Օրվա լրահոսը
ՄԱՐՏԻՆ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
Բայց նա կմնա՞ Հայաստանում, թե՞ կվերադառնա ԱՄՆ՝ կպարզվի միայն ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելուց հետո: Եվրոպայի 2004 թվականի չեմպիոն եւ աշխարհի 2005 թվականի բրոնզե մեդալակիր, ազատ ոճային ըմբիշ Մարտին Բերբերյանը մեկ շաբաթից ավելի է, ինչ ԱՄՆ-ից վերադարձել է Երեւան: Վերադարձի ճանապարհին նա Կալինինգրադում մասնակցել է Բելոգլազով եղբայրների միջազգային մրցաշարին, 60 կգ քաշային կարգում 17
«Դեմ ենք արվեստի ապրանքայնացմանը»
Հայտարարում է Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի անդամ Արման Գրիգորյանը «Առավոտը» հյուրընկալել էր նկարիչ, «AICA» արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի անդամ Արման Գրիգորյանին: Ուղիղ 20 տարի առաջ Ա. Գրիգորյանը իր համախոհների հետ Նկարիչների միության երրորդ հարկում տեղակայված «Հայելի» կոնֆերենց դահլիճում կազմակերպեց այլընտրանքային արվեստի տարբեր ուղղությունների (նկարչություն, երաժշտարվեստ, պոեզիա եւ այլն) ներկայացուցիչների մեկշաբաթյա հանդիպումներ, կոնֆերանսներ: Այնուհետեւ «այլընտրանքայինները» հանրությանը
«ԱՆՏՈՒՆ» ԹԱՆԳԱՐԱՆ՝ ԵԶԱԿԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՎ
Ամերիկահայ նկարիչ Մարկոս Գրիգորյանի հիմնադրած Միջին Արեւելքի թանգարանի հարցը «ճամփորդում» է նախարարից նախարար:Արդեն 15 տարի է՝ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի շենքում է տեղավորված ամերիկահայ նկարիչ, գորգագետ, կոլեկցիոներ, Երեւանի պատվավոր քաղաքացի Մարկոս Գրիգորյանի հիմնադրած Միջին Արեւելքի թանգարանը: Վերջերս նշվեց պրն Գրիգորյանի դստեր՝ Սաբրինայի ծննդյան օրը, որն այս տարի համընկավ Միջին Արեւելքի թանգարանի հիմնադրման
Մարզային TV-ները չեն վախենում փակվելուց
Արմավիրի «ԱԼՏ» եւ Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերությունների պատասխանատուները վստահեցնում են, որ իրենց լրագրողները մայրաքաղաքայիններից անաչառ են: «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրերն էին Արմավիրի «ԱԼՏ» TV-ի հիմնադիր տնօրեն Խաչիկ Դանիելյանը եւ Վանաձորի «Լոռի» TV-ի գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանը: Խ. Դանիելյանն ասաց, որ ասուլիսի մասին տեղեկացել են առավոտյան ու վերջին պահին իմացել, որ խոսելու են մարզային հեռուստաընկերությունների խնդիրներից: Հետո
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԵՂ Է ՆԱՎԹԻՑ, ԳԱԶԻՑ
Պարույր Հայրիկյանը վստահ է, որ, իրենից բացի, նախագահի այլ թեկնածու չկա, բայց ինքը պատրաստ է պաշտպանել այլ թեկնածուի, եթե ընդդիմադիր խորհուրդը որոշում կայացնի: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը երեկ «Ուրբաթ» ակումբում մանրամասներ ներկայացրեց ընդդիմության լիդերների՝ իր իսկ նախաձեռնած սրճարանային հայտնի հանդիպումից: «Այդ հանդիպումը բավական հաջող անցավ, տվեց իր առաջին պտուղը, այն է՝ քաղաքական գործիչներն անմիջականորեն լսեցին
Ջրի համար իրար են ծեծում
Արթիկում ջրի բացակայությունը անասունների եւ մարդկանց թունավորումների պատճառ է դառնում Արթիկի շրջանի Հայրենյաց գյուղի անասունների մեծ մասը վարակվել է դաբաղով: Այս գյուղի անասուններին հիվանդությունն անցել է ջրի միջոցով: Գյուղի բնակիչների ներկայացմամբ, «Շիրակջրմուղկոյուղին» խմելու ջուրը օրերով կտրում է, ինչի պատճառով էլ գյուղացիները ստիպված են լինում իրենց անասուններին հասցնել գյուղից դուրս գտնվող «ճիճվոտ առվակը»: Իսկ այդ առվակից,
