Օրվա լրահոսը

Նախարարի խորհրդականը կալանավորվել է

«Առավոտի» նախորդ համարում տպագրված «Առգրավում եւ լռություն» լուրում տեղեկացրել էինք, որ քննչական մարմինը՝ ընթերակաների ներկայությամբ, շաբաթ օրը առգրավել է ՀՀ մշակույթի նախարարության այն համակարգիչը, որի վրա աշխատել է նախարար Հասմիկ Պողոսյանի խորհրդական Արեգ Հայրապետյանը: Նշել էինք, որ քննչական մարմինն ունի լուրջ կասկածներ, որ Ա. Հայրապետյանի համակարգչում հնարավոր է լինեն այնպիսի տեղեկություններ, որոնք «ջրի երես» կհանեն

Նելլին ու գարունը

Օրերս Ժողովրդական արվեստի թանգարանում բացվեց բանասեր Նելլի Գեւորգյանի ձեռքի աշխատանքների 7-րդ անհատական ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչեւ մարտի 10-ը: Ցուցահանդեսը նվիրված էր գարնան գալուստին: Նելլիի կոմպոզիացիաներում եւ կոլաժներում գերիշխում է լավատեսությունը, գեղեցկությունը, բարությունն ու սերը: Ստեղծագործությունների հեղինակը մեզ հետ զրույցում նշեց, որ իր համար նյութ են ծառայում ջարդված ապակին, ուլունքներն ու այլ՝ շատերի համար անօգտակար

«ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ԻՆՏԵԼԵԿՏԻՑ»

Երեւանում է աշխարհահռչակ ջութակահար Պինկաս Ցուկերմանը «21-ի հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ լեգենդար ջութակահար, «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանը՝ «Zukerman Chamber Players» խմբով: Ցուկերմանը վարում է կատարողական վարպետության ծրագիր Մանհեթենի կոնսերվատորիայում, ղեկավարում է մի շարք հեղինակավոր նվագախմբեր, 2009 թվականին՝ նաեւ Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորն է

ՆԱՏՕ-Ն ԲԱԼԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԻ

Մարտի 17-20-ը բալթյան երկրների օդային տարածքում, այս տարի առաջին անգամ, տեղի կունենան ՆԱՏՕ-ի ուժերի վարժանքները: Դրանց մասնակցելու են Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ռազմական ուժերը: «Newsru»-ի փոխանցմամբ, վարժանքների ընթացքում օդ են բարձրանալու Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի Mirage2000C կործանիչները, Լեհաստանի ռազմաօդային ուժերի F-16 եւ ԱՄՆ-ի լիցքավորող ինքնաթիռները, իսկ Լատվիան եւ Էստոնիան այդ վարժանքներին ներկայանալու են

ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ 30 ԳՐՈՀԱՅԻՆ Է ՈՉՆՉԱՑՎԵԼ

Պակիստանի զորքերը Աֆղանստանի հետ սահմանին ոչնչացրել են «Թալիբան» ահաբեկչական շարժման մոտ 30 գրոհայինների: «Reuters»-ի մատուցմամբ, գործողությունը տեղի է ունեցել հինգշաբթի վաղ առավոտյան. Մոհմանդ շրջանում գրոհայինները սպանել էին պակիստանյան զորքերի մեկ զինվորի եւ եւս չորսին վիրավորել էին, ինչին ի պատասխան՝ հակահարված էին ստացել: Մարտի ընթացքում 20-50 ահաբեկիչներ էին սպանվել: Իր հերթին երկրի սահմանապահ ռազմականացված ծառայությունը հաղորդել

ԻՐԱՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իրաքում խորհրդարանական ընտրությունները թեեւ նշանակված են մարտի 7-ին, բայց երեկ տեղի է ունեցել նախնական քվեարկություն, որին մասնակցելու էին ընտրության իրավունք ունեցող ավելի քան 600 հազար զինծառայողներ եւ ոստիկաններ, նաեւ դատապարտյալներ եւ ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդներ: APA-ի մատուցմամբ, ընտրական տեղամասեր են բացվել բոլոր ուղղիչ հիմնարկներում եւ հոսպիտալներում: Հիշեցնենք, որ ընտրությունները սպասարկելու համար երկրում գործելու են

