Օրվա լրահոսը

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

2010 թվականի հունվարին Հայաստանի շինարարության ոլորտում, 2009 թվականի հունվարի համեմատությամբ, կապիտալ ներդրումների ծավալը կրճատվել է 10,7%-ով եւ կազմել ընդամենը 9.8 մլրդ դրամ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2010թ. հունվարին, 2009 թվականի դեկտեմբերի համեմատությամբ, շինարարության ծավալները կրճատվել են 87,2%-ով: 2010 թվականի հունվարին պետբյուջեի միջոցներից կապիտալ շինարարության ոլորտում ներդրվել է 919,6 մլն դրամ,

ՎԵՐԻՆ ԼԱՐՍԸ ԲԱՑՎԵԼ Է

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ լարված հարաբերությունների արդյունքում 2006 թ. հուլիսից Ռուսաստանի նախաձեռնությամբ փակվեց Վերին Լարս կոչվող անցակետը: Ճիշտ է, պաշտոնապես ասվում էր, թե իբր անցակետը վերանորոգվում է, սակայն ակնհայտ էր, որ պատճառը քաղաքական էր: Այս անցակետից առավելապես օգտվում էր հայկական կողմը, եւ դրա փակումն ուղղակիորեն անդրադարձավ Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումների վրա: Վերին Լարսի փոխարեն հայաստանյան բեռները

«Կարող էինք ունենալ ծաղկած գյուղատնտեսություն»

Ըստ Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանի՝ հողի սեփականաշնորհումից հետո գյուղերում ոչ մի բարեփոխում չի իրականացվել, մինչդեռ գյուղի զարգացման նպատակով 51 ծրագիր է մշակվել: «Եթե այդ 51 ծրագրերի գումարն ունենայինք ներդրված գյուղերում, հավատացեք, Հայաստանը այս ռեգիոնում ամենածաղկած գյուղատնտեսական երկիրը կլիներ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պարոն Բերբերյանը: Նա ասաց, որ իր առաջարկած ՀՀ գյուղատնտեսության զարգացման

ԶԳՈՒՇԱՆԱ՞ՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԱԾ-ԻՑ

Ըստ մասնագետների՝ չի բացառվում, որ Թուրքիայի անվտանգության ծառայությունները ստուգում են մեր էլեկտրոնային փոստերը: Գ.Բարսեղյանն ու Հ.Ավոյանը քննարկում են ՏՀՏ ոլորտի վիճակը Փետրվարի 26-28-ը Աղվերանում անցկացվեց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» կազմակերպած այս տարվա առաջին՝ «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը: Եռօրյա հանդիպման ընթացքում բիզնես ընկերությունների, կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկեցին տնտեսության այլ ոլորտներում ՏՀՏ կիրառությանը վերաբերող հարցերն ու խնդիրները: «Մայքրոսոֆթ

«Իշխանությունն ու ընդդիմությունը պիտի աշխատեն իրար ձայնակցելով»

Արտաքին ճակատում միասնաբար գործելու ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի հորդորը զուր կլինի, եթե ընդդիմադիրներին էլի թույլ չտան մասնակցել եվրոպական կառույցների աշխատանքին: «Վերջին ամիսների ընթացքում ադրբեջանական քարոզչությունը բազմապատկել է իր ջանքերը Հայաստանը սեւացնելու, ղարաբաղյան հակամարտության մեջ Հայաստանը որպես ագրեսոր, որպես չարակամ եւ թշնամի երկիր ներկայացնելու: Այս նպատակով ծախսվում են ահռելի գումարներ, հսկայական մարդկային ռեսուրսներ»,- երեկ «Հայացք»

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ

Տիգրան Թորոսյանն այժմ էլ է համարում, թե ՀՀ նախագահի հրամանագիրը տեղին էր: Իսկ Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է այդ հրամանագրի վիճարկումը հասցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը գումարված հատուկ նիստում ԱԺ-ն հավանություն տվեց ՀՀ նախագահի հրամանագրին՝ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին»: Խորհրդարանի հայտարարության մեջ, որին կողմ էին քվեարկել 81 պատգամավորներ՝ Ռոբերտ