ԲՈՒՌՆ ՍԵՔՍԸ՝ ԱՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱ՞Ռ
Ուզում ես լավ քնել՝ կողակցիդ ճիշտ ընտրիր «Հայաստանում մարդիկ քնի խանգարումներին լուրջ չեն վերաբերվում: Որեւէ մեկի մտքով չի էլ անցնի, որ անքնությունը կամ չափից շատ քնելը հիվանդություն է եւ կարելի է բժշկի դիմել: Շատերը մտածում են, որ մարդը էմոցիոնալ է կամ բնավորությամբ անհանգիստ, դրա համար էլ անկողնում անընդհատ շուռումուռ է գալիս ու չի կարողանում քնել:
ԷԼԻ ԿՐԱԿԵԼ ԵՆ
Երեկ երեկոյան, ժամը 18:40-ի սահմաններում, Աջափնյակ համայնքի Գ. Հակոբյանց փողոցում փոխհրաձգություն է եղել: Այս հերթական «ռազբորկան», մեր տեղեկություններով, տեղի է ունեցել «Շանթ պլյուս» ՍՊԸ նախագահ Մանվել Ղարիբյանի եւ նրա հարազատ եղբոր՝ իրենց համատեղ բիզնեսում փայատեր Յուրա Ղարիբյանի ու նրանց կողմնակիցների միջեւ: Շարժառիթը փողն է ու բիզնեսը կիսել չկարողանալը: Ըստ մեր տեղեկությունների, կան նաեւ տուժածներ: Փոխհրաձգությամբ
Բացատրեք, թե ինչու եք մերժել
ԶԼՄ-ների ներկայացուցիչներն առաջարկում են Հովհաննես Հունանյանին պատճառաբանել, թե ինչու են մերժել ազատ արձակել Արման Բաբաջանյանին: «Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն» հասարակական կազմակերպությունն անցկացնում է լսումների շարք՝ նվիրված Հայաստանում մարդու իրավունքների, ազատությունների իրավիճակին: Եվ այս շարքում առաջինը երեկ «Պրեսսինգ» ակումբում խոսքի ազատությանը նվիրված քննարկումն էր, որին մասնակցեցին ԶԼՄ-ների, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ իրավապաշտպաններ: Թեեւ անդրադարձ եղավ «Ազատություն»
ՏՈՏԱԼԻՏԱՐ ԵՐԿՐՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԺԽՏՈՒՄ, ԹԵ ՈՒՆԵՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ
Քաղաքական հնչեղություն ստացած գործերին առնչվող վերջին զարգացումները մեկնաբանում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: – Հուլիսի 30-ին մեղադրող Արթուր Մկրտչյանը միջնորդեց դատարանին Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 3, Վարդան Մալխասյանին՝ 2,5 տարվա ազատազրկման՝ նաեւ հետեւյալ հիմնավորումը ներկայացնելով. «Ճիշտ է, Սեֆիլյանի ելույթում հրապարակային ուղղակի կոչեր չկան, բայց նրա ելույթը Մալխասյանի ելույթի տրամաբանական շարունակությունն է»: Այսպես, Վարդան Մալխասյանն
ՄԵՐՈՆՔ ԿԱՐՈ՞Ղ ԵՆ ԽՈՍԵԼ 4 ՎԱՅՐԿՅԱՆ
Ըստ հայ պատգամավորի, այդքան կարճ խոսելու համար հարկավոր է շատ երկար մտածել Յոհաննեսբուրգի (Հարավաֆրիկյան Հանրապետություն) քաղաքային խորհրդի ընդդիմադիր անդամները այսուհետեւ պիտի իրենց ելույթները ամփոփեն 4 վայրկյանի ընթացքում: Այսպես է որոշել 1994 թվականի առաջին ոչ ռասսայական ընտրություններից ի վեր կառավարող «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցությունը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, պատգամավորներին ելույթի համար ժամանակ է տրամադրվելու՝ ըստ խմբակցության անդամների
ԱՀԱԶԱՆԳՆ ԱԶԴԵՑ
«Առավոտը» հուլիսի 18-ի համարում ահազանգել էր Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքի՝ իրար հարեւանությամբ գտնվող պոլիկլինիկայի եւ հիվանդանոցի տարածք տանող երկու կամարներից մեկը փակելու եւ այն «օբյեկտի» վերածելու մասին: Ահազանգն ակնհայտորեն ազդել է տեղական իշխանությունների վրա, եւ երկու օր առաջ մեզ հայտնեցին, որ փակված կամարի տեղում կառուցված օբյեկտն ապամոնտաժվել է եւ բերվել նախկին տեսքին:
