Օրվա լրահոսը
Լրտեսության գործով
ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, Աշտարակի «Նոր Եդեսիա» ջոկատի հրամանատար Գեւորգ Հայրապետյանը դեռեւս գտնվում է արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Նա մեղադրվում է հարեւան պետության օգտին լրտեսություն կատարելու համար: «Առավոտին», ինչպես նաեւ իր մարտական ընկերներին ուղղված նամակում նա գրում է, որ երբեք չի դավաճանել հայրենիքին, որ իր նկատմամբ առաջադրվել է շինծու մեղադրանք: Գ. Հայրապետյանը տեղեկացնում է, որ իրեն
ՊՆ քննիչը կաշառք է ուզել
$2000-ով գործ էր կարճում Ժամկետային զինծառայող Արմեն Թովմասյանի կողմից զորամասն ինքնագլուխ թողնելու դեպքի առթիվ Սեւանի կայազորի զինվորական դատախազությունում դեռ 2001թ. նոյեմբերի 12-ին հարուցվել էր քրեական գործ: Նրա նկատմամբ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Հայտարարվել է հետախուզում: Սակայն 2001թ. դեկտեմբերի 20-ին քրեական գործի վարույթը կասեցվում է՝ մեղադրյալ Արմեն Թովմասյանի գտնվելու
ՁՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ
Ձյունը տեղալուն պես՝ մայթերին տեղակայված բոլոր օբյեկտների սեփականատերերը կազմակերպելու են իրենց հարակից տարածքների մաքրումը: Նրանց այս մասին համապատասխան գրություններով արդեն հանձնարարություն է տվել Երեւանի քաղաքապետարանը: Քաղաքապետարանի այս հանձնարարությունը չկատարելու դեպքում, կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը վստահեցրեց, որ առաջիկա ավագանու նիստում կքննարկվի ու կսահմանվի համապատասխան վարչական տույժ. «Բոլոր վարչական շրջաններին զգուշացրել եմ, որ բոլոր օբյեկտների
ՆԿՈՒՂԸ ԼՑՎԵԼ Է ՋՐՈՎ
Այն, որ կոմունալ սպասարկման համակարգի հետ կապված՝ բնակիչները մշտապես խնդիրներ են ունենում՝ նորություն չէ: Դեկտեմբերի 4-ին Քանաքեռ Զեյթուն թաղամասի Դրոյի 11 հասցեի բնակիչները շենքի նկուղում մի քանի ժամ պայքարել են ներհոսող ջրի դեմ: Նշենք, որ ցրտից վնասվել էր շենքի հակառակ կողմից ներս մտնող խմելու ջրատար խողովակը եւ, ըստ այդ շենքի բնակիչների, ամբողջ ջուրը լցվել էր
7-ից մեկի սիրտը վիրահատում են
Ըստ վիճակագրության, մեր երկրում 1000 բնակչից 7-ը սրտի գանգատներով դիմում էն բժշկի «Սրտային հիվանդությունները ՀՀ-ում առաջնային դիրքեր են զբաղեցնում, քանի որ այդ հիվանդություններով հիվանդացության մակարդակը շատ բարձր է եւ, ցավոք, աճելու միտում ունի: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է մեր երկրում սրտաբանության զարգացմանը եւ եվրոպական ստանդարտների համապատասխանեցմանը առանձնակի ուշադրություն դարձնել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական
ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵՓՈԽՎԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Այս առումով Հայաստանում որոշ բաներ արդեն արվել են, սակայն ծառայությունների շարունակականությունը դեռեւս լիարժեք չէ։ Սթիվեն Ալենը եւ Լեյլի Մոշիրին: «Շատ դժվար է գնահատականներ տալ Հայաստանում երեխաների իրավունքների հետ կապված իրավիճակի մասին։ Հեշտ է գնահատել ՀՆԱ-ի տվյալները, մանկամահացության ցուցանիշները հաշվարկել՝ բա՞րձր են, թե՝ ոչ, սակայն երեխաների պաշտպանությունը գնահատելը դժվար գործ է։ Ասեմ, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը չի ցանկանում
ՄԻԱՅՆ «ՕՂԻ ԹՈՐՈՂՆԵՐՆ» ԵՆ ՇԱՀԵԼ