ԿՈՆԳՐԵՍԸ ՍԿՍԵՑ ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐ ԱՆԵԼ

Եվ դրանք ավելի արդյունավետ դարձնելու համար նա ակնկալում է ՀՀ քաղաքացիների աջակցությունը «Մարտի 1»-ից երկու տարի անց Երեկ Մատենադարանի մոտ Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ որպես հարգանքի տուրք 2008թ. մարտի   1-ի զոհերի հիշատակին: Հանրահավաքի առաջին ելույթն էլ վերապահված էր 10 զոհերից մեկի՝ Տիգրան Խաչատրյանի մորը՝ Ալլա Հովհաննիսյանին: Նա հիշեցրեց, որ երկու

ՄԱՐՏԻ 1-Ը ՍԿԻԶԲ ԷՐ

Կարծում է «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանը, իսկ Կոմկուսը դեմ է, որ Մյասնիկյանի արձանի շրջակայքը վերածվի գերեզմանոցի: 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, հետընտրական զարգացումների շրջանում՝ 2008թ. մարտի 1-ին, 2 տարի առաջ, մեր երկրի մայրաքաղաքում տեղի ունեցան ողբերգական իրադարձություններ, որոնց արդյունքում զոհվեց 10 մարդ՝ Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Գոռ Քլոյան, Արմեն Ֆարմանյան, Դավիթ Պետրոսյան, Հովհաննես Հովհաննիսյան,

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՐԻ ՄԵՋ ԷՐ

Հայ ազգային կոնգրեսի հրավիրած մարտիմեկյան հանրահավաքից դեռ մեկ-երկու օր առաջ իշխանությունները հոգ էին տարել դրա պոտենցիալ մասնակիցներին «սպառնալ-մշակելով», որպեսզի հանրահավաքի չգնան: Այդ մասին երեկվա հանրահավաքում փաստեց Կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը:  Մարզերից դեպի Երեւան տանող ավտոճանապարհներն էլ երեկ առավոտյան ժամը 8:00-ից են փակ եղել՝ արձանագրել է  նաեւ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը»:  Խոսքը տվյալ դեպքում մասնավորապես

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Գլուխ քսաներորդ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ՏԱՐԲԵՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ Եվ Դիման մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ինձ հարցրեց՝ «որ բանաստեղծությունը թարգմանել հնարավոր չի, բա Շեստինսկին ո՞նց ա քեզ թարգմանում», եւ ես ժպտալով ասացի՝ «ոնց ուզում՝ թարգմանում ա», եւ Կլիմը հարցրեց՝ «լավ ա՞ թարգմանում», եւ ես ժպտալով ասացի՝ «չգիտեմ» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «չեմ հասկացել», եւ

Անցումներն իրար մոտ լինեն՝ խախտում չեն անի

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ՀՀ-ում տարեկան վթարի է ենթարկվում (2000-2008թթ. կտրվածքով) 1230 հետիոտն: Վթարների 50%-ի պատճառը հետիոտներն են ու նրանց՝ երթեւեկության կանոններին չհետեւելը: Գաղտնիք չէ, որ հայերը փողոցներն ու պողոտաները հատում են այնտեղից, որտեղից «քեֆները տալիս է», իսկ հարցումները պարզում են, որ դա անում են 3 հիմնական պատճառով. 1. Ուշանում են եւ ժամանակ չկա

Ինչպես մեկուսացնել ծխողներին

«Երբ ինձ մոտ ծխում են, կարծես օդը չի բավականացնում, եւ ես սկսում եմ խեղդվել: Երեւանում մատների վրա կարելի է հաշվել այն սրճարանները, որտեղ ծխողների եւ չծխողների բաժինները առանձնացված են»,- ասում է 32-ամյա Աննան: Իտալական «Գուստո» սրճարանն առաջին հարկից բացի, ունի նաեւ նկուղային հատված, որն օգտագործվում է որպես առանձին բաժին, եւ առաջին հայացքից թվում է, թե

20 ՐՈՊԵ՝ ԳԵՏՆԱՆՑՈՒՄՈՒՄ

Հոկտեմբերի 1-ից գործող օրենքի համաձայն հետիոտնը ճանապարհը պետք է անցնի կա՛մ վերգետնյա, կա՛մ ստորգետնյա անցումներով: Վերգետնյաների վերաբերյալ մարդիկ որեւէ բողոք կամ դժգոհություն չեն արտահայտել, իսկ ստորգետնյա անցումները դարձել են թե՛ բողոքների, թե՛ անեկդոտների առիթ: «Օրենք ընդունելուց առաջ, թող մտածեին «պադզեմկեքը» կարգի բերեին: Մարդու սիրտ ա խառնում մտնելուց»,- բողոքում է 46-ամյա Ալիկը: Պատկերացում կազմելու եւ ամեն

21-րդ դարի գիքորները.

