Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ տասնչորսերորդ ՀՈԴՎԱԾԻ ՆԱԽԱԳԻԾ – Քննադատական հոդված ա ստացվում,- մտահոգ ասաց Սեյրանը.- էդ պարետն էլի պիտի նեղանա: – Կնեղանա էլ, կլենանա էլ,- ասաց Աշոտը: – Թող Դարբինյանից նեղանա,- ասաց Սեյրանը.- մենք ի՞նչ կապ ունենք: – Հենց Դարբինյանից էլ նեղանալու ա,- ասաց Աշոտը.- հո Արմոյից չի՞ նեղանալու: – Արմենին ե՞րբ ա ճանաչում,

Կտրոն պահանջելը՝ հայհոյանք

Մի մեքենայի վաճառքի պատմություն Իրականացավ հիմարիս երազանքը՝ 40-ամյակիս ինքս ինձ նվեր գնեցի մեքենա: Արդեն տարիքս այն չէ՝ երթուղայինում կքած կամ ինչ-որ մեկի գրկին նստած աշխատանքի կամ տուն գնալու համար: Տղայիս պարտեզ է պետք հասցնել, աղջկաս՝ դպրոց, դպրոցն էլ հեռու է, սեպտեմբերն էլ ուր որ է… Կարճ ասած՝ ստիպվա՛ծ էի ինձ այդ շռայլությունը թույլ տալ: Ոչ

«ԱՄԵՆԱՉՔՆԱՂ ԱՂՋԻԿՆԵՐՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Հայուհիներին սեր է խոստովանում ամերիկաբնակ երգիչ Անդին Օգոստոսի 27-29-ը Երեւանում կայացան ծնունդով իրանցի, այժմ ամերիկաբնակ երգիչ Անդիի (Անդրանիկ Մադաթյան) համերգները: Ի դեպ, 3000-20000 դրամ արժողությամբ բոլոր տոմսերը սպառվել էին անգամ համերգներից օրեր առաջ: «Առավոտի» հետ զրույցում Անդին ասաց, որ նվագում է բաս կիթառ եւ երգում 7 լեզվով: Թողարկել է 14 CD՝ մեծամասամբ պարսկերեն, անգլերեն եւ

Ղահրամանյանը օրինակ կծառայի

Արմավիրի մարզպետը սեպտեմբերի 1-ին 17 հազար դրամանոց աշակերտական կոստյումով կշրջի Սեպտեմբերի 1-ից Արմավիրի մարզի դպրոցականները կրելու են միանման աշակերտական համազգեստ: Թեեւ ծնողներն ամենեւին էլ դեմ չեն, որ իրենց երեխաները աշակերտին վայել համազգեստով դպրոց գնան, բայց, այնուամենայնիվ, նշում են, որ դա մեկից ավելի դպրոցական ունեցող ընտանիքների բյուջեին լուրջ հարված կլինի: Արմավիրցիներից ոմանք էլ նշեցին, որ աշակերտական

18 ՆՈՐ ՏՐՈԼԵՅԲՈՒՍ՝ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻՆ

Մաքուր, ապահով ու անաղմուկ տրոլեյբուսները կթեթեւացնեն քաղաքացիների, հատկապես՝ հաշմանդամների երթեւեկության հետ կապված խնդիրները: «Նախկինում տրոլեյբուս նստելիս միշտ ուրիշներին օգնության էի կանչում, որ սայլակս աստիճաններով բարձրացնեին: Հիմա այս նոր տրոլեյբուսով ես մենակ էլ կարող եմ բարձրանամ-իջնեմ՝ առանց որեւէ մեկի օգնության»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում այսպես արտահայտեց իր ուրախությունը 9-ամյա հաշմանդամ Արսենը, որը Երեւանի քաղաքապետարանի գնած նոր

Վանաձորի քրեական քրոնիկոնից

ՀՀ պաշտոնյաներն ասում են՝ Վանաձորում աղմկահարույց հանցագործություններ չեն եղել Հայաստանյան պետական պաշտոնյաները «գերազանց» գիտեն, թե ում պետք է մեղադրել այն բանում, որ մեր երկրում ապրող առանձին բնակավայրեր ներկայացվում են որպես «կրիմինալի» կենտրոններ: Մեղավորները, ըստ ՀՀ պաշտոնյաների, իհարկե՝ ԶԼՄ-ներն են: Օրերս Լոռու մարզպետ Արմեն Քոչարյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ՀՀ ոստիկանության եւ գլխավոր դատախազության որոշ պաշտոնյաներ

