Օրվա լրահոսը
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր մի տեսակ խորհրդավոր եք: Անգամ ինքներդ ձեզ չեք հասկանա: ՑՈՒԼ 21.04-21.05: Ամբողջ էությամբ տրվեք աշխատանքին ու հետաքրքիր առաջարկներ կստանաք: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ճիշտ կողմնորոշումը նյութական բարեկեցություն կբերի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Առանձնակի ուշադրություն դարձրեք ձեր արտահայտություններին: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հաջող կլինեն արտասահմանցիների հետ գործարքները: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Որեւէ գործ ձեռնարկելիս հույսը դրեք ձեր տրամաբանության վրա: ԿՇԵՌՔ 24.09-23.10:
ՀԱՐՑՆ ԱՌԱՅԺՄ ՕԴԻ ՄԵՋ Է
ՈՒԵՖԱ-ն առայժմ որոշում չի ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղերի անցկացման վայրի մասին: ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հրապարակվել, թե հունվարի 25-26-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայանալիք ՈՒԵՖԱ-ի համաժողովի շրջանակներում, որում նաեւ անցկացվելու են նախագահի ընտրություններ, ֆուտբոլի Հայաստանի եւ Ադրբեջանի ֆեդերացիաների ղեկավարների մասնակցությամբ քննարկվելու են նաեւ «Եվրո-2008»-ի ընտրական մրցաշարի շրջանակներում կայանալիք Հայաստան-Ադրբեջան ազգային հավաքականների հանդիպման պայմանները:
Վերջին տղամարդը կհեռանա
Հայաստանյան միակ ստրիպ-պարողը գտնում է, որ այստեղ դեռ վաղ է խոսել տղամարդկանց ստրիպ-ակումբների մասին: Արեւմուտքում դեռ անցյալ դարասկզբից ստրիպտիզը դիտվում է արվեստի ճյուղ: Անցյալ դարի 90-ականներից հայաստանյան գիշերային ակումբներում սկսեցին հայտնվել հայ ստրիպ-պարուհիներ, իսկ ավելի ուշ՝ ստրիպ-պարողներ: Այն փաստը, որ հայերի մեծամասնությունը ստրիպ-պարողին ասոցացնում է համասեռամոլի հետ, հանգեցրել է նրան, որ ժամանակին Հայաստանում հանդես եկած
«ԴԱՏԱԿԱՆ ՊՐՈՑԵՍԸ ՔՈՒՉԻ ԲԱԶԱՐ ՉԷ»
Ռեժիսոր Արմեն Մազմանյանը ուզում է, որ բոլորը հարգեն օրենքը Արդեն տեղեկացրել ենք, որ մեկ ամիս է՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում է գտնվում (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) ռեժիսոր Արմեն Մազմանյանի դեմ հարուցված քրեական գործը եւ տուժողն էլ «ԱԼՄ» հոլդինգի եւ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն է: Հունվարի 12-ին հետաձգված դատական նիստը երեկ շարունակվեց 45
Պայքար անարդարության դեմ
ԿԳ նախարարը կմիանա «Սարգիս Տխրունու» պայքարին Սոցիալ դեմոկրատական-հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» երիտասարդական միությունը անցյալ տարվա դեկտեմբերին տարբեր բուհերի 2000 ուսանողների շրջանում անցկացրել էր հարցում՝ «Կա՞ արդյոք կոռուպցիա բուհերում» թեմայով: Ուսանողներից 1821-ն ասել էր, որ կոռուպցիա իրենց բուհում իրոք կա: «Սարգիս Տխրունի» միությունը խիստ հետեւողականություն է ցուցաբերում այս հարցում եւ ԿԳ նախարարից այս էլ որերորդ անգամ
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊԱՍՏԱՆ ՏԱԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹ ՉՈՒՆԻ
Ապաստանվածների համար պետությունն ունի 15 սենյակ 2006-ին Հայաստանն իր հարկի տակ ընդունել է 650 ապաստան հայցողների, որոնց գերակշիռ մասն արտագաղթել է Մերձավոր Արեւելքից: Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանն անդրադարձավ ապաստան հայցողների եւ նրանց պաշտպանության խնդիրներին: Ըստ նրա, Մերձավոր Արեւելքում առկա պատերազմական իրավիճակը շատ արդիական է դարձրել ապաստան հայցողների հիմնահարցը