Բացահայտվեց հերթական «Թայֆունը»
Տնօրենն ու նրա պարսիկ ամուսինը մշտական հաճախորդներին ապահովում էին մարմնավաճառներով ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության մարդկանց առեւտրի եւ նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժինն ավարտել եւ օրեր առաջ դատարան է ուղարկել «Լիլիթ Սուջյան» ՍՊ ընկերության տնօրեն Լիլիթ Սուջյանի ու Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սոհեյլ Քուլաջիի դեմ հարուցված քրեական գործը: Պարզվել է, որ նրանք Երեւանի Սայաթ-Նովայի
ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՋԵՑՈՒՄՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Թեեւ ԿԳ նախարարը գոհ է քննական հանձնաժողովներից Երեկ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ լրագրողներն այցելեցին Հանրապետական ընդունող հանձնաժողովի հաշվիչ կենտրոն: Ըստ վերջինիս տրամադրած տվյալների, եթե բողոքարկումները 2006-ին կազմել են 5,9%, ապա 2007-ին՝ 3,54 %, իջեցված գնահատականները նույն հարաբերակցությամբ՝ 0,05 % եւ 0,36%: Բարձրացված գնահատականները՝ ամենաշատը կենսաբանություն՝ 45%, եւ գերմաներեն՝ 35%, առարկաներից են, ամենաքիչը՝ հայ ժողովրդի պատմությունից ու
«Աշխատում էի ծանրաբեռնված»
«Առավոտի» հետ զրույցում Նաիրա Մելքումյանն այսպես բացատրեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից հրաժարվելը: Այս տարվա հունիսի 20-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը ներկայացրեց իր հրաժարականը ՀՀ նախագահ, հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանին եւ ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից: Ն. Մելքումյանի հրաժարականը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց: Մասնավորապես, շրջանառվում էր այն
ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԻ ՍԵՎ ԳՈՐԾԵՐԸ
Ինչպես եւ Հայաստանի ցանկացած այլ քաղաքում, այստեղ էլ քաղաքապետը շփոթում է «սեփական բուրդը պետականի հետ»: Թեեւ Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը արդեն քանի ամիս է՝ ազատվել է պաշտոնից, վերջերս աշխուժացել են նրա գործունեության վերաբերյալ խոսակցությունները: Բազմիցս գրվել է մամուլում, որ մարզի դատախազությունում պարոն Քոչինյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Մարզպետի անունը կապվում է մարզում ապամոնտաժված
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ»՝ «ԱՐ» ՌԱԴԻՈՅՈՎ
Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը եւ «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը երեկ ուշ երեկոյան տարածեցին հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է. «Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը թարմացրել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հեռարձակումն ապահովող պայմանագիրը մայրաքաղաք Երեւանում գտնվող մասնավոր ռադիոցանցով: Միջմայրցամաքային «Ար ռադիո»-ի հետ պայմանագիրն ուժի մեջ է 2007 թվականի օգոստոսի 15-ից մինչեւ 2008 թվականի սեպտեմբերի 14-ը: Ցանցը ունի 23
«Իմ գործով հրահանգները տրվում են նախագահականից»
Ասում է «Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը «Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը համոզված է, որ իրեն պայմանական-վաղաժամկետ ազատ արձակելու խնդրանքը մերժվել է «զուտ քաղաքական նկատառումներով»: 3,5 տարվա ազատազրկման դատապարտված լրագրողը անազատության մեջ է արդեն 16 ամիս: «Պիտի ասեմ, որ իմ գործով հրահանգները տրվում են ուղղակի նախագահականից,- «Ազատություն» ռադիոկայանին երեկ ասաց երկուշաբթի օրվանից դատապարտյալների