ՎԱՆԿՈՒՎԵՐԻՑ ԱՄՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ՕԴԱՆԱՎԸ ՎԹԱՐՎԵԼ Է

ԱՄՆ-ում օլիմպիական Վանկուվերից վերադարձող MH-60T մակնիշի ուղղաթիռ է վթարվել: Միջադեպը տեղի է ունեցել Յուտա նահանգի լեռներում՝ Սոլթ-Լեյք-Սիթի քաղաքից շուրջ 80 կմ արեւելք: Ինչպես հայտնում է news.am-ը՝ վկայակոչելով Associated Press-ը, Վանկուվերում ընթացող Օլիմպիական խաղերի ժամանակ անվտանգությունն ապահովող երկու ուղղաթիռները ուղեւորվում էին Հյուսիսային Կարոլինա: Վթարի մասին հայտնել է երկրորդ ուղղաթիռի օդաչուն, ինչից հետո դեպքի վայր փրկարարական ջոկատ

Հնդկաստանում հրմշտոցի արդյունքում 60 մարդ է զոհվել

Հնդկաստանի հյուսիսային Ուտտար-Պրադեշ նահանգում գտնվող Ռամ Ջանկի տաճարում սկսված հրմշտոցի արդյունքում ավելի քան 60 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ: Սակայն հնարավոր է, որ զոհերի թիվն ավելանա: Շատ կանայք եւ երեխաներ վնասվածքներ են ստացել, նրանցից 20-ի վիճակը բնութագրվում է ծանր: Այս մասին, «Reuters»-ի փոխանցմամբ, հաղորդել է տեղի ոստիկանապետ Բրիջ Լալը: Հրմշտոցը սկսվել է

Գերմանիայում 4 իսլամիստ է դատապարտվել

Գերմանիայի դատարանը բանտարկության է դատապարտել 4 գրոհային-իսլամիստների, որոնք Գերմանիայի տարածքում ԱՄՆ քաղաքացիների դեմ հարձակումներ էին ծրագրել: BBC-ի մատուցմամբ, Դյուսելդորֆում տեղի ունեցած դատավարության ժամանակ պարզվել էր, որ հանցագործները «Ջիհադի միություն» ծայրահեղական իսլամական կազմակերպության գերմանական մասնաճյուղի անդամներ են եղել: Նախաքննության տվյալներով, նրանք մտադիր են եղել սպանել ամերիկացիներին, ներառյալ՝ դիվանագետների եւ զինծառայողների, պայթեցումներ իրականացնել Ռամշտայնում գտնվող ԱՄՆ ռազմաօդային

Թուրքիան էլ կմեկնաբանի արձանագրությունները

Եթե 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները ուղարկվեն Թուրքիայի Մեծ ազգային ժողով, ապա նրանք կհաստատվեն միայն Անկարայի կողմից լրացուցիչ մեկնաբանություններով: Այս մասին հայտնել է APA գործակալության՝ Թուրքիայի խորհրդարանի աղբյուրը: Դրա պատճառը, ըստ այդ աղբյուրի, Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից արձանագրություններին վերաբերող հայտնի որոշումն է: Իսկ մեկնաբանությունների բովանդակությունը 3 կետից է բաղկացած եւ այսպիսին է. «Օրակարգում

Հետաձգումը դարձել է օրինաչափություն

Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին ուսուցչուհի Նաիրա Եղիազարյանի հայցի (ընդդեմ դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի՝ աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի գումարը վճարելու պահանջով) քննության հետաձգումը կարծես դարձել է օրինաչափություն: Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կ. Ֆարխոյանի նախագահությամբ, պետք է լսվեր հայցը, սակայն այն կրկին հետաձգվեց: Եթե նախորդ անգամ դատական նիստը