Թոշակառուների զեղչը շատ են համարել
Կառավարությունն անհատական թոշակառուների արտոնությունները սահմանափակել է Դեռ խորհրդային տարիներից մի այսպիսի ավանդույթ էր գործում, ըստ որի՝ Հայաստանում անհատական թոշակառուների ընտանիքները կոմունալ ծախսերը վճարելիս օգտվում էին 50% զեղչի արտոնությունից: Այդպիսի արտոնություն ունեին, օրինակ, Հայրենական պատերազմի վետերանները, Սոցիալիստական աշխատանքի, Մարտական փառքի շքանշանակիրները, ՀՀ ազգային հերոսները եւ այլք: Նրանք մինչեւ վերջերս ջրի համար վճարում էին ջրաչափի ցուցմունքի ուղիղ
«ԱՐԴԵՆ 7 ԱՄԻՍ «ԲՈՄԺ» ԵՄ»
Ասում է «Էրեբունի» հյուրանոցից վտարված 70-ամյա փախստականը Շուտով իր 70-ամյակը բոլորող Ռուդոլֆ Ստեփանյանը, ով 1989թ. սեպտեմբերի 1-ին է Բաքվից Հայաստան տեղափոխվել ադրբեջանցիների հերթական զոհը չլինելու մտավախությունից, 1990թ.-ից ի վեր Հայաստանում փախստականի կարգավիճակ ու համապատասխան վկայական ունի: Այդ վկայականում իբրեւ «բնակության վայր» այսօր էլ նշված է՝ «ք. Երեւան, հյուրանոց «Էրեբունի» 520»: Այն, ինչ ներկայացրեց մեզ այս
ՍԻՄԸ ԴԵՌ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է
Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ Սահմանադրական իրավունք միության նախագահ Հայկ Բաբուխանյանը զբաղեցնելու է ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը: Երեկ «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկ Բաբուխանյանն անդրադառնալով նման լուրերին՝ ասաց. «Գուշակությունների կարիք չկա: Այսօր դեռեւս բանակցային կամ ավելի ճիշտ՝ նույնիսկ խորհրդատվական փուլ է: Գիտեք, որ մեր կուսակցությունն «Արդարության» մաս է, եւ այսօրվա դրությամբ խնդիր
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՉԻ ԲԱՐԳԱՎԱՃԻ
Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետները համարում են, որ ԼՂ հակամարտության դիվանագիտական կարգավորումը մոտ ապագայում քիչ հավանական է, փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: «Ադրբեջանը էապես ավելացրել է էներգետիկ նախագծերից ստացվող իր եկամուտները եւ խոստացել է 2007-ին պաշտպանության համար ծախսել $1 մլրդ՝ 2006-ի 700 մլն-ի փոխարեն: Թեեւ Ադրբեջանի բանակը զիջում էր ՀՀ զինված ուժերին, սպառազինության մրցավազքը կարող է
«Պաշտպանել բարոյականությունը»
Այդպիսի կոչով երեկ հանդես եկավ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը Երեկ Հայաստանի մտավորականների ֆորումի այս տարվա անդրանիկ նիստն անցավ ընդլայնված կազմով, որին ի թիվս ֆորումի ժողովներին մշտապես ներկա քաղաքական ուժերի՝ մասնակցում էին նաեւ «Այլընտրանք», «Անհնազանդություն» եւ «Հակակրիմինալ» շարժումների, նաեւ՝ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» ու «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունների ներկայացուցիչները: Առանձնապես նոր ասելիք ու նոր գնահատականներ այս նիստի ընթացքում
ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԵՆ
Ովքեր են ընտրվելու երկու հիմնական իշխանամետ կուսակցությունների ցուցակներում Բոլոր կուսակցություններում այսօր թիվ մեկ խնդիրը խորհրդարանական ընտրություններն են եւ կուսակցությունների համամասնական ցուցակների կազմումը: Այս հարցը շատերին թշնամացնում է, ոմանց էլ անսպասելիորեն բարեկամ դարձնում։ Այսօր գրեթե բոլոր կուսակցությունները համամասնական ցուցակների մասին հարցին պատասխանելով՝ ասում են հերթապահ նախադասություններ, եւ ձեւ են անում, թե այդ հարցերը դեռ չեն քննարկվում:
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ԷԼ ՈՒՆԻ