«ՉԻ ԿԱՐԵԼԻ «ԲԵԶԱԼԱԲԵՌՆԻ» ԱՊՐԵԼ»

Ասում է ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը եւ առաջարկում քաղաքական զարգացումների վարկածներից մեկը՝ Լեւոն Տեր-Պետրոսյան՝ նախագահ, Սերժ Սարգսյան՝ վարչապետ: Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության (ՀԱԱԿ) նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը եւս մասնակցում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մարզային այցերին եւ վստահ է, որ հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը միակն է, ով կկարողանա երկրում ստեղծված իրավիճակը փոխել եւ զարգացումները տանել

ԱՅՍՊԵՍ ՈՐՈՇԵՑ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՑՈՐԴԸ

Դատարանը երեկ 2 ամսով երկարացրեց ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի կալանքի ժամկետը՝ առանց որոշակի պատճառաբանության: Երեկ շուրջ կես ժամ տեւեց դռնփակ դատական նիստը, որի ընթացքում Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը քննեց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալի միջնորդությունը՝ Ալեքսանդր Արզումանյանին կալանքի տակ պահելու ժամկետը մինչեւ նոյեմբերի 7-ը երկարացնելու վերաբերյալ: Եվ մինչ

ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵ՞Մ

Ճանաչված ամերիկաբնակ գեղանկարիչ, կոլեկցիոներ, Երեւանի Միջին Արեւելքի թանգարանի հիմնադիր, Երեւանի պատվավոր քաղաքացի Մարկոս Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման գերատեսչական հանձնաժողով՝ մշակույթի փոխնախարար Գ. Գյուրջյանի գլխավորությամբ: Մարկոս Գրիգորյանի քաղաքացիական հոգեհանգիստը կկայանա այսօր, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ժամը 12-14-ը: Նույն օրը աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում: Նախարարության մահախոսականում բարձր է գնահատվել արվեստագետի տաղանդն ու

ԽՈՅ 21.03-20.04: Այսօր ձեզանից պահանջվելու է զսպվածություն, որպեսզի գործերը լավ ընթանան: ՑՈՒԼ 21.04-21.05: Ամենաբարդ խնդիրներն անգամ անսպասելի հեշտ կլուծվեն: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Եղեք նպատակաուղղված: Փնտրեք եկամուտ ստանալու լրացուցիչ աղբյուրներ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Խուսափեք հապճեպ վճիռներ կայացնելուց: Դրանք կարող են սխալ լինել: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հնարավոր է՝ այսօր ձեր առջեւ նոր հեռանկարներ բացվեն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ձեր նոր մտահղացումները արժանի

ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԵԼ Է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով հանրապետության մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վարուժան Սուքիասյանը: Նախկին գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երեկ «Առավոտը» Սամվել Պետրոսյանի հետ հեռախոսազրույց ունեցավ: – Ֆեդերացիայի մամուլի քարտուղարության տարածած տեղեկատվությունում նշված է, որ դուք եք ցանկացել հավաքականի ղեկը

Ստամբուլը հարմար է

Ալեքսանդր Բոյկոն «Սպորտ եւ մեդիա-2007» փառատոնի անցկացման վայրը ընտրելիս այսպես է կողմնորոշվել: Ինչպես բազմիցս արդեն նշվել է, այս տարվա սեպտեմբերի 24-30-ը Ստամբուլում կանցկացվի «Սպորտ եւ մեդիա-2007» 2-րդ մարզական խաղերի մրցույթ-փառատոնը, որին մասնակցելու են տարբեր երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ առաջին նույնանուն փառատոնը եղել է անցած տարի Սեւանում: Այս տարի եւս միջոցառման նախաձեռնողը «Միր Սպորտա» պարբերականի