Քննական անհավասար պայմաննե՞ր

Չորս տարի առաջ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց, որ ասպիրանտուրայի դիմորդները պիտի հանձնեն անգլերենի՝ Toefl ծրագրով քննություն: Իսկ քննությունն անցկացնելու մենաշնորհը տրված է Ամերիկյան համալսարանին, թերեւս դա է պատճառը, որ երբեմն ամեն ինչ չէ, որ տեղը տեղին է: Ամերիկյան համալսարանում այս քննությունը հանձնած մի խումբ ասպիրանտներ «Առավոտին» դժգոհեցին, թե քննության ժամանակ ստեղծված էին անհավասար պայմաններ: Ըստ

Կլանային խմբավորում՝ գիտության բնագավառում

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին Ի սկզբանե հայտնում եմ, որ ես, որպես իրավաբան, հանդես եմ գալիս ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի եւ Էլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտի թիվ 3 լաբորատորիայում կրտսեր գիտաշխատող Կարեն Կարապետյանի աշխատանքային իրավունքների իրավախորհրդատու: Դիմումի այս ձեւի ընտրությունն ինձ հարկադրել է այն իրավիճակը, որ վարչապետին 09.09.2009թ. հղած Կ. Կարապետյանի դիմում-բողոքի

ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԹՈՂ ԱՍԻ ԻՐ ԽՈՍՔԸ

Մինչեւ որ դպրոցները կունենան պարկեշտ տնօրեններ Թերթերից մեկն օրերս անդրադարձել էր հանրապետության դպրոցներից մեկում Մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպվող դրամահավաքին. ծնողները բողոքել էին խմբագրությանը, դժգոհել, որ տնօրենն իր պահանջներն ունի, հետեւաբար՝ նաեւ դասղեկները, եւ բոլորը պետք է մուծվեն: (Դպրոցի անունը չեմ նշում, որովհետեւ հաստատ միակը չէ): Հաջորդ օրը խմբագրություն են գալիս տնօրենն ու մի քանի համախոհ

24. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

 Հայրական տան առջեւ: Տեսարան Սարի թաղից:  Սարիթաղցի բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի հետ փողոցով քայլեցինք դեպի ցած:  –  Այս տանը քարտաշ Համոն է ապրում,- ասաց նա: – Կարծես թե նման տողեր եմ տեսել, թող ընթերցեմ,- ինչ- որ կարեւոր բան հայտնաբերողի նման ասացի ես եւ ընթերցեցի բանաստեղծի տողերը. Երբ նրա տղուն բռնեցին ոսկու գողության եւ նրա եղբայրորդիներին գնդակահարեցին

ԻՆՉՆ Է ԱՄԵՆԻՑ ԿԱՐԵՎՈՐ

Սփյուռքի կողմից իրականացվող ո՞ր ծրագրերն եք առավել կարեւոր համարում Հայաստանի զարգացման համար. այս հարցը փետրվարի 22-մարտի 1 հատվածում ՀՀ Սփյուռքի նախարարությունը ուղղել է իր պաշտոնական կայքի այցելուներին: Մեկ շաբաթում հարցին պատասխանել է 13 մարդ: Կեսից ավելին՝ 53,85 տոկոսը, ամենակարեւորն է համարում Սփյուռքի մտավոր՝ ծրագրերը՝ փորձառություն, գիտելիքներ եւ այլն, 23 տոկոսի կարծիքով՝ կարեւոր են մշակութային ծրագրերը,

ԼՈՌԻՆ ԿՍՊԱՍԻ, ԶՈՐԻՆ…

ՀՀ կառավարությունը երեկ որոշել է 2010 թվականի պետբյուջեով Լոռու մարզի Դաշտադեմի համայնքի դպրոցի հիմնանորոգման եւ նախագծման համար առանձնացված 80,4 միլիոն դրամը ուղղել Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի կենտրոնում գտնվող դպրոցի հիմնանորոգման աշխատանքների լրացուցիչ ֆինանսավորմանը: Ըստ կառավարության, որոշումը ընդունվել է՝ հաշվի առնելով, որ «մոտ 4 հազար բնակչություն ունեցող համայնքի աշակերտները ժամանակավոր հաճախում են գյուղից 4 կմ հեռու