Նախագահի հնարավոր թեկնածուների մասին ասում է պաշտպանության նախկին նախարար, «Ազգային վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Վաղարշակ Հարությունյանը: – Ազգային անվտանգության հայեցակարգն արդեն բերվել է վերջնական տեսքի: Ձեր կարծիքով, այն իրոք կարո՞ղ է հիմք դառնալ, որ արտաքին քաղաքական հարցերում մեր պաշտոնյաները հանդես գան միասնական դիրքորոշմամբ, թե՞ այս փաստաթուղթն ուղղակի Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի մի բաղկացուցիչն է: – Անկախ
ՍԻՄ-Ն ՈՒՆԻ ՍԵՓԱԿԱՆ ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐ
Վերջերս անգամ լրագրողների հետ հանդիպումներին է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը ներկայանում ահա այս սափրագլուխ երիտասարդի ուղեկցությամբ: Երեկ ասուլիսում պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչի՞ց կամ ումի՞ց է ինքը զգուշանում՝ պրն Բաբուխանյանը հիշեցրեց իր նկատմամբ 4 տարի առաջ իրականացված մահափորձը, «Իրավունք» թերթի աշխատակիցների հանդեպ վերջին ամիսների հարձակումները եւ այլն: «Ընդդիմությունը եւ ընդդիմադիր մամուլն այսօր տոտալ տեռորի պայմաններում
ԽՈՅ 21.03-20.04: Օրը հաջող է գործուղումների կամ ուղեւորությունների մեկնելու համար: ՑՈՒԼ 21.04-21.05: Ձեր խելամիտ գաղափարները կարող են արժանի կիրառում գտնել: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Մարդկանց հետ շփումներում ձեզ շատ է օգնում սուր միտքը: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Բացառված չէ, որ սիրային թաքուն կապեր հաստատեք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Օրը կհարկադրի ինչ-որ մեկին խանդել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր ղեկավարության հետ կարելի է խոսել
ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՆՀԱՋՈՂ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող շախմատի 19-րդ կարգի միջազգային կարգի ավանդական գերմրցաշարի մասնակիցներն անցան մարաթոնյան ճանապարհի քառորդ մասը: Երեկ մրցաշարում առաջին հանգստյան օրն էր: Չորրորդ տուրում ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի արեց ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլյովի հետ: Մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Մագնուս Կարլսեն-Վիշվանաթան Անանդ՝ 1/2, Պյոտր Սվիդլեր-Ռուսլան Պոնոմարյով՝ 1/2, Վլադիմիր
Թոփիկյանի երգչախումբը կարգավիճակ չունի
Մշակույթի նախարարների փոփոխության պատճառով նրան պետական կարգավիճակ շնորհելու հարցը «բացվել» ու փակվել է: «Առավոտը» երեկ հյուրընկալեց Երեւանի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանին: Զրույցի սկզբում խնդրեցինք պարզաբանել, թե ինչո՞ւ անցյալ տարվա ընթացքում պետական կարգավիճակ ունեցող երգչախումբը Հայաստանում այդպես էլ չունեցավ ոչ մի մենահամերգ, սակայն քանիցս հանդես եկավ արտերկրում (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան): Պարոն
«ԱԲԻԺՆԻԿՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄՈՎ ԵՆ ՏԱՌԱՊՈՒՄ»
Իրենց հասցեին արված անառողջ քննադատության հեղինակներին այսպես են որակում EMPYRAY ռոք խմբի անդամները: Հայաստանի ազգային բանակի 15-ամյակի միջոցառումների առիթով հետաքրքիր նախագիծ է իրականացնում «Շարմ» ընկերությունը, որտեղ տեղ է գտնելու նաեւ EMPYRAY ռոք խմբի՝ բանակին նվիրված երգը: Հիշեցնենք, որ այս խումբը Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում ճանաչվել էր հաղթող՝ «Լավագույն ռոք խումբ» անվանակարգում: Երաժիշտներից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է փոխել