Նախորդ ամսվա ընթացքում Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը ավելի քան 3 ասուլիս է ունեցել, որոնց ընթացքում նա պարբերաբար ազդարարում էր մեր խաղողագործության եւ գինեգործության ողբալի վիճակի մասին: Երեկ տեղի ունեցած այս ամսվա առաջին ասուլիսը եւս այդ թեմայով էր: Նորությունն այն էր, որ այս անգամ պարոն Հարությունյանը խոսում էր թվերով: 2009-ի հունվար-օգոստոս ամիսներին արտահանվել է 268
Վարչապետը հորդորում է ագրեսիվ լինել
Երեկ, ելույթ ունենալով հակակոռուպցիոն օրվան նվիրված համաժողովում, վարչապետ Տիգրան Սարգսյանը մեր կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունը բաժանել է 3 մասի՝ չմոռանալով ներառել նաեւ իշխանավորներին. «Առաջինն իշխանավորներն են՝ ես եւ իմ գործընկերները։ Եթե մենք առաջին հերթին խստապահանջ չլինենք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ապա ակնհայտ է, որ կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարելը կլինի չափազանց դժվար կամ անհնարին։ Երկրորդ կարեւորագույն ուղղությունը կառուցվածքային
Ամանորի նախաշեմին տուգանքները կրկնապատկվում են
«ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն, տվյալ տարում թողարկված տրանսպորտային միջոցների տեխզննումն անցնում է տրանսպորտային միջոցի հաշվառման հաջորդ տարում: Սակայն օրերս «Առավոտին» դիմած մի քանի տաքսի ծառայությունների տնօրեններ ու նաեւ անհատ վարորդներ տեղեկացրին, որ ունեն 2008 թվականի արտադրության ավտոմեքենա, եւ վերջերս տուգանվել են՝ տեխզննման բացակայության համար: Նրանց ներկայացմամբ, տուգանքները կիրառվել են Օպերայի հարակից
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՍՈՒՐՃ ԵՓՈՂ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ
Աշխատանքի շուկան՝ գործազուրկի աչքերով «Անահիտ Խաչատրյան: 31 տարեկան: Ունի բարձրագույն կրթություն, աշխատանքային փորձ, համակարգչային գիտելիքներ, հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուների լավ իմացություն: Կարող է աշխատել առավոտյան ժամը 10-ից մինչեւ 19-ը: Փնտրում է լուրջ աշխատանք»: Այս տվյալները արդեն 1 տարուց ավելի՝ Անահիտը թողել է մեր երկրում գործող աշխատանքի տեղավորման մի քանի գործակալություններում՝ գործավարի, մենեջերի կամ նման
Կանխորոշված ընտրություն
ՀՌԱՀ անդամ դարձան հենց այն թեկնածուները, որոնց մասին արդեն մի քանի օր է՝ գրում էր մամուլը ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը եւ ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը երեկ միաժամանակ էին քվեախցիկ մտել՝ ընտրելու ՀՌԱՀ նոր անդամներին: Նման դեպքեր շատ եղան այն «փակ, գաղտնի» քվեարկության ընթացքում, որին մասնակցեցին 101 պատգամավորներ: Երեկ ԱԺ-ն ընտրեց ՀՌԱՀ նոր 4 անդամների,
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՆ ԱՅԼԵՎՍ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Ըստ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի, ստորագրված արձանագրություններով արդեն իսկ Թուրքիան ստացել է իր սպասելիքների երկու երրորդը: – Պարոն Մանոյան, նախօրեին Վահան Հովհաննիսյանն ԱԺ ամբիոնից պահանջեց, որ ՀՀ իշխանությունները հրապարակեն այն քայլերը, որոնք կձեռնարկեն Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ձգձգման դեպքում: Դաշնակցությունն ինչպիսի՞ քայլեր է ակնկալում ՀՀ իշխանություններից: – Եթե