Ռեպորտաժ՝ առանց այցելության

Մինսկի հայկական դպրոցը արձագանքում է   հայաստանյան մամուլի հրապարակմանը Հայաստանում լույս տեսնող թերթերից մեկում «Ինչ շատ է գրելու բանը» վերնագրով հոդված է լույս տեսել, ուր գրված է, թե հեղինակը եղել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկի հայկական դպրոցում. «միջանցքում մի երկար ցուցապաստառ էր փակցված՝ «Մեր ճրագը վառվեց, ռուսաստանցի հայերի ճրագը մարեց» գրությամբ: Դահլիճում հային հատուկ ճոխ-ճոխ սեղաններ էին

«ՎԱԽԴ ՉԱՓԻ, ՆՈՐ ՃԱՄՓԱ ԸՆԿԻ»

Յոթ համայնքի մեկ ճանապարհով անցնելու համար պետք է կամ սուր զգացողությունների սիրահար լինես, կամ էքստրեմալ սպորտի վարպետ: Մոտկոր աշխարհը Լոռվա թագուհին է՝ իր չնաշխարհիկ բնությամբ, գեղանի անտառներով, հուշարձաններ հիշեցնող բիրտ ժայռաբեկորներով, քար ու ծերպերին փաթաթված ծառարմատներով, անդնդախոր ու շառաչուն ձորերով: Անձեռակերտ այդ գեղեցկությունը շատերին է կանչում իր գիրկը շուրջ տարին, քանզի յուրաքանչյուր եղանակ այստեղ իր

Խիստ նկատողություն՝ գյուղնախարարին

Երեկ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար խիստ նկատողություն է հայտարարել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին: «2010թ. մեզ համար կարեւոր նշանակություն է ունենալու: Գյուղատնտեսության ոլորտում մենք պարտավոր ենք այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք ապահովեն ոլորտի առնվազն 5% տնտեսական աճ: Սա նշանակում է, որ սուղ ֆինանսական միջոցները, որ բյուջեից հատկացնում ենք

«Բանակցային գործընթացում պաուզա է»

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հավաստմամբ, վերջին շրջանում ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում էական փոփոխություններ չեն եղել, եւ մոտ ապագայում արմատական զարգացումներ եւս չեն սպասվում: Երեկվա ասուլիսում պարոն Աթանեսյանը կարծիք հայտնեց. «Բանակցային գործընթացում այսօր որոշակի պաուզա է՝ կապված այն բանի հետ, որ ադրբեջանական կողմը համառորեն փորձում է նենգափոխել, խեղաթյուրել կամ յուրովի մեկնաբանել կարգավորման

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԴՐՎԱԳԸ ՓԱԿՎԵԼ Է

Սպասվելիք նոր զարգացումները՝ Փաշինյանի գործով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարան է դիմել նաեւ մեղադրող կողմը, պահանջելով, որպեսզի զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրանքին ավելացվի նաեւ իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կիրառելը: Խոսքը ոստիկան Վազգեն Դաբաղյանի մասին է, որին 2007թ. հոկտեմբերի 23-ին երթի ժամանակ իբր հրել էր Նիկոլը: Հիշեցնենք, որ այս դրվագով

ԾԱՌԵՐԸ ԿՓՈԽՎԵՆ

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով՝ մայրաքաղաքում սանիտարական ծառահատումներին եւ էտման աշխատանքներին կանոնակարգված, մասնագիտորեն հիմնավորված եւ միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով: Տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի կայքէջից: Հանձնաժողովում ընդգրկված են քաղաքապետարանի բնապահպանության վարչության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի բնապահպանական ծրագրերի պատասխանատուներ, ՀՀ բնապահպանության նախարարության եւ «Օրհուս» տեղեկատվական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ, Երեւանի պետական համալսարանի ու Բուսաբանության ինստիտուտի

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՂԲԱՎԱՅՐ

«Մեր քաղաքում առկա հասարակական տրանսպորտի տարբեր ձեւերի համամասնությունները չափազանց խեղված են: Եթե մենք մեր քաղաքը համեմատենք առաջադեմ՝ Ստոկհոլմի, Վիեննայի եւ այլ քաղաքների հետ, ապա ուղիղ հակառակ պատկերը կտեսնենք»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը: Ուսումնասիրելով տրանսպորտի խնդիրները բնապահպանական, սոցիալական, ֆինանսական առումներով, Ա. Պողոսյանը եկել է այն եզրակացության, որ Հայաստանը ավտոմեքենաների աղբավայր