ԾԱՆՐ ՊԱՅՔԱՐ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Հոկտեմբերի 2-9-ը Անթալիայում (Թուրքիա) անցկացվելիք շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ակումբային հերթական առաջնությունում Հայաստանի «Միկա» աղջիկների թիմը պետք է փորձի պահպանել չեմպիոնական տիտղոսը: «Առավոտը» տեղեկացավ, որ «Միկայի» անդամներից յուրաքանչյուրն այսօրվա դրությամբ այդ կարեւոր մրցաշարին նախապատրաստվում է անհատական ծրագրով: Իսկ թե դա որքանո՞վ է նպատակահարմար, պարզաբանեց միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, որի հետ զրույցի ընթացքում շոշափեցինք

«ՍԱՆՐՎԱԾՔՍ ՓԻՆԿԻ ՈՃԱԲԱՆԻ ԽՈՐՀՐԴՈՎ Է»

Երգիչ Անդրեն կարծում է, որ Բիլանին նմանակելու միտում տեսնելը տեղին չէ – Վերջին շրջանում քեզ հաճախ ենք տեսնում բարեգործական միջոցառումներում, այդպես փորձում ես նմանվել Արեւմուտքի շոու-բիզնեսի աստղերի՞ն, թե՞ դա հոգու պահանջ է: – Նման ակցիաների ես վաղուց եմ մասնակցում: Դեռ 90-ականների սկզբներին, երբ հայտնի չէի, «Արցախի բալիկներ» խմբում երգում էի ազատամարտիկների համար: Այսօր էլ մտածում

ԱՆՀՈՐԻԶՈՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անհնարին է, որ Ուրուկ քաղաքի թագավոր-քուրմ եւ կիսաստված Գիլգամեշը իրեն թույլ տար Էնկիտու ընկերոջ մահվանից հետո այդպիսի երկար ճանապարհորդության դուրս գալ՝ անմահության ծաղիկը որոնելու եւ հասներ Մաշու լեռանը, որն է Մասիսը, եթե լեռն այդ սրբազան չլիներ: Այսինքն թե` Արարատը սրբազան էր բոլոր ցեղերի համար, ջրհեղեղից հետո եւ թերեւս ջրհեղեղից առաջ նույնպես: Այսպիսի տարօրինակ մտքեր էին

ԴԱՀԿ-ն աշխատում է հօգուտ քաղաքապետարանի

Քաղաքացին իր հասանելիք հողակտորը քաղաքապետարանից չի կարողանում ստանալ: 2004թ. փետրվարի 6-ին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ Մանյա Հայրապետյանի միջեւ կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Մ. Հայրապետյանը պարտավորվել է 5940 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով Հյուսիսային պողոտայի տարածքում գտնվող հողամասի դիմաց քաղաքապետարանին որպես սեփականություն մեկ ամսվա ընթացքում հանձնել Աբովյան 1/2 հասցեում գտնվող 8.2 քմ ընդհանուր մակերեսով

ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԸ՝ ԻԲՐԵՎ «ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔ»

Այն Այբբենարանի հետ միասին իր պատվավոր տեղն ունի առաջին դասարանցու պայուսակում Վաղը ուսումնական տարվա առաջին օրն է: Տոնավաճառներում եւ խանութներում դեռ շարունակվում են գրենական պիտույքների, դպրոցականին անհրաժեշտ հագուստի եւ այլ պարագաների համար հերթերը: Ծնողները, անկախ սոցիալական վիճակից, ջանք չեն խնայում, որ հատկապես առաջին դասարան հաճախող իրենց երեխաները մյուսներից հետ չմնան: Որպեսզի սկսնակ դպրոցականի տոնը լիարժեք

Պանթեոնը հոգատար ձեռքերում է

Քաղաքապետարանը Պանթեոնը պահում է աչքի լույսի պես Դեռեւս 1935 թվականին, Խորհրդային Հայաստանի իշխանությունների որոշմամբ, Կոմիտասի այգում հիմնադրվեց Պանթեոնը՝ որպես հայ ազգի արժանի զավակների վերջին հանգրվան: Այստեղ են հանգչում մեծն Կոմիտասը, Շիրազը, Արամ Խաչատրյանը, Վարդան Աճեմյանը, Վիլյամ Սարոյանը եւ բազմաթիվ այլ մեծեր, ովքեր իրենց ուժն ու կարողությունները ներդնելով տարբեր ոլորտներում, ծառայել են մեկ նպատակի՝ շենացրել են