Երկրի հիմնական օրենքը տներում չեն պահում
ՀՀ քաղաքացիներից շատերն իրենց խոսքում պատեհ-անպատեհ հղում են անում գործող ՀՀ սահմանադրությանը, ապացուցում, որ այնտեղ է գրված, որ խախտվել են իրենց իրավունքները: Երեկ մենք փորձեցինք յուրօրինակ հարցում անցկացնել 50-ից ավելի քաղաքացիների շրջանում՝ արդյոք նրանք ունե՞ն երկրի հիմնական օրենքն իրենց մոտ, տեղյա՞կ են գործող Սահմանադրությունից: 50 քաղաքացիներից 42-ին հարկ եղավ բացատրել, թե ինչ է նշանակում երկրի
«ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԻ» ԻՐԱԿԱՆ ՇԱՐԺԱՌԻԹԸ
«Առավոտի» ընթերցողը մեկնաբանում է Արտաշես Գեղամյանի վերջին հայտարարությունները Վերջին շրջանում ներքաղաքական զարգացումների նկատմամբ ընդդիմության որդեգրած կրավորական կեցվածքը հավանական է դարձնում այն կանխատեսումները, որ թե՛ 2007թ. խորհրդարանական, թե՛ 2008թ. նախագահական ընտրություններում հաղթելու են իշխանության մոտ կանգնած ուժերն ու նրանց առաջադրած նախագահի թեկնածուն։ Իսկ ընդդիմության բողոքները, թե ընտրությունները կեղծվել են, հավանաբար, այլեւս չեն հետաքրքրելու ո՛չ հասարակությանը, ո՛չ
Բողոքի արկղերը դատարկ են մնացել
«Շեֆից բողոքելու կուլտուրա» Հայաստանում դեռ չկա Մեկ տարի առողջապահության, կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններում գործեցին էթիկայի հանձնաժողովներ, որոնց գոյության մասին շատերն այդպես էլ չիմացան: Դրանք ստեղծվել էին Քաղաքացիական ծառայության խորհրդի նախաձեռնությամբ՝ աշխատանքային հարաբերություններում էթիկայի նորմերի վերաբերյալ նախարարության աշխատակիցների եւ հասարակ քաղաքացիների բողոքները լսելու համար: Եթե նախարարության որեւէ պաշտոնյա կամ հենց նախարարն իր
ՊԵՏԱՎՏՈՏԵՍՈՒՉԻ ԳՈՐԾԻՆ ԽՓԵՑԻՆ
Ոստիկանական համակարգը կբարեփոխվի՞ Ներկայումս ոստիկանությունում մեծ խառնաշփոթ է. նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ՝ համակարգում այնպիսի փոփոխություններ են եղել, որոնք անակնկալ էին ոչ միայն քաղաքացիների, այլեւ հենց իրենց՝ ոստիկանության աշխատակիցների համար: Համակարգի փոփոխությունները սկսեցին մասնավորապես պետավտոտեսչության անցակետերի փակումից: Հունվարի 1-ից սկսած՝ այլեւս պետավտոտեսուչները, որոնք այժմ վերանվանվել են ճանապարհային ոստիկաններ, փողոցում կանգնելու եւ մեքենա կանգնեցնելու իրավունք չունեն: Ոստիկանության
ԴԻՄԵԼ ԵՆ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ
Դարթմունդյան համաժողովի տարածաշրջանային հակամարտությունների հարցերով աշխատանքային խմբի համանախագահողներ Վիտալի Նաումկինը եւ Հարոլդ Սոնդերսը Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակիչների միջեւ երկխոսության մասնակիցների անունից դիմել են Մինսկի խմբի համանախագահողներին: Ըստ նամակի՝ երկխոսության մասնակիցները խորապես մտահոգված են այն հանգամանքով, որ «հասարակությունն անբավարար է տեղեկացված պաշտոնական բանակցությունների բովանդակության մասին, ներգրավված չէ կարգավորման գործընթացում, ուստի պատրաստ չէ ընդունել կամ
«Freedom House»-ը մտահոգված է
Իսկ «Jane՚s» հետազոտական կենտրոնը Հայաստանի մեկուսացում է կանխատեսում Երեկ Նյու Յորքում հրապարակվել է «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցը, որի համաձայն՝ ինչպես անցած, այնպես էլ այս տարի Հայաստանը «մասամբ ազատ» երկրների խմբում է: «Freedom House»-ի հետազոտությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է, թե Հայաստանն այս խմբի ամենաթույլ պետություններից մեկն է. «Հայաստանն
