Օրվա լրահոսը

13-ՐԴ ԹԵԿՆԱԾՈՒՆ

13-ՐԴ ԹԵԿՆԱԾՈՒՆ Այն դարձավ «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանը, որին առաջադրեցին իր կուսակցության արտահերթ երկրորդ համագումարի 500-ից ավելի պատվիրակները: Որքա՞ն երկար Արամ Սարգսյանը կմնա հանրապետության նախագահի 13-րդ հավակնորդը՝ դժվար է ասել, քանզի համագումարի ավարտին խոստացավ. «գնալու եմ մինչեւ վերջ», «պայքարելու եմ, որ հաղթեմ հենց առաջին փուլում», իսկ մինչ այդ՝ ծրագրային ելույթում ազդարարել էր. «Մենք ու ՀԺԿ-ն

2003-Ի ԲՅՈՒՋԵԻՆ ԵՎՍ ԱՆՈՒՆ ԿՊՑՐԻՆ

2003-Ի ԲՅՈՒՋԵԻՆ ԵՎՍ ԱՆՈՒՆ ԿՊՑՐԻՆ «Անծրագիր», «էն չի», «հեղհեղուկ» Անցած եռօրյայի ժամանակ «Առավոտը» խնդրել էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանին որեւէ անուն կպցնել 2003-ի բյուջեին։ Վարչապետը բավարարվել էր միայն «2003-ի բյուջե» անունով։ Սակայն երեկ, սկսելով բյուջեի քննարկումները, պատգամավորները չվարանեցին անուն կպցնել մինչ այժմ անանուն բյուջեին։ Ըստ Արշակ Սադոյանի՝ դա անծրագիր բյուջե է. «նույնիսկ իմ ուղղակի հարցերին, թե

Զոհվածների հարազատներն անտեսված են

Զոհվածների հարազատներն անտեսված են Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքների զոհված ազատամարտիկների հարազատները, հավաքվելով նախագահի նստավայրի դիմաց, կառավարությունից եւ նախագահից պահանջում էին վերականգնել 1998-ից դադարեցված որոշումը, ըստ որի, զոհվածների ընտանիքները հոսանքի վարձը պետք է վճարեին 50% զեղչով։ Այսօր նրանք այլեւս ի վիճակի չեն վճարել վարձը եւ նրանցից շատերի բնակարաններն օրերով հոսանքազրկված են։ Ըստ ցուցարարների, այս որոշման դադարեցումից հետո,

Անփութությո՞ւն, թե՞ դիրքի չարաշահում

Անփութությո՞ւն, թե՞ դիրքի չարաշահում Ասպիրանտի մահվան գործը Վանաձորում, Սպայի տան դահլիճում նոյեմբերի 5-ից ընթացող 15 մեղադրյալանոց քրեական գործի դատաքննության ժամանակ տարբեր ցուցմունքներում, ամբաստանյալներին, տուժողներին ու վկաներին ուղղված հարցերից ու այդ առթիվ պատասխաններից (եւ կամ՝ մեղավոր լռությունից) պարզվեց, որ զորամասում արդեն սովորույթի ուժ էր ստացել առանձին զինվորների՝ տեւական ժամանակով, հաճախակի արձակուրդ գնալը եւ քեֆը ուզածին չափ

«ԳՈՐԾԻՑ ԱՆՋԱՏՎԱԾ ՄԱՍԸ»՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

«ԳՈՐԾԻՑ ԱՆՋԱՏՎԱԾ ՄԱՍԸ»՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Զարմանալի զուգադիպությամբ ՀՀ նախագահի թեկնածուների առաջադրման փուլում հնարավորություն տրվեց ՀՀ քաղաքացիներին «Հոկտեմբերի 27» քրեական գործի դատաքննությանը հետեւելու։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան սկսեցին այցելել քաղաքացիներ՝ այս կամ այն թեկնածուի նախընտրական շտաբից։ Նրանք ավելի շուտ անհաջող քարոզչություն են իրականացնում, դրանով իսկ վարկաբեկելով իրենց, այսպես կոչված, թեկնածուներին։ Այս մարդկանց կատակով անվանում

