսյանը
ԱՌԱՋԱՏԱՐԸ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆ Է
Կաննում այս օրերին ընթանում է շախմատի «Pierre et Vacances» միջազգային 24-րդ փառատոնը, որի «A» խմբի մրցաշարին մասնակցում են Ֆրանսիայում բնակվող երեք երիտասարդ հայ շախմատիստներ: Խաղացված հինգ տուրից հետո 91 մասնակիցների մեջ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Տիգրան Ղարամյանը, որն իր անվան դիմաց գրանցել է 4,5 միավոր: Ընդհանուր առմամբ վատ հանդես չեն գալիս նաեւ Պավել Գովչյանն ու
Աբրահամն ուզում է դառնալհամաշխարհային աստղ
Մինչ WBC/WBA վարկածներով առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն արդեն ԱՄՆ ժամանած իր անձնական մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ նախապատրաստության վերջին մարզումներն է անցկացնում վաղը մեքսիկացի Ռոդրիգո Հերերոյի հետ կայանալիք մենամարտից առաջ, IBF-ի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը՝ տարածած մամլո հաղորդագրությունում կիսվում է բռնցքամարտի սիրահարների հետ: «Super Six World Boxing Classic» մրցաշարի առաջատարը հայտարարել է,
Ամերիկացի սնոուբորդիստները՝ Հայաստանում
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից հրավիրված սնոուբորդի երկու պրոֆեսիոնալ վարպետներ՝ Ամբեր Սթաքհաուզը եւ Էրին Քոմսթոքը: ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ նրանք սպորտի դեսպաններ են եւ նպատակ ունեն սնոուբորդը զարգացնել Հայաստանում՝ այն տարածելով հատկապես կանանց շրջանում: Այցը կրում է «Կանայք եւ սպորտը» նշանաբանը, քանի որ կանանց դերը սպորտում բարձրացնելու նպատակ է հետապնդում:
Թեժ պայքար է սպասվում
Վաղը Ռիեկա քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց 11-րդ անհատական առաջնությունը: Խորվաթիայում խաղատախտակների առջեւ հարաբերություններն են որոշելու 41 երկրների 420 տղամարդիկ եւ 163 կանայք: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանը ներկայացնելու են Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Արտաշես Մինասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Դավիթ Պետրոսյանը, Վահե Բաղդասարյանը,
Գորգ են մտնում երիտասարդները
Վաղը Էջմիածնում մեկնարկում է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Մայրաքաղաքից եւ հանրապետության տարբեր մարզերից ժամանած շուրջ 150 երիտասարդ ըմբիշներն այսօր կկշռվեն, իսկ վաղը մրցագորգի վրա կներգրավվեն պայքարի մեջ:
Պարտություն՝ 1:3 հաշվով
Մրցաշրջան 2010-ին նախապատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Անթալիայում ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի ընտրանու հետ եւ տանուլ տվեց 1:3 հաշվով: Մեր թիմից միակ գոլը 59-րդ րոպեին խփել է Լեւոն Պաչաջյանը:
Երրորդ տեղում
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Իրանի Յազդ քաղաքում անցկացված երիտասարդ սուսերամարտիկների աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում գյումրեցի ճկասուսերակիր Արմենակ Գասպարյանը, հաղթելով նախնական փուլում, մտել է գլխավոր եզրափակիչ եւ այնտեղ գրավել երրորդ տեղը: Մեր հանրապետության մյուս ներկայացուցիչները, սակայն, մրցումներից ձեռնունայն են վերադարձել:
Հաղթանակ՝ մրցակցի դաշտում
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Դուբլինում հյուրընկալվեց Իռլանդիայի իր հասակակիցներին եւ հաղթեց 2:1 հաշվով: Գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւի սաները երկու գոլերն էլ խփեցին առաջին խաղակեսում, իսկ դաշտի տերերը հանգստից հետո ի վիճակի եղան միայն կրճատել հաշվի տարբերությունը: Չնայած այս կարեւոր հաղթանակին, մեր երիտասարդական հավաքականն ընթանում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում: 1.
Սարյանը՝ լուսանկարներում
Հայ նոր գեղանկարչության հիմնադիր Մարտիրոս Սարյանի ծննդյան 130-ամյակի առիթով «Մարտիրոս Սարյանը լուսանկարներում» ցուցահանդես է բացվել Վարպետի թանգարանում, որը կգործի մինչեւ մայիսի 30-ը: Ցուցահանդեսն ընդգրկում է 53 լուսանկար՝ պատանեկությունից մինչեւ խոր ծերություն /1897-1972թթ./, որոնք օգնում են ճանաչելու եւ բացահայտելու Սարյան-արվեստագետին: Դրանց թվում են նկարներ, որտեղ Վարպետը ստեղծում է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, ամերիկացի գրող Ջոն Ստայնբեկի, Կոմիտասի
«Խճճված զուգահեռները» կճամփորդեն
«Պարալլելս Ֆիլմ պրոդաքշն» ընկերությունից եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնից տեղեկացրին, որ հայ-նորվեգա-ֆրանսիական «Խճճված զուգահեռներ» ֆիլմը մարտին կցուցադրվի Արգենտինայում անցկացվող Լատինաամերիկյան եւ եվրոպական կինոյի 6-րդ «ՊԱՆՏԱԼԼԱ ՊԻՆԱՄԱՐ – 2010» կինոփառատոնին: Նույն ամսի 23-ին Մոսկվայի Կինոյի տանը կկայանա ֆիլմի հատուկ ցուցադրություն՝ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամների համար: Ֆիլմի ցուցադրմանը կնախորդի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մեդալի հանձնումը ֆիլմի ռեժիսորին: Ապրիլին


















