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
Ասում է «Արժանապատվություն» կուսակցության նախագահ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Լյուդմիլա Հարությունյանը: Շատերն են արձանագրում, որ քաղաքական գործընթացներն այժմ Հայաստանում տեղափոխվել են այլ հարթություն, եւ իր տեղը զգալիորեն զիջել է գաղափարների ու ծրագրերի մրցակցությունը: Գուցե սա օբյեկտի՞վ գործընթաց է՝ հաշվի առնելով, որ «Գելափի» հարցումների համաձայն, ժողովուրդն առանձնապես չի էլ կարեւորում քաղաքական խնդիրները: Մեր այս հարցադրումներին ի պատասխան՝
«ՀՀԿ-Ն ԲԱՎԱՐԱՐ ՈՒԺ ՈՒՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼՈՒ»
Վստահեցնում է ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Գրիգորյանը – Ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, եւ, ըստ որոշ գնահատականների, այս խորհրդարանական ընտրությունները շատ ավելի թեժ են լինելու, քան նախորդները, այս իրավիճակում ինչո՞վ են զբաղված հանրապետականները: – Հանրապետականը այս փուլում ավելի է ամրապնդում իր կուսակցական կառույցները՝ առաջիկա ընտրություններին արժանապատիվ ներկայանալու համար: Սպասվում է համեմատաբար թեժ մրցակցություն: Մի շարք
ՍԵՎ-ՍԵՎ ԿԱՏՈՒ, ԽՈՍՐՈՎԻ ՄՈՏՈՎ ՄԻ՛ ԱՆՑԻՐ
Հայաստանն իսկապես ունի տնտեսական ազատության բարձր վարկանիշ. «Heritage Foundation»-ի օրերս հրապարակած «2007-ի տնտեսական ազատության ցուցիչը» զեկույցի տվյալները համապատասխանում են իրականությանը: Երեկ «Ուրբաթ» ակումբում այս մասին հայտարարեց նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը: Հիշեցնենք, որ այդ զեկույցի համաձայն՝ տնտեսական ազատության մակարդակով Հայաստանը գրավում է ԱՊՀ-ում 1-ին տեղը, մինչդեռ Վրաստանը՝ 35-րդ, իսկ Ադրբեջանը՝ 107-րդ: Սակայն այս կապակցությամբ «սեւ կատու»
ԽՈՅ 21.03-20.04: Աշխատավայրում հստակեցրեք ձեր անելիքների շրջանակները: Թույլ մի տվեք ձեզ օգտագործի ձեր ղեկավարը: ՑՈՒԼ 21.04-21.05: Լավ տրամադրությունը կօգնի մարդկանց հետ շփումներում: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ձեր ֆինանսական խնդիրներն անակնկալ լուծում կստանան: Հնարավոր է ընկերներին օգնելու անհրաժեշտություն լինի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր անձնական կյանքում էական փոփոխություններ կարող են լինել: Պատրաստ եղեք նույնիսկ վատթարագույնին: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Շարունակեք զբաղվել ինքնակրթությամբ:
ՄԵԿՆԵԼ ԵՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ
ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ ԱՄՆ֊ում գտնվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն իր առաջին ընկերական հանդիպումը Պանամայի ընտրանու հետ ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտելուց հետո, այսօր հանդիպելու է «Ֆրեզնո Ֆուեգո» ակումբի հետ: Մեր թիմի գլխավոր մարզիչ, շոտլանդացի Իան Պորտերֆիլդն այս մրցուղերթին հրավիրել է հիմնականում հանրապետության ներքին առաջնությանը մասնակցող ակումբների ֆուտբոլիստներին եւ ըստ էության ցանկացել է փորձել
Երկու իրականություն
Ի՞նչ են գրում «Առավոտի» նամակագիրները «Առավոտին» գրել է արմատներով Կապանի Դավիթ-Բեկ գյուղից՝ Կ. Վ.-ն: Ըստ նամակագրի, արդեն քանի տարի է՝ Կապանից ոչ մի տաքսի չի գնում Դավիթ-Բեկ՝ վատ ճանապարհների պատճառով, որոնք վերջին անգամ ասֆալտապատվել են ԽՍՀՄ տարիներին: Բոլոր մեքենաները, բացառությամբ «Նիվաների» ու «Ջիփերի» (այն էլ՝ եթե հանդիպեն), ուղեւորներին հասցնում են մինչեւ Կարմրաքար, մնացած ճանապարհը՝ 5