«Ես մըր գյուղի տունն եմ ոզում» Հայրապետյանների ընտանիքում հինգ հոգի են՝ ամուսիններ Ռուբենն ու Կարինեն եւ նրանց երեք երեխաները: Սյունիքի մարզի գյուղերից էին: Ապրում էին սովորական գյուղացու կյանքով՝ հողագործություն, անասնապահություն, մի քիչ էլ առեւտուր: Մի օր Գերմանիայից զանգ ստացան: Կարինեի քույրն էր. նրանց հրավիրում էր այնտեղ: Որոշեցին ընդունել հրավերը եւ ամբողջ ընտանիքով մեկնել Հայաստանից: 1998

«Կինս երազում է Մոսկվայի մասին, իսկ ես՝ նրա երջանկության»

Ասում է ստեփանակերտաբնակ Արմեն Բաբայանը 1995 թվականն էր: Շատերի նման, Արմեն Բաբայանն է, Ստեփանակերտում ապրուստի միջոցներ չգտնելով, կնոջ հետ մեկնում է Ռուսաստան: Սկզբնական շրջանում Մոսկվայում օգնության ձեռք են մեկնում ընկերները ու բարեկամները: Ընդամենը մի քանի ամիս անց Արմենն արդեն զբաղվում էր բլիթների արտադրությամբ: «Գործերս լավ էին գնում: Երկսենյականոց բնակարան էինք վարձակալել, կարողանում էի գումար տնտեսել

«ԱՌԱՋ ԵՍ ԽԱՆՈՒԹԻ ՏԵՐ ԷԻ, ԻՍԿ ՀԻՄԱ՝ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ՍԵՂԱՆԻԿԻ»

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շատ հայեր ստիպված եղան ամեն ինչ սկսել զրոյից «Մեր ժամանակ ով մի արհեստ, մասնագիտություն ուներ՝ աղայի պես ապրում էր: Հիմա ուզում ես սաղ օրը աշխատի, ուզում ես մի շաբաթ մի աշխատի՝ մի օր աշխատի, նույնն ա, ցամաք հաց»,- բորբոքված պատմում է 69-ամյա Ռոբերտ պապը, ով, իր ասելով, խորհրդային տարիներին ուզածի պես, առոք-փառոք

10 տարեկանում կորցրեց կուսությունը, բայց ամուսնացավ

Սոնա Պողոսյանը 21 տարեկան է: 11 տարի առաջ նրա հետ մի ճակատագրական դեպք պատահեց, որի հետեւանքները, իր կարծիքով, միշտ էլ կրելու է: Սոնայենք ընտանիքով բնակվում էին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում: Բնական է, բոլոր տասը տարեկան երեխաների նման Սոնան էլ օրվա մեծ մասը բակում խաղալով էր անցկացնում: Մի օր երեխաներով որոշել էին վազքով հասնել մինչ ցանքատարածությունները

Ամուսնությունից հետո եւ՛ կույս եմ, եւ՛ ոչ

Արեւիկի եւ Արտակի սիրո պատմությունը սկսվել էր 4 տարի առաջ: Ծանոթացել էին ընդհանուր ընկերների միջոցով եւ ժամանակի ընթացքում հասկացել, որ ստեղծված են միմյանց համար: Սիրային այս պատմությունը, բնականաբար, պետք է պսակվեր ամուսնությամբ: 2007թ. նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ Արեւիկի եւ Արտակի ամուսնական արարողությունը: Ամեն ինչ կազմակերպել էին փոխադարձ համաձայնությամբ: Նախօրոք խոսել ու որոշել էին, թե հայկական

ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆԸ՝ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՆՈՐՆ Է