Գեորղուլասը կմնա՞ անպատիժ

Գեորղուլասը կմնա՞ անպատիժ «ԱրմենՏել» ՀՁՓԲԸ-ի նախկին գլխավոր գործադիր տնօրենն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Հայաստանից մոտ 10-12 մլն դոլար է «շվացրել»։ Ի դեպ, իր եկամտի վերջին ակորդները պարոն Նիկոս Գեորղուլասը հասցրել է փոխանցել սեփական հաշվեհամարին, Հայաստան կատարած վերջին մեկշաբաթյա այցելության ժամանակ, երբ նա արդեն OTE-ում հեռացված էր աշխատանքից։ Բաց չթողնելով «պատմական պահը»՝ երբ «ԱրմենՏելի» հույն ղեկավարները

ՍԽԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՒՄ ԵՆ

ՍԽԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՒՄ ԵՆ Նախագահող Վարդան Մովսեսյանը, որն ի դեպ, «համատեղ ձեռնարկությունը» «հատուկ ձեռնարկություն» է պատկերացնում, իսկ «Դաբլյու Էֆ Այ»-ը՝ «Վի Ֆի Այ» կարդում, երեկ հրապարակեց բաց ժողովի եզրակացությունը։ Այն պարտադիր չէր, խորհրդատվական բնույթ էր կրում, բայց երկու կողմերն էլ՝ ՀՀ կառավարությունն ու «ԱրմենՏելը», ընդունեցին պահանջները։ Այսպիսով, այն, ինչը «ԱրմենՏելը» մերժել էր կառավարությանն ու վերջինիս

ՀՌԱՀ-ն էլի՞ կձգձգի մրցույթը

ՀՌԱՀ-ն էլի՞ կձգձգի մրցույթը Տնտեսական դատարանի դատավոր Անատոլի Մաթեւոսյանը երեկ վաստակած եւ արժանի ծափերի արժանացավ՝ բավարարելով «Նոյյան Տապանի» հայցը, որը վիճարկում էր Ազգային հանձնաժողովի գործողությունները, ավելի ստույգ՝ նոյեմբերի 8-ին կապուղիների մրցույթին մասնակցելու համար դիմումների վերջնաժամկետին ցուցաբերած անգործությունը՝ «ՆՏ»-ի դիմումն ու մրցութային փաստաթղթերը չընդունելը, դրանցում առկա թերությունների մասին սահմանված կարգով չնախազգուշացնելը եւ համապատասխան նշումով ստացական չտալը:

Հայրենիքի հանդեպ պարտքը՝ վճարովի

Հայրենիքի հանդեպ պարտքը՝ վճարովի 2001 թ. հանրապետության նախագահը (1700-ամյակի կապակցությամբ) համաներում հայտարարեց, որը տարածվում էր նաեւ զինվորական ծառայությունից խուսափած անձանց վրա։ Արդյունքում, համաներումից օգտվելու համար ներկայացել են 100-ից մի փոքր ավելի մարդիկ։ Սա այն դեպքում, երբ գումարային փոխհատուցման մասին խոսք չի էլ եղել։ Այս ֆոնի վրա պարզապես անհասկանալի է «1991 թ. սեպտեմբերի 21-ից մինչեւ սույն

ՀՀԿ-Ն ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻՑ

ՀՀԿ-Ն ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻՑ Անցած շաբաթ օրն անցկացված ՀՀԿ համագումարն իշխող կուսակցության համար անսովոր զուսպ եւ աշխատանքային էր, ուր չկային հրավիրյալների ողջույնի խոսքեր, եւ շուրջ 600 պատվիրակներից ելույթ ունեցան միայն 4-ը: «16»-ի միավորման կուսակցություններից 9-ի համագումարներում թեւածող ոգին՝ Լենինի հուշարձանի վերաբերյալ հուշերով, կարմիր դրոշներով, ՀԽՍՀ հիմնով ու զինանշանով, Հայաստանը վերստին Ռուսաստանի վասալը դարձնելու անթաքույց

«ԾԱՆՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»

«ԾԱՆՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» Քոչարյանն այն ստացել է, երբ «Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը «նախկինների» թվում էր Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունն առաջիկա ընտրություններում պաշտպանելու մասին «Օրինաց երկրի» որոշումն այդ կուսակցության համագումարում ընդունվեց հոտնկայս ծափահարություններով եւ «Հաղթանակ «Օրինաց երկրին» կարգախոսի ներքո, թեեւ, մեղմ ասած, անհասկանալի էր, թե Քոչարյանի պաշտոնավարության երկարաձգումը եւս 5 տարով հատկապես ինչով է հաղթական

«Ամերիկյան կովբոյը» սաթե սենյակում

«Ամերիկյան կովբոյը» սաթե սենյակում Նախագահ Բուշը առաջինն էր, ում ցուցադրվեց համարյա վերականգնված հանրահայտ սաթե սենյակը։ Եկատերինյան պալատում Պուտինի հետ շրջելիս, Բուշը չէր թաքցնում հիացմունքը եւ անընդհատ կրկնում էր՝ «Բյութիֆլ, բյութիֆլ»։ Իսկ մամլո ասուլիսի ժամանակ նա մի «չուկչիական» արտահայտություն արեց. «Իմ ընկեր Վլադիմիրը ինձ միշտ շատ լավ է ընդունում, գեղեցիկ սենյակներ է ցույց տալիս»։ Իհարկե, ԱՄՆ-ում,

ԱՄՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԱՄՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ Տնտեսական շահագրգռություն ԱՄՆ-ի դեմ իրականացված ահաբեկչական հարձակումից գրեթե մեկ տարի անց Սպիտակ տունը հայտարարեց ազգային անվտանգության նոր դոկտրինը։ Դրա հիմքում այն մտահոգությունն է, որ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար հայտնվել է միանգամայն նոր սպառնալիք՝ միջազգային ահաբեկչությունը։ Նոր ռազմավարությունում նշվում է, որ ԱՄՆ-ը պետք է ավելի ակտիվ դեր ունենա համաշխարհային քաղաքականությունում, պետք է ոչ թե

Թղթե պլակատով՝ ընդդեմ պատերազմի

Թղթե պլակատով՝ ընդդեմ պատերազմի Բազմաթիվ տղամարդիկ եւ տղաներ են մասնակցել «Կանայք՝ հանուն խաղաղության» խորագրով պլակատի մրցույթին։ Ժյուրիի կազմում եւս ընդգրկված են եղել միայն տղամարդիկ (Կարապետ Փաշյան, Մարտին Տոնոյան, Գագիկ Գեւորգյան եւ Խորեն Հակոբյան), ինչը մշակույթի փոխնախարար Ալիս Ադամյանը բացատրեց նրանով, որ հանրապետությունում կին պլակատիստներ չկան։ Հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 20-ը տեւած «Կանայք՝ հանուն խաղաղության» խորագրով մրցույթը

ՍՏՎԵՐՆԵՐԻ ՄԱՆԵՔԵՆ

ՍՏՎԵՐՆԵՐԻ ՄԱՆԵՔԵՆ Լեւոն Ներսիսյանի հիշատակին – Քեզ՝ վիսկի, ինձ՝ կոնյակ,- եւ լցրեց բաժակները,- չեմ սիրում հարբեցողներին, դու էլ չես սիրում, աչքերիցդ երեւում է, որ դու էլ չես սիրում, բայց դու իմ մասին ոչինչ չգիտես, ի՞նչ իմանաս, ես ինչ գիտեմ, որ դու իմանաս, ով գիտի, որեւէ մեկը ինչ գիտի իր մասին։ Բաժակները խփեց իրար, կում արեց,