ՍՏԵՂԾԵԼ ՄԵԿ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Գնել Ղլեչյանը վստահ է, որ ընդդիմադիր մի շարք կուսակցություններ պետք է համախմբվեն եւ ստեղծեն մեկ կուսակցություն, եթե ուզում են նախագահական ընտրություններում հաղթել։ – «Դաշինք» կուսակցությունը կունենա՞ նախագահի իր թեկնածուն, թե՞ նախագահական ընտրություններին կպաշտպանի ընդդիմադիր միասնական թեկնածուի, եթե այդպիսին լինի: – Եթե «Դաշինք» կուսակցությունը պաշտոնապես առաջադրեր որեւէ թեկնածուի, ապա դա կլիներ կուսակցության
ԽՆԴԻՐԸ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ Է
Ասում է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը՝ չբացառելով, թե «Ազատություն» ռ/կ-ին առնչվող օրինագծերը դարձյալ կներկայացվեն ԱԺ: Այն բանից հետո, երբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն արդեն իսկ հրաժարվել է պայմանագիր կնքել «Ազատություն» ռ/կ-ի հետ՝ թերեւս վերացե՞լ է անհրաժեշտությունը, որ կառավարությունը դարձյալ խորհրդարանին ներկայացնի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու
ՍԵՎԱՆԻՑ ԵՐԵՔ ՄԵՏՐ՝ Ի ՊԵՏՍ «ԴԱՉԱՆԵՐԻ»
Հայաստանի կառավարությունում շրջանառվում է որոշման նախագիծ, որի ընդունման դեպքում Սեւանա լճի մակարդակի բարձրացումը կդադարեցվի ծովի մակերեւույթից 1905 մետր բարձրության վրա, մինչդեռ նախկինում նախատեսված էր բարձրացնել լճի մակարդակը մինչեւ 1908 մետր: Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը հուլիսի 31-ի նիստում քննարկել է կառավարության որոշման նախագիծը եւ եզրակացրել, որ «ընդհանուր 1908 նիշը պետք է
ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼ
«Հայ հեղինակ» հ/կ-ի նախագահը վստահեցնում է, որ որեւէ հ/կ միայնակ չի կարող հաղթել «պիրատությանը»: «Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը «Հայ հեղինակ»՝ հեղինակների իրավունքների պաշտպանության հ/կ-ի տնօրեն Սուսաննա Ներսիսյանն էր, թեման՝ հեղինակային իրավունքները: Այս առումով, ըստ նրա, Հայաստանում վիճակը լուրջ է. «Ամենուրեք օգտագործվում է հեղինակի ստեղծած գործը, կատարողի արտադրած ձայներիզը: Դրանք ինտերնետով տարածվելով՝ դառնում են մեկ ուրիշի
Իրենց մեղքը չեն ընդունում
Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվել է Արմեն Արամունու, Իշխան Գրիգորյանի եւ Իգոր Իսոյանի դեմ հարուցված քրգործի դատաքննությունը: Տեղի է ունեցել 4 դատական նիստ: Արմեն Արամունին, որը ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի փեսան է եւ աշխատել է Շենգավիթ համայնքի հարկային տեսչության գանձումների բաժնում՝ որպես տեսուչ, մեղադրվում է «ափիոն» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու
ՌՈՒՍԵՐԵՆԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ «ԼԱՑԱՑՆՈՒՄ» ԵՆ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ
Նրանք բանավորից ցածր են գնահատում անգամ 13 տարի Ռուսաստանում բնակվածներին Մինչ այժմ ռուսերենի բանավոր քննությանը մասնակցել է 60 դիմորդ, իսկ գրավորին՝ շուրջ 600: Երեկ ռուսերենի (գրավոր, բանավոր) քննական հանձնաժողովների նախագահ Լիլյա Բալասանյանը խիստ մտահոգված էր, որ դիմորդների ռուսերենի իմացությունը սիրողական մակարդակի է. «Արդյունքները հաճելի չեն ինձ համար, քանի որ ցույց են տալիս այսօրվա դպրոցի իրական