ԱՊԱԿՈՒ ԳՈՐԾԱՐԱՆՆ ԻՐԵՆՈՎ Է ԱՐԵԼ

Գյումրիի ապակու գործարանի տնօրենը, աշխատակիցների պնդմամբ՝ այնպես է թալանել գործարանի գույքը, որ այն այլեւս վերագործարկել չի լինի: Օրերս «Առավոտ» օրաթերթը Գյումրիի ապակու գործարան ՓԲԸ-ի նախկին աշխատակիցներից ահազանգ ստացավ, որ գործարանի տնօրեն Հայկ Հակոբյանը թալանում է գործարանի գույքը: Այդ գույքի 20 տոկոս բաժնեմասը պատկանում է գործարանի աշխատակիցներին, մինչդեռ տնօրենը, առանց հաշվի առնելու նրանց կարծիքը, ինքնագլուխ որոշել

ՈՉ ԿՈՌԵԿՏ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ օգոստոսի 28-ին ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը բացասական արձագանքի արժանացավ խորհրդարանական մյուս ուժերի կողմից մասնավորապես այն պատճառով, որ այն չէր անցել համաձայնեցման նախապատրաստական փուլ եւ կարող էր վտանգել բանակցային գործընթացը: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այս օրինագծին՝ նաեւ կոռեկտ չհամարեց, որ բանակցային գործընթացին անտեղյակ մարդիկ

Լվացել է ոչ թե Մարկոսի, այլ Սաշիկի՞ փողերը

ԱԱԾ-ն նոր «օբյեկտ» է գտել ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին կալանված պահելու համար: Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունն օգոստոսի 28-ին որոշում է կայացրել դիմել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարան՝ Ալեքսանդր Արզումանյանին կալանքի տակ պահելու ժամկետը մինչեւ 2007-ի նոյեմբերի 7-ը երկարացնելու միջնորդությամբ: Որոշմանը ծանոթացրել են Ալեքսանդր Արզումանյանին ու նրա պաշտպան Հովիկ Արսենյանին: Վերջինս հայտնեց

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Այստեղ կհրապարակվեն կուսակցության ղեկավարի մի շարք վերլուծություններ, որոնց հիման վրա էլ նա հղացել է Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին խորհրդակցությունների հրավիրելու գաղափարը: «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը ժխտեց այն համոզումը, թե իրենց կուսակցությունը տեւական լռություն է պահպանում ԱԺ մայիսի 12-ի ընտրություններից հետո. «Լռությունը թվացյալ է: «Առավոտի» մայիսի 15-ի համարում Արտաշես Գեղամյանը հստակ ներկայացրեց մեր հետընտրական

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՅՐԻԿՅԱՆԻՑ ՉԻ ՆԵՂԱՆՈՒՄ

«Մենք չենք վիրավորվում, որ տարբեր սրճարաններում մեր հանդիպումներին Պարույր Հայրիկյանը չի մասնակցում»,- երեկ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը: Հայաստանյան ընդդիմադիր մի քանի ուժերի առաջնորդների միջեւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նախաձեռնած պարբերական հանդիպումներից երկրորդը, ինչպես արդեն հայտնի է, տեղի էր ունեցել «Կոնգրես» հյուրանոցում եւ անցել էր «դռնփակ ռեժիմով»: Ու թեեւ այդ հանդիպման վերաբերյալ դրան մասնակցած ու չմասնակցած

ՆԱԽԱՊԵՍ ՈՐՈՇՎԱԾ «ՄԵՂԱՎՈՐԸ»

Այսօր Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը քննելու է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի խափանման միջոցը եւս 2 ամսով երկարաձգելու միջնորդությունը: Երեկ Հելսինկյան ընկերակցությունը հայտարարություն է տարածել, որով պահանջում է անհապաղ ազատ արձակել Ալեքսանդր Արզումանյանին եւ անցկացնել ծառայողական քննություն՝ նրան անհիմն մեղադրանք առաջադրելու կապակցությամբ: Հայտարարության մեջ փաստարկված է. «ՀՀ իրավապահ մարմինները, պահպանելով իրենց

ԽՈՅ 21.03-20.04: Եթե ցանկանում եք հաջողություն ունենալ, կանանց հետ սերտ կապեր պահպանեք: ՑՈՒԼ 21.04-21.05: Դուք այսօր առավել զգայուն եք, քան երբեւէ: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Դուք հոգեպես անկայուն եք, այդ պատճառով էլ աշխատեք ձեզ հանգիստ պահել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Գործնական հանդիպումները լավ պտուղներ կտան: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Այսօր ձեր գրավիչ տեսքը կօգնի ազդեցություն գործել շրջապատի վրա: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Հաջողությունը

ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ՝ 36 ԴՈՊԻՆԳ-ՍՏՈՒԳՈՒՄ

Անցած մեկուկես-երկու տարիներին աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում Հայաստանի ծանրորդների ցուցադրած արդյունքների շեշտակի աճը, ինչպես երեւում է, մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի եւ Հակադոպինգային համաշխարհային գործակալության (ՎԱԴԱ) որոշ պաշտոնյաների կամ, պարզապես, դուր չի գալիս, կամ էլ սկսել է անհանգստացնել: Վերջին օրերին, երբ տարվա գլխավոր ստուգատեսին՝ Չանգ Մայ (Թաիլանդ) քաղաքում ծանրամարտի աշխարհի առաջնության մեկնարկին (այստեղ է որոշվելու, թե 2008-ին

Լսողին՝ ասող է պետք

…Ապրիլ-մայիսին ստեղից-ընդեղից մի կերպ պոկած փողերը՝ վերջացան: Ստիպված՝ սկսեցինք մտածել: Ու եկանք-հասանք սրան: Որ՝ ի հակադրություն նախորդ դարերի, երբ մշտապես ԱՍՈՂՆ է լսողի բացակայությունն ու անհրաժեշտությունը զգացել, այսօր լիքը լսողներ են հայտնվել: ԱՍՈՂԸ չկա: Այլընտրանքի մասին չէ խոսքս: Ծաղրանկարն այլընտրանք չի ունենում: Իսկ վաղուց, ցավոք, մեզնում ամեն ինչ էլ ծաղրանմանակման է վերածվել. արժեք, սկզբունք, բարոյականություն,

«ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ»՝ ՎՈՒԼԳԱՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

Դրանց թվում են «32 ատամ» եւ «Օտար խաղեր» հաղորդաշարերը Ռուսական հեռուստաալիքները լիքն են արեւմուտքից «թխված» «բամբասասեր» եւ կենցաղային մակարդակի հեռուստաշոուներով, իսկ հայկականները՝ ռուսականների անհաջող կրկնօրինակումներով: Եվ եթե հայկական մասնավոր հեռուստաալիքների պարագայում ամեն գնով հեռուստադիտող կորզելու այդ «թուլությունը» ինչ-որ տեղ հասկանալի է, նույնը չի կարելի ասել Հանրայինի մասին: Հ1-ով ցուցադրվող որոշ հաղորդումներ ոչ միայն հակագեղագիտական են,

«Բարդակ»՝ թիվ 13 գիշերօթիկ դպրոցում

Աշխատավայրն այս խոսքով բնութագրող տնօրենն ու նախկին մանկավարժը մեղադրում են միմյանց: «Առավոտի» հուլիսի 19-ի համարում տպագրված «Ազատամարտիկ տնօրենն ու քիմիկոս հաշվապահը «յոլա» չեն գնում» հոդվածում անդրադարձել էինք ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող թիվ 13 գիշերօթիկ երաժշտական դպրոցի հաշվապահ Մանյա Կնյազյանի եւ տնօրենի պաշտոնակատար Սամվել Երանյանի «հակամարտությանը»: Տիկին Կնյազյանը պնդում էր, որ ՀՅԴ անդամ, մասնագիտությամբ ռեժիսոր տնօրենի

ՏԱՐՕՐԻՆԱԿ «ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ»

«Անկախ» հանձնաժողովը վաղակետ ազատություն է պարգեւում մարդասպաններին եւ սադիստներին, մնացածներին մերժում է: Գրեթե ամեն օր «Առավոտը» նամակներ եւ հեռախոսազանգեր է ստանում դատապարտյալներից, որոնք իրենց դժգոհությունն են արտահայտում ՀՀ նախագահի հրամանով ստեղծված «անկախ» հանձնաժողովի գործունեությունից: Այդ հանձնաժողովում ընդգրկված են ուժային կառույցների ներկայացուցիչներ, որոնք ազատազրկվածների դիմումների ու քրեակատարողական հիմնարկների վարչակազմի բնութագրերի հիման վրա որոշում են՝ ազատե՞լ դատապարտյալին

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031