Թուլություն, անունդ փաստաբան է

Թուլություն, անունդ փաստաբան է «Առավոտում» օրեր առաջ տպագրվեց Փաստաբանների միջազգային միության կոլեգիայի 09.11.02թ. հայտարարությունը։ ՓՄՄ-ն հայտնում էր, որ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի դեմ հարուցված քրեական գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանից տեղափոխվելով Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան, խախտվել են ՀՀ քրդատօրի 47, 49-50 հոդվածները։ Բացի այդ, Ն. Բաղդասարյանի պաշտպան, ՓՄՄ անդամ

ԱՆԹԵՐԻ ՕՐԵՆՔ ՍՏԵՂԾԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է

ԱՆԹԵՐԻ ՕՐԵՆՔ ՍՏԵՂԾԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է Ի տարբերություն ԶԼՄ-ների մասին օրենքի նախագծի, «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի նախագիծը բազմիցս քննարկվել է ոլորտի մասնագետների կողմից, եւ արդեն 6-րդ նախագիծը այժմ դրված է հրապարակային քննարկման: Եւ ինչպես ԿԳ բուհերի վարչության պետ Ռուբեն Գասպարյանն է նշում, նախագիծը քննարկման համար բաց է, եւ, ամենակարեւորը, առաջարկներ ընդունողների մոտ չկան

Նրանք խախտումներ գտել են ամեն տեղ

Նրանք խախտումներ գտել են ամեն տեղ Այս տարվա (10 ամիսների) ընթացքում պետական եւ բյուջետային հիմնարկներում հայտնաբերվել են 11,6 միլիարդի ֆինանսական խախտումներ՝ 175 ստուգման արդյունքում։ Եթե նկատի ունենանք, որ այս թիվը հնարավոր խախտումների ամենեւին էլ ոչ ամբողջական պատկերն է արտացոլում, ապա դրանից վերականգնված շուրջ 2 միլիարդը՝ մեկ վեցերորդը, մեծ բան չէ։ Այս կարծիքին է նաեւ ֆինանսների

ԱՎԵԼԻ ԼԱՎ Է՝ ՏԱՆՏԵՐ

ԱՎԵԼԻ ԼԱՎ Է՝ ՏԱՆՏԵՐ Տարիներ ի վեր արեւմտյան, վերջերս նաեւ ԱՊՀ երկրներից մեր հայրենակիցներին երբեմն առանձին, երբեմն խմբերով «լցնում» են ինքնաթիռ եւ վտարում իրենց պետությունից։ Մեր ա՛յն հայրենակիցներին, որոնք դրսում անօրինական են ապրում։ Նրանց մեծ մասը, ոտքը հայրենի հողին դնելով, մտածում է վերադառնալու մասին։ Ընդ որում՝ ամեն գնով, ցանկացած ճանապարհով։ Արդյունքում անօրինական միգրանտը հաճախ հայտնվում

Ավետիսովան ինչպես դարձավ Ավանեսովա

Ավետիսովան ինչպես դարձավ Ավանեսովա «Առաջին իսկ հնարավորություն» կոչվածը բաց են թողել Ուկրաինայի առեւտրի նախկին փոխնախարար Վալենտինա Ավետիսովան ունի բավականին մեծ լծակներ իր հարցերը լուծելու առումով։ Երեկ նա հերթական մարդասիրական օգնությունը տարավ Գերմանիա, իբրեւ ՄԱԿ-ի արտերկրի ներկայացուցիչ եւ մեզ հանձնեց փաստաթղթերի տրցակ, որը պերճախոս կարող է լինել նրա հետ Հայաստանում պատահածը ներկայացնելու առումով։ 2000թ. Վալենտինա Ավետիսովան