«Ետ տվեք մեր հողը»
Սոցիալապես անապահով Դավթյանների սեփական հողատարածքը հարեւանները մեջ-մեջ են արել Դավթյանների ընտանիքին պատկանող 800 քմ հողակտորից մի քանի տարի հետո կեսն էլ չի մնա: Արդեն քանի տարի է՝ նրանք հարեւանների եւ չինովնիկների հետ վիճաբանության մեջ են՝ փորձելով իրենց հողատարածքը պահպանել մերթ հարեւանների զավթումներից, մերթ՝ պետության: Համառ պայքարից հետո անգամ Դավթյանների հողակտորից այսօր մնացել է ընդամենը 624
«ՖԻԼԻՊ ՄՈՐԻՍԻ» ՍԻԳԱՐԵՏՆԵՐԸ ՆԱԵՎ «ՀԱՄԵՂ» ԵՆ
Այդուհանդերձ, ընկերությունը զգուշացնում է, որ անվտանգ ծխախոտ չկա՝ անկախ նրանից, այն թույլ է, թե ուլտրաթույլ «Ֆիլիպ Մորիս» ընկերության հրավերով հուլիսի 25-27-ը Ուկրաինայի Խարկով քաղաք այցելած հայ լրագրողներս հնարավորություն ունեցանք ծանոթանալ այս ընկերության՝ Խարկովում բացված ծխախոտի նորակառույց ֆաբրիկայի գործունեությանը: Հենց այս գործարանի արտադրանքն է ներմուծվում Հայաստան: Բավականին հագեցած ծրագրի շրջանակներում «Ֆիլիպ Մորիս մենեջմենթ սերվիզ բ.վ.» հայաստանյան
ՆԱԽԱԳԱՀ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ՞
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին շրջանում մի շարք հանդիպումների է մեկնել մարզեր, մասնավորապես՝ Վանաձոր ու Գյումրի: Այս տեղեկությունը հրապարակելով՝ «Ժամանակ-Երեւան» օրաթերթը մանրամասնել էր. «Նրա հանդիպումների կազմակերպիչն ու մասնակիցը հիմնականում ՀՀՇ-ին հավատարիմ մնացած անձինք են, որոնք խիստ դժգոհ են այսօրվա ռեժիմից եւ առաջին նախագահի հետ կապված բացառապես նոստալգիկ հուշեր ունեն: Հանդիպումները, որոնք կազմակերպվում են ավանդական
Մի քանի քավության նոխազ
Հազարավոր կեղծարարներից պատժվելու են տասնվեցը Հայաստանի ընդդիմադիր գործիչները դեռ 2003-ի ընտրություններից ի վեր պնդում էին, որ անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում, եւ իբրեւ օրինակ բերվում են 2003-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում կեղծիքներ եւ ապօրինություններ կատարածներից ոչ մեկին չպատժելը, պատասխանատվության չենթարկելը եւ այլն: 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո գործող իշխանությունները կարծես ավելի խելոք են վարվում եւ թեկուզ
ՀԱՐՄԱՐ ՊԱՀ ԳՏԱՆ «ՑԱՅԳ»-Ի ՀԵՏ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՏԵՍՆԵԼՈՒ
Այսպես է մեկնաբանում «Ցայգ» հեռուստաընկերության նախագահ Մարգարիտա Մինասյանն այն իրողությունը, որ «Ազատություն» ռ/կ-ի հետ միասին՝ իրենց էլ զրկեցին Հանրայինի ալիքով հեռարձակումից: Գյումրիի «Ցայգ» ընկերությունը 6-րդ մետրային տիրույթով իր հեռուստահաղորդումները հեռարձակում է 1999-ից: «Սրանք այն տարիներն էին, երբ սեփական հեռուստատեսություն ունենալը գրեթե ուտոպիա էր, բայց մեր հիմնադիրների ջանքերով ստեղծվեց այս ալիքը, որը դարձավ առաջին ոչ պետական
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹ ՉՈՒՆԻ
ՀԺԿ Ալավերդու տարածքային կառույցի ղեկավար Լարիսա Փարեմուզյանի բնակարանը մայիսի 28-ին անհայտ անձինք հրկիզել էին։ Հարուցված է քրեական գործ, սակայն տիկին Փարեմուզյանը վստահ է, որ այդ գործը եւս կկոծկվի, եւ մեղավորներն անպատիժ կմնան: Երեկ մեզ հետ զրույցում Լարիսա Փարեմուզյանը իր տան հրկիզման գործի կապակցությամբ մի շարք տեղեկություններ հաղորդեց, որոնց իրավապահները հավուր պատշաճի ուշադրություն չեն դարձնում: Տիկին