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է ՄԵՂԱՎՈՐ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կոչ արեց անհանդուրժող լինել այն մարդկանց նկատմամբ, որոնք վարակված են կոռուպցիոն հիվանդությամբ: Մի շարք այլ կոչեր վարչապետն արեց այսօր հակակոռուպցիոն միջազգային օրվա առիթով ՄԱԿ-ի ՄԶԳ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում: Ըստ Տիգրան Սարգսյանի՝ այսօր շատերը ձգտում են պաշտոն ձեռք բերել. նրանք քննադատում են կառավարությանը
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ՝ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ
ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը երեկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեի կազմակերպած քննարկման ընթացքում հայտարարեց, որ արդարադատության համակարգը Հայաստանում «սատկած է»: «Մեր խնդիրների խնդիրը օրենքը չկիրառելն է: Ինչո՞ւ չի կիրառվում, որովհետեւ յուրացրել են ոչ միայն ժողովրդի քվեն, այլեւ մեր՝ իբր անկախ դատավորների, դատախազների ինքնուրույնությունը»,- նշեց նախկին իրավապահը»: Պարոն Ջհանգիրյանը
Ձեր ողորմածության կարիքը չունենք
ԱԺ ընդդիմություն-իշխանություն բանավեճը՝ մարտի 1-ի առնչությամբ առաջարկների մշտադիտարկում իրականացնելու շուրջ: Խորհրդարանը երեկ սկսեց քննարկել Դավիթ Հարությունյանի նախաձեռնությունը, ըստ որի՝ ԱԺ որոշմամբ պետք է հանձնարարություն տրվի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին մշտադիտարկում (մոնիտորինգ) իրականացնել «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մասին: Ըստ որոշման նախագծի՝ մշտադիտարկման արդյունքների մասին «մինչեւ 4-րդ գումարման ԱԺ լիազորությունների ավարտը` յուրաքանչյուր
ՀՅԴ-Ն ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հարցերը եւ հարցապնդումը ՀՀ կառավարությանը ՕԵԿ խմբակցության հարցապնդման քննարկումից հետո, որը վերաբերում էր աղետի գոտում կատարվող ծրագրերին՝ ԱԺ-ն երեկ քննարկեց ՀՅԴ հարցապնդումը, որով խմբակցությունը փորձել էր ստանալ մանրամասն տեղեկատվություն, թե մինչ նախաստորագրումը՝ հայ-թուրքական արձանագրությունները «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքով սահմանված ընթացակարգային ինչ փուլերով են անցել: Ի տարբերություն ՕԵԿ-ի, որը գոհ էր
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ՄԱՐՔՍԻ ՀԵՏԵՎՈ՞ՐԴ
Թե ինչպես Վազգեն Մանուկյանը «բացեց» Հմայակ Հովհաննիսյանի աչքերը «Ես բարձր եմ գնահատում հարգարժան պարոն Հակոբյանի հումորի զգացումը: Բայց հումորի առկայությունը դեռեւս մարդուն իրավունք չի տալիս հավակնելու պատգամավորի մանդատին»,- «Առավոտի» հետ զրույցում 10-րդ ընտրատարածքի մանդատի հավակնորդ Հմայակ Հովհաննիսյանն այսպես հակադարձեց մրցակից Դավիթ Հակոբյանի՝ իր հասցեին ցայսօր հնչեցրած մեղադրանքներին: Իրենց վեճը գաղափարական հարթություն տեղափոխելով՝ Հմայակ Հովհաննիսյանը որեւէ
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՕՐԸ
Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Երեւանի տնտեսագիտական պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր, ԲՀԿ նախկին անդամ Արմեն Ճուղուրյանի գործի դատաքննությունը: Սեպտեմբերի 22-ին նա ձերբակալվել էր՝ քաղաքացուց 5000 դոլար կաշառք վերցնելու համար՝ այդ քաղաքացու որդուն բուհի հեռակա ուսուցման համակարգ ընդունելու նպատակով: Ճուղուրյանին սկզբում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի
ԸՆԹԱՑԻԿ ԳՆԱՀԱՏՈՒՄ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
Դեկտեմբերի 1-9-ը ԼՂՀ ԳԹԿ-ն անցկացրեց ընթացիկ արտաքին գնահատում՝ ավագ դպրոցների խորացված եւ ընդհանուր հոսքի 10-րդ դասարաններում: Ընթացիկ ստուգումներին մասնակցում էր 10-րդ դասարանի աշակերտների 89%-ը՝ 60-ից ավելի դպրոցներից: ԳԹԿ-ի կողմից իրականացվող բոլոր աշխատանքները միտված են ինչպես միասնական, պետական ավարտական եւ ավարտական քննություններին նախապատրաստվելուն, այնպես էլ խթանում են աշակերտների գիտելիքների եւ ուսման հանդեպ պատասխանատվության բարձրացմանը: Անցած ուսումնական
ՕԲԱՄԱՅԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԸՆԿՆՈՒՄ Է
ԱՄՆ-ում ընկել է նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը: Այս մասին են վկայում CNN-ի անցկացրած հարցումները, որոնց տվյալներով, Օբամայի գործունեությունը նախագահի պաշտոնում ներկայումս ողջունում է ամերիկացիների 48%-ը: Փորձագետները նշում են, որ դեռ նոյեմբերին ողջունողների թիվը 55% էր կազմում: Սոցիոլոգների խոսքով, նախագահի վարկանիշի անկումը հիմնականում պայմանավորված է երկրի վատ տնտեսական վիճակով եւ գործազրկության բարձր մակարդակով: Աֆղանստան լրացուցիչ 30
ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ՉԿԱ՞Ն
Դեկտեմբերի 7-ի ուշ երեկոյան Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպման հիմնական թեմաները եղել են հայ-թուրքական հարաբերություններն ու ԼՂ հիմնախնդիրը։ Ինչպես հաղորդում է «Ա1+» գործակալությունը՝ հանդիպման վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունները տարբեր են: Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության՝ հանդիպումից հետո ճեպազրույցում Օբաման ասել է, որ ինքը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման
ԱՇԽԱՐՀԻ ԲԱՆՏԵՐՈՒՄ ՀԱՇՎՎՈՒՄ Է 136 ԼՐԱԳՐՈՂ
Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) զեկույց է ներկայացրել, որում հաշվարկել է, թե ողջ աշխարհում քանի լրագրող է գտնվում բանտերում: Դեկտեմբերի 1-ի տվյալներով՝ նրանց թիվը կազմում էր 136, ինչը 11 մարդով ավելի է նախորդ տարվա համեմատ: Ամենաշատ լրագրողները «նստած են» Չինաստանում՝ 24 մարդ, ապա Իրանում՝ 23 մարդ, հետո Կուբայում՝ 22 լրագրող: Ամոթալի հնգյակը եզրափակում են Էրիթրեան, որի
Վերադարձ՝ ակունքներին
Իսրայելի արդարադատության նախարար Յակով Նաեմանը (նկարում) հայտարարել է, որ երկրի դատական համակարգը պետք է աստիճանաբար անցնի հին եբրայական օրենքներին, որոնք շարադրված են «Տորայում»: Նախարարի այս առաջարկը հնչել է հրեական դատարանին նվիրված համաժողովի ժամանակ: «Քայլ առ քայլ մենք Իսրայել կբերենք Տորայի օրենքները եւ Գալախան (եբրայական օրենքը), կվերածնենք պետության դատական համակարգը»,- հայտարարել է Նաեմանը: Նա ճշտել է,
Բաղդադում 100-ից ավելի զոհ՝ պայթյունի արդյունքում
Երեկ, դեկտեմբերի 8-ին, Բաղդադում տեղի ունեցած մի քանի ականապատված ավտոմեքենաների պայթյունի արդյունքում զոհվել է ամենաքիչը 101 մարդ, վիրավորների թիվն անցնում է 180-ը: Ինչպես հաղորդում է BBC News-ը՝ առաջին պայթյունի թիրախը Էդ-Դոր շրջանի ոստիկանական պահակախումբն էր: Մեքենան պայթեց Տեխնոլոգիական համալսարանի շենքի մոտ, զոհվեց 12 ուսանող: Մի քանի րոպե անց պայթեց եւս չորս մեքենա: Ականապատված մեքենաները տեղակայված
Պատիժները տարավ կրթական ոլո՞րտ