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՐՁԱՄՈՒԿ՝ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՐՁԱՄՈՒԿ՝ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ Հեռուստահաճախականությունների չկայացած վերջին մրցույթից հետո ստեղծվել է մի իրավիճակ, որն անհեթեթ զարգացումներ է ստանում: «Նոյյան Տապանի» վերջին քայլերն ակնհայտորեն երկարաձգում են եթերում ««Ա1+»» հեռուստաընկերության կոլեկտիվի պարապուրդը: Գործակալության նախաձեռնած դատավարությունն աշխատում է ի վնաս «Ա1+»-ի: Վերջինս հերթական անգամ հարված է ստանում, բայց այս անգամ գործընկերոջ կողմից: Հայտնի է, որ «Նոյյան Տապանը» փորձում

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ Մեր ժամանակների մեծագույն նվաճումներից մեկը մարդու իրավունքների ճանաչումն ու կիրառումն է, այսինքն՝ հանրության կողմից առանձին վերցրած մեկ անհատի յուրահատուկ կարծիք ունենալու եւ այն արտահայտելու իրավունքի ճանաչումը: Սա սկզբունք է, որը կարող է իսկական քաղաքացիական հասարակության ձեւավորման համար հիմք հանդիսանալ: Եթե չկա մարդու ազատ արտահայտվելու իրավունք, ապա չկա քաղաքացիական հասարակություն, այսինքն այնպիսի հասարակություն,

Խեղդվողների փրկությունը խեղդվողների ձեռքի գործն է

Խեղդվողների փրկությունը խեղդվողների ձեռքի գործն է Սերժ Սարգսյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը ղեկավարելու լուրը թերեւս շատերին է հիշեցրել հոդվածի վերնագիր ընտրված ասացվածքը։ Մինչեւ բոլորովին վերջերս, պաշտպանության նախարարը վստահեցնում էր, որ բանակը չի խառնվում քաղաքականությանը /ենթադրելի է՝ իրեն չբաժանելով բանակից/, իսկ այժմ այնպիսի քաղաքական ակտիվության է անցնում, ինչպիսին չի ցուցաբերել իր պետական պաշտոնավարության ողջ ընթացքում։

«ԿՈՄԲԱՏՆ» ՈՒ «ՎՈԻՆԻ» ՇՏԱԲԸ

«ԿՈՄԲԱՏՆ» ՈՒ «ՎՈԻՆԻ» ՇՏԱԲԸ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այս շաբաթ հայտարարեց, թե հայաստանյան օրենսդրության շրջանակներում ոչինչ չի խանգարում իրեն ստանձնել նախագահի նախընտրական շտաբի ղեկավարությունը: Ակնհայտ էր՝ նախարարը ոչինչ հենց այնպես չէր հայտարարի՝ առանց անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն ստանալու: Բայց ակնհայտ է նաեւ, որ ծանոթ լինելով մեր օրենսդրությանն ու ՀՀ Հիմնական օրենքին՝ ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանն, այնուամենայնիվ,

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՌԵՅԹԻՆԳ

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՌԵՅԹԻՆԳ Այսուհետ ամեն շաբաթ օր «Առավոտը» ներկայացնելու է «Vox Populi» հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարցումների արդյունքները։ Մինչեւ թեկնածուների պաշտոնական գրանցումը հարցման մասնակիցներն իրենք են նշելու իրենց նախընտրած թեկնածուին։ Թեկնածուների գրանցումից հետո հարցման ցուցակում ներառվելու են միայն գրանցված թեկնածուները։ Հարցման մանրամասն վերլուծությունը, ինչպես նաեւ հարցման մասնակիցների ձայնագրությունները գտնվում են խմբագրությունում։ Եթե նախագահի ընտրություններն անցկացվեին առաջիկա