«ԱԼԵՐԳԻԱՆ ԱՄՈՒՍՆՈՒՑ, ԿՆՈՋԻՑ ԷԼ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ»

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան, «Ասթմա» հանրապետական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ոսկանյանի խոսքերով, թյուր կարծիք է, թե գարնանը հիվանդությունները շատանում են, սակայն նա չբացառեց, որ գարնանը որոշ խրոնիկ հիվանդություններ՝ փսորիազ, ալերգիա, բրոնխեալ ասթմա եւ մի շարք այլ հիվանդություններ սրվում են: Թեեւ թոքաբանն ասաց, որ Հայաստանում ասթմայով հիվանդների պաշտոնական վիճակագրություն չկա, բայց նշեց, որ գրանցված հիվանդների թիվը

Տուրքը բեռ չի դառնա

Վերջին օրերին տարբեր ԶԼՄ-ներով տարատեսակ ու հակասական գնահատականներ են հնչում ընտանի կենդանիների համար Երեւանի ավագանու կողմից իբր նոր սահմանված հարկատեսակների առնչությամբ: «Հարկեր շներ ու կատուներ պահելու համար», «Երեւանի ավագանին հարկ է սահմանել ընտանի կենդանիների համար». սրանք մեջբերումներ են մամուլից: ԶԼՄ-ների ու բնակիչների մտահոգությունները, իհարկե, հասկանալի են, թյուրընկալումից եւ ապատեղեկատվությունից խուսափելու համար նշենք, որ նախ Երեւանի

ՋՈՒՐԸ ՉԵՆ ԹԱՆԿԱՑՆՈՒՄ

Պարզապես մարդիկ են ավելի շատ վճարելու, քան հիմա Տարածված այն լուրերը, որ մայրաքաղաքում խմելու ջուրը թանկանալու է՝ կեղծ են. «ջուրը չի՛ թան-կա-նա-լու». սա հավաստիացնում է հենց ինքը՝ «Երեւան ջուր» ընկերությունը: Սակայն այս հայտարարությունը չի նշանակում, որ մարդիկ պետք է խմելու ջրի համար այսուհետեւ էլ շարունակեն վճարել 1 խմ-ի դիմաց՝ 181 դրամ արժեքով: Բանն այն է,

Ձերբազատվեք գերատեսչական շահից

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մարտի 3-ին մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում տեղի ունեցած խորհրդակցությանը: ՀՀ գլխավոր դատախազը մասնավորապես անդրադարձել է հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունքներին, կոմիտեի քննչական եւ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների աշխատանքներին: ՀՀ գլխավոր դատախազը կարեւորել է հարկային-մաքսային մարմինների կողմից օրենսդրության պահանջների խիստ պահպանումը եւ հետեւողականությունը՝ հատկապես արձանագրված խախտումները

9 տարի՝ կաշառք ստանալու համար

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 25-ին, ի վերջո, ավարտվեց ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության՝ Կոտայքի քննչական բաժանմունքի պետ Վիկտոր Պապյանի եւ նույն բաժանմունքի քննիչ Սեւակ Խաչատրյանի գործով դատաքննությունը, որին «Առավոտը» բազմիցս անդրադարձել է՝ փորձելով ներկայացել երկու կողմերի տեսակետները: Հատուկ քննչական ծառայության առաջադրած մեղադրանքները դատարանը հիմնավորված համարեց եւ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար ոստիկանության

ՀՂԻՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ Վահագն Արիստակեսյանի եւ Թեհմինե Հովհաննիսյանի կողմից՝ խաբեությամբ պետությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ: Խաբեության միջոցը ծառայել է հղիությունը: Վ. Արիստակեսյանի որդին՝ Հովհաննես Արիստակեսյանը աշխատում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Նաիրիի տարածքային հարկային տեսչության սոցիալական վճարների եւ եկամուտների բաժնում որպես տեսուչ եւ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031