Վրաստանում կրթության նոր նախարար է նշանակվել Դմիտրի Շաշկինը (նկարում), որը մինչ այդ զբաղեցնում էր պատիժների իրականացման, պրոբացիայի (անգլերեն probation, ինչը ԱՄՆ-ի, Անգլիայի եւ մի շարք այլ երկրների քրեական օրենսդրության մեջ նախատեսված պայմանական դատապարտման տեսակ է) եւ իրավաբանական օգնության նախարարի պաշտոնը: Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին լրագրողներին ասել է, որ կրթության նախկին նախարար Նիկա Գվամարիան մեկնել է
Դեկտեմբերի 9
ԽՈՅ (21.03-20.04)- Յուրաքանչյուր քայլ կատարելիս երկար մտածեք: Պետք չէ ընկնել պահի ազդեցության տակ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր շատ նյարդային կլինեք, բաց ձեր ուղեղը մի ծանրաբեռնեք խառը մտքերով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Անսպասելի հեռախոսազանգը ձեզ կշփոթեցնի: Հնարավոր է անակնկալ հանդիպում ունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր առանձնացեք բոլորից: Ձեր մտքերը կիսեք միայն սիրելի անձնավորության հետ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Լուրջ մի վերաբերվեք բամբասանքներին,
ՄԻԱՅՆ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Ֆետիշիզմ. այլ կերպ ֆետիշիզմը անվանում են սեքսուալ սիմվոլիզմ։ Որպես սեռական գրգիռ եւ սեռական հաճույքի աղբյուր՝ ֆետիշիստներն օգտագործում են զուգընկերոջը հիշեցնող անշունչ առարկաներ։ Ֆետիշիզմի զարգացման հիմքում ընկած է շփման խանգարումը, եւ այդ է պատճառը, որ ֆետիշիստները նախապատվությունը տալիս են անշունչ առարկաներից սեռական հաճույք ստանալուն, քանի որ վերջիններիս հետ շփումը անհամեմատ հեշտ է։ Պատահական չէ, որ ֆետիշիզմը
Կլիման խելագարվե՞լ է
Եղանակների կտրուկ տաքացումն առաջին հայացքից ուրախացնում է շատերին: Բայց արդյո՞ք դա նորմալ երեւույթ է: Մասնագետներին մտահոգում է կլիմայի նման փոփոխությունը, եւ նրանք դա վերագրում են կլիմայի գլոբալ փոփոխություններին: Ի՞նչ հետեւանք կարող է դա ունենալ բնության եւ մարդու օրգանիզմի վրա: Կլիմայի փոփոխությունը շրջակա միջավայրի էկոլոգիական ամենաբարդ ու արդիական խնդիրներից է, ինչի հետ մարդկությունը երբեւիցե բախվել է:
ՄԵԴԱԼՆԵՐ՝ ԱՐՓԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ
Երեկ Ե. Չարենցի տուն-թանգարանում կայացավ լրագրող Արփեն Մովսիսյանի «Աթենքյան հանդիպումներ» եւ «Ստամբուլյան նոթեր» տեսաֆիլմերի շնորհանդեսը: Նրա՝ 1975 թվականից սկիզբ առած «խոստովանությունների շղթան» շարունակվում է նաեւ այսօր՝ «Արարատ» հեռուստաալիքով ցուցադրվող «Հայից հայ» հեղինակային շարքով: ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, կարեւորելով Արփեն Մովսիսյանի դերը հատկապես Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդման գործում, նշեց. «Մենք Սփյուռքը չենք իմանում, Սփյուռքի մասին հիշում
Ֆուտբոլը՝ հանրակրթական դպրոցներում
Դպրոցականների շարժողական ընդունակությունների մշակման, բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորման, աճող սերնդի առողջության ամրապնդման, ՀՀ-ում ֆուտբոլ մարզաձեւի մասսայականացումը խթանելու եւ զարգացնելու նպատակով՝ ՀՀ կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) հետ համատեղ մշակել են համալիր ծրագիր՝ միտված ֆուտբոլ մարզաձեւի ներդրմանը հանրակրթական դպրոցների ուսումնական առարկաների շարքում: Ի թիվս այլ մարզերի, Լոռիում այս տարվա սկզբից


















