«Կարմիր խնձորն» այնքան էլ ազգային ծես չէ Վեց տարի է անցել, բայց Աննայենց բակի բնակիչները չեն կարողանում մոռանալ Աննայի սկեսրոջ մատուցած անակնկալը հարեւաններին: Յոթ տարվա սիրահարներ Աննան եւ Հրայրը վերջապես ամուսնացան: Իսկ իր արարքը սկեսուր Արուսը բացատրում էր այսպես՝ «պետք էր, չէ՞, հարեւաններիս բերանները փակել»: Բերանները միգուցե փակվեցին, բայց հատկապես բակում կանգնած տղամարդկանց աչքերը լայն

Արջը խաղալիք չէ

Կարենը որոշեց այլեւս գիշատիչ կենդանիներ չպահել Գործարար Կարեն Հովակիմյանը չորս տարի առաջ որոշեց առյուծ պահել: Նա Սամարայում է ապրում ու կենդանուն սկզբում որպես իր տան դեկորացիա գնեց: «Անունը Ալեքս դրեցինք, պապաս էր կերակրում: Մեր առյուծը օրը մի կովի գլուխ էր ուտում»,- պատմում է գործարարը: Ամիսներ անց ընկերները Կարենին արջի քոթոթներ նվիրեցին: «Հո չէ՞ի հրաժարվելու, որոշեցի

«Շուն բերեք՝ ես ձեզ լիքը կլիենտ կճարեմ»

 Վերնիսաժում բազմաթիվ կանայք շան բիզնես են անում, այն էլ՝ «օրինական» Վերնիսաժի ետնամասում շաբաթ եւ կիրակի օրերին բուռն տեմպերով ընթանում է կենդանիների եւ հատկապես շների վաճառքը: Այս գործընթացի հիմնական իրականացնողները կանայք են, չնայած երբեմն հանդիպում են նաեւ տղամարդիկ, ովքեր վաճառում են իրենց սեփական կենդանիներին: Վաճառողներից յուրաքանչյուրն իր դիմացի արկղի մեջ չորս-հինգ շան ձագ է դնում, համեմատաբար

ՈՎՔԵՐ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՇՈՒՆ ՎԱՃԱՌՈՒՄ

«Շնային բիզնեսմենները» խուսափում են լրագրողներից Տարբեր ցեղատեսակների խնամված ու գեղեցիկ շների նկարներ, ներքեւում հեռախոսահամարներ, նաեւ ոչ պակաս «խնամված ու գեղեցիկ» գներ: Այսպիսին է պատկերը «Աշխատանք» թերթի էջերից մեկում: Մի փոքր ուսումնասիրելով այս էջը, նկատեցի, որ մի քանի նկարների տակ միեւնույն հեռախոսահամարներն են գրված: Վաճառողները, հավանաբար, պատահական մարդիկ չեն, նրանք շների վաճառքով զբաղվող բիզնեսմեններ են: Հետաքրքրությունս

«Կասես՝ երեխան ռուս տղամարդուց է, թե չէ խայտառակ կլինենք»

Ստեփանակերտցին ամուսնացավ ադրբեջանցու հետ 1995 թվականն էր: Արցախյան պատերազմից հետո շատերի նման Նելլի Ստեփանյանի (հերոսուհու անունը փոխված է) ընտանիքը իր օրվա հացը վաստակելու համար կատարում էր ցանկացած աշխատանք: Թեեւ Նելլին ընդամենը 17 տարեկան էր, նա որոշեց ծնողների հոգսը թեթեւացնելու համար մեկնել Ուկրաինա, որտեղ բնակվում էր իր տատը. «Ծնողներս երկար ժամանակ համառում էին, բայց, ի վերջո,

ԵՐԱԶԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ ԵՆ, ԵԹԵ ՀԱՎԱՏԱՍ

Այս խոսքերի հավաստիությունը ճշտելու համար պետք է ծանոթանալ փիլիսոփայության դասախոս Արման Ղարագուլյանի եւ ուսանողուհի Մանե Մադոյանի սիրո պատմությանը: «Առաջին անգամ իմ դասին եկավ ուշացումով, ուշադրությունս էլ առանձնակի չգրավեց եւ ինչպես ինքն է ասում` տարիքն առած, իմաստնացած ինչ-որ մեկին տեսնելու փոխարեն, տեսավ մի երիտասարդ տղայի»,- պատմում է Արման Ղարագուլյանը: Մանեն իր հերթին նշում է, որ երիտասարդ