Ա՛ր-շա՛կ, նա՛-խա՛-գա՛հ

Ա՛ր-շա՛կ, նա՛-խա՛-գա՛հ Արձանագրենք՝ Արշակ Սադոյանը եւս կառաջադրվի հանրապետության նախագահի թեկնածու։ Այդ լրջագույն, հայ քաղաքական գործընթացների վրա ծանրակշիռ ազդեցության իրադարձությունը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 14-ին, Արշակ Սադոյանի՝ Ազգային ժողովրդավարական դաշինք կուսակցության համագումարում. «ի՞նչ է եղել որ, բոլորն իրար հետ կկռվեն, ես կանցնեմ», երեկ հրավիրված մամուլի ասուլիսից հետո, արդեն մասնավոր զրույցում անկեղծացավ Արշակ Սադոյանը։

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԼԱՎ ՇՏԱԲԻ ՊԵՏ ԿԼԻՆԻ»

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԼԱՎ ՇՏԱԲԻ ՊԵՏ ԿԼԻՆԻ» Վստահ է Վազգեն Մանուկյանը «Զուտ կազմակերպչական տեսանկյունից (եթե Սերժ Սարգսյանի անձը վերցնենք, ոչ թե պաշտոնը), ես կարծում եմ, Սերժ Սարգսյանը լավ շտաբի պետ կլինի։ Սերժ Սարգսյանի հետ աշխատել եմ, երբ ես պաշտպանության նախարար էի Հայաստանում, ինքը՝ Ղարաբաղում։ Աշխատանքի մեջ ես բավականին բարձր էի գնահատում իր կազմակերպչական ունակությունները։ Այդ տեսակետից

«ԿԱՊ ՉՈՒՆԻ՝ ՈՎ է ՆԱԽԱԳԱՀԸ»

«ԿԱՊ ՉՈՒՆԻ՝ ՈՎ է ՆԱԽԱԳԱՀԸ» Ամեն ինչ անում ենք Հայաստանի համար, ոչ թե նախագահի Oրերս դարձյալ Երեւանում էր Ռուսաստանի հայերի միության նախագահ, խոշոր գործարար Արա Աբրահամյանը: Այս այցի նպատակը, սակայն, իր ներկայացմամբ՝ «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը չէր, որի գործընթացներում Ա. Աբրահամյանը մեծ դեր ունեցավ: – «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի իրականացման ժամանակ նշվեց, որ դուք եք

ՈՐՈՇՎԵԼ ԵՆ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

ՈՐՈՇՎԵԼ ԵՆ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ Ավանդույթի համաձայն, ֆուտբոլային մրցաշրջանի ավարտից հետո Հայաստանի մարզական լրագրողները որոշում են հանրապետության լավագույն ֆուտբոլիստին։ Այս անգամ «Ֆուտբոլ պլյուսի» տարածած հարցաթերթիկին պատասխանելով, իրենց տարբերակն են ներկայացրել զանգվածային լրատվամիջոցների 37 մարզական մեկնաբաններ, լրագրողներ, օպերատորներ։ Արդյունքների ամփոփումով Հայաստանի 2002թ. թիվ մեկ ֆուտբոլիստ է ճանաչվել ազգային հավաքականի եւ հանրապետության չեմպիոն «Փյունիկ» ակումբի հարձակվող Արման Քարամյանը,

Իմունիտետ՝ մամուլի հանդեպ

Իմունիտետ՝ մամուլի հանդեպ ԶԼՄ-ների բոլոր տեսակներից տպագիր մամուլն ամենաճիշտն է արտացոլում հասարակության կարծիքը եւ յուրաքանչյուր իշխանավոր ձգտում է հնարավորինս խուսափել թերթերի էջերում սեւ գույնով ներկայանալու առիթից, որքան էլ որ այս լրատվամիջոցի լսարանն ամենափոքրն է։ Բայց պարզ է, որ չեն խոսում կամ գրում միայն այն մարդու մասին, ով ոչինչ չի անում։ Ի՞նչ տեղ է գրավում մամուլը

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930