«ՀԻՆ ՕՐԵՐԻ ԵՐԳԸ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է

Ըստ ԱԼՏ հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանի՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) ընդունած չափորոշիչները ստեղծվել են, որպեսզի ապագայում հայ նորագույն պատմությունը բովանդակային առումով անաղարտ ու անթերի ներկայացվի… «Այսօր յոթերորդ դասարանում գրատախտակի վրա նոր դասն եմ բացատրում, իսկ իմ աշակերտները մեծ ոգեւորությամբ քննարկում էին, թե ով է «Որոգայթի» Ջոկերը,- ասում է Սարդարապատի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Կարինե

Ամեն ինչ կորցնել ու նորից սկսել

Ի հեճուկս բժիշկների, Հայկը շարունակում է պարել վնասված ողնաշարով 1997թ. մայիսի 14, 16:30: Սովորականի պես ինը տարեկան Հայկը պարապմունքից տուն էր գնում: Չէր համբերում՝ տուն հասնի ու մայրիկին ցույց տա նոր սովորած շարժումները: Ժպիտը դեմքին, աչքերը կայծկլտում են… Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ նոր պար էր սովորել: Վերջապես տանն է. «Մամ, մամ,

«ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ՝ ՄԻ ՕՐ ՉՎԱԽԵՆԱՄ»

Ֆիլմերի «դոզան» Լուսինեին չի բավարարում Լուսինեի ֆիլմադարանում տեղ են գտնում «Прокляьтие”, “Не вижу зла”, “Один в темноте”, “У холмов есть глаза”, “Омен 666”, “Пила”, “Остановка в ад”, “Зеркала”, “Призраки” եւ այլ սարսափ ֆիլմեր: 19-ամյա Լուսինեն արդեն չորս տարի է, ինչ կախման մեջ է գտնվում սարսափ-ֆիլմերից, սակայն չի էլ փորձում հրաժարվել դրանց «օգտագործումից»: «Ամեն անգամ սարսափի

«ՀՌԱՀ-ի չափորոշիչները գրաքննություն են, բայց տեղին»

«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի չափորոշիչները ինքնաբուխ չեն եղել, դրանք ծնվել են հասարակական պահանջից»,- ասում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանը: Ուսումնասիրությունները փաստում են, որ մեր օրերում հիմնական ժամանցի ձեւերից մեկը հեռուստատեսությունն է, եւ այն հասարակության ենթագիտակցության վրա ազդում է իր հաղորդումներով: Պարոն Հակոբյանը ենթադրում է, որ հասարակական որոշ շրջանակներում բողոք է առաջացել, որ

Էրոտիկայի եւ պոռնոգրաֆիայի արանքում

Այսօր հեռուստատեսության եթերն ու ինտերնետը ողողված են էրոտիկա եւ պոռնոգրաֆիա պարունակող ֆիլմերով ու հաղորդումներով, ինչը, ըստ հոգեբանների, մեծ ու բացասական ազդեցություն է ունենում երեխաների ու անչափահասների վրա: Այս բացասական ազդեցությունների ու էրոտիկայի եւ պոռնոգրաֆիայի տարբերությունների մասին զրուցեցինք բժիշկ-սեքսապաթոլոգ Կարինե Խաչատրյանի հետ: – Տիկին Կարինե, ի՞նչ տարբերություններ կան էրոտիկայի եւ պոռնոգրաֆիայի միջեւ: – Միանշանակ ասել, թե

ՀՌԱՀ-Ի ԴԵՄ ԳՈՒՑԵ ՊԱՅՔԱՐԻ ՆԱԵՎ Հ. Տ. ՀԱՅԿՈՆ

«Ես կուզեի, որ բոլոր հանցագործները լինեին Ավիկի պես, բայց չէի ուզի, որ երիտասարդները կրկնօրինակեին այն, ինչը Ավիկը անում է ֆիլմի մեջ»,- ասում է «Որբերը» հեռուստանովելի Ավիկի դերակատար Հ. Տ. Հայկոն: Փետրվարի 15-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանը ներկայացրեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի փոփոխությունները՝ վերջնական տարբերակով: Այս օրենքի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031